Օրվա լրահոսը
ՈՒՂԵՐՁ
ՈՒՂԵՐՁ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր մայրերին եւ կանանց Սիրելի մայրեր, քույրեր, Ձեզ դիմում եմ մեր հայրենիքի համար ծանր այս պահին՝ ակնկալելով, որ յուրաքանչյուրիդ համար թանկ են մեր տասնհինգամյա պայքարի արդյունքում արձանագրված նվաճումները, մեր որդիների անձնուրաց մաքառման շնորհիվ ձեռք բերված ազատությունը ու անկախությունը։ Խոսքս հատկապես ուղղում եմ երկրապահ ծնած, պատերազմի հոգսերն ապրած կանանց։ Այլեւս ակնհայտ
Ձերբակալությունը քաղաքական է
Ձերբակալությունը քաղաքական է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում գնատականներ տրվեցին Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ձերբակալման փաստին։ Ալբերտ Բազեյանը հիշեցրեց, թե ինչպես Տ. Նաղդալյանի սպանությունից անմիջապես հետո փորձ արվեց դա կապել ընդդիմության հետ. նախ՝ Արտաշես Գեղամյան, հետո՝ Աշոտ Մանուչարյան, այսօր էլ՝ Արմեն Սարգսյան։ Ալբերտ Բազեյանն ամենեւին պատահական չհամարեց այն, որ
Քարերը հավաքելու ժամանակը
Քարերը հավաքելու ժամանակը Կատարվածը ցույց է տալիս իշխանությունների որակը Նստացույց եւ հացադուլ հայտարարած կանանց այցելեցին բացառապես ընդդիմադիր պատգամավորները՝ Խորեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը, Նորիկ Պետրոսյանը, Վիկտոր Դալլաքյանը, Ստեփան Զաքարյանը, Վարդան Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, որը ճերմակ վարդերի մի փունջ նվիրեց Սպարապետի մորը եւ համբուրեց նրա ձեռքը, եւ մի քանի այլ պատգամավորներ։ Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ՝ կատարվածը ցույց է
«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ»
«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ» Ասաց Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան Գրետա Սարգսյանը երեկ կեսօրից նախագահի նստավայրի մոտ անժամկետ նստացույց հայտարարեց։ Նրան միացան «Հոկտեմբերի 27»-ի զոհերի այրիներն ու հարազատները։ Մայիսի 15-ի գիշերը ձերբակալվել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեղադրանքով։ Կիրակի օրը մեր թերթին տված հարցազրույցում Գրետա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ
ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ
ԾԱՆՈԹ ՁԵՌԱԳԻՐ Տիգրան Նաղդալյանի սպանության «բացահայտումը» հիշեցնում է 1999 թ. ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության, Վանո Սիրադեղյանին դատելու համար սկիզբ առած «Վահան Հարությունյան+10» գործերի «բացահայտման» կեղտոտ տեխնոլոգիան: Տպավորությունն այն է, որ դրանց սխեման գծել է միեւնույն անձը, ասենք, երբեւէ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «ձեռագրով»: Փորձենք վերհիշել, թե ինչպես իշխանությունները «բացահայտեցին» Արծրուն Մարգարյանի «ինքնասպանությունը»: Այն
Հանգուցալուծումը չկայացավ
Հանգուցալուծումը չկայացավ Երեքշաբթի օրը պետք է կայանար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ, ինչպես սպասվում էր, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պետք է քվեարկության դնեին Իրաքի հարցով «կոշտ» բանաձեւը, որը ենթադրում է ռազմական ուժի կիրառումը այդ երկրի դեմ։ Սակայն ԱՄՆ-ն առայժմ խուսափեց այդ քայլից։ Ինչո՞ւ։ Խնդիրն այն է, որ Ֆրանսիան եւ Ռուսաստանը հստակ հայտարարեցին, թե քվեարկության
Արհեստական գներ՝ անշարժ գույքի շուկայում
Արհեստական գներ՝ անշարժ գույքի շուկայում Սովորաբար քաղաքական իրադարձությունները, ամեն տեսակ ընտրություններն անպայման ազդեցություն են թողնում տնտեսության վրա։ Սա հայտնի ճշմարտություն է, որը, սակայն, չի տարածվում Հայաստանի վրա։ Այս բացառության մեջ համոզվեցինք հերթական անգամ, երբ մի փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք անշարժ գույքի շուկայում։ Հինգ ամսից ավելի է, անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճ է նկատվում, որը, կարծեք
Հայերին ամերիկացի հանդիսատեսը շատ է սիրում
Հայերին ամերիկացի հանդիսատեսը շատ է սիրում Ի տարբերություն Գլենդելի եւ Հոլիվուդի, հարեւանությամբ գտնվող Թաուզընդ Օքս քաղաքում հայ ընտանիքներ գրեթե չեն ապրում, սակայն վերջին մի քանի ամսում քաղաքի գլխավոր համերգասրահում հայ երաժիշտներ են ներկայացվում եւ հիմնականում օտարազգի հանդիսատեսի համար։ Լոս Անջելեսի ամենահայտնի երաժշտական նվագախմբերից մեկի՝ Նյու Վեստ Սիմֆոնին վերջին երեք ամսում իր համերգային ծրագրում ընդգրկել էր
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼՍԵԼԻ ԴԱՌՆԱ»
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼՍԵԼԻ ԴԱՌՆԱ» Արդեն ավարտված 53-րդ միջազգային բեռլինյան «Բեռլինալե» կինոփառատոնում մեր հայրենակից Ատոմ Էգոյանը թերեւս ամենակարեւոր դեմքն էր. նա գլխավորում էր միջազգային ժյուրին։ Հարցազրույցի համար ինձ եւ էլի մի քանի լրագրողների տրված էր ընդամենը 15 րոպե։ Նրանցից մեկը թուրքական կինոամսագրի թղթակցուհի էր՝ Եսին Կուչուկտեպեպինար։ Չափազանց հետաքրքիր իրավիճակ էր, որովհետեւ մենք պատրաստվում էինք խոսել ոչ
ԼԱՎ ՎԱՐՔԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ
ԼԱՎ ՎԱՐՔԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ Բրիտանիայի բանտային համակարգն անընդհատ բարեփոխվում է Բանտերի ուսումնասիրման միջազգային կենտրոնի տնօրեն Էնդրյու Բերկլին, որը նաեւ Եվրախորհրդի փորձագետ է, երկու անգամ եղել է Հայաստանում եւ քաջ ծանոթ է մեր ազատազրկման վայրերին: Նա գիտեր Հայաստանում այդ համակարգի բարեփոխումների մասին եւ շեշտեց, որ դրանք, դժբախտաբար, շատ դանդաղ են ընթանում: Այն հարցին, թե
Հայկ, Հայկ, էս ինչ արիր, Հայկ
Հայկ, Հայկ, էս ինչ արիր, Հայկ Այս աշխարհի խելոքներից մեկը ժամանակին ասել է. եթե կասկածում ենք՝ ասեք ճշմարտությունը: Այ, եթե կասկածելի օրինականությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետեւեր այս խորհրդին՝ իր իսկ մեղքով չէր ընկնի տհաճ իրավիճակների մեջ: Իր վերջին ասուլիսում Քոչարյանը հայտարարել է. «2003172ի ընտրությունները ավելի լավն են, քան 1998-ինը: Դիտորդների գնահատականը մոտավորապես նույնն է, բայց
Ավելցուկին՝ ավելցուկ
Ավելցուկին՝ ավելցուկ 90-ականներից սկսած՝ Հայաստանը խիստ արտահայտված գյուղատնտեսական երկիր է համարվում։ Զբաղված բնակչության 40-45%-ն աշխատում է հենց այս ոլորտում։ Գրեթե ամեն տարի երկրի համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմել է ավելի քան 30%, այն դեպքում, երբ կայացած երկրներում այն 12-13% է։ Ոլորտի մասնագետների հաշվարկով, հողերի սեփականաշնորհումից հետո էլ հանրապետությունում արտադրված գյուղմթերքը լիովին բավարարել է ներքին
«ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ»-1
«ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ»-1 Լուսանկարում պատկերված տեսարանները մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքից են։ Շենքը բնակելի է ու թեեւ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, մարդիկ բնակվում են այդ բնակարաններում։ Բանն այն է, որ մայրաքաղաքի շատ շենքերի պես, այս շենքի տանիքը եւս կաթում է։ Ու եթե այլ դեպքում վիճակը տանելի է, այս դեպքում՝ ծայրահեղության հետ գործ ունենք։ Բնակիչները, բնականաբար, մի շարք
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԵՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԵՆ Եվ սպառնում են պետության գոյությանը Տվեք ինձ էլեկտորատ եւ ես կշահեմ ընտրությունները Հայաստանում երբեք ընտրություններ չեն եղել։ Առաջին հանրապետության օրերին ընտրությունները կեղծվել են, պատճառ բերելով, թե ժողովուրդը պատրաստ չէր դրան։ Նկատի ունենալով մեր ժողովրդի քաղաքակրթության մակարդակը 1918 թվականին, կարելի է պնդել, որ պատճառաբանությունը հիմնավոր էր։ Ավելին, անմտություն էր այն ժամանակվա
ԸՆՏՐԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՏԱՐԻՉՆԵՐԸ
ԸՆՏՐԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՏԱՐԻՉՆԵՐԸ Հազար ամոթ ու ափսոսանք եմ ապրում, որ մասնակցել եմ այս ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերին, ի՞նչ եղավ իմ տված ձայնը՝ դարձավ «ձայն բարբառո հանապատի՞», թե՞ պարզապես խարույկ հանեցին, որովհետեւ իմ ծանոթներից մեկն ասաց, որ ինքը տեսել է, թե ինչպես գիշերը Երեւանի թիվ 33 դպրոցի ետնաբակում խրձերով այրում էին ընտրաթերթիկները՝ ո՞ւմ օգտին ձայն տվողների
Ազատ իրավունքին տեր
Ազատ իրավունքին տեր Սովորաբար, ցանկացած մակարդակի ընտրությունների շեմին հասարակությունն ակտիվանում է: Շիկանում են հասարակական հարաբերությունները, բորբոքվում են կրքերը եւ հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների կողմից կողմնորոշում-դիրքորոշում արտահայտող հայտարարությունները դառնում են զանգվածային լրատվական միջոցների ամենօրյա, ամենժամյա թեմա: Մեծ ու փոքր հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու կուսակցությունները, անգամ երկու-երեք մարդուց կազմված կազմակերպությունները ընտրությունների առաջին օրերից շտապում էին երկրով մեկ
ՃԳՆԱԺԱՄ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՄԻՋԵՎ
ՃԳՆԱԺԱՄ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՄԻՋԵՎ Նախագահական ընտրությունների առնչությամբ արված ամենահոռետեսական կանխատեսումներն իրականացան, եւ Հայաստանում միմիայն միջազգային դիտորդները խորապես հիասթափվեցին, չնայած նրանք էլ գիտեին, որ եթե 12 տարում ոչինչ չի փոխվում, հազիվ թե երկու շաբաթում որեւէ բան փոխվի։ Սակայն խնդիրն այն չէ, որ կանխատեսումների չարդարանալու դեպքում սխալված կլինեինք, եւ ամենեւին էլ այն չէ, որ չարդարացավ եվրոպացիների
Առաջին փուլն ինչ էր, որ երկրորդն ինչ լիներ
Առաջին փուլն ինչ էր, որ երկրորդն ինչ լիներ Մարտի 5-ի նախագահական ընտրությունները Վանաձորի որոշ ընտրատեղամասերում անցել են հանձնաժողովի անդամների թերի կազմով։ Այս եւ այլ ընտրախախտումների մասին տեղեկացրեց ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։ 36/1052 տեղամասում ՀԿԿ անդամ Լյովա Այվազյանը եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արման Սարգսյանը ստիպված են եղել հրաժարվել հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունից՝ ստեղծված
ԿԸՀ-Ն «ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ» ՇԵՂՎԵԼ Է
ԿԸՀ-Ն «ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ» ՇԵՂՎԵԼ Է Պատասխանելով Սահմանադրական դատարանի անդամի հարցին՝ պատասխանող ԿԸՀ ներկայացուցիչը՝ Գեւորգ Ներսիսյանը, ի լուր ամենքի հայտարարեց. «ԿԸՀ-ն ինչ-որ տեղ շեղում պիտի կատարեր» եւ կատարել է։ Բայց այդ շեղումների մասին քիչ հետո։ Երեկ Սահմանադրական դատարանում սկսվեց ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումի քննությունը։ Նա փետրվարի 27-ին դիմելով ՍԴ՝ պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ԱՌԱՎՈՏԻՆ» ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԿԵՂԾ ՆԱՄԱԿՆԵ՞Ր
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ԱՌԱՎՈՏԻՆ» ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԿԵՂԾ ՆԱՄԱԿՆԵ՞Ր Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը «կեղծում» է անվանել վերջերս հայկական ԶԼՄ-ների կողմից հրապարակված Կալիֆոռնիայի նահանգապետի եւ նույն նահանգի մի քանի սենատորների նամակները՝ ՀՀ նախագահական ընտրություններում Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի օգտին: Ինչպես հայտնում է «Արմինֆոն», լրագրողների հետ զրույցում նա հաղորդել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ
Այս անգամ դատվելու ենք
Այս անգամ դատվելու ենք Տիգրան Սարգսյանը ցանկանում է հաշվեհարդար տեսնել «Առավոտի» հետ։ Միայն նա՞։ «Արդշինբանկն» «Առավոտից» 37 հազար դոլար գումար բռնագանձելու խնդրանքով դատարան է դիմել։ Իհարկե, բանկային համակարգի վիճակը ծանր է եւ բանկիրներից շատերին շտապ փող է պետք՝ համակարգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, բայց այդ հարցում, դժբախտաբար, չենք կարող օգնել։ Շատ-շատ կարող ենք օգնել
«ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ՍՏՈՒՄ, ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ԿԵՂԾՈՒՄ»
«ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ՍՏՈՒՄ, ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ԿԵՂԾՈՒՄ» Հանրահավաքային կարգախոս Մատենադարանի մոտ երեկ տեղի ունեցավ հերթական հանրահավաքը։ Շրջաններից ու հարակից բնակավայրերից Երեւան մտնող ավտոմայրուղիները աչալրջորեն հսկող ոստիկանների ջանքերն ամբողջական արդյունք չէին տվել, մարդիկ կարողացել էին քաղաքամայր հասնել նույնիսկ ոտքով։ Երեկվա հանրահավաքում մի նոր պաստառ էր ավելացել՝ «Տղամարդը չի ստում, տղամարդը չի կեղծում»։ Առանց մեկնաբանությունների։ Մեկ այլ նորամուծություն
ՀՀՇ-Ն ՎԵՐՍՏԻՆ ԿՀԱՅՏՆՎԻ ԱԺ-ՈՒՄ
ՀՀՇ-Ն ՎԵՐՍՏԻՆ ԿՀԱՅՏՆՎԻ ԱԺ-ՈՒՄ Վստահ է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը – ՀՀՇ խորհուրդը 3 օր շարունակ որոշում էր՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին: Ինչո՞վ էր պայմանավորված քննարկման տեւականությունը: – Հայոց Համազգային Շարժման վարչությունը բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերում այն ամենին, ինչ կապված է Հայաստանի ապագայի հետ: Իսկ այս ընտրությունները լուրջ ազդեցություն են ունենալու Հայաստանի ապագայի
«Երիտասարդները խաղաղության երաշխավորն են»
«Երիտասարդները խաղաղության երաշխավորն են» Այս ենթատեքստով Միավորված ազգերի կանանց զարգացման հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՖԵՄ-ը, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում 2001-ի սեպտեմբերից իրականացնում է «Կանայք հանուն խաղաղության եւ հակամարտությունների կանխման Հարավային Կովկասում» ծրագիրը։ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղակալ տիկին Ամալ Մեդանի խոսքերով, ծրագրի նպատակն է աջակցել կանանց հակամարտությունների կանխման եւ խաղաղարարության խնդիրներում։ Առավել գլոբալ նպատակը՝ «աջակցել հակամարտությունների կանխման, վերջիններիս լուծման
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՐ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՐ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, պարբերաբար մարզչական սեմինարներ է կազմակերպում, որում մասնակիցներին ծանոթացնում է ժամանակակից ֆուտբոլի վերջին նվաճումներին, զարգացման տենդենցներին։ Վերջերս Պորտուգալիայում անցկացված հերթական՝ 13-րդ սեմինարին ՀՖՖ-ն գործուղել էր Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ամենաերիտասարդ եւ հեռանկարային ակումբներից մեկի՝ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին։ Կիրակի օրը Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում, որտեղ մրցաշրջան
Մարդկանց մոլորակը
Մարդկանց մոլորակը «Ինտերնյուս» կազմակերպության հյուրասրահում երեկ հանդիսավոր «բազմել» էին այնքան շատ երեխաներ, որքան կազմակերպությունը մինչ այդ չէր հյուրընկալել։ Տարբեր տարիքի ու ազգության փոքրիկները ուղղակի հյուրեր չէին՝ նրանք «Մարդկանց մոլորակը» ֆիլմի դերակատարներն էին։ Դավիթ Մաթեւոսյանի հեղինակած կինոֆիլմը կազմված է 27 փոքրիկ ֆիլմիկներից, երեկ ներկայացվեց ընդամենը 8-ը՝ այդքանն էր առայժմ պատրաստ։ 27-ից 10-ի համար հովանավոր գտնվել է՝
ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈԿԱԼ ԴՊՐՈՑԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈԿԱԼ ԴՊՐՈՑԸ՝ ՖՐԱՆՍԻԱՑՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ Մինչ այցը Հայաստան, Ֆրանկ Գալին հայ երգիչներին ծանոթ էր միայն ռեստորաններից «Առավոտը» նախորդ համարներից մեկում անդրադարձել է ֆրանսահայ կոմպոզիտոր Էժենի Ալեսյանի «Ամազոն» կամերային օպերային։ Պրեմիերայից հետո զրուցեցինք առաջին անգամ Հայաստան ժամանած Փարիզի «Grand opera» թատրոնի դիրիժոր Ֆրանկ Գալիի հետ։ Զրույցի սկզբում եվրոպացի արվեստագետը շնորհավորեց մեզ նախագահական ընտրությունների, գարնան ու կանանց
Դպրոցին հարկավոր է 80 աշակերտ
Դպրոցին հարկավոր է 80 աշակերտ 2002 թ. Տավուշի մարզի Այրում ավանում հիմնվեց մի շատ կարեւոր կրթօջախ՝ երաժշտական դպրոց, որն այրումցիների վաղեմի երազանքներից էր. գյուղի երեխաները երաժշտական ուսումն ստանում էին մոտակա բնակավայրերում, որն էլ, անշուշտ, ուներ իր բացասական ներգործությունը՝ կապված թեկուզ միայն ճանապարհային բարդությունների հետ: Դպրոցի բացումը կայացավ 2002 թ. սեպտեմբերի 17-ին: Տեղի գյուղապետը գտել էր
«ՈՍԿԵ ՄԱՐԳԱՐԻՏԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«ՈՍԿԵ ՄԱՐԳԱՐԻՏԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը մենք տեղեկացրել էինք, որ բռնարարքի էր ենթարկվել Աբովյան փողոցում գտնվող «Ոսկե մարգարիտ» ՍՊԸ-ն։ Ջարդել էին խանութի ապակիները, հասցրել խանութին 560 հազար դրամի վնաս։ Կենտրոնի դատախազությունը երեկվա դրությամբ որեւէ ասելիք չէր ունեցել եւ, փաստորեն, պատճառված նյութական վնասի փոխհատուցման մասին խոսելը մեզանում դարձել էր, ըստ խանութի տնօրենի՝
«Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնալու»
«Ռոբերտ Քոչարյանը երկար չի մնալու» Վստահ է Ալբերտ Բազեյանը ՄԱԱ-ի երեկվա հյուրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն էր, որը հայտարարեց, որ ընդդիմությունը շարունակելու է գնալ օրինական ճանապարհով, առաջիկա օրերին դիմելու է ՍԴ եւ, այս դատարանի վճռի անբավարար լինելու դեպքում, դիմելու է նաեւ Եվրոդատարան։ Պրն Բազեյանն ասաց նաեւ, որ կան բոլոր իրավական հիմքերը (եւ դրանք կներկայացվեն


















































