Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԾԵԾԵԼՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ

Այդպես է կարծում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դեմո» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը չի վստահում Հանրային հեռուստաընկերությանը: Դա է վկայում նաեւ «Առավոտի» փոքր հարցախույզը Ստեփանակերտում եւ Հադրութի շրջանում: 50 հարցվածներից «Հայլուրին» եւ Արցախի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներին վստահում է ընդամենը 11 հոգի: Արցախի հանրայինին ավելի վատ բնութագրում են տալիս,

Հարսը սկեսուրից տունը խլում է

Տան վրա արգելանք է դրվել հարսի դիմումի հիման վրա «Ես բազում տարիներ անտուն եմ եղել, ապրել եմ եղբորս տանը, հետո էլ գնացել եմ կիսաքանդ տանն եմ մնացել՝ մինչեւ կոոպերատիվ հիմունքով բնակարան եմ ձեռք բերել: Չնայած ես այս բնակարանում ապրում եմ արդեն 33 տարի, կոոպերատիվ վարկն էլ մարել եմ ժամանակին, ինձ թույլ չեն տալիս այն սեփականաշնորհել:

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ «ՄԱՏՆԵՐԻ ՎՐԱ» ԽԱՂԱՑՆՈՒՄ ԵՆ

Միայն այն բանի համար, որ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ աշխատակիցը գործի չի ներկայացել՝ «ռեմոնտի» հետեւանքները մաքրելու, տնօրենը նրան վռնդել է: Սեփական իրավունքների չիմացության պատճառով, շատ քաղաքացիներ ստիպված են լինում աշխատավայրում «կուլ տալ» գործատուների հայհոյանքները, ենթարկվել նրանց հրամաններին ու անգամ արժանանալ արհամարհական ու նվաստացուցիչ վերաբերմունքի: Անշուշտ, գործատուներից շատերն էլ չգիտեն, որ իրենք իրավունք չունեն աշխատակիցների հետ

«Կենտրոնում մենք հաղթանակ ենք տոնելու»

Վստահ է Արարատ Զուրաբյանը ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն արդեն հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 28-ին կայանալիք Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին։ Երեկ «Հայացք» ակումբում նա մանրամասնեց, թե ինչով էր պայմանավորված այդ որոշումը. «Գտնում եմ, որ Կենտրոն համայնքը մեր հանրապետության մինի-մոդելն է, եւ այստեղ ընտրություններին մասնակցելը շատ կարեւոր է: Առջեւում նաեւ առկա են ավելի

ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը հաճոյախոսում է ՀՅԴ-ին – Մի առիթով Դուք կարծիք էիք հայտնել, որ Միավորված կոմունիստական կուսակցության, որի ղեկավարն եք դուք, գործընկերը քաղաքական դաշտում համարում եք ՀՅԴ-ն: Անգամ ասացիք, որ եթե երբեւէ ընտրվեք պատգամավոր, ապա, ինքնաբերաբար, լինելու եք դաշնակցության խորհրդարանական խմբակցության կազմում: Ձեր այս կարծիքը մի փոքր յուրօրինակ է այն առումով, որ

ԱԼԻԿԻ ՀԵՏ ՉԷՐ ԽՈՍԵԼ

Երեկ թերթերից մեկը հրապարակել էր «Մարտի 1»-ի գործի նախաքննական նյութերից հերթական գաղտնալսումը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը կոպիտ արտահայտություններ էր գործածել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանի հասցեին՝ ոստիկանների հետ պայմանավորվածության համար՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կայացած հանրահավաքը կայարանամերձ հրապարակ տեղափոխելու վերաբերյալ: Ըստ գաղտնալսման՝ Ալ. Արզումանյանը Նիկոլ Փաշինյանին հայտնել էր, թե Վարդան Խաչատրյանին

ՀՀ իշխանության բախտը բերե՞ց

Քանի որ ԵԽԽՎ ուշադրությունն այժմ սեւեռված է ռուս-վրացական հակամարտության վրա Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի Հայաստանի վերաբերյալ հայտարարության քննարկումը շատ հակիրճ էր՝ հազիվ 10 րոպե, երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք պատճառն ա՞յն է, որ ԵԽ ուշադրության կենտրոնում այժմ Հարավային

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ

«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ շատ հարցեր այդպես էլ պատասխան չգտան «Մարտի 1»-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում, նաեւ երեկոյան՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարող տարածքում տեղի ունեցած դրամատիկ դեպքերը դեռ երկար կմնան եթե ոչ իրավապահների քննության, ապա հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի քննարկման առարկա: Ավելի քան վեց ամիս է անցել այդ դեպքերից, բայց այսօր էլ կան այդ

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎ»

Ըստ 1990-ականներին հայտնի քաղաքական գործիչ Սամվել Շահինյանի՝ այդ ծարավն են ուզում հագեցնել ՀՀ բոլոր «նախկինները»: – Պարոն Շահինյան, Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում մինչեւ տարեվերջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կառաջանա: – Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար խոսակցությունները բխում են մեկ աղբյուրից՝ ցանկության աղբյուրից: Բազմաթիվ մարդիկ ցանկանում են իշխանության մեջ լինել: Նրանցից

ԺԻՐՈՆ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՄԱՍԻ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հայտարարությունը, որ Հայաստանի հարցը հրատապ կարգով չի քննարկվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում՝ «շատ վատ» է գնահատում «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: «Մենք էլ այդ մարդուն գովում էինք, որովհետեւ իր մարդկային որակներով ինքը տարբերվում էր իր մնացյալ արեւմտյան գործընկերներից: Ես էլ եմ անձամբ

ԴԻՄԵՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻ՛Ն

Բոդի բիլդինգի բարձրակարգ մարզիչն առաջարկում է իր ծառայությունները. անհատական ծրագիր՝ սկսնակների, բարդացված ծրագիր՝ պրոֆեսիոնալների համար, նաեւ բուժական ծրագիր եւ հոգեբանական թրեյնինգ: Պարապմունքները կանցկացվեն լավագույն մարզասարքերով ու հարմարություններով ապահովված պրոֆեսիոնալ մարզադահլիճում: Յուրաքանչյուր մարզվողի հանդեպ կցուցաբերվի անհատական մոտեցում եւ ուշադրություն:

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում: աճի տեմպ: Եթե սրան ավելացնենք վերջին տարիներին արտահանման ծավալների կրճատման միտումները եւս, ապա կգանք մի պարզ եզրակացության. արդեն հրատապ է դարձել այս խնդրի համակողմանի ուսումնասիրության եւ համակարգված ծրագրերի մշակումը ու այդ գործառույթները պետք է դառնան Կառավարության գործունեության

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում: երկրում: Պետական վիճակագ-րությունը վկայում է ճիշտ հակառակի մասին: Այսպես, 2000 թվականից մինչեւ 2008 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանում դատական մարմինները կատարողական վարույթ են վերցրել 365 հազար 124 գործ: Այլ կերպ ասած՝ 365 հազար 124 իրավաբանական անձինք (հիմնականում

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում: (9 սեպտեմբերի 2008թ., ք. երեւան) Հարգելի գործընկերներ: Չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Կարծում եմ, արդեն հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ, վերլուծել կատարված աշխատանքը, պարզել, թե որքանո՞վ է կոալիցիոն կառավարության գործունեությունը նպաստում պարոն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հայտարարված խնդիրների լուծմանը: Ես

«Ժողովրդավարական Հայաստանը» ստեղծվեց ու միացավ

Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը, որը ձեւավորվել է դեռեւս նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում եւ հետեւողականորեն պաշտպանել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայաստանում նրա գլխավորած համաժողովրդական շարժումը, երեկ հռչակագիր է ընդունել «Ժողովրդավարական Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն ձեւավորելու մասին: Այս առնչությամբ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, արձանագրելով, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է զավթված մնալ, որ երկրում շարունակվում

Նրանք միացան կոնգրեսին

Հայ ազգային կոնգրեսին միանալու մասին երեկ հայտարարել են մի կազմակերպություն եւ մի անհատ ՆԺԿ-ի հետ՝ առանց ՆԺԿ-ի Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը «Իրավունք դե-ֆակտո» ակումբում հայտարարեց, որ ինքն իբրեւ անհատ անդամակցում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսին: «Հասարակության վստահության տրամաբանությունը ենթադրում է նրա իղձերին եւ նպատակներին անվերապահորեն համատարիմ

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Գրետան ձախողվեց Չինաստանում ընթացող պարաօլիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցը՝ գյումրեցի Գրետա Խնձրցյանը, պաուերլիֆթինգում (ծանրամարտի տարատեսակ), մինչեւ 48 կգ քաշայինների մրցապայքարում խիստ անհաջող հանդես եկավ: Նա երեք մոտեցումներում էլ չկարողացավ բարձրացնել իր իսկ պատվիրած 80 կգ ծանրաձողը: Արոնյանը վերագտնում է իր խաղը Բիլբաոյում շախմատի «Final Chess Masters» 22-րդ կարգի գերմրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու

Գրադարանային հոգսեր

Որոնք կարող էին եւ չլինել Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան ներկայացուցիչները վերջերս հերթական շրջայցն էին կազմակերպել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր: Նպատակը նշված մարզերի գրադարանների ներկայացուցիչներին գրադարանային նոր գործառույթներին իրազեկելն էր, շրջիկ գրադարանին ծանոթացնելը եւ գրադարանները համապատասխան գրականությամբ համալրելը: Երեւանից ժամանած հյուրերը կանգ առան Մեղրիի կենտրոնական գրադարանում: Այն կառուցվել է

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԸՆՏՐԵԼ

Յուրօրինակ «դրվածք»՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներից: Նրանք պնդում էին, որ ֆակուլտետում ոտնահարվում են վճարովի համակարգում սովորող ուսանողների իրավունքները, մասնավորապես սահմանափակվում է ուսանողների այն իրավունքը, ըստ որի՝ իրենք կարող են ընտրել, թե ինչ երկրորդ օտար լեզու են ցանկանում ուսումնասիրել: Մյուս դժգոհությունն

Վերելակ ունենալու համար ծանոթ է պետք

Տատանումները ցնցում են շենքը Երկու տարի է՝ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակիչները պայքարում են, որ Երեւանի Կենտրոն թաղապետարանը վերանորոգի շենքի 2-րդ մուտքի վերելակը: Դեռեւս 2007թ. նոյեմբերին շուրջ 42 բնակիչների՝ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին ուղղված դիմումում ասվում է. «Մեծարգո պարոն Զախարյան, մեր վերելակը քաղաքի ամենահին վերելակներից է, շահագործվում է 35 տարի: Հնարավոր չէ ապահովել վերջինիս տեխնիկական

ՀԵՌԱՑՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ

Ագրարային համալսարանի նախկին դասախոս Մնացական Հարոյանը պնդում է, որ իր իրավունքները ոտնահարվել են: «Առավոտին» է դիմել Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին դասախոս Մնացական Հարոյանը, որին, իր խոսքերով, առանց պատճառաբանության ազատել են աշխատանքից. «25 տարի աշխատել եմ Գյուղակադեմիայում, դասավանդել իրավունքի հիմունքներ եւ հողային իրավունք: Մեզ հետ մշտապես պայմանագիր էին կնքում ու ժամանակ առ ժամանակ այն

Ապօրինի հեռարձակում՝ Դիլիջանում

Առանց օրինական գրանցման եւ լիցենզիայի, Դիլիջանում հեռարձակվում է RTV հեռուստաընկերությունը՝ ամեն օր ցուցադրելով քաղաքապետին գովերգող հոլովակներ: Մինչ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), իշխանությունների պատվերով «Ա1+» հեռուստաընկերությանը, առանց որեւէ հիմնավորման, զրկում է եթերի իրավունքից կամ «սարքում» է Գյումրիում գործող «Գալա» հեռուստաընկերության գլխին ու նրան ենթարկում խոշոր տուգանքների, հանրապետության այլ մարզերում, առանց հեռարձակման լիցենզիայի, կապուղիներ են

ՆԱԽԱԳԱՀԸ «ԴԱԲՐՈ» ՉԻ ՏՎԵԼ

Մինչդեռ Գյումրիի քաղաքապետն արդեն իր վերընտրվելու կենացն է խմում Օրերս տեղի ունեցած ՀՀԿ քաղխորհրդի վերջին նիստից անմիջապես հետո, երբ արդեն որոշվել է, որ Գյումրիի քաղաքապետ դառնալու համար հանրապետականների «դաբրոն» Վարդան Ղուկասյանին է հասնում, Գյումրի է ժամանել նորաթուխ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը ու քաղաքապետին պատկանող «Օազիս» սրճարանում բաժակ է բարձրացրել ու նրան շնորհավորել: Նշենք, որ իշխանական շրջանակներում

Փոլ Գոբլը՝ հանուն ինքնորոշման եվ ընդդեմ ստալինյան «թունավոր հաբերի»

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ սկսել երկկողմ բանակցություններ. միջնորդական այս եռակողմ ձեւաչափը ոչ մի տեղ չի տանում, եւ դա հայտնի էր առաջին իսկ օրվանից»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ամերիկացի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ղեկավար Փոլ Գոբլը: «Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները Ստալինի ներդրած թունավոր

ՀՀ օմբուդսմենը դիմեց ՀՀ ոստիկանապետին

«Առավոտն» էլ էր նույն հարցով դիմել դեռ 3 ամիս առաջ Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրանից պարզաբանում ստանալու խնդրանքով, թե ինչո՞ւ էր սեպտեմբերի 10-ին ՀՀ քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա արգելված: «Սեպտեմբերի 10-ին իմ աշխատակազմի քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի աշխատակիցները բանավոր դիմում-բողոքների հիման վրա, իմ հանձնարարությամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ ԵԽԽՎ ԱՅՍ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում այժմ գերազանցապես ռուս-վրացական հակամարտությունն է Երեկ Փարիզում գումարվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցում էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ է, եւ Ավետ Ադոնցը, որը նույնպես այդ հանձնաժողովի անդամ է: Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Փարիզ չի մեկնել, քանի որ առկախել

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՑԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն լուրջ է վերաբերվում իր բոլոր որոշումներին: – ՀՀԿ որոշ անդամներ արդեն սկսել են կուսակցության ներսում կատարվող որոշ փոփոխություններ համեմատել ֆուտբոլի հետ: Սակայն ԱԺ նախագահի փոփոխության անհրաժեշտությունը, որի մասին հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմինը, կարծես կիսատ է ներկայացված, չեն նշվում պատճառները, որոնց հիման վրա կայացվել է այդ որոշումը:

ՀԱՄԱԽՄԲՎԵ՛ՆՔ ՀԴՄ ԿՏՐՈՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՇՈՒՐՋ

Սեպտեմբերի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նստելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը թերեւս նրան նաեւ հորդորում էր հրաժարվել կառավարության այն նախաձեռնությունից, որով կապուղիների մրցույթներն արգելվեցին մինչեւ 2010 թվականը: Սակայն քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն հայտարարել է, թե «Համար մեկ պրոբլեմը ՀՀ-ում ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ»՝ նա չհրաժարվեց «Ա1+»-ի

«ԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ ԵՄ»

Երեկվա համարում տեղեկացրել ենք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի համարձակ կեցվածքի մասին: Սրբազանը պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին: Եկեղեցու նյութական վիճակն անհամեմատելի համարելով Շիրակի մարզում գործող մյուս կառույցների հետ, նա հայտարարեց. «Շատերի մոտ եղած կարծիքը, թե եկեղեցին առասպելական հարստություն ունի՝ սխալ է: Իրականում եկեղեցին իր չունեցածից կարողանում է բաժին հանել իր ժողովրդին, մինչդեռ շատ-շատ կառույցներ

ՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ՝ ՌՈՒՍԵՐԵՆ

«Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեծանուն գրողի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» ստեղծագործությունների ժողովածուի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ռուս գրողներին ողջունեց «սուրբ օջախում» հյուրընկալվելու համար եւ խոսքը տվեց հյուրերին: Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության քարտուղար Վիկտոր Կրիվոպուսկովը ասաց. «Հայ պոեզիայի ռուս սիրահարների համար սա

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031