Օրվա լրահոսը

Գերմանացի գիտնականներն ու Հայոց ցեղասպանությունը

Գերմանացի պատմաբանները՝ Վանաձորում «Գերմանական կառավարությունն իր ներդրումն է ունեցել հայկական ջարդերի կազմակերպման գործում»: Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեցին գերմանացի գիտնական, գրող-պատմաբաններ Յորգ Բեռլինն ու Ռոլֆ Հոզֆելդը: Նրանք, ինչպես նաեւ պատմաբան Ստեփան Ստեփանյանն այստեղ էին ՎՊՄԻ-ի պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանի հրավերով: Վերջինիս ներկայացմամբ, Ստ. Ստեփանյանն առաջին հայ գիտնականն է,

Ցեղասպանության հարցը՝ տեղեկատվական պատերազմում

Մեկնաբանում են մասնագետները «Հայ-թուրքական տեղեկատվական պատերազմը նոր թափով է վերսկսվում: Այս պարագայում, անկախ նրանից՝ ով որ քաղաքական ուժին է դավանում, չպետք է բաց թողնենք ապրիլի 24-ը՝ աշխարհին ներկայանալու մեր միասնությամբ»,- Առավոտի» հետ զրույցում ասում է ԵՊՀ տեղեկատվական պատերազմներ առարկայի դասախոս Դավիթ Ալավերդյանը: Նրա խոսքով՝ այժմ, երբ ակնհայտ է, որ Թուրքիան առանձնապես մտադրություն չուներ կարգավորել հարաբերությունները

«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Բուհական «քարոզարշավը» սկսվել է Որքան մոտենում է բուհ դիմելու ժամանակահատվածը, այնքան ակտիվանում են համալսարանների PR արշավները: Հայաստանյան բուհերը վերջին տարիներին այս առումով սկսել են ակտիվանալ՝ այցելում են դպրոցներ, անցկացնում պոտենցիալ դիմորդների հետ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, կազմակերպում «բաց դռների օրեր»: ՀՀ տարբեր դպրոցներում «բուհական քարոզարշավ» անցկացնելուց հետո «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը օրերս երկրոդ անգամ կազմակերպեց «բաց

Ուխտագնացություն՝ Օձուն եւ Արդվի

Ամեն տարի ապրիլի 17-ին, հազարավոր ուխտավորներ՝ Լոռու մարզի գյուղերից, Հայաստանի տարբեր բնակավայրերից իրենց հոգու պարտքն են համարում այցելել Օձունի վանական համալիր եւ Արդվի, ուր սուրբ Հովհաննես եկեղեցում ամփոփված է մեծ հոգեւորականի, փիլիսոփայի, դիվանագետի, ազգային գործչի աճյունը։ Նա ծնվել է Գուգարաց աշխարհի Օձուն գյուղում, սովորել ժամանակին հանրահայտ Սյունյաց դպրոցում։ Մինչեւ կաթողիկոս դառնալը (717 թվականը)՝ նրա կյանքից

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Կամ բաց նամակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Մեծարգո պրն նախագահ Բարաք Օբամա, նամակի ժանրը ես համարում եմ հուսահատության ժանր: Թեպետ ես բնավ հուսահատված չեմ, սակայն ոմանք իմ հոդվածներում երբեմն հուսահատություն են տեսնում: Ես իրականում (անգամ, եթե անհամեստ թվա) պարզորոշ տեսնում եմ վտանգները եւ իրադարձությունների զարգացման հեռանկարը: Անշուշտ, երբեմն ես սխալվում եմ իմ վերլուծություններում

ԱՄՐԱՆՈՒՄ ԵՆՔ

Իջեւանի սահմանագոտում, Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի մոտ վերջերս շուրջ մեկ տասնյակ հրանոթներ են տեղադրվել: Դրանք հայ-ադրբեջանական սահմանագծից որոշակի հեռավորությամբ՝ մեր տարածքի խորքում են տեղակայվել: Հրանոթների փողերը մեծ թեքությամբ ուղղված են դեպի երկինք, ինչը նշանակում է, որ դրանք հարկ եղած դեպքում կարող են հարվածել մեծ հեռավորությամբ գտնվող նշանակետերի:  

ԶՈՀՎԵԼ Է ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

Ապրիլի 19-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի 52-ամյա բնակիչ, երեք երեխաների հայր Սոս Խանինյանը տուն չի վերադարձել: Նա սահմանագոտում հող էր մշակում: Հողատարածքը մշակելուց, հարթեցնելուց հետո Սոսը մոտակա ցաքուտներում ծնեբեկ է քաղել, որի ժամանակ էլ պայթել է հակահետեւակային ականի վրա: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանից տեղեկացանք, որ ապրիլի 20-ի առավոտյան Սոս Խանինյանի մարմինը դուրս է բերվել սահմանագոտուց:

Դրսից օգնեցին՝ տիկնիկներով

Կապանցի «տիկնիկները» շարունակում են բարություն ու մաքրություն քարոզել եւ առաջվա նման պետական աջակցություն չեն ստանում: Դեռեւս 2009-ի հունիսի 5-ին «Սպասում են դրսի օգնությանը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ երեխաների հոգեւոր դաստիարակության եւ աջակցության «Տիկնիկ» հ/կ-ն տիկնիկային ներկայացումներով, հեքիաթային լուծումներով՝ երեխաներին մատչելի «լեզվով» անդրադառնում է կոռուպցիոն երեւույթների նկարագրմանը, բնության պաշտպանությանը եւ այլն: Սակայն ոչ հանրապետական, ոչ մարզային,

Նախարարի այցի արձագանքներ

Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը երեկ մամուլի հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարի՝ անցած շաբաթ Կապան կատարած այցին: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ 14.04.2010թ.-ին Սյունիքի մարզ էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարարը: Պարզվեց, որ նախարարի գալու մասին նաեւ տեղյակ չէր պահվել տեղի մի շարք լրագրողների, բնապահպանական

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ

Երեկ տեղեկացրել ենք, որ ապրիլի 13-ին Ձորագետի ջրերը վարարել են եւ քանդել Տավուշի մարզի Ձորագետ գյուղի տարածքում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հենապատը, արդյունքում՝ փլվել է ճանապարհի 5 մետրանոց հատվածը եւ այս հատվածով երթեւեկությունը միակողմանի է դարձել: Հրապարակմանը արձագանքել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության. «Ներկայումս կառուցվում է Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի

ՓԱԿՎԵԼ ԷՐ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՀԱՏՎԱԾԸ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նախորդ օրը, ժամը 16.00-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքում տեղի է ունեցել փլուզում: Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է Լարիսա Դավիդովային պատկանող թիվ 29 տանը կից՝ 13-15 մ երկարությամբ եւ 4-5 մ բարձրությամբ հենապատը: Փլուզման հետեւանքով փակվել է ճանապարհի երթեւեկելի մասի՝ նշված հասցեին հարակից

ԿՈՐԱԾԻ ԴԻՆ ԳՏԱՆ

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ապրիլի 18-ի երեկոյան Վարդենիսի տարածքի Կուտական-Տրետուք համայնքների վարչական տարածքի լեռներում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ՝ 1970 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանի դին: Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը այս առթիվ հիշեցրել է, որ Արմեն Հարությունյանը այս տարվա հունվարի 7-ին հանձնել է մարտական հերթափոխը, որից հետո տուն է

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՎ

Լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները դիմել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ օգնություն խնդրելով՝ հասնելու Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման, ապահովելու նրա պաշտպանության իրավունքը փաստաբանի մասնակցությամբ, որին կընտրի ինքը, ինչպես նաեւ ապահովելու բաց դատավարություն եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի պահպանում: Ըստ «Արմինֆո» գործակալության, ապրիլի 7-ին հայտնի լրագրող եւ քաղաքագետ Էռնեստ

Համայնքի բյուջե չի մտել

Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ՝ Սամվել Անդիկյանի եւ Գագիկ Հակոբյանի նկատմամբ: Սամվել Անդիկյանը եղել է ՀՀ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը, իսկ Գագիկ Հակոբյանը՝ Աղին համայնքի ղեկավարը: Ս. Անդիկյանն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ, օպերլիազորը 2007-2008թթ. ընթացքում Շիրակի մարզի Աղին, ապա Բագրավան համայնքների ղեկավարների հետ անհատ

ՄԱՔՍԱՅԻՆԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ԴԵՄ

Գուցե իսկապես՝ «լավություն անողի գլուխը ծակ է» ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ «Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի դեմ: Ըստ հայցվորի՝ բարեգործական կազմակերպությունը (տնօրեն՝ թոշակառու, մանկավարժության պրոֆեսոր Բաբկեն Վարդանյան) անցյալ տարվա հունվարի 16-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, 365 օր ժամկետով ձեւակերպել է հումանիտար բեռ: Սակայն այս տարվա հունվարի 16-ի դրությամբ,

ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ

«Հոգեբուժական ծառայությունների մակարդակը լիովին համապատասխանում է երկրում տիրող իրավիճակին: Այսինքն՝ բացառապես պետպատվերով աշխատող կազմակերպություններում, ելնելով այսօրվա ծանր ֆինանսական դրությունից, պարզ է, որ վիճակը պետք է լավ չլինի: Ներկայիս հոգեբուժական ծառայություններից օգտվելը քաղաքացիների համար որեւէ գնային խնդիր չի առաջացնում, քանի որ դեղորայքը պետությունն անվճար տրամադրում է, այդուհանդերձ, բժշկությունը գնալով զարգանում է, եւ նոր տեխնոլոգիաներից, նոր դեղորայքից

Իսլանդական հրաբուխը մեզ չի վնասի

Հայ երկրաբանների հավաստմամբ, վերջերս Իսլանդիայում ժայթքած հրաբուխը լուրջ վտանգ չի ներկայացնում: «Իսլանդիայում եւ աշխարհում ընդհանրապես սա ամենաուժեղ հրաբխային ժայթքումը չէ, Իսլանդիան գտնվում է ակտիվ հրաբխային գոտու վրա, այնտեղ հրաբխային ժայթքումներ պարբերաբար տեղի են ունենում, պատմության մեջ ավելի կատաստրոֆիկ ժայթքումներ են եղել»:,-հայտնեցին երկրաբանները երեկ կայաած ասուլիսում: Երկրաբան Էդիկ Խարազյանն ասաց, որ ավելի վտանգավոր ժայթքումներ այդտեղ եղել

«Հիշողության պուրակ»՝ Ծիծեռնակաբերդում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, «ՎիվաՍել ՄՏՍ»-ի աջակցությամբ եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքում կհիմնի «Հիշողության պուրակ»: Այս մասին երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ասաց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Հիմնադրամի ջանքերով Արեւմտյան Հայաստանից բերվել է 95 ծառ, որոնք կտնկվեն «Հիշողության պուրակում». «Ծառատունկի յուրաքանչյուր

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ԱՐԵՔ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Համաշխարհային բանկը հայտնաբերել են, որ բնակչության պատվաստման մասին մեր երկրի ներկայացրած պաշտոնական թվերը ճիշտ չեն: Երեւի ոչ ոք դեռ չի մոռացել, թե ինչպես էր 2007-ի հոկտեմբերին առողջապահության նախարարության ողջ աշխատակազմը մեր ազգաբնակչությանը համոզում, որ մասնակցեն կարմրուկի եւ կարմրախտի (ԿԿԽ) վերացման ազգային ծրագրին ու պատվաստվեն: Դպրոցներում, աշխատավայրերում, դրսում, ամենուրեք բռնացնում էին 6-27

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» ԷԼ Է ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ ՏՎԵԼ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հրապարակել է 2009թ. գործունեության հիմնական ցուցանիշները: Այդ մասին տեղեկացնում է tert.am-ը, նշելով, որ ընկերության զուտ շահույթը 2009թ. կազմել է 3491 մլն դրամ, ինչը 24 տոկոսով պակաս է 2008թ. ցուցանիշից: Նախորդ տարի ընկերության ներդրումները կազմել են 51.6 մլն դրամ, պետբյուջե վճարվել է 20.4 մլրդ դրամ, ինչը 5 տոկոսով ավելի է 2008թ. վճարներից: 2009թ. Հայաստան

16 ՉՎԵՐԹ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Ապրիլի 19-ի դրությամբ Հայաստանում չի իրականացվել 16 ուղեւորատար ավիաչվերթ, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Թռիչքները սկսել են չեղյալ հայտարարվել ապրիլի 15-ից: Ընդամենը չի իրականացվել 16 չվերթ՝ դեպի եվրոպական քաղաքներ, որից 10-ը՝ «Արմավիա» ավիաընկերության: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Իսլանդիայի հարավում Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքման հետեւանքով մթնոլորտ արտանետված հրաբխային մոխրի ամպը հանգեցրել

522 + 22 ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Ներկայում Հայաստանում կա 4-րդ աստիճանի վթարային 22 բազմահարկ շենք՝ 410 բնակարանով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երեկ ասել է, որ այդ շենքերի վերանորոգման արժեքը գնահատվում է 5 մլրդ դրամ: Իսկ 3-րդ աստիճանի վթարային շենքերի թիվը կազմում է 522: «Այդ շենքերը անհապաղ վերանորոգման եւ ամրացման կարիք ունեն, այլապես դրանք կարող են ծառայել

Սկսել ենք «աճել»

Երեկ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները», որոնք ստացվել են ընթացիկ- օպերատիվ ամփոփմամբ եւ վերաբերում են 2010 թ. հունվար-մարտ ամիսներին՝ ապրիլի 20-ի դրությամբ: Եթե որպես հիմք ընդունենք թղթի վրա գրված տվյալները, այլ ոչ թե «աչքի տեսած-մաշկի զգացածը», պիտի գրանցենք, որ Հայաստանի տնտեսությունը սկսել է ընկած տեղից վեր

ԱՐԳԵԼԱՆՔ՝ ՉԳՈՒՅՔԱԳՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎՐԱ

Ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ հարկայինն ու մաքսայինն իրենց դեմ պայքարի «անհեթեթ ու պրիմիտիվ» մեթոդներ են ընտրել: Վերջերս Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը դարձյալ հայտնվել է միջազգային տարբեր կառույցների ու Հայաստանում գտնվող գրեթե բոլոր դեսպանատների ուշադրության կենտրոնում: Երկու տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են հալածել անկախ լրատվական ալիքին. հեռուստաընկերությանը ամեն կերպ ֆինանսազրկում են, փախցնում գովազդատուներին (մեկ գովազդատու

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒՂԱՄ Է ՋՈԿՈՒՄ

Վաշինգտոնյան այցից առաջ Սերժ Սարգսյանը Տավուշում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարեց, որ արդեն «մեր որոշումը գրեթե ունենք»: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «Ա1+»-ը փորձել էր ճշտել՝ ո՞րն է այդ որոշումը: Ի պատասխան՝ պարոն Սահակյանն ասել է. «Մեր քաղաքական օրակարգը շատ հարուստ է, եւ Սերժ Սարգսյանի ասածը վերաբերվում է մեր բոլոր ազգային խնդիրներին»: Ըստ

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ

«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը» նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ պաշտոնատար այլ անձանց՝ հայտնելով, որ 2010 թ. ապրիլի 6-8-ը մարդիկ հավաքվել էին Երեւան քաղաքի տարբեր մասերում՝ զանգվածաբար եւ բացահայտ քննադատելու ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները եւ պահանջելու անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բողոքի ցույցերն անցկացվել են Մարդու իրավունքների

Կոնգրեսը երեկ Թալինում էր

Այստեղ վերաբացվել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը Երեկ Թալինում բացվել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը: Բացվել ասածը մի քիչ հարաբերական է, որովհետեւ մինչեւ երեկ էլ Թալինում գործում էին ընդդիմադիր կուսակցական կառույցներ, որոնց անդամները դեռ 2008-ին էին դարձել Համազգային շարժման կորիզը, որը նախագահական ընտրությունների ժամանակ ներկայացնում էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական ենթաշտաբը, իսկ

ՀԵՐԹԱԿԱՆ «ՋԵՐՄՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆԸ»

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հենց այդպես է անցել: Սերժ Սարգսյանն արձակուրդում էր նախորդ շաբաթվա կեսերից՝ վաշինգտոնյան այցից հետո: ՀՀ նախագահն արձակուրդն անցկացնում էր Եվրոպայում: Մինչ Երեւան ժամանելը՝ երեկ, Երեւանի ժամանակով ժամը 19-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«ՍԻՆԵՐԳԻԱՅԻ ԷՖԵԿՏԸ»՝ ԸՍՏ Մ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանը, ով պաշտոնանկությունից հետո սկսել է զբաղվել «կուսակցական շինարարությամբ», ինչպես ժամանակին հայտարարեց նրա կուսակցական առաջնորդը, երեկ առաջին անգամ այդ կարգավիճակով հանդես եկավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջ եւ խոսեց նախագահի վաշինգտոնյան այցի, տնտեսական որոշ խնդիրների եւ իր կուսակցության մասին: Ըստ պարոն Շահգելդյանի, ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցը վկայեց, որ

ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Նախորդ օրը «Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որում մասնավորապես ասված է. «Ձեր ղեկավարած գերատեսչությունը քննության առնելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված «ՀՀ եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «ՀՀ եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, կայացրեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031