Օրվա լրահոսը
ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍԵՂՄԱԿՆԵՐԻՑ
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերելակների սեղմակների վրա գրեթե 35 անգամ ավելի մանրէներ կան, քան հասարակական զուգարանի նստելատեղին: Անցկացվել են հյուրանոցների, ռեստորանների, բանկերի, գրասենյակների եւ օդանավակայանների վերելակների սեղմակների մակերեւույթի մանրէաբանական հետազոտություն, բացահայտվել է, որ սեղմակների մեկ քառակուսի սմ-ի վրա գտնվում են միջինը 313 մանրէի գաղութառաջացնող միավոր: Հասարակական զուգարանի նստելատեղին համապատասխան ծավալի վրա կարելի է գտնել
«ՍԵՔՍ ՍՏՐՈՒԿՆԵՐԻ» ՃԱՄԲԱՐՈՒՄ
Նիգերիայի թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործակալության տվյալներով՝ հազարավոր նիգերիացի աղջիկներ, մեծամասամբ՝ անչափահասներ, աշխատանք գտնելու նպատակով մեկնել են արտասահման, սակայն հայտնվել են Մալիի հասարակաց տներում։ Այդ հասարակաց տները ղեկավարում են տարեց նիգերիացի կանայք՝ «մադամները», ովքեր սեռական շահագործման են ենթարկում աղջիկներին՝ խլելով ամբողջ եկամուտը։ Խոսքը հարյուրավոր հասարակաց տների մասին է, որոնցից յուրաքանչյուրում «աշխատում» է 200 աղջիկ։ Սեքս
ՀԱՄԲՈՒՐՎԵՔ ԵՎ ԱՊՐԵՔ ԱՌՈՂՋ
Համբույրը կարող է բազմաթիվ հիվանդություններ կանխել։ Դա ունի գիտական բացատրություն։ Տեւական համբույրը կանոնավորում է բերանի խոռոչի թթվայնությունը։ Ուտելուց հետո ամեն անգամ համբուրվելը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Կրքոտ համբույրների սիրահարները զգալիորեն ավելի հազվադեպ են հիվանդանում լնդախտով, քանի որ այդ հիվանդության լավագույն բուժումը մերսումն է։ 20-ական վայրկյան տեւողությամբ հագեցած երեք համբույրն ընդունակ է երկար ժամանակով բարձրացնել
Երկխոսության կամուրջ՝ Մալաթիայի եւ Երեւանի միջեւ
Թուրքական կառավարության՝ Հայաստանին ուղղված նոր քաղաքական քայլերից հետո մի քանի անատոլիական քաղաքներ սկսեցին կառավարության բռնած ուղուն համահունչ գործողություններ կատարել: Աղթամարում կայացած արարողության ժամանակ մենք վկա եղանք երկու ազգերի միջեւ հանդուրժողականության եւ բարեկամության մթնոլորտի հնարավորությանը: Հազարավոր մարդիկ այցելեցին Վան՝ ներկա լինելու կրոնական արարողությանը: Թուրքահայերը եւ հայաստանցի հայերը Վանում ապրում էին տարբեր մթնոլորտում: Թուրքիայի քաղաքացիները կիսում էին
ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
Իսկ ոլորտի խնդիրներն ունեն աճի կայուն միտում Հայաստանում պիտակավորում ստանալը շատ հեշտ է հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդու ֆիզիկական արատների, հոգեկան անհավասարակշիռ վիճակի մասին: Եթե, օրինակ, երեխայի տեսողության հետ կապված խնդիրներ են լինում, ապա նա մանկուց՝ դպրոցից մականունավոր է դառնում՝ «աչկարիկ», «քոռ» եւ այլն: Կամ եթե երեխան մյուսների համեմատությամբ իր բնույթով փոքր-ինչ
Կասպարովը չի հավատում
Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Կիրսան Իլյումժինովն Անատոլի Կարպովին առաջարկել է զբաղեցնել ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնը, ինչին պատասխանելու համար աշխարհի 12-րդ չեմպիոնը մտածելու ժամանակ է խնդրել: Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Կարպովը դրական պատասխանի, ընդդիմադիր բանակում Կարպովի գլխավոր թիմակից Գարրի Կասպարովն ասել է, թե որոշումը կայացնողն Անատոլի Կարպովն է, ու ինքը նրա փոխարեն ոչինչ
Խոսելու փոխարեն սիրում է գործել
Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը նախապատրաստվում է «Super Six»-ի նախնական փուլի վերջին՝ անգլիացի Կարլ Ֆրոչի հետ մենամարտին, հայտարարել է, թե չի պատրաստվում ժամանակ եւ ուժ վատնել բարբաջանքների վրա եւ գերադասում է ժամանակն ավելի արդյունավետ ու նպատակային օգտագործել: Հիշեցնենք, որ բրիտանացու ստացած վնասվածքի պատճառով նախապես նոյեմբերի 2-ին նշանակված նրանց մենամարտը
Եվրոպան էլ ունեցավ իր շախմատային ղեկավարը
Խանտի-Մանսիյսկում ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությանը զուգահեռ, որում 40 ձայնի առավելությամբ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին հաղթեց գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը, անցկացվեցին նաեւ Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) նախագահի ընտրություններ, որտեղ միայն երկրորդ փուլում հայտնի դարձավ հաղթողը: Առաջին փուլից հետո պայքարից դուրս մնաց Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի առաջադրած թեկնածու Ռոբերտ ֆոն Վայցզեկերը՝ ասպարեզը թողնելով Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի
Չեմպիոնությունը ձեռքից բաց թողեցինք
Երեկ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի առաջին թիմին եւ ամենայն հավանականությամբ հրաժեշտ տվեց օլիմպիական չեմպիոնի «հեթ-տրիկ» գրանցելու հեռանկարին: Վասիլի Իվանչուկի գլխավորած Ուկրաինայի հավաքականը նույն հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ուկրաինայի հետ հաղթողի տիտղոսը նվաճելուն հավակնում է միայն ՌԴ առաջին թիմը: Ի
ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԿԽԱՂԱՆՔ»
Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Լեհաստանի նկատմամբ տարած հաղթանակով վերջին երկու օլիմպիադաների (Դրեզդենում՝ 2006թ. եւ Թուրինում՝ 2008թ.) չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վաստակած միավորների պաշարը հասցրեց 13-ի եւ առաջին տեղի համար պայքարը շարունակելու հնարավորությունները մեծացրեց: Սակայն 39-րդ համաշխարհային օլիմպիադայում պայքարն այնքան անհաշտ է եւ թիմերն այնքան խիտ են դասավորված մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում,
«Մարդ, ում չի փոխել ժամանակը»
Օրերս ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ Ռաֆֆի Ադալյանի հերթական անհատական ցուցահանդեսը, որ հեղինակը անվանել էր՝ «Ցանցառ ռետրոսպեկտիվ»: «Յուրաքանչյուր դիտող կկարծի, թե մի գործը ուրիշ նկարչինն է, երկրորդը՝ լրիվ այլ հեղինակի… Ստեղծագործական տարբեր շրջաններ, ժամանակներ, տրամադրություններ եւ ասելիքներ: Երկար ու դժվար ճանապարհ եմ անցել եւ իմ այս էքսպոզիցիայում փորձել եմ ներկայացնել այդ ճանապարհը»,- ասում է հեղինակը:
Տիկնայք ու հայրենիքը
Վերջերս Երեւան է ժամանել Հայկական բարեգործական ընդհանուր միության Արգենտինայի մասնաճյուղի կանանց միության անդամներից բաղկացած պատվիրակությունը: Նախկինում նրանք շատ այցելություններ են ունեցել հայրենիք, սակայն այս մեկը ոչ պաշտոնական էր: Ինչպես նշեց կանանց միության նախագահ տիկին Դիանա Սարաֆյանը՝ «Այսպիսի այցելությունները ավանդույթ են դարձել, հույս ունենք, որ հաջորդ տարի մեզ կմիանան ուրիշ հայրենասերներ եւս»: Պատվիրակության մեջ կան նաեւ
«Սուտ բաներ չեմ սիրում»
Ծատուրյանի «Ֆելդֆեբել Բաթերֆլայը»՝ ռուսական թատրոնում Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի ռեժիսուրայով, հանդիսատեսի դատին հանձնվեց Ռոբերտո Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» պիեսը: Վերջինիս համար իտալացի դրամատուրգ, դերասան Ռ. Կավոզին 1993թ. արժանացել է գրական մրցանակի: «Սա իմ առաջին փորձն է ռուսական թատրոնում աշխատելու»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ն. Ծատուրյանն ու հավելեց, որ ռուսալեզու դերասանների
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
BBC-ի մատուցմամբ, Ռուսաստանում վերսկսվել է լրագրողների սպանությունների առնչությամբ հարուցված եւ ավելի վաղ փակված քրեական գործերի հետաքննությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ դատախազությանը կից քննչական հանձնաժողովը: Նման որոշում կայացվել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Հետաքննությունը վերսկսվելու է մի քանի գործերով, որոնց ցանկում են 2001թ.-ին «ծՏՉօռ ՀպՒՑ» թերթի խմբագիր Էդուարդ Մարկեւիչի 2002 եւ 2003թթ.-ներին
«ԻՆՏՐԻԳԸ ԻՄ ՓԵՇԱԿԸ ՉԷ»
Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ուզում է չխանգարեն ստեղծագործել «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք խմբագրության էլեկտրոնային հասցեով ստացված նամակի մասին, որի հեղինակները մտահոգված են Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի եւ գլխավոր բալետմայստերի հարաբերությունների «աննորմալ» վիճակով: Հեղինակները նշել էին. «Այլեւս հնարավոր չէ ՀՀ մշակույթի նախարարի հրավերով մեկ տարի առաջ Երեւանի օպերային թատրոնում գլխավոր բալետմայստերի
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Գերմանիայում, Բեռլին քաղաքի Տեմպելհոֆ-Շյոնեբերգ շրջանի իշխանությունները մարմնավաճառության դեմ պայքարի յուրօրինակ ձեւ են առաջարկել: Der Tagesspiegel-ի մատուցմամբ, նրանք որոշում են կայացրել լուսանկարել սեքս-ծառայություններից օգտվողներին եւ նրանց լուսանկարները տեղադրել համացանցում: Այս նախաձեռնությունը, սակայն, ոչ բոլորն են պաշտպանում՝ հայտարարելով, թե դա անթույլատրելի միջոց է: Աղբյուրը հիշեցնում է, որ Չեխիայում կա նման փորձ. այդ երկրում գործնականում լուսանկարվում են այն
ՆԱՏՕ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ
Պակիստանա-աֆղանական սահմանամերձ շրջանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռների հասցրած ավիահարվածների արդյունքում սպանվել է Պակիստանի բանակի երեք զինծառայող: BBC-ի փոխանցմամբ, ի պատասխան այդ ավիահարվածների, Պակիստանը ՆԱՏՕ-ի բեռնատարներին արգելել է ռազմական բեռները Աֆղանստան տեղափոխելու համար օգտագործել իր երկրի տարածքում գտնվող Տորխամե սահմանակետը: Բացի այդ, Իսլամաբադը ՆԱՏՕ-ին մեղադրել է իր օդային տարածք ներխուժման մեջ: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաստատել է ավիահարված հասցնելու փաստը,
Կյանք կարող է լինել ոչ միայն Երկիր մոլորակի վրա
Ամերիկացի գիտնականները գտել են մինչ այժմ հայտնաբերվածներից՝ Երկրին ամենից նման մոլորակը: Տիեզերական չափումներով այն բավական մոտ է Արեգակնային համակարգին, եւ այնտեղ տեսականորեն կարող է կյանք լինել։ Այդ մասին, վկայակոչելով Associated Press-ին, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մենք ուղղակի ապացույց չունենք, որ այնտեղ կյանք կա, բայց իմ անձնական կարծիքով՝ դժվար է պատկերացնել, որ այնտեղ կյանքը թափանցած չլինի»,-
Մարդը «թաղել» է իր չմահացած հորը
Թուրքիայի Մուղլա նահանգի Փորթաքալըք գյուղում զավեշտական միջադեպ է տեղի ունեցել։ 36-ամյա Ահմեդ Օզդեմիրը, ճանապարհային պատահարի հետեւանքով զոհված անհայտ անձին նմանեցնելով օրեր առաջ կորած իր հորը, պատշաճ կարգով թաղում էր կազմակերպել։ Սակայն մեծ էր բոլորի զարմանքը, երբ թաղումից մեկ շաբաթ անց Ահմեդի հայրը ողջ-առողջ տուն է վերադարձել: News.am-ը, վկայակոչելով թուրքական Milliyet-ին, փոխանցում է, թե սեպտեմբերի 14-ին
Երկու ավտոբուսներ իրենց ուղեւորներով գետնի տակ են անցել
Կոլումբիայում միջազգային ուղեւորափոխադրող երկու ավտոբուսներ հայտնվել են երկրի Անթիոկիա լեռնային բնակավայրում տեղի ունեցած սողանքի հետեւանքով առաջացած փլատակների տակ: Ավտոբուսների շուրջ 30 ուղեւորները համարվում են զոհված: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հայտարարել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչության ղեկավար Ջոն Ֆրեդդի Ռենդոնը: Ողբերգությունը տեղի էր ունեցել դեռ սեպտեմբերի 27-ին: «Մինչ օրս, չնայած մոտ 100 փրկարարների ջանքերին եւ որոնողական
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ» ՕՐԵՐ
Այսօր ԵՊՀ-ում տեղի կունենա հանդիպում Ֆրանսիական գրական արխիվների տնօրեն Օլիվիե Կորպեի, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Միշել Ժարրետի, Ժան Ժենեի մեծ մասնագետ Ալբեր Դիշի եւ հայտնի գրող Գի Սկարպետայի հետ, ովքեր նաեւ դասախոսություններ կկարդան: Միջոցառումն անցկացվում է է «Ֆրանսիական ժամանակակից գրականության օրերը Երեւանում» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է Փարիզի գրական արխիվների ինստիտուտի եւ Սորբոնի համալսարանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի
Հեռարձակման թվայնացման մասին
ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Հեռարձակման թվային համակարգին անցումը. մարտահրավերներ, հնարավորություններ եւ միջազգային փորձ» խորագրով սեմինարը՝ տեղական հեռարձակողների, ԶԼՄ-ների, կառավարության, քաղաքացիական հասարակության եւ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքով, սեմինարի առանցքում անալոգային համակարգից հեռարձակման թվային համակարգի անցման միջազգային փորձն է, եւ թվային անցման գործընթացի օրենսդրական եւ կարգավորման
Երիցյանը կողմ է օտարալեզուներին
Ըստ նրա, բոլոր տարակուսանքները պետք է օրենսդրորեն փարատել Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, փորձելով փարատել լրագրողների բազում մտահոգությունները՝ կապված մեր երկրում օտարալեզու կրթության ներդրման հետ, ասաց. «Օտարալեզու կամ այլընտրանքային դպրոցներ սկզբունքորեն կան բոլոր երկրներում՝ Կիպրոսում, Չեխիայում, Սլովակիայում, այլ երկրներում: Այնպես չէ, որ այսօր ուզում ենք հեծանիվ հորինել: Այլեւս
ԴՊՐՈՑ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ՝ 6 ՏԱՐԵԿԱՆԸ ՉԼՐԱՑԱԾ
Այս հարցում դպրոցի տնօրենները «չափն» անցել են ՀՀ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը ԿԳՆ կրթության պետական տեսչությունը ստուգումներ է իրականացնում, պարզելու՝ արդյո՞ք տնօրենները առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացրել են օրենքին համապատասխան: Տարիների փորձը ցույց է տալիս, որ հաճախ նրանք, այս կամ այն շարժառիթներից դրդված (խնամի-ծանոթ-բարեկամային հարաբերություններ, կլորիկ գումար), դպրոց են ընդունում ոչ դպրոցահասակ երեխաներին: «Հանրակրթության
50. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Պատանի մոդելավորողների մրցույթ-ցուցահանդեսում: ՀՀ պաշտպանության մարզատեխնիկական հասարակական կազմակերպության (նախկինում՝ ԴՕՍԱԱՖ) նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ հանդիպումը անընդհատ հետաձգվում էր։ Արցախյան պատերազմի հերոսը երկրի տարբեր մարզեր էր մեկնում՝ հանդիպումների ու միջոցառումների։ Վերջապես Կոմանդոսը հայտնեց, որ ինձ է սպասում։ – Պարոն գեներալ, Ձեր ղեկավարած երկրի պաշտպանության համար խիստ կարեւոր կազմակերպությունը ինչո՞ւ է
ԱԳԱՐԱԿՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Տարիներ շարունակ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտ 30 հա տնամերձ հողատարածքները ագարակցիները խմելու ջրով են ոռոգում: Շատերի համար խմելու ջրի սակագնով այգիները ոռոգելը մատչելի տարբերակ չէ, բացի այդ էլ՝ ոռոգման սեզոնին բազմաբնակարան շենքերի բնակիչները խմելու ջուր չէին ստանում: «Տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությամբ բնակչության եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային տարածքային մասնաճյուղի հետ կնքվել են պայմանագրեր՝
«Մեռնում եմ՝ տղաներիս ու թոռներիս կարոտից»
Սոցիալական դժվարությունները հաղթահարող Էմմա Երանոսյանը չի հարմարվում միայնակ կյանքին Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ձորագետ ավանի 72-ամյա բնակչուհի Էմմա Երանոսյանը արդեն 9 տարի մենակ է: Երեք որդիները աշխատանք փնտրելու հույսով մեկնել են Ռուսաստան, սակայն գործերի անհաջող դասավորվելու պատճառով մինչ օրս նրանցից ոչ մեկը Հայաստան ոտք չի դրել: «Ես հեչ, տղեքս հաջողակ չէին, գնացին գործ գտնեն, բայց
ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՔԱՂՑ ԿԱ
Լոռու մարզում տարեցների հարցերով զբաղվող կազմակերպություններ կան, պետությունը՝ չի երեւում Լոռու մարզում գրանցված 52 560 կենսաթոշակառուից 15952-ը հաշմանդամ է: Ութսուն անց տարեցները 5403-ն են, որոնցից 3868-ը՝ կանայք: Լոռու մարզում բնակվող ամենատարեց մարդը Ճոճկան համայնքի բնակիչ՝ 106-ամյա Վանո Խալաթյանն է: Իսկ ընդհանրապես մարզում արդեն մեկ դարը բոլորած 15 մարդ է ապրում: Ասում են այսօրվա՝ Տարեցների միջազգային
«Յապոնչիկի» ընկերը սպանություն է կատարել
Մոսկվայում ձերբակալվել է քրեական աշխարհում հեղինակություն համարվող 61-ամյա Վալերի Միտինը, որը հայտնի է «Մոտիլ» մականունով: Հետաքննության տվյալներով, Միտինը «1000 միլ» հայտնի ակումբի մոտ սպանել է մի անցորդի: Վալերի Միտինը դեպքի օրը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Ակումբի մոտ նա վիճելիս է եղել երկու անցորդների հետ: Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի արդյունքում էլ «Մոտիլը» դանակով
Վրաերթից մահացել է «Իդեալի» աշխատակիցը
Տեսահոլովակը՝ նախորդ համարում Երեւանի Թբիլիսյան խճուղում անհայտ ավտոմեքենան երեկ ժամը 7.30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 74-ամյա Աշոտ Ավանեսյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի հետեւանքով Աշոտ Ավանեսյանը մահացել է: Նա աշխատում էր Թբիլիսյան խճուղում գտնվող «Իդեալ» խանութների ցանցի պահեստում՝ որպես բանվոր: .


















































