Օրվա լրահոսը
«Տնտեսական աճ եւ զարգացում-2010»
Նախարարությունների «շարադրությունները»՝ վարչապետի հանձնարարած թեմայով Սկիզբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 7 կետանոց ծրագիր, որի մեջ կան բավականին գայթակղիչ կետեր, ասենք՝ «գիտակրթական լաբորատորիաների հիմնում՝ արդյունաբերություն, կրթություն եւ գիտություն կապը ուժեղացնելու համար», կամ՝ «Հայ-հնդկական, Մայքրոսոֆթի եւ Աթգոյի հետազոտությունների եւ մշակումների կենտրոնների՝ խոշոր համակարգչային լաբորատորիաների բացում Երեւանի պետական եւ Ճարտարագիտական համալսարաններում», «Համակարգիչ բոլորի համարե բիզնես-ձեռնարկի հրապարակում եւ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆՈՊՈԼ ՈՒ ՕԼԻԳԱՐԽԻԿ Է
«Հայաստանն ավելի արագ զարգանալու հնարավորություն ունի, բայց մի խնդիր կա. շուկան բաց չէ բիզնեսի ու ներդրողների համար, անհրաժեշտ է հստակ սահմանել խաղի կանոնները, ինչը կնպաստի ներդրողներին օրենքի շրջանակներում աշխատել: Ներդրողների համար շուկայի մատչելիության առումով մշտապես խնդիրներ են առաջանում»,- երեկվա ասուլիսում նման տեսակետ ներկայացրեց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը մոնոպոլ
ՀՌԱՀ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎՈՐ ՏՐԱՄԱԴՐՎԵՆ
Եվ ոչ թե, ըստ օրենքի նախագծի նոր ձեւակերպման՝ Ազգային հանձնաժողովն ուղղակի պիտի ապահովի «իր որոշման պատշաճ հիմնավորման եւ պատճառաբանվածության հրապարակայնությունը»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության հեղինակները 2-րդ ընթերցման նախագծում մերժել են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկների մեծամասնությունը: Ավելի՛ն՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, հաշվի առնելով ԵԱՀԿ փորձագետների, ԱՄՆ դեսպանի
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԼԻՆԻ
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահը օտարալեզու դպրոցների խնդրի վերաբերյալ, նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասաց. «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, եւ Հայաստանի Հանրապետության նախագահը դրան դրական է վերաբերվում: Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում
ԶԱՏՈՒԼԻՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՌԵՎԱՆՇԻ ԳԱՂԱՓԱՐԸ
«Ես անհանգստանում եմ այն ժողովուրդների ճակատագրի համար, ովքեր գերադասում են ռեւանշի կամ տարածքների վերադարձման գաղափարը»,-«news.am»-ի հետ զրույցում նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, թե «դա նշանակում է ժողովրդին փակուղի մտցնել»: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին հարցին՝ Զատուլինը նկատել է. «Ես չեմ կարող դա բացառել, քանի
ԿԽՈՍԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում» թեմայով քննարկում կլինի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, որը կազմակերպել է Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ): Կներկայացվի ընտանեկան բռնության իրավիճակը Հայաստանում, դրա տեսակները, հիմնական պատճառները եւ ԿԻԿ-ի գործունեությունը դրա դեմ պայքարի ուղղությամբ: Նաեւ մանրամասներ՝ ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալների, օրենսդրական փոփոխությունների, «Ազգային թեժ գիծ» անվճար ծառայության եւ այլնի վերաբերյալ:
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՉԿԱՐԴԱՑԻՆ
Երեկ չքննարկվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ: ԱԺ առաջին նիստին մասնակցում էին էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը եւ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը, եւ թվաց, թե շուտով կքննարկվի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրինագիծը՝ երկրորդ ընթերցման ռեժիմով: Սակայն ընդմիջումից հետո ինչ-որ բան փոխվեց, որի արդյունքում սկսվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԿԻՊՐՈՍ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու Լիմասոլում գումարվող խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Համաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը՝ «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով:
Հայաստանին առնչվող խնդիր չկա
«ԵԽԽՎ նիստի օրակարգը արդեն ձեւավորված է, եւ Հայաստանին առնչվող խնդիր չկա: Իհարկե, կարծում եմ, Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում համազեկուցողները որոշակի անդրադարձ կանեն պարտավորությունների վերջին փաթեթին, որը ներկայացվել էր, եւ ես արդեն տեղյակ եմ, որ մոնիտորինգի հանձնաժողովում մեր պատվիրակության ներկայացուցիչները ունեն համապատասխան տեղեկանք՝ ներկայացնելու, թե ինչ է արվել եւ ինչ է արվելու համազեկուցողների առաջարկություններին ընդառաջ: Կարծում եմ՝
Դիրքորոշումը չի փոխել, հրաժարական էլ չի տվել
Չորեքշաբթի օրն Ազգային ժողովը սկսեց քննարկել օտարալեզու դպրոցներին վերաբերող ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, որի ընդունմանը դեմ են ոչ միայն հասարակության մի հատվածն ու Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի, գրականության եւ արվեստի ինստիտուտները, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գրողների միությունները, այլեւ ՀՀ նախագահին կից գործող Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Խորհուրդը դեռ շաբաթներ առաջ էր այդ առնչությամբ կայացրած
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Մարզպետի որդին՝ Վահե Հովակիմյանը, ուղեղի ցնցումով եւ տուժողի կարգավիճակով հիվանդանոցում է Արտաշատցիները հավաստիացնում են, որ քաղաքի կենտրոնում գտնվող «Եվրոպա» խանութն ու քարի ցեխը Արարատի մարզպետինն են: Թե Հայաստանում արձանագրված հանցագործությունների քանի՞ տոկոսն է բաժին հասնում Արտաշատ քաղաքին՝ վիճակագրություն է, որին մենք տեղյակ չենք, մանավանդ, որ ՀՀ ոստիկանությունը, սովորաբար, պաշտոնատար անձանց անվան հետ առնչվող «ռազբորկաների» մասին
«ԱՅՍ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄ ՉԻ»
Ընդդեմ «Լեզվի մասին» օրինագծի՝ բողոքի ակցիաներն այսպես գնահատեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Խորհրդարանը երեկ աշխատանքային օրվա երկրորդ կեսին սկսեց քննարկել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Նիստերի դահլիճի մուտքի մոտ ոչ ոք չկար, ընդդեմ այս օրինագծի արտահայտվողները՝ հավանաբար կարծելով, թե քննարկումը կսկսվի հինգշաբթի, հեռացել էին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն
«ԱՆԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ»
Երեկ Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ հավաքվածները իրենց բողոքն էին արտահայտում օտարալեզու դպրոցների բացման դեմ՝ վանկարկելով՝ «Կրթությունը՝ հայերեն»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով, հարկավոր է պահանջել ոչ միայն կրթության եւ գիտության նախարարի, այլեւ ամբողջ կառավարության հրաժարականը: «Սա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները ունեն ազգային անլիարժեքության բարդույթ եւ չեն հավատում Հայաստանի ապագային: Իսահակյանը մի գեղեցիկ խոսք
Հունիսի 9
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ շատ կուրախացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր այցելեք հարազատներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Արտասահմանում բնակվող հարազատներից հաճելի լուրեր կստանաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Խնջույքի մասնակցելիս մի չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր ռոմանտիկ երեկո կանցկացնեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է աշխատանքում խնդիրներ առաջանան, սակայն պետք չէ
ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԿԱՆԱՆՑ
Բոլոր տղամարդիկ կարծում են, որ կանանց հոգեբանության հարցում հիանալի գլուխ են հանում: Իսկ արդյո՞ք չեք սխալվում: Ձեր կարծիքը թեստի արդյունքների հետ համեմատեք: Ուշադիր կարդացեք հարցերը եւ ընտրեք պատասխանները, որոնք ձեզ առավել մոտ են: 1. Ըստ վիճակագրության, կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում: Դա արդյունք է. ա. այն բանի, որ տղամարդու ուսերին շատ բեռ է ընկնում,
Ֆուտբոլի Աշխարհի 19- րդ առաջնություն
Հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 11-ը աշխարհի 32 ուժեղագույն ազգային հավաքականները Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ինը քաղաքներում կպայքարեն ֆուտբոլի 19-րդ թագակիր երկիրը որոշելու համար: «Առավոտի» մարզասեր ընթերցողներին ստորեւ ներկայացնում ենք խմբային մրցաշարի խաղացանկը: «A» խումբ 1.ՀԱՀ 2.Մեքսիկա 3.Ուրուգվայ 4.Ֆրանսիա 11.06 ՀԱՀ-Մեքսիկա, Ուրուգվայ-Ֆրանսիա 16.06 ՀԱՀ-Ուրուգվայ 17.06 Ֆրանսիա-Մեքսիկա 22.06 Մեքսիկա-Ուրուգվայ, Ֆրանսիա-ՀԱՀ «B» խումբ 1.Արգենտինա 2.Նիգերիա 3.Հրվ. Կորեա 4.Հունաստան 12.06
Երբ ծանոթանում են հայերը…
Կայք, որտեղ կարելի է «զվարճանալ» Kuku.am՝ ծանոթությունների կայք՝ նախատեսված ողջ աշխարհի հայերի համար. համենայնդեպս այս կարգախոսով են առաջնորդվել հիմնադիրները՝ ստեղծելով այն: Ինչ պահանջվում է այցելուից, դա կայքում պարզապես անվճար գրանցվելն ու անձնական էջն ունենալն է: Իսկ հետո kuku.am-ում «զբաղեցնելով ձեր տեղը», կարող եք տեղադրել ձեր մասին պատմող ինֆորմացիա, ներբեռնել ցանկացած բովանդակության լուսանկար եւ այլն: Գրանցվելուց
ՄԻՆՉԵՎ ԵՐԵԿ՝ ՉՈՐՍ ԿՈՐՈՒՍՏ
Մոսկվայի «Մեգասպորտ» սպորտի պալատում շարունակվում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 38-րդ առաջնությունը, որում մեկնարկել են 42 երկրների 270 բռնցքամարտիկներ: Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր է գործուղել տասը մարզիկի՝ Հովհաննես Դանիելյանին՝ 48 կգ քաշային կարգ, Դերենիկ Գիժլարյանին՝ 51, Կարեն Այլազյանին՝ 54, Ազատ Հովհաննիսյանին՝ 57, Արա Պուլուզյանին՝ 60, Հրաչյա Ջավախյանին՝ 64, Սամվել Մաթեւոսյանին՝ 69, Անդրանիկ Հակոբյանին՝ 75, Արթուր Խաչատրյանին՝
Մշակույթի գործիչներին հրավիրում են ԱԱԾ
«Առավոտը» բազմիցս գրել է Վերահսկիչ պալատի՝ մշակույթի ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների, հայտնաբերված աղաղակող խախտումների ու յուրացումների, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախկին խորհրդականներ Արեգ Հայրապետյանի եւ Ներսես Տեր-Վարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվելու ու դրա հետեւանքների, ինչպես նաեւ այդ ամենից հետո էլ՝ մշակույթի նախարարի «անսասանության» մասին: Ներկայումս կրքերը, թվում է, թե հանդարտվել են, բայց միայն՝ արտաքուստ: «Առավոտին»
Հոգեւոր հայրերը՝ համայնքների մասին
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հոգեւորականներ էին՝ Միացյալ Նահանգներից ժամանած հայր Տաճատ ծայրագույն վարդապետ Յարդամյանը եւ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ, հնդկահայոց հոգեւոր հովիվ հայր Խորեն Հովհաննիսյանը: Նրանք հիմնականում խոսեցին հայկական համայնքի հոգեւոր կյանքին առնչվող խնդիրներից: Հայր Տաճատը հայտնեց, որ իրենք խնդիր ունեն համայնքում ապրող հայերին եկեղեցի բերելու: Պատճառը հիմնականում մեր հայրենակիցների առօրյա հոգսերն են: Բազմազավակ
Կա՛րճ եք մտածում, պարոնայք
Հայտարարում են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները «Ժամանակակից կռիվներում մինի վայրկյանների որոշումներ պիտի ընդունես, մինչեւ զինվորն իր միտքը ռուսերենից թարգմանի հայերեն եւ հակառակը՝ կարող է արդեն սպանված լինել: Ամերիկացիներն են ասել, որ ամեն ազգի երեխա պետք է իր ազգային լեզվով դաստիարակվի: Անվտանգությունը մեծ խնդիր է բանակում՝ ի՞նչ լեզվով պետք է հրամաններ տալ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է
Սոցիալ-մշակութային էսքիզներ «Գորիսում բնությունը գեղեցիկ ա, լավ տեղեր ունենք: Եթե փող ունես, կարելի ա տարեկան մեկ ամիս եկած-մնացած ու թողացած քյացած, որովհետեւ աշխատանքի տեղ չկա, ժողովրդի 90 տոկոսը գործ չի անում: Թե դրսից փող ա կյամ՝ ապրում ենք: Ժողովուրդն աշխույժ չի, որ փող չունի, կեսը նստած տներում սուտ սերիալ են նայում, էնքան որ օրն անցնի:
ԷՍՏՈՆԻԱՆ ԿՄԻԱՆԱ ԵՎՐՈՅԻ ԳՈՏՈՒՆ
2011 թվականի հունվարի 1-ից Էստոնիան կմիանա եվրոյի գոտուն: Էստոնիայի մուտքը եվրոյի գոտի վերջնականապես կհաստատվի հունիսի 17-ին՝ Բրյուսելում հրավիրվելիք գագաթնաժողովում։ Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Աղբյուրի մատուցմամբ, Սլովենիայից եւ Սլովակիայից հետո Էստոնիան կդառնա 3-րդ նախկին սոցիալիստական երկիրը, որը կընդունի միացյալ եվրոպական տարադրամը:
ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի փոխնախագահներից մեկը՝ Մոհամադ-Ռեզա Միրթաջեդինին, որը պատասխանատու է խորհրդարանի հետ աշխատանքի համար, հայտարարել է, թե հանդես գալով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման օգտին, Ռուսաստանը միայն իրեն է վնասել: Մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջերս արած հայտարարությունը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին, Միրթաջեդինին նշել է, որ չէր սպասում նման բան ՌԴ նախագահից: Այս մասին հաղորդում է
ԴԱՆԻԱՑԻ ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉԸ ՀԵՌԱՑԱՎ ԹԵՐԹԻՑ
Դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգաարդը հայտարարել է «Jyllands-Posten» թերթից հեռանալու իր որոշման մասին: Այդ մասին փոխանցել է «Ֆրանսպրեսը»՝ վկայակոչելով հենց ծաղրանկարչի հայտարարությունը: Վերջինս ասել է, թե թերթը, որտեղ աշխատել է շուրջ 20 տարի, լքում է, որովհետեւ չի ուզում իր գործընկերներին վտանգի ենթարկել: 75-ամյա նկարիչը նաեւ հայտարարել է, թե ուզում է աշխատանքից հանգստանալ եւ զբաղվել սեփական նկարների
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Ֆրանսիայի ոստիկանությունը Միջերկրական ծովի մերձափնյա շրջանում ձերբակալել է հայտնի մի հանցավոր խմբի անդամներին: Գործողությանը մասնակցել է ոստիկանության 150 աշխատակից, որոնց հաջողվել է ձերբակալել ավելի քան 20 մարդու, որոնք կասկածվում են փողերի լվացման, խաղային ավտոմատների հետ կապված մեքենայությունների մեջ: Ձերբակալության պահին հանցավոր խմբավորման անդամների մի մասն իրենց ընտանիքների հետ գտնվել են 27 մետրանոց շքեղ զբոսանավի վրա:
Հունգարիայի որոշ շրջաններում արտակարգ դրություն է
Հունգարիայի իշխանությունները, ջրհեղեի սպառնալիքը նկատի ունենալով, սկսել են երկրի հյուսիսային շրջաններից բնակիչների զանգվածային տարհանում իրականացնել: Հունգարիայի 19 մարզերում արտակարգ դրություն է հայտարարվել: Իրենց տներն արդեն հարկադրաբար լքել են չորս հազար մարդ: Ջրհեղեղը սպառնում է նաեւ Բուդապեշտին: APA-ի մատուցմամբ, Դանուբ գետի ջրի մակարդակը աննախադեպ արագությամբ է բարձրանում: Քաղաքային իշխանությունները ամբողջությամբ դադարեցրել են մերձափնյա տարածքներով երթեւեկությունը: Պատկան
Իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ին
Ջորջ Բուշի վարչակարգը Կենտրոնական հետախուզական վարչության մեկուսարաններում պահվող կալանավորների վրա անօրինական եւ անբարոյական փորձեր է իրականացրել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ամերիկյան իշխանությունների հասցեին այդպիսի մեղադրանք է հնչեցրել «Բժիշկներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը: Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում շեշտված է, թե մարդկանց նկատմամբ իրականացված այդ փորձարկումները նպատակ են ունեցել «կտտանքների համար իրավական ֆոն ապահովել»: Զեկույցում մեջբերված են 2001թ. սեպտեմբերի 11-ին
Ստամբուլում ռումբ է պայթեցվել
Ստամբուլում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում տուժել է այդ պահին միկրոավտոբուսում գտնվող թվով 15 ոստիկան: «Reuters»-ի մատուցմամբ, այս մասին փոխանցել է «Anatolian» գործակալությունը: Երեքշաբթի օրը, ի թիվս այլ քաղաքական գործիչների, Ստամբուլում են գտնվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որոնք մասնակցում են Ասիայում համագործակցության եւ վստահության միջոցառումների գագաթաժողովի աշխատանքներին: Պայթյունը տեղի
Հաղթանակ դիմորդների հանդե՞պ
Եթե առաջին երկու տարիներին թեստերում տեղ գտած սխալներն ու վրիպակները ինչ-որ տեղ հասկանալի էին, բայց, իհարկե, ոչ ներելի, ապա այժմ՝ հինգերորդ տարում, անընդունելի: Հիշեցնում եմ, որ թեստերը պետք է կազմվեն ըստ ԿԳՆ եւ ԳԹԿ ուղեցույցների եւ ոչ կամայականորեն: Մինչդեռ, դիմորդներին առաջադրվող թեստերը տարեցտարի դարձան ավելի խրթին, անհեթեթ, անգամ՝ անըմբռնելի: Ես չեմ կարող խոսել այլ առարկաների


















































