Օրվա լրահոսը
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՊՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՆՁԻՆՔ
«Առավոտը» օգոստոսի 26-ին տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող Ազատության պողոտայի 2/Բ շենքի բակում կրակոցներ են հնչել: Լինելով դեպքի վայրում, ականատես եղանք, որ տարածքն ամբողջովին շրջափակված էր ոստիկանության՝ Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի աշխատակիցների կողմից: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էին Երեւանի ոստիկանության պետ
ԱՄԵՆ ՄԵԿԻՑ ԱՐՅՈՒՆ ՄԻ՛ ՎԵՐՑՐԵՔ
«Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են հիմնականում դառնում դոնորներ: Նրանք, ովքեր գումարի կարիք ունեն: Դրա համար չպետք է պատահական դոնորների ընտրել եւ պետք է նրանց հետ լուրջ աշխատանք տանել, քանի որ նրանց արյունը հատուկ նպատակներով է օգտագործվելու»,- երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ «Արյունաբանության եւ փոխներարկաբանության արդի խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսի ժամանակ ասաց Ռուսաստանի Ոսկրածուծի փոխպատվաստման
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԱՃ
2010թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1403 պատահար, որոնց հետեւանքով 190 մարդ զոհվել է, 1926-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1409 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 232 մարդ զոհվել է, 1967-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արեւով՝ սուրճ ու թեյ են եփում
Արարատի մարզի թիվ 2 դպրոցի աշակերտ Արա Բալայանը «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիրը» յուրացնելուց հետո՝ սեփական ուժերով արեւային կոլեկտոր է պատրաստել: Արան արեւոտ օրերին կարողանում է առանց էլեկտրականության եւ կրակի, արեւի էներգիայով սուրճ ու թեյ եփել: Նրա սարքը արեւից ստացած էներգիան կենտրոնացնում է մի կետում եւ հենց այդ կուտակված էներգիան էլ օգտագործում է: Երեկ
Բեգլարյանը, որ բարեգործություն էր անում
Վերջերս ԱՄՆ-ի 38 միլիարդատերեր՝ Բիլլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆֆեթի գլխավորությամբ, իրենց ստորագրությունը դրեցին, այսպես կոչված՝ «Նվիրատվության երդում» փաստաթղթի տակ եւ պարտավորություն ստանձնեցին իրենց կարողության ուղիղ կեսը բարեգործությանը նվիրաբերելու: Այդ նվիրատվությանը միացավ նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որն իր անձնական կարողության 50 տոկոսը նույնպես հանձնեց բարեգործական ֆոնդին: Այս առնչությամբ մենք քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե մեր Երեւանի
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴԱՏԸ՝ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Պատճառաբանում են՝ արժանապատվության հարց է Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում 2 նորածին երեխայի առք ու վաճառքի վերաբերյալ դատական նիստը սկսվելուն պես, «Առավոտի» լրագրողին դատարանի դահլիճից դուրս հրավիրեցին՝ պատճառաբանելով, որ նիստը դռնփակ է: Այս գործով դատական նիստը 4-5 անգամ հետաձգվելուց հետո, երեկ վերջապես սկսվեց: Մեղադրյալներից մեկը, պատճառաբանելով, թե իբր հրապարակային դատավարությունը հարվածում է իր
ՋԻԼԻԶԱՑԻՆԵՐԻ «ԱՉՔԸ ԼՈՒՅՍ Է ԵԿԵԼ»
Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղում գյուղատնտեսական անբարենպաստ տարին գյուղացիների հոգսերն ավելի է շատացրել: «Առավոտի» հետ զրույցում գյուղապետ Մհեր Վարդանյանը նշեց, որ անբարենպաստ կլիմայական պայմաններից այս տարի չի տուժել միայն խոտհարքը. «Նորմալ հնձեցինք, անասնակերի հարցում խնդիր չունենք, իսկ մշակաբույսերը ահավոր վիճակում են»: Նրա խոսքով, Ջիլիզայի բնակիչները հիմնականում եգիպտացորեն են մշակում, բայց. «Տարեսկզբի անձրեւային ու հետո չոր
Վթարը կվերացվի հոկտեմբերին
Գարնանը Հրազդանի կիրճի երթեւեկելի գոտու հատվածում տեղի ունեցած հենապատի փլուզման պատճառով անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը՝ ստեղծելով վթարավտանգ վիճակ: Երթեւեկելի մասից ճանապարհը փլուզվել էր, ինչի հետեւանքով առաջացել էր մոտ 7-8 մ խորությամբ վիհ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անձամբ եղավ դեպքի վայրում եւ խնդրին արագ լուծում տալու նպատակով տեղում տվեց համապատասխան
Էլիտարն եկավ
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիս քաղաքում ներկա է գտնվել ՌԴ-ից ներմուծված բարձրորակ «էլիտար» ցորենի սերմացու տեղափոխած վագոնների բեռնաթափմանը: Վարչապետը լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետը նշել է, որ ցորենի սերմացուի տեղափոխման կազմակերպման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել՝ ընտրվել են այն հողատարածքները, որոնք համապատասխանում են
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ «ՀԴՄ ԼՈՏՈ»
Մեր տնտեսության ստվերը կրճատելու համար հասարակությունը ներքաշվել է վիճակախաղերի մեջ «Պողոս Պողոսյան, ՀՀ, քաղաք Էջմիածին, շահել եմ 1000 դրամ: Միամիտ անցնում էի Մալաթիայի շուկայի մոտով, ասեցի մի հատ ծամոն առնեմ, առա՝ ՀԴՄ կտրոնով շահեցի: Ժողովո՛ւրդ ջան, դուք էլ խաղացեք «ՀԴՄ լոտո», որ շահեք»,- շուտով հեռուստատեսությամբ տարբեր վիճակախաղերի գովազդի փոխարեն ստիպված պետք է լինենք ողջ օրվա
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՄԻՋԱՄՏԵԼ
Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական խնդիրն է թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության ծխացող փուլի ակտիվացում: Այդ մասին, ըստ news.am-ի, երեկ «Հայ-ռուսական հարաբերություններ» հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովին առընթեր փորձագիտական-վերլուծական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը: Նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ստիպված է լինելու ինչ-որ կերպ միջամտել: «Իսկ
ՊԱՏԺՎԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շվեյցարիայում ժողովի ժամանակ իրենց հրապարակային ելույթում Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ անվանած ազգությամբ թուրք Ալի Մերջանն ու իր երկու ընկերները ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ «Շվեյցարիա-Հայաստան» միության նախագահ Սարգիս Շահինյանի կողմից ներկայացրած հայցի հիման վրա: Մերջանն ու մյուս արկածախնդիրները դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել «Ռասիզմը կանխելու մասին օրենքը» խախտելու մեջ: Սահմանվել է պատիժ՝ 150 օրվա բանտարկություն եւ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՏԵՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների զոհված զինվորների աճյունները հանձնելու Հայաստանի խնդրանքը: Այդ մասին «Արմինֆո»-ին հայտարարել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: «Նողկալի է այն, որ մարդասիրության մասին դատում են մարդիկ, որոնց դեռ նախանցած տարի մենք դիմել էինք՝ 1992 թ. զոհվածների աճյունները հանձնելու խնդրանքով, Ադրբեջանին
«ԹԱՅՖՈՒՆԻ» ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեւանի Հաղթանակի այգում մայիսի 9-ի արտակարգ պատահարին առնչվող քրեական գործը հանձնվել է դատարան: «Արմինֆոն» հիշեցնում է, որ այդ օրը վթար էր տեղի ունեցել «Թայֆուն» ատրակցիոնում, ինչի հետեւանքով մի քանի մարդ էր տուժել: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ինչպես նշված կարուսելը, այնպես էլ մի քանի այլ կարուսելներ տեղադրվել էին ապօրինաբար: Ըստ
«Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե»
ՕԵԿ գրասենյակում երեկ քննարկվեց գրադարանների եւ գրքի պահպանման հարցը «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում երեկ տեղի ունեցած գրադարանների թեմայով հանրային քննարկումների ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում փակվել են շուրջ 300 գրադարաններ, ըստ որում՝ վերջին 5 տարվա ընթացքում՝ շուրջ 72: Ըստ կուսակցության ղեկավարի. «Այսօր անհրաժեշտություն կա օրենքով կարգավորել այդ ոլորտը:
20-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին, ժամը 20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք՝ առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնում են, որ նա հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել: Նույն
«ՑՅՈՒՐԻԽ-2»
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է, եւ ԱՄՆ-ը ձգտում է «Ցյուրիխ-2» ծրագիրն իրականացնել։ «Հիմա Հովիկ Աբրահամյանին կանչել են Շվեյցարիա։ Այսպես ասած՝ «մշակում է գնում»՝ «Ցյուրիխ-2»-ի նախապատրաստումը. խորհրդարան կբերեն պայմանագրերը, կընդունենք։ Հիմնական նպատակն այն է, որ նույն բանն իրականացնեն, բայց իմ տվյալներով՝ մեջն
ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ
Խոր վշտով տեղեկացանք Ամալյա Կոստանյանի՝ «Թրանսփերենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի անժամանակ մահվան մասին: Համագործակցության երկար տարիների ընթացքում մենք բարձր ենք գնահատել Ամալյային՝ իր ազնվության, մասնագիտական պատրաստվածության եւ սեփական գործին նվիրվածության համար: Նրա բացակայությունը մեծ կորուստ է Հայաստանի համար, որն ունի նման խիզախ եւ անկեղծ մարդկանց կարիք: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ամալյայի ընտանիքի անդամներին եւ
ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԳՄԲԵԹԻՆ ԽԱՉԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ
Մինչ թուրք ազգայնականները նամազ էին կազմակերպում Անիի Մայր տաճարում, Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ եկեղեցում՝ Աղթամարի Սուրբ Խաչում, վերջապես տեղադրվեց խաչը: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: Սեպտեմբերի 30-ի գիշերը Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվել է այն խաչը, որի բացակայության պայմաններում սեպտեմբերի 19-ին, ավելի քան 95 տարի դադարից հետո, առաջին անգամ այդ
ՓՈՔՐ ՄԱՐԴԻԿ՝ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ
«Հուսով եմ, որ ինչ-որ մի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր սահման կլինի»,- news.am-ի մատուցմամբ, նման ցանկությամբ «Հայ-ռուսական համագործակցություն» հեռուստակամուրջի ընթացքում հանդես է եկել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովը: Տարածաշրջանային գործընթացների նման տեսլականը Բաղդասարովը մեկնաբանել է նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է տարածաշրջանում, իսկ Վրաստանը դեռ «շարունակում է թշնամական քաղաքականությունը ազգային
«Միսիոներները թյուրիմացության մեջ են»
Սեֆիլյանն ազատագրված տարածքների բնակիչներին հորդորում է ԵԱՀԿ «առաքյալներին» ասել, որ Սերժ Սարգսյանը ստել է, որ իրենք ապրել եւ ապրելու են այդ տարածքներում: «Տարածաշրջանում ինչ-որ հանգույց լուծելու իմաստով ոչ մի դրական բանի էլ չի բերի»,- «Առավոտի» հարցին՝ ինչի՞ կբերի հոկտեմբերի 4-14-ը ազատագրված տարածքներում սպասվող ԵԱՀԿ առաքելությունը, ասաց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների»
ԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Այս անգամ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությունը կասեցրեց ոչ թե քաղաքապետարանը, այլ անձրեւային եղանակը: Հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու են ԵԽԽՎ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ այդ առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջարկած բարեփոխումների ժամանակացույցին առնչվող հարցեր: Այդ նիստին պաշտոնապես հրավիրված ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանն է փորձելու քննարկման առարկա դարձնել նաեւ Կոնգրեսի՝ դեռ մի քանի
ԿՇՏԿՎԵ՞Ն ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԻ ԲԱՑԵՐԸ
Անգամ եթե օրենսդրական նոր նախաձեռնության մեջ լինեն հեռուստաոլորտի բոլոր խնդիրների լուծումները՝ դա էական կլինի միայն 10 տարի հետո, երբ կհայտարարվեն նոր մրցույթներ: Իսկ ներկա մրցույթներն անցկացվելու են բազմաթիվ թերություններով լի գործող օրենքով: Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման
ՊԱՀԱՆՋԵՑ ԽՍՏԱՑՆԵԼ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՌԵԺԻՄԸ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի հայտարարած երթը դեպի Հայաստանում ԵԽ ներկայացուցչություն չկայացավ: Դրան խանգարեցին եղանակային պայմանները՝ անձրեւը: Այդուհանդերձ, ընդդիմության պատվիրակությունը ԵԽ գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձը հանձնեց ԵԽ ներկայացուցչությանը: Ուղերձում, որն ընթերցեց ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, Կոնգրեսը վերահաստատել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում շարադրված իր պահանջները՝ ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ
Հոկտեմբերի 1
ԽՈՅ (21.03-20.04)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների հետ գնացեք զբոսանքի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Մոռացեք բոլոր խնդիրների մասին ու գնացեք քաղաքից դուրս՝ հանգստանալու: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անհեթեթ պատճառներից
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍԵՂՄԱԿՆԵՐԻՑ
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերելակների սեղմակների վրա գրեթե 35 անգամ ավելի մանրէներ կան, քան հասարակական զուգարանի նստելատեղին: Անցկացվել են հյուրանոցների, ռեստորանների, բանկերի, գրասենյակների եւ օդանավակայանների վերելակների սեղմակների մակերեւույթի մանրէաբանական հետազոտություն, բացահայտվել է, որ սեղմակների մեկ քառակուսի սմ-ի վրա գտնվում են միջինը 313 մանրէի գաղութառաջացնող միավոր: Հասարակական զուգարանի նստելատեղին համապատասխան ծավալի վրա կարելի է գտնել
«ՍԵՔՍ ՍՏՐՈՒԿՆԵՐԻ» ՃԱՄԲԱՐՈՒՄ
Նիգերիայի թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործակալության տվյալներով՝ հազարավոր նիգերիացի աղջիկներ, մեծամասամբ՝ անչափահասներ, աշխատանք գտնելու նպատակով մեկնել են արտասահման, սակայն հայտնվել են Մալիի հասարակաց տներում։ Այդ հասարակաց տները ղեկավարում են տարեց նիգերիացի կանայք՝ «մադամները», ովքեր սեռական շահագործման են ենթարկում աղջիկներին՝ խլելով ամբողջ եկամուտը։ Խոսքը հարյուրավոր հասարակաց տների մասին է, որոնցից յուրաքանչյուրում «աշխատում» է 200 աղջիկ։ Սեքս
ՀԱՄԲՈՒՐՎԵՔ ԵՎ ԱՊՐԵՔ ԱՌՈՂՋ
Համբույրը կարող է բազմաթիվ հիվանդություններ կանխել։ Դա ունի գիտական բացատրություն։ Տեւական համբույրը կանոնավորում է բերանի խոռոչի թթվայնությունը։ Ուտելուց հետո ամեն անգամ համբուրվելը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Կրքոտ համբույրների սիրահարները զգալիորեն ավելի հազվադեպ են հիվանդանում լնդախտով, քանի որ այդ հիվանդության լավագույն բուժումը մերսումն է։ 20-ական վայրկյան տեւողությամբ հագեցած երեք համբույրն ընդունակ է երկար ժամանակով բարձրացնել
Երկխոսության կամուրջ՝ Մալաթիայի եւ Երեւանի միջեւ
Թուրքական կառավարության՝ Հայաստանին ուղղված նոր քաղաքական քայլերից հետո մի քանի անատոլիական քաղաքներ սկսեցին կառավարության բռնած ուղուն համահունչ գործողություններ կատարել: Աղթամարում կայացած արարողության ժամանակ մենք վկա եղանք երկու ազգերի միջեւ հանդուրժողականության եւ բարեկամության մթնոլորտի հնարավորությանը: Հազարավոր մարդիկ այցելեցին Վան՝ ներկա լինելու կրոնական արարողությանը: Թուրքահայերը եւ հայաստանցի հայերը Վանում ապրում էին տարբեր մթնոլորտում: Թուրքիայի քաղաքացիները կիսում էին
ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
Իսկ ոլորտի խնդիրներն ունեն աճի կայուն միտում Հայաստանում պիտակավորում ստանալը շատ հեշտ է հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդու ֆիզիկական արատների, հոգեկան անհավասարակշիռ վիճակի մասին: Եթե, օրինակ, երեխայի տեսողության հետ կապված խնդիրներ են լինում, ապա նա մանկուց՝ դպրոցից մականունավոր է դառնում՝ «աչկարիկ», «քոռ» եւ այլն: Կամ եթե երեխան մյուսների համեմատությամբ իր բնույթով փոքր-ինչ


















































