Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԵՐՔՈՒՄ

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի տիրապետում որեւէ տեղեկատվության, թե մամուլում նշված անձինք որեւէ մեղսակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարված որեւէ հանցագործության»,- հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի տեղակալ Ե. Զաբարչուկի: Այդպիսով, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հերքել է օրերս հայաստանյան մամուլում տեղ գտած «տեղեկատվությունը», թե Ռուսաստանի Դաշնությունում քննվող քրեական գործերով շոշափվում են նաեւ

ԱԶԵՐԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԴԻԱԿԸ

Երեկ ադրբեջանական կողմը վերադարձրել է Մանվել Սարիբեկյանի դիակը: Դիակի հանձնումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: Հայաստանի Ճամբարակի շրջանի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը սեպտեմբերի 11-ին գերի էր ընկել Շամշադինի շրջանում: Չնայած այն հանգամանքին, որ նա քաղաքացիական անձ էր, Ադրբեջանի ՊՆ-ն առիթը բաց չթողեց գերված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար: Հոկտեմբերի

Դիակ՝ բռնության հետքերով

Երեկ, ժամը 10.30-11-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները Մասիսի եկեղեցու հարեւանությամբ գտնվող գերեզմանոցի տարածքում հայտնաբերել են 25-30 տարեկան կնոջ դիակ՝ բռնության հետքերով: Կինն ամբողջովին մերկ է եղել: Մահացած կնոջ մոտից գտել են քարեր, որոնց վրա առկա են եղել արյան հետքեր: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը, Մասիսի ոստիկանապետ Գուրգեն

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՍ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Ոստիկանություն դիմե՞մ, թե՝ ոչ Օրեր առաջ, ժամը 18-ի սահմաններում, ուսանող տղաս համակուրսեցու հետ մեր ընտանեկան «Ժիգուլի» ավտոմեքենան կանգնեցրել էր Արշակունյաց պողոտայի ոսկերչական գործարանին հարող մայթի մոտ եւ գործով գնացել հարեւանությամբ գտնվող Մամուլի տուն: Ընդամենը կես ժամից վերադառնալով՝ երիտասարդները տեսել էին մեքենան թալանված: Գողերը տարել էին ավտոմեքենայի միանգամայն նոր մագնիտոֆոնը, տղաների նոր գնված բաճկոնները եւ բեռնախցում

ԾԽԱԽՈՏԻ ԲՈՒՅՐՈՎ ԱՂՋԻԿՆԵՐ

Երեւանի պետական մանկավարժական համալսարանում 5 րոպեանոց դասամիջոցների ընթացքում ուսանողները երբեմն չեն հասցնում նախաճաշել կամ, ընդհանրապես, ինչ-որ բան ուտել եւ ճիշտ ժամանակին հասնել դասերին: Պատճառն այն է, որ ներքնահարկում ծխախոտի ծխից «մառախուղ» է տիրում եւ հնարավոր չէ առանց արցունքակալած աչքերի կամ խեղդվելու անցնել այդ հատվածով: Բուֆետում, ճիշտ է, կան որոշ ուտելիքներ, բայց այնտեղ էլ նույն պատկերն

ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԴԻՄԻ

«Վերջին շրջանում լրջագույն դժգոհություններ են հասնում մեզ՝ առողջապահության ոլորտում կոռուպցիոն երեւույթների մասին: Խնդիրները վերացնելու նպատակով, հանձնարարական նախարարին՝ 10 օրվա ընթացքում առաջարկությունների փաթեթ ներկայացնել վարչապետին՝ ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ՝ սկսած աշխատակազմի ղեկավարից, վերջացրած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներում մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այդ երեւույթների դեմ»,- երեկ կառավարության նիստի ժամանակ խոսքն ուղղելով առողջապահության փոխնախարար

Վարչապետի հետ համաձայն է

«Որտեղ կան կաշառակերներ՝ պետք է վերացնենք»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ առողջապահության ոլորտում կաշառակերությունը մեծացել է: Ա. Բաբլոյանի խոսքերով՝ «Ես վարչապետի հետ 100 % համաձայն եմ, պետք է վերացնել կաշառակերությունը, հիմա դա կլինի առողջապահության ոլորտում,

«ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ ՄԵԶ ԱՎԱՆԱԿԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ»

Հայաստան այցելած տուրիստների վատ տպավորությունները՝ մեր երկրի մասին Մինչ մեր կառավարությունը թվերով է ուրախանում, որ մեր երկիր այցելած զբոսաշրջիկները շատացել են, եւ տուրիզմը մեր երկրում զարգանում ու բարգավաճում է, իրենք՝ տուրիստները, իրենց, մեղմ ասած, ոչ այնքան լավ տպավորությունների մասին գրում են միջազգային տուրիզմի կայքերում, որ մյուս օտարերկրացիները հոգեբանորեն պատրաստված գան Հայաստան: Խոսքը Գառնի-Գեղարդի, Մասիսի, Սեւանա

ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍ ԵՎ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ

«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, երկու օրվա ընթացքում հանդես է եկել երկու ուրախալի լուրով: Նախ, այսուհետ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել HTC HD2, HTC HD mini, HTC Touch2 եւ HTC Smart հեռախոսները, որոնցում սմարթֆոնների բոլոր հիմնական առավելությունները եւ հնարավորությունները համադրված են նորաոճ եւ էլեգանտ արտաքին տեսքի հետ: Հեռախոսները կարժենան համապատասխանաբար 295000, 215000, 135000

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ

Հաջորդ տարեսկզբից թոշակառուները կարող են ընտրել՝ կենսաթոշակները ստանալ կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Գործադիրը երեկ կենսաթոշակների վճարման կարգի մասին նախագիծ է հաստատել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը բացատրեց, որ անկանխիկ եղանակը նախընտրող թոշակառուները իրենց կենսաթոշակները կստանան բանկային հաշվեհամարից. «Այս կարգը հնարավորություն կտա անձին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակը տնօրինել առանց

Գյուղնախարարին էլ ամոթանք տվեց

ՀՀ վարչապետը, ի թիվս այլ նախարարների, Գերասիմ Ալավերդյանից էլ էր դժգոհ «Հանրապետության նախագահի հանձնարարականները մեզ պետք է սթափեցնեն, որովհետեւ նեգատիվ երեւույթների դեմ մեր պայքարը արդյունքներ չի տալիս»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նախագահի հանձնարարականները վերաբերում են ոչ միայն մաքսային ու հարկային, այլեւ պետական բոլոր համակարգերին: Պարոն Սարգսյանին մտահոգել է

ԼԵՀԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ադրբեջանական բանաձեւի աննպաստ ձեւակերպումների դեմ պայքարում Նոյեմբերի 4–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Լեհաստանում: Արտաքին գործերի պետքարտուղար, նախարար Յացեք Նայդերի հետ քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Լեհաստանի նախաձեռնած «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման ընթացքը: Քննարկվել են հայ-լեհական

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱԿԻՆԵ ԱՇՏԻԱՆԻԻ

Երեկ մի խումբ երիտասարդներ բողոքի գործողություն են իրականացրել Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ՝ բողոքելով այդ երկրում 43-ամյա Սակինե Մոհամմադի Աշտիանիին կախաղան բարձրացնելու որոշման դեմ: Ինչպես news.am-ին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Լուսինե Վայաչյանը՝ մեկ տասնյակից ավելի երիտասարդներ պաստառներ են փակցրել եւ քարեր են դրել դեսպանատան մոտ՝ դրանով խորհրդանշելով այն հանգամանքը, որ Աշտիանիին ավելի վաղ դատապարտել էին մահապատժի՝

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահականի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալին եւ դադարեցնել նրա նկատմամբ բռնությունները: Ակցիայի նախաձեռնողները սկզբում մտադիր են եղել միջոցառումն անցկացնել նախագահական շենքի պարիսպների մոտ, սակայն ոստիկանությունն արգելել է, եւ նրանք ստիպված դիրքավորվել են մետրոյի «Մարշալ

«ԳԼՈՒԽՆԵՐԸ ՊԱՏՈՎԸ ԿՏԱՆ»

«Անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ինչի մասին են բանակցում, ԼՂՀ-ն պահողն այսօր իր հողից կառչած ղարաբաղցին է»,- ըստ «Ա1+»-ի՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Վերջինս ասել է, թե ԼՂ հարցում հայկական կողմի համար թիվ մեկ խնդիրը արցախյան պատերազմից հետո Հայաստանում հայտնված ազդեցիկ ղարաբաղցիներին

Հայտարարություն

Կրկին մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հարձակման է ենթարկվել: Կասկածից դուրս է, որ քաղբանտարկյալ Փաշինյանի դեմ գործադրվող տարաբնույթ ճնշումներն ու բռնությունները միմիայն նրան լռեցնելու, նրա հրապարակախոսական գործունեությունը կասեցնելու նպատակ են հետապնդում: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտելով հայաստանյան իշխանությունների

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԸ

Մոսկվայի հյուսիսում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 21 եւ 23 տարեկան 2 հայաստանցիներ, որոնք մեղադրվում են 9–ամյա մի երեխայի առեւանգման համար։ Ըստ tert.am-ի, այս մասին ԼվՑպՐՒՈՍր–ին երեկ հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Պարզվել է, որ դեռ մայիսի 26–ին երկու երիտասարդները առեւանգել են 9-ամյա Սաշային, որը ծնունդով Հայաստանից 45-ամյա մոսկվացի հայտնի ձեռնարկատերի որդին է։ Նրանք երեխային

ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՎԵԼ Է

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանի օրակարգից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը հանվել է»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը դեմ էր, որ ԼՂ հիմնախնդիրն վերաբերող բանաձեւ քննարկվեր ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, քանի որ այդ հիմնախնդիրի հետ կապված

ԵՐԲ ՍԵՐՄՆԱՑՈՒՆ ՍՈՒՐԲ Է

Մեծ աշխարհից հեռու՝ Ջավախքի մեր Գոման անտեղյակ եւ անդղյակ գյուղի համար, Գագարինը նույնպես առաջին անգամ թռավ տիեզերք: Այդ ժամանակ ես դեռ փոքր էի, բայց իմ ընկերների հետ հավաքվում էինք գյուղամիջում՝ զրուցող մեծերի շուրջ, որ լսենք նրանց, հասկանանք՝ դա վատ է, թե լավ, եւ չլինի՞ հանկարծ այնպես պատահի, որ տիեզերքը նվաճելու ցանկության հետեւանքով Երեւան տանող ճանապարհը

ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՆԵՐԸ ԷԼԻ ԿԳԱՆ

«Երկու կողմում էլ մեր անցյալը գողացողներից պետք է փրկենք մեր ապագան»,- երեկ հայտարարել է հայ-թուրքական սահմանի բացումը պահանջող «Հզոր Թուրքիա» կուսակցությունը: «Հզոր Թուրքիա» (GTP) կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի եւ նույն կուսակցության փոխնախագահ ու «Ժողովրդավարություն» ընկերակցության նախագահ Բայբարս Օրսեքի անունը հայ հանրությանը հայտնի չէր այնքան ժամանակ, քանի դեռ նրանք այս տարվա հոկտեմբերի առաջին կեսին չէին հայտարարել,

«ԴԱՐՁԵԼ ԷՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԱՌԱՐԿԱ»

Այսպես է բացատրում իր հեղինակած օրինագիծը շրջանառությունից հանելու որոշումը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: – Ի՞նչն էր պատճառը, որ ետ վերցրիք «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրինագիծը, որով պետք է բարձրացվեին դատավորների եւ պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերը: Արդյոք մտածեցիք, թե սոցիալական բո՞ւմ կառաջանա, եւ հասարակությունը կընդվզի ղեկավար աշխատողների աշխատավարձերի

ԵՐԿՈՒ ՎԹԱՐ՝ ՄԻ ԺԱՄՈՒՄ

Երեկ, ժամը 19:15-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու վրա «Նիվա» մակնիշի 466 ԼԼ 62 համարանիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: «Առավոտի» տեղեկություններով՝ «Նիվան» պատկանում է «Կոկա-կոլա» ընկերությանը, իսկ վարորդը 27-ամյա Աբգար Վանյայի Դեմուրչյանն էր: Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ հետիոտնն անցել

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

ՍՈՒՐՃԸ ԿԲԱՑԱՀԱՅՏԻ

Ըստ ամերիկացի գիտնականների՝ սուրճից հետո ձեռքերի անկառավարելի դողը վկայում է օրգանիզմում թաքնված հիվանդության մասին: Անցկացված հետազոտություններին մասնակցած 23-60 տարեկան 157 կանանց խնդրել են օրական 3 բաժակից ավելի սուրճ խմել, ապա որոշ մասի մոտ նկատվել է ձեռքերի դող: Հայտնաբերվել է, որ այն կանայք, որոնց ձեռքերը դողացել են, նախկինում բժշկի են դիմել հիպերտոնիայի եւ վեգետատիվ-անոթային դիստոնիայի պատճառով:

ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերլուծություններ՝ Վահրամ Միրաքյանի  գրքում Լույս է տեսել Վահրամ Միրաքյանի «Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները» գիրքը: Ըստ հեղինակի, գիրքը պատմում է տեղեկատվական-հոգեբանական պատերազմների եւ դրանց կարեւորության մասին. «Գիրքը հետազոտությունների շարք է, որը ներկայացնում է հեռուստատեսության, ռադիոյի եւ մամուլի միջոցով մանիպուլյացիոն ազդեցության հնարավորությունները՝ ինչպես խաղաղ իրավիճակներում, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ: Ուսումնասիրված է միջազգային փորձը՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ծագումից

Վաստակած հանգիստը՝ այսքան արդյունավետ

Մի մեղրեցու պատմություն Արտո Պետրոսյանը իր 6 թոռների եւ 2 ծոռների հետ: Մեղրի կատարած վերջին այցիս ընթացքում պատահաբար փողոցում հանդիպեցի մեր՝ Գործարանային փողոցի հմուտ, բարեհամբույր եւ միշտ պատրաստակամ կոշկակար Արտոյին: Նա արդեն անցել էր վաստակած հանգստի, բայց իր  հանգիստը տեսնում էր աշխատանքի մեջ: Պարզվեց, որ վարպետ Արտոն Մեղրու կենտրոնական զբոսայգում տնկել է դեկորատիվ ծառեր (սեփական

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ Է

Մեր երկիրը 230 երկրների շարքում կարողացավ առաջատար դիրք զբաղեցնել միայն «Եհովայի վկաների» քանակով Հայաստան- 3 մլն 240 հազար բնակչության մեջ՝ 10 հազար 586 վկա: Մոնղոլիա- 3 մլն 41 հազար բնակչության մեջ՝ 233 վկա: Սա մի հատված է «Եհովայի վկաներ» կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված 2009 թվականի հաշվետվությունից, որն ամեն տարի «Եհովայի վկաներն» ուղարկում են իրենց համաշխարհային

Սկսել է հաղթանակով

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որն անընդհատ գլուխ բարձրացնող վնասվածքի պատճառով անկանոն մրցելույթներ է ունենում մրցաշրջան 2010-ում, Բազելում մեկնարկած ATP-ի շարքի մրցաշարի առաջին տուրում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել չեխ Յան Հայեկին: Նալբանդյանի հաջորդ մրցակիցը լինելու է խորվաթ Մարին Չիլիչը: Բազելի միջազգային մրցաշարի մրցանակային ֆունդը $2 մլն 435 հազար է:

Մեկ շաբաթ շուտ

Միայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները լուսաբանող «BoxingScene»-ն տեղեկացնում է, որ «Super Six»-ի նմանությամբ առաջին թեթեւագույն քաշային կարգում կազմակերպվող մրցաշարի մեկնարկը նախապես հայտարարված դեկտեմբերի 18-ից՝ մեկ շաբաթ առաջ է տեղափոխվում: Դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում մասնակից քառյակի երկու ֆավորիտներից մեկը՝ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Վախթանգ Դարչինյանը հանդիպելու է Աբներ Մարեսի հետ: Նույն

Անդրեասյանը Նիգե՞ր է մեկնում

Նիգերի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի ծառայություններով եւ անվանի ֆուտբոլիստն ու մասնագետը մոտ ժամանակներս կարող է գլխավորել ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման վերջին ցուցակի առաջին հարյուրյակը եզրափակող աֆրիկյան այդ երկրի ազգային հավաքականը: Հենվելով Բելգիայի իր աշխատակցի փոխանցած տեղեկատվության վրա՝ այս մասին տեղեկացնում է «Armfootball.am»-ը եւ ավելացնում, որ «Արարատ» ֆուտբոլային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031