Օրվա լրահոսը
Ապրիլի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ինքնակրթությամբ: Ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի,
«ՌԵԴ ԲԱՐԻ» ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Օրերս ընկերներով այցելեցինք «Մորգան» դարձած «Նաիրի» կինոթատրոնի դիմաց գտնվող օտարահունչ անունով «Ռեդ բար»՝ լիցքաթափվելու… Նախապես հայտարարված էր, թե այդ օրը «լատինո փարթի» է կայանալու, սակայն երկար ձգձգվելուց հետո սկսվեց ոչ թե «լատինո», այլ «ռետրո փարթին»… Մինչ այդ՝ մատուցողուհին 5 րոպեն մեկ վստահեցնում էր, որ միջոցառումը ուր-որ է կսկսվի: Ճաշացանկ պահանջեցինք ու պարզվեց, որ այնտեղ նշված
Ի նպաստ հայ ոգու հզորացման
Հայ ավետարանական նոր կենտրոն՝ Երեւանում Ապրիլի 19-ին Երեւանում, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայ ավետարանական կենտրոնի պաշտոնական բացմանը: Ողջույնի իր խոսքում Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանը մասնավորապես ասաց. «Հայաստանում կան տարբեր հաստատություններ, որոնց նպատակն է լավագույնս նպաստել նրան, որ մեր հայրենիքում ունենանք նոր, արժանի ու լիահույս սերունդներ, եւ որ
ԳՈՒՆԱՎՈՐ ԱՉՔԵ՞Ր ԵՆ «ՊԵՏՔ»
Լինզաները վնասակար են տեսողությանը Աչքերը հոգու հայելին են: Սա ընդունված կարծիք է, իսկ ոմանք էլ պնդում են, որ աչքերի ձեւով եւ գույնով կարելի է որոշել տիրոջ բնավորությունը: Բայց ինչպես փոփոխական է առաջին տպավորությունը մարդու մասին, այնպես էլ փոփոխական կարող է լինել աչքերի գույնը: Դե արի ու որոշիր մարդու հոգին… Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում,
«Ես մի զարկն եմ քո բազկի»
Աբովյան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում անցկացվեցին բազկամարտի Հայաստանի պատանիների (մինչեւ 18 տարեկաններ) եւ մեծահասակների առաջնությունները, որտեղ բացի տեղի եւ Երեւանի ներկայացուցիչներից, իրենց բազկի ուժը ցուցադրեցին հանրապետության գրեթե բոլոր մարզերի շուրջ 150 ներկայացուցիչներ: Նրանց մեջ քիչ չէին այնպիսիք, որոնք արդեն հասցրել են մասնակցել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնատներին ու դառնալ չեմպիոններ ու մրցանակակիրներ: Մեծահասակների մրցապայքարում ծավալված
Խիստ պատիժներ են կիրառվել
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Մակեդոնիայի «Պոբեդա» ֆուտբոլային ակումբին ութ տարով զրկել է եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից, իսկ նախագահին եւ ակումբի խաղացողներից մեկին ցմահ արգելել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել: Այս որակազրկումները կիրառվել են ազնվության եւ մարզական պայքարի սկզբունքները խախտելու համար, որոնք սահմանված են ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության հինգերորդ հոդվածով՝ ազդել հանդիպման արդյունքի վրա: Հետաքննությունը կատարվել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի առաջին
Հակոբյանի առաջին հաղթանակը
Նալչիկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix» չորրորդ մրցաշարում երեկ առաջին հանգստյան օրն էր: Հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւի հետ եւ 3,0 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: Նա մրցաշարի միանձնյա առաջատարին՝ Ալեքսանդր Գրիշչուկին զիջում է ընդամենը կես միավորով: Նալչիկում առաջին հաղթանակը տոնեց մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Վլադիմիր Հակոբյանը: Նա առավելության
ՀՖՖ նախագահը ճանաչողական այցով եղավ Վանաձորում
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ճանաչողական այցով մեկնեց Վանաձոր՝ ծանոթանալու ֆուտբոլի քաղաքային ստադիոնի ենթակառուցվածքային առկա խնդիրներին: Այցի ընթացքում ՀՖՖ նախագահն ուսումնասիրեց քաղաքային ստադիոնն ու շրջակա տարածքը, ինչի արդյունքում որոշվեց հնարավորինս ամենակարճ ժամկետներում սկսել ենթակառուցվածքների, հարակից տարածքում գտնվող բնական խոտածածկով դաշտի հիմնանորոգումը, ինչպես նաեւ քաղաքային մարզադաշտին կից կառուցել արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ: Ռուբեն Հայրապետյանի՝
ԴՈՊԻՆԳՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ
Խթանիչ օգտագործողները պատժվում են անկախ ազգային պատկանելությունից կամ խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունների առկայությունից: Երբ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը օրեր առաջ մեր խնդրանքով գնահատում էր Բուխարեստում մեր տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մրցելույթը, մի հետաքրքիր դրվագ պատմեց Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Մադրիդում կայացած մարզաձեւի միջազգային ասոցիացիայի (IWF) համաժողովից: «Դոկտոր Թամաշ Այանը միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվելուց հետո,
Երգող տղամարդիկ վտանգավոր են
Մայր աթոռի պարզաբանումները Օրեր առաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտեց ավետարանչական համայնքին եւ նաեւ բոլոր այն կազմակերպություններին, որոնք ներգրավված էին «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախմբի այցի կազմակերպման գործում: «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախմբի այցը Հայաստան՝ քողարկված գործունեություն է իրականացնում՝ շահագործելով Ցեղասպանությունը»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր
ԴԱՎՈՅԱՆԸ՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Կեցցե Հայաստան» հուշերի նորատիպ գիրքը Լույս է տեսել Ռազմիկ Դավոյանի «Կեցցե Հայաստան» գիրքը, որտեղ ամփոփված են նրա հուշերը Վիլյամ Սարոյանի մասին: Հեղինակը գրում է, որ առաջին հանդիպումը մեծանուն գրողի ու հայորդու հետ պետք է կայանար 1972թ., երբ Բեյրութի «գրական շրջանակի» հրավերով ոտք էր դրել Լիբանան ու այնտեղից էլ պիտի Սիրիա, մասնավորապես՝ Դեր Զոր հասներ: Սակայն
ՓՈԽԱՆԱԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
2007 թվականի մարտի 1-ին ծննդաբերած կանայք Օրյոլի մարզի Մցենսկ քաղաքի դատարանի որոշմամբ փոխանակել են իրենց որդիներին: Ըստ դատարանի՝ գենետիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխաներին շփոթել են ծննդատանը, հաղորդում է newsru.com-ը: Արդյունքում Աննա Անդրոսովան դաստիարակում էր չեչեն տղայի, որի անունը դրել էր Նիկիտա, իսկ ծննդաբերությունից հետո Չեչնիա վերադարձած Զարեմա Թայսունովան մեծացնում էր ռուս տղայի, Ալդան
ՆԵՈՆԱՑԻՍՏՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀԻՏԼԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Երեկ Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկվել Տաջիկստանից եւ Ուզբեկստանից եկած 15 բանվորներ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ առավոտյան ժամը 7-ին շինհրապարակ են ներխուժել 20-ից ավելի անձինք եւ հանցագործությունը կատարելուց հետո՝ հեռացել դեպքի վայրից: Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար շինհրապարակ էր եկել շտապօգնության 12 մեքենա: Ավելի վաղ, ոստիկանությունը խոստացել էր կտրուկ միջոցներ ձեռնարկել Հիտլերի ծնունդը նշող ազգայնականների բոլոր ապօրինի
ՕԲԱՄԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Անցած հանգստյան օրերին Պորտ-օֆ-Սփեյնում տեղի ունեցած արեւմտյան կիսագնդի երկրների 34 ղեկավարների հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հարավային հարեւաններին առաջարկեց «գործընկերություն իրավահավասար հիմքի վրա, որը թույլ կտա շուռ տալ անցյալի մութ էջերը»: «Վրեմյա նովոստեյ» թերթը գրում է, որ այս հայտարարությունը, ինչպես նաեւ Օբամայի պատրաստակամությունը՝ մաքուր էջից սկսել Կուբայի հետ հարաբերությունները, բուռն ծափահարությունների արժանացավ: Կուբան
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՌԱՍԻԶԻՄԻ ՇՈՒՐՋ
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ չի մասնակցելու երեկ Ժնեւում բացված ռասիզմի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսին: Գերմանիան իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ համաժողովն օգտագործվելու է իսլամական պետությունների կողմից Իսրայելին քննադատելու, ինչպես նաեւ խոսքի ազատությունը սահմանափակելու համար, այն դեպքերում, երբ խոսքը գնում է իսլամի քննադատության մասին: Ըստ BBC-ի, կոնֆերանսը բոյկոտելու մասին հայտարարել են ԱՄՆ-ը,
«Շիրակում դպրոցներ ու մշակութային օջախներ չեն փակվի»
Վստահեցնում են մարզպետարանի կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուները «Որտեղ բնակավայր, այնտեղ դպրոց. սա մեր կրթության ռազմավարությունն է, եւ նույնիսկ սակավաբնակ գյուղական բնակավայրերում, եթե աշակերտների թիվը հասնում է 8-9-ի, մենք տարրական դպրոցները հստակ պահպանում ենք: Դրանից զատ, որպեսզի դպրոցի աշակերտների այն խմբաքանակը, որը հիմնական կամ ավագ դպրոց չլինելու պատճառով պիտի տեղափոխվի, ֆինանսների նախարարությունը անցած տարվանից մարզպետարանի
«ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ»
Նախակրթարանների գործունեության մասին այսպես արտահայտվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հմտությունները կրել եւ փոխանցել. այս սկզբունքն է ընկած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող «Նախակրթարանների հանրապետական ծրագրի» շրջանակներում կազմակերպված՝ դաստիարակների երկշաբաթյա վերապատրաստումների հիմքում: Այդ գործընթացի ամփոփումը օրերս տեղի ունեցավ կրթահամալիրի մեդիա կենտրոնում, որի ժամանակ վերապատրաստված դաստիարակները Համբարձման տոնին նվիրված ծեսի միջոցով ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որոնք
«Եվրաինտեգրումն այլընտրանք չունի»
Հարցազրույց «Արեւելք-Արեւմուտք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլիի հետ – Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախագծին: Դա ի՞նչ կարող է տալ Ադրբեջանին: – Ներգրավվելով «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում Եվրոպական Միության հետ ուղիղ հարաբերությունների ստեղծման եւ եվրոպական ֆինանսական, տնտեսական, տրանսպորտային-մաքսային տարածություն հետագա ինտեգրման համար։ Այդ ծրագրի շրջանակում երկիրը ստանում
«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Եվրոպական կառույցների, եվրաինտեգրման ողջ գործընթացի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում եւ Ադրբեջանում երկակի է: Ոմանք եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությունը համարում են անխուսափելի, քանի որ դրանց հետ համագործակցում է նաեւ Ղարաբաղի համար մրցակից պետությունը: Մյուսների համոզմամբ՝ եվրաինտեգրումն այլընտրանք չունի, անկախ վերջին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակաընթացքում Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած ժողովրդավարական ետընթացներից, անկախ այդ պատճառով հիասթափված
Պատրաստ է վատամարդ դառնալ
«Առավոտը» տեղեկացրել է, որ ոռոգման շրջանի մեկնարկին զուգահեռ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շրջայցերով ուսումնասիրում է մայր ջրանցքների վիճակը: Տեղեկացրել ենք նաեւ, որ ամենուր ջրանցքները ահավոր կեղտոտ են, ինչի արդյունքում նվազել է դրանց թողունակությունը: Սա, սակայն, ամենամեծ խնդիրը չէ: Արարատյան դաշտավայրի համար ջուր ապահովող ջրանցքների մի մասը անցնում է Երեւանի տարածքով ու տեղ-տեղ փակ
Կրճատվել է Տավուշի դպրոցների ֆինանսավորումը
Տավուշի մարզի դպրոցներից տեղեկություն ստացանք, որ կառավարության որոշումով ընդհանուր առմամբ 297 միլիոն դրամով կրճատվել է մարզի դպրոցների ֆինանսավորումը: Լուրի իսկությունը ստուգելու համար զանգեցի Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանին: Նրա խոսքերով, կառավարության մարտի 26-ի թիվ 302-Ն որոշմամբ մարզի դպրոցների ֆինանսավորումը կրճատվել է 297 միլիոն դրամով: Հաշվարկները, սակայն, ցույց են տվել, որ նման կրճատման դեպքում
ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Երեւանի ավագանուն սպառնում է Հայաստանի խորհրդարանի ճակատագիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 17-ին եւ 18-ին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները լուսաբանող լրագրողները, այդ խնդիրներով զբաղվող հ/կ-ների ներկայացուցիչները, նախարարության ղեկավարության հետ քննարկում էին համայնքների խորոշացման եւ միջհամայնքային միավորումներ ստեղծելու հարցերը: ՀՀ Սահմանադրությունը, տեղական ինքնակառավարման մասին եւ մի շարք այլ օրենքներ խրախուսում են համայնքների խոշորացումը,
«Ոչ մի ինքնասպան լինող մարդ չի ուզում մեռնել»
Անուշադրության մատնվածը դիմում է ինքնասպանության «Աստված երես է թեքել ինձնից, ես այլեւս չեմ կարող շարունակել ապրել նման ձեւով: Հեռանում եմ»… Սրանք այն տողերն են, որ մահվանից առաջ նամակում գրել է 23-ամյա Աստղիկը: Նա ինքնասպան է եղել, բայց բուն պատճառը մինչեւ օրս բացահայտված չէ: Հարազատներն ու ընկերները չէին հավատում այն փաստին, որ նա գնացել է այդ
ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԻՆ ԽԱՂԱՂ ՉԷ
Ծնողների դիմումները մնացել են անպատասխան «Առավոտն» անդրադարձել է անցյալ տարվա մայիսի 26-ին Սարդարապատի հուշահամալիրում հերոսամարտի 90-րդ տարելիցի նախօրեին տեղի ունեցած ողբերգությանը: Բեմահարթակը շրջվելու հետեւանքով մահացավ Երեւանի թիվ 97 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, «Ծիծեռնակ» պարային համույթի սան, ծնողների միակ երեխա Լուսինե Հակոբյանը: Այդ օրը մարմնական վնասվածքներ ստացան Հայկուհի Աղաջանյանը, Արտակ Կիրակոսյանը (վերջինիս բուժման համար օրեր
Շիրակում առողջապահությունը լավ վիճակում չէ
Գյումրեցիների կարծիքով՝ մարզում կարգին մասնագետներ չկան Վերջին 3 ամսվա կատարած ու չկատարած աշխատանքները ներկայացնելու նպատակով երեկ Շիրակի մարզպետարանում խմբակային մամուլի ասուլիս էին հրավիրել մի շարք վարչության պետեր: Քանի որ առողջապահության ու սոցիալական վարչության նորանշանակ պետ Սամվել Ղազարյանը առաջին անգամ էր հաշվետվություն ներկայացնում իր գործունեության մասին, ուստի լրագրողներին հուզող հարցերի մեծ մասը ուղղվեց հենց նրան: «Առավոտը»
«ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԷԼ ԸՆՏԱՆԻՔ Է ՊԵՏՔ»
Մեր երկրում որդեգրվում են հիմնականում 10 տարեկանից ցածր երեխաները Եթե սովորական ընտանիքում մարդիկ երեխա ունենալիս ցանկալի, բայց ոչ պարտադիր են համարում, որ բնակարանով ապահովված լինեն, մշտական աշխա տանք ունենան, տուբերկուլյոզով հիվանդացած չլինեն, հոգեկան շեղումներ չունենան, թմրանյութեր չօգտագործեն, ապա որդեգրելու դեպքում այս ամենն ամրագրվում է օրենսդրությամբ: Սա վերաբերում է եւ մեր, եւ օտարերկրյա քաղաքացիներին: Եթե դուք
Առեւտուրը պակասել է
Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում համախառն ներքին արդյունքը կրճատվել է 6,1%-ով՝ կազմելով մոտ 465,5 մլրդ դրամ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարի մեր երկրում արդյունաբերական արտադրության ծավալը, նախորդ տարեսկզբի համեմատությամբ, կրճատվել է 9,5%-ով: Նույն ժամանակահատվածում արտահանման ծավալները կրճատվել են 47,3%-ով՝ կազմելով 40,4 մլրդ դրամ: 22,2%-ով կրճատվել են նաեւ ներկրման
Այլընտրանքային փաթեթներ՝ «ԱրմենՏելից»
«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին առաջիկայում սակագնային պլաններ ընտրելու հնարավորություն առաջարկել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 20-ի նիստում հաստատել է «ԱրմենՏելի» ներկայացրած ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային փաթեթները, ըստ որի, գործող սակագնային պլաններից զատ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված է այլընտրանքային 3-ական տարբերակ: Բաժանորդները կարող են ընտրել իրենց համար առավել հարմարավետ տարբերակը:
ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ԵՆ
Ըստ «Գլենդել Հիլզի» տնօրեն Վահե Ալմոյանի` Գյումրիում շինարարների դժգոհության եւ ցույցերի պատճառն այն է, որ նրանց տրամադրել են սխալ տեղեկատվություն: Գյումրիի աղետի գոտում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունը, ըստ գյումրեցիների, նախքան շինարարությունը սկսելը իրենց խոստացել է ամսական վճարել 91 հազար դրամ, մինչդեռ նրանք տեղեկացել են, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով ընկերությունը ամսական 35 հազար դրամից ավելի
«Օրինաց երկիրը» նրանց առաջին սերն է
Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականը զբաղեցնող պրոֆեսորները վստահ են, որ ՕԵԿ-ը ընտրություններում հաղթելու բոլոր շանսերն ունի: «Օրինաց երկրի» համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականը զբաղեցնող պրոֆեսորներ՝ բժիշկ Հենրիկ Բակունցին եւ տնտեսագետ Գրիգորի Վահանյանին «Առավոտը» հարցրեց, թե որքան են սիրում իրենց կուսակցությունը: Պարզվեց՝ երկուսն էլ շատ-շատ են սիրում, որովհետեւ համոզված են՝