Օրվա լրահոսը

Գեղեցկությունը եւ թենիսը

Ռուսաստանի եւ աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը՝ ռուսաստանցի Մարիա Շարապովան, որի միայն գեղեցկությունը քիչ տղամարդկանց խելքահան չի անում, Ավստրալիայի բաց առաջնության շեմին ստացած ուսի վնասավածքը շարունակում է բուժել: Շարապովան չի մասնակցելու Փարիզում կայանալիք թենիսի WTA-ի մրցաշարին։ Նրան փոխարինելու է սերբ թենիսիստուհի Ելենա Յանկովիչը: Եվ դա այն դեպքում, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես են գալու կանանց թենիսի աստղեր

ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության՝ ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման վերջին աղյուսակում Հայաստանը նահանջել է ամբողջ ինն աստիճանով՝ հանգրվանելով 121-րդ հորիզոնականում: Իսպանիան շարունակում է պահպանել աշխարհի լավագույն ազգային հավաքականի տիտղոսը: Եռյակում նրան հաջորդում են, համապատասխանաբար, Գերմանիան եւ Հոլանդիան: 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում մեր մյուս մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ

ՊԱՅՔԱՐ՝ ՆՈՐ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեկ Ֆրանսիայի Վալ դե Զիեր քաղաքում մեկնարկեց լեռնադահուկային սպորտի աշխարհի հերթական առաջնությունը, որտեղ մարզիկները նաեւ 2010 թվականին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության համար անհրաժեշտ միավորներ են վաստակում: Այս մրցաձեւում մեր հանրապետությունը ներկայացնում են Աբրահամ Սարկախյանը, Արսեն Ներսիսյանը, Յուրի Մանուկյանը եւ Սեյրան Հարությունյանը: Նրանք մրցավայր ժամանել են մեկնարկից երկու օր առաջ: Եթե առաջին երկուսը ողջ

Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին

Հայ երաժշտական մշակույթն ունի երգչախմբային ավանդույթների արժանի հետեւորդ եւ պահապան Կարծես երեկ էր, որ մեծ շուքով տոնեցինք Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 70-ամյակը։ Այս տարիների զգալի բեռը մոտ հինգ տասնամյակ Հովհաննես Չեքիջյանի ուսերին է։ Շարունակելով Կարա-Մուրզայի, Եկմալյանի, Մեծն Կոմիտասի ավանդները, Հայաստանի պետական երգչախմբի հիմնադրման օրվանից՝ 1937 թ. մեծանուն երաժիշտներ Թաթուլ Ալթունյանից եւ Արամ Տեր-Հովհաննիսյանից հետո՝ 1961-ից

70-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Եվ ոչ մի գրատարած ցանց Այսօր Հայաստանում տարեկան տպագրվում է շուրջ 1600 անուն գիրք, որն ավելին է, քան խորհրդային տարիներին: Գրահրատարակչական այս «բումին» հակադրվում են մեր հանրապետությունում գրքի վաճառքի ծավալները: Երեւանում գործում են հատուկենտ գրախանութներ, մարզերում դրանք ընդհանրապես բացակայում են: Այս «տխուր» փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ-ում գրքի «բիզնեսը» կայացած չէ, դրանից շահույթ

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԶԲՈՍՆԵԼ Է $300 ՄԻԼԻՈՆԻ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը մեղադրել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ պետական բյուջեից ճանապարհորդությունների վրա $300 միլիոն ծախսելու մեջ: Այս մասին փետրվարի 11-ին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իոսեբ Շատբերաշվիլին: «Այն ժամանակ, երբ երկրում սովահար են լինում այդքան շատ փախստականներ, Սահակաշվիլու ընտանիքը դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի վերջ ճանապարհորդում էր: Նրանք այցելել են

Աբդուլա Գյուլը ժամանել է Մոսկվա Ռուսաստանը առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը երեկ սկսել էր պետական այցը Ռուսաստան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիան, ըստ Գյուլի, «մեծ նշանակություն է տալիս Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպմանը,

Դասախոսը փախե՞լ է ուսանողուհու հետ

ԵՊՀ-ն շարունակ զարմացնում է Երեւանի պետական համալսարանում հերթական սկանդալն է պայթել. տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, 54-ամյա պրոֆեսոր Հարություն Մարզպանյանը նույն բուհի երկրորդ կուրսի անչափահաս ուսանողուհի Լ. Ա.-ի հետ այժմ բացակայում է հանրապետությունից: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը կատարվածի առնչությամբ որեւէ պարզաբանում չտվեց, ասելով, որ կոռեկտ չի համարում քննարկման

ԴՊՐՈՑ՝ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեւանի միջազգային դպրոցում շարժվում են սեփական «օրենքներով», ուսման վարձն էլ հասնում է տարեկան $18 հազարի: Դուգ Շիփերթը հայերիս «շատ ջերմ» է համարում:     Ֆրանսերենի դասաժամ՝ ավագ դպրոցում:     Այս գրադարանից օգտվում են անգամ 4 տարեկան երեխաները:   «Հարգիր ինքդ քեզ, որպեսզի մյուսները եւս դա անեն», «Մոռացիր վիրավորանքը, բայց միշտ հիշիր բարությունը», «Դպրոցի՝ սեփական

Իշխանության տերը

Անցնող եւ մեզանից անդարձ հեռացող օրերի մեջ երբեմն ծալքեր են լինում, ուր համատարածի փոշին չի թափանցում: Դա այն վայրն է կամ տեղը, ուր մարդն այլեւս դադարում է իր մարմնին ծառայելուց եւ ծառայում է որպես հոգու ակունք, երբ անխռովության մեջ նա արարվում է եւ շարունակ ու դարձյալ վերածնվում: Անշուշտ, նրա հոգին հեքիաթի թռչունի նման հիմա թռել-հասել

Փետրվարի 5-ի «Առավոտի» առաջնորդող հոդվածը՝ «Մաֆիայի մանրակերտը», բազմաթիվ արձագանքներ ունեցավ:

Ներկայացնում ենք դրանց մի փոքր մասը: Գառնիկ. – Շատ մեղմ եք նկարագրում նման «տնօրենների եւ ուսուցիչների» պահվածքը: Մարզային դպրոցներում խայտառակ եւ բարձիթողի վիճակ է: «Ուսուցիչների» լկտիությանն ու ցինիզմին սահման չկա. աշակերտներից ու ծնողներից գումար, նվերներ պահանջելը, «քեֆեր», երեկույթներ կազմակերպել ու անցկացնել՝ պարտադիր իրենց մասնակցությամբ: Ու ամենակարեւորը՝ տգիտությամբ «փայլում» են… Չեմ ուզում կեղծել անունս, իսկ ներկայանալ

ԱՆՈՒՆ՝ ԲԱՐՁՐ ՈՒ ՎՍԵՄ

Ուսուցիչներին վարկաբեկելու քաղաքականությո՞ւն, թե՞ դառն իրականություն Ես այն քչերից մեկն եմ, որ մանկուց չեմ երազել ուսուցչուհի դառնալ: Ոչ այն պատճառով, որ չեմ սիրել իմ ուսուցիչներին: Ճիշտ հակառակը՝ առ այսօր ես նրանց (գրեթե բոլորին) հիշում եմ մեծագույն սիրով ու երախտագիտությամբ՝ նրանք ինձ այնքա՜ն բան են տվել: Ոչ էլ այն պատճառով, որ այդ տարիքից արդեն հասկանում էի,

Հիսնամյա դպրոցի 35-ամյա ծրագիրը

Չնայած դիմորդների աճին, Սիսիանի նախկին քաղաքապետը վաճառել է քաղաքի երաժշտական դպրոցը: Մեկ տարի անց Սիսիանի Է. Ասյանի անվան երաժշտական դպրոցը նշելու է հիմնադրման 50-ամյակը: Տարեց սիսիանցիները ուրախությամբ են հիշում 1960թ. այն օրը, երբ Սիսիանի Կուլտուրայի տանն առաջին անգամ վայելեցին դաշնամուրի հնչյունները: Մեկ դաշնամուր եւ մեկ սենյակ ունեցող կառույցին հետագայում փոխարինեց Սիսիանի կենտրոնական հրապարակի մատույցներում գտնվող

ՈՒԺԻ, ԿԱՄՔԻ ԵՎ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Ալավերդիում գործող մարտարվեստի դպրոցը երեխաներին փողոցից կտրելու եւ նրանց մեջ լավ որակներ սերմանելու եզակի հաստատությունն է: Վարդան Գալստյանը եւ Մերի Խարազյանը վստահ են, որ իրենց սաները մարտարվեստի հմտությունները ի չարս չեն օգտագործի: Ալավերդի քաղաքում 1992-ից գործում է ՀՀ եւ Անդրկովկասի «Դզիսսեն Քեմփո» մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, «Դզիսսեն Քեմփոյի» ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սեւ գոտի

Կոտրված դռնակի պես

Տուժողը դեռ հատուցում չի ստացել «Առավոտն» անդրադարձել է Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տանն անցյալ տարվա փետրվարի 27-ի ժամը 23-ի սահմաններում տեղի ունեցած դեպքին: 3-րդ հարկի 306 սենյակի պատշգամբի բազրիքին հենվելով՝ Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի 4-րդ կուրսի ուսանող Արամ Մելիքյանը ընկնում է ցած՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Բազմաթիվ վիրահատությունների, բժիշկների անմնացորդ նվիրման արդյունքում փրկվում է երիտասարդի

ԿԵՂԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԹԱՐ

«ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ»՝ նոր մեկնաբանմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն օրեր առաջ ավարտեց «Լոնդոն-Երեւան ԿՕ» ապահովագրական ընկերության աշխատակիցների եւ ոստիկանության տեսուչի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: «Լոնդոն-Երեւան ԿՕ» ապահովագրական ընկերությունում ապահովագրվել են նաեւ նախկինում իբր վթարի ենթարկված մեքենաներ: Ըստ հատուկ քննչական ծառայության ձեռք բերած ապացույցների՝ ապահովագրական ընկերության մասնագետներ Արտեմ Ղարիբյանը, Վահան

«Ամաչում եմ, որ սեմուշկա եմ ծախում»

53-ամյա Էմմա Սարգսյանը նախընտրում է ուրիշի տներում մաքրություն անել, քան փողոցում նստել ու օրումեջ ոստիկանների կշտամբանքին արժանանալ: Արդեն քանի տարի տիկին Էմմայի «աշխատավայրը» փողոցն է: «Ինձ հեչ էլ հաճելի չէ այստեղ նստել ու սեմուշկա ծախել: Որ մի գործ լինի՝ կգնամ կաշխատեմ: Բայց ստիպված եմ անում: Առանց այն էլ իմ հարազատներին դուր չի գալիս, աղջիկս նեղվում

ԱՂԱՂԱԿՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ

Ռեկորդակիր են Սեւանա լճի առափնյա տարածքում գործող «Քարակերտ», «Մայամի» եւ «Լավանդա Սիթի» «օբյեկտները» «Առավոտի» տրամադրության տակ են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից «Սեւան» ազգային պարկում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Պարզվում է՝ վերահսկողականը հայտնաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնց մի մասի վերաբերյալ ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը տեղեկացրել էր իր տարեվերջյան ասուլիսում: Նա մասնավորապես հայտնել էր,

«Անցե՛ք դիմացի մայթ, այնտեղ արեւ ա»

Ոստիկաններն այս խոսքերով էին իրացման գոտու բնակիչներին հորդորում հեռանալ կառավարության շենքի առջեւից: «Մեր նախագահի այն խոսքերը, թե Երեւանը երեւանցիների համար է, միայն օդում ասված բառեր են ու կապ չունեն իրականության հետ: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Այստեղ մեր իրավունքներն ամեն րոպե ոտնահարում են: Նախորդ շաբաթներին ոստիկանները չէին թողնում այստեղ կանգնենք, ասում էին՝ անցեք մյուս

ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ Է

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, իր իսկ խոսքերով, ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ԱՊՀ երկրների եւ Ռուսաստանի հետ սկսի առեւտրային գործարքներ կատարել ռուսական ռուբլով: Ըստ Հ. Բագրատյանի, ռուբլու գոտին Հայաստանի համար փրկություն է:   Տ. Սարգսյանը ասում է, որ ռուբլու գոտի մտնելը քննարկվել է դեռ 3 տարի առաջ:     Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, վերջերս անդրադառնալով

Ի՞նչ կա այստեղ արտառոց

Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, թե ՕԵԿ պատգամավորներն ինչո՞ւ են Ամանորին մեկնել Դուբայ: Կուզենայի տալ մի քանի պարզաբանումներ: Նախ եւ առաջ տեղին է ընդգծել, որ մենք Արաբական Միացյալ Էմիրություններ ենք մեկնել ոչ թե 18, այլ 8 հոգով, ոչ թե Ամանորին, այլ՝ փետրվարի սկզբին: Ոչ թե նոր ենք սկսել համակիրների հետ աշխատել արտերկրում, այլ՝ դեռ տարիներ առաջ:

ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ

ԲՀԿ 4-րդ համագումարում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» «սկսում է նոր փուլ, նոր գործնական քայլեր՝ ուղղված թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»: Կառավարության նիստերի դահլիճի մուտքը եւ ներսը խստորեն հսկում էին անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ներս էին թողնում նախապես ցուցակագրված լինելու դեպքում, ներսում նվագում էր լարային քառյակը, ԲՀԿ-ականները բոլորը փողկապներով էին, կոստյումներով եւ սափրված: Ժամը

ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑԻՆ, ՀԱԿ-ԻՆ՝ ՈՉ

Երեւանի քաղաքապետարանը երեկ թույլատրել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին փետրվարի 28-ին ժ. 17:00-ին միջոցառում անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի ներկայացրած իրազեկմանը՝ մարտի 1-ին Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայի հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, որն ավարտվելու է երթով՝ քաղաքապետարանի կայքէջում նշված է. «Իրազեկումը

ՀՀ-ԵՄ համագործակցությունը կխթանվի

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 12-ին Եվրամիության անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրեց եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում 2009-11 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրները եւ առաջնահերթ միջոցառումները: Քաղաքական բնույթի գործողությունների շարքում ներառված են Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացումը, միջազգային հարաբերություններում համագործակցության խթանումը: Նախատեսվում են Հայաստանում եվրաինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության ծրագրի մշակում եւ

Բանակցային լուծում չկա

Ըստ Արմեն Աղայանի՝ եթե Ադրբեջանը երկար ժամանակ պատերազմ չսկսի, ուրեմն ընդունել է իր պարտությունը: «Ես ուշադրությամբ հետեւում եմ ազատագրված տարածքներին վերաբերող բոլոր զարգացումներին, նորահայտ սպառնալիքներին, մասնակցում եմ դրանք կանխելուն ուղղված գործունեությանը, համագործակցում եմ խնդրով մտահոգ խմբերի հետ, անկախ նրանից, թե որ ճամբարին են նրանք պատկանում»,- այսպես արձագանքեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն

7 ԱՆԳԱՄ ՆՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԻՆ ՀԵՏԱՁԳԵԼ, 8-ՐԴԸ՝ ԿԱՆԳՆԵԼՈՒ

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ձգձգում է դատը՝ մինչեւ կիրականացվեն օրենսդրական համապատասխան փոփոխությունները: «7»-ի գործով մեղադրվողները երեկ արդեն կանգնած էին, երբ դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մտավ դահլիճ: Սակայն երբ նա կարգադրեց նստել՝ նրանք հրաժարվեցին: Ալեքսանդր Արզումանյանը պարզաբանեց. «Չկա որեւէ նորմ, որը պահանջում է, որպեսզի նստած լինեն դատավարության մասնակիցները: Կա նորմ, որով Դուք պահանջում եք, որ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ ԵԽԽՎ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մտավորականների ֆորումն անցնում է գործի «Փոխելով այդ հոդվածները (ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները-Ն. Գ.)՝ դեռ չի նշանակում, որ նրանք պատասխան տվեցին իրենց արարքների համար եւ մեղքերի քավություն ստացան ժողովրդի կողմից: Ոչ, պետք է իշխանությունից զրկվեն եւ պատասխանատվություն կրեն: Կոչ ենք անում բնակչությանը՝ մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին, անկախ նրանից՝ թույլ կտան, թե ոչ: Դա

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱ ՈՂՋՈՒՆԵՑ ՀՀ-ՈՒՄ 2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օրերս բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են 2008թ.-ի ամենաքմահաճ, սկանդալային, մի խոսքով՝ ամենաանտանելի հանրաճանաչ մարդկանց ցուցակը, հաղորդում է lenta.ru-ն: Ի թիվս տարբեր «աստղ-աստղիկների», այդ ցուցակում 7-րդ տեղն է գրավել հայ ժողովրդի մեծ բարեկամ եւ հայոց ժողովրդավարության հիմնասյուն Ջոն Պրեսկոտը: Նրա մասին, մասնավորապես, գրված է. «Նա այս կարգի ցուցակների հին վետերաններից է՝ այս քաղաքական գործչի քմահաճույքները հայտնի են

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցին: Այն առնչվում էր ձերբակալվածներին պահելու վայրերում անձանց իրավունքներին, խախտման դեպքերին: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ մինչ պաշտպանի հայտարարությունը, այդ հարցը քննարկվել է կոլեգիայի նիստում, հրապարակվել ԶԼՄ-ներում: «Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե կալանավորված անձանց պահելու վայրերում երբեմն պահվում

Ինքնության տոնի շուրջ

Oրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայ ազգային ինքնության տոնի մասին ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացրած նախագիծը, ինչը մտավորականներին անհանգստությունների եւ բողոքների տեղիք է տվել: Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին բանասեր, պատմաբան Վարդան Դեւրիկյանն այդ առիթով ներկայացրեց իր առարկությունները: «Տոնն ընդունվել է հետեւյալ ձեւակերպմամբ՝ Ազգային ինքնության տոն, որը պետք է նշվի օգոստոսի 11-ին: Այն տիպաբանական հատկանիշները,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031