Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐՆ ՈՒ «ՏՂԱՆԵՐԸ»

Նոյեմբեր 06,2006 00:00

Հայ տղաներն ու աղջիկներն ինտերնետում խիստ սահմանափակ «ոլորտներում» են ներկայանում

Այսօր ինտերնետում կարելի է հանդիպել բազմաթիվ հայկական «պոռնո» կայքերի, որտեղ հայ տղամարդիկ ու կանայք բացեիբաց իրենց սեքսուալ ծառայություններն են առաջարկում միջազգային շուկային: Բավական է ինտերնետում անգլերենով որոնել «հայ տղա» կամ «հայ աղջիկ», միանգամից այցելուների առաջ այնպիսի «պոռնո» տեսարաններ կբացվեն, որ կարելի է կարծել՝ հայ տղաներն ու աղջիկները բնութագրվում են միայն սեքսուալ ունակություններով:

Օրինակ, www.armenianboys. com կայքը, որի հասցեի անվանումից ոչ ոք չի կռահի, որ կայքը «պոռնո» բնույթի է, եւ մարդիկ սպասում են, որ պետք է ծանոթանան հայ տղամարդու կերպարին, այցելուներին մեծ անակնկալի է բերում: Այդ վեբ էջից կարելի է եզրակացնել, որ հայ տղամարդիկ միայն արվամոլներ են. կայքում զետեղված են հարյուրավոր հոմոսեքսուալ տղամարդկանց նկարներ՝ էրոտիկ պոզաներով: Քանի որ կայքի բոլոր հերոսներն էլ «Boss», «Crazy», «Joker» եւ նմանատիպ ծածկանուններով են, դժվար է ասել՝ նրանցից ո՞րն է հայ կամ ընդհանրապես որեւէ հայ կա՞, թե՞ ոչ: www.armenianboys.com-ի այցելուները, եթե նախապես կատարեն անհրաժեշտ վճարումներն ու բաժանորդագրվեն, կարող են պարբերաբար ստանալ նաեւ մյուս արվամոլ «հերոսների» ամենաբաց նկարները: Իսկ եթե փորձեն առանց գրանցվելու այլ նկարներ էլ դիտել՝ կհանդիպեն բանալիի:

Ինտերնետում հայուհիները նույնպես միայն «պոռնո», էրոտիկ բնույթի կամ լավագույն դեպքում ծանոթությունների կայքերում են ներկայացվում: www.armeniangirl.com կայքը, որի կարգախոսն է՝ «Ինչ ուզում ես, երբ ուզում ես», այցելուներին հնարավորություն է տալիս դիտել «պոռնո» հոլովակներ՝ հայ աղջիկներին ավելի լավ ճանաչելու համար: Թեեւ թվում է, որ կայքէջը միայն հայ աղջիկների մասին է, բայց այնտեղ կարելի է գտնել նաեւ ռուսների, ամերիկացիների եւ թուրքերի:

Հայուհիների ու հայ տղամարդկանց մասին հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում նաեւ ծանոթությունների կայքէջերից, որոնցից են, օրինակ, www. hyesingles.com–ը կամ www.

zooyg.com-ը: www.hyesingles.com էջի այցելուն կարող է ընտրել իր ցանկացած սեռը, նշել տարիքը։ Հայերի մասին պատմող նկարներն ու նրանց կողքին զետեղված մեկ-երկու տողանոց ինքնակենսագրականներն այնքան խոսուն են, որ կարելի է մի ընդհանուր եզրակացության գալ. հայերն այլասերված են: Կանայք ինտերնետում իրենց ներկայացնում են որպես ծխող, խմող, սեքս սիրողներ: Որքան էլ տարօրինակ է, ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ ավելի համեստ ու ավելի բարոյական են. նրանք հիմնականում իրենց ներկայացնում են չծխող, ալկոհոլն էլ առիթից առիթ օգտագործող: Այս վեբէջից նաեւ տպավորությունն այնպիսին է, որ հայուհիներն անհավատ են, որովհետեւ շատերը դժվարացել են նշել, թե ինչ կրոն ունեն կամ պատասխանել են, որ աթեիստ են: Իսկ տղաների մեծ մասը ներկայացել է որպես «հալալ-զուլալ» քրիստոնյա:

Ծանոթությունների համար նախատեսված կայքերում 18-25 տարեկան աղջիկները հիմնականում փնտրում են այնպիսի տղամարդկանց, ովքեր «ծայրաստիճան ուշադիր կլինեն իրենց նկատմամբ, կունենան սեքսոտ հայացք, կլինեն լավ զրուցակից ու հումորով», իսկ ավելի հասուն կանայք փնտրում են «կյանք տեսած» տղամարդկանց, ովքեր ամեն ինչով իրենց կբավարարեն: Որպես իրենց լավագույն հատկանիշ, հայուհիները հիմնականում մարմնի տարբեր մասերն են մատնանշում: Օրինակ, Ռուսաստանում բնակվող հայազգի Վարդուհին որպես իր առավելություն նշում է՝ «քիթս», 28-ամյա երեւանաբնակ Գայկան նշում է՝ «շրթունքներս ու մարմինս», մյուս հայուհիները նշում են աչքերը, ժպիտը, հետույքը եւ այլն: Իսկ տղամարդիկ որպես լավագույն հատկանիշներ նշում են իրենց ինտելեկտը, խելքը, առնականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել