Օրվա լրահոսը
ՄԱՀԱՑՈՒ ԲԼՈՏ
Կիրակի օրը՝ հուլիսի 11-ին, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում հողին հանձնվեց 16-ամյա Գեւորգ Վարդանյանի դին: Հուլիսի 8-ին Ստեփանավանի ոստիկանները ահազանգ էին ստացել, որ քաղաքի Մեսրոպյան փողոցի 8-րդ տան առաջին հարկի պատշգամբում երեխա է կախված: Հետագա օրերին ողջ քաղաքը քննարկում եւ փորձում էր հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այս ողբերգությունը: Մեզ հետ զրույցներում տեղացիները վստահեցնում էին, որ
ԱՐԻ ՕԳՆԵԼՈՒ
Օտար երկրներում ապրող հայ երիտասարդները օգնում են նորոգել հայկական եկեղեցիները Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի 1700 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում վերականգնման եւ նորոգման աշխատանքներ են ընթանում: 2007 թվականին «Երկիր-մշակույթ» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հանձն առավ այս ձեռնարկը: Նախ իրականացրեց պեղումներ, հայտնաբերվեցին պատմական արժեք ներկայացնող խաչքարեր: Այնուհետեւ սկսեցին եկեղեցու նորոգումը: Այս տարի նույնպես նորոգման աշխատանքներ
ԳԱԶԱՄՈՒՂԸ Ո՞ՒՄ ԿՎԱՃԱՌԵՆ
Վրաստանը մտադրություն ունի վաճառել Հայաստան-Վրաստան գազամուղը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետ Վահե Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե շատ հնարավոր է վրացական կողմը այն վաճառի թուրք-ադրբեջանական ճամբարի երկրներին, ինչը մեզ համար վտանգի մեծ ռիսկեր է պարունակում: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե գազամուղի հավանական գնորդներ են նաեւ ռուսական «Գազպրոմ» եւ ղազախական «Կազտրանսգազ» ընկերությունները: Փորձագետը հիշեցրեց, որ Վրաստանը
Հրդեհներ Բաղանիսում եւ Ոսկեվանում
Հուլիսի 10-ին, ժամը 13.13-ին, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի նախկին խորհտնտեսության տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանում: Հրդեհը մարում էին երկու հրշեջ մեքենաների անձնակազմերը: Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Էդիկ Խաչիկյանը հայտնեց, որ հրդեհից այրվել են Բաղանիս գյուղի բնակիչներ Գառնիկ Բեգլարյանի խոտի 300 հակը, Յուրիկ Ավագյանի 3 հաստոցները: Հրդեհի պատճառը էլեկտրական հոսանքի բարձր լարումն է,
ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹ
Այդպես է ֆինանսների նախարարությունը որոշել ՀՀ-ում 2010թ.-ին տնտեսական աճ եւ զարգացում ապահովել Հունիսի 8-ին, 10-ին եւ 11-ին ներկայացրել էինք ՀՀ վարչապետի հրահանգով նախարարությունների կազմած 2010թ. տնտեսական աճ եւ զարգացում ապահովող ծրագրերը: Ապա հարցում էինք ուղղել որոշ գերատեսչությունների՝ իրականացման ի՞նչ փուլում են իրենց իսկ գրած ծրագրերը: ՀՀ ֆինանսների նախարարությունը նույնպես (հիշեցնենք, որ առաջինը մեր հարցմանը պատասխանել
ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵԼ
Ստամբուլի Շիշլի թաղամասում անցած գիշեր տեղի է ունեցել զարհուրելի դեպք. մի հայ մոր աչքի առջեւ սպանել է հորն ու ինքնասպանություն գործել: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը՝ հղում անելով թուրքական Cihan գործակալությանը, Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ 52-ամյա Էմիրհան Բուրսալըյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ուշ երեկոյան վերադարձել է տուն եւ սկսել վիճել հոր հետ: Վիճաբանության ընթացքում Էմիրհանը մոր
Ո՛Չ «ՓՈՓԿՈՌՆՅԱՆ» ԿԻՆՈՅԻՆ
«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է ռուս կինոռեժիսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինը երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում վարպետության դաս անցկացրեց, սակայն հրաժարվեց անվանել հանդիպումը վարպետության դաս. «Վարպետության դաս արտահայտությունը ուռճացված խոսք է…Դուք ակնկալում եք այստեղ տեսնել վարպետ, իսկ ես վարպետ չեմ…»: Նա ասաց, որ ժամանակին երբեք ռեժիսուրայի մասին չի մտածել. «Սովորելով կենսաբանական ֆակուլտետում՝
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Երկօրյա աշխատանքային այցով երեկ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մեկնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Բրյուսելում Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեսի, «Եվրոնեսթ»-ի փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում «Եվրոնեսթ»-ի պատվիրակության նախագահության, Հայաստան -ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ: Այսօր
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ԱՆԿԱԽ ԼԻՆԻ
Բելգիայի տարբեր համալսարանների դասախոսների եւ ուսանողների խմբի հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանն ասել է. «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի: Ղարաբաղի անկախությունը մեր ղեկավարության եւ ժողովրդի ոչ միայն այսօրվա քաղաքական կամքն է: Դա հասկանալու համար պետք է անդրադառնալ պատմությանը: Եթե մենք իրավունք ենք ունեցել մեզ պարտադրված պատերազմը դադարեցնող
ԱՅՑԵԼԵԼ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Երեւանի Հանրապետության 37 հասցեում գտնվող «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ «Ամերիկայի Հայկական Համագումար» կորպորացիայի ու «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի երեւանյան գրասենյակներ:
Ո՞Վ ԱՎԵԼԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
«Հայաստանը պետք է դառնա իրապես ժողովրդավար եւ ինքնիշխան երկիր, որտեղ տիրում է օրենքի գերակայությունը, անցկացվում են արդար ընտրություններ, իսկ իշխանության ներկայացուցիչները, ովքեր իրենց ունեցվածքը, ձեռնարկությունները դիզել են մարդկային կյանքերի գնով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ, պետք է օրենքի առջեւ պատասխան տան օրենքի ամբողջ խստությամբ»,- նշված է «Ժառանգություն» կուսակցության 6-րդ համագումարի ընդունած բանաձեւում: Ի պատասխան այս մեղադրանքների, ՀՀԿ
«ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԻ»
Հունիսի 10-ին «Ժառանգության» արտահերթ համագումարում հայտարարեց կուսակցության վարչության նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը: Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ Ներկուսակցական հարցեր «Ժառանգության» 6-րդ համագումարում ներկայացնելով կուսակցության վարչության հաշվետվությունը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե դժվար է եղել գործելը մի կուսակցության համար, որը «ներքին ժողովրդավարություն ունի եւ Հայաստանի ժողովրդավարության համար առաջադրում է բարձրագույն նշաձող, երբեք բանսարկություններով չի զբաղվել, կուսակցություններ չի պառակտել», ու
«ՕԵԿԱԿԱՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԽՈՀԵՄ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ»
Վստահեցնում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը – Քլինթոնը եկավ-գնաց, եւ այցի մասին հիմնականում խոսեցին ՀՀԿ-ն եւ ընդդիմությունը: Ինչո՞ւ Դուք բավականին ակտիվ չխոսեցիք այդ այցի մասին: – Նախ նշեմ, որ ՕԵԿ-ը բնավ էլ իներտ չէ նման կարեւոր իրադարձությունների նկատմամբ, եւ մենք մեր կարծիքն ու գնահատականները միշտ էլ ժամանակին հայտնում ենք: Իսկ այժմ հարցի մասին՝ ըստ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթ օրը տեղի ունեցած արտահերթ համագումարում հայտարարեց. «Արցախում մենք հաղթեցինք պատերազմը, բայց տանուլ ենք տվել խաղաղությունը: Կարգավիճակ, ամբողջականություն, անվտանգություն՝ այս եռամիասնությունը շատ հստակորեն մեզ հուշում է, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը, ելնելով տեւական եւ հատկապես վերջին շրջանի ռազմատենչ հռետորականությունից եւ քաղաքական իրականությունից՝ պետք է պատրաստ լինի պատերազմի: Պետք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնիններորդ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆԴԱՄԸ Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «Իգորը շատ խելոք ա խոսում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խելոք խոսքը թարգմանելն ավելի դժվար ա, քան՝ հիմարությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ սինխրոն թարգմանում եմ, հոգիս դուս ա գալի», եւ ես ծիծաղս մի կերպ զսպելով
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉԻՑ
Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում հայոց լեզու եւ գրականություն, ֆիզիկա առարկաներից լրացուցիչ փուլով միասնական քննություն հանձնած դիմորդները հնարավորություն ունեին բողոքարկելու իրենց արդյունքները: Բողոքարկողների թիվը 10-ից պակաս էր: «Առավոտի»՝ քննակենտրոնում ներկա գտնվելու պահին ոչ մի բողոքարկող չկար, սակայն մինչ այդ 3 դիմորդ արդեն բողոքարկել էր: Նրանցից երկուսը խնդրում էին բողոքարկման արդյունքում վերահաշվարկել իրենց գնահատականը,
Հուլիսի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ
«ՄԻՍՏԵՐ ՈՒԿՐԱԻՆԱ-2009»-Ը՝ «ՄԻՍՏԵՐ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ»
Տարբեր մրցույթներում հաղթող ճանաչված մոդելը հուսախաբ չի անի Դավիթը խոստանում է «Միստեր տիեզերքում» Հայաստանը պատշաճ ներկայացնել: 2009 թվականին «Միստեր Ուկրաինա» դարձավ ազգությամբ հայ մի երիտասարդ, ով թեեւ մանկուց միշտ ձգտել է դառնալ շոու- բիզնեսի ներկայացուցիչ, սակայն միանգամայն այլ՝ երգի ասպարեզում: Ապագա մոդել Դավիթ Ղարիբյանը ընդունվում է Երգի պետական թատրոն, սակայն հիասթափություն ապրելով երգարվեստի ցածր որակից,
ՏՈՆ ԵՎ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կայացավ Սայաթ-Նովային նվիրված 2 գրքերի շնորհանդես, որը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ էր տպագրվել: Աշուղի, բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական գործունեությունն այս անգամ ներկայացնում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, իսկ «Խաղեր. ընտրանի» ժողովածուի մեջ, որը նույնպես կազմել է Հ. Բախչինյանը, ընդգրկված են Սայաթ-Նովայի
Երբ ջրվում են աստղերը…
Եթե ջրվեք՝ մի զայրացեք Առնոսն ու Արան խորհուրդ են տալիս Վարդավառի օրը տանը չփակվել: Չնայած Վարդավառը, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, այս տարի տոնվում է հուլիսի 11-ին, սակայն հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները վարդեւոր «խաղալու» են հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին. այդ օրը Սիրահարների այգում կբացվի լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանի հերթական անհատական ցուցահանդեսը՝ «Վարդավառ» թեմայով: Ինչպես տեղեկացնում է Առնոսը,
ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ՍՐԲԱԶԱՆ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ»
«Սուրբ ծառայություն» մատուցելու ավանդույթները վերացե՞լ են Եթե մի պահ մտածենք, թե աշխարհի ո՞ր ազգերն են ավելի շատ հարուստ սեքսուալ հին ավանդույթներով, ապա շատերը կշեշտեն հնդիկներին, ճապոնացիներին, հույներին: Բայց պետք է ասել, որ հայերն էլ հնագույն ժամանակներում պակաս «չարաճճի» ավանդույթներ չեն ունեցել: Մեր նախնիները սեռական հարաբերություններում շատ ավելի անկաշկանդ են եղել, քան ժամանակակից հայերը: Սեքսը նրանք
ՄԵՆՔ ՊԱՈՒԼ ՉՈՒՆԵՆՔ
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության օրերին, բացի ֆուտբոլային թոհուբոհից, ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում է Պաուլ անունով ութոտնուկը, որը մինչեւ այժմ եզրափակիչ փուլի գրեթե բոլոր խաղերի հաղթող թիմերին ճիշտ է գուշակել: Սա հաշվի առնելով՝ մենք Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանից հետաքրքրվեցինք, իրենց մոտ չունե՞ն այնպիսի կենդանի, որը ինչ- որ կերպ կարողանում է գուշակել ֆուտբոլային
Մահվան խաղեր
Նախկինում պարտվող թիմերին անխնա պատժում էին: Փառք Աստծո, հիմա ֆուտբոլում նման բան չկա: Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի առաջնության խմբային մրցաշարում Պորտուգալիայից կրած ջախջախիչ պարտությունից՝ 0:7, հետո շատերն սկսեցին մտահոգվել ԿԺԴՀ-ի հավաքականի ֆուտբոլիստների հետագա ճակատագրով: Կատակ չէ՝ խայտառակ ձեւով տանուլ են տվել կապիտալիստներին: Կոմունիստական տոտալիտարիզմը միշտ էլ անկանխատեսելի մարազմ է: Օրինակ, խորհրդային ֆուտբոլում եղել է,
ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
ՀԱՀ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շատ իրադարձություններով է տարբերվում նախորդ բոլոր 18 մունդիալներից: Առաջին անգամ առաջնությունն անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում, առաջին անգամ մրցաշարն անցկացնող երկրի հավաքականը չանցավ փլեյ-օֆ փուլ, առաջին անգամ մունդիալների պատմության ընթացքում երկու եղբայրներ տարբեր հավաքականների կազմում դուրս եկան միմյանց դեմ (Ժերոմ եւ Քեւին-Պրինս Բոատենգ եղբայրները Գերմանիա-Գանա խաղում), առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում
ԿԱՆԱՉ ԱՆՏԱՌՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Այս գիրքը* դեռեւս մեզանից մեկի համար դյութական «ղողանջող զանգերի» մասին է, որ գալիք սերունդների համար որպես նախազգուշացում է հնչելու, տարածվելու է երկրագնդի երեսին: Այսպես. Խորհրդային Միության փլուզման մոնումենտալ գաղափարների շրջադարձի, հանրապետությունների՝ միմյանց ծուռ ու ֆշշոցով նայելու, իրարից խոտորնակի փախուստի, խառնակ ժամանակաշրջանի հորձանուտի մեջ, զորությունը կորցրած կրոնների օրոք վերստին մեր դեմ քաոսը, արյունն ու սուրն էին
ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռուսական տասը լրտեսները հուլիսի 8-ի գիշերը կամ մոսկովյան ժամանակով հուլիսի 9-ի առավոտյան արտաքսվել են ԱՄՆ-ից, այդ մասին տեղեկացնում է AFP գործակալությունը, որին հղում է կատարել ռուսական lenta.ru կայքը: Ի դեպ, lenta.ru-ն չակերտների մեջ է առել «լրտես» բառը եւ դրան նախորդել «այսպես կոչված» հայտնի հավելումը: Հիշեցնենք, որ արտաքսման նախորդ օրը Նյու Յորքում կայացած դատական նիստի ժամանակ
ԼՈՊԵՍԸ ՉԻ ԳՆԱ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Ամերիկյան փոփ-երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը չեղյալ համարեց կիպրոսյան իր մենահամերգը՝ այդ առթիվ բարձրացված բողոքի ալիքի պատճառով: Երգչուհին մտադիր էր հուլիսի վերջին ելույթ ունենալ Կիպրոսի հյուսիսային հատվածում կառուցված էլիտար Cratos Premium հոթելի բացմանը եւ ձեռքի հետ այնտեղ ընտանիքով նշել իր 41-ամյակը: Սակայն այդ պլանները առաջացրին նախկինում թուրքերի կողմից Հյուսիսային Կիպրոսից տեղահանված շատ հույների դժգոհությունը: Մասնավորապես,
Թագավորական հարստության ճգնաժամը
Forbes հանդեսը հրապարակել է ամենահարուստ միապետների վարկանիշային ցուցակը՝ տեղեկանում ենք ռուսական տարբեր կայքերից: Ցուցակը գլխավորում է Թաիլանդի թագավորը, որը $30 մլրդ կարողությամբ 67 անգամ ավելի հարուստ է Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2-րդ թագուհուց: Ընդհանուր առմամբ, մոլորակի ամենահարուստ թագակիր անձինք մեկ տարվա ընթացքում աղքատացել են $10 մլրդ-ով, որը տոկոսային հարաբերությամբ կազմում է գրեթե 9%: Նրանց բոլորի հարստությունը
Լորդերի պալատ ը փոխանակեց Շվեյցարիայի տան հետ
Բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը հրաժարվել է Լորդերի պալատում իր տեղից: Նա կպահպանի լորդի տիտղոսը, սակայն այլեւս չի կարողանա ներկա լինել նիստերին եւ մասնակցել նոր օրենքների քվեարկություններին: Այդ մասին տեղեկացրել է AFP ընկերությունը՝ հղում անելով հուլիսի 8-ին բրիտանական պառլամենտի ներկայացուցչի հայտարարությանը: Նորման Ֆոսթերը Լորդերի պալատի այն հինգ անդամներից մեկն է, որոնք հրաժարվել են իրենց տեղերից այդ
Հաշմանդամության սայլակի էին գնացել, ահաբեկչության զոհ դարձան
Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Յաքքա-Հանդ բնակավայրում երեկ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում 49 մարդ զոհվել է՝ հայտնում է տեղի The Nation թերթը: Հուլիսի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլով մոտեցել է քաղաքային վարչական շենքին, որի մերձակայքում խմբվել էր հաշմանդամային սայլակների բաշխմանը սպասող մարդկանց հերթը, եւ գործի է դրել պայթուցիկը: Առնվազն 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի


















































