Օրվա լրահոսը

ՄՈՒԳ ՇՈԿՈԼԱԴԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է ԿՆՃԻՌՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը: Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի «European Dermatology London» մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից եւ նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ

ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ՝ ԸՆԴԴԵՄ ՄՈՐՄՈՆՆԵՐԻ

Բազմակնությունը խրախուսող կրոնական աղանդի 12 անդամներ կանգնել են ամերիկյան դատարանի առաջ: Դատական քննությունը վերաբերում է աղանդի անդամների ծնողական իրավունքների պահպանմանը: Կես տարի առաջ ոստիկանները «ռեյդ» էին կատարել աղանդին պատկանող ագարակում, որտեղից դուրս է բերվել եւ մանկատուն տարվել 400 երեխա: Ինչպես նշում է միջազգային մամուլը, այդ դատավարությունը կդառնա ամերիկյան եւ հնարավոր է նաեւ համաշխարհային պատմության մեջ

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի հոգեւորական Դերըլ Բեսթը հրշեջ մեքենան վերածել է հարսանեկան մատուռի: Անիվների վրա գտնվող մատուռը եկեղեցու սպասավորը կոչել է իր ազգանվամբ՝ ոչ թե իր անունը հավերժացնելու համար, այլ, որ «Best» թարգմանաբար նշանակում է «լավագույն»: Ապակե նախշերով մատուռում տեղադրված է հնչյունային համակարգ՝ զարդարված երգեհոնի նմանությամբ: Դրա հետնամասում խորանն է, որի մոտ նորապսակները երդվում են հավատարիմ լինել միմյանց:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է

Բայց ակումբային բիզնես չկա Վաղը ակումբային կյանքի սիրահարների համար վերջապես պարզ կդառնան «Գեոմետրիա Արմենիա» ընկերության նախաձեռնած «Geometria Awards 2009» ակումբային մրցանակաբաշխության հաղթող ակումբների ու վերջինների հետ պարբերաբար առնչվող «ակումբամոլների» անունները՝ «Best Club 2009», «Best DJ 2009», «Clubber 2009», «Clubbergirl 2009», «Best Party 2009», «Best event’s partner 2009» եւ այլ նոմինացիաներում: Ըստ միջոցառման կազմակերպիչ, «Geometria.ru» նախագծի

«Աշնանային պոեզիան»՝ Զորյանի տուն-թանգարանում

Նոյեմբերի 12-ին Ստեփան Զորյանի՝ Վանաձորում գտնվող տուն-թանգարանում կազմակերպվել էր «Աշուն է, անձրեւ…» միջոցառում՝ Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի ու տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ գրողի 120-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Այն վարում էր Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցի ասմունքի խմբակի ղեկավար Իվան Անտոնյանը: Միջոցառումը բացվեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանի՝ աշնան թեմայով գրված մի բանաստեղծությամբ: «Տարվա բոլոր

Երիտասարդ բեմադրիչները բանավիճեցին

«Մենք չունենք թատերագիտական դպրոց: Թատերագիտությամբ ով ասես զբաղվում է՝ բանասեր, չստացված ռեժիսոր, չստացված դերասան, եւ բոլորին թվում է՝ այդ դաշտը խոպան է, ու իրենք այդ բնագավառում գիտակներ են: Եթե թատերագետները չեն զբաղվում թատերագիտությամբ, ինչի՞ համար են թատերագիտական կուրսերը»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում հարց տվեց բեմադրիչ Կարեն Խաչատրյանը՝ խոստովանելով, որ այս ամենը հասկացավ Երիտասարդ թատերական

Ֆիզկուլտուրան որոշ բուհերի պետք չէ

Արվեստի բուհերում ֆիզկուլտուրա առարկան երկրորդական է, որոշ բուհերում էլ փակվում են ֆիզիկական դաստիարակության ամբիոններ: Հին հույները կարծում էին, որ բանահյուսությունը զարգացնում է միտքը, երաժշտությունը՝ փխրեցնում հոգին, իսկ այդ ամենից հետո պետք է «կրթել» նաեւ մարմինը: Այն, ինչ անհրաժեշտ էր հին հունական հասարակությանը, պարզվում է՝ 21-րդ դարի հայաստանյան պայմաններում այնքան էլ հեշտ իրագործելի չէ: Այս անգամ

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՎԻԿՆ ՈՒ ՍՅՈՒԶԻՆ

Մեր անվանի մարզիկները լրատվամիջոցների ուշադրությանն արժանանում են միայն իրենց հերթական պատասխանատու մրցելույթի նախօրեին, իսկ լավագույն դեպքում՝ դրանից մի քանի օր առաջ: Բացառություն չեն նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վախթանգ Դարչինյանն ու Սյուզի Կենտիկյանը: «Առավոտը», որ պարբերաբար մարզասերներին տեղեկացնում է նրանց առօրյային, օրերս հերթական հեռախոսազրույցն ունեցավ չեմպիոնների, նրանց մարզիչների եւ հարազատների հետ: Վիկը ներկայումս Ավստրալիայում նախապատրաստվում

«ԲԱՄԲԻՌՆ» ՈՒ «ՖՈՏՈՍԸ»՝ ՆՈՒՅՆ ՀԱՄԵՐԳՈՒՄ

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գերմանիայի շաբաթները մոտենում են ավարտին։ Ամբողջ Հայաստանում տեղի ունեցած ավելի քան 40 միջոցառումներից հետո անց է կացվում վերջին խոշոր միջոցառումը՝ ռոք համերգ Համբուրգից ժամանած «Ֆոտոս» (Fotos) ռոք խմբի մասնակցությամբ, նոյեմբերի 19-ին, Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում։ Ծրագրի սկզբում որպես հատուկ հյուր հանդես

ՆՈՐ ՖԻԼՄ՝ «ՔԱՆՈՆ»

Նոյեմբերի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Հայ հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված հերթական՝ «Քանոն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակը եւ պրոդյուսերը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ղեկավար Ռիտա Շառոյանն է: Բեմադրությունը Արմեն Ռոնովինն է, ֆիլմում նկարահանվել է քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը: Հիշեցնենք, որ «Հայ հնագույն նվագարանների» նախորդ ֆիլմերն էին «Ծիրանի փողը» եւ «Քամանչան»: Հիշեցնենք, որ «ՀայԱրտը»

Մրցույթը առանձնահատուկ է լինելու

Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի ղեկավարությամբ հայտարարել է էստրադային երգի երիտասարդ կատարողների մրցույթ: «Առավոտի» հետ զրույցում մրցույթի համակարգող Արմինա Դարբինյանն ասաց, որ մրցույթի նախընտրական փուլն արդեն ավարտվել է: Երկօրյա լսումներից հետո մոտ 100 դիմորդից մրցույթին կմասնակցի լավագույն 20-ը: Առաջին փուլում, որը դեկտեմբերի 12-ին է, մասնակիցները կկատարեն Ա. Բաբաջանյանի երգերից, 2-րդ փուլին՝ դեկտեմբերի

«Հայաստանի մասին ոչինչ չգիտենք»

«Արաքսի ձախ ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի համանախագահ Սերդար Դինլերը: «Մենք Հայաստանի մասին ոչինչ չգիտենք, մեզ ժամանակ տվեք ուսումնասիրելու պատմությունը»,- օրերս Մոսկվայի տանը կայացած «Արաքսի ձախ ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի շնորհանդեսի ժամանակ այսպես արտահայտվեց թուրք գործարար, ֆիլմի համահեղինակ Սերդար Դինլերը: Ֆիլմը ստեղծվել է թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի, Մարքեթինգի հայկական

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Էստրադային երգի նորարար Ամիրխանյանը Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց ճանաչված կոմպոզիտոր, քաղաքական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակը: 1960-ականներին իր մեղեդային եւ ուրույն կառուցվածքով, նուրբ ու քնարական երգերով նշանավոր դարձած արվեստագետը խորհրդային էստրադային երգի նորարարներից եղավ, նպաստեց այն բանին, որ «թեթեւ» ժանրը բեռնավորվեց բովանդակային նոր դրսեւորումներով: «Աշնան մեղեդի», «Այնպես ուզում եմ», «Հայի աչեր», «Ո՞ւր եք, տղաներ»

ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել վերանայել առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին որոշումը: Աբբասի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Քուշները հայտարարել է, թե Աբբասը անփոխարինելի է, երբ խոսքը գնում է Իսրայելի հետ բանակցությունները վերականգնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, Քուշներն այս օրերին գտնվում է Մերձավոր Արեւելքում, որտեղ նախատեսված են բանակցություններ

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ, ՑԽԻՆՎԱԼ ԵՎ ՍՈՒԽՈՒՄ

Բելառուսի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երեկ ժամանել են Վրաստան, Աբխազիա եւ Հարավային Օսեթիա՝ այդ տարածաշրջաններում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Այցը նախատեսված էր ավելի քան մեկ ամիս առաջ՝ Բելառուսի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու հնարավորությունը քննարկելու համատեքստում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, խորհրդարանական պատվիրակության անդամների մի մասը չորեքշաբթի ժամանել է Թբիլիսի եւ Ցխինվալ, մյուս մասը արդեն երեքշաբթի

ՀԱԿԵՐՆԵՐԸ «ՆՇԵԼ» ԵՆ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Երեկ՝ Լատվիայի անկախության օրը (91 տարի առաջ Լատվիայի Հանրապետությունը անկախություն էր հռչակել), կոտրվել է երկրի նախագահ Վալդիս Զատլերսի կայքէջը: «Lenta.ru»-ի մատուցմամբ, հակերները կայքէջում տեղադրել են ուղերձ, որում մասնավորապես ասված է եղել՝ «Շնորհավորում ենք 91-ամյակի կապակցությամբ: Պարոն նախագահ, փրկեք երկիրը: Մինչեւ 92-ամյակը կարող ենք չձգել»: Հակերներն իրենց այս ուղերձը տեղադրել են բջջային կապի Tele2 ընկերության անունից:

Կազակները մտադիր են պաշտպանել Տիմոշենկոյի թեկնածությունը

Ղրիմի «Ուկրաինական կազակներ» կազմակերպության ատամանները երեկ որոշում են ընդունել Ուկրաինայում սպասվող նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը: «Lenta.ru»-ի մատուցմամբ, համապատասխան որոշում այս կազմակերպությունն ընդունել է Սիմֆերոպոլում տեղի ունեցած «կլոր սեղանի» քննարկման արդյունքում: Տիմոշենկոյի թեկնածությանն աջակցելու հարցում Ղրիմի իրենց գործընկերներին համոզելու համար, ըստ աղբյուրի, Ղրիմ են այցելել Լուգանսկի կազակները: «Լուգա Կիյ» կազմակերպության գերագույն ատաման Վալենտին

Իրանում հինգ ընդդիմադիր մահապատժի է դատապարտվել

Իրանում մահապատժի է ենթարկվել հունիսին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած՝ քաղաքի զանգվածային ակցիաներին մասնակցած 5 անձ: «CNN»-ի փոխանցմամբ, իրանական դատարանները ամբաստանվողներին մեղադրել են ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու, Իրանի տարածքում ռումբերի պայթյուններ իրականացնելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ: Եվս 81 մարդ դատապարտվել է 6 ամսից մինչեւ 15 տարվա ազատազրկման՝ պետության շահերի դեմ գործողություններ կատարելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ

Հունաստանում ընդհարվել են անարխիստներն ու ոստիկանները

Նոյեմբերի 17-ին Հունաստանը նշել է 1973թ. «սեւ գնդապետների» խունտայի կողմից ուսանողների ապստամբությունը ճնշելու հերթական տարելիցը, որի առնչությամբ կազմակերպված ցույցերին մասնակցել է մինչեւ 10 հազար մարդ: Երեքշաբթի երեկոյան երկրի մայրաքաղաքում բախումներ են եղել անարխիստների եւ ոստիկանության միջեւ, որի արդյունքում ամենաքիչը 13 ոստիկան վիրավորվել է, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, ձերբակալվել է մոտ 200 երիտասարդ: «Ինտերֆաքսի»

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց ԳԹԿ-ի կազմակերպած «Պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնախնդիրները» խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի եւ ԼՂՀ կրթության վարչությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ, կրթության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Առաջին բանախոսը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էր, որը նախորդ տարի հրավիրված խորհրդաժողովում հանդես էր եկել առաջարկով, ինչն այսօր արդեն

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք

Այս համակարգի իրականացման շատ շերտեր դեռ խմորումների փուլում են Ներառական կրթության կազմակերպման ծրագիր Հայաստանում սկսել է իրականացվել 2005-ից: Ներկայումս ՀՀ-ում գործող 49 հանրակրթական դպրոց իրականացնում է ներառական կրթություն: 2015-ին դրանց թիվը կհասնի 150-ի: Կրթության կազմակերպման այս ձեւը ներդրվեց հասարակության մեջ մի շարք կարծրատիպերի կոտրման ճանապարհով, մյուս կողմից՝ գտնվեցին մարդիկ, որոնք դեռ խմորումների փուլում գտնվող գործընթացում,

Անդրադարձել եմ թերություններին

Հարգելի տիկին Իսրայելյան, երկար մտածելուց հետո որոշեցի արձագանքել: Մասամբ կիսելով ՀՌԱՀ թափուր պաշտոնի համար ԱԺ կազմակերպած մրցույթի առիթով Ձեր մտավախությունը  («Չառաջադրվեցին մարդիկ, ովքեր կփոխեին ՀՌԱՀ-ը», «Առավոտ». 13.11. 09), այդուհանդերձ, չեմ կարող համաձայնել հոդվածում տեղ գտած որոշ առանցքային հարցերի շուրջ: Հայտերի ծրարները բացելուց հետո Ձեր խորը հիասթափությունն եք արտահայտում՝ «հայտ ներկայացրածների անուններին ծանոթանալով՝ պարզ դարձավ որ

ՄԵՂՔ ԳՈՐԾՈՂԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է

Փաստարկված քննադատություն՝ ԱԺ հանձնաժողովին «Մարտի 1-ի» իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործողությունների բնույթը կանխատեսվել էր վաղօրոք՝ գործելու էին իշխանությունների դիրքերից: Այսպես, հայտնի զեկույցի նկարագրական մասում մարտիմեկյան իրադարձությունների դրդապատճառը վերագրել են նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական գործընթացներում արմատական ընդդիմության հակաքարոզչությանը, ՀՀ առաջին նախագահի կողմից իշխանությունների նկատմամբ հնչեցված վիրավորանքները եւ զրպարտանքները, սակայն իրական պատճառը նախագահական ընտրությունների քվեարկության

1 ՄԻԼԻԱՐԴ ՎՃԱՐՎԵԼ Է, 750 ՄԻԼԻՈՆ՝ ՆԵՐՎԵԼ

Հուլիսի 22-ի՝ «Սկսել են արտոնություններից օգտվել», իսկ սեպտեմբերի 16-ի՝ «Արտոնյալների» քանակն աճում է» հրապարակումներով, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության տրամադրած տվյալների վրա, տեղեկացրել ենք, որ ՀՀ մարզերի հողօգտագործողները սկսել են օգտվել «Հողի հարկի արտոնությունների մասին» օրենքից, ըստ որի, եթե ֆիզիկական անձը մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը վճարի համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար

Ղարաբաղը մասնակցեց, Ադրբեջանը՝ չհաջողեց

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին տաղավարով նոյեմբերի 9-12-ը մասնակցել է Լոնդոնում անցկացված WTM (World Travel Market) միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ստեփանակերտում խոսելով այս մասին՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հայտարարել է, որ, ի տարբերություն նախորդ ցուցահանդեսների, որոնք անցկացվել են Բեռլինում եւ Փարիզում, Լոնդոնի ցուցահանդեսին ԼՂՀ մասնակցությունն անցել է առանց որեւէ խոչընդոտի. «Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը

Թուրքիայի հայերը վախեցած են

Երեւանի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանը արդեն 9 տարի է՝ ինչ պարբերաբար այցելում է Թուրքիա, վերջին այցը անցած տարվա օգոստոսին է եղել, իսկ երեկ «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Գունդակչյանը հայտարարեց, որ այսօր միայն Ստամբուլում՝ Պոլսում, ըստ պատրիարքարանի տվյալների, ապրում է 60-70 հազար տեղաբնակ հայ, մի 30 հազար էլ՝ վերջին տարիներին

ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ ԿՅԱՆՔԸ

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը անտեսե՞լ է դատարանի որոշումը Երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք, որ Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքի հարավային տեղամասում մարդ է զոհվել: Արդեն հայտնի է վթարից զոհվածի անունը՝ 43-ամյա Արա Պողոսյանն է: Դեպքից անմիջապես հետո կյանքին սպառնացող բազմաթիվ վնասվածքներով նրան Կապանի բժշկական կենտրոն տեղափոխելուց մի քանի օր

ՊԱՏԱՀԱՐ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-21015» մակնիշի 11 ՍՍ 905 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի 21 ՕՕ 495 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ՝ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի 42-ամյա բնակիչ Արթուր Դավթյան), ինչի հետեւանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդ, նույն մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 51-ամյա Ս. Գալոյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ա. Այվազյանը ստացել է

ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Մարիամ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալի գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Իսկ իրավապահ մարմինները բավարարել են իր երկու միջնորդությունները: Խոսքը աուդիո եւ տեսաձայնագրությունները իրեղեն ապացույց ճանաչելու մասին է: Հիշեցնենք, որ աուդիո ձեւաչափով գոյություն ունի Դ.Ա.-ի՝ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի նախկին աշակերտուհու հետ հեռախոսազրույցը, ով «Հայլուրի» 2008թ. նոյեմբերի ռեպորտաժում ուսուցիչ Լեւոն Ավագյանին մեղադրել

ԸՆԴԴԵՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում սկսվեց ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը: Պատասխանողը ՀՀ ոստիկանությունն է: Ն. Փաշինյանը, որը մեղադրվում է «մարտի 1»-ի գործով եւ կալանավորված է, երեկ մասնակցում էր իր հայցի քննությանը, մի բան, որ հազվադեպ է լինում մեր դատական պրակտիկայում: Ն. Փաշինյանը պահանջում է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031