Օրվա լրահոսը
Կարապետիչից շնորհակա՞լ չեն
Թեեւ առաջինը նա «Ժառանգությանը» զգուշացրեց Սեւանում իրենց ընտրական հանձնաժողովների տեղերի վաճառքի մասին: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են արվել բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների վրա ազդեցություն գործել՝ հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին տիրանալու համար: Ի պատիվ կուսակցության անդամների, գրեթե
«ԴԱՌՆԱՍ ՆԱԽԱԳԱՀ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻԴ ՏԵՐԸ ԼԻՆԵՍ»
Դավիթաշենում այսպիսի մաղթանք հնչեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ: Աջափնյակի Շինարարների փողոցի հրապարակում դեռ կեսօրից մարդիկ էին հավաքվում, էստրադայի աստղերը «երգում» էին, իրականում՝ ուղղակի բեմի վրա գնում-գալիս էին, իսկ հնչում էր ձայնագրված երգը: Ասում են, լավ էլ հոնորար են ստանում դրա համար:
ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱ ԿՏԱ՞Ն
Այսօր լրանում է հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4 ձերբակալված անձանց անազատության մեջ պահելու վերջնաժամկետը: Երեկ Երկրապահ կամավորականների մի մեծ խումբ իր զինակից ընկերների՝ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, նաեւ Տիգրան Բաղդասարյանի եւ Հայկ Գեւորգյանի ճակատագրով անհանգստացած՝ Երեւանից մեկնել էր Թալին: Հիշեցնենք, որ հիշյալ չորս անձանց երկու օր առաջ ձերբակալել էին հունվարի 27-ին ՀՀ
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ
«Երբ 1989-ի մայիսին Մատենադարանի հրապարակում դիմավորում էինք խորհրդային բանտից ազատված «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին՝ երկրի անհայտ անկյուններից այստեղ հասած միլիոնանոց միտինգում արդեն կային ծպտված դաշնակցականներ, իշխանամետ ռամկավարներ, հին ու նոր անկախականներ, ցեղակրոն ու հնչակ: Լիքը կոմունիստներ: Պետական անճանաչ ու օրենքով գողեր, բթամիտ չարչիներ, խորհրդային ոստիկանի համազգեստով կարգին հայեր: Իրենց շան բախտին քար նետող այսօրվա իշխանավորները նույնպես:
ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԳՈՐՐԵՍ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ
Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,163 կգ) հանդես եկող IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, որը 2007 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ IBF-ի վարկանիշային ցուցակում 5-րդն է, փետրվարի 2-ին Ֆիլիպինների Կեբու Սիթի քաղաքի «Waterford Cebu Citi Hotel»-ում հանդիպելու է այդ երկիրը ներկայացնող Զեդ Գորրեսի հետ: Մենամարտի հաղթողը կդառնա գործող չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի
Տեր-Պետրոսյանը Գեղարքունիքում էր
Նրա հանդիպումներն այստեղ բազմամարդ են եղել Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ հակադարձել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, թե՝ Տեր-Պետրոսյանն ուզում է «քիրվայություն» անել Ադրբեջանի հետ: «Եթե ինքը (Ռոբերտ Քոչարյանը) ժողովուրդների համագործակցությունը, բարիդրացիականությունը հասկանում է որպես քիրվայություն, դա իր կուլտուրայի արտահայտությունն է. ուրիշ
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ»
Կարծում է «Իզվեստիայի» մեկնաբանը «Իզվեստիան» իր հունվարի 28-ի համարում հրապարակել էր ՀՀ նախընտրական իրավիճակին նվիրված մի վերլուծություն, որը ստորագրված է քաղաքագետ Միխայիլ Վորոնինի կողմից: Հոդվածը սկսվում է փաստերի այսօրինակ շարադրումից. «ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը թողնում է իր պաշտոնը երկրի ղեկավարման տասը տարիներից հետո, տարիներ, որոնք Հայաստանի համար նշանավորվել են տնտեսական աճով եւ կայունությամբ»: Ըստ
Ի՞նչ են ակնկալում արվեստագետները
Ոմանց պետությունից փող է պետք, ոմանց՝ մրցանակ, մյուսներին՝ բարոյական աջակցություն Ինչ են հասկանում մշակույթի գործիչները՝ պետական հոգածություն հասկացության տակ, արդյո՞ք դա միայն գումարի տեսքով պետք է լինի: Արվեստագետների մեծ մասը խուսափեց պատասխանել հարցին, որի տակ որեւէ ենթատեքստ չկար: Գտնվեցին նաեւ համարձակները, որոնց խոսքը ներկայացնում ենք առանց լրագրողական միջամտության: Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ
«ԸՆՏՐԵ՛Ք ԱՊԱԳԱՆ, ՀԱՐԳԵԼԻ ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐ»
Իրեն նկատի ունենալով՝ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը Երեկ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հանդիպեց ընտրողների հետ: ԺԿ նախագահը ժողովրդի հետ անկեղծացավ Արտաշատի հրապարակում, անձրեւի տակ, որովհետեւ դահլիճ չէր տրամադրվել իրեն՝ նախօրոք չվճարելու պատճառաբանությամբ: Թեկնածուն ասաց, որ սկզբում իրեն հավատացրել են, թե ցանկացած պահի կարող է գալ
«Գաղտնի» թեստեր, հայտնի արդյունք
«Թեստմետր» կրթական ՍՊԸ-ից շատ են դժգոհում Քանիցս անդրադարձել ենք «Թեստմետր» ՍՊԸ-ի գործունեությանը, որը վճարովի հիմունքներով առաջարկում է պետական ավարտական եւ միասնական քննություններին նմանեցված փորձնական ստուգարքներ ու խոստանում, որ դրանք կօգնեն լավ պատրաստվել բուն քննությանը: Փաստենք, որ ԿԳ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) նույն ծառայությունը մատուցում է անվճար: «Թեստմետրի» յուրաքանչյուր «փորձարկվող» մեկ քննության համար վճարում
ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐՈ՞Վ ԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ
Նրանք խուսափում են իրենց ավտոմեքենաները հայտարարագրել Մամուլում պետական պաշտոնյաների մի քանի հարկանի դղյակների եւ եկամուտների մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել: Նրանց ունեցվածքի մասին շատ թե քիչ տեղեկություններ ունեն նաեւ հասարակ քաղաքացիները, սակայն երբ նայում ես, թե նախարարներն իրենց հայտարարագրում ինչքան քիչ բան են նշում, շատերի մեջ նրանց նյութապես օգնելու ցանկություն է առաջանում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի
10 մլն դրամ՝ «օդից» եկամուտ
Ըստ բնակիչների, «ՀայՌուսգազարդը» գործը չարած՝ միայն փողերն է հավաքում «ՀայՌուսգազարդը» մեզանից ստիպողաբար ներտնային սպասարկման վարձ է գանձում ու ոչ մի ծառայություն դրա դիմաց չի մատուցում: Տարին մեկ գազավիկները դուռը թակում են, հարցնում են՝ գազի հոտ առնո՞ւմ եք ու գնում: Այդ մի հարցի համար մենք չենք պատրաստվում «ՀայՌուսգազարդին» գումարներ վճարել, թող մեզ չայցելեն: Քաղաքակիրթ աշխարհում ընկերությունները
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Որքան էլ բիզնեսը հաջող է ընթանում՝ գործարարները տարեցտարի ավելի ու ավելի քիչ հարկեր են վճարում Ամեն անգամ Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկին ծանոթանալով՝ նոր բացահայտումներ կարելի է անել: Օրինակ, ցանկից կարելի է հասկանալ, թե մինչեւ ուր կարող է հասնել որոշ խոշոր հարկատու օլիգարխների ցինիզմը: Որքան էլ որ նախորդ տարիների տվյալներով քիչ թե
Ո՛Չ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ, ԱՅՈ՝ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ՞Ն
Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ի առանձին խոսնակների միջոցով դեղին քարտ ցույց տրվեց ՀՅԴ թեկնածուին, թե ինքն արդեն անցնում է Ռուբիկոնը, որից հետո կվտանգվի հետագա համագործակցությունը՝ Վահան Հովհաննիսյանն ավելի հաճախ սկսեց անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ավելի զուսպ խոսել Սերժ Սարգսյանի մասին: Սրա մի վկայությունն էլ ՀՅԴ թեկնածուի երեկվա ասուլիսն էր, որտեղ հնչած հարցին ի պատասխան՝ բնութագրել
«Ամենատհաճ հարցերը տվեք»
Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խնդրեց ԱՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը, բայց երիտասարդները նրան չլսեցին ու հնարավորություն տվեցին խոսելու «սիրած» թեմաներով: Երիտասարդները ՀՀ նախագահի թեկնածուին դիմավորեցին հոտնկայս, ծափերով եւ դեմքի ուրախ արտահայտությամբ: Գեղամյանը դիմեց ջահելներին եւ ասաց. «Բարաթս բերել եմ, արխային հարցերը տվեք»: «Բարաթը» իր «Արարման ծրագիրն» էր: Առաջարկեց ամեն տեսակի հարց էլ իրեն
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԽՃԱՆԿԱՐ
Որքան մոտենում է փետրվարի 19-ը՝ այնքան ավելի բազմաթիվ են դառնում վկայությունները ոչ օրինական քարոզչության մասին: Դիմումներ՝ Սերժ Սարգսյանին ՄԻԱԿ-ի անդամներն իրենց «Դռնեդուռ» քարոզչությանը հավելել են նոր տարր: Նրանք բնակիչներին տրամադրում են դիմումների ձեւաթղթեր, որոնք հասցեագրված են ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին: Քաղաքացին պիտի լրացնի իր անուն-ազգանունը, բնակության հասցեն, մշտական հաշվառման հասցեն, հեռախոսահամարները՝ բնակարանի եւ
«ՀԱՅԼՈՒՐԸ» ՓԱԿԵԼԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՒՇԱՑԱԾ ԷՐ
Այս կարծիքին է ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը Վերջերս ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այդ գերատեսչությունում ստեղծվել են քննչական խմբեր, որոնց նպատակն է առանձին գործավարության կարգով օպերատիվ արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին, այդ թվում՝ նաեւ ԶԼՄ-ների հրապարակումներին, հսկողություն իրականացնել դրանց ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ՝ անհրաժեշտ դեպքում խախտումների փաստերով նյութեր նախապատրաստելու եւ քրգործերի նախաքննությունն արդյունավետ կատարելու նպատակով:
«ՏՈՒՐՔ ՉՏԱԼ ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻՆ»
Երեկ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը, որի հիմնադիր անդամն է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (լուսանկարում) հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Վերջին օրերին ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի կողմից փորձ է արվում վարկաբեկել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքը։ «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը դատապարտելով Սպարապետի հիշատակի եւ նրա
Կարապետիչն ուզում է բանավիճել
Բայց ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նրա «ճաշակով» չէ «Իմ նախընտրական շտաբը ակտիվանալու է փետրվարի 1-ից, բոլոր TV-ներով էլ ցուցադրվելու են քարոզչական հոլովակներս, որտեղ կերեւա այն ամենը, ինչ արել եմ տարիների ընթացքում»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ ինքը քարոզարշավի ժամանակ դեռեւս ոչ մի
«ԻՄԸ ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՆ Է»
Ասում է Ֆորշն ու հիմնավորում, թե աստղերից ում հետ կերգի նույն բեմում, ում հետ՝ ոչ Երգիչ Ֆորշի (Վահան Գեւորգյան) հետ «Առավոտի» հանդիպման առիթը բեմական ստեղծագործական գործունեության 20-ամյա հոբելյանն էր եւ նրա շուրջ 5 տարիների «լռությունը»: Թեեւ վերջին տարիներին երգիչը մենահամերգ չի ունեցել, սակայն հատուկենտ ներկայացել է նոր երգերով ու մի քանի տեսահոլովակներով: «Ստեղծագործական գործունեությամբ ավելի
Պատգամավորը չի մեղադրվել
Առեւանգումը խրախուսվել է պետականորե՞ն «Մեղադրանքի տվյալները չեն հաստատվում դատարանում». երեկ այսպիսի պարզաբանմամբ «Առավոտում» հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ արձագանքելով «Առավոտ» թերթի «Առեւանգողը արդարացված է» (25 հունվար) հրապարակմանը: «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի եւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռներով՝ անցյալ տարվա ԱԺ ընտրությունների հետ կապված գործով արդարացվել է Սահակ Ղազարյանին (վկա) առեւանգած անձը՝
«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»
Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում «Ընտրությունը մեզ կարող է միավորել, եթե մենք խնդիր դնենք Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն մուրալու հնարավորություն: Կարող ենք այս ընտրությունն օգտագործել՝ իմաստավորելու անցած 20 տարիների մեր կյանքը եւ հաստատագրելու ապագան»,- նախագահական ընտրություններում ընտրողներին քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության կոչ
«Իդեալ» համակարգի «իդեալական» սպասարկումը
Ընկերությունը հրաժարվում է իր պարտավորություններից Բնակարանիս «Մերկուրի» ջրատաքացուցիչը Նոր տարվա նախօրերին փչացավ: Հոգ չէ, մտածեցի, երաշխիքային կտրոն ունեմ, իսկ «Իդեալ» համակարգը, դատելով գովազդից, լուրջ կազմակերպություն է եւ, ամենայն հավանականությամբ, արագ կվերացնի խափանումը: Փչանալու պահից՝ դեկտեմբերի 29-ից, սկսեցի զանգահարել երաշխիքային կտրոնի վրա նշված հեռախոսահամարներով, բայց՝ իզուր, որեւէ մեկը հեռախոսներին այդպես էլ չպատասխանեց: Հունվարի 7-ին վերջապես զանգիս
«ԼՈՒՐՋ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ»
Գործարար Բարսեղ Բեգլարյանը վստահ է, որ լուրջ ռեֆորմների կարիք ունենք: Պետք է գան բանիմաց, կրթված, նոր, երիտասարդ դեմքեր: – Հայտնի է, որ դուք Սերժ Սարգսյանի ընկերն ու մտերիմն եք, սակայն քարոզարշավի ընթացքում դուք եւս նրա կողքին չեք կանգնում: Ինչո՞ւ ակտիվորեն չեք մասնակցում ձեր ընկերոջ քարոզարշավին: – Ես հանրությանը այդքան ծանոթ չեմ, հրապարակային գործիչ չեմ եղել,
ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՑՈՒՅՑԸ
Հունվարի 28-ին օպերայի դահլիճում բանակի 16-ամյակին նվիրված տոնակատարությանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացել էր յուրօրինակ կերպով. «Քանի որ մեր բանակի հիմնադրման գործում շատ մեծ ներդրում ունի Ժիրայր Սեֆիլյանը, որն այսօր հանիրավի անազատության մեջ է, եւ այս տոնը նաեւ նրա տոնն էր՝ ես հագել էի վերնաշապիկ, որը պարբերաբար կրում եմ նմանատիպ միջոցառումների ընթացքում»: Պատմեց, որ
Համատեղել ավանդականն ու գիտականը
«Ծերուկն անտանելի է դարձել»,- ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մասին կարծիք էր հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա կարծում է, որ «անկախ նրանից՝ ում այսօր կպաշտպանի Հայրիկյանը՝ ԱԻՄ-ականներն ինձ են ձայն տալու»: Բացի նրանից, որ իր շտաբի պետն ԱԻՄ-ական է, թեկնածուն ասում է, որ բազում ԱԻՄ-ականներ զանգահարում են իրեն եւ սատարելու
ԵԹԵ ՀԶՈՐ ԵՔ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ
Երեկ Եղեգնաձորում այս հարցն իշխանություններին ուղղեց ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը: Արթուր Բաղդասարյանի ոտքերի առջեւ էլ են սկսել գառներ մորթել: Այդպես եղել էր Գեղարքունիք այցի ընթացքում, այդպես եղավ եւ երեկ՝ Եղեգնաձորում: Գառը մորթողը նաեւ արյունով խաչ նկարեց ՕԵԿ առաջնորդի ճակատին ու հետո պարեց նրա առջեւ: Եվ պրն Բաղդասարյանն էլ պարեց՝ նրա այցերի
ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը իշխանություններին մեղադրում է նախընտրական իրավիճակը վերահսկողությունից դուրս բերելու մեջ: Միայն անցած երկու օրերին միանգամից երկու քրգործեր են հարուցվել ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր-թիմակիցների դեմ: Դրանցից մեկը հարուցվել է երեկ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ «Քրեական օրենսգրքի» 258 եւ 316 հոդվածների՝ համապատասխանաբար «խուլիգանություն» եւ
ԷԼԻ ՏՈՆԸ «ՓՉԱՑՐԵՑ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ի վերջո թերեւս չեն հրավիրի պաշտոնական որեւէ արարողության, որոնց նա անպայման՝ անկախ տարվա եղանակից, ներկայանում է «Ազատություն քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին» մակագրությամբ իր «մայկայով», նաեւ կարգախոսներով՝ «Այլընտրանքի» համակիր Վարդգես Գասպարյանի հետ միասին: Այդպես եղել էր 2007-ի սեպտեմբերի 21-ի ընդունելությանը, այդպես եղավ նաեւ 2008-ի հունվարի 28-ին բանակի օրվան նվիրված
ԽՈՅ 21.03-20.04: Կենսական ներուժի նվազումը բացասաբար կանդրադառնա ձեր պահվածքի վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Անձնական կյանքում խորհուրդ է տրվում նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եթե չկարողանաք կենտրոնանալ կարեւորագույն խնդիրների վրա՝ օրը անհաջող կստացվի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Նոր տպավորությունների ծարավը կստիպի համարձակ քայլերի դիմել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Փոփոխությունները, այդ թվում նաեւ անձնական կյանքում, նշանակալի են: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր պետք