Օրվա լրահոսը

«Գործարանատերը կոնտրաբաս չի՛ նվագի»

«Գործարանատերը կոնտրաբաս չի՛ նվագի» Այսօր ուսանողներին «խեղճացնելու» բազմաթիվ ձեւեր կան։ Ամենափորձված ու արդյունավետ մեթոդը, սակայն, որ կիրառվում է բուհերի վճարովի համակարգում, ուսման վարձերն ուշացնող ուսանողներին ընթացիկ քննություններին մասնակցելու իրավունքից զրկելու սպառնալիքն է։ Որոշ բուհերում ուսման վարձերի ժամանակին հավաքելն ուղղակի պաթոլոգիկ բնույթ է կրում։ Եվ ինչպես ասում են՝ «չկա ո՛չ ներում, ո՛չ բեկում»։ Ավելի շատ «պլանի

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ Ի ԶՈՐՈՒ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ Ի ԶՈՐՈՒ ՉԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Սեդա Հարությունյանի պատմությունը հար եւ նման է հայաստանյան տեղաբնիկների պատմությանը։ Հարեւանը գումար է խնդրել պարտքով, նա ընդառաջ է գնացել, տվել է գումարը, իսկ հիմա չի վերադարձնում, որովհետեւ հարեւանը… ընդառաջ չի գնում նրան։ «Ես՝ Մարտին Գալստյանս, պարտավորվում եմ վերադարձնել վերցրածս գումարը։ Տան գույքի եւ տան վաճառքից գոյացած ամբողջ գումարը կվերադարձնեմ,

Ավտոմեքենա գնելը ճոխություն է

Ավտոմեքենա գնելը ճոխություն է Հիշենք, թե ԽՍՀՄ տարիներին ինչպես կարող էիր ձեռք բերել ավտոմեքենա։ Նախ հարկավոր էր տեղեկանք վերցնեք ԲՇԳ-ից, որ դու կաս եւ ապրում ես նշված հասցեում, քո խնամքի տակ են կինդ, երեխաներդ եւ մանավանդ զոքանչդ։ Բնութագիր էր պետք վերցնել աշխատանքի վայրից՝ գերբով կնիքով հաստատած, որ դու անբասիր աշխատող ես, աշխատանքից ուշացում, բացակայություն չունես,

ՕՐԵՆՔՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ

ՕՐԵՆՔՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ Կենսաթոշակների նշանակման եւ վճարման հարցում «սերունդների համերաշխության» սկզբունքից Հայաստանում կամաց-կամաց կանցնեն ով վճարի՝ նա կուտի, ավելի ճիշտ՝ կստանա սկզբունքին։ Առաջինը, որը եւ այսօր կիրառվում է, ենթադրում է, որ մարդը կենսաթոշակ ստանում է անկախ նրանից, թե իր աշխատանքային գործունեության ընթացքում սոցիալական պարտադիր ապահովագրության ինչ գումարներ է վճարել կամ առհասարակ վճարե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով հունվարի 26-ին ձերբակալված Մուրադ Բոջոլյանն իր մեղքը ընդունել է այնքանով, որ առանց հայաստանյան համապատասխան մարմիններին տեղյակ պահելու համագործակցել է թուրքական «TV 6» հեռուստաալիքի հետ: Հայաստանում գործող օրենքներով, նա պետք է հավատարմագրվեր ԱԳՆ-ում եւ ստանար համապատասխան համաձայնություն: Ինչը Բոջոլյանը չի արել, եւ թուրքական հեռուստաընկերության հետ համագործակցությունը, փաստորեն,

«100 մլն-ի ներդրում չի կատարվել»

«100 մլն-ի ներդրում չի կատարվել» Պնդում է հանձնաժողովը Միջգերատեսչական հանձնաժողովը, «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունների կատարումն ուսումնասիրելով, չարաշահումների որոշ փաստերի մասին տեղյակ է պահել դատախազությանը։ Կապի եւ տրանսպորտի նախարարը երեկ հայտնեց, որ հանձնարարվել է համապատասխան նախարարություններին նախապատրաստել համապատասխան նյութերը՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու համար։ Կապի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում Անդրանիկ Մանուկյանը

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏ

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏ «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունը 2001-ի իր զեկույցում՝ ի շարս այլ երկրների, անդրադարձել է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Նշենք, որ ՄԱԿ-ն իր տարեկան զեկույցները կազմելիս հաշվի է առնում նաեւ հեղինակավոր այդ կազմակերպության կարծիքը: Ինչեւէ: Այդ զեկույցին այսօր անդրադառնալը, թերեւս, օրակարգային է, առավել եւս, որ նախագահ Քոչարյանի գլխավորած ռեժիմը, ներառյալ՝ իրավապահ

ՏԵՂ-ՏԵՂ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂ-ՏԵՂ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Գլխավոր դատախազությունը նորից է հարցաքննել Սեյրան Ավագյանին եւ Շավարշ Քոչարյանին եւ, ինչպես պնդում են վերջիններս, իրենց հարցաքննությունների ընթացքում չի հիշատակվել Վազգեն Սարգսյանի անունն անգամ։ Առիթ ունեցել էինք նշելու, որ Մուշեղ Սաղաթելյանի գործով նախաքննության ընթացքում էլ նրանց հարցաքննությունները չէին վերաբերել Վազգեն Սարգսյանին։ Հավելենք, որ Սամվել Շահինյանի ցուցմունքում էլ բառ անգամ չկար Վազգեն Սարգսյանի մասին։

Կյանքը հիասքանչ է

Կյանքը հիասքանչ է Անկախ այն բանից, որքանով է ապազգային կամ ոչ առաքելական սուրբ Վալենտինի տոնը (որն ավելի հաճախ անվանում են ուղղակի Սիրահարների օր), անպայմանորեն արժե այն նշել։ Որովհետեւ շատ մեծ շռայլություն կլինի աստվածատուր այդ զգացմունքին՝ Սիրուն նվիրված տոնից հրաժարվելը միայն այն պատճառով, որ դա ազգային չէ։ Առանց այդ էլ մեր կյանքում գորշությունը, կենցաղն ու առօրեական

ՇԱՊԻԿՈՎ ՊԻՑՑԱ

ՇԱՊԻԿՈՎ ՊԻՑՑԱ Սոված էինք: Որոշեցինք, որ գծուծ չենք եւ պիցցա պատվիրեցինք: Այն էլ՝ «Դոկա» պիցցա: Ճիշտ է՝ շատ էինք լսել, որ երբ պիցցերիայում չես, այլ առաքումով ես պատվիրում պիցցան, այն երկու անգամ փոքրանում է, սակայն, ինչպես ասում են, փորձը փորձանք չէ: Բերեցին: Պատվիրել էինք «ասորտի»՝ մեջտեղում մի բուռ վետչինա էր, կողքերն էլ՝ մի երկու բուռ

«Չափար» են ուզում դնել

«Չափար» են ուզում դնել Աջափնյակ թաղամասի Մարգարյան նրբանցքի թիվ 1-5 շենքերի բնակիչները դիմել էին «Առավոտի» խմբագրություն՝ «ի վնաս բնակչությանը կատարվող հողհատկացումները» կանխելու խնդրանքով։ Նրանց տեղեկություններով, ըստ Երեւան քաղաքի գլխավոր նախագծի, Աջափնյակը կառուցապատված թաղամաս է, ինչը բացառում է առանձնատների կառուցումը այնտեղ, այն էլ շենքերի միջեւ գտնվող տարածություններում։ Բնակիչները պարզել էին, որ թիվ 1 եւ թիվ 2

ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ Սոլթ Լեյք Սիթիում փետրվարի 14-ը՝ սուրբ Վալենտինի օրը, կնշեն ամուսնական 11 զույգեր։ Նրանք ներկայացնում են տարբեր մարզաձեւեր, մարզիչներ են ու մարզիկներ, առաջատարներ ու ետնապահներ։ Զարմանալի չէ, որ ամենից շատ՝ յոթ ամուսնական զույգ ներկայացնում է գեղասահքը։ Այսպես, ռումինացի գեղասահորդ Գեորգե Չիպերն ամուսնացած է իր մարզչի՝ շվեյցարուհի Սանդրե Շերի հետ։ Մեկ ընտանիք

2000-ի մեր օրագիրը

2000-ի մեր օրագիրը Տպագրվեց երջանկահիշատակ Վլադիմիր Գրիգորյանի «2000 թվականի օրագիրը»։ Բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Գրիգորյանը 90-ականներին փոխեց մասնագիտությունը։ 1993-95թթ. նա «Ազատություն» թերթի խմբագիրն էր։ Հենց այդ շրջանից էլ մեր մամուլում հայտնվեցին նրա հրապարակախոսական հոդվածները։ Պատմաքաղաքական նոր իրավիճակի վերլուծություն էին Վլադիմիր Գրիգորյանի նախորդ երկու գրքերը։ Դրանք միանշանակ չընդունվեցին։ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավորությունը, մեր նորօրյա պատմության

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԵԾ ԴԱՏԱՎՈՐ»

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԵԾ ԴԱՏԱՎՈՐ» Սիրում է կրկնել երգչուհի Էմմա Պետրոսյանը Ձայնը՝ իր մաքրությամբ, ելնում է նրա մարդկային էությունից, նրա ինտելեկտուալ-զգայական աշխարհից եւ այդ ձայնը ունակ է արտահայտելու հենց այն, ինչ հնարավոր չէ սովորեցնել, ինչը պատկանում է բնությանը։ Երգչուհի Էմմա Պետրոսյանը դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հինգ տարի առաջ հիմնված էստրադային-ջազային բաժնում։ Բայց որ ձայնը

Մեղադրանքի բովանդակությունը փոխվում է

Մեղադրանքի բովանդակությունը փոխվում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության մեկ տարին կլրանա վաղը։ Դատարանը շարունակում է հարցաքննել այս քրեական գործով 3-րդ ամբաստանյալին՝ Էդիկ Գրիգորյանին։ Ամբաստանյալին, ըստ մեղադրական եզրակացության, ինչ-որ տեղ 2-րդական դերակատարում էր վերապահված եւ մինչեւ վերջերս առանցքային էր դիտվում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դերը ոճրագործության, ծրագրավորման եւ իրականացման խնդրում։ Երեկվա դատաքննության ժամանակ ամբաստանյալին հարցաքննող մեղադրողը հայտարարեց,

ՏՐԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵ՞ՐՆ ԵՆ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

ՏՐԵՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵ՞ՐՆ ԵՆ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ զգուշացրեց, թե՝ հարցերը կոնկրետացրեք, արդարանալով՝ թե չմեղադրեն, որ կոնկրետ չի պատասխանում։ Սակայն կաշառակեր ու դղյակներ կառուցող պաշտոնյաների մասին շատ կոնկրետ ու միակ համարձակ հարցին Ռ. Քոչարյանը ամենեւին էլ կոնկրետ չպատասխանեց։ Հարցի հեղինակը պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանն էր։ Նա նկատեց,

«Չերաշխավորված խաղը» բացառեցին

«Չերաշխավորված խաղը» բացառեցին Լրացավ «Հայաստանի ֆոնդային բորսայի» (ԱՐՄԵՔՍ) մեկ տարին, որը 2001թ. փետրվարի 13-ին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի որոշմամբ գրանցվել էր որպես ինքնակարգավորող կազմակերպություն։ ՀՖԲ-ի դիտորդ խորհրդի նախագահ Էդուարդ Սանդոյանը այս առիթով հրավիրված ասուլիսում ներկայացրեց ՀՖԲ-ի 2001թ. գործունեության արդյունքները։ Նա տեղեկացրեց, որ եթե 2001թ. փետրվարի 13-ի դրությամբ ԱՐՄԵՔՍ-ի անդամ էին շուրջ 20 բրոքերային ընկերություններ, ապա հաշվետու

ԼՌԻՐ, ԹԵ ՉԷ ԿՀԵՌԱՑՆԵՄ

ԼՌԻՐ, ԹԵ ՉԷ ԿՀԵՌԱՑՆԵՄ Կազմակերպված էներգագողության մասին հանրապետական մամուլում գրելուց հետո ինձ հանեցին «Արշակունի» էլցանցի «Կայարան» տեղամասի հաշվետարի իմ աշխատանքից։ Միակ նորմալ ռեակցիան, որը կարող էր լինել։ Պատճառը սա էր, առիթը՝ թոշակային տարիքս։ 1998թ. ընդունվելով այդ աշխատանքին, ես արդեն իսկ թոշակառու էի։ Երեւանի էլցանցի «Արշակունի» մասնաճյուղի 2 տնօրենների եւ տեղամասի 4 պետերի կարծիքներից դատելով, աշխատավայրում

«27»-ԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵ՞Ր

«27»-ԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵ՞Ր «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Մովսիսյանն իր երեկվա ասուլիսում անդրադարձել է 2001 թ. հոկտեմբերի 14-ին սպանված Սամվել Առաքելյանի հոր՝ իր հասցեին մեղադրանքներին, ըստ որոնց՝ «Հոկտեմբերի 27»-ի, Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների հեղինակներից եւ կազմակերպիչներից է Միհրան Մովսիսյանը։ «Ամենայն ազնվությամբ արտահայտվում եմ՝ ոչ մի սպանությունների հետ ոչ ես եմ կապված եղել, ոչ էլ

Ոչ թե «վերեւից», այլ «ներքեւից»

Ոչ թե «վերեւից», այլ «ներքեւից» 2002 թվականի փետրվարի 9-ին Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում տեղի ունեցավ Սվյատոսլավ Ֆեոդորովի անվան Աշխատավորների ինքնակառավարման ռուսական կուսակցության VI համագումարը: Այսօր ՌԴ 76 սուբյեկտներում կուսակցության շարքերում կան ավելի քան 21680 անդամներ։ Համագումարի աշխատանքներին մասնակցեցին 423 պատգամավորներ, ներկա էր նաեւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ, «Ռուսաստան» շարժման առաջնորդ Գենադի Սելեզնյովը, Դաշնության

Ինչ են գրում գործակալները

Ինչ են գրում գործակալները Բավական հետաքրքրական մանրամասներ են պարունակում «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորված անձանց հետ իր «շփումների» մասին գործակալ Հարություն Գրիգորյանի հաղորդումները։ Նրա տված հաղորդումների հիման վրա կազմված տեղեկագրություններն այլեւս գաղտնազերծված են եւ ընդգրկված Մուշեղ Սաղաթելյանի գործի նյութերում։ Ըստ այդ փաստաթղթերի, ասենք, Նորիկ Եղիազարյանը պատմել էր, թե այն ավտոմատը, որն ինքը տրամադրել էր հոկտեմբերի 27-ին

ՄԱՀԱՊԱՏԺԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

ՄԱՀԱՊԱՏԺԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է Մեր թերթն արդեն անդրադարձել է «Amnesty international» կազմակերպության՝ ՄԱԿ-ի «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեին ուղղված զեկույցին։ Այն վերաբերում է Հայաստանում, այսպես կոչված, խոշտանգումների եւ դաժանության դեպքերին, մեջբերված է Նաիրի Հունանյանի պնդումը, թե իրեն խոշտանգել են։ Թերթի դիրքորոշումը նման զեկույցներին, նաեւ՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաճախ անհասկանալի մարդասիրությանը, հայտնի է։ Վերոհիշյալ զեկույցի, նաեւ մահապատժի վերացման

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՆ Ընդ որում՝ ավելի հավանական, քան Հայաստանում Ղարաբաղի քաջատեղյակ աղբյուրների վկայությամբ, ԼՂՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսակցություններ կան նաեւ ԼՂ իշխանական պատերի ներսում, եւ դա բացառված տարբերակ չէ, առավել եւս՝ եթե հաշվի առնենք հենց հայաստանյան իշխանությունների իրադարձությունների այդպիսի զարգացումներ տեսնելու բուռն ցանկությունը: Այն, տվյալ դեպքում, զարմանալիորեն կարող է համատեղվել ԼՂՀ նախագահ

ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ

ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իր տեսակի մեջ յուրօրինակ մի համերգ էր։ Երեւանի կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, ներկայացրեց շարականների մի ընտրանի։ Ընդ որում, 12 շարականները մատուցվում էին համեմատական կատարմամբ. նախ հնչում էր շարականի բանավոր փոխանցված տարբերակը, ապա՝ նույն շարականի խազավոր կատարումը։ Խազային նոտագրությամբ հայ եկեղեցական երգերը գրանցվել

ԱՄՐԱՑՎԱԾ ՇՐՋԱՆՈՒՄ

ԱՄՐԱՑՎԱԾ ՇՐՋԱՆՈՒՄ Բոլորովին վերջերս մեր այցելությունը Էջմիածնում տեղակայված ՀՀ ՊՆ ամրացված շրջան, հրաշալի պահեր պարգեւեց։ Դեռեւս հունվարի վերջին տասնօրյակում էր զորամասին հանձնվել մարտական դրոշը, որպես սպայական ու զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ։ Ինչպես դրոշը, այնպես էլ հայկական եռագույնը, ՀՀ ԶՈՒ զինանշանը ու ազգային հերոս Վ. Սարգսյանի կիսանդրին, որոնք արդեն տեղադրված էին թիվ 1 պահակակետում,

Թող քար նետի նա…

Թող քար նետի նա… Ժողովրդական խոսքն ուսուցանում է. անց կացած բանի ետեւից չեն ընկնի։ Մեր օրերում ցանկություն կա այն չտարածել հայերիս պատմության համայնավար շրջանի վրա, ոմանք էլ գտնում են, որ պետք չէ փորփրել ոչ հեռավոր տարիների իրադարձությունները։ Թող տարօրինակ չհնչի, ժողովուրդը մեծամասամբ չի ընդունում հատկապես նորօրյա մեծահարուստների կողմից անցյալը փնովելու փորձերը։ Այս առումով առավել քան

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ԵՆ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԵՍՏ ԵՆ Մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանը Սոլթ Լեյք Սիթիից հաղորդում է «Յուտայի եւ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում մարզական ճակատամարտերն օրեցօր թափ են հավաքում։ Գեղասահքի մարզաձեւը սիրում են աշխարհի բոլոր ծագերում։ Այստեղ՝ Սոլթ Լեյք Սիթիում, գեղասահքին անմիջականորեն ականատես լինելը մեր՝ հայերիս չափանիշներով թանկ հաճույք է։ Համենայնդեպս, այստեղ տոմսի արժեքը հասնում է 860 դոլարի։ Սակայն «Դելտա

Մարզիկի լեզուն

Մարզիկի լեզուն 1994թ. Իտալիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնող մարզիկներից 4-ը նվաճեցին ազնիվ մեդալներ։ Քանի որ Հայաստանը այդ տարիներին գտնվում էր տնտեսապես շատ ծանր վիճակում, ապա թիմային հաղթանակը հաճելի անակնկալ էր մեզ համար։ Եթե ոչ աշխարհը, գոնե մեր հարեւանները լավ գիտեին մեր օրհասական վիճակի մասին եւ, զարմացած հայ ըմբիշների հաղթանակից, հարցրել

ՏՐՆԴԵԶ ԿԱՄ՝ «ԱՐԵՎ, ԱՐԵՎ, Ե՛Կ, Ե՛Կ»

ՏՐՆԴԵԶ ԿԱՄ՝ «ԱՐԵՎ, ԱՐԵՎ, Ե՛Կ, Ե՛Կ» Տրնդեզ տոնի մեկնաբանությունը մերթ կապվում է հեթանոսական աստվածների, մերթ քրիստոնեական Աստծո հետ, մերթ այն անվանվում է պարզապես Տրնդեզ, մերթ էլ՝ Տյառընդառաջ։ Որոշ չափով պարզություն մտցնելու համար այդ եւ հարակից այլ հարցերի մեջ, զրուցեցինք տոնագետ, իմաստասիրական գիտությունների թեկնածու Ս. Մանուկյանի հետ։ – Ի՞նչ կապ կա ժողովրդի կողմից տոնվող Տրնդեզի եւ

«Օրինական» թալան

«Օրինական» թալան Բաց նամակ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին Հարգարժան պարոն նախագահ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական եւ տնտեսական իրավիճակը ստիպեց ինձ դիմել Ձեզ, քանի որ Ձեր երկիրն եմ համարել եւ համարում իմ ազգի հավատարիմ բարեկամը։ Ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից, երբ տարերայնորեն պատրաստում էին ինքնաշեն զենքեր, մենք մի խումբ ընկերներով, ջանք չխնայելով, աշխատում էինք

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30