Օրվա լրահոսը

ՁՈՐՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ

Ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթեւ ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում («Սատանայի կամրջի» մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Արարատճանշինին» պատկանող «ԻՎԵԿՈ» մակնիշի 036 ԼԼ 26 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ՝ 48-ամյա Մ. Անդրեասյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Մ. Անդրեասյանը դուրս է բերվել ձորից եւ

ԾԽԱՏԱՐԸ ԹԵՔՎԵԼ Է

Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է: Պարզվել է, որ հենակների թուլացման հետեւանքով ծխատար խողովակը թեքվել է 5 աստիճանով, եւ առկա է հետագա փլուզման վտանգ: Խողովակից մոտ 15 մետր հյուսիս գտնվում է բնակելի տուն, իսկ 10 մետր հարավ՝ անցնում են բարձր լարման էլեկտրական հաղորդալարեր:

ԳԱՀԱՎԻԺԵԼ ԵՆ ԺԱՅՌԱԲԵԿՈՐՆԵՐԸ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղին հարակից տարածքում ակտիվացել է սողանք: Տեղում պարզվել է, որ գահավիժել են մոտ 300 տ  ժայռաբեկորներ՝ փլուզելով  որպես անասնագոմ օգտագործվող քարանձավը: Փլուզման հետեւանքով սատկել է 1 կով, քարածածկվել է 400 հակ անասնակեր:

Զոհվել է դիպուկահարի կրակոցից

ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.): ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈ՞Ց, ԹԵ՞ ՄԱՀԱՓՈՐՁ

Նա հավասարապես կրակում էր թե աջ, թե ձախ ձեռքով Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունիսի 2-ին մայոր Հովսեփ Սահակյանին դատապարտեց 9 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 4-ին որոշեց Հովսեփ Սահակյանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, եւ պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքը մերժել:

«ՈՉ ԹԵ ԹՈՇԱԿ ՏԱՆ, ԱՅԼ ՍՊԱՌՈՂԻՑ ԴԱՐՁՆԵՆ ՀԱՐԿԱՏՈՒ»

Հաշմանդամների ու նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կարծիքով, մասնավորին պարտադրելու փոխարեն պետությունը պետք է քայլ անի, քանզի հաշմանդամին մի փոքր պետական աջակցություն ու ուշադրություն է հարկավոր: 2005-2009 թվականներին Լոռու մարզպետարանի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի կատարած վերլուծության արդյունքում հաշմանդամների թիվը մարզում աստիճանաբար աճել է՝ 13 086-ից հասնելով 15 442-ի: Նրանց 7.5 տոկոսը՝ առաջին, 59.4 տոկոսը՝ երկրորդ

Արջերը սոված են, բայց՝ պաշտպանված

Գերմանացիները զարմացել են հայոց բնաշխարհի կենդանիների առատությունից Վերջերս Մեղրիի տարածաշրջանում արջերն իջել-հասել էին մարդկանց բնակավայրեր եւ ներխուժելով այգիներ՝ ծառերը ջարդել ու ամբողջ միրգը կերել են: Այս միջադեպը բնապահպանները բացատրեցին արջերի սոված լինելով: Եվ քանի որ այս տարին նախորդների համեմատությամբ անպտուղ էր, արջերը քաղցից չկոտորվելու համար հասել էին մարդկանց մշակած պտղատու այգիներ: Երեկ, սակայն, «Առավոտի» հետ

ՈԼՈՐՏԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾՎԵՆ

Քանի որ տարիների ընթացքում շատերը կարող են մրցակցությանը չդիմանալ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը որպես տնտեսության գերակա ճյուղ զարգացնելու համար ՀՀ կառավարությունը հայեցակարգ է մշակել, ըստ որի՝ մինչեւ 2018 թվականը Հայաստանում պետք է ստեղծվի 1000 ՏՏ ձեռնարկություն: Սակայն այս ոլորտի մասնագետները հավաստիացնում են, որ երկրում տեխնոլոգիական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել ոչ թե 1000, այլ

Ահաբեկել են Սյունիքի բնակիչներին

Ուստի Սյունիքի մարզում ուրանի շահագործման ծրագրի դեմ բողոքի գործողությունը փոխարինվեց պահանջագիր-ահազանգով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հայտնեց «Առավոտին». «Դեռ մեկ ամիս առաջ, երբ այցելել էի Սյունիքի մարզ՝ այնտեղ հանդիպումներ էի ունեցել համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ բնակիչների հետ: Եվ նախնական որոշում էինք ընդունել, թե Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսության օրը հնարավոր է օգտագործենք անցկացնելու պիկետ՝ բողոքի ակցիա

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ-4

Հայաստանի հեռուստաընկերությունների վերաբերյալ իրականացվող հարցումները վկայում են՝ հազիվ 5 ալիք կա, որը դիտում է լսարանի 5 տոկոսից ավելին: Եվ դրանց շարքում են «Արմենիան», «Շանթը» եւ Հ2-ը: «Շանթ» Այս հեռուստաընկերությունը հեռարձակման արտոնագիր ստացավ 2002-ի ապրիլին: Եվ իր մրցութային առաջարկում նշել էր. «Շանթ» հեռուստաընկերության լրատվական քաղաքականությունը կառուցվում է հավասարակշռված, ազնիվ, անկողմնակալ եւ օպերատիվ տեղեկատվություն մատակարարելու սկզբունքի վրա»:

ՄԵԴԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Լինենք տերը պետության» ՀԿ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Համբարձումյանը հրաժարվում է սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի  եւ հատուկ գնդի 20-ամյակի առթիվ իրեն շնորհած մարտական ծառայության մեդալից: Այդ մասին նա հայտարարել է  երեկ հրավիրած իր ասուլիսում: «Ինձ համար անակնկալ էր, որ մեր ոչ լեգիտիմ իշխանություններն այդ օրն ինձ շնորհեցին մարտական մեդալ»,- ասել

Ի՞ՆՉ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ԹԵԼՄԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆԸ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքերով՝ Վրաստանը տարածաշրջանում ամենաանկանխատեսելին է, սակայն Հայաստանը նրա մասին վատ չի խոսում, քանի որ վախենում է, թե այդ երկիրն իրենից երես կթեքի. «Դուք խոսեք տանտիրո՛ջ դիրքերից, տեսնեմ՝ ո՞վ է երես թեքելու ձեզանից: Դուք խոսում եք որպես վարձու ապրող, դրա համար էլ երես էլ կթեքեն, փողն էլ ձեզանից կկլպեն, ամեն ինչ կանեն, ու

ՀԱՑԱՄԹԵՐՔԻ 1/3-Ը ԱՆՀԱՅՏ ԾԱԳՈՒՄՈ՞Վ Է

Հացամթերքի շուկայում արտադրանքի մոտ 1/3-ը անհայտ ծագում ունի եւ անորակ է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հացի որակին անդրադառնալով՝ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը. «Ես դեմ չեմ մանր ու միջին բիզնեսին, բայց կողմ եմ, որ այդ բիզնեսները պահպանեն սանիտարահիգիենիկ նորմերը ու հաց ուտող հայ ժողովրդի համար ապահովեն անվտանգ սնունդ»: Նրա խոսքերով, եթե նախկինում

ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԲՈՔՍԵՐԻՆ

Ամերիկայի հայկական խորհրդի Քաղաքական գործողության կոմիտեն երեկ հայտարարել է նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում սենատոր Բարբարա Բոքսերին սատարելու մասին: Կազմակերպության հաղորդագրության համաձայն, Սենատում Բարբարա Բոքսերի զբաղեցրած տեղի համար նրա հետ պայքարի մեջ է մտել հանրապետական գործարար կին Քարլի Ֆիորինան: Ամերիկայի հայկական խորհուրդը ընդգծում է Բոքսերի սերտ կապերը ամերիկահայ համայնքի հետ եւ նրա հայանպաստ գործունեությունը Սենատում: Կալիֆոռնիան ներկայացնող

ՀԱԿ-Ը ԽՈՍԵՑ ԱԽՏԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում բոլոր ելույթների առանցքը կոռուպցիան էր ու «միջազգային կարգի» հանցագործ խմբերին ՀՀ իշխանության առնչությունները: Երեկ Մատենադարանին հարող տարածքում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը տեղի ունեցավ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ հորդառատ անձրեւի տակ: Բայց այն բազմությունը, որը ներկա էր ընդդիմության համապետական միջոցառմանը, անձրեւի դեմ չընկրկեց ու չհեռացավ, թերեւս, հենց այն պատճառով, որ հարթակից հնչած ելույթներն

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկում է այս հարցն էլ ընդգրկել փախստականների վերադարձի իրենց ծրագրերում: «Ես այն մարդն եմ, ով ընդունել է առաջին հայ փախստականներին. հիմա չեմ ուզում հիշել մոտ կես միլիոն հայ փախստականների՝ նրանց կրած ֆիզիկական, հոգեկան եւ նյութական վնասների մասին, բայց մինչ օրս ինձ հանգիստ չի տալիս մի հարց՝ ի՞նչ

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵ՛Ր, Ո՞ՒՐ ԵՔ

Դեռ մարտի 26-ին «Անկախ նորություն» կայքը տեղեկացրել էր, որ «Հյուսիսային պողոտայում «պետական կարիքների համար» շենքի կառուցման նպատակով իր տնից վտարված ու փողոց նետված, երկրորդ կարգի հաշմանդամ, հինգ զավակների մայր Մարիամ Գիշյանը մտադիր է մեկնել Թուրքիա եւ այնտեղ քաղաքական ապաստան խնդրել: Նրա չափահաս զավակները վարձակալած տան վարձը՝ 60 հազար դրամ, կուտակել ու չէին կարողանում վճարել, որովհետեւ

ԵԶԴԻՆԵՐՆ ՈՒ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Լույս է տեսել Հասան եւ Ազիզ Թամոյանների «Եզդի ժողովրդի մասնակցությունը ղարաբաղյան պատերազմում» գիրքը: Այնտեղ նշված է, որ եզդիների զորավար Ազիզ Թամոյանի հրամանատարությամբ ու ղեկավարությամբ եզդի ազատամարտիկները 1990-1994թթ. իրենց մասնակցությունն են ունեցել պատերազմին: ԵՊՀ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն էլ գրքում կարծիք է հայտնել, թե նորատիպ հրատարակությունը իր արժանի տեղը կգտնի այն գրքերի շարքում, որոնք գրվել են Արցախյան

Փառատոնը՝ նոր ձեւաչափով

Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) կայացած ասուլիսի թեման հոկտեմբերի 12-16-ը Երեւանում անցկացվող Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5-րդ հանրապետական փառատոնն էր: ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը տեղեկացրեց, որ միությունը համաձայնագիր է ստորագրել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության ֆոնդի (ՀՀՖ) հետ: Այդ փաստաթղթի համաձայն, Մոսկվայից ժամանած փորձագետները՝ Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ, կընտրեն 2-ական երիտասարդ ռեժիսորի, բեմանկարչի, թատերագետի, դրամատուրգի աշխատանքներ: Նրանց

ՔՍԱՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ ԵՆՔ

Կիկբոքսինգը Հայաստանում բավականին լայն տարածում է ձեռք բերել եւ մեր երկրի ներկայացուցիչների հեղինակությունը միջազգային ասպարեզներում բավականին բարձր է: Sportinfo.am-ը տեղեկացնում է, որ կիկբոքսինգի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է այն 20 երկրների ցուցակ, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 16-ին Անապայում մեկնարկող մարզաձեւի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցանակների համար պայքարի մեջ մտնելու են 600 մարզիկներ, որոնք ներկայացնելու են Հայաստանը, Սիրիան,

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒԻՆ

Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը բազում հաճելի պահեր պարգեւեց բոլորիս: Սլովակիայի եւ Անդորրայի հավաքականների հետ հանդիպումներում մեր տղաներն ապացուցեցին, որ ի զորու են կատարել իրենց առջեւ դրված ամենաբարդ խնդիրները եւ, ամենակարեւորը, գեղեցիկ ու արդյունավետ խաղով հաճույք պատճառել մեր երկրպագուներին: Հայաստանի ազգային հավաքականը, որը հանդես է գալիս երիտասարդ

ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԵՆ

Ուլան-Բատորում անցկացված բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանը մասնակից չի ունեցել: Փաստը մեզ տարօրինակ թվաց, քանի որ մեր արդեն ճանաչված եւ միջազգային ռինգում առաջին հաջող քայլերն անող բռնցքամարտիկների մեջ քիչ չեն նրանք, ովքեր սովորում են այս կամ այն բուհում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում պատասխանեցին, որ ուսանող բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունը ֆեդերացիայի այս տարվա պլանների մեջ ընդգրկված չի եղել

ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեմիրճյան 17 հասցեում ժամանակին ապրել է անվանի պատմաբան Գալուստ Գալոյանը: Երեկ հանդիսավորությամբ բացվեց նրա հուշատախտակը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ: Ակադեմիկոսի եղբայրը՝ Արմեն Գալոյանը, խոսելով Գ. Գալոյանի մասին, հպարտությամբ եւ հուզմունքով նշեց, որ 90-ականներին՝ ԳԽ դեպուտատ եղած տարիներին, նա ջանք չի խնայել երկրին օգտակար լինելու համար, թողել է գիտական հարուստ ժառանգություն. «Նա մեծ

Ցուցահանդես եւ հոբելյան

Հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվեց Ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում ֆոտոցուցահանդես: Ինչպես «Առավոտին» հայտնեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ֆոտոշարքում ներկայացված է ողջ հայ կինոյի պատմությունը՝ սկսած 1920-ից մինչեւ մեր օրերը: Գ. Գեւորգյանի խոսքերով՝ ներկայացված էր մոտ 120 լուսանկար: «Մեր կինոամսյակի շրջանակներում կներկայացվեն ոչ միայն տարբեր ժամանակների եւ տարբեր ռեժիսորների նկարահանած

Իտալացի վերականգնողներին խաբել-չեն վճարել

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հստակ պատասխաններ չուներ Վերահսկիչ պալատի նախագահին: ՀՀ մշակույթի նախարարությունը վերլուծել է «Պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնում ու վերանորոգում» բյուջետային ծրագրով իրականացվող այս տարվա աշխատանքները եւ բացահայտել, որ հուշարձանների վերականգնման համար 2010 թվականի պետբյուջեով հատկացված ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտություն կա: Երեկ կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը մանրամասնեց. «Խոսքը 74

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՄ, ԱՄՆ-ՈՒՄ՝ ԱՇԽԱՏՈՒՄ»

Կենսաձեւ՝ ըստ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի Հայկական երաժշտական համաժողովի (նախագահ՝ կոմպոզիտոր Լեւոն Չաուշյան) հիմնադրման 15-ամյակի առիթով օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ հայ կոմպոզիտորների (Մ. Վարդազարյան, Լ. Չաուշյան, Ե. Երկանյան, Կ. Պետրոսյան, Վ. Բաբայան, Ա. Կարապետյան, Ա. Սարգսյան եւ այլք) դաշնամուրային եւ վոկալ ստեղծագործություններից բաղկացած երկու CD-ների շնորհանդեսը: Այն իրականացվել է Պրովիդենս քաղաքի (ԱՄՆ) Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՖՂԱՆՑԻ ԿԻՆԸ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԴԱՌՆԱ

Աֆղանցի 18-ամյա Աիշեն, որին թալիբ ամուսինը փախուստի փորձ անելու համար պատժել էր՝ այլանդակելով դեմքը, կտրելով քիթն ու ականջները, ԱՄՆ-ում պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Հիմա Աիշեն նոր դեմք ու արհեստական քիթ ունի: Վիրահատությունն իրականացրել է կալիֆոռնիացի վիրաբույժ Պիտեր Գրոսսմանը: BBC-ի փոխանցմամբ, երիտասարդ կնոջ պատմությունը հայտնվել է Times ամսագրի էջերում, որտեղ նա պատմել է, թե երեխա ժամանակ

ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԿՏԻՎԱՆԱՆ

Մոտ ժամանակներում հնարավոր է, որ ակտիվորեն վերսկսվեն Մերձդնեստրի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները: Դրանք ընթանալու են այդ տարածքից ռուսական զորքերի դուրսբերման, Մոլդովային վերամիավորման ու Եվրամիությանը միասնական Մոլդովայի անդամակցության ուղղությամբ: Newsru-ի մատուցմամբ, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարի համոզմամբ, այդ խնդրի շուրջ են բանակցելու Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախագաները՝ ֆրանսիական Դովիլեում հոկտեմբերի 18-19-ը կայանալիք հանդիպման ընթացքում: Աղբյուրի փոխանցմամբ,

Շոտլանդացիները կհավերժացնեն «Շարքային Վոյտեկի» հիշատակը

Շոտլանդական Էդինբուրգ քաղաքում կտեղադրվի երկումետրանոց եւ 200 կգ կշռող Վոյտեկ անունով արջի հիշատակը հավերժացնող հուշարձան: Բրիտանական The Daily Telegraph-ի փոխանցմամբ, արջը լեհ զինվորներին օգնել է 1939թ.- ին Լեհաստան ներխուժած գերմանացի ֆաշիստների դեմ պատերազմի ընթացքում, իսկ պատերազմից հետո «թոշակի» անցնելով՝ իր կյանքի մնացած օրերն անցկացրել է քաղաքի գազանանոցում: «Շարքային Վոյտեկ» անունը ստացած «անտիֆաշիստ» արջի հուշարձանի կառուցումը

Հայկական հանցավոր խումբը զարմացրել է ԱՄՆ իրավապահներին

ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորումները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի միջոցով առողջապահական համակարգից ավելի քան 163 միլիոն դոլար կորզելու համար, տասնյակ մարդիկ ձերբակալված են։ Այս մասին, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները: Չորեքշաբթի օրը իրավապահ մարմինները հայտնել են, որ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում հիմնադրված ամերիկա-հայկական կազմակերպված հանցախմբերը, որոնք գործել են «Միրզոյան-Թերջանյան» կազմակերպություն անվան տակ, մեղադրվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031