Օրվա լրահոսը

Հայկական Պրեսլին՝ Ղրղըզստանում

Նարեկ Մարգարյանը ղրղըզներին դուր է եկել Ղրղըզների համար հայտնություն էր հայկական Էլվիս Պրեսլիի՝ Նարեկ Մարգարյանի բարեգործական համերգը Բիշքեկում, որը կայացավ վերջերս՝ Ղրղըզստանի պատմության թանգարանի հանդիսադահլիճում: Նարեկի կատարմամբ Պրեսլիի «Love me Tender», «My Way», «Blue Suede Shoes» եւ մյուս հիթերի ավարտին հնչեցին բուռն ծափահարություններ ու «բիսեր»: Նա կատարեց 25 երգ: Հայ երգիչը նախ բեմ դուրս եկավ

ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ «ՓՈՒՉԻԿ» ԷՐ

Ընդդիմության լիդերներին չհիմնավորված էին մեղադրում Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ասուլիսներում եւ TV-ներով հնչեցին հայտարարություններ, թե իբր Ազատության հրապարակում ելույթ ունեցողները դիմել են Նեյրոլինգվիստիկական ծրագրավորման (ՆԼԾ)՝ մասսաների վրա ազդելու համար: Որոշ հոգեբանների բերանով էլ շրջանառության մեջ դրվեց այն, թե «հայրենիքը», «ընտանիքը», «հաղթելու ենք»-ը կոդավորված բառեր ու արտահայտություններ են: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը այս

.am տիրույթի «նրբությունները»

Կամ ինչպես տիրանալ ցանկալի ենթատիրույթին Ինտերնետում յուրաքանչյուր երկրի պատկանում է որոշակի տիրույթ՝ տառային հապավումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ uk, Ֆրանսիան՝ fr, Ռուսաստանը՝ ru, եւ այլն: Հայաստանի հապավումն am-ն է: «Ով առաջինը դիմի՝ նա էլ կստանա». ահա այս սկզբունքով են տրամադրվում am տիրույթի ենթատիրույթների անունները: Պարզ ասած, յուրաքանչյուր ոք, ով կցանկանա որեւէ սայթ ունենալ նշված տիրույթում, կարող

ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»

Հարցազրույց armtown.com նախագծի հիմնադիր Սերգեյ Հովսեփյանի հետ Մեր ամերիկաբնակ հայրենակից Սերգեյ Հովսեփյանը ստեղծել է armtown. com նախագիծը, որը պարզ լրահավաք ծառայություն է: Այն ընթերցողին միեւնույն կայքից մատուցում է լրահոսը, որը այցելուն պիտի կարդար տարբեր աղբյուրներում՝ ավելորդ ժամանակ վատնելով՝ դրանց էջեր տեղափոխվելով: armtown.com սերվերը, որի վրա տեղադրված է կայքը, շատ ավելի արագ է, քան աղբյուրներից շատերինը,

Գաղտնի են, բայց՝ ամենուր

Մասսոնները համոզված են, որ իրենց ուժը դրա մեջ է Վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում էին «Մեծ Արեւելք» ֆրանս-մասսոնական օթյակի ներկայացուցիչները: «Առավոտին» հաջողվեց զրուցել օթյակի փոխնախագահ Անդրե Աբի եւ «Մեծ Արեւելք» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Մարսել Վեյլի հետ: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է նրանց ուժի գաղտնիքը, քանի որ բոլորին է հայտնի, որ մասսոնների ճնշմամբ, օրինակ,

ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ

Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները «Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ապրիլի 24-ին եւս ֆրասիական «Մեծ Արեւելք» մասսոնական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու ասուլիսում հայտարարել, թե ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մխիթարիչ» բարեգործական կազմակերպության նախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի

Եկեղեցին վտանգում է պետականությունը

Պատմաբան Համլետ Դավթյանի մեկնաբանությունները «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի աշխատության երկրորդ՝ լրացված հրատարակությունն է: Հեղինակի համոզմամբ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ մշտապես ձգտելով առանձնահատուկ դիրքի բոլոր ժամանակներում, իր գործունեությունը նպատակաուղղել է սեփական հոգեւոր իշխանության ամրապնդմանը եւ հայության վրա բացարձակ իրավունքներ ստանալու համար նույնիսկ նպաստել է հայկական անկախ պետականությունների վերացմանը: Հ. Դավթյանը կարծում է, որ

ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՍԵՐՈԺԻԿԸ»

Ներկայացման «պլյուսներն» ու «մինուսները» Սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), անշուշտ, շատերից առանձնանում է իր ձեռագրով: Իմ կարծիքով, անգամ անհամ հեռուստասերիալում նկարահանվելը բացասաբար չի անդրադառնում նրա արտիստական վարկանիշի վրա: Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում առիթ ունեցա դիտելու նրա «Սերոժիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ Սերժ Հովսեփյան): «Յոժը» խաղում էր մենակ՝ մի ողջ թատերախմբի փոխարեն: Եվ մտահղացումն էր հետաքրքիր, եւ խաղը,

Լրագրողների դեմ բռնությունների թիվն աճում է

Այս առումով առաջատարը Թուրքիան է Լրագրողների մահացության, նրանց դեմ կատարված բռնությունների, հանցագործությունների թիվը գնալով աճում է, այն բարձր է հատկապես հակամարտությունների գոտում գտնվող երկրներում: Ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության տվյալների՝ լրագրության համար «սեւ» տարի է համարվում 1994-ը, որի ընթացքում մահացել է 103 լրագրող: 1990-ին աշխարհում սպանվել է 32 լրագրող, 1992-ին՝ 65, 1993-ին՝ 74: Իսկ 1999-ին

«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԻՏԻ ԱԶԱՏ ԼԻՆԻ»

«Մ. Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ միտինգի «քշվող» մանկավարժը չի կարող ազատ մարդ դաստիարակել: «Մենք այսօր գրեթե չունենք ազատ ուսուցիչներ: Այնինչ՝ միայն ազատ ուսուցիչը կարող է ազատ մարդու որակներ փոխանցել աշակերտին»,- մայիսի 5-10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցած «Հեղինակային մանկավարժության հանրապետական հավաքի» ժամանակ «Առավոտին» ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա հետ զրուցեցինք նախակրթական, հանրակրթական

ՍԴ-ում կվիճարկեմ պաշտպանի անգործությունը

Ասում է Կարեն Հեքիմյանը, որի կարծիքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է փոստատար Պեչկինի պես: Մեր երեկվա համարում ներկայացրել ենք մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն տարված Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի պատմածը, որն ապօրինաբար այնտեղ էր պահվել շուրջ 7 ժամ: Այդ ընթացքում բազմիցս խախտվել էին նրա իրավունքները: Եվ հարցին, թե ինչո՞ւ այս ամենի կապակցությամբ չի դիմել

ԳՏՆՎՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

Անկողնուն գամված մայրը սպասում է 46-ամյա ջրմուղագործ Սամվել Հարությունյանին մարտի 1-ի առավոտյան, ժ.6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից հատուկ մեքենայով «բերման» են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Մինչ այդ նրան մեքենայում 15 ոստիկաններով խոշտանգումների են ենթարկել: Կենտրոնի ոստիկանները մի քանի ժամ պահելուց հետո նրան տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության բաժին: Հարությունյանը ոստիկանության ժամանակավոր պահման վայրում 72 ժամի փոխարեն մնացել

Երեւանում ջրամատակարարումը չի բարելավվում

Որքան էլ «Երեւան ջուրն» այդ ուղղությամբ աշխատում է Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը բարելավել է, սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ անջուր են: Բացի այն, որ այսօր մի շարք թաղամասեր գրաֆիկով նախատեսված ժամանակով ջուր չեն ունենում, շատ բազմաբնակարան շենքերի բնակիչներ ջրից զրկված են լինում

ԿԱՇԱՌՈՒՄ ԵՆ ՈՒ ՁԱՅՆԵՐ ԿՈՐԶՈՒՄ

Վրացիներով շրջապատված հայաբնակ Դամալա գյուղում նախագահ Սահակաշվիլու տվածը կաշառք չեն համարում, քանի որ այդ «օգնության» կարիքը խիստ զգում են: Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սկսել է մեծ ուշադրություն դարձնել Սամցխե-Ջավախեթի, Ախալցիխե եւ Ասպինձայի տարածաշրջաններին, որոնց բնակչության մեծամասնությունը հայեր են: Ասպինձայի շրջանում ընդամենը մեկ հայաբնակ գյուղ կա՝ Դամալան, որը, կարելի է ասել, իրար է միացնում Ախալքալաքի

Անժամկետ հացադուլ Ձորակապում

Քաղբանտարկյալներ Մուշեղ ու Շոթա Սաղաթելյաններին առաջադրված շինծու մեղադրանքներին այսպես են արձագանքում նրանց ծննդավայրում: Արդեն քանի անգամ է՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող համագյուղացիների, ազատամիտ ու ըմբոստ ձորակապցիները հանդես են գալիս տարբեր բողոքի ակցիաներով: Նկատենք, որ անգամ դաժան եղանակը՝ վերջին օրերին Շիրակի մարզում տեղացող կարկուտն ու հորդառատ անձրեւները նրանց չեն լռեցնում: Եվ եթե մի քանի օր

«ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ»

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ապրիլի 30-ին ԵԽ նախարարների կոմիտեին է ներկայացրել իր զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բացի 2007-ի հոկտեմբերի 7-11-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքների հիման վրա զեկույցից՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին է ներկայացրել նաեւ իր հատուկ առաքելության զեկույցը՝ 2008-ի մարտի 12-15-ի այցի արդյունքներով:

ԴԱՏԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ՝ ԱՆՁՆԱԳՐՈ՞Վ

Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դատավարությանը մասնակցելու համար այսուհետ նրանց հարազատները պետք է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայանան անձնագրերով: Այսինքն՝ նրանք ոստիկաններին պետք է ապացուցեն ամբաստանյալների հետ ազգակցական կապ ունենալը: Այս ձեւով դատարանի կարգապահները իբրեւ թե «փրկում են» դատարանի շենքը մայրաքաղաքից ժամանած «ամբոխից», սակայն ակնհայտ

«ԹՈՂ ՔԱՐԸ ԳՑԵՆ ԻՐԵՆՑ ՓԵՇԵՐԻՑ»

«Սերժ Սարգսյանին ավելի մեծ վտանգ բերող չկար, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը իր գործն արեց եւ գնաց»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ամփոփելով հետընտրական գործընթացը եւ մարտի 1-ի դեպքերը՝ ասել է կոմունիստ Խորեն Թռչունիչը: «Ա1+»-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը դեմ էր ուժի կիրառմանը, սակայն չկարողացա՞վ հետ պահել Քոչարյանին, ի պատասխան՝ Խորեն Թռչունիչն ասել է. «Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը դեմ

Ֆասիեն փոխկապակցում է հարցերը

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն՝ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում: «Ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բացումը զարգացման գործոն կհանդիսանա: Այն, որ հայ-թուրքական սահմանը փակ է, չի խանգարում

Հերթական աշխատանքային խումբը

Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանությունները զբաղված են աշխատանքային խմբերի ստեղծմամբ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների արձանագրած առաջարկությունների ուսումնասիրման եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» ու ընտրական գործընթացների կատարելագործման համար՝ ԱԺ-ին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբին, որի ղեկավարն է ԱԺ

«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵԼԱԴՐԵԼ ԷԻՆ

Եվ չէին հետեւել, որ «թելադրությունը» գոնե արժանահավատ լինի Մայիսի 14-ին նշանակված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ դատավարություններից մեկը: Այդ օրը դատարանը քննելու է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում եղած, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Մկրտիչ Շավարշի Աբրահամյանի քրգործը: Մ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն բանում, որ

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԿԱ՞Ր ՁԵՌՔԻԴ»

ՀՀ պետական դրոշը մեր ոստիկանների համար հզոր «կոմպրոմատ» է Հարավ-արեւմտյան թաղամասի 27-ամյա բնակիչ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն 20 օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն անհանգստացնում են իրեն եւ իր ընտանիքի անդամներին: Իսկ երեկ արդեն դիմել են կոնկրետ քայլերի: Արմենի պատմածը հետեւյալն էր. «Ես աշխատանքի եմ գնում վաղ առավոտյան, ժամը 7-ը չեղած դուրս եմ գալիս տնից:

ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ

Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի: Կարդացեք

«Ազնիվ» պաշտոնյային պաշտպանեցին

Ոչինչ չենք կարող անել՝ վայելեք ուրեմն ձեր մարզպետի հետագա «քաջագործությունները», թող նա եւ իր ազգականները շարունակեն անպատիժ ծեծել, սպանել ու բռնաբարության փորձեր անել Սյունիքում։

ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ

Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն մի դուռ կա բաց, մի հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք եւ կգտնեք Աստծո յոթերորդ դուռը…Եվ հիմա, նայելով աշխարհի

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը՝ մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած

«Բարիշել» ու միասին քոչարի պարել

Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը «Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել զոհի կարգավիճակից»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց հոգեբույժ Արմեն Ներսիսյանը: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նա նշեց, որ ամեն դեպքում ազգի առողջությունն ավելի կարեւոր է, քան մյուս հարցերը. «Իհարկե, պե՛տք է մտածել

«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ – Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար: – Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ղարաբաղի համար Շուշիի ազատագրման նշանակությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Որպես հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, ես դրանցից կառանձնացնեի

Դատարանում երեկ խառնաշփոթ էր

Արամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությամբ հետաձգվեց դատական նիստը: Նրանք դիմել էին դատարան՝ գրավի միջոցով կուսակցության ղեկավարի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին: Մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Ա. Կարապետյանի

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Արթուր Գեւորգյանը: Ընտրություններին միայնակ մասնակցելու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ապագա թաղապետի հետ: – Միակ թեկնածուի պարագայում կարծես թե չի կարող որեւէ կասկած առաջանալ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031