Օրվա լրահոսը
Թուրքիան չի արհամարհի Ադրբեջանի իրավունքները
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Օբամայի կոչին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր Արդարության եւ զարգացման կուսակցության անունից նշել է, որ երբեք չի արհամարհի Ադրբեջանի իրավունքները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, «Անադոլու» թուրքական գործակալությանը Էրդողանն ասել է, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի հետ ստորագրված Արձանագրություններն ուժի մեջ չեն մտնի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի
Փաշազադեն համաձայն չէ Ալիեւի հետ
Լեռնային Ղարաբաղի հարցը միայն երկու երկրների խնդիրը չէ: Այն պետք է լուծվի միջէթնիկական եւ միջկրոնական երկխոսության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, հղում անելով Day.az-ին, այդ մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: «Մենք՝ ԱՊՀ երկրների կրոնական առաջնորդներս, պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ ժողովուրդները կմերձենան միմյանց»,- ասել է Ա. Փաշազադեն նախօրեին Բաքվում
Գործընթացից Թուրքիան շահեց
«Այն հաշվարկները, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի առաջխաղացման՝ հնարավոր է Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնել եւ բացել սահմանները, խաբկանք էին»,- news.am-ի հաղորդմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելել, որ 2 տարի առաջ սկսված ֆուտբոլային քաղաքականությունը, ի սկզբանե ռազմավարական տեսանկյունից սխալ էր հաշվարկված, դրա համար էլ նման ավարտ
ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Սակայն Չավուշօղլուն էլի է պնդում, թե ինքն է ղեկավարելու այն Ո՛չ ապրիլի 23-ին, ո՛չ երեկ Ստրասբուրգում չկայացավ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում պիտի քննարկվեր ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ենթահանձնաժողովը վերականգնելու վերաբերյալ Չավուշօղլուի նախաձեռնությունը: Ավելի՛ն՝ ինչպես «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հանդիպումն այսօր էլ
ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
ՀՀ ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրինագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրենսգրքերում ու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Հեղինակի հիմնավորմամբ, փաթեթի նպատակն է պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեuտի բնագավառների uտեղծագործությունների հեղինակների,
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ՝ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն
ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին. «Արեւմտյան հանրությունը, Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, ակտիվացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ներազդելու միջոց թուրքական ղեկավարության վրա, որը հրաժարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից։ Ի պատասխան այդ ներազդման՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին
«Հայաստանը մերժում է վրեժխնդրությունը»
Այս դրույթը ՀՅԴ նախաձեռնությունից է, որով նաեւ առաջարկվում է ստեղծել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման մշտադիտարկում ու գնահատում իրականացնող մարմին: Արդեն հաղորդել ենք, որ ՀՅԴ խմբակցությունն ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի նախագիծը: Դրա հոդված 1-ի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՇԱՆՍ ՉԻ ՏԱԼԻՍ
Ասում է ադրբեջանցի քաղաքագետ, «Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Զարդուշտ Ալիզադեն: – Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Ինչպե՞ս եք դուք մեկնաբանում այս վերջին զարգացումները: – Արձանագրությունների վավերացումը ձգձգվում էր ե՛ւ ղարաբաղյան խնդրի, ե՛ւ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մեջ եղած մեկնաբանությունների պատճառով: Ցյուրիխյան արձանագրություններում
ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ «ՉՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ»
Մարտի 1-ի նախկին Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Աժ փոխնախագահ Սամվել Նիկոյանին եւ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանին «Առավոտը» մի քանի հարց ուղղեց: Սամվել Նիկոյան – Ձեր հանձնաժողովի կողմից ներկայացված զեկույցում եւս կար պնդում, որ «Չերյոմուխա-7»-ի գործածման արդյունքում են եղել 10 զոհերից առնվազն 3-ը: Հիմա ասում եք՝ չեմ տիրապետում, ինչի՞ն: – Չէ, դա ակնհայտ էր: Հանձնաժողովը, այո, եւս
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԿՄԵԿՆԵՆ ԵՐԿՈՒՍՈՎ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ հերթական քառօրյաների արանքում հասցրեց երեխա ունենալ եւ երեկ, պարտաճանաչ պատգամավորի պես, նիստի սկզբից 10 րոպե հետո հայտնվեց խորհրդարանի դահլիճում: «Ժառանգության» նրա գործընկերները ողջագուրվեցին 4 երեխաների մայր պատգամավորի հետ: Եթե Եվրախորհուրդը իր խոստումը կատարի (հրավերն արդեն ուղարկվել է) եւ, իրոք, հոգա պատգամավորի եւ նրա 18 օրական դստեր ճանապարհածախսն ու Ստրասբուրգում
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ ութերորդ ԴՈՒՔ ՄՈՒԹԻ ՄԵՋ, ՄԵՆՔ՝ ԼՈՒՅՍԻ Եվ դռնապանը սիրալիր ժպտալով ասաց՝ «կարող եք վերարկուները հանդերձարանում հանել», եւ Նինան ականջիս շշնջաց՝ «հանվելու համար խելքներս մերը չի», եւ երբ վերարկուներս հանդերձապահին հանձնեցինք ու դեպի ռեստորան էինք շարժվում, Նինան ժպտալով ասաց՝ «շատ անխելք դռնապան էր», եւ ես հարցրի՝ «ինչի՞ էր անխելք», եւ Նինան ժպտալով ասաց՝
«Եփրատի մյուս կողմից»
Որքան էլ թուրքական իշխանությունները փորձեն լռեցնել պատմությունը, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հերոս արվեստագետներ, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ ազգերին հիշեցնում են իրենց անցյալը: Վերջերս լուսանկարիչ Մուժգան Արփաթը բացել էր իր հերթական ցուցահանդեսը՝ «Եփրատի մյուս կողմում» ապրողներից անտեղյակ է արեւմուտքը» խորագրով: Ավելի վաղ նա կազմակերպել էր մեկ այլ՝ «Գյավուրների փողոց» ցուցահանդեսը, որտեղ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ներկայացրել
«ART VOICES» ՋԱԶ ԲԵՆԴԻ ԱՌԱՋՆԵԿԸ
Նոր ձայնասկավառակ եւ հաջողություններ Օրերս Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացավ «Art Voices» ջազ խմբի ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը: 2006թ. կազմավորված «Art Voices»-ն իր նվագացանկում ներկայացնում է ջազի, հայկական ավանդական եւ ֆոլք երաժշտության յուրահատուկ համադրություն: Խմբի հիմնադիրներ Արթուր Գրիգորյանը (սաքսոֆոն) եւ Մանուկ Ղազարյանը (ստեղնաշարային գործիքներ), համախմբելով Art Voices-ի կազմում երաժիշտներ Ավագ Մարգարյանին (բլուլ), Էդգար Ավետիսյանին (բաս), Համլետ
«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ»՝ ՄՈՒՍԱԼԵՌՈՒՄ
Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է ոսոխների դեմ՝ հայ մնալու եւ հայրենիքը պահելու համար: Ու մեր պատմության ողբերգական եւ հերոսական էջերը հաճախ միաժամանակ են գրվել: Օրինակ, Հայերի ցեղասպանություն եւ Մուսալեռի հերոսամարտ: Ես ծնվել եմ Մուսալեռ գյուղում, որ Երեւանից ոչ հեռու, Մասիսի հայացքի ներքո կառուցել են Արեւմտյան Հայաստանի Մուսալեռից գաղթած-փրկվածները: Արդեն 95 տարի է անցել Ցեղասպանության
Ցավի ու կամքի մարմնացում
Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցմանը մասնակցած ուսուցչուհու կարծիքով՝ սա է Ծիծեռնակաբերդի էությունը Վանաձորի բնակչուհի, ՀՀ վաստակավոր ուսուցչուհի, 82-ամյա Հասմիկ Անանյանն առաջին անգամ Մեծ եղեռնի զոհերի հիշատակման ու խնկարկման օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի գնա: Տարիքն իրենն անում է, ոտքերը ցավում են, երկար քայլել չի կարող: Ապրիլի 24-ը Հասմիկ Անանյանի համար ոչ միայն Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր
ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կապանցի Կարինե Աթոյանը իշխանություններին կոչ է անում աշխատել, բոլորին՝ արթնանալ Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց էլ անգամ չի մարել ցավը: Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի օրը, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզկենտրոն Կապանում միջոցառումներ են կազմակերպվելու: Շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դեռեւս անելիքներ շատ կան: Կապանցի հաշմանդամ Կարինե Աթոյանին, բացի այդ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԹԿ-ՈՒՄ
Օրերս ԳԹԿ-ում տեղի ունեցավ ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների, բուհերում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը: Քննարկվել է 2010թ. բուհում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Համաձայն ՀՀ կառավարության 2010թ. մարտի 11-ի N 238-Ն որոշման, որով հաստատվել է ՀՀ բուհերի ընդունելության կարգը, դիմորդների փաստաթղթերի ընդունումն ու մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է մայիսի
«Հայ գիտնականներին փոխարինող չկա»
Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ամփոփեց արվածն ու անելիքը: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը մտավախություն ունի, որ առաջիկա 15 տարիներին ցեղասպանության փաստը կդիտարկվի միայն պատմական հարթության վրա: Երեկվա ասուլիսում իր մտավախությունը նա բացատրեց նրանով, որ. «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում թուրք մասնագետները մեծամասնություն են կազմում, ցեղասպանության ամբիոնները ղեկավարում են թուրքերը, հետեւողականորեն հեռանկարը ուրվագծվում է, եւ առաջիկա
Պատմում են ականատեսները
Որոնց պատմությունները զետեղված են Facebook-ում Ցեղասպանության 95-րդ տարելիցի շեմին սոցիալական ցանցերում տարբեր էջեր էին բացվել, որտեղ ամբողջ աշխարհին ներկայացվում էր հայ ազգի մեծագույն ողբերգությունը: Facebook-ում բացված նմանատիպ մի էջում էլ ներկայացված էին Ցեղասպանության ականատեսների պատմությունները: Վարդան Հարությունյանի պատմությունը Վարդան Հարությունյանը Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքի առաջին հայկական եկեղեցու քահանան է եղել եւ այն սակավաթիվ արեւմտահայերից, ում
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԷԼԻ ՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ
ԿԳ նախարարության եւ ուսանողների շահերը չեն համընկնում «Նախարարի քայլը գործարք էր ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ»,- երեկ այսպես բնորոշեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դանիել Իոաննիսյանը՝ ԿԳ նախարար Աշոտյանի եւ ապրիլի 22-ի կառավարության համապատասխան որոշումը, որով մագիստրատուրայի՝ բանակից տարկետմամբ տեղերը, բացառությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, կրկնակի կրճատվեցին: «Նախարարը ուսանողական ցույցի կազմակերպիչներին խոստացավ, որ բնագիտական մասնագիտություններից, մասնավորապես՝ ֆիզիկայից,
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՄԱՀԸ ՎՐԱ Է ՀԱՍԵԼ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ հայտնեցին, որ ապրիլի 19-ին, ժամը 12.40-ին, «Նուբարաշեն» հոգեբուժական դիսպանսերից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.15-ին, հատուկ տիպի հարկադիր բաժանմունքի հիվանդասենյակում հանկարծամահ է եղել դատապարտյալ՝ 59-ամյա Արտյոմ Պողոսյանը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: Ապրիլի 20-ին դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել
ՍԴ-Ն ՈՐՈՇԵՑ
Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը պետք է շարունակեր ԱԺ ընտրությունների թիվ 10 ընտրատարածքի արդյունքների վիճարկման կապակցությամբ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: ՍԴ-ն նախորդ նիստում որոշել էր գրավոր ընթացակարգով անցկացնել գործի քննությունը եւ այդ կապակցությամբ, ինչպես մեկ նախադասությամբ տեղեկացրեց զեկուցող, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, ստացվել էին պատասխանողների՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունները:
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է
«Առավոտի» ապրիլի 21-ի «Մաքսայինը՝ բարեգործականի դեմ» հրապարակման մեջ անդրադարձել էինք «Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի» կողմից (տնօրեն՝ Բաբկեն Վարդանյան) 2009թ. հունվարի 16-ի թիվ 760 ԲՀԿ-ով ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 365-օրյա ժամկետով հայտարարագրված 2մլն 48 8602 դրամ մաքսային արժեքով հումանիտար բեռի ճակատագրի մասին: Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ: Ըստ որի. «Մաքսային օրենսգրքի» 37-րդ հոդվածի համաձայն,
Փաստաբանը կեղծել էր դատարանի վճիռը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արուսյակ Լալայանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրանքը դատարում պաշտպանում էր Երեւանի դատախազությունից՝ Գ. Հակոբյանը: Ամբաստանվող փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունն անցկացվի արագացված ընթացակարգով, ինչին մեղադրողը չառարկեց: Նա հայտնեց, որ տուժողի վնասը հատուցել է, ունի երկու անչափահաս երեխա:
ՔԱՆԻ ԴԵՌ ՈՂՋ Է ՀՈՒՇԸ
«Այս ժողովրդի եղեռնը ինչու էր լինելու 1915-ին՝ երեկ… Ձեռքս, ախր, մեկնում եմ՝ հասնում է այդ երկու միլիոն ուխտավորին, որ Փրկության լեռն էին ելնում»: Երեկ երեկոյան փարիզաբնակ բարեկամիս՝ Խորեն Քեշիշյանի հետ խոսելուց հետո ակամա հիշեցի Հրանտ Մաթեւոսյանի այս տողերը: Խորենը վերջերս 102-ամյա հորն էր հողին հանձնել: Կյանք է: Թող բոլորիս ծնողներն էլ այդքան ապրեն: Բայց բարեկամիս
ՀԱՆՈՒՆ ՄՈՐ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ
Երեկ մեկնարկել է «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավը, որի կազմակերպիչները կոչ են անում պետական մարմիններին՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարներն ավելացնել, մշակելով եւ կիրառելով նոր մեխանիզմներ: Այն նախաձեռնել են «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունն ու առողջապահության նախարարությունը: Ակցիան նպատակ ունի նաեւ հանրապետության բոլոր մարզերը ապահովել որակյալ մասնագետներով: Միջոցառմանը ներկա էին ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության
ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ
5-ամյա Հասմիկի ողնաշարը Մոսկվայում վիրահատել են: Բժիշկները քիչ հավանական են համարել, որ Հասմիկը վիրահատությունից հետո կքայլի, բայց, բարեբախտաբար, երեխան սկսել է քայլել: Որոշ ժամանակ անց երեխայի մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել եւ 2-րդ վիրահատությունն անխուսափելի է: Այս անգամ էլ փոքրիկին պետք է վիրահատեն Մոսկվայում: Հասմիկի մոր պատմելով, առաջին անգամ երեխան վիրահատվել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան
«Եթե ծաղիկները չլինեին, ես վաղուց մահացել էի»
Ծաղկավաճառ տիկին Սիլվան իր բիզնեսով կյանքը երկարացնում է «16 տարեկան էի, որ ամուսնացա: Դույլը տվեցին ձեռքս, ասացին գնա ծաղիկ վաճառի»,- մեզ հետ զրույցում պատմեց 63-ամյա ծաղկավաճառ Սիլվա Գրիգորյանը: Երիտասարդ աղջիկը մեծ դժվարությամբ է համակերպվում իր առօրյային, բայց ժամանակի ընթացքում հասկանում է, որ ծաղիկների հետ մշտական շփումը մոռացնել է տալիս կենցաղային հոգսերը, ցրում բացասական լիցքերը: Տիկին
«ՄԱՐԶԵՐԻ ՇԱՏ ԾՆՆԴԱՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱ Է ՏԻՐՈՒՄ»
Այս եզրակացության են եկել Եվրամիության պատվերով մարզային հիվանդանոցներում մոնիտորինգ իրականացնողները Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Եվրամիության պատվերով Հայաստանի տարբեր մարզերում մարդու իրավունքների խախտումների հետ կապված մոնիտորինգ է իրականացրել, որի արդյունքները տխուր են հատկապես առողջապահության նախարարության համար: Արդեն քանի տարի է՝ պետբյուջեից հսկայական գումարներ են հատկացվում՝ Հայաստանում գոնե սոցիալական հատուկ խմբերի պետպատվերով բուժօգնություն եւ անվճար դեղորայք տրամադրելու համար:
ՄԻ ՏԱՐՈՒՄ՝ ՄՈՏ 4 ՄԼՆ ԼԻՏՐ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏ
Երեկ Երեւանի կոնյակի գործարանում տեղի է ունեցել ընկերության գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հանդիպումը Արարատի եւ Արմավիրի մարզպետների, ինչպես նաեւ այդ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում է ԵԿԳ հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա խաղողի մթերման արդյունքները, ինչպես նաեւ գալիք խաղողի մթերմանն առնչվող հարցերը ու համագործակցության հեռանկարները: Անցյալ տարի Երեւանի


















































