Օրվա լրահոսը
Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես
Մեկ անգամ եւս երկ(բազմա)լեզու կրթության մասին Օտարալեզու դպրոցներ բացել-չբացելու թեման այսօր ամենաշիկացածներից է: Քչերը գիտեն, որ կա նաեւ «ոսկե միջին», մի միջոց, որը կլուծի վերջին տասնամյակների մեր կյանքի պահանջներից ծնունդ առած հիմնահարցը: Այն կձեւակերպեի այսպես. Հայաստանի անկախացումից հետո առավել կարեւոր է մայրենի լեզվի շատ լավ իմացությունը եւ առնվազն երկու օտար լեզվի՝ գոնե կենցաղային մակարդակով իմանալը,
ՄԱՐԶԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ
Վեդիի երաժշտական դպրոցում օպերա է բեմադրվել Մանե Գրիգորյանը «Չարի վերջը» օպերայի փոքրիկ դերակատարների հետ: Տարիներ շարունակ այն ավանդական տպավորությունն էր ձեւավորվել, թե մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցները իրենց կրթական, մեթոդաբանական, գեղարվեստակատարողական որակներով պետք է գտնվեին բարձունքում՝ անջրպետ ձեւավորելով մարզային «կոլեգաների» միջեւ: Սակայն ապրում ենք պարադոքսների ժամանակներում… Օրըստօրե զարգացման հեռանկարները կորցնող մայրաքաղաքային որոշ երաժշտական դպրոցների կողքին,
ԷՎԵՐԵՍՏԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ ԿԱՊԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ
Ncell մասնավոր ընկերությունն առաջինն է աշխարհում, որ անլար ինտերնետի սարքավորումներ է տեղադրել աշխարհի ամենաբարձր՝ Հիմալայներ լեռնաշղթայի Էվերեստ լեռան վրա: News.am-ի փոխանցմամբ, ընկերության ղեկավար Պասի Կոյստինենը հայտարարել է, թե «այդ բարձրության վրա կապն ավելի արագ կլինի, հասանելի կլինի ինչպես Նեպալի բնակիչների, այնպես էլ լեռնագնացների համար»: Լեռան գագաթից առաջին տեսաազդանշանը ստացվել է երեկ: Էվերեստը (այլ անունով՝ Ջոմոլունգմա)
ՆԱՏՕ-Ն ԿԿՐՃԱՏԻ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքը որոշում է ընդունել գրեթե կիսով չափ կրճատել Կոսովոյում տեղակայված իր ստորաբաժանումները: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Դաշինքի ղեկավարը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի զինծառայողների թվի կրճատումը՝ 10 հազարից մինչեւ 5 հազար, կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում:
ՌԴ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ
Ռուսաստանը կարծում է, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը Մերձդնեստրից՝ կհանգեցնի հակամարտող կողմերի ուղղակի դիմակայությանն ու հղի է տարածաշրջանում նոր ռազմական բախումներով: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ուրբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում այդ մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Մեզ անկեղծորեն զարմացնում է, որ ներկայիս պայմաններում, երբ 2006թ.- ին, ի դեպ՝ մոլդովական կողմի նախաձեռնությամբ, դադարեցվեց բանակցային
ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ԳԻՐԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ McDonald\’s-ԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱ
Բրազիլական Պորտո Ալեգրե քաղաքի դատարանը պարտավորեցրել է McDonald\’s-ին իր նախկին աշխատակցին որպես փոխհատուցում վճարել 17,5 հազար դոլար այն բանի համար, որ նա ընկերությունում աշխատելու ընթացքում 30 կգ-ով գիրացել է: The Guardian- ի փոխանցմամբ, 32-ամյա բրազիլացին, որը գրեթե 12 տարի McDonald\’s-ում մենեջեր է աշխատել, դատարանում հայտարարել է, թե ինքը պարտավոր է եղել ամեն օր համտեսել մատուցվող
Երկու Կորեաների միջեւ լարվածությունը հասել է իր «պիկին»
Ուրբաթ օրը զինված միջադեպ է տեղի ունեցել Կորեական թերակղզու ապամիլիտարիզացված գոտում: Trend-ի փոխանցմամբ, հարավկորեական «Փենխապ» գործակալությունը հաղորդել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության զինծառայողների միջեւ ինքնաձիգերից արձակված փոխհրաձգության մասին: Վկայակոչելով Հարավային Կորեայի ԶՈՒ միացյալ շտաբին, գործակալությունը հաղորդել է, որ փոխհրաձգության ընթացքում հարավկորեացիները բարձրախոսներով դիմել են հյուսիսկորեացիներին՝ հայտարարելով, որ իրենք պատասխան կրակն արձակել են ինքնապաշտպանական
11-ամյա եգիպտացին Microsoft-ի նոր ձեռքբերումն է
Եգիպտոսի 11-ամյա բնակիչ Մահմուդ Վաելը դարձել է Microsoft միջազգային կորպորացիայի տեխնիկական մասնագետը՝ շնորհիվ այն բանի, որ նա ընդունակ է ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում մաթեմատիկական հաշվարկներ իրականացնել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, տղան ասել է, թե հայրն իր արտասովոր ընդունակությունները հայտնաբերել է, երբ ինքը դեռ 3 տարեկանում լուծել է դպրոցական քրոջ խնդիրները: Տղայի ինտելեկտի գործակիցը շատ բարձր է՝
Ռուս-ամերիկյան առաջին ռազմական գործողությունը հաջող է եղել
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պատմության մեջ առաջին անգամ Աֆղանստանում թմրանյութերի չորս լաբորատորիաների ոչնչացման ուղղությամբ համատեղ գործողություն են իրականացրել: Ուրբաթ օրն այդ մասին հաղորդել է ՌԴ Թմրանյութերի շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության (ԹՇՎԴԾ) ղեկավար Վիկտոր Իվանովը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, ռուս-ամերիկյան համատեղ գործողությունները, որոնց մասնակցել է ռուսական ԹՇՎԴԾ-ի, Աֆղանստանի ՆԳՆ եւ ամերիկյան հատուկ նշանակության ուժերի 70
Թիվ 68 դպրոցը ստուգում են
Նախկին ուսուցիչների մեղադրանքների առնչությամբ տնօրեն Սուսաննա Ազիզյանը դիմելու է դատախազություն Շողիկ Բաղրամյանը թիվ 68 դպրոցում պարտադրված դրամահավաքությունը ապացուցելու համար բերել էր «պլյուսներով» ցուցակ, որտեղ գրված էին դպրոցի ուսուցիչների անունները: Էրեբունի վարչական շրջանի թիվ 68 դպրոցում տիրող մթնոլորտի մասին պատմությունները դեռ շարունակվում են: Այս մասին «Առավոտն» արդեն հրապարակումներ ունեցել է (22.10.2010, 27.10.2010, 28.10.2010): Թիվ 68 դպրոցի
ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԴՊՐՈ՞Ց
Վարդաքարի երեխաները զրկված են դպրոցական նորմալ պայմաններում սովորելու հնարավորությունից Դպրոցի տարածքում արածում են տնօրենի անասունները: Այս տարվանից Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղի 104 դպրոցականները դարձել են թափառական ու դասերը ստիպված անցկացնում են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում: Գյուղապետ Գալուստ Ավետիսյանը դպրոցը փակվելուց փրկելու համար, երկսենյականոց տուն է վարձակալել, գյուղապետարանն այնտեղ է տեղափոխել, իսկ գյուղապետարանի երկհարկանի վերանորոգված շենքը
«Բաց դռների օրեր» դպրոցականների համար
Հոկտեմբերի 25-29-ը ՀՀ դատական դեպարտամենտը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացրեց «Բաց դռների օրեր» ծրագիրը, որը նախատեսված էր Հայաստանի դպրոցականների համար եւ կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես, Երեւանի բոլոր վարչական շրջանների առաջին ատյանի դատարաններ այցելեցին համապատասխան վարչական շրջանների դպրոցների բարձր դասարանի աշակերտներ: Դպրոցականները դատարաններում հանդիպեցին դատավորների, դատական ծառայողների հետ, ներկա գտնվեցին
Կորել է ՄԻՊ ձայնագրիչը
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ հոկտեմբերի 28-ին, ՄԻՊ գրասենյակում տեղի ունեցած քննարկումից հետո, կորել է գրասենյակի ձայնագրիչը: «Հնարավոր ենք համարում, որ ձայնագրիչը շփոթության արդյունքում վերցվել է: Ձայնագրիչի վերաբերյալ տեղեկությունների համար զանգեք Տեղեկատվության բաժին` (010)53-85-77 հեռախոսահամարով», հայտնում են գրասենյակից:
Նախկին պատգամավորի ոդիսականը
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Անահիտ Գեւորգյանը դիմել է ԼՂՀ Ասկերանի շրջվարչակազմի կրթության բաժին՝ Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար: «Իմ պարտականությունները կատարել եմ պատշաճ, բարեխիղճ, կոպիտ խախտում թույլ չեմ տվել, ոչ մի վնաս չեմ տվել դպրոցին, երբեւիցե կարգապահական տույժի չեմ ենթարկվել, բայց անհիմն ազատել են ինձ աշխատանքից»,- ասում է առաջին կին պատգամավորը, որը
Կեղծ «առավոտցին»
Երեկ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում է խնդրել ոմն Կարինե Սարգսյան: Նա փորձել է ներկայանալ որպես «Առավոտի» թղթակից: Կարինե Սարգսյանին հասկացրել են, որ գլխավոր դատախազը չի զբաղվում «սոցիալական աջակցությամբ»: Վերջին օրերին «Առավոտը» հաճախ է ստանում նույնաբնույթ ահազանգեր: «Առավոտի» անունից հանդես են գալիս անձինք, որոնք ոչ մի կապ չունեն թերթի հետ եւ իրենց արարքներով ստվեր են
Թալան՝ հուղարկավորության համար
«Արմինֆոն» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան Կրասնոդարում մի երիտասարդ մտել է խանութ եւ սպառնալով ատրճանակով` վաճառողուհուց պահանջել է խանութի կանխիկ գումարը: Վաճառողուհին հանցագործին է տվել 8 հազար ռուբլի: Ոստիկաններին հաջողվել է խանութում տեղադրված տեսախցիկների օգնությամբ պարզել երիտասարդի ինքնությունը: Շուտով կասկածյալին ձերբակալել են: Նա Հայաստանի 20-ամյա քաղաքացի է: Երիտասարդը ոստիկաններին բացատրել է, որ մահացել է
Դատապարտյալները տանիքից իջան
Երեկ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Վաղաժամկետ պայմանական ազատման համար ՀՀ նախագահի հրամանով ստեղծված անկախ հանձնաժողովին դիմած դատապարտյալները մերժվել էին: Դրանից հետո 15 եւ ավելի դատապարտյալներ բարձրացել էին տանիք եւ չէին իջնում այնտեղից: ՔԿՀ պատժիչ ռեսուրսը գնում էր միայն մի ուղղությամբ՝ Սեւան, կանխելու անհնազանդության հնարավոր զարգացումները: Դատապարտյալները ասում էին, որ մտադիր
ՊԱՇՏՊԱՆԸ ԲՈՂՈՔ Է ԲԵՐԵԼ
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 23-ին կայացրել է դատավճիռ, համաձայն որի՝ Արթուր Պողոսյանին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2009թ. նոյեմբերի 30-ից: Պաշտպան Վահագն Մանուկյանը վերաքննիչ բողոք է բերել: Նախապատմությունը հետեւյալն է: Երկու անհայտ անձանց կողմից Արման Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի
Ամանորին ընդառաջ
Տոնածառ ջան, տոնածառ… Երեկ, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոմայրուղում ականատես եղանք, թե ինչպես էր բեռնատար ավտոմեքենան տեղափոխում արմատախիլ արված հսկայական եղեւնին: Եղեւնու արմատները փաթաթել էին ցելոֆանով, իսկ բեռնատարին ուղեկցում էր 37 ՕՕ 700 համարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (նկարում): Հավանաբար, այս եղեւնին տեղափոխվում եւ զարդարելու է ինչ-որ օլիգարխի, պատգամավորի, ուժային կառույցի կամ պետական չինովնիկի ամառանոցի կամ
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ՝ ՑԻՆԿԵ ԵՎ ԱՍԲԵՍՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող Հերհեր գյուղը հայտնի է իր պատմական եւ բնական հուշարձանների առատությամբ: Մարզի 640 հուշարձաններից 140-ը գտնվում է այս գյուղի տարածքում: Հերհեր համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ տարեցտարի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Նրա խոսքով՝ Հերհերի զարգացմանը խոչընդոտում է միայն ճանապարհ չունենալը: Ի
Ճշտում
Երեկ «Առավոտը» ստացել է «Միկա լիմիտեդի» ճշտումը, որում ասված է. «Տեղեկացնում ենք ձեզ, որ «Միկա քորփորեյշնը» 2009-ի առաջին կիսամյակում վճարել է 2 մլրդ 999 մլն 147 հազար 700 դրամ, այլ ոչ 2 մլրդ 299 մլն 147 հազար 700 դրամ՝ ինչպես նշված էր «Արմավիան» հայտնվեց խոշոր հարկատուների ցանկում» հոդվածում»:
Ապագան տաղանդներինն է
երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2010թ. հանրապետության նախագահի կրթական պարգեւների արժանացած ուսանողներին ու աշակերտներին, ովքեր նախագահից ստացել են տարբեր անվանակարգերում շնորհված իրենց պարգեւները: Պարգեւատրված 37 երիտասարդներից 25-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 12-ը՝ ավագ դպրոցի աշակերտներ: Արարողությանը ներկա է եղել նաեւ «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը: Նախագահի
Շոպենի անվան մրցույթը՝ նոյեմբերին
Նոյեմբերի 1-11-ը Երեւանում տեղի կունենա Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի 200-ամյակին: Ինչպես, ըստ «Արմինֆոյի», երեկ հաղորդել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մրցույթին կմասնակցի 12 հայ դաշնակահար: «Առաջին հայացքից դա մեծ թիվ չէ, բայց միաժամանակ Շոպենի երաժշտությունը շատ բարդ է, եւ մենք ուրախ ենք, որ այդքան երիտասարդ տաղանդներ պատրաստ են իրենց կատարողական
Եկեղեցին կօծվի
Հոկտեմբերի 31-ին՝ Սուրբ պատարագի ավարտին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու նորակառույց զանգակատունը: Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թվականին, Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Զանգակատունը կառուցվել է մեկ տարում՝ տեղաբնակ Ստեփան եւ Սամվել Վարդանյանների բարերարությամբ: Զանգակատան կառուցումից զատ, բարերարներն ամբողջությամբ ստանձնեցին եկեղեցու հարդարման
«Հայբիզնեսբանկը» զլացել է
Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքի մոտ տեղադրված «Հայբիզնեսբանկի» բանկոմատը սրանից դեռեւս 9 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, կուլ էր տվել «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի վճարային քարտը՝ սխալ PIN կոդ հավաքելու համար: Քանի որ քարտը «Ինեկոբանկինն» է, այն բանկը, որին պատկանում է բանկոմատը, պետք է քարտը հաներ եւ փոստով ուղարկեր «Ինեկոբանկ», որտեղից բանկի հաճախորդը պետք է ստանար
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՍԵԼ Է ՍՈՂԱՆՔԱՎՏԱՆԳ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ
Իսկ պետությունից չնչին փոխհատուցում ստացած ընտանիքների մեծ մասն էլ պարտքերի տակ է ընկել Սյունիքի մարզի Քարահունջ գյուղն արդեն երեք տարի է, ինչ սողանքային գոտում է: 3 տարվա ընթացքում միայն 8՝ «բախտավոր աստղի տակ ծնված» ընտանիք է պետությունից փոխհատուցում ստացել ու տեղափոխվել նոր բնակարաններ: «Առավոտի» հետ զրույցում Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանն ասաց, որ դեռ 40 ընտանիք
«ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԴՐԱԿԱՆ»
Tert.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Աստրախանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն «ակնհայտորեն դրական» է որակել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով, որ Կովկասում ԱՄՆ քաղաքականության դերը նվազում է, ինչի ֆոնի վրա բավական ակտիվ է դառնում ռուսական քաղաքականությունը: Երկու երկրների նախագահների աստրախանյան հանդիպման կարեւորությունը, քաղաքագետի համոզմամբ, այն է, որ կողմերը հասան ռազմագերիներին փոխանակելու համաձայնության, ինչն ամրագրված
Եվրախորհրդարանի պատգամավորները Արցախում էին
Եվ զարմացել են, թե ինչու հայ փախստականների մասին գրեթե ոչինչ չեն իմացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին (Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ) եւ Դամիեն Աբադիին (Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ): Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հյուրերին ասել է, թե կարեւորում
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ»
Պնդում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Վերջերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել էր հայ-իրանական հարաբերություններին: «Իրանը Հայաստանի հարեւաններից մեկն է, եւ վերջին տարիներին այն շատ կարեւոր հարեւան է եղել, քանի որ Իրանն ապահովում է Հայաստանի երկու բաց սահմաններից մեկը: Կարեւոր են հարաբերությունները նաեւ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԲԱՅԴԵՆԻՆ
Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, հերքում է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունները իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսակցության մասին: Ներկայացնում ենք այդ հայտարարությունը դեսպանատան թարգմանությամբ. «Փոխնախագահը եւ նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ


















































