Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ,ՄԿԱՆ ՏԱՐԻ

ՀՀԿ-ն կուսակցական շրջանակով հունվարի սկզբին արդեն նշել էր Ամանորը: Իսկ հունվարի 12-13-ին հանրապետականներն Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի նոր ճոխ միջոցառմամբ նշել են արդեն հին տոմարով Նոր տարին: Ընդ որում՝ հունվարի 12-ի խնջույքին ներկա է եղել ոչ միայն ՀՀԿ-ի վերնախավը, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստանի», եւ կոալիցիայի հետ համագործակցող անկախ պատգամավորները: Իսկ հունվարի 13-ին ահա այս՝

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ չորրորդ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ Ինչ վերաբերում է իմ անձնական սեփականությունը հանդիսացող կյանքիս, այն, փաստորեն, բաղկացած է երկու անհավասար մասերից՝ անցյալ ու ներկա, եւ էդ երկուսն իսկապես անհավասար ու անհամեմատելի են, որովհետեւ առաջինը հավերժության չափ տեւական է, իսկ երկրորդը՝ ակնթարթից էլ կարճատեւ ու հպանցիկ. այսինքն, ներկան ընդամենը ներկա պահն է՝ ակնթարթից էլ ակնթարթային,

Իջել է «Օսկարի» եւ ՀՀ պետական մրցանակի «պլանկան»

Կարծում է ՀՀ կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը Նկարիչների ու Կինոգործիչների միությունների նախագահներ Կարեն Աղամյանն ու Ռուբեն Գեւորգյանցն էին: Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտում առկա խնդիրներին ու ծրագրերին: Ռ. Գեւորգյանցի խոսքերով, իրենք սկսել են լրջորեն զբաղվել երիտասարդներով. «Մեր երիտասարդական «Ես եմ» փառատոնի նպատակը մեզ հաջորդողներին բացահայտելն է: Արդեն լույս է տեսնում

ԱՀՌԾ-Ն՝ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2007 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը, քննարկելով ԱՀՌԾ վերանայված փաստաթղթի նախագիծը, առաջարկեց շարունակել՝ ընդլայնելով հանրային քննարկումների շրջանակը եւ հանձնարարեց ԱՀՌԾ աշխատանքային խմբին մեկամսյա ժամկետում իրականացնել ԱՀՌԾ վերանայված նախագծի լրացուցիչ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ ԱՀՌԾ վերջնական նախագիծը ներկայացնել

ԿԱՂԱՄԲ ՉՈՒՏԵԼ, ՍՐԵՐՈՎ ԿՌՎԵԼ, ԳՐՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԿԵԼ

Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն յուրովի է տոնում Նոր տարին «Սալա թըզը», «Խրոնյա պոլա» կամ «Կալանդա կե կալուս կերուս», «Ռոշ-գա-շանա». այս արտահայտությունները հաջորդաբար եզդիերեն, պոնտերեն կամ էլեներեն ու հրեերեն համապատասխանում են հայերեն հնչող «Շնորհավոր նոր տարի» արտահայտությանը: Օրինակ՝ եզդիները, որ հանրապետությունում կողք կողքի ապրում եւ սերտորեն շփվում են հայերի հետ, նրանց նման այս օրերին չեն պատրաստվում ոչ

Փորձելու են «բռնացնել» գինը թանկացնողին

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բաշխման օղակի մասնակիցներին էլ ջրի երես կհանի: Երբ շուկայում որեւէ ապրանքի գինը կտրուկ բարձրանում է, ո՛չ արտադրողը, ո՛չ իրացնողը չեն խոստովանում, թե իրենցից ով է որոշել գերշահույթներ ստանալ ու միանգամից ապրանքը թանկացնել: Արտադրողն արդարանում է, որ իրենք ցածր գներով արտադրանքը բաշխել են խանութներին, խանութներն էլ վստահեցնում էին, որ իրենք շուկայից արդեն

ՁՄԵՌ ՊԱՊԻ ՈՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻ ԿԵՍ ԺԱՄԸ՝ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Նոր տարվա գիշերը նրանց այցելությունները բնակարաններ՝ ծնողների վրա թանկ է նստել Այս տարվա գնաճն անդրադարձել է նաեւ Ձմեռ պապ-Ձյունանուշների ծառայությունների գների վրա: Ամանորի գիշերը նրանց կեսժամյա այցելությունը ծնողների վրա այնքան թանկ է նստել, որ շատերը գերադասել են իրենց երեխաներին ասել, որ իրականում Ձմեռ պապեր գոյություն չունեն, որպեսզի հաջորդ տարի էլ այդ օրը չընկնեն: Դեկտեմբերի 31-ին՝

Կապանցիները բողոքում են երթուղու սպասարկումից

Իսկ երթուղու տերը վստահեցնում է, որ ձեռքիդ մեջ ձվածեղ անես՝ էլի կապանցիները կբողոքեն: «Կապանից Երեւան գալու կամ մայրաքաղաքից Կապան գնալու համար մենք ստիպված ենք լինում առնվազն 2-3 ժամ էս ցրտին սպասել: Կանգառում ոչ նստարան կա, ոչ զուգարան, չոլերի մեջ ժամերով կանգնում ենք՝ սպասելով, թե երբ երթուղայինի վարորդները կբարեհաճեն քշել: Պատահում է, որ կանգառում 40-ից ավելի

ԱՄԱՆՈՐՅԱ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ներկրողները թանկացումները պայմանավորում են մաքսերի ավելացման, դոլարի կուրսի անկման հետ, թեեւ ոչ մաքսերից, ոչ էլ դոլարի կուրսից նրանք չեն տուժել: Նոր տարվա նախաշեմին մեր երկրում ավտոմեքենաների գները կտրուկ բարձրացան: 2007-ի արտադրության «Նիվա» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարելի էր գնել 11-12 հազար դոլարով, իսկ դեկտեմբերից սկսած՝ այն արդեն վաճառվում է 15-16 հազարով: Ռուսական արտադրության «010» մակնիշի

Չվճարողի գազը կտրում են

Վանաձորցիներն այլեւս չեն պատրաստվում գազի տեսուչներին վճարել՝ չմատուցված ծառայությունների դիմաց: Վերջերս բնակչությունը գազամատակարարման ծառայությունների հետ կապված լուրջ դժգոհություններ ունի: Խոսքը վերաբերում է հատկապես գազի սպասարկման որակին: Գազի տեսուչների մատուցած ծառայությունների դիմաց բնակիչները տարեկան վճարում են 5000 դրամ՝ յուրաքանչյուր կետի համար, սակայն, քաղաքացիների վկայությամբ, բնակարաններում որեւէ սպասարկում, ըստ էության, չի լինում: Մայրաքաղաքի բնակիչների բողոքին արդեն միացել

ՃԱՄԲԱՐԱԿԻ ԵՂԵՎՆՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ

Իսկ գլխավոր անտառապետը վստահեցնում է, որ եթե թեկուզ մի հատված ծառ իրեն ցույց տանք՝ հանրապետությունով մեկ պատրաստ է պախարակվել: Արդեն 6 տարի է, ինչ հանրապետության ողջ տարածքում խստիվ արգելված է փշատերեւ ծառերի՝ սոճու եւ եղեւնու հատումը: Անգամ մեկ ծառ կտրելու դեպքում սահմանված է վարչական տուգանք, իսկ առավել խոշոր չափի հատումների դեպքում՝ նաեւ քրեական պատասխանատվություն: Չնայած

«Անվճար» տեղեկանք

Պոլիկլինիկայում հասարակ տեղեկանք վերցնելը հղիների համար լուրջ փորձություն է Առողջապահության նախարարությանն ամեն տարի պետբյուջեով զգալի միջոցներ են հատկացվում՝ բնակչության հատուկ խմբերի համար անվճար բուժօգնություն կազմակերպելու նպատակով: Նոր տարուց առաջ նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց, որ այս տարվա հատկացումների մի մասն ուղղվելու է հղիների առողջության պահպանմանը, եւ այսուհետեւ հղիության եւ հետծննդաբերական շրջանում կանանց ձեռք բերված հիվանդությունները կբուժվեն

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ, ԲՅՈՒՋԵՆ՝ ԽԵՂՃԱՆՈՒՄ

Մի կողմից՝ հայերի ծերացման գնալու խնդիրը, մյուս կողմից՝ գործատուների՝ սոցվճարումներ չկատարելը սոցհիմնադրամի համար օր օրի մեծ դժվարություններ են ստեղծում: Նախորդ տարեվերջին հայտարարվեց, որ կենսաթոշակները 2008-ին ավելանալու են 60 տոկոսով, որ թոշակառուներն արդեն դժգոհելու պատճառ չեն ունենալու, քանի որ մինչեւ 30 հազար դրամ թոշակ են ստանալու: Այս լուրը թոշակառուներին այնքան էր ուրախացրել, որ շատերը Նոր տարվա

ՀԻՄԱ ԷԼ՝ «ԽՈՒԺԱՆ» ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

«Ծիծաղի տոնավաճառ» մատենաշարի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը 2007-ի վերջից արդեն անեկդոտների 3-րդ թողարկումն է՝ «Խուժան» անեկդոտներ» խորագրով ներկայացնում զվարճասերներին: Առաջին երկու թողարկումները վերնագրված են «Քաղաքական անեկդոտներ» եւ «101 սրսուռ անեկդոտ ապարանցիների մասին»: «Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչո՞ւ մասնագիտությամբ լրագրող լուրջ մարդը որոշել է իրեն «նվիրել» անեկդոտներին, Վ. Սարգսյանը պատասխանեց. «Լավ էլ թռնում ա… (ժպտում է):

Ռոտացիան բացահայտում է թերությունները

Մասնագետների կարծիքով, այս արդյունքը ցույց է տալիս, թե որքանով են արդարացի կազմակերպվել ընդունելության քննությունները: 2006թ. սեպտեմբերի 1-ից «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով՝ ՀՀ բուհերում սկսեց կիրառվել ռոտացիոն համակարգը: Դա այլ կերպ անվանվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցման համակարգ՝ ըստ ուսման առաջադիմության: Պարզ ասած, այն ուսանողը, որը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԸՆԿՆԵՆ «ԴՌՆԵԴՈՒՌ»

Եվ փոխարենը գուցե քննությունները «ստանան» Արդեն հրապարակվել է եւ miak.am կայքում էլ զետեղված է տեղեկատվություն այն մասին, որ «ՄԻԱԿ-ը ակտիվորեն ներգրավված է լինելու առաջիկա նախագահական ընտրություններում եւ աջակցելու է նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս համատեքստում, ի թիվս այլ միջոցառումների եւ ծրագրերի, ՄԻԱԿ-ը իրականացնելու է «Դռնեդուռ» ծրագիր՝ մայրաքաղաքի ընտրողներին ծանոթացնելու նախագահական ընտրությունների հետ կապված

Միջազգային իրավական խճանկար

«Փախուստ Շոուշենկից-2» Օրերս ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել էր Նյու-Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի բանտից դեկտեմբերի 17-ին փախած 2 բանտարկյալի, որոնք կենսագործել էին «Փախուստ Շոուշենկից» հոլիվուդյան հայտնի ֆիլմի սցենարը, տեղեկացնում է CNN գործակալությունը: Սպանության համար ցմահ դատապարտված Խոսե Էսպինոզան եւ գողության համար նստած Օտիս Բլանտը փախել են բանտախցի պատի մեջ ամիսներ շարունակ փորած փոքր թունելով: Այն քողարկվել էր

Նախընտրական աժիոտաժ՝ Գյումրիում

Հանրապետականներն արդեն սկսել են պետական ապարատը ծառայեցնել հօգուտ իրենց Չինովնիկներն արդեն Գյումրիում ընտրազանգված հավաքելու ուղղությամբ բուռն աշխատանքներ են տանում: Հանրապետականներն ընկած ողջ քաղաքով մեկ՝ նախագահացուների շտաբներ են վարձում ու քարոզչություն տանում: Գյումրիում այդ աշխատանքները հիմնականում կատարում են մարզպետարանի հանրապետական աշխատակիցները: Օրինակ՝ հունվարի 8-ին մարզի Առողջապահության վարչության նորանշանակ պետը՝ Սամվել Ղազարյանը, որը Գյումրիում հայտնի է «ցեբեի

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՂԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Ինչի պատճառով նրանք ընկնում են ցնցումների մեջ Արդեն մի քանի ամիս է՝ հոգեկան խնդիրներ ունեցող բազմաթիվ հիվանդներ իրենց բուժման համար նախատեսված օլանզապին դեղամիջոցը չեն ստանում: Սա առաջին դեպքը չէ, երբ այս դեղամիջոցի չլինելու պատճառով հիվանդների բուժումն ընդհատվում է: Ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա: Օրերս «Առավոտին» էին դիմել հոգեբուժարաններում հաշվառված հիվանդների հարազատները՝ դժգոհելով, որ

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՇՏԱԲ ՓԱԿԵԼ

Բայց կհաջողվի՞ Դեռ 4-5 օր առաջ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Աջափնյակ համայնքի Լենինգրադյան 52 հասցեում, բնակելի շենքի առաջին հարկում, ենթաշտաբի գործունեության համար տարածք էր վարձակալել: Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչները տարածքի սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել, կանխավ վճարել էին վարձակալության համար պահանջված գումարն ու տեղավորվել էին: Հունվարի 10-ին Լ. Տեր-Պետրոսյանն անձամբ էր այցելել

«ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԵՄ ՄՏԵԼ ՊԱՐՏՔՍ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

10 տարվա լռությունից հետո երեկ առաջին անգամ հրավիրած իր ասուլիսում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը, որն առաջինն էր ոչ միայն նրա՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում, այլեւ՝ 1997-ի սեպտեմբերի 25-ից ի վեր: Ասուլիսը տեւեց ավելի քան

Աբրահամ Ֆոքսմանը սիրաշահում է Գյուլին

Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Գյուլը, մասնավորապես, առանձնազրույց է ունեցել ԱՄՆ-ում գործող «Anti-Defamation League» (Միություն՝ ընդդեմ զրպարտության, ADL) հրեական կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանի հետ: Վերջինս Թուրքիայի նախագահին վստահեցրել է, որ իրենք

Ինչպես ծնողը՝ երեխայի հետ

Այդպես, ըստ Արամ Հարությունյանի, պետք է հարաբերվեն նախագահն ու քաղաքացին «Ազգային համաձայնության ժամանակն է», «Հանուն հավերժական Հայաստանի», «Ես կլինեմ ոչ միայն բոլորի, այլ նաեւ յուրաքանչյուրի նախագահը». նախագահական ընտրություններին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այս կարգախոսներով կմասնակցի: Վերջին կարգախոսը հանրահայտ Էդիտ Պիաֆի խոսքերից է փոխառնված՝ «Ես երգում եմ ոչ թե բոլորի, այլ

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է «ԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ»

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը եւ նրա կուսակիցները վստահ են, որ պարոն Գեղամյանի «Արարման ծրագիրը» դառնալու է համաժողովրդական ծրագիր: ԱՄ գրասենյակում երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ԱՄ-ականներն ամենայն մանրամասնությամբ անդրադարձան նախընտրական քարոզչության շրջանում իրենց անելիքներին: Արտաշես Գեղամյանն ասաց, թե հորդորում է նախագահի բոլոր թեկնածուներին, որ «կենտրոնանան միայն եւ միայն ծրագրային բանավեճերին, որ

«ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ԱՊԱԳԱՆ Է, ԱՅԼ ԱՆՑՅԱԼԻ ԱՆՑՅԱԼԸ»

ՀՅԴ առաջադրած նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը խոստանում է պատասխանել իրեն ուղղված նաեւ այս դիտարկմանը: Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը շարունակում է հանդիպումները հասարակայնության ներկայացուցիչների հետ, եւ այդ շարքում հերթականը բուժաշխատողների հետ երեկվա հանդիպումն էր: «Առավոտի» հարցին՝ քանի որ նախընտրական պաշտոնական քարոզարշավը պիտի սկսվի միայն 10 օր անց, չի կարծո՞ւմ արդյոք, որ այս հանդիպումները կարող են համարվել

ԱԺ-Ի ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Երեկ իր հրավիրած ասուլիսում ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով իր՝ նախագահ ընտրվելու դեպքում խորհրդարանի հետ համատեղ աշխատելու հնարավորությանն առնչվող հարցին՝ ասաց. «Հասկանալի է, որ այստեղ լուրջ խնդիրներ պետք է ծագեն, որովհետեւ մենք խորհրդարանում մեծամասնություն չունենք: Ու թեեւ ԱԺ-ն այսօր իրականում չի արտահայտում մեր հասարակության եւ մեր քաղաքական դաշտի ուժերի հարաբերակցությունը, բայց

ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ Երեկ առավոտյան, կյանքի 59-րդ տարում, հանկարծամահ է եղել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: Նախնական, ոչ պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է. նա երկու անգամ սրտի վիրահատություն էր տարել: Մ. Գասպարյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, հարազատներին եւ զինակիցներին ցավակցություն են հայտնել ՀՀ առաջին նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մի տեսակ խորհրդավոր եք։ Անգամ ինքներդ ձեզ չեք հասկանա։ ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ էությամբ տրվեք աշխատանքին ու հետաքրքիր առաջարկներ կստանաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճիշտ կողմնորոշումը նյութական բարեկեցություն կբերի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր արտահայտություններին։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջող կլինեն արտասահմանցիների հետ գործարքները։ ԿՈՒՅՍ 24.08-23.09: Որեւէ գործ ձեռնարկելիս հույսը դրեք ձեր տրամաբանության վրա։ ԿՇԵՌՔ 24.09-23.10:

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Գնալով դժվարանում է 2008 թվականը Հայաստանի ծանրորդների համար անչափ պատասխանատու տարի է: Ամբողջ հանրապետությունը Պեկինի օլիմպիական խաղերում մեդալներ ամենից շատ ակնկալում է նախ եւ առաջ հենց նրանցից: Սակայն մարզաձեւի ֆեդերացիան այժմվանից մտածում է նաեւ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասին: Ու դրա համար լուրջ պատճառներ կան: Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ

Օպերան կղեկավարվի կոլեգիալ սկզբունքով

Ինչպես ժամանակին կանխատեսել էր օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանը: Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հրաժարականից հետո, ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության որոշմամբ թատրոնում այլեւս կգործի կառավարման խորհուրդ: Երեկվա դրությամբ, ինչպես «Առավոտին» հայտնեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը. «Խորհրդի կազմը դեռ հայտնի չէ, պարզ կդառնա ամենամոտ ապագայում»: Ժամանակին Տիգրան

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031