Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի վարչապետի նվերը

Հոկտեմբեր 11,2005 00:00

Էլի վարչապետի նվերը Հոկտեմբերի 16-ին համայնքապետ կընտրեն նաեւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչները Ընտրապայքարի է դուրս եկել երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, ում սատարում են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն, ՀՅԴ-ն, «ԱՄ»-ը, եւ անկուսակցական Արտակ Ալեքսանյանը, ում թիմը մեծ չէ, ըստ թեկնածուի՝ իրեն սատարում է միայն քաղաքի երիտասարդությունը: Գործող քաղաքապետի համար քարոզչությամբ են զբաղվում ոչ միայն իրեն սատարող ուժերը, այլեւ ոչ ավել, ոչ պակաս՝ Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներն ու անդամները՝ հիմնականում դպրոցների տնօրեններ: «Առավոտի» տեղեկություններով վերջիններս իրենց դպրոցներում «նախընտրական ռեժիմի» տակ են պահում բոլոր ուսուցիչներին: Նրանց նախընտրական քարոզչությունը հեռարձակվում է տեղական «Ֆորտունա» հեռուստաալիքով, ինչը «Ընտրական օրենսգրքի» խախտում է: Արտակ Ալեքսանյանի նախընտրական շտաբը այդ կապակցությամբ պատրաստվում է դիմել դատարան: ՏԸՀ նախագահ Ա. Ավետիսյանի հավաստմամբ, ինքն արգելել է հանձնաժողովների նախագահներին՝ քարոզչությամբ զբաղվել եւ կատարվածի մասին տեղյակ չէ, քանի որ «Ֆորտունայի» եթերը չի հեռարձակվում Տաշիրում: Բնակիչները խուսափում են ձայնագրիչից. «Էդ շառի բունն էն կողմ տար»: Հարցին՝ թե ումի՞ց եւ ինչի՞ց են վախենում, ներկայանալ չցանկացող տարեց տղամարդն ասաց. «Քաղաքապետը զենքն առանց թաքցնելու, կողքից կախ քցած ա ման գալիս, թվում ա, թե ուր որ ա կկրակի, բա չվախենա՞նք»: Գուցե տեղին է ստեփանավանցիների վախը իրենց քաղաքապետից ու նրա զենքից, չէ՞ որ այն նույնպես վարչապետի նվերն է: ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել