Օրվա լրահոսը

Էլեկտրոնային գրանցում

Երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախատեսում է կազմակերպել քննարկում՝ նվիրված քրեակատարողական հիմնարկների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների ծառայությանը: Նա խորհուրդ տվեց հարցեր տալ միայն երեկ քննարկվելիք վարչարարության ոլորտում սպասվելիք փոփոխությունների եւ վերաքննիչ վարչական դատարան ստեղծելու հարցերի շուրջ: Նախարարը տեղեկացրեց, որ ձեւավորվելու է միասնական էլեկտրոնային համակարգ՝ պետական գրանցում իրականացնելու համար:

ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ՝ «ԴԱՐԻԿՆՈՑՈՒՄ»

Երեկ առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ են մտել երկու դիմակավորված անձ: Նրանք նախ կոտրել են դուռը, ապա ներս մտել, կապկպել այդ պահին սենյակում քնած՝ տանտիրոջ 21-ամյա դստեր ձեռքերն ու ոտքերը, կպչուն ժապավենով փակել բերանը եւ գողացել ոսկյա զարդեր ու գումար՝ անգամ աղջկա ոսկե

ԹԱՂԱՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

«Առավոտում» (29.10.2010)  լույս տեսած  «Թաղապետի եղբոր կրպակը փակեք» հրապարակման մեջ, որտեղ նշել էինք, որ Կոմիտասի բնակիչներն այդ կրպակի ու դրա հաճախորդների ձեռքը կրակն են ընկել, երեկ պատասխան այցով խմբագրություն էր եկել կրպակի սեփականատեր Մուշեղ Տերյանը: Նա նախ հերքեց բնակիչների այն պնդումները, թե ինքը թաղապետի կամ փոխթաղապետի եղբայրն է՝ վստահեցնելով, որ ինքը որեւէ կապ չունի թաղապետարանի

ԿԱՄՈՒՐՋԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Մոտ օրերս տեղի կունենա Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի ուղետարի պաշտոնական բացումը, որը հասարակության շրջանում ավելի հայտնի է որպես «Վստրեչի» կամուրջ անվանումով: Կամրջի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն ամբողջությամբ պատրաստ է:  Երեկ այդ հատվածով նույնիսկ ավտոմեքենաներ էին երթեւեկում: Նշենք, որ կամրջի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռեւս անցյալ տարի, սակայն դադարեցվեցին, քանի որ մասնագետների ուսումնասիրությունից

Ոչ մի զիջում չի լինի

Ճանապարհային ոստիկանության պետը չի վախենում ոտքով քայլելուց եւ իր ավտոմեքենան արգելված վայրերում չի կայանում: Շուտով մայրաքաղաքի եւս մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների կայանումը: Այս հանգամանքը մի շարք տնտեսվարողների համար խնդիրներ է առաջացնում: Սայաթ-Նովայի պողոտայում, Թումանյան եւ Տերյան փողոցներում գտնվող ընկերություններն ու խանութներն արդեն կանգնել են ֆինանսական խնդիրների առաջ, քանի որ իրենց հաճախորդներին չի թույլատրվում անգամ

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՆԻ՞

«Նաիրի» հյուրանոցի վաճառքի գործարքում տարօրինակ զուգադիպությունները շատ են Արդեն 2-րդ ամիսն է՝ Նորք-Մարաշում գտնվող «Նաիրի» հյուրանոցի վաճառքի շուրջ դժգոհությունների ալիքը չի հանդարտվում: Մի կողմից՝ հյուրանոցում բնակվող փախստականների ճակատագիրն է օդում կախված, մյուս կողմից էլ՝ առքուվաճառքի մասին գործարքի խիստ գաղտնիությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Մեծ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ իմանալ վաճառքի գործընթացի մասին:

ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ՝ ՀԵՐՈՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Մոտ 20 տարի է անցել ղարաբաղյան հերոսամարտում կռված Սամվել Գեւորգյանի մահվանից ու միայն օրերս նրա անունը կրող թիվ 189 ավագ դպրոցի բակում բացվեց հերոսի կիսանդրին: «Հուզված եմ, բայց նաեւ հպարտ, որ հերոսի այրի եմ ու լավ երեխաներ եմ դաստիարակել: Սամվելը հայրենիքը սիրող մարտիկ էր, նվիրված ամուսին, սիրող հայր եւ ընկերասեր անձնավորություն»,- իր հիշողությունները թարմացնելով՝ մեզ

Ո՞Վ ԿԿԱՌՈՒՑԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող՝ Երեւան-Աշտարակ 11,71 կմ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքից: Մրցույթին մասնակցելու հայտեր է վերցրել 13 կազմակերպություն, բայց փաստաթղթեր ներկայացրել է 3-ը: Ավստրիական STRABAG International ընկերությունը առաջարկել

Հայաստանի PR-ը՝ FT-ում

Օրերս բրիտանական հեղինակավոր «Financial Times» օրաթերթն անդրադարձել է մեր երկրին: Թերթի թղթակիցը, այցելելով Հայաստան, օտարալեզու ընթերցողին է ներկայացրել «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայված, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած այս փոքրիկ, բայց հարուստ պատմությամբ երկիր Հայաստանը»: Հոդվածում մանրամասն ներկայացված է վերջերս Հայաստանում վերաբացված Տաթեւի համալիրը, որը «մի ժամանակ ուսուցման հռչակավոր կենտրոն է եղել հազարավոր մարդկանց

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 100-ից ավելի համակիրների հայցը Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության դեմ: 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններում տուժած այս քաղաքացիները դատարանից պահանջել էին ճանաչել Հայաստանի նախագահի ինստիտուտի գլխավորությամբ մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հետեւանքով իրենց կյանքի,

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00։35-ին, «Երեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վերին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 85 տան բնակիչներ, 1981թ. ծնված Վահագն, 1988թ. ծնված Տիգրան Մ.-երը եւ 1987թ. ծնված Դմիտրի Մաթեւոսյանը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Նույն օրը Դ. Մաթեւոսյանը

Խալաֆյանին սպանել է օպերլիազոր ոստիկանը

Այսպիսի պնդում է արել Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան, իսկ նրա հարազատների եւ իրավահաջորդի ներկայացուցչի պնդմամբ՝ սպանված, 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Դատական երեկվա նիստում վիճաբանության փուլում հանդես է եկել Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եւ

«ՊԱԿԱԶՈՒԽԱ» ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանցիների առօրյա կենցաղային հոգսերի ու կարիքների համար փող չունեցող պետությունն ու համայնքները տոներ են կազմակերպում: Նորանկախ Հայաստանի երկրորդ տասնամյակի ձեռքբերումներից մեկն էլ եղավ այն, որ քաղաքապետերն իրենց քաղաքի տոնը նշելու չհայտարարված, բայց ակնհայտ ու «աչք ծակող» մրցավազք սկսեցին: Խորհրդային տարիներին «քաղաքի օրը» նշվում էր, սակայն ավելի համեստ՝ քաղաքային մակարդակով: Իսկ այժմ յուրաքանչյուր քաղաքապետ փորձում է

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԽԱԽՏՎԵ՞Լ Է

Ընդդեմ Հայաստանի ոստիկանության իրավապաշտպան Մարիամ Սուխուդյանի հայցադիմումի քննությունը կսկսվի դեկտեմբերի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում: Նոյեմբերի 1-ի նախապատրաստական փուլի դատական նիստում դատարանը պարզեց հայցվոր եւ պատասխանող կողմերի նկատառումները: Ըստ «Նոյյան տապանի», հայցվորը պնդում է իր հայցը, ըստ որի՝ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը եւ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Սայաթ

ՖՅՈՒԼԵՆ ԿԻՍՈՒՄ Է ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

«Առավոտը» հաղորդել էր, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 19-ին նամակ էր հղել Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որտեղ հիշեցրել էր 2006 թվականին Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2004/2166 բանաձեւի 67-րդ կետը. «Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել հայկական

Եվ էլի՝ «օկուպացված տարածքներ»

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը փորձելու է հանել այդ ձեւակերպումը ԼՂ վերաբերյալ բանաձեւի նախագծից: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանից «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչպես է բացատրում այն, որ թեեւ հուլիսի 30-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել էր ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին` խնդրելով զերծ մնալ Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ

Վստահեցնում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: – Նույն օրերին, երբ լրագրողական կազմակերպությունները պայքարում էին բազմաթիվ թերություններով լի եւ առանց հասարակական կազմակերպությունների եւ անգամ խորհրդարանի հետ որեւէ նախնական քննարկում անցած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ընդունման դեմ՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը հունիսի 10-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների

ԵՐԿՈՒ «ՍՐՈԿ», ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԵՌԱՄԲ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակիրները դիմավորեցին օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանին: Հոկտեմբերի 29-ին ազատ արձակվեց 2008թ. «մարտիմեկյան» իրադարձություններից հետո ազատազրկված մի քանի տասնյակ քաղբանտարկյալներից եւս մեկը՝ ՀՀՇ-ի Լոռիի մարզային կառույցի ղեկավար, 2008թ. ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ենթաշտաբի ղեկավար Աշոտ Մանուկյանը: Նա մարտյան դեպքերից երկու օր անց ձերբակալվել եւ 5 տարվա ազատազրկման

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-ՈՒՄ ԷԼ ԹԵՅԸ ՎԱՏԸ ՉԷ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ «Ուրբաթ» ակումբում «թեյ խմելու լացուկոծ» որակեց «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի հայտարարությունը, թե ուզում էին, որ Հայաստանի ԱԳՆ-ում իրենց սուրճ կամ թեյ հյուրասիրեին, «բայց մեր սիրտը կոտրվեց»: Վահան Հովհաննիսյանն առաջարկեց. «Կարելի էր սեղան դնել ԱԳՆ-ից դուրս՝ թող խմեին, էլի, ծարավ չգնային, ասեին՝ սիրուն չեղավ: Կարծում եմ՝ ԱԳՆ-ն այս

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ԱՌԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ Ես էն մարդկանցից եմ, որոնք իրենց անհաջողությունների պատճառներն առաջին հերթին իրենց մեջ են փնտրում ու գտնում. ավելին. ես էն մարդկանցից եմ, որոնք իրենց անհաջողակ չեն համարում եւ լիովին ու նույնիսկ ավելցուկով են բավարարված էս կյանքի պարգեւներով, որովհետեւ, ի տարբերություն Սարոյանի, քթիս տակ Հեմինգուեյի պես հաջողակ չկա, եւ Ջավախյանը, Շենգավիթցի

Հոկտեմբերի 30

ԽՈՅ (21.03-20.04)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ

ՈՒԵՖԱ-Ն ՊԱՏԺԵԼ Է ՊԻՆՏՈՅԻՆ

ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է «Բարսելոնայի» դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, դանիական «Կոպենհագենի» հետ հանդիպման ժամանակ, մրցավարի սուլոցի իմիտացիա անելու եւ մրցակցի գրոհը տապալելու համար: Ըստ tert.am-ի, այդ մասին գրում է իսպանական Sport պարբերականը: Դրվագը, որի համար պատժվել է Պինտոն, տեղի է ունեցել հանդիպման 26-րդ րոպեին: Ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լանուան թիմերին հնարավորություն

60-ԱԿԱՆՆԵՐԻ «ՀՈՏ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՑ

Ռուս լրագրողների տպավորությունները «Հայաստանում խելոք, հետաքրքիր լրագրողներ կան, բայց հայկական ԶԼՄ-ներից դեռ խորհրդային հոտ է փչում: Այնպիսի տպավորություն կա, որ այս տարիների ընթացքում ձեր թերթերը չեն փոխվել, տպավորությունս այն է, որ դեռ 65 թվականի մակետներով են տպագրվում: Խելոք լրագրողներն էլ թերանում են նյութն ավելի հետաքրքիր ու պարզ մատուցելու հարցում: Աշխարհը շատ առաջ է գնացել, բայց

ՎԵՆԵՏԻԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵՆ՝ ՄԵՆԱՇՆՈՐՀ

Իսկ պաշտոնական բացման հաջորդ օրն իսկ տաղավարում դատարկություն էր տիրում: Այնպես որ, այս տարի էլ Հայաստանը ներկայացավ այնպես, ինչպես նախկինում: Միգուցե պետք էր լինել Ադրբեջանի պես համեստ եւ առհասարակ չմասնակցել:

«ՉԱՐԵՆՑՆ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԷ»

«Եղիշե Չարենցը եւ նրա ժամանակը» թեմայով միջազգային գիտաժողովը երեկ համախմբել էր օտարերկրյա, սփյուռքահայ ու հայ չարենցագետներին: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Վան Լինտը Չարենցի տասնյակ գործեր է թարգմանել հոլանդերեն. «Ընդհանրապես հայ միջնադարյան գրականությունն եմ ուսումնասիրում ու շատ հետաքրքրված եմ այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններով, իսկ Չարենցի ստեղծագործության մասին պետք չէ երկար խոսել, կարող եմ ասել, որ նա առանձնահատուկ

Վերջին ակնթարթի արքաները

Սպորտում հաճախ ակնթարթն է վճռում մարզիկի կամ թիմի ճակատագիրը եւ դրա օրինակները բազմաթիվ են   Միակ շանսը Հոկտեմբերի 10-ին լրացավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ սխրանքներից մեկի 37 տարին: 1973 թվականի այդ օրը Երեւանի «Արարատը» Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին»՝ նվաճեց ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթը, իսկ երեք շաբաթ անց դարձավ նաեւ Խորհրդային Միության

Անգլիացիները հրապարակային ներողություն են պահանջում

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման անգլիական կոմիտեն մրցակից հավակնորդների դեմ բողոք է ներկայացրել ՖԻՖԱ՝ եւ ռուսական կոմիտեի տնօրեն Ալեքսեյ Սորոկինից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել: Բրիտանացիների կարծիքով, Սորոկինը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները, համաձայն որոնց՝ առաջնության անցկացման իրավունքի համար պայքարում արգելվում է մրցակից երկրների վերաբերյալ մեկնաբանություններ անել: Մասնավորապես՝ անգլիացիներին դուր չի եկել «Սպորտ Էքսպրեսին» Սորոկինի

Կանադահայերը կօժանդակեն «Հատիսին»

«Հատիս» ակումբի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ տիկնոջ հետ Հայաստանում գտնվող Համահայկական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Հրանտ Բարդակյանը հանդիպել է «Հատիսի» խորհրդի անդամներին եւ Կանադայի հայ համայնքի անունից օժանդակություն խոստացել: Հանդիպմանը քննարկվել են «Հատիսին» առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ թիմը նախորդ մրցաշրջանում լուրջ ձեռքբերումներ է ունեցել միջազգային ասպարեզում եւ ապահովել Հայաստանում մարզաձեւի նկատմամբ հսկայական

Կրկին հաջող են մեկնարկել

Արագ շախմատի մրցաշարում առաջատար տեղեր գրավելուց հետո հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը, Վլադիմիր Պողոսյանը, Վլադիմիր Գ. Պետրոսյանը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Գոռ Գլիջյանը (Ռուսաստան), Սանկտ Պետերբուրգում հաջող մեկնարկեցին Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական մրցաշարում: Այս հուշամրցաշարը ռեկորդային է մի քանի առումներով: Ընդհանուր առմամբ պայքարի մեջ ներգրավվել է 23 ազգային ֆեդերացիայի

Լարվածությունը հասել է վերին սահմանագծին

Հունաստանի Պորտո Կարրաս քաղաքում ընթացող շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության ավարտին պայքարի լարվածությունը հասել է գագաթնակետին: Այն բանից հետո, երբ 18 տարեկանների մրցավեճում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը իններորդ տուրում միավորը բաժանեց շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ, իսկ նրան կրնկակոխ հետապնդող ամերիկացի Սթիվեն Զիերեկը մեկ միավոր վաստակեց, մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: Նախավերջին տուրից առաջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031