Օրվա լրահոսը
Կախվել է
Հունիսի 4-ին Կոթիում հուղարկավորել են գյուղի 31-ամյա բնակիչ Սասուն Մանթաշյանին: Նա կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: Ըստ մեր տեղեկությունների՝ ինքնասպանության պատճառը ընտանեկան է: Սասունը կնոջը եւ 3 երեխաներին տարել է կնոջ ծնողների տուն եւ վերադառնալով տուն՝ կախվել: Քանի որ Սասունի ծնողները հեռավոր սարում անասուններ էին պահում, նրա մարմինը 3 օր կախված է մնացել, մինչ այն
Դիմել են քաղաքապետին եւ ավագանուն
Կապանում գործող հասարակական կազմակերպությունները դեռեւս այս տարվա մայիսի 24-ին Կապանի «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ իրենց կոշտ դիրքորոշումն էին արտահայտել ու միասնական «ոչ» ասել Կապանի տարածաշրջանում ուրանի պաշարների երկրաբանական հետազոտությունների իրականացմանն ու առավելեւս՝ ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Սրանից հետո այս կազմակերպությունները բազմաթիվ հայտարարություններ են արել ու բողոքի ակցիաներ կազմակերպել: Հիմա էլ դիմել են Կապանի համայնքապետին
56 մկրտված երեխա եւ 26 քավոր
Վերջերս Տավուշի մարզի Վարագավանք համայնքում կազմակեպվել է մասսայական մկրտության արարողություն. Չորաթան գյուղից 56 երեխա մկրտվել է: Արարողության գլխավոր հերոսների թվում էին 26 տավուշցի քավորները: Նրանցից մեկը՝ բժիշկ Գոռ Ուդումյանն էլ «Առավոտին» պատմեց, որ նախաձեռնությունը դարձյալ չորաթանցի Լյովա Քալանթարյանինն էր, որն էլ հոգացել է բոլոր ծախսերը: Կազմակերպիչներն են՝ Չորաթան գյուղի «Մխիթար» մշակույթի եւ արվեստի կենտրոնի տնօրեն
ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնի մարզպետարանի անտարբերությունը հարկատուների վրա լրացուցիչ 22 միլիոն դրամ կնստի Ապրիլի 30-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այցելել է Արագածոտնի մարզ, մասնավորաբար՝ Արագած գյուղ եւ արձանագրել, որ թեեւ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2004 թվականին, սակայն թերի եւ անորակ կատարված շինարարության հետեւանքով այսօր արդեն դպրոցի պահպանման
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՆ ԵՂԵԼ
2009 թվականին Հայաստանում ինքնասպանություն է գործել 28 անչափահաս: Երեկ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: «Անչափահասների շրջանում ինքնասպանությունների հիմնական պատճառը կենցաղային խնդիրներն են կամ անպատասխան սերը: Կրոնական հողի վրա ինքնասպանություններ չեն արձանագրվել», հավելեց Ն. Դուրյանը:
ՊԵՏԻ ՏՂԱՆ Է
«Առավոտը» տեղեկացրել էր, որ մայիսի 31-ին Հերացու փողոցում վրաերթից մահացել էին 18-ամյա ուսանողուհիներ Վիկտորյա Մակինյանն ու Ալվինա Գալոյանը եւ մի քանի օր հետո մեղայականով ոստիկանության բաժին ներկայացած վարորդը՝ Խաչիկ Կոսյանը ձերբակալվել է: «Առավոտի» տեղեկություններով, 20-ամյա վարորդի հայրը՝ Հակոբ Կոսյանն աշխատում է ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման Աջափնյակի ստորաբաժանման պետ:
ՁՈՐՆ ԷՐ ԸՆԿԵԼ
Երեկ, ժամը 01.13-ին, շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Թումանյանի անվան զբոսայգուն հարակից տարածքում մարդ է ընկած: Պարզվեց, որ մարմնական վնասվածքներ է ստացել 48-ամյա Սերգեյ Հարությունյանը, որը դուրս է բերվել ձորից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
ՏԱՐՎԵՑԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, կիրակի օրը Երեւան-Մեղրի ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի HEN 088 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր: Ավտոմեքենայից դուրս էին բերվել ուղեւորներ, Երեւանի բնակիչներ՝ 21-ամյա Էլեն Շահնազարյանը, Վահե Կիրակոսյանը, 19-ամյա Աիդա եւ 22-ամյա Միհրան Համբարձումյանները: Վ. Կիրակոսյանը եւ Է. Շահնազարյանը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է: Իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխված Համբարձումյանների
ՑՄԱՀՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
«Փախուստ բանտից-7» Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ հրապարակվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի կայացրած դատավճիռը: Անցյալ տարվա նոյեմբերին փախուստի դիմած, 21 օր ազատության մեջ հայտնված՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը դատապարտվեցին 7, 5 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջել էր 8 տարվա ազատազրկում:
ԼՐԱԳՐՈՂԻՆ «ԿՍՏՈՒԳԵՆ»
«Առավոտ» եւ «4-րդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացրել ենք, ֆոտոթղթակիցը դատախազության շենքի մուտքի դիմաց այս տարվա փետրվարին, կոլեգիայի նիստից առաջ նկարահանումներ կատարելիս ոստիկանության քննիչի՝ Գագիկ Մարգարյանի կողմից ենթարկվել էր բռնության: Ու երբ հայտարարություն էր տվել այդ մասին, գործը շրջվել էր նրա դեմ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի
«Հանձնաժողովն Աստծո դեր է ստանձնել»
Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի մասին այսպիսի կարծիք ունեն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվողները: Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ելնի Վիրապ» տոնը (այն խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ 1709 տարի առաջ Խոր Վիրապից ազատվելը) ամեն տարի նշում է արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Շաբաթ օրը բանտարկյալների համար պատարագ մատուցվեց, մատաղ արվեց: Բանտարկյալները անչափ գոհ
Սպանությունը բացահայտված չէ
Անցյալ տարվա ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի կամրջի վրա, Երեւան-Էջմիածին ավտոկանգառում, մեկ կրակոցով սպանվեց Ապարանի «Ճանշինի» 57-ամյա տնօրեն Ջիվան Գասպարյանը: Նրա գլխին առկա էր որսորդական հրացանից առաջացած վնասվածք: Ջ. Գասպարյանի հարազատները նրա սպանության գործի վարույթի կասեցման մասին իմացել են վերջերս: Վաղարշապատի բաժանմունքում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ Ջիվան Գասպարյանի նախկին եւ ներկա մտերմուհիների մասին, որոնք, հնարավոր
ԿՐԱԿՈՑ՝ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅՈՒՄ»
Հունիսի 6-ին, ժ.12.15-ի սահմաններում, «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրի 2-րդ հարկի բացօթյա սրճարանում 3 անձ վիճաբանել են: Նրանց մոտեցած ՊՊՎ պահպանության բաժնի սերժանտ, ոստիկան Սերգեյ Մ-ն նախազգուշական օդ է կրակել, իսկ վիճաբանողները դանակով փորձել են հարվածել ոստիկանին ու դիմել փախուստի: «Կասկածյալ» մեքենան՝ 75 ԼՕ 555 համարանիշի սեւ գույնի «Մերսեդեսը» եւ փախուստի դիմածները որոնվում են:
ԵԹԵ ԴԺԳՈՀ ԵՔ՝ ԱՆՋԱՏԵԼ ՏՎԵՔ
Ավտոբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների ժամանակ վարորդի եւ ուղեւորների կողմից արգելվում է ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը: Սա «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետի պահանջն է, սակայն ոչ բոլոր ուղեւորները եւ ուղեւորափոխադրում իրականացնող վարորդները գիտեն այս մասին: Երթուղային տաքսիներից օրական օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր երաժշտական ճաշակը: Բայց, նստելով երթուղային տաքսի, նրանք
ԹԱՆ ՈՒ ՄԱԾՈՒՆ ՇԱՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ
Ինչպե՞ս խուսափել ամռանը աղիքային վարակներից: ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը երեկվա ասուլիսում հորդորեց «մեր մածունն ու թանն օգտագործել», օգտակար են նաեւ աղ պարունակող հեղուկները. «Ամռանը մարդիկ շատ հեղուկ են կորցնում, իմ խորհուրդն է՝ այն քաղաքացիները, որոնք չունեն սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ, պարտադիր օրական 4-5 բաժակ ջուր խմեն, ցանկալի է՝ 2 բաժակը լինի մեր հանքային ջրերը,
Հղի կանանց ժամերով չեն սպասեցնի
Եթե ՊԱԳ-ն իր խոսքի տերը լինի, պոլիկլինիկաներում հիվանդներին իրար ձեռքից կխլեն, անգամ ընդմիջման ժամերին կընդունեն: Թե որքանով են պետբյուջեից բուժհաստատություններին տրված գումարները նպատակային ծախսվում՝ վերահսկում է Պետական առողջապահական գրասենյակը (ՊԱԳ): Քանի որ հանրապետությունում ամբուլատոր ծառայությունն էլ է դարձել պետպատվերով, այսինքն՝ անվճար, այսուհետեւ ՊԱԳ-ը ստուգելու է նաեւ պոլիկլինիկաները: ՊԱԳ-ը եռամսյակը մեկ պոլիկլինիկաներում աշխատող ամեն բժշկի կոդով
ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴԸ, ՍԵՎԱՆՆ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀՈԳՆԵՑՐԵԼ ԵՆ
Հայ տուրիստները Վրաստանի կամ Թուրքիայի հաճախորդներն են, իսկ սփյուռքահայերը՝ Ղարաբաղի Այս տարի տուրիզմի շուկայում որոշակի փոփոխություններ են կատարվել, ինչը խուճապ է ստեղծել Հայաստանում: Ինչպես հայտնի է, նախորդ տարիներին հայերը հիմնականում իրենց հանգիստը կազմակերպում էին Վրաստանում եւ Թուրքիայում, քանի որ մատչելի էր: Այս տարի Վրաստանը որոշել է կտրուկ բարձրացնել իր տուրիստական ծառայությունների գները, իսկ Թուրքիայում քաղաքական
ԵՐԿԵՐԵՍԱՆԻ HTC-Ն
Երեկ «Օրանժը» տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչությունը եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի եւ «Ֆրանս Տելեկոմ» խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը՝ որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջեւ կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով: Orange-ը մայիսի 4-ին հայտարարեց HTC Tattoo եւ Desire մոդելների վաճառքի մասին «Ֆրանս Տելեկոմ»
ՄԵՐ ՓՈ՞ՐՁՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ՌԴ Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ին տեղի կունենա ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական՝ 31-րդ նիստը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ ՏՄՊՊՀ մամլո գրասենյակի հաղորդագրության՝ նիստում «ՀՀ-ում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը եւ առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը» զեկույցով հանդես կգա նաեւ
Ծծակներով բյուջե են լցնում
Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին Պարոն նախագահ, Դուք, բնականաբար, քաջատեղյակ եք, որ մեր հայրենակիցների մեծ մասը օտար ափերում է՝ հանապազօրյա հաց վաստակելու մղումով: Այստեղ՝ ամերիկաներում, հարազատների, հայրենիքի ու սիրելի քաղաքի կարոտը սրտներումս մենք չարքաշ աշխատանքով օգնում ենք մեր ընտանիքներին դիմակայելու, մինչեւ Աստված մի դուռ բացի: Հասկանում ենք, մեր երկրի վիճակն առայժմ բարվոք չէ, արվում
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ-2010»
Նախարարությունների «շարադրությունները»՝ վարչապետի հանձնարարած թեմայով Որոշ ժամանակ առաջ ՀՀ կառավարության կայքում հայտնվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով ՀՀ նախարարություններում մշակված 2010 թվականին տնտեսական աճ եւ զարգացում ապահովող ծրագրերը, որոնք, իբր, պետք է հանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Յուրաքանչյուր նախարարություն մշակել էր մի քանի կետից բաղկացած ծրագիր: Սակայն դրանց մեջ կան կետեր, որոնք որեւէ կերպ չեն տեղավորվում
Խորհրդակցություն ՕԵԿ-ում
«Ավելի լավ է հարյուր հոգի ունենա մեկական խանութ, քան մեկ հոգի՝ հարյուր խանութ»,- գտնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Օրինաց երկիր» կուսակցությունում պարբերաբար անցկացվող քննարկումներն այս անգամ վերաբերել են Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրներին: Քննարկմանը հրավիրվել էին պետական մարմինների, հ/կ-ների ու շահագրգիռների կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Նշյալ խնդիրը նաեւ կոալիցիոն կառավարության ուշադրության կենտրոնում է»,- նշել
ԵԱՀԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՆԵՐԸ
Լրագրողական կազմակերպություններն առաջարկում են միջազգային կառույցներին՝ «հեռարձակման թվայնացման գործընթացում որեւէ աջակցություն չցուցաբերել ՀՀ կառավարությանը»: Արդեն հաղորդել ենք, որ կառավարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5 հոդվածից նախատեսում է հանել հետեւյալ մասը. «Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ՝ ձայնային կամ լուսագրային եղանակով»:
ԽՈՒՃՈՒՃ ԿՈՆԳՐԵՍԱԿԱ՞Ն
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի շարքերը համալրվել է եւս մեկ վառ անհատականությամբ: Վերջերս ՀԱԿ-ին է անդամագրվել նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո): Հիշեցնենք, որ նրա առաջին մուտքը քաղաքականություն ավարտվեց քրեական պատմությամբ, որի արդյունքում 2005-ին նա հեռացավ Հայաստանից: Ոմն «Կծան Միշա» քրեական հեղինակության տված ցուցմունքով Մադաթյանն իրեն պետք է 100 հազար դոլար վճարեր՝ այն
ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ Է
Նա նորից ընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Օրերս Աղավնաձորում իր աշխատանքներն ավարտած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ գերագույն ժողովն ընդունել է հայտարարություն, որում գերակա խնդիրներ է հռչակել «ազգային ուղեգծի վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, երկրում նոր իշխանության ձեւավորումը»: Գերագույն ժողովը նախկին 15 հոգանոց ԳՄ կազմի փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է 9 հոգանոց
ԴԵՄ ԵՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» ակցիայի նախաձեռնող խումբը երեկ, ժ 11-ին, բողոքի ցույց անցկացրեց Կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց, ուր ժամանակավորապես անցկացվում են ԱԺ լիագումար նիստերը: Նախաձեռնող խումբը որոշում է կայացրել՝ ցույցերը անցկացվելու են ամեն օր, ողջ քառօրյայի ընթացքում: Ցուցարարները պահանջում են՝ մերժելով նախագիծը, վերջնականապես հանել այն օրակարգից, լեզվի եւ հանրակրթության խնդիրների վերաբերյալ լսումներ
ՊԱՏԱՀԱՐ ՍԵՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ
Հունիսի 6-ի երեկոյան, ժ. 22-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոմայրուղու 31կմ հատվածում «ԳԱԶ-3110» մակնիշի 03 ԼԼ 377 համարանիշի ավտոմեքենան սլանալով բարձր արագությամբ՝ հարվածել է ճամփեզրի երկաթե պատնեշին ու ընկել ձորը: «Առավոտի» տեղեկություններով, մեքենան վարել էր 27-ամյա Էդմոն Դերենիկի Խաչատրյանը, վնասվածքներ էին ստացել ուղեւորներ՝ 23-ամյա Լիլիթ Աշոտի Գեւորգյանն ու 27-ամյա Գեւորգ Մանվելի Մուրադյանը: Նրանք տեղափոխվել են Չարենցավանի քաղաքային
ՀՀ-ում հայերենը պիտի լինի կրթության լեզու
Կարապետ Ռուբինյանը դեմ է, որ ՌԴ-ն սատարի ՀԱԿ-ին «Այն մարդիկ, ովքեր համարում են դա Հայաստանի անկախության հետ անմիջական կապ ունեցող հարց՝ դա շատ վտանգավոր եւ կենսական նշանակության խնդիր են համարում: Իսկ ես այդ մարդկանց շարքում եմ»,- «Առավոտի» հարցին՝ օտարալեզու դպրոցների բացման հարցը հասարակության մոտ լուրջ հակազդեցություն առաջացրեց. իսկապե՞ս դա այդքան վտանգավոր խնդիր է, պատասխանեց ԱԺ
ԱՅՍՏԵՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ԲԱՆ ՉԿԱ
Մելիք-Ադամյան հասցեում երեկ սկսվեց ԱԺ չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Ընդդեմ օտարալեզու դպրոցների ակցիայի մասնակիցները պատգամավորներին դիմավորեցին «Ամոթ-ամոթ» եւ այլ բացականչություններով: Ազգային ժողովի պատգամավորները երեկ բավականին լարված էին մտնում կառավարության նիստերի դահլիճ: Իրոք, չափազանց տպավորիչ էր տեսնել, թե պատգամավորները ինչքան էին խեղճանում սուլոցների եւ ամոթանքի բացականչությունների միջով անցնելիս: ԲՀԿ խմբակցության անդամ, հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանին հարցրինք,
ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
Երեկ այս էին պահանջում Քիրամիջյանի ընկերները Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներն ու մայիսի 31-ին ձերբակալված Դավիթ Քիրամիջյանի ուսանողական ընկերները՝ մի քանի տասնյակ մարդ, երեկ ի պաշտպանություն երիտասարդի՝ նրան անհապահ ազատ արձակելու պահանջով համատեղ բողոքի ակցիա էին նախաձեռնել: Նրանք հավաքվել էին Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղից էլ շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Երթը, որի ողջ


















































