Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԶԱՎՐԻԿ ՊԱՊԻ ՍՐԲԱՏԵՂԻՆ

«Ժամանակին այս տարածքում գոմ է եղել, իսկ այդ գոմի մի անկյունում՝ մոմ վառելու տեղ: Ես փոքր էի, եւ ամեն անգամ հետաքրքրությամբ հետեւում էի, թե ինչպես են ծնողներս երկյուղածությամբ մոմ վառում ու աղոթում այդ փոքրիկ անկյունում»,- պատմում է Զավեն Աբրահամյանը, որին ճանաչողները Զավրիկ պապ են կոչում: Հետագայում Զավրիկ պապը որոշում է այդ գոմի փոխարեն սրբատեղի սարքել՝

Մարտի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երեւանի Մամուլի ակումբը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ օրերս Աղվերանում կազմակերպել էր սեմինար՝ նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների լուսաբանմանը: Զեկուցմամբ հանդես եկան ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, իրավագետ, «Ժողովրդավարություն» հ/կ-ի փոխնախագահ Հրայր Թովմասյանը, ԵՄԱ տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր Մեդիա» TV-ի հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, Խոսքի ազատության

Սնահավատությունից՝ ամուսնություն

«Ով ուզում է ամուսնանալ՝ թող Ավագ հինգշաբթի գնա Մայր աթոռ» «Խավարման օրը մենք բոլորս գնում ենք եկեղեցի եւ սպասում, թե ով ում է ծակելու: Երեք տարի առաջ նա ինձ ծակեց եկեղեցում, եւ հենց դա պատճառ հանդիսացավ, որ մենք ամուսնանանք: Հենց այդ օրվանից մենք իրար ուրիշ աչքերով սկսեցինք նայել»,- պատմում է Արմինե Սիմոնյանը, որն իր ամուսնուն՝

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏՆ ԷԼ Է «ԲԱԽՏԱՎՈՐ» ԼԻՆՈՒՄ

Ըստ հարսանյաց սրահների աշխատակիցների, եթե հաջողակ հագուստ չեղավ՝ ամիսներով կմնա մանեկենի վրա Հավանաբար բոլոր աղջիկների երազանքն էլ նույնն է՝ պսակվելիս կրել հարսանեկան ամենաշքեզ զգեստը: Գուցե տարիներ առաջ հարսանեկան զգեստին շատ քչերն էին մեծ նշանակություն տալիս, բայց այսօր պատկերն այլ է: Եթե նախկինում հայ աղջիկները հարսանեկան զգեստ ընտրելու այնքան էլ մեծ առաջարկ չունեին, ապա այսօր ճիշտ

Սյուզի Կենտիկյանը պահպանեց գոտիները Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA/WIBF վարկածներով մինչեւ 50,8 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի չեմպիոն երեւանցի Սյուզի Կենտիկյանը, որը բնակվում եւ մարզվում է Գերմանիայում եւ այս մարզաձեւի կարիերան սկսել է այնտեղ, Համբուրգի «Sporthalle» սրահում ամերիկուհի Ելենա Ռիդի հետ չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում պահպանեց գոտիները՝ մրցավարների միաձայն որոշմամբ միավորների բացահայտ առավելությունով հաղթելով նրան: «Առավոտի» շաբաթ

ՓԱՍՏՈՐԵՆ, ՏՂԱՆԵՐԻ ՆՈՐ ԹԻՄ Է ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ

Բայց Բուխարեստում մեդալների հույսեր, այդուհանդերձ, կան Հայաստանի չեմպիոնուհիներ (ձախից՝ աջ) Մելինե Դալուզյանը, Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Երեկ ծանրամարտի Հայաստանի տղաների ազգային հավաքականը մեկնեց քաղաք Աբովյան, որտեղ անցկացնելու է ապրիլի 4-ին Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստության վերջին փուլը: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հավաքականին ճանապարհելուց հետո պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Եզրափակիչ հավաք մեկնողների մեջ

Երազկոտների ու տաքարյունների համագումարը

«Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանն ընտրվեց ՄԻԱԿ գլխավոր քարտուղար: «Մենք երիտասարդ ենք, երազկոտ եւ տաքարյուն, բայց, ի տարբերություն մեր տարեկիցների ու ավագների, չենք խորշում ընդունել, որ թույլ ենք տալիս սխալներ, որոնց վրա էլ սովորում ենք»,- օրերս Իջեւան քաղաքում կայացած Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) 3-րդ հերթական համագումարի ընթացքում հայտարարեց ՄԻԱԿ-ի արդեն նախկին

«ԳՆԱՑԱԾՆԵՐԻՑ» ԱՌԱՋԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

«Կուբանի երիտասարդ բալետ» խմբի մենապարող եւ փորձավար Լեւոն Համբարձումյանը հանդես կգա հայրենիքում Երեւանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում 1999-ին բալետի արտիստ Լեւոն Համբարձումյանի առաջին բեմելից հետո դասական արվեստի երկրպագուները մեծ հույսեր կապեցին արտիստի հետ: Նա հանդես եկավ բալետային գրականության լավագույն գործերի գլխավոր մենապարերում, այդ թվում՝ Խոզե՝ Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն», Արմեն, Գիքո՝ Ա. Խաչատրյանի «Գայանե», Ալբերտ՝

ԱՅԱԹՈԼԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՕԲԱՄԱՅԻՆ Երեկ Իրանում տեղի ունեցավ 93-ամյա Հադիջու Սագաֆիի հուղարկավորության արարողությունը: Նա իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլա Հոմեյնիի այրին էր: Թաղման արարողությունը ղեկավարում էր Իրանի ներկայիս հոգեւոր առաջնորդ Այաթոլա ալի Համենեին: Վերջինս մարտի 21-ին, ելույթ ունենալով Նովրուզի՝ պարսկական Նոր տարվա տոնակատարության ժամանակ, նշեց, որ իրանական հեղափոխության 30 տարվա ընթացքում ժողովուրդը ավելի է ուժեղացել, դիմակայել է

Գնում են դեպի դիկտատո՞ւրա Եվրոպացի մի շարք պաշտոնյաներ շարունակում են բացասաբար արձագանքել Ադրբեջանում մարտի 18-ին ընդունված սահմանադրական փոփոխություններին, չբացառելով, որ Եվրոպայի խորհուրդը կարող է քննարկել կառույցին այդ երկրի հետագա անդամակցության հարցը: Եվրախորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Յան Միքլեֆը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել հատկապես նախագահ Իլհամ Ալիեւի ցմահ պաշտոնավարման հեռանկարի

ՈՒԳԸ-ն մերժե՞լ է

ԵՊՀ ուսանողուհու դժգոհությունները՝ «Առավոտին» ԵՊՀ ուսանողուհիներից մեկը նամակով դիմել է «Առավոտի» խմբագրություն, որտեղ դժգոհություն է հայտնում, թե ինքը որոշել է հետաքրքրվել ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության աշխատանքներով (ՈՒԳԸ), բայց մերժում է ստացել: Ուսանողուհին նամակում ներկայացել է, բայց հարգելի պատճառներով չենք նշում նրա անունը: Նամակագիրը գրում է. «ՈՒԳԸ-ի նպատակն է գիտական ոլորտում քայլեր անելիս աջակցել ուսանողներին, փորձել

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ ՄՆՈՒՄ

Նախագահի վերահսկողականի ուսումնասիրությունները՝ ասպիրանտուրայի «մասով» «Առավոտում» (19.03. 08թ.) տպագրված «Ինչպե՞ս կբաշխվեն ասպիրանտական տեղերը» հոդվածում տեղեկացվել է ասպիրանտուրայի դիմորդների շրջանում եղած լարվածության մասին, որը պայմանավորված էր օտար լեզուների եւ ինֆորմատիկայի գծով քննությունների, ասպիրանտական տեղեր իջեցվելու եւ այլնի շուրջ մտահոգությամբ: ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանն էլ, պատասխանելով «Առավոտի»

ՔԱՅՔԱՅՈՒՄ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական հայաստանյան վերջին տեղաշարժերը, որոնց հերթագայության անհեթեթությունը սպառնում է վերածվել օրինաչափության, վկայում են, որ սկսում են քայքայվել հանրային եւ պետական կյանքի հիմնասյուները: Հայաստանը կանգնած է ազգային անվտանգության բարդագույն խնդիրների առջեւ, որոնց լուծման ուղիների փնտրտուքի համար անհրաժեշտ ժամանակը սպառնալիորեն փոքր է: Իրադարձությունների շրջապտույտը մեր հասարակական-պետական կյանքը այնպիսի հիմնային փոփոխությունների է ենթարկել, որ միայն

Դիլիջանում էլ են անտառ «մորթում»

Մինչ պատկան կառույցները աշխատում են մոռացության տալ Լոռու մարզի Դսեղի անտառներում ապօրինի հատումների մասին ԶԼՄ-ների ահազանգերը, մենք ապօրինությունների մասին նոր տեղեկություններ ենք ստացել: Այս անգամ՝ Դիլիջանի անտառների «սպանդի» մասին է: Խմբագրության ստացած նամակը ներկայացնում ենք առանց միջամտության: «Հարգելի խմբագրություն, մի քանի անգամ նամակների միջոցով դիմել ենք իրավապահ մարմիններին, բնապահպանության նախարարություն՝ Դիլիջանի անտառների պահպանման համար, բայց

ԳԻՐՔԸ ՄԻՇՏ ԷԼ ՊԵՏՔ Է

100-ամյա գրադարանի օգնությամբ 47 հոգի գիտական աստիճան է ստացել Հայկուշ Շաքարյանն է 100-ամյա գրադարանի այսօրվա «տիրուհին», իսկ սրանք գրադարանի առաջին գրքերն են: Այս տարի լրանում է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող գիտատեխնիկական գրադարանի ստեղծման 100-ամյակը: 1909 թվականի մարտին Ալավերդու պղնձաձուլական գործարան փորձաշրջանի ժամանած մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված մասնագիտական փոքրիկ գրադարանը սկզբում տեղավորվել է

Ի՞նչ է եղել «Ջազվեում»

Կայքէջի «թարմացում» Մարտի 20-ին «Միասին» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջում «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում, «Կաշառակեր դասախոսներ» ակցիայի հետ կապված՝ «Ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդական միավորներին արգելվում է նմանատիպ ակցիաներ անցկացնել, իսկ «Միասին»-ին թույլատրվել է, որովհետեւ այն իշխանամե՞տ է» հարցին ի պատասխան զետեղվել է հետեւյալ նախադասությունը. «Միասին»-ին չի թույլատրվել այսպիսի ակցիաներ իրականացնել եւ մեր գործունեությունը հանդիպում է մշտական

«Չօգտվել» հանրահավաքներից

Իրավունքների նոր սահմանափակում Մարատ Դադունցն առաջարկում է հրաժարվել հանրահավաքներից: Անցած շաբաթավերջին Երեւանում տեղական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները քննարկում էին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: Երկու օրերի վեց նիստերի ընթացքում բազմաթիվ անգամ նշվեց, որ հանրահավաքների ազատությունը չի կարելի սահմանափակել: Այս հավաքին մասնակցում էր նաեւ Գորիսում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հ/կ նախագահ Մարատ Դադունցը, ում կարծիքով, 21-րդ դարում

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ 8 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ

«Օդնոկլասնիկի գործի» դատաքննությունն ավարտվեց Վ. Աբրահամյանը հրապարակեց դատավճիռը: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Վարդան Աբրահամյանի, երեկ հրապարակեց «Օդնոկլասնիկ» սրճարանի ծեծկռտուքի արդյունքում սպանված Անդրանիկ Բաբայանի գործով դատավճիռը: Սահակ Ազիզբեկյանը դատապարտվեց 8 տարի 6 ամիս ազատազրկման, Սամվել Ալիխանյանը՝ 2 տարի 6 ամսվա, իսկ Արմեն Սարգսյանը՝ 6 ամսվա ազատազրկման: Տուժող Աբել Միքայելյանը եւ տուժող Անդրանիկ

Արեւից զրկել են

Գուրգեն Մահարու թիվ 39 շենքին կիպ կպած օբյեկտ են կառուցել՝ խախտելով քաղաքաշինական մի շարք նորմեր: Բնակելի շենքին կից երկհարկանի օբյեկտ են կառուցել: Որքան էլ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ այսուհետեւ վերահսկողությունը խստացվել է եւ մայրաքաղաքում այլեւս ապօրինի շինարարություն չի իրականացվելու, իսկ եղածներն էլ քանդվելու են, միեւնույն է, կան կառուցապատողներ, որոնք առանձնապես «լուրջ չեն ընդունում» պաշտոնյաների

ԱՐԱՄՆ ԻՆՔՆԱՄՓՈՓ ԷՐ ԴԱՐՁԵԼ

Օժանդակ դպրոց հաճախելը հաշմանդամի վրա բացասաբար է անդրադառնում Արամը հրաժարվել էր նկարել, երաժշտություն լսել ու մարդկանց հետ շփվել: «Արամը, երբ մանկապարտեզ էր հաճախում, իրեն շատ ավելի լավ էր զգում, շփվում էր երեխաների հետ եւ անգամ ընկերներ ուներ, չէր մեկուսանում, սիրում էր նկարել, առաջին նկարը «Ալիսան հրաշքների աշխարհում»-ն էր, բայց Արամն ամեն ինչ նկարում էր իր

«Եթե ոչինչ չունես, չես կարող խնայել»

Մարդիկ չեն կարողանում նույն եկամուտով ապրել այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ Հայաստանում դոլարի արժեւորման հետեւանքով թանկացան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ ստիպված եղան խիստ խնայողություններ անել, քանի որ նախկին եկամուտով չեն կարող ապրել այնպես, ինչպես նախկինում: «Վերջին խնայողություններով հազիվ ձեթ, ալյուր, շաքարավազ ու մի քանի կիլոգրամ բրինձ եմ գնել, թե

ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ՀՈՒՅՍՈՎ ԳՈՐԾԱՐԱՆ ԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

Ոսկու արտադրությամբ զբաղվող «ԱՍՍԱԹ» ընկերությունը վստահ է, որ միայն Հայաստանում ամուսնացողները բավական են՝ իրենց արտադրանքը սպառելու համար: Մեր հասարակությանը համոզելու համար, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա այնքան էլ լուրջ չի անդրադարձել, եւ մեր տնտեսությունը զգալի վնասներ չի կրել, վերջերս կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար այցելում են մարզերում գտնվող տարբեր ձեռնարկություններ եւ հայտարարում, որ ստեղծվել են

Հարյուրավոր մարդիկ՝ 65 տեղի համար

ԿԸՀ-ն ամփոփեց ցուցակները Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին առաջադրման համար սահմանված ժամկետում՝ մինչեւ մարտի 22-ի ժամը 18.00-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Ժողովրդական, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, ՀՀԿ-ի 181 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Երեւանի քաղաքապետ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԵ՞Լ ԵՆ

Փաստաբանը պնդում է, որ տեսել է՝ Արման Բաբաջանյանին ազատելու օգտին կողմ էր քվեարկել Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հանձնաժողովի անդամների մեծամասնությունը: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ դիմում է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահին՝ այդ հանձնաժողովում իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով: Սա յուրօրինակ բողոք

ՄԵԿԸ ՊԻՏԻ ԶԻՋԵՐ

«Ժառանգության» առաջարկած ժամկետում՝ մինչ մարտի 21-ը ժամը 18-ը, Հայ ազգային կոնգրեսը որեւէ պատասխան չտվեց այդ կուսակցության վարչության նոր առաջարկին, ըստ որի՝ Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-«Ժառանգություն» միասնական ցուցակը պիտի գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան պիտի հաջորդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ տեղում՝ Զարուհի Փոստանջյանը եւ հետո նոր՝ Ստեփան Դեմիրճյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մարտի 21-ի ասուլիսում իրենց առաջարկած

ՀԱԿ-ի ցուցակը դարձել է կռվախնձոր

Եվ իր թվաքանակով ՀՀԿ-ի ընտրացուցակից հետո ամենամեծն է Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսի հետ տապալված բանակցություններից հետո, անցած կիրակի օրը որոշում կայացրեց չմասնակցել Երեւանի ավագանու՝ մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին եւ իր ընտրողներին ու բոլոր երեւանցիներին կոչ արեց իրենց ձայնը տալ ընդդիմությանը, քաղաքական իրավիճակը փոփոխվեց եւ հստակեցվեց: Համենայնդեպս, այդպես կարծում են

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՄԱՅՐ Է ՊԵՏՔ

Ըստ ՕԵԿ-ականների՝ այդ դերակատարությունը կարող է ստանձնել Հեղինե Բիշարյանը «Օրինաց երկիր» կուսակցության Երեւանի կառույցի ընդլայնված համաժողովում ՕԵԿ-ը դարձյալ փորձեց ապացուցել, որ իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Օրինացականները միակն էին, ովքեր Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության եւ իրենց համամասնական ցուցակի մասին հայտարարեցին հրապարակավ, բուռն եւ երկարատեւ ծափերով եւ` «դուխը տեղը», ինչպես մեզ բացատրեց մի հայտնի

«ԵՐԲ ԷԼ ՉԿԱ ԵԼՔ ՈՒ ՃԱՐ՝ ԽԵՆԹԵՐԸ ԿԳՏՆԵՆ ՀՆԱՐ»

Առաջիկա ընտրությունները կեղծելու եւ բռնություններ գործադրելու պարագայում Վարդան Մալխասյանն իշխանություններին խոստանում է՝ «խոսել իրենց լեզվով»: «Ամենակարեւորն այն է, որ մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատում ենք եւ վստահ ենք, որ շարժումն ինքը կհասցնի հաղթական ավարտին»,- «Առավոտի» հետ զրույցում ողջունելով Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի մոտեցումները՝ ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան

ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏԵԼ

Մինչ կուսակցություններն արդեն սկսել են իրենց վերացական քաղաքական բանավեճը՝ ավագանու ընտրությունների շուրջ, Երեւանում շարունակվում են ծառահատումները: Երեկ առավոտյան Իսահակյան 28 հասցեում կանաչ տարածք է ոչնչացվել: «Արմինֆո» գործակալության փոխանցմամբ, իրենց թղթակիցը տեսել է հատված մատղաշ ծառերը: Աղբյուրի ներկայացմամբ, բարբարոսությունը, ըստ երեւույթին, տեղի է ունեցել ուշ գիշերին: Ըստ որում, դա կատարվել է ամառային սեզոնին «ընդառաջ», երբ նոր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031