Օրվա լրահոսը
Ասում են, որ պատրաստ են փոխհատուցել
Նախօրեին Ներքին Չարբախի բնակիչները 20 ժամից ավելի անլույս են մնացել: Այդ թաղամասի բնակիչները վստահեցնում են, որ հատկապես վերջերս հաճախակի են իրենց մոտ հոսանքի անջատումները, ինչի հետեւանքով շատ բնակարաններում տեխնիկան փչանում է: Այս անգամվա հոսանքազրկումներից թաղամասի տնտեսվարողներն են վնասներ կրել. Չարբախի սննդի խանութների սառնարաններում պահվող սննդամթերքը հասցրել է փչանալ: Դեռ հայտնի չէ, թե ինչ վիճակում է
Սերգեյին տեր են կանգնել
Օրեր առաջ՝ հուլիսի 9-ի գիշերը Կոնդի 20-ամյա բնակիչ Սերգեյ Ավետիսյանին իրենց «թաղի հեղինակություն» համարող մի քանի տղաներ այնպես են ծեծել, որ էպիլեպսիայով հիվանդ տղան արյունլվա է եղել ու ուշագնաց ընկել փողոցում: Այս մասին «Առավոտի» երեկվա համարում «Հարգված տղերքը դաժան ծեծի են ենթարկել» վերնագրով հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել էինք, թե ովքեր են ծեծողները եւ ինչպես են
«911»-Ը ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն Է ՊԱՐՏՔԵՐԸ ՓԱԿՈՒՄ
Այս դեղատների ցանցի նախկին աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստացել, սակայն այսօր նրանցից «911»-ի տնօրինությունը փորձում է 1 միլիոն դրամ բռնագանձել։ Արդեն լուծարված «911» դեղատների ցանցն իր դեղատներում աշխատած տասնյակ աշխատակիցների դեմ դիմել է դատարան: Մոտ մեկ ամիս առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից նրանք ծանուցագրեր են ստացել։ Դեղատան տնօրինությունը դատարանի միջոցով ցանկանում է աշխատակիցներից
ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2009-ի հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքի աճ ունեցող 1000 հարկատուների ցանկերը: Ըստ հրապարակման, վնասով աշխատող ընկերությունների շարքում առաջին տեղերում են «Հայգազարդը», «Ռուսալ Արմենալը» եւ «Նաիրիտ» գործարանը, որոնք համապատասխանաբար 88, 31 եւ 16 մլրդ դրամի չափով վնաս են ցույց տվել: «Երեւանի ջրմուղ-կոյուղին» 14 մլրդ դրամի վնասով է աշխատել,
ՀՐԱՎԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐՆ ԻՐԵՆՔ ՉԷԻՆ
Հուլիսի 10-ին «Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը, թե այն մարդիկ, ովքեր հեռացվել են կուսակցությունից՝ կարող են գրավոր դիմել նորընտիր վարչությանը՝ վերականգնվելու նպատակով, այժմ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության մաս կազմող «Ժառանգության» վարչության նախկին անդամները դիտարկել էին իբրեւ հատկապես իրենց ուղղված առաջարկ ու շտապել մերժել: Այսպես՝ Մովսես Արիստակեսյանը դա անվանել էր ոչ կոռեկտ առաջարկ ու անգրագիտություն, իսկ
ՎԵՐԱՔՆՆՈՂ ՀՈԳԻՆԵՐ
Ես գիտեմ, որ անհույս է երախտագիտություն ակնկալել արածներիդ համար, քանի որ հայտնի է՝ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, քանի դեռ ապրում ես: Եվ կարեւոր չէ, թե ինչ եւ ինչքան ես օգնել քո շրջապատի մարդկանց, ինչ նվիրումով ես բացել սիրտդ եւ ինչ ես զոհաբերել, միեւնույն է՝ միշտ հայտնվում են վերաքննողները՝ մաղձի փրփուրը աչքերի անկյուններում
«ՌԴ-ն ինքն է շարժվում դեպի Արեւմուտք»
Արձանագրում է Էդվարդ Անտինյանը «Դեմպրոս» հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Անտինյանն «Առավոտի» ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս հայտարարեց, որ իրենց երկրի արտաքին քաղաքական հայեցակարգի օրակարգում առաջին հերթին Եվրամիությունն է, երկրորդ հերթին՝ ԱՄՆ-ն, եւ երրորդ հերթին՝ ԱՊՀ երկրները։ Ի՞նչն է շատ տարօրինակ. տարիների ընթացքում անընդհատ ներկայացնում էինք, որ Հայաստանի համար որպես արտաքին
ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷԻՆ «ԴԻԼԻՋԱՆ» ԴՊՐՈՑԻՆ
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները պատասխանում են «Դիլիջան» դպրոցի նախաձեռնողների նամակին: Մի դրվագ ապրիլի 9-ին «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից: «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներ Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի, նաեւ Թիմ Ֆլիննի եւ Նուբար Աֆեյանի հուլիսի 14-ի բաց նամակում, որն ուղղված էր Հանրային խորհրդի անդամներին՝ մասնավորապես ասված էր. «Ցավոք,
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՈՈՒ
ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանն այսպես է որակում կուսակցության համագումարից առաջ պառակտումների մասին թեժացող լուրերը: Մոտ մեկ ամիս առաջ Հայոց համազգային շարժում կուսակցությունում ստեղծված իրավիճակի շուրջ թեեւ բոլոր հնարավոր պարզաբանումները տրվեցին, սակայն նախահամագումարյան շրջանում մամուլում եւ քաղաքական դաշտում վերսկսվել են ՀՀՇ-ի պառակտումների մասին ամենատարբեր խոսակցություններն ու մեկնաբանությունները: Հիշեցնենք, որ ՀՀՇ 16-րդ համագումարը կայանալու է
ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՀԱՃՈՒՅՔ ՉԵ՞Ն ՊԱՏՃԱՌԻ
Tert.am-ի փոխանցմամբ, կանխատեսումներ անելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կարծիք է հայտնել, որ որոշ կուսակցապետեր կընդգրկվեն այլ կուսակցությունների ցուցակում. «Օրինակ, հնարավոր է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ Դաշնակցության ցուցակում հայտնվելը։ Էլ չեմ ասում, որ մոտ տասը կուսակցություն ընդգրկվելու է ՀՀԿ-ի ցուցակում. չեմ կարող թվել, բայց գիտեմ, որ «ջերմացում» է գնում»։
ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ
ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին եւ 7-ին Երեւանում անցկացնել կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա եւ այլն) հայ գործիչների համահայկական համաժողով, որի նպատակն է՝ վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության
ԶՈՀԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ
2010 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզային փրկարարական վարչությունում գրանցված 263 արտակարգ պատահարներից 75-ը՝ տեխնածին, 84-ը՝ տարերային, 104-ը՝ սոցիալ-կենցաղային են: Արտակարգ դեպքերի, պատահարների արդյունքում տուժել են՝ 148, հիվանդանոց տեղափոխվել՝ 114, զոհվել՝ 34 մարդ: Ընդհանուր նյութական վնասի չափը 655,870 միլիոն դրամ է: 2009 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ դեպքերը աճել են 33-ով: Տարերային պատահարները աճել են 37-ով, սոցիալ-կենցաղայինները՝
ԼՐԱՑՈՒՑԻՉՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկ միասնական քննությունների լրացուցիչ փուլը եզրափակվեց անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի, պարսկերենի քննություններով: Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում 256 դիմորդ-շրջանավարտ քննություն հանձնեց անգլերենից, 8-ը՝ ֆրանսերենից, 26-ը՝ գերմաներենից եւ մեկական դիմորդ՝ իսպաներենից ու պարսկերենից: Պարսկերենից քննություն հանձնող ազգությամբ եզդի դիմորդ-շրջանավարտ Մամե Ամիրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Դիմել եմ ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետի իրանական բաժինը, ուղղակի պարսկերենը հետաքրքիր էր
Խոսնակի լռությունը
Մինչ նախագահականը լռում է՝ կառավարությունը գործով հաստատում է շրջանառվող լուրերը ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը երեկ tert.am-ի հետ զրույցում հաստատել է Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանին պաշտոնից ազատելու տեղեկությունը եւ ասել, որ Հովակիմյանը ազատման դիմում է ներկայացրել: Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի Հովակիմյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից ազատման ու Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էդիկ Բարսեղյանին այդ պաշտոնում նշանակելու
ՎԱՐՁ ԿԱ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄ՝ ՈՉ
Բնության «տերերը» միայն փող հավաքե՞լ գիտեն Ամռան տապը քաղաքաբնակներին ստիպում է կանաչ, թթվածնառատ ու զով վայրեր փնտրել քաղաքից դուրս: Փոքրիշատե հնարավորություն ունեցողներն իրենց թույլ են տալիս հանգստյան օրերն անցկացնել Սեւանի ափին, իսկ ավելի համեստ եկամուտ ունեցողները նախընտրում են իրենց հանգիստը սահմանափակել մեկ օրվա շրջանակում եւ կազմակերպել այն Աշտարակի, Գառնու, Արզնու ձորերում, Ապարանի ջրամբարի ափերին կամ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՉԻ՞ ՄՏԱՀՈԳՈՒՄ
ՀՀ կառավարությունը ոչ մի մտահոգություն չունի Հայաստան-Վրաստան գազատարի հնարավոր վաճառքի առնչությամբ: Երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը. «Այս պահին Վրաստանի իշխանությունները ոչ հայտարարել են, ոչ էլ պատրաստվում են վաճառել Հայաստան-Վրաստան գազատարը, ընդամենը հանել են ստրատեգիական օբյեկտների ցանկից, եթե նույնիսկ այն վաճառքի հանվի, մեր երկրի համար որեւէ ցնցող իրավիճակ չի ստեղծի»:
Ստիպել են դիակը տեղափոխել
Երեկ քաղաքացի Հարություն Պողոսյանը (լուսանկարում) ժամը 11-ի սահմաններում, բնական կարիքները հոգալու նպատակով, մտել է Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում գտնվող կիսակառույց մի շենք: Տեսնելով տղամարդու դիակ, Հարությունը սարսափահար դուրս է փախել ու անմիջապես դիմել եկեղեցու մոտակայքում շրջող ոստիկաններին: Կենտրոնի ոստիկանությունից օպերատիվ արձագանքել են եւ Հարությունից, որպես ականատես, բացատրություններ վերցրել: Իրենց գործողություններն ավարտելուց հետո ոստիկանների եւ
«ՀԱՐԳՎԱԾ ՏՂԵՐՔԸ» ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Իրենց «գողականի» տեղ դրած Կոնդի տղերքը 20-ամյա Սերգեյին հիվանդանոցի դռներն են գցել, ինչ է թե՝ նա չի կարողացել այդ օրը «նալոգ» տալ իրենց: Ծեծից հետո Սերգեյը անկողնուց չի կարողանում վեր կենալ: Տղայի մայրը անընդմեջ լաց էր լինում ու կյանքից հիասթափված որդուն հույս տալիս, որ հաշմանդամ չի մնա, վերեւն Աստված կա: Oրեր առաջ՝ հուլիսի 9-ի լույս
ՆԱԽԱՐԱՐ ԵՎ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ
«Ոսկե ծիրանի» շրջանակներում Հայաստանում է կորեացի հռչակավոր գրող, 2003-05 թթ. նորընտիր լիբերալ կառավարության՝ Հարավային Կորեայի մշակույթի եւ տուրիզմի նախարար, կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Լի Չան-Դոն: Կինոռեժիսորը երկրորդ անգամ է Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց. «Երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: 3 տարի առաջ եմ եղել այստեղ: Այն ժամանակ հիացած գնացի. զարմացած էի, թե ինչ ուշադրությամբ
ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է դրել հուշահամալիրում եւ ծառ տնկել Հիշողության ծառուղում: Այս մասին տեղեկացնում է «ԱրմԻնֆո» գործակալությունը: Հիշեցնենք, որ 2005 թվականին Լեհաստանի Սեյմը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: «Հայաստանը չափազանց գործնական դիրքորոշում է դրսեւորում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- հայտարարել է Լեհաստանի
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԿԱ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում հնարավոր է, բայց վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Lragir.am-ի փոխանցմամբ, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ալմաթիում քննարկվելու է Ֆիզուլիի եւ Քելբաջարի հարցը՝
ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին երբեք չի տրամադրի այնպիսի կարգավիճակ, որը կարող է անջատել այս տարածաշրջանը մեր հանրապետությունից»,- կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նաեւ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ բոլոր տարածքներից, բռնի տեղահանված բոլոր ադրբեջանցիները պետք է վերադառնան հայրենի բնակավայրեր, այդ թվում՝
Գնացինք, տեսանք, հաղթեցինք
Այդպես են ներկայացնում Օսլոյում իրենց երեք օրերը ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Օսլոյից, որտեղ մասնակցել է Խորհրդարանական վեհաժողովի տարեկան 19-րդ նստաշրջանին: Ըստ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի, հայաստանյան պատվիրակությունը այնտեղ լավ է աշխատել, իսկ լրագրողները՝ վատ, քանի որ չեն լուսաբանել այդ նստաշրջանը եւ դրա մասին տեղեկությունները ներկայացրել են՝ հղումներ անելով
«ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ՄԵՐ ՀԵՆԱՐԱՆԸ»
Վստահեցնում է ԱԺ դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանը – «Ժառանգությունը» իր վերջին համագումարի ժամանակ ընդգծված ընդդիմադիր կեցվածք ընդունելով՝ հայտարարեց, որ իշխանափոխությունը անհրաժեշտություն է, եւ հրավիրեց ընդդիմադիր ուժերին համախմբվել իր շուրջը, կանգնել իր կողքին՝ միասնաբար գնալու որոշակի քայլերի: Սրան անմիջապես արձագանքեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը՝ իբր չհասկանալով այս հրավերը, ՀԱԿ-ն էլ իր հերթին հայտարարեց, թե բաց է բոլորի առաջ:
ՀԱՎԱՔԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Աշոտ Պապյանը չարդարացրեց ժողովրդահայրենասերների հույսերը Երեկ Մոսկվայի տանը պետք է կայանար Ժողովրդահայրենասիրական ուժերի կազմակերպած հերթական հավաքը, որի ժամանակ համատեղ հայտարարություն էր հնչեցվելու «Սովետական սպաների միություն» կազմակերպության հետ: Ուշագրավն այն է, որ միության նախագահ Աշոտ Պապյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղարներից է: Ի դեպ, նա միակ կոմունիստը չէ այս կառույցում. ժողովրդահայրենասերների ամենաակտիվ անդամներից է նաեւ Իշխան
ՍԱ ՆՅԱՐԴԵՐԻ ԿՌԻՎ Է
«Ադրբեջանական քարոզչամեքենայի՝ այս աստիճան կեղծիքի վրա հիմնված աշխուժությունը ունի միայն մի բացատրություն՝ մրցավազք է գնում, թե ով կստիպի, որ դիմացինն առաջինը ասի «ՈՉ» մադրիդյան սկզբունքներին: Ըստ էության, Ադրբեջանն է, որ ոչ մի զիջման պատրաստ չէ, բայց ինքը ուզում է սադրել հարաբերությունների այնպիսի մի մթնոլորտ, այնպիսի մի պարզամիտ, պարզ իրավիճակ, երբ Հայաստանը կասի՝ ո՞նց, դուք եթե
«Արյան կանչը շովինիզմ է»
Ասում է գերմանաբնակ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկ մեկնարկեց «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համագործակցության ֆորումը: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ 2007 թ.-ից «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը դարձավ տարածաշրջանային համագործակցության ֆորում, որի միջոցով Հայաստան են ժամանում մեծ թվով ռեժիսորներ: Ֆորումն անցկացվելու է երեք օր, որի ընթացքում ֆորումականները վարպետության դասեր
ԿՈՄԻՏԱՍ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՇՈՒՐՋՊԱՐ, ՏՈԼՄԱ՝ ՕՍԼՈՅՈՒՄ
Մոտ օրերս Երեւանի Ն. Աճեմյանի անվան առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների եւ «Միկա» ակումբի 1996 թ. ծնված տղաների թիմերը մեկնելու են Օսլո՝ մասնակցելու արդեն 32-րդ անգամ անցկացվելիք պատանեկան ֆուտբոլի «Norway Cup» միջազգային մրցաշարին: «Առավոտը» ժամանակին մի քանի անգամ տեղեկացրել է, որ «Norway Cup»-ը աշխարհի ամենամասսայական մարզական միջոցառումն է, որի միայն մասնակիցների թիվը հասնում է
ԻՆՉՊԵՍ ՉՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ
Հայաստանում ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի նախաձեռնությամբ հուլիսի 12-30-ը զբոսաշրջության եւ դեղագործության ոլորտներում որակը բարձրացնելու, կրթական հաստատություններում ստացած տեսական գիտելիքների եւ գործատուի կարիքների միջեւ անհամապատասխանությունը հարթելու նպատակով կազմակերպվում է «Ամառային դպրոց»: Հայաստանում արդեն 3-րդ տարին անցկացվող այս ծրագրին մասնակցում են հայաստանյան տարբեր բուհերի ուսանողները: ԱՄՆ
ՔՆՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Միասնական քննությունների լրացուցիչ փուլը քիչ-քիչ մոտենում է ավարտին: Առջեւում են օտար լեզուների, քիմիայի, հայոց պատմության միասնական քննությունները: Չնայած հիմնական փուլում մեծ աղմուկ բարձրացրեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, սակայն լրացուցիչ փուլում այս քննության միջին միավորը 10.9 է եւ իր՝ համեմատաբար բարձր ցուցանիշով զիջում է միայն ընդհանուր պատմության միջինին՝ 11.3-ին: Ցածր միջինով «ռեկորդակիր է» ֆիզիկայի


















































