Օրվա լրահոսը

Օմբուդսմենը՝ ՔԿՀ-ում

Առկա էր ժամկետանց դեղորայք Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենակից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-29-ը Պաշտպանի աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Սյունիքի մարզ: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Սյունիքի մարզում տեղակայված մի շարք զորամասեր, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրիի բաժիններ, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Նռնաձոր համայնքում տեղակայված տեղամաս եւ ՀՀ ՊՆ

ՔԵԶ ՏԵՍՆԵՆՔ՝ ՎԵՑԵՐՈՐԴ ԽԱՂԱՑՈՂ

Այսօր «Միկա» մարզական ակումբի դահլիճում Երեւանի «Հատիս» աղջիկների բասկետբոլային թիմը Եվրագավաթի 2010/11 թթ. խաղարկության շրջանակների երկրորդ տուրում («F» խումբ) հյուրընկալելու է Իսրայելի «Էլիտզուր Ռամլային»: Եթե ֆուտբոլում ստադիոնի տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականն իր ներկայությամբ համարվում է 11-րդ խաղացողը, բասկետբոլում երկրպագուներին վերապահված է 6-րդ խաղացողի պատասխանատու դերը: «Հատիսն» իր նոր կենսագրության մեկ տարվա ընթացքում «N 6 մարզաշապիկի»

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Ասպիրանտի գիրքը» լուրից հետո խմբագրություն զանգեց «Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները 1991-2000թթ.» աշխատության հեղինակ Սեւակ Մելիքյանը եւ հայտնեց, որ ինքը տարիներ առաջ է եղել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ասպիրանտը եւ 2008-ից պատմական գիտությունների թեկնածու է:

ՔՐԴԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԴԻՎԱԲՈՒՅՆԻ ՎԱՆՔԸ

Աղթամար կղզու Սբ. Խաչը նորոգված եւ գմբեթին խաչը տեղադրված տեսնելուց հետո մտքովդ չի էլ անցնի, որ ընդամենը մի քանի կմ այն կողմ եկեղեցի են քանդում: Հոկտեմբերի 26-ին պատմական Ռշտունիք գավառի Հիգեղ (հայաբնակ է եղել մինչեւ 1894թ. համիդյան ջարդերը) գյուղի նավակայանից շարժվեցինք Դիվաբույնի վանք: Վերջինիս կառուցման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, միայն գիտենք, որ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա

«Մեր տան միջից մեր հետքը վերացնում են»

Վրացականացվում է հայկական եկեղեցին Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին հայտնվել է վրացականացման վտանգի առջեւ, վրաց իշխանությունները մտադիր են այն վերածել վրացական կաթոլիկ կենտրոնի եւ այդ նպատակով եկեղեցում այժմ տեղի են ունենում բարեկարգման աշխատանքներ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մտահոգությամբ հանդես եկավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա, վկայակոչելով պատմական փաստերը,

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏՈՎ ԻՏԱԼԱՑԻՆ

Կամ հետազոտություններ Արարատի գագաթին եւ փեշերին՝ կյանքը վտանգի ենթարկելով   Օրերս Հայաստանում էր ազգությամբ իտալացի մի հետազոտող-պատմագետ եւ ալպինիստ, որի իսկական անուն-ազգանունը իր խնդրանքով չենք նշում, որպեսզի հետագայում Թուրքիա մտնելիս խնդիրներ չունենա: Իտալացին խնդրեց իրեն թերթում ներկայացնել որպես Ազատ Վարդանյան, մանավանդ այդ ծածկանունով տպագրված աշխատություն ունի՝ «Մասիս, հայության մայրը»: Առաջին անգամ նա 20 տարի առաջ

ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Վրաստանի արտգործնախարարությունը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել Մալայզիայում թմրանյութերի առեւտրով զբաղվելու մեղադրանքով անցած շաբաթ կալանավորված իր երկու քաղաքացիների իրավական պաշտպանության համար: Եթե Մալայզիայի դատարանը նրանց մեղավոր ճանաչի, ապա՝ տեղի օրենքների համաձայն, նրանք կարող են մահապատժի ենթարկվել: Վրաց դիվանագետների տեղեկություններով, Վրաստանի քաղաքացի հանդիսացող 26 եւ 37 տարեկան երկու կանանց գործով դատաքննությունը մեկնարկելու է նոյեմբերի 4-ին: Քանի

ՄԱՀԱՑԵԼ Է ՌԴ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԵՐՆՈՄԻՐԴԻՆԸ

Երեկ առավոտյան, 73 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ-երկրների տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը: Ինչպես հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով նրա հարազատներին, Չերնոմիրդինը, նախնական տվյալներով, մահացել է սրտի կաթվածից: Նա արդեն վաղուց երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք նաեւ օնկոլոգիական հիվանդության պատճառ են դարձել: Չերնոմիրդինը ռուսաստանցի

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՕՋԱԼԱՆԻ ՀԵՏ

Թուրքիայի վարչապետը հաստատել է այն պնդումները, թե պետությունը Օջալանի հետ բանակցություններ է վարում: Վկայակոչելով Firat գործակալությանը, news.am-ը հաղորդում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մինչ Կոսովո մեկնելը պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել է նաեւ քուրդ գործիչներից մեկի պնդմանը, թե Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլա Օջալանի հետ բանակցություններ են վարվում: Ըստ Էրդողանի՝ թուրքական պետական կառույցները Օջալանի

ԱԹԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ

Չորեքշաբթի գիշերը Աթենքի տարբեր շրջաններում անհայտ անձինք հրկիզել են 16 ավտոմեքենա եւ մոտոցիկլետ: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ- ի մատուցմամբ, Հունաստանի մայրաքաղաքում իրավիճակը գերլարված է: Միայն նախօրեին Աթենքում, օտարերկրյա դեսպանատների, այդ թվում՝ Ռուսաստանի, պայթյուններ էին եղել: Գիշերն անկարգությունները սկսել էին քաղաքի հյուսիսային հատվածում: Նախ, անհայտ անձինք պետական էլեկտրական ընկերության ավտոկանգառում հինգ ինքնաշեն ռումբ են տեղադրել, որոնցից երեքը պայթել է,

Կալիֆոռնիացիները «ոչ» ասացին մարիխուանային

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի բնակիչները մասնակցել են միանգամից երկու՝ նահանգում մարիխուանայի արտադրությունն ու օգտագործումը օրինականացնելու հանրաքվեին եւ նահանգապետի ընտրությունների քվեարկությանը: Նահանգի բնակիչների 56 տոկոսը հանրաքվեի ընթացքում «ոչ» է ասել, այսպես կոչված՝ թիվ 19 ուղղումին: «Կողմ» արտահայտվել է կալիֆոռնիացիների 43 տոկոսը: Իսկ նահանգապետի ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջերի Բրաունը: Նրա մրցակիցը հանրապետական Մեջ Ուիթմանն

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ

Բելառուսում նախագահական ընտրությունների շեմին Եվրոպան Մինսկին բաց տեքստով գործարք է առաջարկել, ազնիվ ընտրություններ՝ Եվրամիության հետ հարաբերությունների նորմալացման եւ «տարբեր աղբյուրներից» երեք միլիարդ եվրոյի դիմաց: Newsru-ի մատուցմամբ, գումարի չափը նախօրեին Մինսկում, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին (աջից): Նա իր գերմանացի գործընկերոջ՝ Գիդո Վեստերվելլեի (ձախից) հետ այցելել է Բելառուսի մայրաքաղաք, ուր,

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՎԱԾ Է

Նախորդ շաբաթ «Առավոտն» անդրադարձել էր Արթիկի թիվ 5 դպրոցում սկիզբ առած վեճ ու կռվին: Հիշեցնենք, որ մի քանի ուսուցիչներ, այդ թվում նաեւ փոխտնօրեն Արեւիկ Արշակյանը, բողոքում էին տնօրեն Գոհար Ղուլիջօղլյանից՝ դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը փչացնելու, բանսարկությունը աշխատաոճ դարձնելու, սխալ կադրային քաղաքականություն վարելու, իրենց անարգելու եւ այլնի մեջ: Տնօրենն էլ իր հերթին մեղադրանքներ էր ներկայացնում բողոքավորների դեմ,

Հանրակրթություն՝ ինչպես որ կա

Ձեւական կառույցներից մինչեւ իշխանահաճոյություն ՀՀ դպրոցներում գոյություն ունի կառավարման շատ հետաքրքիր համակարգ. դպրոցի կառավարման բարձրագույն մարմինը դպրոցի կառավարման խորհուրդն է, որի կազմի մեջ մտնում են 2-ական ներկայացուցիչ մանկավարժական, ծնողական խորհուրդներից եւ 3 ներկայացուցիչ վերադաս մարմնից. Երեւանում՝ քաղաքապետարանի ներկայացմամբ, մարզերում՝ մարզպետարանի: Կարծես թե ստացվում է լիարժեք հասարակական ներկայացուցչություն: Սակայն կա մի բայց: Ի սկզբանե դպրոցներում նման

«ՔՎԱՆՏԱԿԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

ՀՀ նախագահի մրցանակի «առյուծի բաժինը» «Քվանտ»  վարժարանի շրջանավարտներինն է Օրերս ՀՀ տարբեր բուհերի 25 ուսանողներ եւ ավագ դպրոցների 12 աշակերտներ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի պարգեւներ: 2008-ին ՏՀՏ ոլորտում նախագահի մրցանակի արժանացավ 5 «քվանտական» սան, 2009-ին՝ 7-ը: Այս տարի 25 մրցանակակիրներից 9-ը «Քվանտ» վարժարանի շրջանավարտներ են: «Առավոտի» հետ զրույցում վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն այս

Որքան շատ երեխա, այնքան շատ փող

Կարապետ-Ֆրիդրիխի ծրագրերից Սիրելի աղջիկներ, եթե ԱՄՆ-ում հարազատ չունեք, չգիտեք այդ երկրի օրենքները, անգլերեն էլ չգիտեք, լաչառ ու խորամանկ չեք, չունեք կլորիկ գումար, որ կարողանաք ձեր իրավունքների պաշտպանության համար փաստաբան վարձել, չամուսնանաք ԱՄՆ քաղաքացի, Սիեթլի բնակիչ Կարապետ, անձնագրով՝ Ֆրիդրիխ Կարագաշյանի ու նրա նմանների հետ: Նա, իհարկե, ձեզ սեր կխոստովանի, ինչպես խոստովանել էր իր առաջին կին Հիլդային,

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Կրոնական քարոզիչները ներթափանցել են նաեւ ԼՂՀ Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո մեր երկիր են թափանցել տարբեր կրոնական կազմակերպությունների քարոզիչներ եւ աղանդավորականներ: Նրանց գալուստը կանխատեսելի էր, քանի որ պատերազմ տեսած երկրում ստեղծվում են անհամեմատ բարենպաստ պայմաններ եւ գործունեության լայն հեռանկարներ: Եվ նրանք եկան, որոնք, բացի «Եհովայի վկաներից», հիմնականում բողոքական եկեղեցու տարատեսակ կրոնական կազմակերպությունների հետեւորդ-քարոզիչներ են եւ

Փողոց մաքրելը՝ սուրբ պա՞րտք

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ, փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանի գլխավորությամբ՝ ստեղծվել է հանձնաժողով, որը համակարգում է համայնքներում համընդհանուր սանիտարական օրերի կազմակերպումը: Ըստ հաստատված ժամանակացույցի, նոյեմբերի 2- ին սանիտարական օր էր Թալինի, նոյեմբերի 3- ին՝ Արագածի եւ Ապարանի, իսկ այսօր՝ Աշտարակի տարածաշրջանների համայնքներում: Համայնքապետերի, դպրոցների տնօրենների, մարզային ենթակառուցվածքային կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվության տակ են դրված

Մաքրելը դեռ քիչ է

Հոկտեմբերի 13- ին «Մաքուր հայրենիքը» ձեւական է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 19- ին ՀՀ կառավարության ընդունած «Մաքուր հայրենիք» ծրագիրը ֆինանսական հիմք չունի եւ Արագածոտն, Տավուշ, Գեղարքունիք չի հասել: Պարզվում է՝ Վայոց ձոր էլ չի հասել: Չնայած, ըստ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի, Վայոց ձորում լայնածավալ մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են մեկնարկել դեռ մինչեւ կառավարությունում

Չորս ժամ՝ սահմանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը՝ սահմանային-մաքսային անցակետեր Նոյեմբերի 3- ին Նոյեմբերյանի տարածաշրջան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ժամը 11.45- ին նրա ուղղաթիռը վայրէջք կատարեց Պտղավան գյուղի մարզադաշտում, Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական Թազաքենդ գյուղի դեմ- դիմաց, մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Աչքի էին զարնում նախագահի անվտանգության ապահովման համար գործադրված մեծ ջանքերը. նախագահի այցի ժամը հայտնի

«ՖԻԶՄԱԹՆ» ԱՍԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ

Վաղը՝ նոյեմբերի հինգին, Երեւանի պետական համալսարանում կնշվի ԵՊՀ- ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմադրման 45- ամյակը: Երեւանի հանրահայտ ֆիզմաթ դպրոցը 45 տարեկան է: Այս ընթացքում հազարներով շրջանավարտներ է ունեցել, որոնք այսօր հաջողակ եւ երեւացող մասնագետներ ու գործիչներ են ինչպես կրթության, գիտության, արտադրության մեջ, այնպես էլ՝ քաղաքական, տնտեսական կյանքում: ԵՊՀ- ին առընթեր Արտաշես

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԵԿԸ

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, հոկտեմբերի 23-ին ՌԴ սահմանապահ զորքերի վարչության վերակարգի հանգստյան սենյակում սպանվել էին հայազգի երկու զինծառայողներ՝ Արմեն Զախարյանն ու Արթուր Ենոքյանը: ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական բաժինը երեկ ձերբակալել է սպանության մեջ կասկածվող անձին:

ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔ

Երեւան քաղաքի Մառի փողոցի թիվ 10 շենքի բակում գազի խողովակի վթարի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են վերականգնողական աշխատանքներ:

ԲԱԽՎԵԼ ԵՆ

Երեկ Մաշտոցի պողոտայից Իսակովի փողոց ճանապարհին, «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 05 ԼԼ 575 համարանիշի եւ «BMW X-5» մակնիշի 40 ԼՕ 004 համարանիշի ավտոմեքենաները: «BMW»-ի վարորդը Արտյոմ Շառոյանն է, որը, նախնական տեղեկություններով, դատախազության աշխատակից էր ներկայացել, «Պաջեռոյի» վարորդը Արարատի մարզի Գեղանիստ .գյուղի բնակիչ Վահագն Իսկանդարյանն է: Պարզվեց, որ Արտյոմ Շառո անունով դատախազության

Իմ տան մուտքը՝ երկաթգծից

Դատարանի միակողմանի որոշման ծանր հետեւանքները 1989թ. իմ ընտանիքով, որպես փախստականներ, տեղափոխվել ենք Բաքվից Երեւան: Երեւանում 1989թ. տան առուծախի պայմանագրի հիման վրա Առաքել Ալեքսանյանից գնել եմ Վարշավյան փ. 55/57 հասցեում գտնվող սեփական տունը: Այդ գործարքը գրանցվել է Երեւանի 1-ին նոտարական գրասենյակում: Տնից բացի, գնել եմ նաեւ Ա. Առաքելյանին պատկանող ավտոտնակը: Ավտոտնակի հետ կապված գործարքը չի ձեւակերպվել

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ

    Սպանված Դմիտրի Մաթեւոսյանը:      Կասկածյալ Վանիկ Արտեմյանը: Դանակահարության վայրը: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», հոկտեմբերի 30-ին «Երեւան» բժշկական կենտրոնից Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանություն էին ահազանգել, որ սուր, ծակած-կտրած վերքերով իրենց մոտ են տեղափոխել երեք երիտասարդի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի օպերատիվ-քննչական խումբը պարզում է, որ երիտասարդները բուժկենտրոն են տեղափոխվել Վերին Չարբախից: Մի քանի

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՏՆՕՐԵՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԲԱՐՁՐ

Գարեգին Նժդեհի 8 հասցեում գործող «Տնակ» կոչվող աշխատանքի տեղավորման գործակալությունը, որը իբր մարդկանց օգնում է աշխատանք գտնել, իրականում միայն փող է հավաքում, ամիսներով անձնագրերը գրավ վերցնում ու բոլորի գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ թե լիքը հարմար աշխատանքներ կան, մի գործ կգտնենք, ճանապարհում են տուն: Այդ գործակալության ծառայությունների արժեքը 1000-5000 դրամ է: Բնականաբար, 5000 դրամ տվող

Այդպես էլ բան չպարզեցի՞ն

Արձագանքելով «Առավոտի» (23.09.10) «Առանց դեղի չեն քնում» հրապարակմանը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը վստահեցնում է, որ նյութը քննարկվել է եւ հոդվածում տպագրված փաստարկները ճշտելու համար համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների տարածքային կենտրոն եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջան: Ըստ դատախազության պատասխանի,

Թանկացման մուրճը՝ մեր գլխին

Պանրի եւ այլ ապրանքների թանկացման պատճառը տնտեսական արատավոր համակարգն է, որի դեպքում երկրում ապրանքների գները ոչ թե պետությունն է որոշում ու կառավարում, այլ ձեռնարկատերերն իրենք են որոշում իրենց ապրանքի գինը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, պանրի թանկացումն օբյեկտիվ պատճառներով հիմնավորված չէ. բոլոր այն պատճառները, որոնք ազդում

Կաշխատեն՝ առանց մայրանալու

Այն, որ մեր կառավարությունն ուզում է զրկել ծննդաբերությունից հետո աշխատող կնոջը հասանելիք նպաստից, հարուցել է բազմաթիվ քաղաքացիների, հատկապես՝ ապագա մայրերի դժգոհությունը: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին ուղղված, նույն խնդրի հետ կապված մի նամակ եւս. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» ՀՀ օրենքի հատկապես 22 հոդվածի ընդունումից հետո տեղի կունենա ծնելիության կտրուկ կրճատում: Մեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031