Օրվա լրահոսը
Կյանքը շարունակում է թանկանալ
Սպառողական շուկայում կրկին գնաճ է արձանագրվել, ապրիլին գները աճել են 1.3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի համաձայն՝ այս ամիս պարենային ապրանքների գները թանկացել են 0.7%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է մսամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի, մրգի 0.9-4.8% գնաճով: Նախորդ ամսվա համեմատ 1.5-26.4 տոկոսով թանկացել են կիտրոնը, խաղողը, տանձը, նարինջը, մանդարինը, նուռը, բանանը: Շաքարավազի
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ
Հսկա բուժհիմնարկները վճարում են ավելի քիչ, քան գյուղական տպարանները Սկիզբը՝ երեկվա համարում Շարունակում ենք անդրադառնալ 2010թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի կազմած՝ «1000 խոշոր հարկ վճարողների» ցանկին եւ ներկայացնել որոշ դիտարկումներ: Բուհեր եւ այլ կրթական հաստատություններ Խոշոր հարկատուների մեջ հայաստանյան բուհերից առաջինը Երեւանի պետական համալսարանն է, որը գրավել է պատվավոր 92-րդ տեղը՝ մուծելով 183
ՄԵՐ ԸՆԿԵՐՈՋԸ
Այսօր Գրիգոր Ղոնջեյանը կդառնար 51 տարեկան։ Սակայն 6 ամիս առաջ անժամանակ մահը նրան տարավ մեզանից: Եվ այսօր, թախիծով, բայց նաեւ վառ հիշողություններով մենք միանում ենք նրա բոլոր հարազատներին, բարեկամներին, մտերիմներին ու ընկերներին, ովքեր բախտ են ունեցել ճանաչել ու վայելել այդ կենսախինդ ու հումորով մարդուն, իսկական քաղաքացուն ու մտավորականին, իր եւ կողքինների նկատմամբ խստապահանջ ու ուղղամիտ
«Խիստ վերահսկողություն»
Հենց այդ «գրիֆի» պայմաններում էլ չի բացահայտվում լրագրող եւ փաստաբան Արգիշտի Կիվիրյանի գործը: Ուղիղ մեկ տարի առաջ, ապրիլի 30-ի վաղ առավոտյան, իր տան շքամուտքում առնվազն երեք անհայտ անձինք, որոնք զինված են եղել փայտե մահակներով եւ հրազենով, դաժան ծեծի էին ենթարկել «Armenia Today» էլեկտրոնային թերթի խմբագիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ եւ «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրեն Արգիշտի
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՆՇԱՆԻ ՄԱՏԱՆԻՆ
ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը վստահ է, որ գյուղացու մասին պետք է լրջորեն մտածել, քանի դեռ շատ ուշ չէ: Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանն անցած քառօրյայի ժամանակ կառավարությանն ուղղեց մի շարք հարցեր, որոնք առայժմ անպատասխան են: Պատգամավորի մտահոգությունը գյուղական խնդիրներն են: ԱԺ հերթական հայտարարությունների ժամին Լյովա Խաչատրյանը հայտարարեց. «Ոչ մի երկիր չի կարող կերակրել մոտ
ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ՝ «ԱՐՏԱՌՈՑ ԳՈՐԾԻ» ՄԱՍԻՆ
Երեկ ՀՀ դատախազության դպրոցում համակարգչային կենտրոնի բացման ժամանակ անդրադառնալով ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի սպանությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասաց, որ այդպիսի երեւույթները մեզ համար խորթ են. «Չարենցավանի միջադեպը, իրոք, մեծ աղմուկ է հարուցել հասարակության շրջանում: Դա արտառոց դեպք է, քանի որ մարդն ինքնասպանություն է գործել հենց ոստիկանի ապօրինի գործողությունների պատճառով: ՀՀ իրավապահ մարմինները
Ադրբեջանցի պատվիրակը մեղադրել է Նաիրա Զոհրաբյանին
Սակայն ո՛չ նա, ո՛չ ինքը՝ Զոհրաբյանը, երեկ հնարավորություն չունեցան ԵԽԽՎ-ում հնչեցնել իրենց ելույթները: ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց «Միգրանտներ եւ փախստականներ. շարունակվող մարտահրավեր Եվրոպայի խորհրդի համար» զեկույցը, որը հեղինակել է շվեյցարացի պատվիրակ Դորիս Ֆիալան: Բնական էր ենթադրելը, որ նման զեկույցի քննարկումը հաստատ կվերածվի ԵԽԽՎ-ում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների հերթական խոսքային փոխհրաձգության: Սակայն նիստը վարողները սահմանափակեցին ելույթները՝ խոսքի
ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ՃԱՆԱՉԵՔ ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ
ԵԽԽՎ-ն ապրիլի 29-ին ընդունած 1728 բանաձեւով կոչ արեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ միասեռական զույգերին տալ «մերձավոր ազգականի» կարգավիճակ: Մինչեւ ապրիլի 29-ին ԵԽԽՎ Շվեյցարիայի սոցիալիստ պատվիրակ Անդրեաս Գրոսսի հեղինակած՝ «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» զեկույցը քննարկելը եւ բանաձեւն ընդունելը՝ ԵԽԽՎ 500 պատվիրակների էլեկտրոնային հասցեները ողողվում էին նման նամակներով. «Մեր կազմակերպությունը՝ «Ֆրանսիայի մահմեդական արվամոլները»,
«ԳԻՏԵՆՔ, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
Համոզված են հայ կոմունիստները, չնայած իրենք այս տարի էլ տարբեր կուսակցական կառույցներում եւ յուրովի կնշեն ոչ միայն Աշխատավորության օրը, այլեւ կուսակցական առաջիկա տոները: Այսօր՝ Աշխատավորների միջազգային օրը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կանցկացնի ավանդական մայիսմեկյան շքերթ: Մայրաքաղաքի փողոցներում կրկին կհայտնվեն կարմիր վզկապներով պիոներներ, տարբեր առիթներով ստացած շքանշաններով զարդարված եւ հատուկ այդ օրվա համար փայած-փայփայած կոստյումներով տարեց կանայք
ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵԽԽՎ-ՈՒՄ ԷԼ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՂԱՆ
ԵԽԽՎ-ում Մոլդովայի պատվիրակ Վալերիու Ջիլեթչին «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» բանաձեւի ապրիլի 29-ի քննարկման ընթացքում հայտարարեց, թե կոչ անելով ԵԽ անդամ երկրներին ապահովել միասեռական ամուսնությունների իրավաբանական ճանաչումը՝ այն խաթարում է ամուսնության եւ ընտանիքի ավանդական սկզբունքները: Հիշատակեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12 հոդվածի համաձայն՝ «տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու
Ապրիլի 30
ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՎ 1915 թ.
Արդուշեն (Բաղեշի՝ Բիթլիս նահանգի Գենջի (Բինգյոլ, Ճապաղջուր) գավառ) Ճապաղջրի գավառակ, Ճաբակ ջուր, Ճապաղջուր, Ճապաղջուրի գավառակ, Ճապաջուր, Ճապղջուր, Չաբակչուր, Չապակչուր, Ջաբալջուր, Ջաբաքչուր, Ջաբաքչուրի կազա, Ջապաղջուր- Գավառակ (կազա) Գավառ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհում: Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Գենջի գավառում: Տարածվում էր Ճապաղջուր գետի հովտում: Տարածքով համապատասխանում է Հաշտյանք գավառի մի մասին: Այստեղով հոսում են Արածանիի ավազանի
Մոցարտի երաժշտությունը լավացնում է տեսողությունը
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Սոնատներ երկու դաշնամուրի համար» ստեղծագործությունը լսելը նպաստում է գլաուկոմայով եւ տեսողական ֆունկցիաների այլ նյարդային խանգարումներով տառապող հիվանդների տեսողության լավացմանը: Փորձերին մասնակցել է տեսողության խանգարումներով տառապող 60 հիվանդ: Մասնակիցների կեսը տեսադաշտի մեքենայացված ուսումնասիրությանը պատրաստվել էր Մոցարտի երաժշտության տակ, մինչդեռ մյուսները սպասում էին թեստավորմանը՝ լիակատար լռության մեջ: Տեսադաշտի մեքենայացված հետազոտությունը տարածված մեթոդ է տեսողական
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ
Դա է պատճառը, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ամեն ինչով նման է ռուսական տարբերակին Արդեն 1 ամիս «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուն, որը հասարակության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Չնայած այդ հաղորդումն արդեն մեծ լսարան ունի, սակայն դրա կազմակերպման եւ բնույթի վերաբերյալ բազմաթիվ հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են. օրինակ՝ ինչո՞ւ է հաղորդումը հայկական
Հայ շախմատիստների նոր նվաճումները
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Սոֆիայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստը երեւանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս: Սան Պաուլուում անցկացված օփենում բրազիլահայ պատանի շախմատիստ Արմեն Բրուտյանը, 7,0 հնարավորից վաստակելով 6,0 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: Շախմատի Լիբանանի պատանիների եւ աղջիկների առաջնությունում հայ շախմատիստները հերթական անգամ փայլել են բարձրակարգ մրցելույթներով: Ըստ տարիքային խմբերի, այդ
«Հայաստանի օլիմպիական աստղերը»
ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության «Ժառանգություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ տպագրվել է պլակատ՝ «Հայաստանի օլիմպիական աստղերը» անվանումով: Պլակատում ներկայացված են ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի 13 չեմպիոնները: Արխիվային այն լուսանկարները, որոնք եղել են սեւ-սպիտակ, համապատասխան մշակումից հետո վերածվել են գունավորի: Բացի չեմպիոնների լուսանկարներից, պլակատում առանձին սյունակով ներկայացված է նաեւ օլիմպիական խաղերի մեր արծաթե եւ
Անանդն առաջ է անցնում
Սոֆիայում աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտի չորրորդ տուրում հնդիկ գրոսմայստերը 32-րդ քայլում պարտության մատնեց բուլղարացի հավակնորդին եւ հաշվի մեջ առաջ անցավ՝ 2,5:1,5: Հետաքրքիր է, որ մրցապայքարում գրանցված երեք հաղթանակներն էլ գրանցվել են սպիտակներով խաղացողի օգտին: Երեկ շախմատիստները հանգստանում էին, իսկ այսօր կայանալիք հինգերորդ տուրում սպիտակներով խաղալու է Տոպալովը:
Հաղթանակ դեռ չեն տարել
Նալչիկում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ին մասնակցող մեր երկու շախմատիստուհիները դեռ հաղթանակ չեն տոնել: Երրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի արեց չինաստանցի Հու Յիֆանի հետ, իսկ Էլինա Դանիելյանը կրեց երկրորդ պարտությունը, այս անգամ Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւայից: Չորրորդ տուրից առաջ, որում Մկրտչյանի մրցակիցը Չժաո Սյուեն էր, իսկ Դանիելյանինը՝ Պիա Կրամլինգը, Լիլիթը 1,0 միավորով ընթանում էր
20 տարի անց
Բիրմինգհեմում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը վերջապես լուրջ հաջողություններ արձանագրեց: Երիտասարդների պայքարում, որտեղ խաղարկվում էին նաեւ Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, հանդես եկած Արթուր Դավթյանը, հենացատկում գերազանցելով բոլոր մրցակիցներին, նվաճեց չեմպիոնի կոչումը: Նա մեկ բրոնզե մեդալի էլ արժանացավ նժույգաթափում: ՀԱՕԿ-ի կայքը տեղեկացնում է, որ սրանք քսան տարվա ընդմիջումից հետո սպորտային մարմնամարզությունում հայաստանցի պատվիրակների նվաճած
ՀՐԱՅՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼ
Հայաստանցի բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը շարունակում է պայքարը Բաքվում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Նա մեր հավաքականի միակ ներկայացուցիչն է, որ մնացել է ռինգում եւ անհավասար պայմաններում շարունակում է պայքարել ինչպես մեդալի, այնպես էլ՝ Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Երեկ Հրայրը հարեւան հանրապետության մայրաքաղաքում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը՝ 8:0 հաշվով պարտության մատնելով
ԱՆՁՐԵՎՈՏ ԳԱՐՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԹԵՆԻՍԻՆ
2010 թվականի կանանց թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարի բացումը պիտի տեղի ունենար ապրիլի 28-ին, սակայն Երեւանում տեղացող հորդառատ անձրեւների պատճառով այն ավելի քան մեկ օր հետաձգվեց: «Fed Cup»-ը համարվում է աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը՝ հավաքականների միջեւ: Այս տարի մրցաշարին Հայաստանի ընտրանու հետ մեկտեղ մասնակցում են Վրաստանի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ
Ավանգարդիստական լուսանկարչություն
Կամ Սերգեյ Քոսակյանի անհատական «ձեռագիրը» Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ սիմպոզիում-քննարկում՝ նվիրված գեղարվեստական լուսանկարչության հիմնախնդիրներին: Շատերի մտահոգությունն այն է, որ աստիճանաբար արվեստի այս տեսակն անկում է ապրում, իր հետ տանելով շատ ավանդույթներ: Այս մասին մեզ տեղեկացրեց երիտասարդ լուսանկարիչ Սերգեյ Քոսակյանը՝ նկատելով, որ Հայաստանն էլ ունի լուսանկարչական դպրոցի ավանդույթներ ու, թեեւ վերջին տարիներին դրանք նկատելի չեն, այսօր
ՎԱՀԱՆԱԿՆԵՐ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում երեկ տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ: Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի այս նախաձեռնությունը մեկն էր այն միջոցառումների շարքից, որոնք միտված են Հայաստանի պատմամշակութային եւ բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը եւ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը: «Սեփական մշակույթով հպարտանալը դեռ բավական չէ. մենք պետք է պահպանենք այն՝ մեր երեխաներին փոխանցելու եւ
Ջոն ՄքԼաֆլինը, Արթոն եւ հրավառությունը
Ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի՝ Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որի բացառիկ հյուրն էր Արթո Թունչբոյաջյանը: Բրիտանացի լեգենդար կիթառահարն ասաց, որ ուրախ է հնագույն Հայաստանում հանդես գալու համար: Այնուհետեւ օպերային թատրոնի դահլիճում իսկական երաժշտական հրավառություն սկսվեց, որն ուղեկցվում էր բրավոների տարափով ու բացականչություններով:
«ՊԵՏՔ ՉԷ ՊԻՏԱԿ ԿՊՑՆԵԼ»
Ըստ Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի՝ օպերային թատրոնի բոլոր արտիստներն արժանի են հերոսի կոչման :Պատրիցիա Պաչեն (ձախից) փորձի ժամանակ: Կ. Դուրգարյանը գոհ է օպերային թատրոնի արտիստներից: Ազգային օպերային թատրոնում եռուզեռ է՝ «Աիդա» օպերան են պատրաստում: Հայ երգիչների հետ այս պահին աշխատում է իտալացի սոպրանո Պատրիցիա Պաչեն, որը հանդես է եկել Իտալիայի բոլոր օպերային
Ձու շպրտողներին կդատեն որպես խուլիգանների
Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի ունեցած անկարգությունների փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Կիեւի դատախազությանը: Հարուցված քրգործով անցնում են այն պատգամավորները, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Գերագույն ռադայի նիստերի դահլիճում ծավալված ծեծկռտուքին, ձվանետմանն ու ծխակոն այրելուն: Դատախազությունը հետաքննությանն աջակցելու կոչով դիմել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ խնդրելով իրենց տրամադրել ֆոտո-տեսանյութեր, որոնք
Բագապշի նոր հրահանգները
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը երկրի ներքին գործերի նախարարությանը հրահանգել է ինքնահռչակ այդ պետության տարածքում ռուսական համարներով ավտոմեքենաները չկանգնեցնել: Բագապշն ընդգծել է, որ ռուս զբոսաշրջիկները Աբխազիա են գալիս հանգստանալու եւ երկրի տարածքում նրանց ծախսած գումարներն ուղղվում են Աբխազիայի պետբյուջեի համալրմանն ու ՆԳՆ աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը: «Ես հենց այնպես չեմ հրահանգել ՆԳՆ-ին՝ ռուսական համարներով մեքենաները չկանգնեցնել: Եթե
Ռուսաստանը հիասթափված է, բայց ուժի կիրառմանը դեմ է
Ռուսաստանը հիասթափված է միջազգային հանրության առաջարկները մերժելու՝ Իրանի արձագանքի առնչությամբ, բայց միաժամանակ անընդունելի է համարում Թեհրանի նկատմամբ ուժի կիրառման կոչերը: Այս մասին, ըստ BBC-ի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ունեցած իր ելույթում: Նախարարը շեշտել է, թե՝ Թեհրանի նկատմամբ ուժի կիրառումը կհանգեցնի աղետալի հետեւանքների, այդ թվում՝ Եվրոպայի, բայցեւ առավելապես Մերձավոր եւ Միջին
Թուրքական անցուդարձ
Ապրիլի 29-ին Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու էին հայ-թուրքական արձանագրությունների, նաեւ Իրաքում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված հարցերը: News.am-ը, վկայակոչելով թուրքական «Internethaber»-ը, տեղեկացնում է, որ նախատեսված էր, որ Ազգային անվտանգության խորհրդի այդ նիստում ելույթով հանդես էր գալու երկրի Ազգային հետախուզության (MIT) նոր գլխավոր խորհրդականը, ում անունը դեռ չի հրապարակվել: Նույն աղբյուրի մատուցմամբ, Թուրքիայում ամենահեղինակավոր՝ Աբդու
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ Է. ԱՅՍՏԵՂ ՏԵՐԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԵՆ
Պենտագոնը հայտարարել է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կառավարությունը երկրի շրջանների քառորդ հատվածի աջակցությունը չի վայելում: ԱՄՆ պաշտպանության գերատեսչության զեկույցում ասված է նաեւ, որ աֆղանցիների մեծամասնությունը կամ անտարբեր է կենտրոնական կառավարության նկատմամբ, կամ պաշտպանում է ապստամբ-գրոհայիններին: Աֆղանստանի իշխանությունների նկատմամբ անվստահության պատճառը, ինչպես փոխանցում է BBC-ն, զեկույցում համարվել է կոռուպցիան եւ պաշտոնյաների շրջանում դրա դեմ պայքարի


















































