Օրվա լրահոսը

Մրցեցին պատերազմի հաշմանդամները

«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում անցկացվել է շախմատի ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների հանրապետական առաջնությունը, որին մասնակցելու համար ԼՂՀ-ի շրջաններից ժամանած 16 ազատամարտիկները բաժանված են եղել չորս խմբի: Գործակալությունը հաղթողների անունները չի նշում, սակայն տեղեկացնում է, որ հաղթողն ու մրցանակակիրները պարգեւատրվել են պատվոգրերով եւ ստացել դրամական մրցանակ: Արդեն ավանդական դարձած առաջնության ավարտին մասնակիցները նշել են, որ

Մայիսի 9-ին՝ «Փյունիկ»-«Բանանց»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթը մայիսի 9-ին կվիճարկեն մայրաքաղաքի երկու ակումբներ՝ «Փյունիկն» ու «Բանանցը»: «Ուլիսի» հետ երկու հանդիպումների արդյունքով եզրափակիչի ուղեգիր առաջինը նվաճել էր Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» եւ սպասում էր «Բանանց»-«Միկա» հանդիպման հաղթողին: Այս թիմերի առաջին հանդիպումում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: Այնպես որ, ամեն բան որոշվելու էր պատասխան խաղում: Ի վերջո, հաջողությունը ժպտաց Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին:

Մարզիկներն ընդդիմանում են

Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել թագավորական հրամանին, որը մարզիկներին իրավունք է ընձեռում հրաժարվել երեկոյան ժամը 23-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում իրենց այցելած ՎԱԴԱ-ի մասնակիցներին ստուգման համար անալիզ տալ: Դա տարածվում է ինչպես Իսպանիայի քաղաքացիների, այնպես էլ այն մարզիկների վրա, որոնք բնակվում կամ մարզվում են Իսպանիայում: Հիշեցնենք, որ հակադոպինգային համաշխարհային ծառայության նոր կանոններով՝ մարզիկները

Արոնյանը եւս կես միավոր վաստակեց

Երեկ Լեւոն Արոնյանը Նալչիկում ընթացող շախմատի «Grand Prix» մրցաշարի ութերորդ տուրում սպիտակներով 30-րդ քայլում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ 5,0 միավորով շարունակում էր գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաղթանակի հասնելու դեպքում նրան միավորներով հավասարվել կարող էին Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Եվգենի Ալեքսեեւը, որոնք յոթերորդ տուրից հետո Լեւոնին զիջում էին կես միավորով: Վլադիմիր Հակոբյան-Ալեքսեեւ պարտիան

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԿԶԱՐԳԱՆԱՆ

Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների մասնակցությանը, ֆեդերացիայի տված գնահատականներին «Առավոտը» մանրամասն անդրադարձել է: Սակայն երեկ «Տեսակետ» ակումբում ֆեդերացիայի նախագահի, մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր այլ հարց ու պատասխաններ եղան: – Առաքել Միրզոյանը Բուխարեստում ընտրվեց Եվրոպայի լավագույն ծանրորդ: Ինչո՞ւ այդքան մասնակիցների մեջ հենց նրան ընտրեցին: Սամվել Խաչատրյան. ֆեդերացիայի նախագահ- «Դա ինչ-որ

«Իմ լեզուն փակ է»

Երեկ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ համարյա խուսափելով հարեւանությամբ գործող «Ակոռի» ռեստորանի մասին հարցի պատասխանից: Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում թանգարանի տնօրինությունը ներկայացրեց վերջին մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը: «Արդեն սովորույթ է դարձել ապրիլից ապրիլ ամփոփել տարին: Թանգարանի մեկ տարվա ձեռքբերումները բացառիկ են»,- մեկնաբանեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ինչպես ներկայացրեց տնօրենը, թանգարանի

ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Կարծում է դրամատիկ թատրոնի ռեժիսորի մասնագիտացում ունեցող Արսեն Ղազարյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան իր գործունեության շուրջ 30 տարիներին անդրադարձել է ինչպես դասական օպերաների, այնպես էլ վերջին տարիներին աշխարհում քիչ բեմադրվող օպերային գրականության նմուշներին: Վերջինների թվում են Պուչինիի «Տրիպտիխը», «Ծիծեռնակը» եւ այլն: Ստուդիայի խաղացանկը հարուստ է նաեւ կոմիկական օպերաներով. Հայդն՝

ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է ընդդիմության ակցիան՝ նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով: Նախագահական նստավայրի առջեւ կառուցվել է վրաններից եւ խորհրդանշական վանդակներից բաղկացած մի ամբողջ ճամբար: Նախագահի նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի խոսքերով, ընդդիմությունը կխանգարի Սահակաշվիլուն հանգիստ տեղաշարժվել քաղաքով եւ, ի վերջո, նա ստիպված կլինի կամ ուժ կիրառել, կամ հրաժարական տալ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ընդդիմությանն իսկապես հաջողվել է դժվարացնել

ԱՄՀ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ Է

Համաշխարհային տնտեսությունն այս տարի անկում է ապրելու 1,3%-ով, իսկ հաջորդ տարի աճելու է 1,9%-ով: Այդպիսի կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) իր զեկույցում, որ նվիրված է արդար տնտեսության զարգացման հեռանկարներին: Հիմնադրամի տնտեսագետների կարծիքով, համաշխարհային ֆինանսական իշխանությունների նույնիսկ հաջող գործողությունների դեպքում, տնտեսության վերականգնումը տեղի է ունենալու շատ դանդաղ: Ամբողջապես դա տեղի կունենա մոտ 5 տարուց

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆԻ Է, ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ՝ ՈՉ

Չորեքշաբթի օրը Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների կեսից ավելին հավաքել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը: Այդպիսով, կուսակցության առաջնորդ Ջեյկոբ Զուման նշանակվելու է երկրի նոր նախագահ: Այդ արդյունքը, ըստ Newsru.com-ի, միանգամայն կանխատեսելի էր, եւ գլխավոր ինտրիգն այն է, թե երկրի նոր առաջնորդի 2 կանանցից որ մեկն է հռչակվելու առաջին տիկին: Նախկինում Զումայի տիկինները

ԱՄՆ-ը նախազգուշացնում է Իրանին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը Կոնգրեսում հայտարարեց, որ Իրանին սպասվում են չափազանց կարծր պատժամիջոցներ, եթե Թեհրանը խուսափի իր միջուկային ծրագրի քննարկումից: Քլինթոնը նշել է, որ Իրանի եւ նրա միջուկային ծրագրի խնդիրը ներկայիս ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններից է: «Մենք աշխատում ենք Իրանի ներկայացրած սպառնալիքներին դիմագրավելու համար եւ դա անում ենք բաց աչքերով

Չեչնիայում իրավիճակը սրվում է

Անցած շաբաթվա հինգշաբթի օրը Ռուսաստանի ուժայինները հայտարարեցին, որ Չեչնիայում վերացվում է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմը, սակայն այդ շաբաթվա սկզբից նույն աղբյուրները հայտարարեցին, որ հանրապետության մի շարք շրջաններում անց են կացվում հակաահաբեկչական գործողություններ: Մասնավորապես չորեքշաբթի օրը Բամուտ քաղաքի արվարձաններում սպանվել է ռուսաստանցի 3 զինծառայող: Դաշնային զորքերի օպերատիվ շտաբը հայտարարել է նաեւ, որ Չեչնիայի լեռնային շրջաններից մեկում կուտակվել

Լավրովը չհամոզեց Փհենյանին

Երեկ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Փհենյանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այդ երկրի միջուկային խնդիրներում կտրուկ դրական զարգացումներ առայժմ չեն երեւում: Ըստ BBC-ի՝ Լավրովն առայժմ չի հանդիպել նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ: ՌԴ արտգործնախարարի առաքելությունն էր համոզել Փհենյանին՝ վերադառնալ միջուկային խնդրին նվիրված բազմակողմանի բանակցությունների սեղանին: «Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը,

Թիվ 181 դպրոցը՝ «Տաղանդների հրավառությունում»

Յոթ տարի գործող թատերախումբը արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Օրերս թիվ 181 դպրոցի թատերախումբը գլխավոր մրցանակով վերադարձավ Մոսկվայից, որտեղ ապրիլի 11-18-ը մասնակցում էր ՌԴ երեխաների ստեղծագործության կենտրոնի կազմակերպած «Տաղանդների հրավառություն» թատերական մրցույթին: 181-րդ դպրոցի թատերախմբից բացի, մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի դպրոցների թատերախմբեր, որոնք պետք է ներկայացնեին ռուսերեն բեմադրված որեւէ ստեղծագործություն:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ

Այլ կերպ դժվար է բնութագրել այն, ինչ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, հրապարակախոս Մետաքսեն հեղինակել էր թերթերից մեկում: «Դա մարդասիրություն չէ, մարդատյացություն է: Չեմ հավատում, որ ամբողջ աշխարհում է տարածված այդ վտանգավոր անհեթեթությունը, եւ հետո՝ ի՞նձ ինչ, թե Կոնգոյում կամ Բանգլադեշում ինչ մեթոդնեով են երեխա կրթում: Ինձ պետք է, որ իմ առողջ երեխան առողջ մթնոլորտում ապրի եւ

101 տարվա մենություն

Կամ Սոնա տատի հիշողությունները Կոտայքի մարզի միակ երկարակյացը՝ 101 տարեկան Սոնա Խաչատրյանը, ապրում է Մայակովսկի գյուղում: Նա Հայոց մեծ եղեռնը վերապրած վերջին մոհիկաններից է, ու չնայած պատկառելի տարիքին՝ 94 տարվա դեպքերը հիշում է նախօրեին կատարվածի պես: Ծնվել ու ապրել է Մուրադգետի ափին գտնվող Իգդիրում: «Իմ հայրիկ ու հորեղբայր Անդրանիկ զորավարի հետ կռիվ արած, էդ թուրքերին

ՋԱՎԱԽՔԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍՆ Է

Աշխարհի բոլոր հայերը պետք է դրա մասին հիշեն Ջավախքը այսօր կանգնած է ահավոր վտանգի առաջ. մի կողմից վրացական իշխանություններն աշխատում են ջլատել միավորող ուժերը, մյուս կողմից էլ ներսի՝ Ջավախքի ժողովուրդը չի համախմբվում: Մի մասը լոկ իր անձնականը հաշվի առնելով գործում է միմիայն իր շահի համար, մյուսներն էլ հույսները կտրած ելք են որոնում ու չկարողանալով համախմբվել՝

«Օբյեկտ»՝ Եղեռնի զոհերի հուշարձանի կողքին

Անցյալ տարի հասարակական կառուցապատման նպատակով վաճառվել է Իջեւան քաղաքի Երեւանյան 45 հասցեում գտնվող 189 քառակուսի մետր տարածքը: Հողամասը հարմար վայրում է՝ կենտրոնական մայրուղու եզրին, մարզկենտրոնում միակ Պատմաերկրագիտական թանգարանի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի հարեւանությամբ: Հիշյալ թանգարանի գործունեության համար Իջեւան քաղաքի 2009 թվականի բյուջեով նախատեսված է 3 միլիոն 447 հազար դրամ: Իսկ նշված հողամասում հիմքեր են

Ընդամենը՝ կողքի աչք

«Առավոտը» տեղեկացրել է, որ «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովին մասնակից ռուսաստանցի ճարտարապետներ Կարեն Բալյանն ու Հրաչյա Արմենակյանը ասել էին, թե Երեւանում ճարտարապետական քաոս է, անօրինական շինարարությունը՝ շատ, կանաչ տարածությունները՝ քիչ: Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե նա այս քննադատությունից ի՞նչ հետեւություններ է արել եւ, ըստ այդմ, ինչ քայլեր է անելու: Պարզվեց՝ ոչինչ

«Ղրաղի» հույսին մնացածները

Նկարում պատկերված այս մարդիկ Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի վաղուց գործազուրկ բնակիչներ Սեդա Սարգսյանը, Արմեն Ղաբուզյանը եւ Մարինե Էվոյանն են, որոնք իրենց օրվա աղքատ սնունդը հայթայթում են Դեբեդի եզրերից պղնձի կտորներ հավաքելով ու վաճառելով: Նրանց ամեն օր առավոտյան կարելի է հանդիպել Ալավերդի-Հաղպատ մայրուղում, ոտքով իրենց «աշխատանքին» գնալիս: Թե ինչպես են ապրում եւ կատարում իրենց ծանր աշխատանքը

ՓՐԿՎԱԾ ԽԱՉՔԱՐԸ

Ադրբեջանից տեղահանված հայը կահույքի փոխարեն խաչքարն է հետը վերցրել Բագրատաշենցի 86-ամյա Իսահակ Բաղյանը, չնայած պատկառելի տարիքին, առույգ ու գործունյա է: Առանձնատան բակում նշանավոր խաչքարն է, որը Բագրատաշենի ու հարեւան գյուղերի բնակիչների համար սրբավայր է. մարդիկ գալիս են այստեղ, մոմ վառում: Խաչքարը ունի հայի ճակատագիր՝ Բագրատաշեն է գաղթել Խաչակապից: Դաշտային Ղարաբաղի Դաշքեսանի շրջանի Ղուշչի (Խաչակապ) գյուղի

Մանուշակները՝ մեղադրյալի աթոռին

Մեղադրյալը դատի կտա ոստիկանության քննիչին Կենցաղային հարցի շուրջ վիճաբանության արդյունքում առաջացել է ծեծկռտուք, որի հետեւանքով երկու հարեւանուհիները կհայտնվեն մեղադրյալի աթոռին: Երեւանի Հասմիկի փողոցի 24 եւ 24ա տների բնակիչների ջրերը մի առվով չեն գնում. Մանուշակ Սարգսյանն այստեղ հնաբնակ է, Մանուշակ Քիշմիրյանը տունը նոր է գնել եւ չի իմացել, որ իր գնած տունն ու տարածքը վիճաբանության առարկա

ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ ԶՐԿՎԱԾ

«Դվինկոնցեռնը» դեռ 1996-ին բնակարանները պիտի հանձներ Պուշկին-Տերյան փողոցների հատման վայրի 15 հասցեում 1997թ. սկսվել է բնակելի շենքի շինարարություն: Այդ շենքի 4-րդ հարկի 9-րդ բնակարանը (3 սենյականոց) պետք է հանձնվեր 4 անձից բաղկացած Համազասպ Եղիյանի ընտանիքին: Դեռ 1995-ին «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ի եւ «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի միջեւ կնքվել է կառուցվող բնակելի շենքի հանձնման պայմանագիր, համաձայն որի՝ կիսակառույց շենքը վերջնականապես

Փլուզվել է երկու կամուրջ

Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Ողջի գետի Գեղի վտակի հորդացման եւ միաժամանակ Գեղի գյուղական համայնքի տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ջրահեռացման թունելում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ ջրի մեծ հոսք է առաջացել եւ փլվել Թավշուտ գյուղի՝ անմխիթար եւ վթարային վիճակում գտնվող երկու կամուրջ: Ջրի տակ են մնացել նաեւ հողատարածքներ, գյուղացիների մշակած այգիներն

Հանքափորնե րը բողոքում են

Այս օրերին Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Դինո-Գոլդ Մայնինգ» ընկերության 50-ից ավելի հանքափորներ բողոքի ձայն են բարձրացրել եւ ղեկավարությանը պահանջներ ներկայացրել: Բողոքի պատճառն այն է, որ այսուհետեւ նրանք պետք է աշխատեն ավելի ցածր աշխատավարձով եւ նախկինից ավելի երկար: Արդեն քանի օր է՝ ինչ նրանք հրաժարվում են հանք մտնել: Կոմբինատի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, թե չեն

70-Ն ԱՆՑ ՈՉ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԵԼ ԵՆ

Հայտնի չէ, թե պետությունը 70 տարեկանից բարձր ավանդատուներին ե՞րբ կցուցակագրի ու կփոխհատուցի Երբ տարիներ առաջ Ազգային ժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի ուսումնասիրվեն «Հայխնայբանկում» ավանդադրված քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորությունները, հանձնաժողովը գործի անցավ, ուսումնասիրեց, մշակեց ծրագիր, սակայն մի շատ կարեւոր հանգամանք մեր պաշտոնյաները անտեսեցին: Ավանդների փոխհատուցման ցուցակից դուրս մնացին ու այսօր էլ անհայտ

Երեկ Կենտրոն համայնքում

Երեկ Կենտրոն համայնքում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը «զարդարում» էր շինարարական այս հսկա աղբակույտը:  

Օլիգարխների «գլխին» մարդ կնշանակեն

«2008-ի պետբյուջեի կատարողականը հնարավորություն է տվել կառավարությանը որոշակի ռեզերվներ ձեւավորելու եւ 2009-ին դիմագրավելու համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությանը»: Նախորդ տարվա պետբյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ երեկ կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով. «Եկամտային մասով ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեից 39 մլրդ ավելի եկամուտ ենք հավաքագրել եւ միասնական հաշվում կուտակել էինք շուրջ 77 մլրդ դրամ:

Ապօրինիների հովանավորը հարկայինն է

Երեւանի Աբելյան 8 հասցեում հայտնաբերվել է հրուշակեղենի ապօրինի արտադրամաս: Շաքարային գետնանուշի, վաֆլե տորթերի եւ այլ քաղցրավենիքների արտադրությունն ու վաճառքը կազմակերպվել է, մեղմ ասած՝ հակահիգիենիկ պայմաններում՝ տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ): Հարկայինի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում առկա է եղել պատրաստի արտադրանք, նաեւ շաքարավազ եւ գետնանուշ՝ ընդհանուր 1,5 տոննա քաշով: Պարզվել է, որ ստվերում է արտադրվում նաեւ

«ԱՆՀԱՊԱՂ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»

«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը Ապրիլի 24-ին համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ միասին 94-րդ անգամ կխոնարհվի 20-րդ դարասկզբին Թուրքիայի պետության իրականացրած Ցեղասպանության, Հայրենասպանության եւ Հայրենազրկման անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Մարդկության եւ մարդկայնության դեմ 20-րդ դարի առաջին հանցագործության օր առաջ ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը կարեւորագույն գործոնն է ապագայում որեւէ տեղ եւ երբեւիցե նման եղերագործություն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031