Օրվա լրահոսը
ՇԱՆՏԱԺԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆ Է
«Ես եւ մեր թիմը խորապես վիրավորված ենք Լեւոն Տեր-Պետրոսյանից իր արտահայտությունների համար եւ իրեն սպասարկող որոշ լրատվամիջոցների անպարկեշտ զրպարտանքների եւ անձնական վիրավորանքների առնչությամբ: Ավելին, ես իմ ողջ քարոզարշավի ընթացքում ինձ թույլ չեմ տվել անձնական վիրավորանք հասցնել ոչ մի թեկնածուի հասցեին, որովհետեւ դա համարում եմ անընդունելի: Բացի այդ, միակ նախագահի թեկնածուն եմ եղել, որ վերջին տասը
Մոսկվան «ճշգրտում» է իր անելիքը
Երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե հարկադրված կլինի «ճշգրտել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ տարվող քաղաքականությունը», եթե Կոսովոն միակողմանիորեն հռչակի Սերբիայից իր անկախությունը: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, թե «գլխավորապես Ռուսաստանի քաղաքացիներով բնակեցված» այդ տարածաշրջաններում մարդիկ Ռուսաստանից առավել մեծ ծավալներով օգնություն կստանան: Կոսովոյի շուրջ կրքերը հատկապես շիկացան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
Երեւանի քաղաքապետարանը իշխանությունների ճնշման ներքո անհիմն պատճառաբանություններով հրաժարվեց տրամադրել փետրվարի 17-ին Մատենադարանի մոտ, ժամը 12:30-14:00-ը Արթուր Բաղդասարյանի եւ նրան աջակցած ուժերի կողմից հանրահավաք կազմակերպելու համար համապատասխան արտոնագիր, այն դեպքում, երբ նույն օրը, նույն վայրում նախատեսված մեկ այլ հանրահավաքի ժամը 16:00-ն է: Ավելին, որպես այլընտրանք առաջարկվեց տարածք՝ մեկը Էրեբունիում, մյուսն էլ «Դինամո» մարզադաշտի մոտ, որտեղ գրեթե
«ԷՍ Ի՜ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈՎ»
Երեկ տեսնելով Էջմիածին քաղաքում հավաքված բազմությունը՝ ոգեւորությունը չթաքցրեց Նիկոլ Փաշինյանը Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը իր քարոզարշավը մարզերում ավարտեց Արմավիրում՝ այցելելով նախ Մասիս, ապա նաեւ Էջմիածին քաղաքներ: Այս երկու քաղաքներում էլ նրա ընդունելությունը իսկապես բացառիկ ջերմ էր: Մասիսում տեսնելով հավաքվածների բազմությունը, ի դեպ, տեղի ոստիկաններից մեկի խոստովանությամբ, ՀՀ առաջին նախագահի հետ
«ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻ»
Երեկ խոստացավ Շիրակի մարզ այցելած վարչապետ Սերժ Սարգսյանը Վաղ առավոտից կարելի էր ականատես լինել, թե ինչպես Գյումրիի դպրոցներից տնօրենները զանգվածաբար տեղահանում էին դպրոցականներին՝ նրանց վարչապետի այցից երկու ժամ առաջ թատերական հրապարակում սառեցնելով: Եվ եթե Գյումրիում երեխաներին հայ էստրադայի աստղերն էին զբաղեցնում՝ ճոխ համերգ տալով, ապա գյուղերում պատկերը ողբերգական էր: Օրինակ, Ազատանում ցրտահարված դպրոցականները մեկ ժամ
ԿԱ ՄԵԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
«Ես ամենեւին համաձայն չեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմնական թեկնածուների մեջ է: Կա մեկ հիմնական թեկնածու՝ Սերժ Սարգսյանը, եւ իմ անձնական կարծիքով՝ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, մնացած բոլոր թեկնածուների շանսերը շատ ավելի մեծ են»,- երեկ «Առավոտին» ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Կարդացեք
Վթարի պատճառը պարզ չէ
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երեկ թռիչքի պահին վթարի է ենթարկվել Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության SRG-100 մարդատար ինքնաթիռը: Ինքնաթիռն օդում՝ 4-5 մետր բարձրության վրա, կտրուկ թեքվել եւ ընկել է՝ ձախ թեւով հարվածելով թռիչքուղուն: Մոտ 200 մետր գետնի վրա սահելուց հետո ինքնաթիռը 2 մասի է բաժանվել, ապա ամբողջությամբ այրվել է: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար
Աշխատանքները պարալիզացվում են վարչապետի պատվի՞ն
Այսօր Շիրակի մարզի գրեթե բոլոր պետական հիմնարկների, այդ թվում դպրոցների աշխատակիցներին ու աշակերտներին հրահանգված է մի մարդու պես ներկայանալ նախագահացու Սերժ Սարգսյանի քարոզարշավին: Եւ որպեսզի չստացվի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին շիրակցիներն ավելի ջերմ են ընդունում, քան իշխանական թեկնածուին, մարզի բարձրաստիճան պաշտոնյաները դեռեւս մեկ շաբաթ առաջ բոլոր պետական հիմնարկների ղեկավարներին ստիպել են ապահովել համապատասխան «գլխաքանակ»: Ընդ որում,
ՀԱՃԱԽՈՐԴԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ
ՕԵԿ նախագահի վրա հիմա հարձակվում են թե՛ իշխանությունը, թե՛ արմատական ընդդիմությունը Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու խոշոր հարված ստացավ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նա սկսեց աշխատել միանգամից 3 «ճակատով». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին հասկացնում էր, որ շուտով կմիանա իրենց, Սերժ Սարգսյանի թիմի հետ բանակցում էր, իսկ Քոչարյանից ապագա վարչապետ դառնալու
Հարցեր ՀՀ նախագահի թեկնածուներին
Ոմանք պատասխանել են, ոմանք՝ ոչ Երեկ «Ուրբաթ» ակումբում ամփոփվեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թեւի իրականացրած «Երիտասարդություն, կայուն զարգացում եւ 2008 թ. նախագահական ընտրությունները Հայաստանում» ծրագրի արդյունքները: Երեւանի եւ մարզերի շուրջ 500 երիտասարդ ընտրողներ քննարկումների միջոցով կազմել էին իրենց մտահոգող 33 հիմնախնդիր պարունակող հարցաշար եւ ներկայացրել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին: «Թեկնածուների մի մասը ուղղակի
«ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆՔ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ»
«Արմենոիդսի» ստեղծագործությունները անվճար տեղադրված են ինտերնետային կայքերում Հայաստանյան շոու-բիզնեսում կան եզակի ներկայացուցիչներ, որոնք, ի տարբերություն իրենց շատ կոլեգաների, գործում են ազատ եւ գրագետ: Դրանց թվում է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում մեծ լսարան ունեցող, 2005-ից գործող «Արմենոիդսը»: Այս երաժշտական կոլեկտիվը, հիրավի, աշխատում է արեւմտյան չափանիշներով, ունի թարգմանիչ, հասարակայնության հետ կապերի պատասխանատու, զանազան մասնագետներ եւ այլն:
Առաջատարը Տեր-Պետրոսյանն է
Ըստ ԵՄԱ դիտարկումների, խոսքը բացասական լուսաբանումների մասին է Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ եւ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացրած 8 հեռարձակվող ԶԼՄ-ներում՝ ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանման դիտարկման՝ հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածի արդյունքները: Դիտարկվել են «Հ1», «ԱԼՄ», «Արմենիա», «հ2», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» TV-ները եւ Հանրային
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՊԱՌԱԿՏՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին երեկ «Փաստարկ» ակումբում հարց ուղղեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե «հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպությունների դիրքորոշումները, քաղաքացիական շարժման մասնակիցների կարծիքը, հարյուր հազարավոր աջակցող խմբերի դիմումները»՝ որոշել են «Ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր միավորումների խնդրին անդրադառնալ
Շտաբը թաղապետարանից շատ գործ է անում
Բնակիչները, օգտվելով նախընտրական շրջանից, թաղապետարանի հետ կապված իրենց հարցերը լուծում են շտաբի միջոցով: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարեւանությամբ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից մեկն է: Այդ շտաբի մուտքի մոտ այս օրերին մշտապես հսկայական հերթեր են գոյանում: Գազի, ջրի, բնակվարձի, էլեկտրաէներգիայի, ցանկացած կոմունալ-կենցաղային, մինչեւ անգամ բանակի հետ կապված հարցերով բնակիչները դիմում են շտաբին: Պատճառն
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՐԸ ՄԵԾ Է
Արագածոտնի մարզում ՀՅԴ-ն համոզված է, որ առաջատարն իրենց թեկնածուն է, ՕԵԿ-ը՝ իրենց, Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էլ վստահ են, որ իրենք են հաղթելու: Ի տարբերություն մյուս մարզերի, Արագածոտնում դպրոցի տնօրեններն ու մանկավարժներն ակտիվ քարոզարշավ են տանում ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին, քանի որ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նույնպես դաշնակցական է: Օրերս Աշտարակում լուրեր էին տարածվել,
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ Է»
«Անանիա Շիրակացի» համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «Քաղաքական իրավիճակը շատ եւ շատ լուրջ է: Դեռ դեկտեմբերին եմ ասել, որ ընտրությունների նախաշեմին կձեռնարկվեն աննախադեպ գործողություններ, որոնց խնդիրն է պառակտել հասարակությունը, սենսացիոն «բացահայտումներ» կլինեն»: Ըստ Արտաշես Գեղամյանի, այժմ արդեն պարզ է, որ այդ «բացահայտումները» վերաբերում
Զեկուցում են
Առաջիկա ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում ամփոփված են հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 9-ը անցկացված դիտարկման արդյունքները: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, զեկույցում ասված է, որ քարոզարշավի փուլում «ի տարբերություն մյուս թեկնածուների, Լ. Տեր-Պետրոսյանը իշխանությունների հասցեին նսեմացնող արտահայտություններ է արել»: Անդրադարձ կա հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպին, որը «վերաբերում էր մի
ՆԺԿ-ն՝ Տեր-Պետրոսյանի հետ
«Տրամաբանական շարունակություն» «Ինչպես եւ կանխատեսվում էր, 2007թ. Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Նոր ժամանակներ» կուսակցության, «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» կուսակցության համատեղ ջանքերով բարձրացված համաժողովրդական շարժման ալիքը իր տրամաբանական զարգացումը ունեցավ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: «Նոր ժամանակներ» կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հասարակությունն իր մեջ ուժ է
ՀՅԴ-Ի ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ «ԶԻՆԱԴԱԴԱՐՆ» ԱՎԱՐՏՎԵՑ
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանի հետ: – ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, որում առկա էր շատ կոշտ քննադատություն Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, արդյոք նշանակո՞ւմ է, որ այլեւս ոչ եւս են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էիք բերել նրա հետ 2007-ի սեպտեմբերի հանդիպման ժամանակ: – Այո՛,
ԿՀԱՂԹԻ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Ասում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը – ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը օրերս է վերադարձել Մոսկվայից: Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ է կարեւոր արտաքին աշխարհի վերաբերմունքը ՀՀ նախագահի թեկնածուների նկատմամբ, եւ որքանո՞վ դա կարող է վճռորոշ լինել ՀՀ քաղաքացիների նախընտրությունների իմաստով: – Նախ՝ ընդգծեմ. մենք պետք է սովորենք, որ ինքներս ենք ընտրում մեր երկրի նախագահին, եւ չպետք
ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ ՄԻ՛ ԽՈՍԵՔ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Մեղրիում հայտարարեց, թե իրականում կա նախագահի երկու թեկնածու՝ ինքը եւ Սերժ Սարգսյանը. «Մնացյալ թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել, ինչպիսի հայրենասիրական ճառեր, ինչպիսի բարոյական սկզբունքներով էլ, քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը այս ընտրություններին, նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի սայլին: Եվ այդ թեկնածուների շարքը սպառնում է համալրել նաեւ Արթուր
ԸՆԴԴԵՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում սատարելու մասին, իշխանական քարոզչամեքենան լծվեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին «պետական դավաճան» համարելու գործին: Երեկ «Ժառանգությունը» հերքել է նույն օրը «Հայոց աշխարհ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում հրապարակված «Ժողովուրդը պետք է ճանաչի իր հերոսներին. Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ցեղասպանությունը» վերտառությամբ նյութը, որտեղ ուղղակի
ՀԵՌԱՑՐԻՆ՝ ՍԵՐԺԻՆ ՉՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
Օրերս «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը մի քանի հոգու աշխատանքից ազատել է իշխանական թեկնածուին «պադեռժկա» անելուց կտրականապես հրաժարվելու համար: Երեկ այս մասին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում բարձրաձայնեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում ներկայացնելով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ վերոհիշյալ հիմնարկի հարյուրավոր աշխատակիցների մի լավ «մշակում են»՝ ոչ միայն ցուցակներ պահանջելով իշխանական թեկնածուի օգտին, այլեւ ստիպում են ընտրության
Արման Մելիքյանն էլ չի՞ գուշակում
Երեկ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտնեց, որ եթե «լուրջ խոսենք», ապա չգիտենք, թե ով կլինի մեր երկրի ապագա նախագահը: Ըստ նրա, անորոշության պատճառն այն է, որ հիմնական թեկնածուներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին չսատարողների թիվն ավելի մեծ է, քան սատարողներինը: «Ցավոք սրտի, այսօր Հայաստանում բավականին թեժ նախընտրական պայքար
«ԼՈՌՎԱ ՁՈՐԸ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Մոտ մեկ տարի է, ինչ գործում է «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը, որի կազմում ընդգրկված են հանրապետության տարբեր քաղաքներում ու մարզերում բնակվող՝ նախկին Թումանյանի տարածաշրջանի ներկայացուցիչները: Միությունը ապաքաղաքական է, որի անդամները հիմնականում անկուսակցականներ են, սակայն կան նաեւ ՀՀՇ-ի, «Օրինաց երկրի», ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ: Կազմում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, դոկտորներ: Նպատակն է՝ նպաստել նախկին Թումանյանի տարածաշրջանի
Խոստանում է ազատե՞լ տնակներից
Ըստ Վազգեն Մանուկյանի, 3 տարում լիարժեք հնարավոր է լուծել Գյումրիի 4000 անօթեւանների բնակարանային խնդիրը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ՝ անցավ բավականին հանգիստ մթնոլորտում: Նախագահի թեկնածուն իր քարոզարշավը գերադասել էր անցկացնել Գյումրիի հյուրանոցներից մեկի՝ «Արաքսի» ոչ այնքան մեծ դահլիճում ու, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ որոշել էր հանդիպումն անցկացնել կենդանի ձեւով, ընտրազանգվածի հետ երկխոսության՝
ԶՂՋԱՑՈՂԻՆ ԹՈՒՐ ՉԻ ԴԻՊՉԻ
Խնդիրը միացյալ ընդդիմությանը սատարելն է Նորից իմ ժողովուրդը կանգնած է պատմական ընտրության առաջ: Նրանից, թե ինչպիսին կլինի այդ ընտրությունը, կախված է, թե ինչպես նա կապրի առաջիկա երկու տասնամյակում: Թեեւ մենք ընտրում ենք նախագահ՝ հերթական հնգամյա ժամկետով, փաստացի այս ընտրություններով մենք կարող ենք ճանապարհ բացել մոտակա 15-20 տարում Քոչարյան-Սարգսյան կլանի կողմից իշխանության զավթման համար: Մեր պատմության
Աստվածապարգեւ իշխանություն
«Լսեցե՛ք, ով թագավորներ, եւ հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ականջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը՝ Բարձրյալից. Նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները…» (Իմաստություն Սողոմոնի 6.1-5) Ցանկացած իշխանություն՝
ԵՍ ԵՎ ՄԵՆՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ընտրողի խոհերը Ազատության հրապարակը նորից բազմամարդ է, ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կանչով հավաքված ծով մարդիկ՝ այնքան ոգեշնչված, որ ինձ հայտնվում են պատկերներ, որ թվում է՝ չքացել էին առանց հիշատակ… Կենդանանում է 1991թ. սեպտեմբերի Հայաստանը՝ ազատությամբ եւ անկախ պետականություն հռչակելու հաստատակամությամբ միասնականացած ժողովրդով… Սեպտեմբերի Ազատության հրապարակի մարդկային ծովը ծփում էր: Տոն էր, ու խնդում, ցնծում, պարում-պատմում էր
Կարծիք են արտահայտում ու քարոզում
Շուշան Պետրոսյանն ու Հրանտ Թոխատյանը յուրովի գովազդում են ՀՀԿ առաջնորդին Նախագահական ընտրությունների քարոզարշավին իրենց գործուն մասնակցությունն է ցուցաբերում հայկական շոուբիզնեսի «աստղաբույլը»: Նրանք համախմբվել են Սերժ Սարգսյանի շուրջը եւ «ծաղկեցնում» են նրա քարոզարշավը: Ինչ-որ չափով դա հասկանալի է, քանի որ, ինչպես հայտնի ասացվածքն է ասում, ով վճարում է՝ նա էլ պատվիրում է երաժշտությունը: Վարչապետի քարոզարշավին մասնակցում