Օրվա լրահոսը
Ապրիլի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ձեզ համար ցանկալի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր առանձնացեք բոլորից, մտածեք ձեր ապագայի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ինքներդ ձեր հանդեպ փոքր-ինչ շռայլ եղեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ավելի շատ ժամանակ տրամադրեք երեխաների դաստիարակությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այցելեք հարազատներին, նրանք ձեզ կարոտում են: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հնարավոր է ղեկավարությունը բարձրացնի ձեր աշխատավարձը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Բիզնեսում հաջողություններ ունենալու փաստը քիչ
ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐ ՄԻՆՉԵՎ 1915Թ.
Բաղէշի (Բիթլիս) նահանգ, Էրուհ գավառ Էրուհի շրջանը ընկած է Սղերդ, Շըրնակ, Փերվարի, Գյուչլուքոնաք գավառների միջեւ: Շրջանը լեռնային է: Բարձրադիր լեռներն իրարից անջատվում են Տիգրիս թափվող վտակներով: Էրուհը ոչ միայն գեղեցիկ բնակավայր է, այլեւ արոտավայրերով հարուստ բնակատեղի, որի պատճառով էլ, սկսած 7-րդ դարից, այստեղ են տեղափոխվել քրդեր, եզդիներ, թուրք-սելջուկներ: 7-րդ դարում, երբ այն անցավ արաբական խալիֆայության
Միքելանջելոյի էսքիզները
Բրիտանական թանգարանի աշխատակիցները հայտնաբերել են Միքելանջելոյի՝ Բրյուգեի եկեղեցու «Տիրամայրը մանկան հետ» արձանի էսքիզները: Ուրվագծերը հաջողվել է նկատել ավելի ուշ արված նկարի տակ՝ կտավի վրա. ինֆրակարմիր դիապազոնում երեւակվել են ածխածնի հետքեր, որոնք պարունակում են ածուխի եւ սեւ կավճի մեջ, որոնք Միքելանջելոն օգտագործել է աշխատելիս: Գիտնականների խոսքերով՝ նման տեխնոլոգիան էսքիզների առումով կիրառվում է առաջին անգամ, նախկինում այն
Բնության մեր անկյունը
Ժամանակակից մարդը որպեսզի որոշ չափով շփվի բնության հետ, աշխատում է այդ բացը լրացնել՝ տանն աճեցնելով տարբեր բույսեր, խնամելով թռչուններ, ակվարիումային ձկներ, գազանիկներ (սպիտակ մկներ, սկյուռներ), շներ ու կատուներ: Մեծ է այդ գործով զբաղվելու հոգեբանական եւ սոցիալական նշանակությունը: Մարդիկ հանգստանում են ամենօրյա սթրեսներից, հոգնածությունից, հոգեբանական վախից (հատկապես մեր օրերում): Հաճախ շունը, փիսիկը կամ թռչնակը դառնում են
Քնի գաղտնիքներից
Քունը մինչեւ կեսգիշեր առողջարար է օրգանիզմի համար եւ ունի վերականգնողական մեծ ուժ: Ապացուցված է նաեւ, որ քնի ժամանակ մենք աճում ենք (հատկապես երեխաները): Խոր քնի առաջին փուլում արյան մեջ աճի հորմոնի մակարդակն առավելագույնի է հասնում: Տղամարդկանց 31%-ը եւ կանանց 19%-ը ամեն գիշեր խռմփացնում են: Քնի խանգարումներն ավելի շատ հանդիպում են կանանց մոտ, քան տղամարդկանց: Խռմփացնելու
ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՇԱՏ Է ԵՂԵԼ
Անցած 10 տարիների ընթացքում «Երեխաների աջակցման կենտրոնում» աշխատել են 6000 երեխաների հետ Նախօրեին լրացավ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցման կենտրոնի» 10-ամյակը: Հենց այդ կապակցությամբ կենտրոնը կազմակերպել էր ֆորում, որին մասնակցում էին ոչ միայն կենտրոնի աշխատակիցներն ու Բարեկամների խորհրդի անդամները, ոլորտի մասնագետներ, այլեւ որդեգրած երեխաներ ունեցող, ինչպես նաեւ խնամակալ ու խնամատար ծնողներ: Հնչում էին միայն շնորհավորական
Ինչպես պատերազմի դաշտում
Խոսքը ռեգբիի մասին է, որում երկու թիմերը պայքարում են միմյանց դեմ եւ աշխատում օվալաձեւ գնդակն անցկացնել մրցակցի «դարպասը»: Էությամբ ռեգբին որքան դիտարժան, նույնքան էլ կոպիտ թիմային խաղ է, որի օրենքներն այնքան կոշտ են, որ մասնակցից աննկարագրելի ամրություն ու դիմացկունություն է պահանջվում՝ ինչպես հակառակորդի պաշտպանության բետոնե պատնեշը քանդելու, այնպես էլ տանկերի հարձակում հիշեցնող գրոհներին դիմակայելու համար:
ԲԱՔՎՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ, ԹԵԵՎ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ
Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որն օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի միակ վարկանիշային մրցաշարն է: Ուղեգրերի հավակնող Հայաստանի հավաքականը պատասխանատու այդ մրցմանը նախապատրաստվում է Թբիլիսիում, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի իր հասակակիցների հետ: Ինչպե՞ս են ընթանում մարզումները, Բաքվում մեր պատվիրակության համար բնակության ու մարզումային ի՞նչ
«ՀԱՄՐ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՀՕԳՈՒՏ ԴԱՀԼԻՃԻ
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ յուրօրինակ ակցիա են կազմակերպել «ի պաշտպանություն դահլիճի» նախաձեռնող խմբի անդամները: Ըստ «Ա1+»-ի, երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Համր ֆիլմերի փառատոն՝ նվիրված ամառային դահլիճի պահպանությանը: «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությանը խնդրեցինք փառատոնը անցկացնել ամառային դահլիճում, սակայն մեզ առաջարկեցին ձմեռային դահլիճը»,- ասաց Ազգային պատկերասրահի ֆիլմերի ղեկավար եւ նախաձեռնող խմբի անդամ Մելիք Կարապետյանը:
Անձրեւի ու արեւի կրողը
Ցերեկույթ՝ նվիրված կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 80-ամյակին «Այսօր, երբ հետադարձ հայացքով նայում եմ իմ ստեղծագործական ուղուն, ցավոք, տեսնում եմ, որ արտասահմանում իմ ստեղծագործություններն ավելի շատ են կատարվում, հրատարակվում, քան իմ հայրենիքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը: Ու այդ ամենին, այնուամենայնիվ, ըմբռնումով է մոտենում. «Ես հասկանում եմ՝ մեր երկրում շատ խնդիրներ կան, բայց
Ցեղասպանության օրվա հիշատակին
Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգը «Հայկական սփյուռք-կենտրոն» հ/կ-ին առընթեր Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մեկ տարեկան է: Ապրիլի 19-ին նվագախումբը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա անդրանիկ համերգով: «Առավոտի» հետ զրույցում նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը ասաց, որ իրենց կոլեկտիվը առանձնահատուկ է գեղարվեստական մտածողությամբ. «Այն յուրահատուկ կամուրջ է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում»: Պարոն
«ՂԵԿԱՎԱՐԻ ՔԻՄՔԻՆ ՀԱՐՄԱՐ ՉԵՄ»
Տարիուկես է, ինչ սիրված երգչուհի Մանիկ Գրիգորյանը Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում չէ – Շուրջ 20 տարի հանդիսացել եք Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի մեներգչուհի, սակայն վերջին տարիներին անսամբլի համերգներին ձեզ չենք հանդիպում… – 2009թ. հունվարին ՀՀ նախագահի միջնորդությամբ վերականգնվեց ժողգործիքների անսամբլը՝ առանց մեներգիչների: Ընդ որում, մնացել էինք միայն ես եւ Ռուբեն Մաթեւոսյանը: Չգիտես ինչու, վերականգնումը
ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ
Ուրբաթ օրը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագաբշը Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգային պարգեւատրել է Աբխազիայի բարձրագույն պարգեւ համարվող Պատվի եւ փառքի 1-ին աստիճանի շքանշանով: Պատվի եւ փառքի 2-րդ աստիճանի շքանշան Բագապշը շնորհել է Նիկարագուայի ԱԳ նախարար Սամուել Սանտոս Լոպեսին: Աբխազիայի նախագահը Նիկարագուայի ժողովրդին շնորհակալություն է հայտնել հանրապետության անկախությունը ճանաչելու հարցում դրսեւորած արիության համար: Նիկարագուայի պատվիրակությունը Աբխազիա է
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ 10 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Ուրբաթ օրը, առավոտյան, Պակիստանի հարավ-արեւմտյան շրջանում գտնվող Կվետտեն քաղաքի հիվանդանոցներից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 10 մարդ, կան վիրավորներ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, տեղի ոստիկաններից մեկը ասել է, թե պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել մահապարտ մի ահաբեկիչ: Պայթյունի պահին հիվանդանոցում է գտնվել շիաների մի խումբ: Բրիտանական «Sky News» հեռուստաալիքի տեղեկություններով,
ՄԱԿ-Ը ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է համագործակցել Ղրղըզստանի նոր ղեկավարության հետ: BBC-ի մատուցմամբ, Պան Գի Մունը ողջունել է միջազգային միջնորդությամբ երկրի նոր կառավարության եւ իշխանությունից հեռացված նախագահ Բակիեւի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, որի շնորհիվ Ղրղըզստանի նախկին ղեկավարը կարողացել է լքել երկիրը: Ղրղըզստանին հումանիտար օգնություն տրամադրելու իր պատրաստակամության
Լեհաստանի նախագահին թագավորների դամբարանում չեն հուղարկավորի
Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին եւ նրա տիկինը՝ Մարիա Կաչինսկին, որոնք զոհվել էին ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում, կհուղարկավորվեն Կրակովում, Վավելի գերեզմանատան Ստանիսլավի եւ Վացլավի մայր տաճարի գավիթում եւ ոչ թե Վավելի դամբարանում, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ: Այդպիսի որոշումը, որն ընդունվել է ապրիլի 15-ին, նպատակ ունի հաշտեցնելու երկրի նախագահական զույգին թագավորական դամբարանում
Թուրքիայում սպասում են Պուտինի այցին
Վաշինգտոնում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: News.am-ը, վկայակոչելով թուրքական «Zaman»-ը, փոխանցում է, որ երկու երկրների վարչապետների զրույցում քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ: Թուրքական կողմը նախապատրաստվում է մայիսին Ռուսաստանի նախագահին դիմավորել Անկարայում, որի ընթացքում սպասվում է, որ երկու երկրների միջեւ
Մոսկովյան ահաբեկչությունների գործով ձերբակալվածներ կան
Մոսկվայի մետրոյում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու եւ իրականացնելու կասկածանքով ձերբակալվածներ կան: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Մոսկվայի ուժային կառույցների մի ներկայացուցիչ՝ չմանրամասնելով, թե ձերբակալվածները քանիսն են եւ չբացահայտելով նրանց ինքնությունը: Նա միայն ասել է, թե «լուրջ աշխատանքներ» են տարվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության կազմակերպման կասկածանքով հետախուզում է հայտարարվել երեք անձի նկատմամբ, որոնցից
ՏԻՏԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց 3 անվանի հայ ժամանակակից արվեստագետների՝ քանդակագործ Արա Շիրազի, գեղանկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի, Էդուարդ Խարազյանի ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը: Նրանց անունները մեզ հայտնի են դեռեւս 60-ականներից, երբ հող էր նախապատրաստվում ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման համար: Եվ պատահական չէ, որ կազմակերպիչներն այն նվիրել են թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հիշատակին, ում մահվան 1 տարին
Կարեն Դեմիրճյանի գրառումները՝ գրքով
«Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել Կարեն Դեմիրճյանի «ԺվՌ րՍՉՏջՖ րՑՐՏփՍՌ» աշխատանքային օրագրերն ամփոփող գիրքը: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ շնորհանդեսը: Ըստ գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանի, հրատարակմանն աջակցել է Հայաստանի ղեկավարությունը. «Այն հանգամանքը, որ իշխանություններն աջակցել են, ինչ-որ խորհուրդ ունի»: a1plus.am-ի փոխանցմամբ՝ ժողովածուի խմբագիր Պետրոսյանը, որն այսօր ԱԱԾ-ի
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ» ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ՝ ԳԱԱ ԺՈՂՈՎԻՆ
Ապրիլի 21-23-ը կկայանա Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները: ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների տարեկան ժողովներում զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ: Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտության նվաճումները, ինչպես նաեւ վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերին: Մասնավորապես, կընթերցվեն հետեւյալ զեկուցումները՝ «Բարձր տեխնոլոգիաները կրթության մեջ»,
Մշակութաբանությունը՝ գիտաժողովով
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ երեկ մեկնարկեց «Մշակույթ» խորագրով 2-րդ գիտաժողովը: Մասնակցում էին ֆակուլտետի 3-4-րդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողները: Ապագա մշակութաբանների զեկուցումների թեմաները արդիական էին եւ փոքր-ինչ պատմական. «Մամիկոնյանների ցեղը եւ Չինաստանը», «Ծնողներ եւ զավակներ. հակամարտությունը դիցաբանական սյուժեներում» եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը նկատեց. «Մեզանում ուսանողների ուսուցման պրոցեսն
Ո՛Չ՝ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Ըստ որոշ լեզվաբանների՝ «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններն ուղղակի ծուղակ են ՀՀ «Լեզվի մասին» օրենքի համաձայն, ՀՀ-ում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն հայերենն է, արգելանք է դրված կրթօջախների օտարալեզու գործունեության վրա: Այժմ ՀՀ ԿԳ նախարարությունը «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար դիմել է կառավարությանը, որպեսզի
ՎԱՐՈՐԴԸ ԶՈՀՎԵԼ Է
Ապրիլի 16-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21015» մակնիշի 03 ՕԼ 144 եւ «Սուբարու» մակնիշի 13 ՕՏ 541 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գարիկ Գրիգորյանը տեղում զոհվել է: Պատահարի հետեւանքով ուղեւորը՝ 22-ամյա Վահան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Տուժածի
ՈՒՂԵԿԱԼԻՑ ԹՌՑՐԵԼ ԷԻՆ
2 օր առաջ ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալից ահազանգ էր ստացվել, որ գողացել են ուղեկալը լուսարձակային հենակետի հետ կապող հեռախոսակապի մալուխի 200 մ երկարության հատվածը: ՀՀ ոստիկանության տեղեկատվական ծառայությունից երեկ հայտնեցին, որ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 22-ամյա Սուրիկ Պ.-ն եւ 29-ամյա Կարեն Ղ.-ն, ովքեր բերման
Պատմաքննական նոր հետազոտություն
Հրապարակում է պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վալերի Թունյանի «Երիտթուրքերը եւ Հայկական հարցը» մատենաշարի նոր գիրքը (ռուսերեն), որը գիտական բացառիկ արժեք ունի: Մենագրության բացառիկությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Առաջին հերթին, 1982-1983թթ. լույս տեսած Ջ. Կիրակոսյանի հայերեն «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատոր եւ 1986թ. ռուսերեն հակիրճ թարգմանությունից հետո, հայկական պատմագրության մեջ բացակայում էին նման գիտական ուղղվածության
Ով սատար կկանգնի
2009թ. հոկտեմբերի 10-ին «Առավոտում» լույս տեսավ Գյումրիի բնակիչ Գոհարիկ Մանուկյանի «Օլիգարխները զբաղվում են տներ խլելով» հրապարակումը: Խնդիրն առնչվում էր նրա սեփականության պաշտպանմանը, նրան իր զբաղեցրած տարածքից վտարելուն: «Այս տարվա ապրիլի 15-ին ինձ եւ իմ ընտանիքի անդամներին ու անչափահաս թոռնիկներին՝ 6 եւ 8 տարեկան, տնից պետք է վտարեին անօրինական վճիռների հիման վրա: Վիճելի տան հետ կապված
Չորսն էլ նախկինում դատապարտված էին եղել
Երեկ տոնական հագնված ոստիկանների ուղեկցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Լյովա Մկրտչյանը, Կարեն Ավագյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արթուր Մարտիրոսյանը: Նրանք չորսն էլ հրաժարվեցին պաշտպան ունենալ: Եվ դա պատճառաբանեցին ոչ թե իրենց նյութական վիճակով, այլ՝ որ ցանկանում են անձամբ ներկայացնել իրենց շահերը: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների վարչության ավագ դատախազ, մեղադրող Արմեն
ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Բարոյակա՞ն հաղթանակ «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է 83-ամյա Մարիա Նազարովայի ոդիսականին: Հիշեցնենք, որ ծեր կնոջը խաբել էր բրոքեր Ագնեսա Պապյանը, նրանից դեռ 2006թ.-ին վերցրել $8000՝ խոստանալով սենյակ՝ Ավանում գտնվող ինչ-որ հանրակացարանում: Ըստ Մ. Նազարովայի՝ խաբեությանը «ոչ պասիվ» մասնակցություն են ունեցել սոցապնախարարության աշխատակից ներկայացած Արմեն Պետրոսյանը եւ Պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, սակայն մեղադրյալի
Ես եմ տան տերը
Ու դուք տեսնում եք, տեսնում եք՝ թիկունքիս ջաղացն է, կողքս՝ թոռս: Մի քիչ ներքեւ՝ Խաչեն-Ծով-Պլատինան ու Տիգրանակերտն է, ու մի քիչ վերեւ՝ Բերդ-Ուսն ու Խոխանաբերդը: Ես մերոնցով՝ մեր հայկական-պապական Խաչեն ձորակում կանգնած եմ: Մամերթցիների հին երգից էսպիսի տողեր կան. «Ես հերկում ու հնձում եմ իմ տեգով եւ սրով. ես եմ տան տերը: Անզեն մարդը իմ


















































