Օրվա լրահոսը

Խորհրդային

«ճՌՑՈռՑպ, ջՈՉՌՊցռՑպ, 255 չՐՈՋՊՈվՌվ…» Խորհրդային շրջանի նախանձելի հայրենասիրությամբ հագեցած բանաստեղծությունը միտքս ընկավ՝ խմբագրությանը հասցեագրված այս նամակ-բողոքը կարդալիս։ 1994թ. մահանում է 14-ամյա Միքայել Դարբինյանի հայրը։ Գործազուրկ մայրը՝ հացի խնդիր լուծելու նպատակով վաճառում է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող իրենց մեկ սենյականոց բնակարանը եւ Խարբերդի ամառանոցներում ավելի էժան գնում է տնակ՝ փոքրիկ հողամասով։ Այդտեղ մայր ու տղա բնակվում

ԱԺ

ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԺ էներգետիկ հանձնաժողովի գործունեության արդյունքները 1998-ի փետրվարյան հեղաշրջումից հետո բոլոր ճակատներում ծայր առավ կատաղի հարձակում Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրների վրա: Իշխանությանը տիրացած ուժերը «նախորդ» արհամարհական պիտակավորումը տվեցին 1990-98 թվականների քաղաքական ղեկավարությանը՝ ամեն ջանք գործադրելով սեւացնելու, նսեմացնելու այդ գործիչներին: Քարոզչական տեռորի թիրախ ընտրվեց ԽՍՀՄ փլուզմամբ եւ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցության ուղիների

Հանրապետության

«ԱրմենՏելային» սերիալ Հանրապետության մեծ ու փոքր համայնքները շուտով կարթնանան մի մեծ ցնցումից, որի էպիկենտրոնը մայրաքաղաքի Շենգավիթի թաղապետարանն է։ Վերջինս, «ԱրմենՏելի» գործունեությունից 6 տարի անց, հանկարծ գլխի է ընկել, որ մասնավոր այդ կազմակերպությունն օգտագործում է հողի ընդերքն իր մալուխային գծերի համար, բայց չի վճարում սահմանված պետական հարկ։ Չնայած, որպես հողօգտագործող սուբյեկտ, ձեռնարկությունը գրանցված է Շենգավիթի տարածքային

Հանրապետության ագրարային բնագավառում անկախացումից հետո տեղական եւ միջազգային մասնագետների կողմից մշա

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ» Հանրապետության ագրարային բնագավառում անկախացումից հետո տեղական եւ միջազգային մասնագետների կողմից մշակվեցին ծրագրեր: Դրանք, ըստ «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության ծրագրի» ազգային փորձագետների խմբի ղեկավար Աշոտ Ոսկանյանի, սնվել են Համաշխարհային բանկից եւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից՝ ավելի քան 70 մլն դոլարի չափով, եւ «եթե վերանորոգման բնույթ ունեցող մի ծրագիր էլ ավարտվել է, ուրեմն այնքան

Հինգերորդ ճակատ. դուստր կազմակերպություններ, այլազան խոչընդոտներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՀՇ-Ն ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ Հինգերորդ ճակատ. դուստր կազմակերպություններ, այլազան խոչընդոտներ Անկախության դեմ եւ հօգուտ կոմունիստների գաղափարական պայքարը չէր կարող տնտեսական հիմնավորում ունենալ: Տնտեսավարման սոցիալիստական համակարգը հստակ ցույց էր տվել իր տխուր արդյունքները: Այդ պայքարը չէր կարող մղվել նաեւ կոմունիստական գաղափարախոսության դիրքերից. դրան այլեւս ոչ ոք չէր հավատում: Այն կարող էր մղվել միայն «ազգային»

Նիկոլո Մաքիավելին «Տիրակալը» աշխատության մեջ, տալով երկու կայսրությունների՝ Դարեհ III Կոդոմանեսի Պար

ՄԱՐՏՆՉՈՂ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Նիկոլո Մաքիավելին «Տիրակալը» աշխատության մեջ, տալով երկու կայսրությունների՝ Դարեհ III Կոդոմանեսի Պարսկաստանի եւ Լյուդովիկոս XII-ի Ֆրանսիայի համեմատական բնութագիրը, նշում է, որ Դարեհի կայսրությունը գրավելու համար բավարար էր նրան սպանելը: Կայսրությունը չուներ քաղաքական կառույցներ, ազնվականություն, ողջ բյուրոկրատիան, տեղական սատրապները նշանակովի էին, կախված կայսեր կամքից: Այդ իսկ պատճառով նրանք ատամներով պաշտպանում էին Դարեհին, սակայն

Դանդաղ նախապատրաստում րոպեավճարի՞ն

Ի՞նչ է կատարվում «ԱրմենՏելի» բաժանմունքներում Դանդաղ նախապատրաստում րոպեավճարի՞ն Մինչ «ԱրմենՏելը» Արշակ Սադոյանի հոկտեմբերի 4-ին արված հայտարարությանը կպատասխաներ, թե «տնօրինությունը տեղեկացնում է, որ «ԱրմենՏելը» երբեւէ որեւէ մեկի հետ անօրինական գործարքի չի գնացել», մինչ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նույն Արշակ Սադոյանին հոխորտալից կպատասխաներ, թե «Պատգամավորների խնդիրը չէ բանակցություններ վարելն ու միջնորդ հանդես գալն ինչ-որ մի բաժնետիրական ընկերության

Շարքի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ- 2 Շարքի նախորդ՝ արցախյան հիմնահարցին նվիրված հոդվածում, արդեն հայտնվել է միտքը, թե Հայաստանում իշխանական ցնցումների առիթ կարող է տալ նաեւ «27»-ի դատավարությունը: Դատավարության ապահովումը Այն, որ այսօր ընդհանրապես ընթանում է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, ոչ թե «շնորհիվ Քոչարյանի» է, որքան էլ նախագահի աշխատակազմից պատեհ ու անպատեհ այդ մասին ազդարարեն, այլ «ի հեճուկս Քոչարյանի»։ «27»-ի

ՇԱԲԱԹՎԱ ՌՈՒՍՆԵՐԸ

ՇԱԲԱԹՎԱ ՌՈՒՍՆԵՐԸ Սերգեյ Իվանովը Վրաստանի հասցեին աննախադեպ կոշտ, ոչ դիվանագիտական արտահայտություններով ՌԴ պաշտպանության նախարարը հիմք դրեց իր երկրում կատաղի հակավրացական քարոզչությանը: Ըստ դրա, Վրաստանի օդում սավառնում եւ խաղաղ բնակավայրեր են ռմբակոծում ինչ-որ անհայտ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Իսկ ցամաքում ռազմական գործողություններ են ծավալում ինչ-որ անհասկանալի «չեչենա172վրացական գրոհայիններ» եւ «անտառային եղբայրներ»: Հետաքրքիր է, այդ բոլոր «եղբայրները» ուղիղ

Ահա այդ ցուցակը, արեք՝ ինչ ուզում եք

Ահա այդ ցուցակը, արեք՝ ինչ ուզում եք Արշակ Սադոյանը հաստատակամ առաջ է գնում եւ, փաստորեն, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսն իրենով արած, ուզում է րոպեավճարի հարցերը լուծել։ Այն, ինչ այսօր կատարվում է խորհրդարանում՝ ԲԷՑ-երի մասնավորեցումը նկատի ունի, նաեւ րոպեավճարի կիրառմանը «կողմ» քվեարկելը եւ մի շարք այլ նման «խայտառակություններ», ըստ ԱԺԴ ղեկավարի, ապացույցն է այն բանի,

Դավիթ Վարդանյանն անգամ նրան էր պատրաստ վաճառել ցեմենտի գործարանը։

«Ուզում է՝ Վանոն գար» Դավիթ Վարդանյանն անգամ նրան էր պատրաստ վաճառել ցեմենտի գործարանը։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի հետ զրույցի սկզբում նախ մեր անկեղծ ուրախությունը հայտնեցինք, որ «Արարատցեմենտ» գործարանի վաճառքի շնորհիվ պետական գանձարանը հարստացավ 10 մլն դոլարով (6 մլն՝ բաժնետոմսերի համար, 4 մլն՝ հողատարածքի)։ Կրկնակի՛ ուրախալի է, որ գնորդը՝ շվեյցարական «Հոլսիմ գրուպ» ընկերությունը, պատրաստվում

Ազատ

ԱՌԿԱ ՓԱՍՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ Ազատ Արշակյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի հետ մեր զրույցը սկսեցինք այն հարցից, թե ի՞նչ փուլում է գործի նախաքննությունը: -Ազատ Արշակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Թե նախաքննությունն ինչ ուղղություններով է ընթանում, եւ ինչ հարցեր են ստուգվում, բնականաբար, մեզ հայտնի չէ եւ կապված է նախաքննական մարմնի առաջադրած վարկածների հետ: Կարծում եմ,

Դա ոչ մեկին չի խանգարելու, կարծում է Տիգրան Թորոսյանը

«ԵԹԵ ՄԻ ՊՈՂՈՍ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ» Դա ոչ մեկին չի խանգարելու, կարծում է Տիգրան Թորոսյանը ԱԺ-ն երեկ փորձեց քննարկել ՀԺԿ-ի ներկայացրած (իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի հեղինակած) «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Ըստ երեւույթին, խորհրդարանական կուսակցություններին առանձնապես չէր հետաքրքրում վերոհիշյալ օրենքի նախագիծը, քանի որ խիստ պասիվ, նույնիսկ ոչ դիտորդական կարգավիճակով շատերը չուզեցին մասնակցել։ Ներկաներից ոմանք էլ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿՈՉ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿՈՉ Երեկ «Հայոց Տուն» ազգային-հայրենասիրական միությունը հանդես եկավ իշխանափոխությանն ուղղված հանրաքվե անցկացնելու հայտարարությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանրաքվեի հիմնական նպատակն է սահմանադրական ճանապարհով ժողովրդին վերադարձնել իրենից օտարված իշխանությունը, երկրում վերականգնել խախտված սահմանադրական կարգը, ինչի համար հանրաքվեի խնդիրն է լինելու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։ «Հայոց Տունը» մեկ տարուց ավելի է, ինչ քաղաքացիական անհնազանդություն է

ԿՈԿՏԵՅԼ-ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԿՈԿՏԵՅԼ-ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Առողջապահության նախարարության որոշ հաշվարկների համաձայն՝ բժիշկներով ապահովված լինելու ցուցանիշով Հայաստանն աչքի է ընկնում ոչ միայն ԱՊՀ, այլեւ Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների համեմատությամբ։ Փաստորեն, այստեղ 10 հազար բնակչին 43,5 բժիշկ է բաժին ընկնում, մինչդեռ, դիցուք, Մերձբալթյան հանրապետություններում այդ ցուցանիշը 18-20-ի է հավասար։ Իսկ առողջապահության նախարարի համոզմամբ, Հայաստանում գոյություն ունեցող առողջապահական համակարգը՝ իր բազմաթիվ

Մեր երկրում, ինչպես նաեւ այլուր, շատ են կազմակերպվում գեղեցկության մրցույթներ։ «Միսս Հայաստանին», «Ա

«Միսս ամիսը» գեղեցկության մրցույթներից «ամենաարդարն» է Մեր երկրում, ինչպես նաեւ այլուր, շատ են կազմակերպվում գեղեցկության մրցույթներ։ «Միսս Հայաստանին», «Աստղիկին», «Միսս մանկապարտեզին» հաջորդեց «Միսս ամիսը», գուցե շուտով կկազմակերպվի նաեւ «Միսս թաղամաս» կամ, ինչու չէ՝ «Միսս շաբաթ, քանի որ մեր երկրում կգտնվեն վճարունակ անձինք, որոնք երեւի թե չեն հրաժարվի հովանավորել այդ մրցույթներից որեւէ մեկը։ «Միսս ամիս» գեղեցկության

Երիտասարդ

ԱՐՎԵՍՏԻ ԱՐԺԵՔԸ ՃԻՇՏ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ Երիտասարդ նկարիչների պրոբլեմները Զրուցակիցս՝ Խաչիկ Աբրահամյանը, Հայ երիտասարդ նկարիչների կենտրոնի նախագահն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ։ Վաղ շրջանից սկսել է նկարել եւ մասնակցել է միութենական ու միջազգային ցուցահանդեսների, արժանացել է մրցանակների։ – Ի՞նչ նպատակով եւ ինչպե՞ս ստեղծվեց Հայ երիտասարդ նկարիչների կենտրոնը։ – Այդ մտահղացումը կար դեռեւս ուսանողական տարիներից։

Հայաստանում

Իրավաբանի կարիք ունեն, բայց տեղը չգիտեն Հայաստանում անվճար իրավաբանական ծառայությունների թիվն անցնում է երկու տասնյակից։ Քիչ չեն նաեւ վճարովի ծառայությունները։ Սակայն իրավաբանական ծառայություններից օգտվողների թիվն այնքան էլ մեծ չէ՝ թեեւ նման կարիք հավանաբար շատերն ունեն։ Այս մասին է վկայում նաեւ անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող թերեւս ամենախոշոր կազմակերպության՝ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» անցկացրած ուսումնասիրությունը, որը շատ

Երեկ,

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ Երեկ, «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ, մինչեւ իր հարցերը տալը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը՝ ամփոփելով նախորդ հարցաքննությունները, հայտարարեց, որ ամբաստանյալին ողջ ընթացքում տրվել է 7000 հարց։ Նա հայտարարեց նաեւ, որ երկուշաբթի օրը դատարան կբերվեն մնացած 6 ամբաստանյալները՝ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանովը, Վռամ Գալստյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը,

Այնքան էլ ճիշտ չէ անդրադառնալ որեւէ դատական գործի մանրամասներին, երբ այն դեռ ավարտված չէ։ Բայց այս մ

Խաբված ավանդատուների նոր որակ Այնքան էլ ճիշտ չէ անդրադառնալ որեւէ դատական գործի մանրամասներին, երբ այն դեռ ավարտված չէ։ Բայց այս մեկին պետք էր անդրադառնալ թեկուզ եւ նրա համար, որ այս գործով «քաշվածների» թիվը հասնում է 112 հազարի։ Գորիս քաղաքի բնակիչ Սամվել Մեժլումյանը 1994 թվականի մայիսի 19-ին 72 հազար դրամի ներդրումով դառնում է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի ավանդատու։

ՀՀ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀՀ իշխանություններին հաջողվում է չնկատելու տալով կամ, լավագույն դեպքում, ոչ մասնագետ հայտարարելով՝ անտեսել ԳիԱրՔՄի-ի էներգետիկ սենսացիոն բացահայտումները։ Սակայն վերջինս եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը ժամանակ առ ժամանակ հիշեցնում են դրանց մասին՝ փաստարկելով նաեւ դրա համար ընտրված պահը։ Երեկվա հիշեցումը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլ. Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ կնքված պայմանագրերով, որոնց

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը պատմեց գործակալ Հարություն Գրիգորյանի հետ առերեսումից մի դրվագ, որը չի արձանագրվել. «Գործակալի հայտարարությունը՝ «Ինձ 20 օր պահել են ՆԳՆ-ում եւ պարտադրել հայտարարություն տալ դատախազությանը», քննչական մարմինը չարձանագրեց։ Բայց նա հիմա էլ չի հրաժարվում, որ, այո՛, այդպես է եղել, իրեն պարտադրել են»։ Ըստ մեր զրուցակցի, Հարություն Գրիգորյանը դատախազությունում ասել

Մի քանի ամիս առաջ Աբխազիայի բնակիչները սպառնում էին մարմնով փակել իրենց տարածքից դուրսբերվող ռուսակա

Աբխազներն ընդամենը գործի՞ք են Մի քանի ամիս առաջ Աբխազիայի բնակիչները սպառնում էին մարմնով փակել իրենց տարածքից դուրսբերվող ռուսական զորամիավորումների ճանապարհը: Այն ժամանակ դա պատճառ հանդիսացավ ռուսական բազաներն առժամանակ եւս Աբխազիայի տարածքում թողնելու համար: Եւ ահա ավելի քան մեկ շաբաթ է, ինչ վրաց-աբխազական ռազմական հակամարտությունը, ըստ էության, վերսկսվել է: 1993-ին վրաց-աբխազական հաշտության պայմանագիր կնքելուց ի վեր,

Եթե

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ» Եթե միապետն իշխանության է գալիս ժողովրդի օգնությամբ, ապա նա պարտավոր է ամեն կերպ ձգտել պահպանել ժողովրդի բարեկամությունը։ Սա այնքան էլ դժվար բան չէ, քանի որ ժողովուրդը, սովորաբար, շատ քիչ բան է ուզում՝ որ իրեն չճնշեն ու չշահագործեն։ Եթե ղեկավարը իշխանության է գալիս բարձր դասի օգնությամբ, հակառակ ժողովրդի կամքին, միեւնույն է, նրա

Այս հարցը հետաքրքրում էր «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին, որին եւս, ինչպես

«ՁԵԶ ՄԻԱՅՆ Ա՞ՅԴ ՀԱՐՑՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, Երկրի, ժողովրդի վիճակը չի՞ հետաքրքրում» Այս հարցը հետաքրքրում էր «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին, որին եւս, ինչպես եւ ճեպազրույցների այլ մասնակիցների՝ լրագրողների ուղղած հարցերի առյուծի բաժինը վերաբերում էր Վանո Սիրադեղյանի մանդատին։ Կարծես թե այսօր ամենակարեւոր խնդիրն այդ է՝ մնացած բոլորը լուծված են։ Րոպեավճար, ԲԷՑ-եր եւ այլն՝ պակաս կարեւոր

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Վաղը Երեւանում կմեկնարկի երրորդ հազարամյակում շախմատի անդրանիկ խոշորագույն իրադարձությունը՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը։ Չորս տարին մեկ անցկացվող այս առաջնության մինչեւ այժմ կայացած մրցաշարերը կազմակերպվել են Լյուցեռնում (Շվեյցարիա)։ Սակայն Շախմատի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով Հայաստանի շախմատային ձեռքբերումները, հնագույն եւ իմաստուն այս խաղի հայ վարպետների հեղինակությունը, այս անգամ ուժեղագույն հավաքականների մրցապայքարի կազմակերպումը վստահել է

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Ամեն ինչ քրիստոնեության 1700-ամյակի հետ կապելու, ինչ-որ իմաստով՝ անառողջ ցանկությունից դրդված, երեկ «Սթրես-կենտրոն»-ի կազմակերպած գիտաժողովը, որն առնչվում էր հոգեբանությանն ու հոգեբուժությանն ընդհանրապես, հարմարեցվել էր հիշյալ տարելիցին ու կրում էր «Քրիստոնեությունն ու հոգեկան առողջությունը» անվանումը։ Նվիրված էր, բնականաբար, քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, նաեւ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան։ Ճիշտ է, քրիստոնեության 1700-ամյակի հետ ցավալիորեն

«ՄԵՐ» ԴԱՏԱՐԱՆԸ

«ՄԵՐ» ԴԱՏԱՐԱՆԸ Ցարական Ռուսաստանում ամենալավ շենքերը տրամադրվում էին դպրոցներին եւ դատարաններին։ Պատմագիրները մեզ էին փոխանցել այս փաստը՝ հետեւությունները թողնելով գալիք սերունդներին։ Սա 21-րդ դարի «Ցարական» Հայաստանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն է, նիստերի դահլիճին կից պատշգամբը։ Այնտեղ դատաքննությունների ընդմիջման պահերին եւ կամ միջանցքի մութուխավարի ժամանակ են պատսպարվում քաղաքացիները, նրանց շահերի ներկայացուցիչները, փաստաբաններն ու

ՄԵԶ՝ ԳԱԶ, ՁԵԶ՝ ՋՈՒՐ

ՄԵԶ՝ ԳԱԶ, ՁԵԶ՝ ՋՈՒՐ Խմելու ջուրը խնդիր է դարձել երկրագնդի համար։ Չորացել են Կալիֆոռնիայի ու Տեխասի բնական ակունքները, ջուր չունի Ֆրանսիան, Ավստրալիան, Ճապոնիան, իսկ մենք ունենք։ Ավելին, կարող ենք վաճառել ու ստանալ տարեկան 1 մլրդ դոլար շահույթ։ Համենայնդեպս, այս կարծիքը հայտնեց վաստակավոր երկրաբան Աբել Ապրեսյանը ԵՊՃՀ-ի էկոլոգների հերթական սեմինարում։ Ընդ որում, խմելու ջրի ամենամեծ պաշարն

Չկա՞։

Փող չկա Չկա՞։ Կա՛։ Օդո՛ւմ, բանավոր պայմանավորվածությամբ։ Թղթի վրա չկա, թղթի վրա եղածներն էլ չկան, ուր մնաց օդում խոստացածները։ Մեկ ամսից ավելի փոշու եւ քրտինքի մեջ կորած երկու տասնյակից ավելի քանդակագործ-արվեստագետները Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված քանդակներն են արարում, «Կենաց ծառ» կազմակերպության եւ, կոնկրետ, Սարո Սարուխանյանի հետ պայմանավորվածության համաձայն։ Սակայն հոկտեմբերի 10-ի դրությամբ, երբ 2-րդ անգամ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30