Օրվա լրահոսը
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՎՐԱ
Հուլիսի 8-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատին ստացած սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Կարապետ Գ.-ն: Ըստ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության, պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.50-ին, դիմակավորված 2 անձ, սպիտակ «ՎԱԶ-2121» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով եկել են «CPS» բենզալցակայան, մետաղյա գամ-լինգով հարվածել են Կարապետ Գ.-ի
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԸ ԿԶԻՆՎԵՆ ՉԻՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին: Չինաստանի դեսպանը, փոխանցելով Հայաստանի արդարադատության նախարարին ուղղված իրենց երկրի արդարադատության նախարարի հրավերը, ընդգծեց, որ իրենք իրատեսական են համարում մոտ ժամանակներում իրավական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ, նպատակահարմար համարվեց երկու նախարարների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումը: Չինական կողմը ներկա փուլում առավել օգտակար է համարել
ՎԱՐՈՐԴԸ ԿԻՆ Է
Երեկ Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՍՍ 562 եւ «Ալեքս» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 6680 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի 25-ամյա վարորդը՝ Ռիմա Մառազյանը: Բժիշկների կողմից Ռ. Մառազյանի վիճակը գնահատվել է բավարար:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻՑ ՄԱՀԱՑԱԾԻ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Հունիսի 6-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում գյուրզան խայթել էր 27-ամյա Արբակ Ներսիսյանին: Երիտասարդին տեղափոխել էին նախ Գառնի գյուղի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է: Զոհվածի հայրը կարծում է, որ գյուղի հիվանդանոցում որդուն անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվել, հակաթույն չի ներարկվել, թեեւ հիվանդանոցում այն եղել է: Ա. Ներսիսյանի հայրը հունիսի 16-ին
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, «Բաց հասարակության ինստիտուտ. օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի կողմից հովանավորվող «Տնտեսական իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում ԱԺ խմբակցություններին է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Մեր կարծիքով, Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների կատարման պահանջը առաջին հերթին թելադրված է աշխատողների շահերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործմամբ:
ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԵՆ
Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի խոսքերով, ամռան շոգ օրերին առողջության համար վտանգավոր ազդեցություն են թողնում ջերմային գործոնը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները, թեեւ դրա չափավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա նաեւ ունի դրական նշանակություն. «Նպաստում է նյութափոխանակությանը, իմուն համակարգի խթանմանը: Բայց պետք չէ չարաշահել, քանի որ այն կարող է պատճառ դառնալ արեւայրուքների, արեւահարության,
ՋՈՒՐՆ ԷԼ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Նորքի 6-րդ զանգվածի 4-րդ շենքի բնակիչները ամբողջ գիշեր չեն քնում՝ խմելու ջուր են հավաքում: Չնայած նրան, որ այս հասցեում, ըստ «Երեւան-ջրի», շուրջօրյա ջրամատակարարում է, ցերեկային ժամերին ջուրը կտրվում է: «Առավոտի» հետ զրույցում 4-րդ շենքի բնակիչ Ռուզաննա Հակոբյանն ասաց, որ բազմիցս դիմել է 1-85 ծառայությանը, սակայն ամեն անգամ օպերատորի փոխարեն ինքնապատասխանիչն
ԳՅՈՒՂԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ
Անվտանգության գոտիները հանրապետությունով մեկ խախտվում են, սակայն այդ հանգամանքին որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում Հուլիսի 6-ին Չարենցավանի 4-րդ թաղամասի 35-ամյա բնակիչ Կարո Խոջայանն ընկել է Չարենցավանի մոտով անցնող ջրանցքը: Այդ օրվանից ջրանցքի երկայնքով մեկ փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում, սակայն երեկվա դրությամբ երիտասարդին դեռեւս չէին գտել: Նրա եղբոր պատմելով՝ դեպքի օրը, ժամը 23-ի սահմաններում, Կարոն
«Անմեղ տեղը» սեւացրել ենք
«Առավոտը» երեկ ստացել է «ԱրմենՏելի» ուղարկած պարզաբանումը «Առավոտի» հունիսի 26-ի համարում հրապարակված «ԱրմենՏելի» ռիսկը բո՞ղկ ա» հոդվածին, որն իրենից ներկայացնում էր մեր ընթերցողներից մեկի բաց նամակը՝ ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին (ի դեպ, այդ նամակն ուղարկված էր նաեւ հենց նույն հանձնաժողովի հասցեով): «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի վարչությունն իր պարզաբանումը վերնագրել էր այսպես.
ՇՈԳԻՑ ԱՂԲԻ ՄԵՔԵՆԱՆ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Պարզվում է, ամառային այս շոգին անգամ աղբատար մեքենաները չեն դիմանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 6-րդ շենքի աղբահանությունը հենց այդ պատճառով չի կատարվում: Շենքի բնակիչների պատմելով՝ աղբն այնքան է լցվել, որ խողովակներով հասել է մինչեւ 4-րդ հարկ: Մեր հարցին ի պատասխան, «Կռունկ» ընկերության տնօրեն Հրաչ Պետրոսյանն ասաց, որ մի քանի մեքենա շարքից դուրս է եկել, շարժիչներն էին
ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԹԱՆԿԱՆՈՒՄ
Ընթացիկ տարվա հունիսին, մայիսի նկատմամբ, հանրապետությունում արձանագրվել է 0,8% գնանկում: Երեկվա ասուլիսում Ազգային վիճակագրության ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, ընթացիկ տարվա 5 ամսվա կտրվածքով աճել են բանջարեղենի ու կարտոֆիլի գները՝ 21,3%-ով, միրգը՝ 17,4%-ով, մսամթերքը՝ 13,2%-ով, կենդանական ու բուսական յուղը՝ 3,9 %-ով, շաքարավազը՝ 6%-ով: Մոտ 10%-ով նվազել են ձվի գները,
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Երեկ վերջապես շահագործման հանձնվեցին «Գլենդել Հիլզի» կառուցած շենքերը 22 տարի փտած տնակներում տարբեր հիվանդություններ ձեռք բերելուց հետո երեկ վերջապես գյումրեցի մի խումբ անօթեւաններ ստացան իրենց բնակարանների բանալիները: Հիշեցնենք, որ նրանց համար բազմաբնակարան շենքեր կառուցվում էին Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում՝ Մուշ 2-ում, եւ եթե անօթեւաններից շատերը սկզբում չէին ցանկանում տեղափոխվել այնտեղ՝ քաղաքից կտրված լինելու պատճառաբանությամբ, ապա
Մութ ամպե՞ր «Երկիր մեդիայի» եւ «Կենտրոնի» վրա
Եթե ընդունվի ՄԻՊ-ի առաջարկը՝ կվտանգվեն փոքրիշատե բազմակարծություն ապահովող այս հեռուստաընկերությունները: Մարդու իրավունքների պաշտպանի «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ զեկույցը մշակած փորձագիտական խումբը երեկ կազմակերպել էր այդ զեկույցի քննարկումը: Ակնհայտ դարձավ, որ զեկույցի մասնավորապես այն հատվածի, որտեղ վերլուծված է խոսքի ազատության ոլորտում ՀՀ օրենսդրությունը, հեղինակը փորձագիտական խմբի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանն է: Հիշեցնենք՝
ԿԵՑՎԱԾՔ ԿՈՇՏԱՑՆԵԼԸ ՄԻԱՅՆ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐՈՎ ՉԷ
Կոալիցիոն նախկին գործընկերներին հիշեցնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Տեղեկություն հրապարակվեց, որ Դուք էլ եք ցանկացել ԵԽԽՎ-ում հանդես գալ ընդդեմ Մեւլութ Չավուշօղլուի՝ մասնավորապես այն փաստի կապակցությամբ, որ նա Երեւանում չայցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սակայն Ձեզ չի ընձեռվել այդ հնարավորությունը: – Այո, ես հերթագրվել էի ելույթ
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՓՌՇՏԱՑԻՆ, ՄԵՐ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ
Վերջերս Հայաստանի Հանրապետությունում վատացել էր ինտերնետ օպերատորների աշխատանքը:Խնդրի պարզաբանման նպատակով «7օր»-ը դիմել է «ՖայբերՆեթ» ընկերությանը:Վերջինիս մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ինտերնետային խնդիրները կապված են արդեն ոչ թե Վրաստանի հետ, ինչպես սովորաբար լինում է, այլ Եվրոպայի:Եվրոպայից Վրաստան, այնուհետեւ Հայաստան մտնող մալուխը վնասվել է Ռումինիայում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով:«Մինչեւ երկուշաբթի այդ իրավիճակը Ռումինիայում կպահպանվի, ամեն ինչ ջրի
ՂԱՐԱԲԱՂԸ՝ «ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ»
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, հիմք ընդունելով ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիեւի առարկությունը, իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միգլիորիի զեկույցում Լեռնային Ղարաբաղը մտցրել է անվերահսկելի տարածքների ցուցակի մեջ: 1news.az-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ 19-րդ ամենամյա նստաշրջանում Գուլիեւը դժգոհություն է հայտնել Միգլիորիի զեկույցի վերաբերյալ, որի արդյունքում ԵԱՀԿ ԽՎ կոմիտեի առաջին նիստում ձայների մեծամասնությամբ ցուցակում ընդգրկվել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ
ՍԴՀԿ ԿՆԻՔԸ ՄՆՈՒՄ Է ԼՅՈՒԴՄԻԼԱՅԻ ՄՈՏ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է ՍԴՀԿ մի թեւի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի՝ հիմք ընդունելով վաղեմության ժամկետը: Այդ առիթով Նարեկ Գալստյանը HayNews.am-ին ասել է. «Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի արդարադատության մարմիններն ընդունում են այն փաստը, որ Լյուդմիլա Սարգսյանը հանցավոր ճանապարհով է հասել իր աթոռին, պարզապես նրա հանցավորությունն անպատժելի մնաց վաղեմության ժամկետի
Վարիացիաներ Սոարեշի թեմայով
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրենց ոճի մեջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ժոաո Սոարեշը, BBC-ի ադրբեջանական ծառայության մատուցմամբ, ասել է, թե Ադրբեջանի նախագահը կամք եւ հեղինակություն ունի ԼՂ խնդրի կարգավորման համար, սակայն չի կարծում, թե Հայաստանի նախագահը բավարար հեղինակություն ունի՝ համոզելու իր երկրի քաղաքական ուժերին:Նա նշել է, որ խաղաղ կարգավորման խոչընդոտի պատճառը տեսնում է Հայաստանում:Սոարեշն ասել է, թե
«ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԸ ԵՐԲԵՎԷ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈԻ»
Կարծում է ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը – Ինչպե՞ս եք գնահատում այս պահին ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքը, եւ ինչո՞ւ եկավ ու գնաց ԱՄՆ պետքարտուղարը: – Ինձ թվում է, ընդհանրապես մոլորակում բոլոր տիպի հարցերը, մինչեւ անգամ փոքր թվացող, գերտերություններն են որոշում: Այդպիսի ակումբ կա, կամ ժողովրդի մեջ ընդունված է՝ Կոմիտե են ասում, եւ այլն, հենց դրանք են,
ԻՆՉ Է ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԱԼՄԱԹԻՈՒՄ
Ըստ Մամեդյարովի, Քելբաջարն ու Լաչինը հանձնելու հարցը, ըստ Շավարշ Քոչարյանի՝ Ղարաբաղի կարգավիճակը Հաջորդ շաբաթ Ալմաթիում ԵԱՀԿ-ի նախարարների նիստի շրջանակներում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են առաջին փուլում Քելբաջարը եւ Լաչինը ազատելու հարցը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. «Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա
ՄԻՊ-ԻՑ ԴԺԳՈՀ Է Ե՛Վ ՀԱԿ-Ը, Ե՛Վ ՀՀԿ-Ն
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի «Խոսքի ազատության իրավունքը ՀՀ-ում» արտահերթ զեկույցին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը tert.am-ին ասել է. «Առիթ եմ ունեցել նախկինում եւս ծանոթանալու օմբուդսմենի զեկույցներին, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ ընդդիմության շահերի պաշտպանը միայն: Սակայն այս զեկույցից հետո պարզ դարձավ, որ արդեն օմբուդսմենի
ՄԵԿ ԱՅԼ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Արուսյակ Սահակյանը 2003թ.-ից Առինջի գերեզմանատան պատասխանատուն է: Թերեւս հանրապետությունում միակ կինը, ով ընտրել է «մերժված մասնագիտություններից» մեկը: Գերեզմանատան պատասխանատու լինել՝ նշանակում է ամեն օր այցելել այնտեղ ամփոփված հանգուցյալների շիրիմներին, ստուգել իրավիճակը, որեւէ արտառոց բան (շիրմաքարերի նկատմամբ բռնարարք, հանցագործություն, գողություն) տեսնելու դեպքում ահազանգել պատկան մարմիններին: Ըստ էության, այդ ամենը կատարվում է հասարակական-բարեսիրական կարգով: Ա. Սահակյանի բազմանդամ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱՅՍՕՐ
Հայաստանը հայտարարում է կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը. հաջորդ տարվա սկզբից արտոնագիր ունեցող որեւէ ֆինանսական կառույցի դիմելով, քաղաքացին, առայժմ կամավոր սկզբունքով, կարող է իր ապագա թոշակի առաջին վճարումը կատարել: Բազմաստիճան նոր համակարգը հասարակության ոչ մի շերտ չի անտեսելու, այն արդար է, ֆինանսապես կայուն, թափանցիկ, ասում են բարեփոխումների ծրագրի պատասխանատուները: Ի՞նչ կլինի, եթե նորը չգործարկվի Ներկայիս կենսաթոշակային՝ այսպես
ՆԱԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՀ-ում վիճակագրական գործակալությունները, տարբեր բնույթի հարցումներ անցկացնելով, որոշում են աշխարհի առաջնության հերոսներին եւ «հակահերոսներին»: Ըստ այդմ, Հարավային Աֆրիկայում խաղադաշտ մտած 32 ազգային հավաքականների անդամների մեջ առանձնացվել են 10-ական ամենագեղեցիկ եւ ամենասարսափելի ֆուտբոլիստները: Ամենագեղեցիկները Կաննովարո (Իտալիա) Տորես (Իսպանիա) Վիլյա (Իսպանիա) Դոնովան (ԱՄՆ) Անրի (Ֆրանսիա) Կավանի (Ուրուգվայ) Կակա (Բրազիլիա) Ռոնալդու (Պորտուգալիա) Դրոգբա (Կոտ դ՝ Իվուար) Հոնդա (Ճապոնիա):
ՖԻՖԱ-Ն ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Եվս երկու օր, եւ կիմանանք ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոնի ու մրցանակակիրների անունները: Եզրափակիչ հանդիպումից հետո աշխարհի առաջնության հերոսները կմեծարվեն, իսկ հաղթողին կհանձնվի պատվավոր ոսկե գավաթը: Իսկ ո՞ւմ է այդ պատիվը շնորհվելու: Արտասահմանյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունն այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: Որոշ ԶԼՄ-ների կարծիքով՝ չեմպիոնը մրցանակը ստանալու է Նելսոն Մանդելայի ձեռքից: Սակայն ՖԻՖԱ-ի
ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐՋԱՆԻԿ Է
Իսպանիայի թագուհի Սոֆիան, որ ներկա էր կիսաեզրափակչի Գերմանիա-Իսպանիա հանդիպմանը, իր երկրի ազգային հավաքականին շնորհավորել է պատմական հաղթանակի առթիվ: «Պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ մտնելն արդեն իսկ հիանալի արդյունք է: Մենք աշխարհի առաջնություններում Գերմանիային դեռ երբեք չէինք հաղթել: Իսկ այսօր դա անելուց բացի, եզրափակիչ մտանք ու անչափ մոտ ենք չեմպիոնությանը: Հանդիպման ընթացքում հուզումնալի բազում պահեր ապրեցի:
ՊՈՒՅՈԼԸ ԿԱՏԱՐԵՑ ՊԱՈՒԼԻ «ԱՍԱԾԸ»
Հուլիսի 11-ին ֆուտբոլային աշխարհը նոր արքա կունենա: Դա, ըստ ութոտնուկ Պաուլի, լինելու է Հոլանդիան: Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ համաշխարհային ֆուտբոլը նոր գահակիր է ունենալու: Իսպանիա-Հոլանդիա վճռորոշ խաղում բախտն ում էլ ժպտա, հաղթողը ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է բազմելու գահին: Գերմանիա-Իսպանիա հակամարտությունում, որում հանդիպեցին ավանդաբար «գերմանական մեքենայի» համբավ
«Նրա նկարները մարդկանց հոգուն շատ մոտ են»
Չնայած նա նկարել է ինքն իր համար «Այս նկարիչը նկարչության ոլորտի Վահան Տերյանն է, Միսաք Մեծարենցը»,- երեկ Երեւանի նկարիչների միությունում նկարիչ Համլետ Մինասյանի ետմահու առաջին անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ նման կարծիք հայտնեց Հարություն Պզտիկյանը, որն ավելի շատ հայտնի է վարդապետ Հարություն անունով: Իսկ ցուցահանդեսի համադրող Շահեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ Հ. Մինասյանը մի
«Համերգի ծրագիրը սրտովս է»
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երիտասարդ դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռ. Թանդիլյանի ասիստենտ Արուս Աճեմյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես եկավ Գրիգի միակ հանրահայտ կոնցերտի մեկնաբանմամբ: Ա. Աճեմյանը համերգից առաջ փոքրիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: Շուրջ 15 տարի է՝ դաշնակահարուհին մենահամերգներով հանդես է գալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ունեցել է նաեւ արտերկրյա երկարատեւ
ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք ու Համաշխարհային թվային գրադարանը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հունիսի 21-ին տեղի ունեցավ «Համաշխարհային թվային գրադարան» (ՀԹԳ) թեմայով սեմինար, որին մասնակցում էին ԱՊՀ մի շարք երկրների` Հայաստանի, Ղրղըզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Վրաստանի, Ադրբեջանի ազգային գրադարանների, կրթամշակութային այլ հաստատությունների տնօրեններ, պատվիրակություններ: Հայաստանը ներկայացնում էին Ազգային գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը


















































