Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսաներկուերորդ ՖՈՒՏԲՈԼ ՄԻՆՈՒՍ Հեշտ է, իհարկե, էսպես հանգիստ նստել եւ թեթեւ ձեռքով ու միանգամայն հեշտությամբ գրել եւ արտահայտվել կյանքի բացառիկ ու հազվադեպ հրաշքներից մեկի՝ մեծ ֆուտբոլի հանդեպ ուրիշների բթացածության աստիճանի մասին, առանց իսկ ենթադրելու, որ ինքդ է՛լ ես շատ հաճախ քո առջեւ փակում էդ հրաշքների բոլոր հնարավոր մուտքերը, եւ շատ

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՈՒ»

Խորհրդարանական իրադարձություններն այսպես է որակում նաեւ ՍԴՀԿ ատենապետը «Հակոբ Հակոբյանը միակը չէ ԱԺ-ում կամ, ընդհանրապես, իշխանական համակարգում: Մի շատ տգեղ գործընթաց է տեղի ունենում: Ուզում են մեկին զոհել, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե կրիմինալի դեմ պայքարում են: Իրականում իշխանությունը մի զարկով մի քանի նապաստակ է ուզում խփել՝ հանրությանը մատուցում են, իբր պայքարում են կրիմինալի դեմ, անգամ

Կրկնակի գանձում

«ԱրմենՏելը» մի ծառայության դիմաց երկու տեսակի վարձ է սահմանել Մինչեւ 2010 թվականը «ԱրմենՏելը» պատրաստվում է իր ծառայությունների սակագները կրկնակի եւ նույնիսկ եռակի բարձրացնել: Ընկերությունն առաջնորդվում է մեր կառավարության կողմից ընդունված թիվ 60 լիցենզիայով, որով մեր պետությունը նպատակ է դրել առաջիկա 4 տարիների ընթացքում հասնել շուկայի ազատականացմանը եւ ծառայությունների որակի բարելավմանը, որն իր հետ կբերի սակագների

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԻ» «ՉՈՒԶՈՂՆԵՐԸ» ՇԱՏ ԵՆ

Դեղամիջոցի տարածումը հարվածում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ «պայքարողների» գրպանին «Արմենիկումն» այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության վիրուս) կանխարգելման լավագույն դեղամիջոցն է, որն այս պահին չունի մրցակիցներ: Հաշվի առնելով այս հիվանդության դեպքերի շարունակական աճը՝ ամբողջ աշխարհում այդ դեղամիջոցի պահանջարկը մեծ է: Բիզնեսի ամենապարզ կանոններն էլ հուշում են, որ, եթե դաշտում որեւէ ընկերություն չունի մրցակից, նրա արտադրանքը պետք է

Փայտի գինը կախված է «նալոգներից»

Թեեւ անտառահատումն արգելված է, Հայաստանի քաղաքներում հեշտությամբ կարելի է վառելափայտ գնել Հաշվի առնելով Հայաստանին սպառնացող անապատացումը՝ մեր կառավարությունն արգելել է անտառներից ծառեր հատելը: Սակայն ձմեռնամուտի այս օրերին անտառահատումներից խուսափել չի լինում, որովհետեւ անտառներն ու կանաչ գոտիներն, ըստ էության, չեն վերահսկվում: Փայտահատները հստակ գիտեն, թե որ ժամին որ անտառից կարող են ծառ կտրել: Այն, որ զանգվածային

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՄԲԱՎԸ»

Ասում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը Հոկտեմբերի 15-17-ը մայրաքաղաքի հեծանվահրապարակում անցկացվեցին հրապարակային հեծանվավազքի հանրապետության մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Աբովյանի, Արմավիրի, Մասիսի եւ Գուգարքի շուրջ հիսուն ուժեղագույն մարզիկներ: Հեծանվորդները հանդես եկան այն մրցաձեւերում, որոնք ընդգրկված են օլիմպիական ծրագրում: Մեծահասակների՝ հետապնդումով 4 կմ մրցաձեւում մրցանակային եռյակը կազմեցին. 1. Սերգեյ Սարկիսով, 2.

ՓՈՂ ՉՈՒՆԵՆ, ՈՐ ԾՆՆԴԱԿԱՆ ՀԱՆԵՆ

7-ամյա Խոսրովը դպրոց գնում է, բայց աշակերտ չի համարվում Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում աղքատ ընտանիքներ շատ կան: Սամվել Հակոբյանի ընտանիքն ամենաչքավորներից է: Տանտիկնոջ՝ Քրիստինե Հակոբյանի պատմելով՝ «ոչ մի տեղից օգնություն չենք ստանում: Մի կերպ օրվա հացն ենք կարողանում ճարել ու ամբողջ տարի չարչարվում ենք, որ չորս երեխաների դպրոցի շորերն առնենք, որ ոտաբոբիկ ու տկլոր չգնան

Երբ ժողովուրդը մերկ է, նրա վրա զսպաշապիկ են հագցնում:

ԴՊՐՈՑԻ ԶՈՒԳԱՐԱՆԸ ԽՈԼԵՐԱՅԻ ԲՈՒՆ Է

Աշակերտները կարող են բազմաթիվ վարակներ ձեռք բերել Արարատի մարզի Շահումյան (նախկինում՝ Յուվա) գյուղի՝ Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 687 աշակերտ: Դասերի ժամանակ այդ աշակերտները ստիպված են հակագազ կրել, որպեսզի դպրոցի զուգարանի գարշահոտից չխեղդվեն: Զուգարանը գտնվում է դպրոցի բակում, իսկ թե ինչպիսի հակահիգիենիկ պայմաններ են այնտեղ տիրում՝ պատկերված են լուսանկարներում: Գյուղապետ Սերժիկ Բաբայանը «Առավոտի»

Քաղաքապետարանի որոշումը չի կատարվում

Հեղուկ գազի լիցքավորման շրջիկ մեքենաների գործունեությունն արգելված է ձեւական Քաղաքապետարանի որոշմամբ՝ այս տարվա հունվարից արգելվում է մայրաքաղաքի փողոցներում հեղուկ գազ մատակարարող մեքենաների առկայությունը: Չնայած այս որոշմանը, այսօր Երեւանի մի շարք թաղամասերում գազի լիցքավորման շրջիկ մեքենաներ կան կայանած, որոնք, անտեսելով անվտանգության բոլոր կանոններն ու քաղաքապետարանի որոշումը, բնակչությանը հեղուկ գազ են մատակարարում: Ընդ որում, գազի ցիստեռնները խարիսխ

Գյուղատնտեսությունն էլ ստվեր կմտնի

Խոշոր ֆերմերները հարկերից խուսափելու ձեւը կգտնեն Հայաստանը 2003-ից անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այդ անդամակցությամբ մեր կառավարությունը ստանձնել է որոշակի պարտավորություններ, որոնցից առանձնանում է հատկապես 2009-ի հունվարի 1-ից գյուղատնտեսության՝ հարկման դաշտ մտնելը: Մինչ օրս գյուղացիներն իրենց եկամտից ավելացված արժեքի հարկ չեն վճարել, իսկ 2009-ից արդեն այդ արտոնությունը չեն ունենալու: Այս հանգամանքը հարուցել է մի

ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Ջրագծերի թալանի մասին խոսքերը հետ չվերցնելու դեպքում գյուղապետարանի հաշիվները ստուգման կենթարկեն: Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի ջրագծերի թալանի մասին «Առավոտի» հրապարակումից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից սկսել են ճնշումներ գործադրել Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի վրա: Նա, որպես ջրագծերի թալանչիների հովանավոր, ակնարկել էր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունը, ինչը բարկացրել է «վերեւներին» այն աստիճան,

Վանեցիները վանեցիների դե՞մ

Օրերս լույս տեսած՝ արմատներով վանեցիներ Վարազդատ Հարությունյանի եւ Նորա Մելիքյանի «Ծիծաղում են վանեցիները» գիրքը առաջացրել է «Վան-Վասպուրական» հասարակական կազմակերպության զայրույթը: «Առավոտ» այցելած հիշյալ կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը հայտնեց, որ առաջին հայացքից թվում է, թե «Ծիծաղում են վանեցիները» գրքում պետք է տեղ գտնեին Վասպուրական աշխարհի կատակասեր մարդկանց զվարճապատումները, «մինչդեռ հուսախաբ ես լինում, քանի որ այնտեղ մեծ

ՄԵՐ «ՀԱՂԹԱՆԱԿԸ»՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Չինաստանի Սիամին քաղաքում վերջերս կայացել է քանդակի միջազգային մրցույթ՝ կապված 2008-ին Պեկինում անցկացվելիք օլիմպիադայի հետ: Մրցույթին մասնակցել է նաեւ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանն իր որդու՝ Հայկի հետ: Հանդիպեցինք ճանաչված արվեստագետին: – Ի՞նչ աշխատանքներ էիք ներկայացրել: – Իմ աշխատանքը կոչվում է «Հաղթանակ», Հայկինը՝ «Շարժում»: Մենք ի սկզբանե որոշել էինք շատ դոկումենտալ գործեր չանել՝ ասենք, ծանրաձող բարձրացնող

Օրինագիծ՝ զանգվածային խախտումներից հետո

«Առավոտի» տեղեկություններով, գալիք երկուշաբթի Ազգային ժողովը կրկին քննության կդնի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը: Երեկ «Առավոտին» ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք հանդես են եկել առաջարկներով: Ըստ այդ առաջարկների, անհրաժեշտ է սահմանել հանրային շահի բացառիկ գերակա լինելը: Լ. Ալավերդյանը գտնում է, որ օրինագիծը կիմաստավորվի այն դեպքում

ՔՈՂԱՐԿՎԱԾ ՎԱՃԱ՞ՌՔ

Ըստ պատգամավոր Մանուկ Գասպարյանի՝ նման բան է կատարվում Իջեւանի մերձակա գյուղերի հողերի հետ Խորհրդարանական նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը բարձրացրեց Տավուշի մարզի Իջեւան քաղաքի եւ հարեւան Գետահովիտ ու Գանձաքար գյուղերի հողատարածքների հարցը: Պատգամավորից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ վիճելի հողատարածքների մասին է խոսքը: Պատգամավորն «Առավոտին» ասաց. «Վիճելի տարածքներ չկան: Պարզապես, կառավարությունը, խախտելով

Ինչ չի արել ամուսինը, կանի կի՞նը

Դեռեւս անցյալ շաբաթ մի խումբ գիտնականներ մեր թերթում հայտնեցին իրենց անհանգստությունը ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջիկա ընտրությունների մասին: Մտավախություններից մեկն այն էր, որ ինստիտուտների նախկին ղեկավարները կարող են ժառանգաբար փոխանցել իրենց պաշտոնները որդիներին կամ մոտ հարազատներին: Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնին, օրինակ, հավակնում է նախկին տնօրեն Լեւոն Մանվելյանի կինը: (Հիշեցնենք՝ այս պաշտոնը պրն Մանվելյանին

Հուշաքարը ավտոտնակների վրա՞

Քաղաքային իշխանությունները Հրանտ Մաթեւոսյանի հիշատակը ավտոտնակների վրա են վառ պահում: Օրերս Երեւանի քաղաքապետարանից զանգել են անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի կնոջը՝ Վերժինե Մովսիսյանին եւ հայտնել, որ քաղաքապետարանը Հ. Մաթեւոսյանի հուշաքարը տեղադրելու համար միջոցներ չունի, քանի որ, ըստ կատարած նախահաշվարկի, հուշաքարի տեղադրումը քաղաքապետարանին մոտ 70 հազար դոլար կարժենա: Փոխարենը քաղաքային իշխանությունները գրողի կնոջը առաջարկել են Պուշկին-Աբովյան փողոցների

ՍԻՄ-ն ուզում էին ներսից պայթեցնել

ՍԻՄ-ի նախագահի պաշտոնակատար Հայկ Բաբուխանյանը դրանում մեղադրում է նախկին կուսակցականներ Արթուր Սահակյանին ու Հրայր Խաչատրյանին: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ՍԻՄ համաժողովից հետո, երբ կուսակցության ղեկավար կազմն ու ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հրաժարական տվեցին կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Հիմա ներկուսակցական «ռազբորկաները» շարունակվում են մամուլի միջոցով: ՍԻՄ տարածքային կառույցներից հայտարարություններ են ստացվում, որոնք ստորագրած անձինք սեպտեմբերի 16-ին

ՍԻՄ-ն ուզում էին ներսից պայթեցնել ՍԻՄ-ի նախագահի պաշտոնակատար Հայկ Բաբուխանյանը դրանում մեղադրում է նախկին կուսակցականներ Արթուր Սահակյանին ու Հրայր Խաչատրյանին: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ՍԻՄ համաժողովից հետո, երբ կուսակցության ղեկավար կազմն ու ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հրաժարական տվեցին կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Հիմա ներկուսակցական «ռազբորկաները» շարունակվում են մամուլի միջոցով: ՍԻՄ տարածքային կառույցներից հայտարարություններ են ստացվում,

ՀԵՇՏ ՉԷՐ ԹՈՂՆԵԼ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

Խոստովանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ-ն երբեմն Ձեզ մեղադրում է, թե ինչո՞ւ անձնավորված չեք քննադատում Ռոբերտ Քոչարյանին: Եվ, ընդհանրապես, որպես ԱԺ նախկին նախագահ, այսօր արդեն ընդդիմադիր կուսակցության նախագահ ի՞նչ ակնկալիքներ ունեք երկրի նախագահից՝ հատկապես ապագայի տեսանկյունից: – Քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ ենք անցել, զուտ մարդկային իմաստով անձնավորել խնդիրները ճիշտ

«ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԸ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ»

Ասում է ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը – Պարոն Մանասերյան, Ազգային ժողովում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի շուրջ ծայր առած հետաքրքրությունը բավականին մեծ էր, սակայն անցկացված խորհրդարանական լսումները կարծես ոչ մի նոր բան չտվեցին: – Նախ, նման օրենքները չի կարելի դասել սովորականների շարքին: Ոչ միայն այն պատճառով, որ օրենքը կոչված է կարգավորել

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ «Ա1+»-Ի ԽՆԴԻՐԸ ԳՈՒՑԵ ՉԼՈՒԾՎԻ

Պարզաբանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի լիազոր ներկայացուցիչ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Հայաստանի արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը հայտնել էր, թե Հայաստանից ստացված ու վարույթ ընդունված շուրջ 200 հայցերից 33-ի գրավոր դատաքննությունը (Եվրոդատարան-հայցվոր-կառավարություն հարցուպատասխանների, առարկություններ ներկայացնելու փուլը) գրեթե ավարտվել է, եւ հիմա սպասում են դատարանի

ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՑԱԾ ԷԻՆ

Իսկ Դավիթ Հարությունյանը եւ Վիկտոր Դալլաքյանը միմյանց «ջան» ասում էին եւ «ջան» լսում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր սեփական «Ընտրական օրենսգրքի» նախագիծը, որը առաջարկում է անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այս առաջարկությունը խիստ զայրացրեց հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին, եւ այդ զայրույթը հասավ գագաթնակետին, երբ Վիկտոր Դալլաքյանի առաջարկությունն ընդունվեց դրական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ ԵՆ, ՀՅԴ-Ն՝ ԴԵՄ

Երեկ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց «Հայոց ցեղասպանության հարցերի քննարկման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորեց Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման միասնական դիրքորոշման որդեգրման, Ցեղասպանության տարեթվերը համակարգելու պահանջով: ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը, սակայն, նշեց, թե արդյունավետ չեն լինի Ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում հանձնաժողովի 6 ամսում կատարելիք աշխատանքները՝

Գլուխ քսաներկուերորդ ՖՈՒՏԲՈԼ ՄԻՆՈՒՍ Հեշտ է, իհարկե, էսպես հանգիստ նստել եւ թեթեւ ձեռքով ու միանգամայն հեշտությամբ գրել եւ արտահայտվել կյանքի բացառիկ ու հազվադեպ հրաշքներից մեկի՝ մեծ ֆուտբոլի հանդեպ ուրիշների բթացածության աստիճանի մասին, առանց իսկ ենթադրելու, որ ինքդ է՛լ ես շատ հաճախ քո առջեւ փակում էդ հրաշքների բոլոր հնարավոր մուտքերը, եւ շատ հաճախ միանգամայն անմեղ ու

«ԼԵՎԻ» ԳԱԶԻՆ ՈՉ ՈՔ ՉԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ

Ճոյտի եւ նրա նման «լեւի» գծեր ունեցող գործարարների բիզնեսը հայ սպառողների վրա թանկ է նստում: ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եւ պետական պահպանության ծառայության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը լայն արձագանք ստացավ: Այդ առնչությամբ գլխավոր դատախազությունը գործ հարուցեց, սակայն խնդրո առարկա դարձած «լեւի» գազին, որի պատճառով պատգամավորն ու կարատեիստներն իրար տվել են, ոչ ոք չանդրադարձավ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵԼ ԿՈՎԿԱՍԻՑ

Զգուշացնում է իշխող կուսակցության ներկայացուցիչը Պարզվեց, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական առանձին շրջանակներ են դժգոհ վարվող կոմպլեմենտար քաղաքականությունից, այլ նաեւ՝ Ռուսաստանի գործիչները: Եվ այս տրամադրությունների արտահայտողը դարձավ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որը վերջնագրի պես հայտարարեց, թե հնարավոր չէ «բոլորի հետ ապրել խաղաղ, եւ գալիս է ընտրելու պահը։ Ըստ իս, Հայաստանի համար հասունացել է այդ

«ԿՍՊԱՍԵՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՄԻՍ»

Վախթանգ Դարչինյանի հետ զրույցում խոսեցինք նաեւ նրա առաջիկա ծրագրերի, անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ: – Շատ լավ ավանդույթ ես դարձրել՝ յուրաքանչյուր հերթական հաղթանակից հետո գալով Հայաստան: Այս անգամ, որքան տեղյակ եմ, մտադիր ես ավելի երկար մնալ: Ի՞նչ ծրագրեր ունես: – Նախ որոշել եմ մի լավ հանգստանալ: Վաղը (զրույցը կայացել է հոկտեմբերի 16-ին) դիմավորելու եմ հարսնացուիս:

«ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԵՄ ԻԶՄԵՐՈՒՆ»

Ասում է արտերկրում ճանաչված լիբանանահայ գեղանկարիչ եւ քանդակագործ Աղասին (Պողոս Թասլաքյանը): Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Իսպանիայում, Ժնեւում, մասնակցել է նաեւ Նյու Յորքի «Art Expo»-ին: Մասնագետների գնահատմամբ, նրա սկզբնական շրջանի գործերը պատկանում են աբսուրդ սյուրռեալիստական, իսկ ներկայիս աշխատանքները՝ հարմոնիկ սյուրռեալիստական դպրոցին: Պատերազմական թոհուբոհի պատճառով Պողոսը վերջերս Լիբանանից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: – Հոկտեմբերի 29-ին

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031