Օրվա լրահոսը

Ոստիկանի հերթական հարձակումը

Երեկ ոստիկանության կապիտան Արթուր Ղեւոնդյանը, որն իր կյանքի գերագույն նպատակն է համարում հարեւանների՝ դասախոսներ Լեւոն եւ Գայանե Մարկոսյանների խորդանոցը քանդելը, իր ԴԱՀԿ-ական «ախպերության» եւ իր տանը աշխատող բանվորների հետ հերթական հարձակումն է ձեռնարկել հարեւանների բնակարանների վրա: Նախ՝ նա սպառնացել է Մարկոսյանների որդուն՝ Երվանդին. «դու իմ ֆիզիկականի վրա մի՛ կասկածիր», այնուհետեւ իր «բրիգադով», առանց տանտերերի ներկայության,

ՕՐԵՆՔՆ ԸՆՏՐՈՎԻ ՉՊԻՏԻ ԳՈՐԾԻ

Հիշեցնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը – ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքը Մատենադարանի մոտ արգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի պատճառաբանություններից պարզվում է, որ նրանք ինչ-որ կերպ իմացել են, թե այդ օրն այնտեղ անցկացվելու է ոչ զանգվածային հրապարակային միջոցառում, որի համար իրազեկում չի պահանջվում, եւ այդ պատճառով էլ թույլ չեն տվել անցկացնել զանգվածային միջոցառում: Արդյոք նման

Նա առաջին քաղկալանավորն է

Այսօր լրանում է 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը՝ փետրվարի 19-ին, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային նախընտրական շտաբի ղեկավար Հարություն Ուռուտյանի կալանավորման մեկ տարին: Նա ընտրական եւ հետընտրական գործընթացների հետ կապված առաջին քաղկալանավորն է: Հ. Ուռուտյանը մասնակցել է արցախյան ազատամարտին, եղել է Անիի «Չավուշ» կամավորական ջոկատի հրամանատարը, պարգեւատրվել է տարբեր աստիճանի մեդալներով ու

«Որքան լավ կլինի, եթե խնդիրը լուծվի»

Ըստ Արմեն Աշոտյանի՝ այս համատեքստում է Գորան Լենմարկերը երեկ իր զեկույցում անդրադարձել ԼՂ խնդրին: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը հայտնեց «Առավոտին», որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ Վիեննայի «Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակություններին է ներկայացրել Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցը եւ տեղի է

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

Երեկ 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին անդրադառնալով՝ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնախումբը հրապարակել է իր հերթական զեկույցը, որի առանցքը, հանձնախմբի ձեւակերպմամբ՝ «ամենաարտառոց ապօրինությունն» է. այն է՝ քաղաքի կենտրոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ ծանր զրահատեխնիկայի եւ բանակային ուժերի ներգրավման փաստը: Ապօրինություն, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ կետերով ուղղակի

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՏԵՍԱՎ ՆՈՐՈՎԻ»

Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը – Նախագահական ընտրություններից մեկ տարի հետո արդյոք «Առաջ Հայաստան» կարգախոսն արդարացվա՞ծ է, կարողացե՞լ եք իրականացնել այն խոստումները, որ տրվում էին մեկ տարի առաջ: – Չմոռանանք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունները տարբերվում էին մինչ այժմ եղած բոլոր ընտրություններից, նաեւ այն պատճառով, որ ընդդիմությունն ավելի

ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԴԵՄ Է ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ Վիեննայում ներկայացրել է Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցը: ԼՂ հակամարտության վերաբերյալ, ըստ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանի՝ պրն Լենմարկերը նշել է, թե «ստատուս-քվոն լավ չէ, քանի որ շատ մարդիկ վճարում են դրա համար: Մասնավորապես՝ շարունակում են զինվորներ մահանալ, հակամարտող կողմերը մեծ

ԲԱԽՈՒՄ

Շաբաթ օրը, ժ.19.30-20-ի սահմաններում, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում տեղի էր ունեցել վթար: «Առավոտի» լրագրողը պատկերել էր «Մինուտկա» տաքսի սերվիսի ավտոմեքենան: Թե ոստիկանության, թե արտակարգ իրավիճակների ամփոփագրերում այդ բախման մասին տեղեկատվություն չկար:

Դեբեդը՝ աղբավայր

Ջիլիզա սահմանամերձ գյուղում աշխատող ուսուցչուհի Լենա Մուրադյանն ասաց. «Ամեն անգամ տուն գալով, երբ սաղարթախիտ լեռնազանգվածից բացվում է Ալավերդին՝ առաջին հերթին վախվորած դիտում եմ, թե ինչ աղտոտված մթնոլորտի ներքո ենք գոյատեւում»: Սա քաղաքի ճակատագիրը դարձած գործարանի արտանետումների մասին չէ միայն: Քաջածանոթ եմ իմ բնակավայրը շարունակ ապականող տարատեսակ թափոններին, որի դեմը որեւէ պետական այր այդպես էլ չփորձեց

Բանավիճեցին պատգամավորն ու մորմոնը

«Չեմ կարծում, որ մենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար եւ պետական անվտանգության գերակայությունից ելնելով՝ պարանոցներս պետք է թեքենք օվկիանոսից այն կողմ»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ սահմանադրության «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններն այսպես մեկնաբանեց օրինագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի (մորմոնների) Երեւանի կրոնական

Փետրվարի 18

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ

ՆԱ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՆՈՐԻՑ ԿՔԱՅԼԻ

2008 թվականի մարտի 16-ը 26-ամյա Դավիթ Սմբատյանի համար ճակատագրական օր էր: Այդ օրը տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վնասվել էր Դավիթի ողնաշարը, ստորին վերջույթները թուլացել էին: Նա ենթարկվել է երկու վիրահատության, բայց դրանից հետո էլ արդեն շուրջ մեկ տարի գամված է անվասայլակին: Բժիշկները ախտորոշել են՝ Th5 -Th6 ողների բարդացած կոտրվածք: Մարտի 19-ին նա ենթարկվել է վիրահատության՝

Բար գնում են համբուրվելո՞ւ

Երիտասարդներն իրենց անկաշկանդ են զգում միայն բարերում Երեւանում կան տարբեր ոճի, նախասիրության եւ յուրաքանչյուրի տրամադրությանը հարմար սրճարաններ, ռեստորաններ, ակումբներ, դիկսոտեկներ, բարեր, հարյուրավոր ժամանցի վայրեր: Ովքե՞ր են այս հասարակական, ժամանց ապահովող վայրերի այցելուները՝ ընկերուհիների խմբեր, ընկերներ, գործարարներ, սիրահար զույգեր, ընտանիքներ, թե՝ պարզապես մեկ գավաթ սուրճ ցանկացողներ: Որտե՞ղ են սիրահար զույգերը անցկացնում իրենց ժամանցը, սրճարան-ռեստորաններո՞ւմ, թե՞ մութ

ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ՌՈԲՈՏԱՑՈՒՄ

Ինտերնետ ակումբները՝ հասարակաց տների տարատեսա՞կ Տարիներ առաջ քչերն էին տիրապետում համակարգչին, եւ շատ քչերին էին հասանելի ինտերնետի ընձեռած հնարավորությունները, այդ թվում ծանոթության կայքերը, չաթերը, icq-ով, skype-ով հաղորդակցվելը, web kamera-ի միջոցով շփվելը եւ այլն: Այժմ գրեթե բոլորին հասանելի են ինտերնետով շփման բազմաթիվ եւ բազմապիսի ձեւերը, նույնիսկ՝ բջջային հեռախոսով: Եթե նախկինում ինտերնետ ակումբները Հայաստանում հատուկենտ էին, ապա

Սկսեցին ոչ-ոքիով

Երեկ Սոֆիայում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի հավակնորդներ բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ ամերիկացի Գատա Կամսկու միջեւ մրցաշարը: Բացման պաշտոնական արարողության ժամանակ կատարված վիճակահանությունով առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերը բաժին հասան «դաշտի տիրոջը»՝ Տոպալովին: Անկասկած, սկանդալային բնավորությամբ առանձնացող այս երկու գրոսմայստերների միջեւ խաղատախտակի առջեւ ծավալվելիք պայքարի բոլոր մանրամասները կլինեն մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սակայն այսօր մենք նպատակահարմար

«Օղակների արքան» 80 տարեկան է Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի անցած դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան 80-ամյակը:     Վերադարձ՝ հոբելյանի առթիվ WBO-ի վարկածով թեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 42-ամյա Արթուր Գրիգորյանը, որն իր մարզական

ՂԱԶԱԽՆԵՐԻՆ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ

Իսկ Ռուսաստանն առավելության հասավ Վրաստանի նկատմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի պատանեկան հավաքականների մասնակցությամբ միջազգային ընկերական մրցաշարը: Թիմային հաշվարկով ընթացող պայքարի առաջին օրը վիճակահանությամբ միմյանց դեմ ելած Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ պայքարն ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 21:18: Իսկ երկրորդ մրցահերթում Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորած

Իրար գրքեր կնվիրենք

Գրողների միությունը ցանկանում է գիրք նվիրելու ավանդույթ ստեղծել, իսկ հրատարակիչները դժգոհում են հարկերից Մ. Բարսեղյանը (ձախից), Ա. Մարտիրոսյանը եւ Մ. Կարապետյանը: Փետրվարի 19-ը առաջին անգամ հայտարարված է միմյանց գիրք նվիրելու օր: Ոմանք իրար առանձնատներ ու ավտոմեքենաներ, մեծ հարստություններ են նվիրում, իսկ ահա Գրողների միությունն էլ ցանկանում է գիրք նվիրելու ավանդույթ ստեղծել: Ասել է թե, այլեւայլ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դաշնակցական պատգամավորի հայացքով Ա. Շահբազյանը կարեւորում է ազգային արժեքները: Վերջին շրջանում շատ բուռն են քննարկումները օգոստոսի 11-ը Ազգային ինքնության տոն հռչակելու թեմայով: Նման տոն ունենալու նախաձեռնությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներին է պատկանում: Ասում են՝ դա ամենահարմար օրն է, որովհետեւ այդ օրը Հայկ Նահապետը նետահարել է Բելին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանին հարցրինք՝ ի՞նչ է

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիբ Էրդողանը թուրքական պաշտոնաթող դիվանագետների հետ հանդիպման ժամանակ կոպտորեն ծաղրել է իր զրուցակիցներին, երբ վերջիններս վարչապետին զգուշացրել էին, որ Դավոսում տեղի ունեցած միջադեպի պատճառով Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները կարող են փչանալ: Ինչպես գրում է «Հուրիեթ» թերթը, Էրդողանը նախկին դիվանագետներին արհամարհական դիմեց «mon cher» ֆրանսիական բնորոշմամբ եւ նկատեց, որ

Վերջինը՝ պոլիտբյուրոյից Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոններից ազատեց մի շարք նահանգապետերի: Խորհդանշականը Օրյոլի մարզի նահանգապետ Եգոր Ստրոեւի պաշտոնանկությունն էր: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, 72-ամյա Ստրոեւը գործող վերջին պաշտոնյան էր, որի կենսագրությունում գրված էր՝ «ԽՄԿԿ ԿԿ պոլիտբյուրոյի անդամ էր»: Ստրոեւի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր 2010 թվականի գարնանը: Նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում կոմունիստների, Գորբաչովի,

Մայիսին՝ գիտաժողով ԵՊՀ-ում Ինչպես հաղորդում է panorama.am կայքը, Երեւանի պետական համալսարանում մայիսի 11-15-ը տեղի կունենա ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հոբելյանական նստաշրջանը՝ նվիրված Երեւանի պետական համալսարանի 90-ամյակին: Գիտաժողովում ներառված կլինի 24 բնագավառ՝ սկսած աշխարհագրությունից, աստվածաբանությունից, երկրաբանությունից մինչեւ օտար լեզուներ եւ արտասահմանյան գրականություն: Գիտաժողովի կազմկոմիտեն նշում է, որ մասնակցության հայտերի քանակից կախված՝ կարող են փոփոխությունների ենթարկել գիտաժողովի

«ԴԺԳՈՀ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ»

Պարսիկ ուսանողը՝ հայաստանյան կյանքի մասին «Ավելի շատ անհանգստանում եմ Հայաստանի համար, քան հայրենիքիս՝ Իրանի»,- ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամադի Մոհամադը: «Առավոտի» զրուցակիցը մեծագույն երջանկություն է համարում այն, որ անձը գումար է վաստակում իր մասնագիտությամբ, ինչը մեր երկրում դեռ հասու չէ Սամադիին: «Չնայած մասնագիտությունս առնչվում է կենսատեխնոլոգիական հետազոտություններին, ինչը համեմատաբար նոր զարգացող

Աղերս եւ հրամայական… ցպահանջ

Հայերին ոտքի է հանում միայն գերխնդիրը Անհնար է այլեւս հանդուրժել ողորմելի երկրի վերածվելու մեզ պարտադրած դավադրությունը: Մեծագործությունների կարոտ այս ֆոնի վրա աններելի ազգադավություն է քաղաքական դաշտի քիթ քչփորելուն համարժեք գործունեությունը, ժանտախտի պարագայում իշխանական համակարգի պարզունակ կենդանական խրախճանքը: Դեռ որքան կարելի է շարունակել այս ինքնագոհ մանկամիտ խաղը, ֆիգուրներն ի սկզբանե սխալ շարած եւ վաղուց տանուլ տված

«7-Ի ԳՈՐԾՈՒՄ» ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ

Նախկին քննիչի դիտարկումները Ես ՀՀ գլխավոր դատախազության նախկին քննիչ եմ, ներկայումս ապրում եմ Ռուսաստանում: Հեռակա ծանոթանալով «Մարտի 1»-ի գործի հետ կապված մամուլի հրապարակումներին, իմ դիտարկումներն եմ ուզում հայտնել «Առավոտի» ընթերցողներին: Ազգաբնակչության մեծամասնությունը գիտի, որ հանրապետությունում շարունակվող սպառնալից ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է փետրվարի 19-ին անցկացված ընտրությունները բացահայտ կեղծելու հետ: Այն հանգեցրեց նաեւ մարտի 1-ի իրադարձություններին: Սպանվեց

Ազատության մունետիկ՝ Արթուր Մկրտչյան

Այս օրերին Ղարաբաղի բոլոր քաղաքներում եւ մի փոքրիկ գյուղում՝ Ուխտաձորում, տեղի են ունենում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներ: Հադրութում եւս մարդիկ հավաքվում են հիշելու իրենց հայրենակցին, ընկերոջը, բարեկամին: Ամենուր գեղեցիկ խոսքեր են ասվում Արթուր քաղաքական գործչի, մարդու, ընկերոջ մասին, բայց դրանք մեկ այլ երանգ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԱՍԻՎ Է

Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոն մինչ օրս դիմել է 100-ից ավելի քաղաքացի Արդեն չորս ամիս է՝ Կապանում գործում է Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնը, որի առաքելությունը կոռուպցիոն երեւույթների արձանագրումն է, կոռուպցիային վերաբերող օրենքների թերությունների բացահայտումը, ընթացակարգային, համակարգային փոփոխությունների իրականացումը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը բնակչությանը: Ծրագրի իրականացման նպատակով կենտրոնը համագործակցում է մարզի ՏԻՄ-երի, պետական

Ծերանոցից՝ հիվանդանոց

Նախկին դատապարտյալը՝ անօթեւան Նորքի ծերանոցի 72-ամյա բնակիչ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը օրեր առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Նա ծանր հիվանդ է թոքաբորբով: Օրեր առաջ Ռ. Սաֆրազբեկյանը դիմել էր «Առավոտին», հայտնելով, որ կյանքի մայրամուտին է տեղեկացել, որ ինքը տուն է ունեցել: Սաֆրազբեկյանն ապրել է Երեւանում՝ Սպանդարյան փողոցի թիվ 55 տանը: 1960 թ. պատահաբար հայտնվել է փողոցային կռվի մեջ, ինչը

ԼՐԱԳՐՈՂԻ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾԸ՝ ԹԵՐԻ՞

Մեղադրյալի մայրն անհանգստացած է Կարեն Հարությունյանը՝ մոր հետ: Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին, ժ.19.50-ի սահմաններում, թիկունքից հարձակման ենթարկվեց եւ բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստացավ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, իրավական հրապարակումներով ճանաչված լրագրող Էդիկ Բաղդասարյանը: Նա տեղափոխվեց Նոր Նորքի հիվանդանոց, ուր ենթարկվեց վիրահատության: Հարուցվեց քրեական գործ՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 25-ին, ժ.14-ին,

Սեքսը ընկալում են բռնություն

Մանկավարժներն ու հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս իրենց սեռական կյանքը երեխաների աչքից հեռու «կազմակերպել»: «Արի՝ մամա-պապա խաղանք». այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել մանկահասակ երեխաներից: Մասնագետների խոսքերով, քանի որ երեխայի առաջին իդեալը ծնողն է, երեխան կրկնօրինակում է ծնողի կատարած յուրաքանչյուր արարք: «Շատ երեխաներ, առաջին հերթին, խաղի ժամանակ կրկնում եւ կատարում են ծնողի յուրաքանչյուր քայլը, ուստի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031