Օրվա լրահոսը
ԲԱԶՄԱԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՆ ԱՆՈՒՄ
Ղազարյանների 46 հոգանոց ընտանիքն այլեւս որեւէ թեկնածուի խոստումներին չի հավատում Ամեն ընտրություններից առաջ համայնքապետի, պատգամավորի եւ նախագահի թեկնածուներն ընտրողների քվեները կորզելու համար իրենց նախընտրական ծրագրերում շեշտը դնում են սոցիալական խոստումների վրա: Հաշվի առնելով, որ աղքատ բնակչությունը մեր երկրում շատ է, խոստանում են կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, հիվանդներին անվճար բուժել, ծնելիությունը խթանել, բազմազավակ ընտանիքներին էլ ապահովել
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վստահ է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2007թ. վերջին Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՀԲ-ի ստորաբաժանումներից է) եւ «Արդշինինվեստբանկը» համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ՄՖԿ-ն 10 մլն դոլարով ձեռք է բերում բանկի բաժնետոմսերի 10 տոկոսը ու նաեւ պարտավորվում 15 մլն դոլարի ներդրում կատարել: Բացի այդ, ներկայումս բանակցություններ են ընթանում ՄՖԿ-ի կողմից «Արմավիա» ընկերությունում ներդրումներ կատարելու շուրջ: Այս համաձայնագրերն
ՇԱՏ ՎԱՏ ՀՈՏ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է Նոր Նորքի զանգվածում կառուցված պաշտպանության նախարարության նոր շենք: Այցից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին ելույթներից մեկում արված այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու հիմնական ուղին է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Կարծում եմ՝ աշխարհագրությունից շատ մշուշոտ պատկերացում պետք է ունենաս այդպիսի հայտարարություն
Տեր-Պետրոսյանը մարզերում էր
Այսօր եւ վաղը այցերը ՀՀ մարզեր կշարունակվեն ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ մեկնել էր Լոռու եւ Տավուշի մարզեր: Նա նախ եղավ Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթի գյուղում, Նոյեմբերյան, Ալավերդի քաղաքներում, ապա կարճ ժամանակով այցելեց մեր երկրի ամենամեծ գյուղերից մեկը՝ Օձուն, նաեւ՝ Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներ: Մինչեւ Կոթի մտնելը՝ գյուղի հենց մուտքին գյուղացիները
ՄԵՆՔ ԿՍՏԻՊԵ՛ՆՔ ԿԻՍՎԵԼ
Գեղարքունիքի մարզում հարուստներին երեկ սպառնաց ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը Երեկ Սեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նկատեց, թե հավաքվածները կարող էին լինել շատ ավելին, հրապարակը կլիներ լեցուն՝ «եթե այսօր ոմանք չփորձեին նորից հետ վերադարձնել 37 թվականի բարքերը, դրանից հետո՝ ՀՀՇ-ական բարքերը: Ես, որպես Վահան Հովհաննիսյանի վստահված անձ,
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
«Մեր թեկնածուն հաղթելու է առաջին փուլով»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: Դրա երաշխիքը նա համարում է առաջին նախագահի շուրջ թափ առած համաժողովրդական շարժումը: Ասուլիսի հիմնական թեման քարոզարշավի այս փուլի ամփոփումն էր: Ըստ այդմ, բանախոսը հայտարարում է՝ կարելի է արձանագրել, որ ընտրություններն արդեն իսկ կեղծված են, քանզի առկա են
ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Երեկ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում կատարվածն ապացույց դարձավ, թե նախագահի որեւէ թեկնածու ապահովագրված չէ իր հանդիպման ժամանակ ծեծկռտուքներից: Այն ընթացքում, երբ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին մի ծերունի հարց էր տալիս՝ ավտոմեքենա անցավ հավաքվածների միջով՝ պարբերաբար ազդանշաններ տալով: Ի վերջո՝ վարորդը, որը գյուղացիներից մի երկուսի պնդմամբ՝ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի անդամ էր, դուրս եկավ մեքենայից ու պնդեց,
ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ
Lրագրային տարբերակ Նախաբան կամ հախուռն, ինչպես գետը ելման Մոտենում է Արցախյան շարժման 20-ամյա տարելիցը, մեր իրական հաղթանակի պատմական հոբելյանը: Մեր սերունդը վերջապես ցրեց դարերի պարտության սեւ ամոթը, դուրս եկավ բարոյական փուչ հաղթանակների ջղաձիգ փակուղուց: Ամրագրեց անկախ Հայաստան: Ազատագրված Արցախ: Իր զավակներին սերմանեց հաղթածի հպարտ հոգեբանություն: Մնացյալը փուչ կրակոց է պատմության Մեծ դատի առաջ: Իսկ մեզ,
ԵԽԽՎ դիտորդների մտահոգությունները շատ էին
Երեկ նրանք այդ մտահոգությունները կիսեցին լրագրողների հետ Երեկ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հանդիպեցին ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության անդամները՝ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ եւ ի դեմս Լորդ Ռասսել Ջոնսթոնի, ով արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել դիտարկելու հայաստանյան ընտրությունները: Ջոն Պրեսկոտի մատուցմամբ, ԵԽԽՎ դիտորդական իր գլխավորած առաքելությունը ընդհանուր առմամբ համաձայն է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրերս հրապարակած միջանկյալ զեկույցի ձեւակերպումների,
«ՈՉ ՆՈՐՄԱԼ ՏԵԽՆԻԿԱ, ՈՉ ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆ»
Այս կարծիքին է դերասան Խորեն Լեւոնյանը հայաստանյան կինոշուկայի մասին Վերջերս Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացրած Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (ռեժիսոր՝ Րաֆֆի Գրիգորյան) պիեսի ավարտին մասնագետների զրույցի առանցքում էր երիտասարդ դերասան Խորեն Լեւոնյանը: Թատերարվեստի որոշ ներկայացուցիչներ «Առավոտի» հետ զրույցում հիմնավորելով, որ դերասանի տեղը, այնուամենայնիվ, թատրոնն է,
Ձայն բեր՝ հարկերից ազատվիր
Գյումրիի հարկային տեսչությունը քաղաքի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հրահանգում է հարկայինին ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ պարտադիր ներկայացնել ընտրողների ցանկ՝ հօգուտ իշխանական թեկնածուի: Ու որպեսզի ամեն ինչ ավելի ստույգ լինի՝ գործարարների մտքով հանկարծ չանցնի հարկայինի պետին «ֆռռացնել», մտացածին անուն-ազգանուններ բերել, հարկայինի պաշտոնյաները պահանջում են իրենց իսկ կողմից բաժանված բլանկների տակ հստակ նշել ընտրողի անուն-ազգանուն–հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային
ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ
Մենք եկել-հասել ենք վերջին կետին, որտեղից այն կողմ անդունդն է սկսվում Այս քաղաքում, դեռ ջերմ ու դեռ հարազատ, ընկեր ու ծանոթ զգուշացնում են իրար՝ «Զգույշ եղեք……Նրանք ամեն ինչի ընդունակ են»: Եվ անմիջապես զզվանքն ու թախիծը սկսում են խեղդել քեզ: Որովհետեւ դա նորմալ չէ: Մենք չենք ուզում «զգույշ» լինել՝ բարձրաձայն չասելով այն, ինչ մտածում ենք: Չենք
Վիզա ստանալը հեշտացել է
Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Եթե նախկինում հայերը ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալու համար նախ ժետոն էին գնում եւ նոր մտնում դեսպանատուն՝ հարցազրույցի, ապա հիմա ԱՄՆ դեսպանատունը դրա համար բոլորովին այլ կարգ է սահմանում: Այսուհետեւ այդ գործընթացը կատարվելու է ինտերնետով: Դիմորդները պետք է $131 մուծեն «Հայէկոնոմբանկում», այցելեն դեսպանատան կայքէջն ու գրանցվեն որպես դիմորդ: Երեկ
«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ փետրվարի 19-ին կլինեն «որակյալ» ընտրություններ: – Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում արդեն երկրորդ անգամ եք մասնակցում որպես խորհրդարանական պատվիրակության անդամ, ներկայացրեք այն, ինչն ավելի եք կարեւորել եւ ավելի էր առնչվում հայաստանյան խնդիրներին: – Մեր մասնակցությունը բավականին
Կարապետիչից շնորհակա՞լ չեն
Թեեւ առաջինը նա «Ժառանգությանը» զգուշացրեց Սեւանում իրենց ընտրական հանձնաժողովների տեղերի վաճառքի մասին: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են արվել բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների վրա ազդեցություն գործել՝ հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին տիրանալու համար: Ի պատիվ կուսակցության անդամների, գրեթե
«ԴԱՌՆԱՍ ՆԱԽԱԳԱՀ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻԴ ՏԵՐԸ ԼԻՆԵՍ»
Դավիթաշենում այսպիսի մաղթանք հնչեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ: Աջափնյակի Շինարարների փողոցի հրապարակում դեռ կեսօրից մարդիկ էին հավաքվում, էստրադայի աստղերը «երգում» էին, իրականում՝ ուղղակի բեմի վրա գնում-գալիս էին, իսկ հնչում էր ձայնագրված երգը: Ասում են, լավ էլ հոնորար են ստանում դրա համար:
ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱ ԿՏԱ՞Ն
Այսօր լրանում է հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4 ձերբակալված անձանց անազատության մեջ պահելու վերջնաժամկետը: Երեկ Երկրապահ կամավորականների մի մեծ խումբ իր զինակից ընկերների՝ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, նաեւ Տիգրան Բաղդասարյանի եւ Հայկ Գեւորգյանի ճակատագրով անհանգստացած՝ Երեւանից մեկնել էր Թալին: Հիշեցնենք, որ հիշյալ չորս անձանց երկու օր առաջ ձերբակալել էին հունվարի 27-ին ՀՀ
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ
«Երբ 1989-ի մայիսին Մատենադարանի հրապարակում դիմավորում էինք խորհրդային բանտից ազատված «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին՝ երկրի անհայտ անկյուններից այստեղ հասած միլիոնանոց միտինգում արդեն կային ծպտված դաշնակցականներ, իշխանամետ ռամկավարներ, հին ու նոր անկախականներ, ցեղակրոն ու հնչակ: Լիքը կոմունիստներ: Պետական անճանաչ ու օրենքով գողեր, բթամիտ չարչիներ, խորհրդային ոստիկանի համազգեստով կարգին հայեր: Իրենց շան բախտին քար նետող այսօրվա իշխանավորները նույնպես:
ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԳՈՐՐԵՍ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ
Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,163 կգ) հանդես եկող IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, որը 2007 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ IBF-ի վարկանիշային ցուցակում 5-րդն է, փետրվարի 2-ին Ֆիլիպինների Կեբու Սիթի քաղաքի «Waterford Cebu Citi Hotel»-ում հանդիպելու է այդ երկիրը ներկայացնող Զեդ Գորրեսի հետ: Մենամարտի հաղթողը կդառնա գործող չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի
Տեր-Պետրոսյանը Գեղարքունիքում էր
Նրա հանդիպումներն այստեղ բազմամարդ են եղել Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ հակադարձել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, թե՝ Տեր-Պետրոսյանն ուզում է «քիրվայություն» անել Ադրբեջանի հետ: «Եթե ինքը (Ռոբերտ Քոչարյանը) ժողովուրդների համագործակցությունը, բարիդրացիականությունը հասկանում է որպես քիրվայություն, դա իր կուլտուրայի արտահայտությունն է. ուրիշ
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ»
Կարծում է «Իզվեստիայի» մեկնաբանը «Իզվեստիան» իր հունվարի 28-ի համարում հրապարակել էր ՀՀ նախընտրական իրավիճակին նվիրված մի վերլուծություն, որը ստորագրված է քաղաքագետ Միխայիլ Վորոնինի կողմից: Հոդվածը սկսվում է փաստերի այսօրինակ շարադրումից. «ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը թողնում է իր պաշտոնը երկրի ղեկավարման տասը տարիներից հետո, տարիներ, որոնք Հայաստանի համար նշանավորվել են տնտեսական աճով եւ կայունությամբ»: Ըստ
Ի՞նչ են ակնկալում արվեստագետները
Ոմանց պետությունից փող է պետք, ոմանց՝ մրցանակ, մյուսներին՝ բարոյական աջակցություն Ինչ են հասկանում մշակույթի գործիչները՝ պետական հոգածություն հասկացության տակ, արդյո՞ք դա միայն գումարի տեսքով պետք է լինի: Արվեստագետների մեծ մասը խուսափեց պատասխանել հարցին, որի տակ որեւէ ենթատեքստ չկար: Գտնվեցին նաեւ համարձակները, որոնց խոսքը ներկայացնում ենք առանց լրագրողական միջամտության: Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ
«ԸՆՏՐԵ՛Ք ԱՊԱԳԱՆ, ՀԱՐԳԵԼԻ ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐ»
Իրեն նկատի ունենալով՝ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը Երեկ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հանդիպեց ընտրողների հետ: ԺԿ նախագահը ժողովրդի հետ անկեղծացավ Արտաշատի հրապարակում, անձրեւի տակ, որովհետեւ դահլիճ չէր տրամադրվել իրեն՝ նախօրոք չվճարելու պատճառաբանությամբ: Թեկնածուն ասաց, որ սկզբում իրեն հավատացրել են, թե ցանկացած պահի կարող է գալ
«Գաղտնի» թեստեր, հայտնի արդյունք
«Թեստմետր» կրթական ՍՊԸ-ից շատ են դժգոհում Քանիցս անդրադարձել ենք «Թեստմետր» ՍՊԸ-ի գործունեությանը, որը վճարովի հիմունքներով առաջարկում է պետական ավարտական եւ միասնական քննություններին նմանեցված փորձնական ստուգարքներ ու խոստանում, որ դրանք կօգնեն լավ պատրաստվել բուն քննությանը: Փաստենք, որ ԿԳ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) նույն ծառայությունը մատուցում է անվճար: «Թեստմետրի» յուրաքանչյուր «փորձարկվող» մեկ քննության համար վճարում
ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐՈ՞Վ ԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ
Նրանք խուսափում են իրենց ավտոմեքենաները հայտարարագրել Մամուլում պետական պաշտոնյաների մի քանի հարկանի դղյակների եւ եկամուտների մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել: Նրանց ունեցվածքի մասին շատ թե քիչ տեղեկություններ ունեն նաեւ հասարակ քաղաքացիները, սակայն երբ նայում ես, թե նախարարներն իրենց հայտարարագրում ինչքան քիչ բան են նշում, շատերի մեջ նրանց նյութապես օգնելու ցանկություն է առաջանում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի
10 մլն դրամ՝ «օդից» եկամուտ
Ըստ բնակիչների, «ՀայՌուսգազարդը» գործը չարած՝ միայն փողերն է հավաքում «ՀայՌուսգազարդը» մեզանից ստիպողաբար ներտնային սպասարկման վարձ է գանձում ու ոչ մի ծառայություն դրա դիմաց չի մատուցում: Տարին մեկ գազավիկները դուռը թակում են, հարցնում են՝ գազի հոտ առնո՞ւմ եք ու գնում: Այդ մի հարցի համար մենք չենք պատրաստվում «ՀայՌուսգազարդին» գումարներ վճարել, թող մեզ չայցելեն: Քաղաքակիրթ աշխարհում ընկերությունները
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Որքան էլ բիզնեսը հաջող է ընթանում՝ գործարարները տարեցտարի ավելի ու ավելի քիչ հարկեր են վճարում Ամեն անգամ Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկին ծանոթանալով՝ նոր բացահայտումներ կարելի է անել: Օրինակ, ցանկից կարելի է հասկանալ, թե մինչեւ ուր կարող է հասնել որոշ խոշոր հարկատու օլիգարխների ցինիզմը: Որքան էլ որ նախորդ տարիների տվյալներով քիչ թե
Ո՛Չ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ, ԱՅՈ՝ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ՞Ն
Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ի առանձին խոսնակների միջոցով դեղին քարտ ցույց տրվեց ՀՅԴ թեկնածուին, թե ինքն արդեն անցնում է Ռուբիկոնը, որից հետո կվտանգվի հետագա համագործակցությունը՝ Վահան Հովհաննիսյանն ավելի հաճախ սկսեց անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ավելի զուսպ խոսել Սերժ Սարգսյանի մասին: Սրա մի վկայությունն էլ ՀՅԴ թեկնածուի երեկվա ասուլիսն էր, որտեղ հնչած հարցին ի պատասխան՝ բնութագրել
«Ամենատհաճ հարցերը տվեք»
Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խնդրեց ԱՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը, բայց երիտասարդները նրան չլսեցին ու հնարավորություն տվեցին խոսելու «սիրած» թեմաներով: Երիտասարդները ՀՀ նախագահի թեկնածուին դիմավորեցին հոտնկայս, ծափերով եւ դեմքի ուրախ արտահայտությամբ: Գեղամյանը դիմեց ջահելներին եւ ասաց. «Բարաթս բերել եմ, արխային հարցերը տվեք»: «Բարաթը» իր «Արարման ծրագիրն» էր: Առաջարկեց ամեն տեսակի հարց էլ իրեն
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԽՃԱՆԿԱՐ
Որքան մոտենում է փետրվարի 19-ը՝ այնքան ավելի բազմաթիվ են դառնում վկայությունները ոչ օրինական քարոզչության մասին: Դիմումներ՝ Սերժ Սարգսյանին ՄԻԱԿ-ի անդամներն իրենց «Դռնեդուռ» քարոզչությանը հավելել են նոր տարր: Նրանք բնակիչներին տրամադրում են դիմումների ձեւաթղթեր, որոնք հասցեագրված են ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին: Քաղաքացին պիտի լրացնի իր անուն-ազգանունը, բնակության հասցեն, մշտական հաշվառման հասցեն, հեռախոսահամարները՝ բնակարանի եւ


















































