Օրվա լրահոսը

Օրինական շինությունը քանդում են

Հայաստանյան դատավորներն իրենց անօրինական վճիռներով ՀՀ քաղաքացիներին դրդում են դիմել Եվրոդատարան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք, այդ թվում արդարադատության ոլորտում է բարեփոխումներ նախաձեռնել՝ ՀՀ քաղաքացիներին ապացուցելու, որ իր նախագահության օրոք Հայաստանը կդառնա եվրաընտանիքին արժանի երկիր: Սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ, դժգոհ լինելով հայաստանյան դատավորների կայացրած վճիռներից, դրանք բողոքարկում են Եվրոդատարանում: Սա խոսում է այն մասին,

ԲԻԶՆԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ՝ ՉՄՈՒԾԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Տասնյակ սուպերմարկետներ տարիներ շարունակ թաքցրել են իրենց եկամուտները՝ ՀԴՄ-ի կտրոնների փոխարեն գնորդներին տրամադրելով իրենց խանութների ներքին շրջանառության կտրոնները: Մայրաքաղաքի 23 սուպերմարկետների դրամարկղերի ելքն ու մուտքը մոտ մեկ ամիս գիշեր-ցերեկ վերահսկելուց հետո, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտեցին, որ այդ խանութները տարիներ շարունակ թաքցրել են իրենց իրական շրջանառությունը եւ միլիոնների հասնող եկամուտներից պետական բյուջե

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԴԱՎՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

«Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, որի շուրջ այդքան շատ դավաճանության պիտակներ են տրվել, եւ միակ մարդն է, որի դավաճանական որեւէ քայլ այդպես էլ ապացուցված չի եղել: Մեծ մարդկանց շուրջ մեծ բամբասանքներ են պտտվում, փոքր մարդկանց շուրջ՝ մանր բամբասանքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ մարդ է եւ շատ կարեւոր գործ է անում: Եթե չենք կարողանում օգնել, կարելի է

Խոստանալը քիչ է

Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ երկրի նախագահը, արտահայտել են ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները ամբողջությամբ կատարելու քաղաքական կամք, սակայն այդ խոստումներին պետք է հաջորդեն հստակ եւ կոնկրետ միջոցառումներ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը՝ ամփոփելով անցած շաբաթ ՀՀ կատարած երկօրյա այցի արդյունքները: ԵԽ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության

«Օպերներն» անպատի՞ժ կմնան

Նրանք փորձում էին զենքով դատարան մտնել Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր միանգամից չորս դատաքննություն, որոնցից մեկը՝ Մուրադ Բոջոլյանի, մյուս երեքը՝ «Մարտի 1»-ի գործերով: Ինչպես «Մարտի 1»-ի գործով մյուս դատավարությունների օրերին, երեկ էլ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները փորձել էին դատարանի շենք մտնել, որտեղ նրանք սովորաբար մասնակցում են

ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ, ՈՐ ՈՐՈՇԵՔ՝ ԵՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱ՞Լ ԵՄ

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներին այս հարցն է ուղղել «մարտի 1»-ի գործով կալանավորյալը: Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի անդամները պատմեցին հուլիսի 25-ին քրեակատարողական հիմնարկներ այցելությունների եւ «Մարտի 1»-ի գործով կալանավորվածների հետ իրենց հանդիպումների մասին: Հանձնաժողովին դարձյալ հյուրընկալված ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԷԼԻ ԱՐԳԵԼԵՑ

Համաժողովրդական շարժումը նախատեսել է օգոստոսի 1-6-ը Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հանրահավաք ու երթեր անցկացնել:   Երեւանի քաղաքապետարանը շարունակում է արգելել Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքներն ու երթերը: Որպես կանոն, այդ արգելքները պատճառաբանվում են ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության «հերթապահ» եզրակացություններո վ՝ առ այն, որ այդ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ կարող են անկարգություններ լինել:

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԵՑ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքում թեժ վիճաբանություն է եղել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու «օպերների» եւ դատարանի կարգադրիչների միջեւ: Արդյունքում դատարանի կարգադրիչներին հաջողվել է օրենքի անունից դատարանի շենքից դուրս հանել քաղաքացիական հագուստով (լուսանկարում նրանք կենտրոնում են) այս երկու ոստիկաններին, որոնք, հակառակ գործող կարգի, փորձում էին դատական նիստերի

Մշակութային խճանկար

Մեկնեցին Ղրիմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը երեկ մեկնել են Ղրիմ՝ մասնակցելու հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը: Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները, արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությանը, որը կկատարվի

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը այսօր դատարանի դահլիճում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, թե իրեն շարունակում են անազատության մեջ պահել նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով: Այդ հրահանգը, ըստ փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի, Սերժ Սարգսյանը տվել է իր վերջին ասուլիսում. «Դատարանին ինչ հրահանգեն՝ այն էլ անելու է: Իսկ հրահանգը Սերժ Սարգսյանը իր 100 օրվա վերաբերյալ

«Իսկական արվեստագետն ընդդիմադիր է»

Սա է նկարիչ Վահրամ Հարությունյանի քրեդոն Վերջերս Պեկինում բացված Կերպարվեստի համաշխարհային երրորդ բիենալեին Հայաստանը ներկայացված էր չորս արվեստագետների (Արեւիկ Պետրոսյան, Վահրամ Հարությունյան, Կարեն Աղամյան, Սուրեն Սաֆարյան) մեկական ստեղծագործությունով: Մասնակցել են 300-ից ավելի նկարիչներ՝ տարբեր երկրներից: «Առավոտը» զրույցի հրավիրեց նկարիչ Վահրամ Հարությունյանին: Նրա արվեստի մասին մասնագետների կողմից հնչած գնահատականները հաճախ հակասական են, երբեմն էլ՝ քաղաքականացված: Վ.

«ՀՈԹ ԼԱՅՆ» ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ

ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության քարտուղար Նուբար Չալըմյանի մեկնաբանությունները՝ հայ եւ չին Սփյուռքի վերաբերյալ: «Առավոտի» «Երկակի մոտեցում՝ սփյուռքահայերի հանդեպ» (24.07.08) հրապարակման մեջ շվեդահայ գիտնական Արամայիս Միրզախանյանը հայտարարել էր, որ առայսօր Հայաստանում չունեն Սփյուռքի ճշգրիտ բացատրությունը, ու ՀՀ իշխանությունների համար Սփյուռքը ընդամենը «դրսի» մեծահարուստներն են: Ա. Միրզախանյանը նաեւ դժգոհել էր, որ ժամանակին Կարլեն Դալլաքյանի օրոք ԳԱԱ-ին կից Սփյուռքի

Կապիտանը՝ բնակարանի հերթին սպասելով

ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան, 51-ամյա Գոհարիկ Գեւորգյանը 13 տարի աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության տնտեսական բաժանմունքի պետ: Լրացել է ծառայության ժամկետը եւ նրա պայմանագիրն ուղարկվել է ՊՆ կադրերի վարչություն: Վերջինս մերժել է երկարացնել պայմանագիրը, առաջարկելով զորացրել նրան ՀՀ զինված ուժերից՝ տարիքի կապակցությամբ: Կապիտանն ունի 4 երեխա, որից 2-ը ուսանող է, 2-ը՝ անչափահաս, իսկ ամուսինը

ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԶՐՈ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Ըստ Ստեղծագործական մրցույթ առարկայի հանձնաժողովի նախագահ Գուրգեն Գասպարյանի, «ամբողջ ուժով» քննելու դեպքում անբավարար ստացողների թիվը 50 տոկոսի կհասնի: Երեկ ԵՊՀ-ում ստեղծագործական մրցույթ առարկայից երրորդ ու վերջին քննությունն էր: «Առավոտը» առարկայական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Գասպարյանից փորձեց պարզել, թե ինչպե՞ս են ընթացել քննությունները: Ըստ նախագահի. «Դիմորդների համար ստեղծված էին բոլոր պայմանները, որ ամեն ինչ բնականոն հունով ընթանա:

«Անբավարար»՝ Գյումրիի ավագանուն

Գյումրեցիների մատից փուշ հանելու փոխարեն՝ ավագանին ոտնահարում է նրանց շահերը Մի առիթով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն ասաց, որ Գյումրիի ավագանին «քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կցորդն է»: Օրերս պարոն Խաչատրյանի ասածները ծաղկեցրեց մեկ տարի առաջ ստեղծված Գյումրիի Հանրային խորհուրդը: Այն բաղկացած է անհատ քաղաքացիներից, հ/կ-ների ներկայացուցիչներից ու տեղի պաշտոնյաներից: Խորհուրդը, օրերս հրավիրած նիստում, փնտրում էր ավագանուն

ԴԵՊՈՒՏԱՏԸ՝ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ

Էջմիածնի ծերանոցի բնակիչներին պաշտոնյաները մշտապես կյանքը բարեկեցիկ դարձնելու խոստումներ են տալիս ու մոռանում: Արփենիկ Զարգարյանն արդեն 12 տարի իր բախտակից 8 ծերերի հետ ապրում է Էջմիածնի ծերանոցում: 81-ամյա Արփենիկ տատը 1990-ին տղայի ընտանիքի հետ արտագաղթել է Ադրբեջանից: Տղայի մահից հետո Ա. Զարգարյանը տեղափոխվել է ծերանոց: Ստանում է 19 հազար դրամ կենսաթոշակ եւ 8 հազար դրամ

Դատաքննությունն էլի հետաձգվեց

«Հանցագործ վարչախմբի օրերը հաշված են, պինդ մնացեք»,- երեկ հայտարարեց Սմբատ Այվազյանը: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դռնբաց դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «սառը զենք» պահելու մեջ: Ինչպես դատական առաջին նիստի օրը, երեկ էլ դատարանի դահլիճի երկու

«ԽՆԴԻՐՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ»

Համաժողովրդական շարժումը Հայ ազգային կոնգրես անվանափոխելու մասին ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: – Ինչպե՞ս եք գնահատում այն փաստարկները, որոնք հնչեցրեց «Ժառանգություն» կուսակցությունը՝ առայժմ ձեռնպահ մնալով Հայ ազգային կոնգրեսին անդամակցելուց՝ նշելով, թե նախաձեռնողների հետ բանակցությունների ընթացքում պարզ չեղան ո՛չ ծրագրային մանրամասները, ո՛չ կանոնակարգը, ո՛չ որոշումների ընդունման մեխանիզմը՝ հստակ կանոնակարգված վիճակում: Ուրեմն, ինչպե՞ս են մյուս կուսակցությունները

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ՝ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ

Հակոբ Հակոբյանը առաջարկում է հոգեւոր մայրաքաղաքից սկսել ժողովրդավարացումը Ընդամենը երեք ամսից Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Գեներալների առատությամբ աչքի ընկնող Էջմիածնում ՏԻՄ ընտրությունները միշտ էլ դարձել են տարբեր ուժերի եւ անհատների շահերի բախման թատերաբեմ: Սպասվելիք ընտրություններն էլ այս համատեքստում են: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, իր թեկնածությունն է առաջադրելու պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի

ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՇՈՒՏ Է

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն օրերս հայտարարեց, թե հաջորդ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Առավոտի» հարցին, թե ինքն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը ապագա նախագահական ընտրություններում՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Ապագա ընտրություններին իմ մասնակցության մասին չեմ էլ մտածել: Կարծում եմ, առհասարակ ժամանակավրեպ է դրա մասին խոսելը»: Հիշեցրինք, որ Հայ ազգային կոնգրեսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՍՄԻԹ

Մի քանի օր առաջ ՄԱԱ-ում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ բարեփոխումների տեմպերը Հայաստանում դանդաղ են ընթանում, ինչն այնքան էլ չի գոհացնում իր կուսակցությանը: Երեկ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը հակադարձելով այս տեսակետին՝ հայտարարեց, որ այդ իրողությունը պետք է դիտարկել հոգեբանական հարթության վրա: Այսինքն, ըստ նրա, այն կուսակցությունները, որոնք անցած նախագահական ընտրություններին մասնակցում էին սեփական

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Այս տարվա մարտի 5-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Խախտումների նկարագրություն» վերտառությամբ հանցագործության մասին հաղորդում էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանն ի պատասխան ուղարկել էր հետեւյալը. «Ձեր՝ «Խախտումների նկարագրություն» վերտառությամբ դիմումում արծարծված հարցադրումները կրում են ընդհանրական բնույթ եւ հանցագործության մասին տեղեկատվություն չեն պարունակում»: Օրերս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ քսանմեկերորդ ԱՌԱ՜Ջ՝ ՖՐԱՆՍԻԱ Նվերը մի քիչ դադար տվեց, հոգոց հանեց ու ասաց՝ «փաստորեն, իմ կյանքն էլ լրիվ սխալ ձեւով դասավորվավ», եւ ես ասացի՝ «հիմի էդ սխալները մեկ առ մեկ կուղղես», եւ Նվերը հոգոց հանեց ու ասաց՝ «իմ պրոբլեմը մենակ իմ թաք տղեն ա. իրա իմաստով ահագին մեծ պարտականություններ ունեմ», եւ

Օլիմպիական խճանկար

Ներկայանալի տեսք կունենանք Օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի հավաքականներն ու անհատ մարզիկներն արդեն ճամպրուկներն են հավաքում: Համաշխարհային այս խոշորագույն տոնահանդեսում ներկայանալի տեսք ունենալու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ժամանակին համագործակցության պայմանագրեր է ստորագրել մարզական եւ նորաձեւ հագուստներ արտադրող ֆիրմաների հետ: Խաղերի բացման հանդիսավոր արարողության շքերթին Հայաստանի մարզական պատվիրակությունը կմասնակցի հայրենական

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է

Լրագրողների միջեւ խտրականություն է դրվում Լրատվամիջոց ասելով՝ մարզպետարանցիները զարմանալիորեն հասկանում են Գյումրիի մեկ-երկու հեռուստաընկերությունները եւ կարեւորագույն իրադարձությունների ժամանակ հրաժարվում են հրավիրել նաեւ մյուսներին՝ հատկապես անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Սկզբում տեղի լրագրողներից շատերն դա համարում էին մարզպետարանի փնթի գործելաոճի հետեւանք, սակայն վերջերս մարզպետարանի մեր աղբյուրները «լուսավորեցին», որ դա ամենեւին էլ թափթփվածության արդյունք չէ, ղեկավարության համար գոյություն ունեն

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է Լրագրողների միջեւ խտրականություն է դրվում Լրատվամիջոց ասելով՝ մարզպետարանցիները զարմանալիորեն հասկանում են Գյումրիի մեկ-երկու հեռուստաընկերությունները եւ կարեւորագույն իրադարձությունների ժամանակ հրաժարվում են հրավիրել նաեւ մյուսներին՝ հատկապես անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Սկզբում տեղի լրագրողներից շատերն դա համարում էին մարզպետարանի փնթի գործելաոճի հետեւանք, սակայն վերջերս մարզպետարանի մեր աղբյուրները «լուսավորեցին», որ դա ամենեւին էլ թափթփվածության արդյունք չէ,

Համահայկական կրթական խորհրդաժողովը բացվեց

Շեշտը դրվելու է Սփյուռքում հայապահպանության խնդիրների վրա Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկեց եռօրյա Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը, որին մասնակցում էին 31 երկրի 147 ներկայացուցիչ՝ այդ թվում արտերկրում հայեցի կրթության եւ դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների եւ հաստատությունների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ: Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների խնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման

«ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ»

Իր եւ հայազգի կոլեգաների անունից վստահեցնում է «Համբուրգ բալետի» մենապարող Արսեն Մեհրաբյանը Ազգային օպերային թատրոնում երեկ կայացավ «Բարեկամություն» պետական անսամբլի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Անսամբլի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը: Միջոցառմանը պարային ողջույններով հանդես եկան եվրոպական օպերայի եւ բալետի թատրոնների բեմերը զարդարող բալետի արտիստներ Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը,

Գոշավանքը պղծում են

Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, պատմամշակութային հուշարձանը իրավաբանորեն համարվում է ազգային, պետական սեփականություն, որի տնօրինումը, օգտագործումը կամ վարձակալությունը ունի օրենքով սահմանած կարգ: Բայց արի ու տես, որ այսօրվա Հայաստանում «Պատմության ու մշակույթի պահպանության ու օգտագործման օրենքը», շատ օրենքների նման, գոյություն ունի զուտ թղթի վրա: Այլապես, ինչպես կարելի է հասկանալ, որ միջնադարյան ճարտարապետական գոհարներից մեկում, այն

ԱԶԴԵ՛Լ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱ

Անդրադառնալով հասարակարգերի ժամանակագրական սահմաններին՝ կարելի է նկատել, որ դրանք համընկնում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների փոփոխմանը: Եվ եթե «դասականները» դրանք տարբերակում են գույքային հարաբերություններով ու, լինելով քիչ թե շատ ճշգրիտ վաղ շրջանի վերաբերյալ, կորցրել են հատկապես հետֆեոդալական հասարակարգին հաջորդողների նկարագրության տրամաբանությունը, ապա բաժանումն ըստ ժայռապատկերների, սեպագրերի, ձեռագիր մագաղաթների, տպագիր գրքի, ռադիոյի եւ հեռուստատեսության դարաշրջանների՝ առավել համապարփակ է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031