Օրվա լրահոսը
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՆՋԻ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Թաթարստանի տարածքում հայերը բնակվել են դեռեւս 9-րդ դարից: Իրենց արհեստներով շենացրել են երկիրը, միաժամանակ զերծ մնալով ուծացումից: Եվ ինչպես հատուկ է հայկական գաղթօջախին, այստեղ նույնպես մայրենի լեզվի ու մշակույթի պահպանումը եղել է առաջնահերթ: Սակայն Թաթարստանի հայ համայնքի ղեկավար Միխայիլ Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ հայերին եւս սպառնում է գլոբալացման վտանգը: Թաթարստանը բազմազգ պետություն է
«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-2006» ՄՐՑՈՒՅԹԻ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
«Միսս Հայաստան» մրցույթում Մարինա Կարապետյանը հանդես էր գալու որպես «Միսս Գեղարքունիք», եթե հանգամանքները… «Միսս…» տիտղոսներն այսօր այնքան տարածական ու սովորական բնույթ են կրում, որքան՝ «ակտուալ», «էլիտար», «աննախադեպ» երեւույթները: Կարելի է ասել, որ դրանք ապրել են իրենց կուլմինացիան ու ինչ-որ տեղ դարձել անհետաքրքիր: Բայցեւայնպես, դրանցից «Միսս Հայաստանը» լրջորեն ընկալելու միտում կար, քանզի շոշափվում է հայրենիքի անունը
Ստամբուլում փորձել են կալանավորել ԱԺ պատգամավորին
Գեղամ Մանուկյանը բանավիճել է Էրդողանի հետ Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին թուրք ոստիկանները Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցի դահլիճում ընթացող խորհրդաժողովի դահլիճում փորձել են կալանել: «Հայ դատ»-ի երեւանյան գրասենյակի տրամադրած տեղեկությունների համաձայն, Ստամբուլում Գեղամ Մանուկյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի պատասխանատու Հարություն Հարությունյանի հետ միասին մասնակցում էր միջազգային խորհրդաժողովի:
«ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»
2003թ. Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվելուց եւ երկու տարի Լեֆորտովոյի բանտում ազատազրկվելուց հետո, առաջին անգամ հայաստանյան մամուլում «Առավոտի» հարցերին պատասխանում է ՌԴ նախկին օմբուդսմենի՝ Օլեգ Միրոնովի նախկին խորհրդական Արբակ Խաչատրյանը: – Պարոն Խաչատրյան, օրերս «Առավոտին» տված հարցազրույցում ՌԴ պետդումայի նախկին, այժմ Ստավրոպոլի մարզային դումայի պատգամավոր Անդրեյ Ռազինը Ձեր ձերբակալությունը համարեց պատվեր՝ ՀՀ իշխանությունների կողմից: Այդ մասին
21-րդ դարի ծովահենները
Նրանք հեղինակային իրավունքներ են գողանում «Ազդ» գործակալությունն ամռանը վաճառքի է հանել Լեռնային Ղարաբաղի մասին պատմող «Համեցեք Ղարաբաղ» տուրիստական ֆիլմը: Գործակալության տնօրեն Հայկ Հարությունյանը զարմանքով պատմում է, որ ոչ ավելի, ոչ պակաս՝ 15 օր անց շուկան ողողվեց այդ ֆիլմի կեղծ օրինակներով: Ավելին, «Ազդ» գործակալության եւ պրոդյուսեր Արսեն Ասլանյանի հեղինակած ֆիլմերը «պիրատները» հաջողացրել են տեղավորել մեկ սկավառակում:
«ԴՈՒՔ ԱՂՔԱՏ ԵՔ. ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՇԱՌՎԵԼ»
Դատաքննության ժամանակ այդպիսի բացարկ հնչեց դատավորներից մեկի վերաբերյալ Ժողովուրդը հաճախ է ասում, թե դատավորից հարուստ մարդ չկա: Բանահյուսությանը եթե հավատալու լինենք՝ դատավորները «աջից-ձախից» վաստակում են, «օբյեկտներ» ունեն, չեն հրաժարվում կազինոներում գումարներ մսխել, տարեկան մի քանի անգամ «սեմինարների» են գնում հաճելի արեւադարձային երկրներ: Նրանցից մի քանիսը, ըստ նույն բանահյուսության, աչքի են ընկնում անձնուրաց կենդանասիրությամբ: Պահում են
Պաշտպանեց շեֆի քավորին
Ըստ Արարատ Մահտեսյանի, ոստիկանները Իջեւանի քաղաքապետարանում գործել են օրենքով ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը երեկ ասուլիսի ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում հոկտեմբերի 26-ին Իջեւանի քաղաքապետարանում կատարված միջադեպը (երբ ոստիկանները շրջափակել էին քաղաքապետարանը՝ խոչընդոտելով նրա աշխատանքները), «հերյուրանք» որակեց Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցների, հեռուստաընկերության լրագրողների եւ բազմաթիվ քաղաքացիների վկայությունները, որոնք տպագրվել են մեր թերթում: Արդարացնելով իրենց,
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐՈՎԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Դաժան ծեծի միջոցով «6»-ի ոստիկանները ռուս երիտասարդի դեմ սպանության գործ սարքեցին Օրեր առաջ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Առավոտին» էր դիմել ՌԴ քաղաքացի, 1983-ին ծնված Ալեքսանդր Սերովը, որը 2001-ին Երեւան է եկել որպես ՌԴ բանակի ժամկետային ծառայող: «2003-ին ես պայմանագրով շարունակեցի ծառայել Հայաստանում: Պարզապես ուզում էի ինքնուրույն ապրել: 2004-ի մայիսին մեկնեցի երկար սպասված եռամսյա արձակուրդի՝ իմ
Արագածոտնի մարզը փաստաբաններին «չի ձգում»
Աշտարակի, Թալինի եւ Ապարանի քաղաքացիները գործնականում զրկված են իրավաբանական օգնություն ստանալուց: Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (նստավայրը՝ Աշտարակ) 2001-ից տեղափոխվել է վերակառուցված շենք: Դատական բարեփոխումների շրջանակներում նիստերի երկու դահլիճում էլ ամբողջ դատաքննությունը ձայնագրառվում է, ինչը դեռ «խորթ» է գործին մասնակցող անձանց. «Մարդիկ մոտենում են բարձրախոսին ու հարցնում՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, երբ իմանում են, որ
«ԿԱՐԳԻՆ ՌԵԺԻՍՈՐԸ ՊԵՏՔ Է ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՆՍՏԻ»
Կարծում էր Սերգեյ Փարաջանովը «Ինչպիսի՞ն է իմ կենսագրությունը: Դարդ՝ ահա իմ կյանքի մշտնջենական բանաձեւը: Այժմ, երրորդ ձերբակալումիցս հետո, վերջապես կարող եմ որոշ բաներ ամփոփել: …30 տարի անց ես վերադարձել եմ քաղաք, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձել եմ՝ տարեց մի մարդ, որի մեջքին, ասես, երկու թեւ աճած լինի. մի կողմից՝ փառքը, հաղթանակն ու ճանաչումը, մյուս
Նպատակ, համառություն, դժվարության հաղթահարում
Սա է երիտասարդ ռեժիսորի կարգախոսը Վերջերս Համազգային թատրոնում կայացավ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի, ռեժիսոր Սաթենիկ Խաչատրյանի «Շան աղջիկ» ներկայացման պրեմիերան՝ Ա. Հերնիի «Սիլվիա» պիեսի մոտիվներով: Ըստ ռեժիսորի, այս պիեսը Էքզյուպերիի «մենք բոլորս պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացրել ենք» գաղափարի արտացոլումն ու խորացումն է: Ներկայացումը պատմում է սիրող ամուսինների մասին,
«ՇՌԱՅԼ ՀՈԳՈՒ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
Այսօր Ռուսաստանում նշում են «Ազգային միասնության» օրը, եւ հարկ է նկատել, որ այդ գաղափարի կենսագործման շրջանակներում Ռուսաստանում ամենից ավելի «միասնական» են լինելու մի կողմից իրավապահ մարմինները, մյուս կողմից՝ ռուսական նեոֆաշիստները: Վերջին օրերին բազմաթիվ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ նոյեմբերի 4-ը «հավուր պատշաճի» նշելու համար Ռուսաստանում ամենից լավ նախապատրաստվել են ամեն տեսակ ազգայնականներն ու սքինհեդները,
Ծեծ ուտում են նաեւ երեւանցիները
Ասա որտեղից ես, որոշենք՝ ծեծե՞նք, թե՞ ոչ «Ասա ով է ընկերդ՝ ասեմ ով ես դու» հայտնի ասացվածքն այսօր ուսանողների մի որոշ շրջանում ստացել է այսպիսի ձեւակերպում. «Ասա որտեղից ես դու, ասեմ՝ արժե՞ քեզ հետ ընկերություն անել»: Հենց այսպիսի մտածողության պատճառով էլ բազմաթիվ վեճեր են առաջանում երիտասարդների միջեւ, որոնք երբեմն պատճառ են դառնում, որ բուհի ռեկտորատներում
ԳԱԱ-Ն ԿԴԱՌՆԱ ՀԻՄՆԱԴՐԱ՞Մ
Գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով 2006 թ. հուլիսի 24-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են ՀՀ նախագահի, կառավարության աշխատակազմերի, տարբեր նախարարությունների, ԳԱԱ-ի ներկայացուցիչներ: Հանձնախումբը, որի կազմում են, օրինակ, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը, օգնական Վիգեն Սարգսյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ այլք, պատրաստել է գիտության ոլորտում բարեփոխումների հայեցակարգի
Աղբանոցը Շիրազի «աշխատավայրն» է
Մորը, երեք եղբայրներին եւ երկու քույրերին կերակրում է օրական 500 դրամով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 21-ամյա բնակիչ Շիրազ Հովսեփյանն իր ընտանիքի օրվա հացի գումարը վաստակելու համար ամեն օր վաղ առավոտյան գնում է Աշտարակ տանող ճանապարհի եզրին գտնվող մեծ աղբանոցը՝ գունավոր մետաղ հավաքելու: Աղբանոցից հայթայթած ալյումինն ու պղինձը Շիրազը՝ չնչին գումարի դիմաց, հանձնում է Աշտարակի մետաղի
ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐՆ ՈՒ «ՏՂԱՆԵՐԸ»
Հայ տղաներն ու աղջիկներն ինտերնետում խիստ սահմանափակ «ոլորտներում» են ներկայանում Այսօր ինտերնետում կարելի է հանդիպել բազմաթիվ հայկական «պոռնո» կայքերի, որտեղ հայ տղամարդիկ ու կանայք բացեիբաց իրենց սեքսուալ ծառայություններն են առաջարկում միջազգային շուկային: Բավական է ինտերնետում անգլերենով որոնել «հայ տղա» կամ «հայ աղջիկ», միանգամից այցելուների առաջ այնպիսի «պոռնո» տեսարաններ կբացվեն, որ կարելի է կարծել՝ հայ տղաներն
Բարը խանգարում է բնակիչների քունը
Իսկ բարի տերը գտնում է, որ քունը պետք է պլանավորել գիշերվա 12-ից հետո Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել Չարենցի 9 շենքի բնակիչները՝ բողոքելով, որ իրենց բնակելիի 1-ին հարկում գործող բարը խանգարում է իրենց անդորրը, երաժշտությունն ու հաճախորդների անցուդարձը չեն թողնում հանգիստ քնել: Բացի այդ, ցերեկվա ժամերին էլ բարում շինաշխատանքներ են իրականացվում, ինչը նույնպես հարուցել է
ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ, ԿԱՄ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Սոցվճարները պարտաճանաչ մուծում են այն ընկերությունները, որոնք ստվերից խուսափելու ոչ մի շահ չունեն: Ցանկացած տնտեսվարողի համար հարկային տուրքերից խուսափելու ամենահեշտ ու ամենատարածված ձեւը քիչ աշխատող ցույց տալն է: Յուրաքանչյուր աշխատակցի համար ընկերությունը պետք է կատարի սոցիալական ապահովագրության վճարումներ: Ըստ հարկայինի վերջերս հրապարակած 300 խոշոր ապահովադիրների ցանկի, Հայաստանում աշխատողներին չեն թաքցնում հիմնականում բուժհիմնարկները, խորհրդային տարիներից պահպանված
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ 235 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻՑ
«Նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007-ին օգնություն ստանալու համար: «Freedom House»-ը հորդորում է կորպորացիային շրջանցել այն երկրները, որոնք ցածր գնահատականներ ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում, թեեւ այլ ցուցանիշներով դրանք բավարարում են այս տարվա ընտրության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չափանիշներին: Այդ երկրներն են՝
Աշխատանքի բարձր գնահատական
Ձեւավորված բարի ավանդույթի համաձայն, արդեն 4 տարի նույն դահլիճում հավաքվում են «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն ու տնօրինությունը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահությունը: Իսկ հավաքի նպատակը մեկն է՝ ամփոփել տարեկան գործունեության արդյունքներն ու լավագույններին ըստ արժանվույն գնահատել: Չորս տարի առաջ գործարանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմեց եւ, ինչպես կոնցեռնի մյուս ձեռնարկությունները, սկսեց զարգանալ եւ հաջողություններ գրանցել: Սեփականաշնորհման պահին
Գովազդը մղում է հարբեցողության
Սա կոնյակ խմող ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի կարծիքն է հեռուստագովազդների ավերիչ ազդեցության մասին – Պարոն Սադոյան, «Նեմիրով» օղու գովազդը ձեզ նյարդայնացնո՞ւմ է, որ այդքան հարցեր էիք ուղղում Հանրային հեռուստառադիոընկերության նախագահին՝ հատկապես գովազդի վերաբերյալ: – Հեռուստատեսությունը բավական կարեւոր զանգվածային լրատվամիջոց է եւ հեռուստատեսության ազդեցությունը մեր հասարակության վրա, ցավոք սրտի, եւ դրական, եւ բացասական առումով շատ մեծ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Իր ասելով, ե՛ւ «ՆԺ»-ն, ե՛ւ իշխանությունները գործում են միեւնույն՝ ռուսամետ դաշտում Հոկտեմբերի 31-ին «Նոր ժամանակներ» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին զանգահարած անհայտ անձը, ով փորձել էր սադրիչ հեռախոսազրույցի միջոցով նրան կապել քրեական տարրերի հետ, կատարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ
Ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը Անդրադառնալով հարցերին, թե որքանո՞վ են այսօր ՀՀԿ-ն եւ այլ կուսակցություններն առաջնորդվում իրենց դավանած գաղափարական խնդիրներով, եւ արդյոք քաղաքական գաղափարախոսություններն ընդհանրապես դեր ունե՞ն Հայաստանի քաղաքական կյանքում՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Հայաստանի կուսակցական համակարգում ՀՀԿ-ն այն սակավաթիվ կուսակցություններից է, որը հիմնադրման օրվանից մինչ այսօր հավատարիմ է մնացել գաղափարական հիմնախնդիրներին: Մեզ համար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Հանրապետության արդյունաբերական հսկաներից մեկը` «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը, այս օրերին բոլորում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկվելու եւ գործունեությունը վերսկսելու 4-ամյակը: 2002 թվականին մասնավորեցված «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կոլեկտիվի համար արդեն ավանդական է դարձել ամեն տարի ողջ կոլեկտիվով հավաքվելը, կատարված աշխատանքները վերլուծելը, ձեռքբերումները գնահատելն ու հետագա անելիքները կանխորոշելը: Հոբելյանի կապակցությամբ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպել
ԻՐԱԿԱՆ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ ՈՒ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ
Լրացավ անվանի թավջութակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, հայ թավջութակի դպրոցի հիմնադիրներից Գերոնտի Թալալյանի ծննդյան 80 ամյակը: «Առավոտը» ներկա էր այս առիթով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 1-ին հրավիրված հոբելյանական համերգին: Ելույթ էին ունենում Գ. Թալալյանի որդին՝ Արամը եւ դասական երաժշտության իր նուրբ եւ խորը մեկնաբանություններով աչքի ընկնող դաշնակահար Գեորգի Պետրոսյանը: Համերգին ներկա Գ. Թալալյանի մտերիմները՝
Նոր սերունդը չի կարդում
Ըստ մասնագետի, ավագ դպրոցում գրականության դասերն իրենց նպատակին չեն ծառայում Հայոց լեզու, գրականություն առարկայի ավարտական եւ միասնական քննության փորձարկման արդյունքները դեռեւս վերջնականապես չեն ամփոփվել, սակայն մասնագետների համար արդեն պարզ է, թե հատկապես ինչից են կաղում մեր աշակերտները: Հայոց լեզու, գրականություն առարկայի թեստերի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետական ավարտական եւ միասնական քննությունների առարկայական ստուգող հանձնաժողովի նախագահ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ Է
Կադաստրի «Զեյթուն» ստորաբաժանումը գործել էր «մուրհակներով» «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամսոն Բաղդասարյանի, գլխավոր մասնագետներ Հայկ Ղամբարյանի եւ Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հոկտեմբերի 30-ին ավարտվեց, եւ գործը կուղարկվի Երեւանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Զեյթուն» տարածքային ստորաբաժանում
Խոստումը կատարում է, բայց՝ ուրիշի հաշվին
Գյուղնախարարության տրամադրած հակակարկտային սարքերը գյուղերի համար չափազանց «թանկ հաճույք» են: Կարկտահարության ու երաշտի պատճառով այս տարի Շիրակի մարզի գյուղական համայնքները մեծ վնասներ են կրել: Գյուղացիները դժգոհում են, որ բերքից ոչ մի օգուտ չեն տեսել. կեսը կարկուտն է վնասել, մյուս կեսն էլ կրծողներն են կերել: Մարզի գյուղատնտեսներն էլ են հավաստիացնում, որ նախորդ հինգ տարիների համեմատ՝ այս
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Երեկվանից «Զվարթնոց» օդանավակայանում գործում է նոր սահմանված «Անվտանգության վճար» Ինչպես տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքը, հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կարգավորումները, նոր սահմանված վճարը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող, տարանցիկ եւ ժամանող ուղեւորների հաշվարկով՝ 2 եվրոյի չափով: Ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն եւ մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են
Սուսուփուս եւ ծածուկ
ԱԺ ընդդիմադիր ուժերը եւ Դաշնակցությունը լրագրող Հովհաննես Գալաջյանի եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի ծեծից, Շահեն Հովասափյանի սպանության եւ այլ դեպքերից անմիջապես հետո առաջարկում էին խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հանցագործությունների մասին ոստիկանության պատասխանատուներից տեղեկատվություն լսելու եւ նրանց հարցեր տալու համար: Լսումների գաղափարը կոնկրետացրեց ՀՅԴ խմբակցությունը, եւ սպասվում էր, որ դրանք ինչ-որ պահի տեղի կունենան: Սակայն


















































