Օրվա լրահոսը
Հայաստանում բիզնես մթնոլորտը «արտակարգ է»
Մանավանդ Սյունիքի մարզում «Ամբողջ աշխարհում գործարարներին խանդավառությամբ են ընդունում, իսկ Հայաստանում՝ հակառակը, դուրս են շպրտում»,- գործարար Սիլվա Համբարձումյանի այս միտքը ներկայացնում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությանը, ով շատ է սիրում Հայաստանում բիզնես-միջավայր, ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ներդրումները խթանելու մասին տեսական մտքեր արտահայտել: Տիկին Համբարձումյանը «Սիփան-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենն է, Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու
ԲԱՅՑ ՖՈՐՈՒՄԸ ԿՊԱՀԱՆՋԻ՞
Երեկ ընդդիմությունն ու «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ԵԽ համաժողովին առաջարկեցին ՀՀ իշխանություններից պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակում եւ մարտիմեկյան սպանությունների բացահայտում: Երեկ Երեւանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը: Ճիշտ այն պահին, երբ համաժողովի պատվիրակները Կառավարության ընդունելությունների տան դահլիճում քննարկում էին Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքների եւ մարտահրավերների թեման, ընդունելությունների տան դիմացի մայթին ընդդիմությունը՝ ի դեմս Հայ
ԿԸՀ-Ն ԵՎ ԸԸՀ-ՆԵՐԸ՝ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ԸՕ-ի փոփոխությունների նախագծի մեխը հենց սա է համարում – Ըստ որոշ տեղեկությունների, դուք շուտով պաշտոնանկ եք արվելու, տեղյա՞կ եք այս մասին: – Ես շարունակում եմ պաշտոնավարել «Ընտրական օրենսգրքով» սահմանված ժամկետներում եւ իրականացնում եմ օրենսգրքով նախատեսված իմ պարտավորությունները, ինչ վերաբերում է պաշտոնանկությանը, ապա ԿԸՀ-ի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն ԸՕ-ով նախատեսված
ՊՐԵՍԿՈՏԸ ԽՓԵՑ «Ա1+»-Ի ՁԱՅՆԱԳՐԻՉԻՆ
«Հայաստանի մասի՞ն եք հարցնելու, թե՞ ֆորումի»,- երեկ լրագրողներից հետաքրքրվեց ԵԽԽՎ փոխնախագահ, Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը եւ, մինչեւ վերջ չլսելով պատասխանը, թե իրենից հարցազրույց են խնդրում բոլոր հայ լրագրողները՝ ասաց. «Շատ լավ, շնորհակալություն, ցտեսություն»: Շարունակությունը նույն ոգով էր. «Ա1+»-ի թղթակիցն այնուամենայնիվ հետաքրքրվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպման մասին, եւ պրն Պրեսկոտը
Հոկտեմբերի 19
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի
Մերկապարուհին «ջարդել» է հաճախորդի դեմքը
Միացյալ Նահանգների գիշերային ակումբներից մեկում մերկապարուհին կրունկով հարվածել է հաճախորդին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: 35-ամյա Մայքլ Այրլենդն ակումբում չի կարողացել զսպել իր ցանկութունը եւ փորձել է դիպչել 28-ամյա մերկապարուհի Սուկի Շագիրի մարմնին: Կինը կոշիկի կրունկով հարվածել է Ireland-ի դեմքին` կոտրելով նրա քիթն ու այտոսկրը: Դեպքից հետո Մայքլ Այրլենդը դիմել է դատարան, որի որոշմամբ, The Cheetah
ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՄԱԼՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ
Որի համար արվեստագետի անվան հիմնադրամը կառավարությունից գումար չի խնդրի Օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճեմասրահում կայացավ անվանի կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկո: Նույն օրը նշվեց նաեւ Հ. Մալյանի անունը կրող թատրոնի 30- ամյակը: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին տողեր բեմադրիչի հեղինակած «Երկխոսություն երրորդի համար» գրքից, որը մշակույթի նախարարության աջակցությամբ վերահրատարակվել է: «Առավոտի» հետ զրույցում
Ռեկորդակիր շոկոլադը համտեսեցին
Հոկտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում մեր հայրենակիցները մեծ շուքով եւ տոնախմբությամբ ըմբոշխնեցին աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը, որը հանրությանը ներկայացվել էր սեպտեմբերի 11-ին եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Հիշեցնենք, որ ռեկորդակիր շոկոլադի «հեղինակը» «Գրանդ քենդի» ընկերությունն է, իսկ մտահղացման ու պատրաստման առիթը՝ ընկերության 10-ամյակը: Նշենք, որ սալիկի քաշը 4 տոննա 410 կգ էր, լայնությունը` 2750 մմ, երկարությունը`
ԱՄԵՆ ՃԱՂԱՏ ՉԷ, ՈՐ ԽԵԼԱՑԻ Է
Հաշվի առնելով մազաբուժության կենտրոններում գոյացող հերթերը, կարելի է կարծել, որ հայերն իրենց խելքի ձեռքը կրակն են ընկել: Վերջին շրջանում Հայաստանում սկսել են իրար հետեւից բացվել մազաբուժության եւ մազաթափության դեմ պայքարող նորանոր կենտրոններ: Բնականաբար, պահանջարկն է ստիպում այդ առաջարկի ձեւավորումը: Չնայած ասում են, որ ճաղատությունը խելացիության նշան է, բայց երբ խոսքը 17-18 տարեկանի ճաղատանալու մասին է,
ԿԿՐԿՆԵ՞Ն ԱՎԱԳ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնել է Լիտվա՝ հոկտեմբերի 19-24-ին մասնակցելու այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության 11-րդ ընտրական խմբի հանդիպումներին: Լիտվայում մեր թիմի մրցակիցները լինելու են Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի իրենց հասակակիցները: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ մարզչական շտաբը, ավագ մարզիչ Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ, մրցավայր է տարել
Հայաստանի առաջնություն. առաջատարների «սեւ շաբաթը»
Ինտրիգը ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավելի ու ավելի է թեժանում, իսկ եզրագծին հասնելու ժամանակը անողոքաբար նվազում է: Չեմպիոնության համար պայքարի մտած երկու թիմերից յուրաքանչյուրի սխալն ու սայթաքումն այժմ ոսկու գին ունի՝ ընդ որում, բառի փոխաբերական եւ բուն իմաստով: 24-րդը, ասես, հենց նման սխալներ գործելու տուրն էր առաջատարների համար: Նախ, հոկտեմբերի 16-ին «Բանանցը» սայթաքեց «Ուլիսի»
Մեկնարկեց շախմատի նոր «Մեծ սաղավարտը»
Երեկ վեց գրոսմայստերների՝ Մագնուս Կարլսենի, Վեսելին Տոպալովի, Վիշվանաթան Անանդի, Վան Յուեի, Վուղար Հաշիմովի եւ Էտյեն Բակրոյի պայքարով Նանցզինում տրվեց շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության նոր փուլի մեկնարկը: Իսկ բառացիորեն մի քանի օր առաջ Բիլբաոյում նախորդ խաղարկության եզրափակչում հաղթողի կոչումը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկը (նկարում): Նրան հետեւեցին Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, իսկ Ալեքսեյ Շիրովը հանգրվանեց վերջին
Քսան մասնակից
Վաղը Հայաստանի 8-18 տարեկան քսան տղաներ եւ աղջիկներ Հունաստանի Պորտա Կարաս (Հալկիդիկի) քաղաքում կսկսեն պայքարը 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների տղաների եւ աղջիկների աշխարհի չեմպիոնների եւ մրցանակակիրների կոչումներին արժանանալու համար: Բոլորի անունները թվարկել առայժմ իմաստ չունի: Մեր շախմատիստների մրցելույթներին, ըստ նրանց մասնակցության, կանդրադառնանք մրցաշարի ընթացքում: Սակայն տեղեկացնենք, որ թե տղաների եւ թե աղջիկների
ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Հոկտեմբերի 17-ին Պլովդիվում մեկնարկել են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 26-րդ եւ կանանց 15-րդ ակումբային բաց առաջնությունները, որոնց մասնակցում են, համապատասխանաբար, 49 եւ 14 ակումբներ: Նրանց մեջ են նաեւ Երեւանի «Միկայի» երկու թիմերը: Նրանք երկուսն էլ համոզիչ հաղթանակով են մեկնարկել: Տղաները 5,5:0,5 հաշվով առավելության են հասել «LugPokerChess-Lugansk»-ի նկատմամբ, իսկ աղջիկները 4:0 չոր հաշվով պարտության են մատնել Իսրայելի
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Հայաստանի հեռուստաընկերություններով հեռարձակվող հաղորդումները մեծ մասամբ դուր չեն գալիս սփյուռքահայերին: Ըստ news.am-ի՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց չեխական «Օրեր» երկամսյա պարբերականի խմբագիր Հակոբ Ասատրյանը: «Կա ե՛ւ ճաշակի, ե՛ւ գովազդի, ե՛ւ սերիալների ու տարբեր տեսակի հաղորդումների բովանդակության խնդիր: Օրերս կայացած լրագրողների 5-րդ համաժողովին ես բարձրացրի նաեւ հայկական հեռուստաեթերում մանկապատանեկան հաղորդումների բացակայության խնդիրը: Մուլտֆիլմեր եւ մանկական
«Լավ մարդը նա է, ով վատ բան չի կարող անել»
Ապրելու եւ ստեղծագործելու բանաձեւ՝ ըստ բազմամյա լրագրող, մշակութային գործիչ Ռիտա Շառոյանի ՀՀ նախագահի հրամանագրով Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանին վերջերս շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալ: Նա իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանում է «Առավոտի» հարցերին: – Ի՞նչ է հարցազրույցը Ձեզ համար, մանավանդ՝ լրագրող եք եւ Դուք եք սովորաբար հարցազրույցներ վարել: – Հարցազրույցը ժուռնալիստիկայի կարեւոր եւ հետաքրքիր
«ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆՍ ՉԴԻՊՉԵՆ»
Որոշ կոլեկտիվներ միայն այս պայմանով են ուզում գործել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ներքո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը «կտյունինգավորվի» Կամերային երաժշտության ազգային կենտրոնի: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել է ստեղծվելիք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մասին: Նաեւ ներկայացրել որոշ գործիչների բացասական վերաբերմունքը այդ կառույցի վերաբերյալ: Թե ի՞նչ կտա կամերային կենտրոնը կոլեկտիվներին, որոնք հնարավոր է ընդգրկվեն ստեղծվելիք կառույցում, մեկնաբանում
ՌՈՒՍՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ
Կիրակի երեկոյան ռուս զինվորականները սկսել են լքել Հարավային Օսեթիայի սահմանակից Սաչխերի շրջանի Փերեւի վրացական գյուղը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ռուսներն արդեն լուծարել են գյուղում տեղակայված իրենց երկու բլոկպոստերից մեկը, ապամոտաժել արգելափակոցները: Տեղի բնակչությունը հայտարարում է, որ ռուսական զինվորները տեղափոխվում են Փերեւիից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կարձամի գյուղ: Անցած շաբաթ Ժնեւում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը
ԵՎՐՈՊԱՅԻ «ԳԵՐՔԱՇԱՅԻՆ» ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԴՈՎԻԼՈՒՄ
Ֆրանսիական Դովիլ ավանում երկուշաբթի օրը մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա հանդիպումը, որի օրակարգում Եվրոպայի անվտանգության հիմնահարցն է: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այս տարվա նոյեմբերին ՆԱՏՕ-ն մտադիր է հրապարակել անվտանգության նոր հայեցակարգը, որը ներառում է Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդիրը: «Մենք կքննարկենք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏՈՒՄ Է PKK-ԻՆ ԱՋԱԿՑԱԾ 150 ՄԱՐԴՈՒ
Թուրքիայում, քուրդ անջատողականներին աջակցելու մեղադրանքով, դատարանի առաջ ավելի քան 150 մարդ է կանգնել: BBC-ի փոխանցմամբ, ամբաստանյալները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական որակված Քրդական բանվորական կուսակցության (PKK) անջատողականների գործողություններին մասնակցելու մեջ: Ձախ ծայրահեղական այս խմբավորումն արդեն 25 տարի է, ինչ պայքարում է Թուրքիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարության ձեւավորման համար: Այդ ընթացքում թուրք-քրդական հակամարտության արդյունքում արդեն ավելի քան 40
Իսրայելն ու Թուրքիան զինում են Ադրբեջանին
Իսրայելական եւ թուրքական ընկերություններն ակտիվ մասնակցություն են ունենում ադրբեջանական բանակի զինման գործում: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA-ն: Ըստ աղբյուրի, արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացնելու է ադրբեջանական բանակի T-72 տանկերը: Ընկերությունն ավելի վաղ՝ փորձարկումների ժամանակ Ադրբեջանում եւս մի քանի տանկ էր արդիականացրել: Նախիջեւանում տանկերի արդիականացմամբ զբաղվել է
Պենտագոնը շունչը պահած սպասում է նոր սկանդալային բացահայտումների
Ամերիկացի զինվորականները 120 մարդուց բաղկացած մի խումբ են հավաքել՝ Wikileaks կայքում իրաքյան պատերազմի վերաբերյալ 400 հազար էջանոց փաստաթղթերի հրապարակման հնարավոր հետեւանքները ուսումնասիրելու համար: BBC-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ հրապարակվելիք այդ փաստաթղթերը վերաբերելու են ռազմական գործողություններին, անվտանգության իրաքյան ուժերին եւ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերին: Հրապարակման կոնկրետ օրը հայտնի չէ, բայց արդեն հասկանալի է, որ նոր
Կրասնոդարի երկրամասում 14 զոհ կա
Կիրակի օրը Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում 14 մարդ է զոհվել եւ եւս 11-ի ճակատագիրն անհայտ է: Երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդել էր 13 զոհերի մասին, որոնցից 12-ի դին ճանաչվել է: Զոհվածների մեծ մասը, BBC-ի մատուցմամբ, կանայք են: Զոհերի թվում երեխաներ չկան: Բացի այդ, բժշկական օգնություն ստանալու համար շրջանային հիվանդանոց է դիմել
ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Երեկվանից մեկնարկել է Աղասի Այվազյանի դրամատուրգիայի առաջին թատերական փառատոնը: Փառատոնին մասնակցում են ոչ միայն մայրաքաղաքային, այլեւ մարզային թատերախմբերը: Ըստ tert.am-ի, Այվազյանի ստեղծագործության հիման վրա իր բեմադրությունը կներկայացնի նաեւ Թբիլիսիի թատրոններից մեկը: Փառատոնի շրջանակում իրենց ներկայացումները կցուցադրեն 18 թատրոններ: Ինչպես ավելի վաղ նշել էր նախագծի հեղինակ, գրողի այրի Գրետա Վերդիյան-Այվազյանը՝ դրամատուրգի 23 պիեսից միայն 6-ն է
Վերապատրաստումից մինչեւ Youtube-ամանիա
Կամ՝ ինչից են գոհ ու դժգոհ մանկավարժները Երեւանի ավագ դպրոցների 254 մանկավարժների համար կազմակերպված չորսշաբաթյա վերապատրաստման դասընթացն արդեն ավարտվել է: 28 օր շարունակ ԿԳ նախաձեռնությամբ մանկավարժները սերտել են նեղ մասնագիտական ու ընդհանուր կրթական ուղղությամբ դասեր, հմտացել գնահատման նորագույն ձեւերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեջ: Դասընթացներն իրականացվել են հայոց լեզու, գրականություն, պատմություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա,
«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՆԵՐՎ ՓՉԱՑՆԵԼՈՒՑ ԿԱՅՖ ՉԻ ԲՌՆՈՒՄ»
Բուռն քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, բլոգներում ու ֆորումներում Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գեորգիզովի տեսանյութը youtube-ում ու Facebook-ում հայտնվելուն հետեւեցին Երեւանի քաղաքապետի, ԿԳ նախարարության համապատասխան քայլերը: «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռոդ, դեբիլ…»,- սրանք աշակերտին ծեծող այդ մանկավարժի խոսքերն էին: Զարմանալի էր միայն, որ միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մարտին, սակայն ինտերնետում տեղադրվել
«Օդանավ համար մեկ»-ի բացահայտումները
Որակյալ հաղորդման անսպասելի օրինակ Մի քանի օր առաջ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Օդանավ համար մեկ» հեռուստատեսային ֆիլմ-հաղորդումը: Ընդհանուր առմամբ, բավականին հաջողված այս հաղորդումը առիթ է, որպեսզի մեկ անգամ եւս խոսենք մեր հեռուստատեսության մասին: Ինձ, ճիշտն ասած, անակնկալի բերեց հեռուստատեսությամբ, այն էլ «Հ1»-ով նման որակով հաղորդման հեռարձակման փաստը: Որովհետեւ վաղուց արդեն տպավորություն է ստեղծվել, որ մեր հեռուստատեսություններում
ՄԵՐՈՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՃԱՐ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Թե Հայաստանում աշխատանք լիներ, հայ շինարարները հանապազօրյա հացի համար օտար ափեր չէին հասնի Արդեն 6 տարի նոյեմբերյանցի որմնադիրների բրիգադը Ռուսաստանում տաճար է կառուցում: 2002 թվականին Կրուտիցկիի եւ Կոլոմնայի մետրոպոլիտ Յուվենալիի օրհնությամբ Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանի Լիզլովո գյուղում սկսվել է եկեղեցական համալիրի շինարարությունը: Համալիրը իր մեջ ներառում է Սմոլենկի Տիրամոր սրբապատկերի մատուռը եւ ի պատիվ «Կենսատու
ԽԱՂՈՂԸ՝ ՀԻՄԱ, ՓՈՂԸ՝ ՀԵՏՈ
«Իջեւանի գինու գործարանը» շուրջ մեկ տարի նոր սեփականատեր ունի: Ձեռնարկությունը նաեւ նոր անվանում ունի՝ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանին հարցրինք՝ ինչո՞ւ խաղող մթերող ձեռնարկությունները մարզում ընդունած բերքի դիմաց անմիջապես վճարում են, իսկ իրենք դեկտեմբերին են վճարելու: Պարոն Եգորյանը այս հարցը սադրիչ համարելով՝ փորձեց հակադարձել. «Դուք գիտե՞ք, թե ինչ պարտք ու
7 ՏԱՐՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՑԱՆՔԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2010 թ. Տավուշի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 14 106 հեկտար, որը 725 հեկտարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2009 թվականին կատարվել է 5534 հա աշնանացան, 2008 թ.-ի 4250 հեկտարի դիմաց: Այս տարի կատարվել է 5655 հա արտհունձ: Կարող է տպավորություն ստեղծվել, թե Տավուշում ցանքատարածությունները, մասնավորապես՝ հացահատիկի ցանքերը ավելանում են:


















































