Օրվա լրահոսը
ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԷՐ ԲՅՈՒՋԵԻՑ
ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԷՐ ԲՅՈՒՋԵԻՑ Երեկ հենց բյուջեի առնչությամբ սուր հարցադրումներ էին լինում՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ափսոսանք էր հայտնում, որ չքննարկեցին Կոսովոյի հարցը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում էր «ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի կազմում ներգրավելու մասին» 2003-ի սեպտեմբերի 3-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու հարցը: Եվ Վահան Հովհաննիսյանը փորձեց՝ նախ այդ հարցի
ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԲԱՇԽԵՑԻՆ
ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԲԱՇԽԵՑԻՆ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ երեկ «Երեւան» հյուրանոցում տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն։ Այն առնչվում էր մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Միջոցառումը կազմակերպած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները 2002-03թթ. լավագույն օրենսդրական նախաձեռնության համար պատվոգիր շնորհեցին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին։ Պատվոգրեր տրվեցին նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի
ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ԹԵՐԻ «ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»
ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ԹԵՐԻ «ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» Լույս է տեսել Միքայել Իսպիրյանի եւ Վահրամ Առաքելյանի «Մարզական հանրագիտարան» գիրքը, որի 800 օրինակ տպաքանակը ֆինանսավորել է ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Հեղինակները բավականաչափ տեղեկություններ են հաղորդում մարզական տերմինաբանության, կազմակերպությունների, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցած հայաստանցի եւ սփյուռքահայ մարզիկների, մարզական ազգային խաղերի, ինչպես
Ինչպե՞ս է հագնվում Ամերիկան
Ինչպե՞ս է հագնվում Ամերիկան Ազատ, առանց հասարակական կարծիքի վրա ուշադրություն դարձնելու Հայ երիտասարդները գոնե մի հարցում հետ չեն մնում ամերիկացի իրենց հասակակիցներից: Դրանք ջինսերն են. եւ միայն: Մնացած հարցերում տարբեր ենք: Աղջիկները, որպես կանոն, հագնում են բլուզ՝ տակից երեւացող վերնաշապիկով, կամ մի պարզ սպորտային շապիկ եւ բաց էին թողնում գոտկատեղի հատվածը, որտեղից մի փոքր նշմարվում
«ՓՈՍԸ» «ՄԵՏՐՈՅԻՆ» «ՔՑՈՒՄ» Է
«ՓՈՍԸ» «ՄԵՏՐՈՅԻՆ» «ՔՑՈՒՄ» Է Կարծում է «Մետրո» թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանը Ճանաչված դերասան, «Մետրո» թատրոնի հիմնադիր Վիգեն Ստեփանյանը այս տարվա սեպտեմբերից փորձում է ոտքի կանգնեցնել շուրջ 2 տարի անգործության մատնված թատրոնը։ Նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին փոխարինած Վ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ «Մետրոն» ամանորյա հանդես է պատրաստում երեխաների համար՝ «Պարոն լրտեսի վերջին գործը»
«Ջորջը «կուտ» է տալիս
«Ջորջը «կուտ» է տալիս Պնդում է ՍԴՀԿ-ից «աբիժնիկ» Հրանտ Ամիրյանը Վերջերս ՍԴՀԿ-ից հեռացված կենտրոնական վարչության անդամ Հրանտ Ամիրյանը նամակ է հղել «հավատավոր հնչակներին»։ Ջ. Հակոբյանին մեղադրելով ՍԴՀԿ-ին բարոյական եւ նյութական վնաս հասցնելու մեջ, նամակագիրը ենթադրում է, որ Ջ. Հակոբյանը հատուկ է նպաստել կուսակցության քայքայմանը՝ իր չարագործությունները կոծկելու նպատակով: Այդ նպատակով, ըստ նամակագրի, Ջորջն օգտագործել է
«ՍԱՆԱՍԱՐԻ ԳՈՐԾԸ»
«ՍԱՆԱՍԱՐԻ ԳՈՐԾԸ» Նախաքննությունը դեռ ավարտված չէ Նոյեմբերի 22-ի «Առավոտում» «Խարդախի գործը չի՞ հասնի դատարան» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ ոմն Սանասար Ալեքսանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, որի վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Քննիչն է Արմեն Նադիրյանը։ Ընթերցողին տեղեկացրել էինք նաեւ, որ Ս. Ալեքսանյանը 1996-2003թթ. «չարաշահելով լիազորությունները, իր բազմապիսի ՍՊԸ-ների միջոցով յուրացրել է 990
Նախ հաշվառել, հետո վերադարձնել
Նախ հաշվառել, հետո վերադարձնել Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան գրասենյակն իրականացնում է սահմանամերձ բնակավայրերից պատերազմական գործողությունների հետեւանքով տեղահանված անձանց հաշվառում: Հիշեցնենք, որ ծրագրի վերջնական նպատակը պիտի լինի այդ անձանց վերադարձը իրենց բնակավայրերը: ՀՀ Միգրացիայի եւ փախստականների վարչության աշխատակազմի ղեկավար Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի առաջին փուլում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 17 հազար մարդ, որոնք
ՔԱՂԱՔԱՊԵՏ – ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՔԱՂԱՔԱՊԵՏ – ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ինչպես հայտնի է, Շիրակի նոր մարզպետի նշանակումից հետո բնակարանների բաշխման գործընթացի առիթով լուրջ տարաձայնություններ էին առաջացել մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի միջեւ: Կառավարության թիվ 1935 որոշմամբ, 2002թ. նոյեմբերից բնակարանների բաշխումը իրացնելու էր մարզպետարանը: Սակայն նոր մարզպետ Ռոմիկ Մանուկյանի անընդմեջ, համառ պահանջներին հակառակ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ պակաս համառությամբ հրաժարվում էր
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ՀՌԱՀ-Ը
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ՀՌԱՀ-Ը ԱԺ-ն այսօր 3-րդ ընթերցմամբ կքննարկի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որը շարունակում է տարակարծությունների տեղիք տալ: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը եւս մի առարկություն ներկայացրեց օրինագծի այն դրույթին, ըստ որի՝ հեռուստաոլորտը կարգավորող կառույցներն այսուհետ պիտի համալրվեն մրցույթներով. «Սա վերաբերում է թափուր տեղերին, այսինքն՝ մնալու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի
Տո, մենք՝ հեչ, գաղափար ա կորչում
Տո, մենք՝ հեչ, գաղափար ա կորչում Այլեւս որեւէ կասկած չկա, որ ամենամոտ ապագայում հարեւան հանրապետությունում կհանգրվանեն ԱՄՆ ռազմաբազաները։ Այս մասին, արդեն պաշտոնապես, Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի մոսկովյան նիստի ժամանակ վերջինս նաեւ հաղորդել է, թե այդ հարցն առաջիկայում դառնալու է Ադրբեջանի կառավարության քննարկման առարկա։ Ուղղակի հիացմունք է
Պետք է կոշտացնել դիրքորոշումը
Պետք է կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի այդպիսի առաջարկով է հանդես գալիս ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը: Երեկ Արամ Գասպարի Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն երեք տարի է, մերձմոսկովյան մի բնակավայրում հանդիպումներ են ունենում ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները։ Թեման՝ ԼՂՀ հարցի կարգավորումն է։ Հանդիպումները կազմակերպվում են ամերիկյան «Քեսթերինգի» հիմնադրամի կողմից։ Հինգ
ԱՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ
ԱՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ Երեկ ավարտվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն Հույն փիլիսոփա Զենոնի հայրենիքում Վերջին օրը խորհրդարանի ղեկավարն ու նրան ուղեկցող պատգամավորական խումբը հանդիպումներ ունեցան Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնակատար, ՆԳ նախարար Անդրեաս Քրիստոսի հետ։ Կիպրոսի ՆԳ նախարարը նաեւ տարածքային կառավարման նախարար է, այսինքն՝ նա բավականին մեծ ոլորտ է ղեկավարում եւ ազդեցիկ քաղաքական գործիչ
ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ 2003-ի նախագահի ընտրության ընթացքում ցույցերի մասնակցելու համար 35 կալանվածներից, որոնք մտադիր էին իրենց իրավունքները պաշտպանել Եվրոպական դատարանում՝ մնացել են 8-ը: Այդ փաստը մեզ հայտնեց Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: – Վարչական կալանքի ենթարկվածները, Հայաստանի դատական ատյաններում չկարողանալով վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները՝ դիմել էին Ձեզ իրենց գործերը Ստրասբուրգ ուղարկելու համար: Ի՞նչ ընթացք են
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԻՎԱՆԴ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՈՎ
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԻՎԱՆԴ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՈՎ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում սկսվեց երկօրյա սեմինար՝ նվիրված ազատազրկման վայրերում առողջապահական միջոցառումների կազմակերպմանը։ «Հոգեբուժական ծառայության կազմակերպումն ազատազրկման վայրերում» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ա. Սուքիասյանը։ Ըստ նրա, 2002-03թթ. մինչեւ առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում Նուբարաշենում ստացիոնար փորձաքննություն է անցել 286 մեղադրյալ։ Նրանցից 72-ի նկատմամբ տրվել
ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՄՐԱԳՐՎԵՑ
ԽՈՒԼ ՈՒ ՀԱՄՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՄՐԱԳՐՎԵՑ Անցած շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, համաձայն որոնց՝ 2004թ. հունվարի 1-ից Հայաստանի հեռուստաալիքներով եթեր հեռարձակվող հաղորդումներին կարող են հաղորդակից լինել նաեւ մեր երկրում բնակվող ավելի քան 3500 խուլ ու համրերը: Ընդունված փոփոխություններում եւ լրացումներում հատուկ սահմանված է, թե ինչ
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԱԿՆԵՐԵՎ Է
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԱԿՆԵՐԵՎ Է Մրցաշրջան-2003-ը մոտենում է ավարտին։ Մի քանի օրից, ավանդույթի համաձայն, մարզական լրագրողները կանվանեն տարվա 10 լավագույն մարզիկներին։ Դա միշտ էլ դժվար ու պատասխանատու գործ է եղել։ Բայց հիմա այդ դժվարությունը կրկնապատիկ է։ 2003 թվականը նախաօլիմպիական տարի էր եւ նախորդից տարբերվում էր իր մի առանձնահատկությունով։ Մի կողմից հատկապես օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչները պետք է աշխարհի,
Հաճոյանալն էլ չափ պիտի ունենա
Հաճոյանալն էլ չափ պիտի ունենա Երեկ Մամուլի ազգային ակումբում քննարկվեց հայոց պատմության գլխավոր հարցերից մեկը՝ «Փոխլրացմա՞ն (կոմպլեմենտարիզմի), թե՞՝ կողմնորոշման քաղաքականություն» Հիմնական զեկուցողը` ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳ արտաքին քաղաքականության ծրագրավորման վարչության պետ Աշոտ Ոսկանյանը գտնում էր, որ դարեր շարունակ մենք սխալ ենք ձեւակերպել հարցը՝ դեպի ո՞ւմ կողմնորոշվենք: Այնինչ, հարկավոր էր նախ գտնել «կողմնորոշվե՞լ, թե՝
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՄ, ՄՈՍԿՎԱՅՈՒՄ՝ ԱՇԽԱՏՈՒՄ»
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՄ, ՄՈՍԿՎԱՅՈՒՄ՝ ԱՇԽԱՏՈՒՄ» Ասում է հայտնի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ Ռուսաստանի Բորոդինի անվան լարային քառյակը։ Համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի կազմակերպած «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում էր։ Քառյակի առաջին ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի
«Արդարության ժամանակը երբեք չի գա»
«Արդարության ժամանակը երբեք չի գա» Ինչպես են մարդիկ դիմավորել իրենց իրավունքների պաշտպանության օրը Երեկ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր։ Իրավապաշտպան կազմակերպություններն այս օրը հնարավորություն են ունենում հանդես գալ հաշվետվություններով, նաեւ, ինչ-որ տեղ, ինքնագովազդով, թե ինչպես են նպաստում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Երեկ (միայն մեկ օրվա ընթացքում) «Առավոտ» այցելած քաղաքացիների պատմությունները որոշեցինք ներկայացնել առանց մեկնաբանման։ Անահիտ
ԵՐԵՔ ՈՐՈՇՈՒՄ՝ Ի ՊԱՏԻՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
ԵՐԵՔ ՈՐՈՇՈՒՄ՝ Ի ՊԱՏԻՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Մեր ջանքերը՝ գտնել մի սովորական քաղաքացու, ում Երեւանի քաղաքապետարանը հողհատկացում է կատարել, զուր են: Եվ եթե որեւէ մեկը նման մարդ գտնի, ապա պատրաստ ենք մրցանակ տալ թե՛ գտնողին, թե՛ այդ քաղաքացուն: «Հյուսիսային ճառագայթն» անցնելու է Բաբայան փողոցին հարող պուրակով: Դրա մասին պարբերաբար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունների ժամանակ տեղեկացնում
Նպաստառուները քչացել են
Նպաստառուները քչացել են Ըստ սոցծառայությունների, 4840 դրամն այնպիսի թոշակ է, որ նպաստի կարիք այլեւս չկա: Պաշտոնական լրատվության համաձայն, Լոռու մարզում սոցիալական քարտ ստանալու 57716 դիմում է ներկայացվել։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե քաղաքացիները պարզապես «այրվում» են անհամբերությունից՝ օր առաջ ձեռք բերելու այդ քարտերը։ Մինչդեռ, ըստ էության, քարտեր ստանալու հայտի ձեւը «դեմ են անում» բոլոր այն
«ՏՐԱԿՏՈՐԵՑԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
«ՏՐԱԿՏՈՐԵՑԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ կառավարությունը իտալական «Ռենկո» ընկերությանը 3 հեկտար տարածք է հատկացրել՝ Հայաստանի քաղաքացիների հաշվին: Դա արել է մի հետաքրքիր ձեւակերպմամբ. «դիվանագիտական թաղամաս կառուցելու նպատակով»: Այդ նույն նպատակով նոյեմբերի 27-ին տրակտորը գրոհել է Իսակովի պողոտային հարող խաղողի այգիները, առայժմ քանդելով միայն ցանկապատերը: Հողերը երկարաժամկետ վարձակալության իրավունքով տնօրինում են շուրջ 15 քաղաքացիներ, այդ թվում զոհված
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ «Ա1+»-ն այսօր դարձյալ կդիմի Տնտեսական դատարան՝ «Սինեմաքս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀՌԱՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Նորից են դիմում ոչ այն պատճառով, որ համաձայն են այն հիմնավորումներին, որով այդ դատարանի դատավոր Խուդկարյանն օրերս մերժեց ընդունել նախորդ դիմումը: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է «Ա1+»-ի շահերը՝ մի շարք հակափաստարկներ շարադրեց
Նավթատարը կպայթեցվի՞
Նավթատարը կպայթեցվի՞ Բրիտանական «Գարդիանում» օրերս հրապարակված սենսացիոն հաղորդագրությունն այն մասին, թե Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ) ծրագրում է ցանկացած՝ ընդհուպ դիվերսիոն պայթեցումների միջոցով խափանել «Բաքու-Ջեյհան»-ի շինարարությունն ու հետագա գործարկումը, մեծ ռեզոնանս է առաջացրել Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքագիտական-տեղեկատվական շրջանակներում: Հետաքրքիր է, որ այս հաղորդման աղբյուրն, ըստ «Գարդիան»-ի, հանդիսանում է ոչ այլ ոք, քան Վրաստանի
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱ՞ՆԸ
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱ՞ՆԸ ԱԺ Վերահսկիչ պալատի ծրագրում 2004-ին առաջին անգամ ընդգրկվեց նաեւ ուժային ոլորտների նկատմամբ վերահսկողությունը: Այդ ծրագրի մասին էր զրույցը Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի հետ: Հաջորդ տարվա ընթացքում ՎԵրահսկիչ պալատը պետք է վերահսկողություն իրականացնի, թե ինչպես են ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, գլխավոր դատախազությունն ու Սահմանադրական դատարանն օգտագործել պետբյուջեից հատկացված միջոցները: Ծրագրում չկա
ԿԻՊՐՈՍՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՈՒՅՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԵՆ
ԿԻՊՐՈՍՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՈՒՅՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԵՆ «Նարեկ» վարժարանում ուսուցիչներն ու աշակերտները ծայրից ծայր երգեցին Հայաստանի օրհներգը Շարունակվում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետությունում։ Երեկ օրվա երկրորդ կեսին հայ խորհրդարանականներին էքսկուրսիա տարան դեպի 12-րդ դարի Կակոպետրիայի բյուզանդական համալիր։ Ճանապարհը տեւեց մեկ ժամից ավելի։ Թեպետ Կիպրոսում Լինսի հիմնադրամը չի գործում, սակայն ճանապարհներն այստեղ հարթ
«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ
«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ «ԱրմենՏելը» մտադիր չէ պատասխանել Տրանսպորտի եւ կապի նախարարի՝ սակագների բարձրացումն արգելող հրամանին։ «Այդ մասին հայտարարություն չի լինելու, մենք գործելու ենք թիվ 60 լիցենզիայի սահմաններում, սակագների փոփոխության մասին էլ պատշաճ տեղեկատվություն ապահովել ենք»,- երեկ հայտնեցին ընկերությունից։ Նախարարի, նույն է թե՝ լիազոր մարմնի ղեկավարի արգելող հրամանն ուշադրության կամ արձագանքի չարժանացնելը նշանակում է, որ «ԱրմենՏել»-կառավարություն
º¼ð²ö²ÎÆâ
º¼ð²ö²ÎÆâ вܸÆäàôØÀ ÎÀܸàôÜÆ ´ºèÈÆÜÀ üáõïµáÉÇ ³ß˳ñÑÇ 2006 Ãí³Ï³ÝÇ ³é³çÝáõÃÛ³Ý »½ñ³÷³ÏÇã ˳ÕÁ Ïϳ۳ݳ ´»éÉÇÝÇ §úÉÇÙådzßï³¹Çáݦ¨áõÙ£ ²Ûë Ù³ëÇÝ å³ßïáݳå»ë ï»Õ»Ï³óñ»É »Ý ³ß˳ñÑÇ ³é³çÝáõÃÛ³Ý Ï³½Ù³Ï»ñåÇãÝ»ñÁ£ ²í»ÉÇ í³Õ áñáßí»É ¿ñ« áñ ³é³çÝáõÃÛ³Ý µ³óÙ³Ý Ñ³Ý¹ÇåáõÙÁ ï»ÕÇ ¿ áõݻݳÉáõ ÑáõÉÇëÇ 9¨ÇÝ« ØÛáõÝË»ÝÇ §²ÉÉdzÝó ²ñ»Ý³¦ Ýáñ³Ï³éáõÛó ëï³¹ÇáÝáõÙ£ ÎÇë³»½ñ³÷³ÏÇãÝ»ñÁ §ïñí»É ¿Çݦ ÝáõÛÝ ØÛáõÝË»ÝÇÝ »õ ¸áñïÙáõÝ¹Ç §ì»ëïý³ÉÉ»Ýßï³¹ÇáÝÇݦ£ ê³Ï³ÛÝ ÇÝã¨ÇÝã ѳݷ³Ù³ÝùÝ»ñ ϳ½ÙÏáÙÇï»ÇÝ Ñ³ñϳ¹ñ»É »Ý ÷áË»É
«Գիշերները տղերքն ինձ կանչում են»
«Գիշերները տղերքն ինձ կանչում են» Կիսամութի մեջ լսվում է ջութակի ձայնը։ Գերեզմանատանը ջութակով մի մարդ ուրվականի նման շրջում էր գերեզմանից գերեզման։ Ուրիշ մարդ չկար գերեզմանոցում։ Սառը մի հոսանք անցավ մարմնովս։ Ես եկել էի այստեղ ընկերներիս շիրիմների մոտ մի քիչ կանգնելու։ Չորեքշաբթի էր, եւ աշնան վերջի մշուշոտ ու ցուրտ եղանակ։ Այնտեղ գնալու ժամը ես էի ընտրել։