Օրվա լրահոսը
Գիրք հինգերորդ
Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսանյոթերորդ ՊԵՐՃԱԽՈՍ ԹՎԱԿԱՆՆԵՐ Էդ պահին հանկարծակի միտքս պայծառացավ, ու անմիջապես հասկացա, որ էդ քարտեզը կարող է ինձ փրկել, եւ գրավաճառից էդ քարտեզը խլելով՝ բացեցի ու սկսեցի Փարիզի կենտրոնի փողոցները տնտղել, եւ Իտալական փողոցից անմիջապես հետո Գեներալ Լոտիեի անունն աչքիս խփեց, եւ ես գրավաճառի ուսին խփելով՝ երջանկացած բացականչեցի՝ «Գեներալ Լոտիե՜»,
«Խաբվելու դեպքում վրաններ ենք խփելու»
«Մենք եկել ենք մեր բողոքի ձայնը հասցնելու կառավարությանը, անձամբ վարչապետին, քանի որ մեր բողոքի պատճառը մեր անորոշ կարգավիճակն է»,- երեկ հերթական բողոքով կառավարության շենքի գլխավոր մուտքն էին պաշարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկին կից ծառայողական հանրակացարանի մի խումբ բնակիչներ: Նրանցից Ռիմա Պետրոսյանը հայտնեց, որ վերոնշյալ հիմնարկի աշխատողները դեռ ԽՍՀՄ տարիներից հաշվառվել եւ ապրել են
Ինքնասպանությունը «ժողովրդականություն» է վայելում
Պատճառները հիմնականում սոցիալական են Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե, արդյոք, վերջինս տիրապետո՞ւմ է այն տեղեկությանը, որ հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի կտրուկ աճ՝ հատկապես երիտասարդության շրջանում: Օմբուդսմենին տեղեկացրինք նաեւ, որ ինքնասպանության դիմողները՝ թողած երկտողերում իրենց արարքը պատճառաբանում են սոցիալական անարդարություններով եւ դատական ատյանների
Ձախերի հերթական միավորիչը
Օրերս Հայաստանի առաջադիմական կուսակցությունից իր թիմով հեռացել է կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Ահարոնյանը: Նա այս կուսակցությունում հայտնվել էր մի քանի ամիս առաջ՝ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունից, որի ղեկավարի հետ էլ տարիներ առաջ լքել էր ավանդական կոմունիստական կուսակցությունը: ՀԱԿ-ում Ահարոնյանը զբաղեցրել էր Տիգրան Ուրիխանյանի տեղակալի աթոռը եւ այնքան էր շահել վերջինիս վստահությունը, որ կուսակցությունը լքելով՝ Ուրիխանյանը
ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սոցիոլոգիային սպառնում է քարոզչության վերածվելու վտանգը Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները ընթանում են որոշակի դժվարություններով եւ դա էապես ազդում է սոցիոլոգիայի՝ որպես գիտության, կայացման վրա: Ասվածն առավել ակտուալ է ներկայումս, երբ Հայաստանը գտնվում է նախընտրական փուլում եւ սոցիոլոգիական դաշտի չկայացվածությունը շատերը փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով՝ սոցիոլոգիան դարձնելով քարոզչության միջոց: Արդյունքում նախընտրական թոհուբոհում սոցիոլոգիան
Դասախոսը՝ տպավորիչ արտաքինով, ուսանողը՝ «ինքնահարգված»
Այսպես են ուզում տեսնել միմյանց թատերականի դասախոսներն ու ուսանողները Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե, օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական (ԵԹԿՊԻ) ինստիտուտում ինչ են ակնկալում դասախոսներն ուսանողներից եւ հակառակը: Գրական ստեղծագործություն բաժնի ուսանողուհի Լուսինե Ավետյանը կարծում է, որ դասախոսը պետք է գիտելիք ունենա եւ այն ուսանողներին ճիշտ մատուցելու կարողություն. «Մեր ինստիտուտի դասախոսները, թերեւս, տարբերվում
ԵԹԵ ՈՉ ՆԱԽԱԳԱՀ, ԱՊԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Ահա թե ինչ է երազում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «Ես ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չեմ բաժանելու: Ընտրակաշառք սովոր է տալ իշխանական թեկնածուն: Այս ընտրությունների ժամանակ իմ տակտիկան մարդկային առավելությունն է լինելու»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունների ժամանակ իրեն սատարելու է
Գիրք կարդալն ու սափրած գլուխը պարտադիր չեն
«Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահը՝ թիկնապահներին ներկայացվող պահանջների մասին: «Կարեւոր չէ, որ թիկնապահը գիրք կարդա, հետո էլ մոռանա: Նա կարող է լսել ու միանգամից սովորել: Երբեմն թիկնապահների մասին ասում են, թե դեմքներից երեւում է, որ խելացի չեն։ Իրականում դա թյուր կարծիք է»,- «Առավոտին» ասաց «Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահ Արսեն Դավիդյանը: Նա տեղեկացրեց, որ թիկնապահներ
ԱՌԱՆՑ ԴԱՍԱՄԻՋՈՑԻ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
«Բյուրակն» կրթահամալիրի առանձնահատկությունները Տղաները նկարում են իրենց հույզերը: Փոքրիկ Սաթենիկը հետաքրքրված է շումերների պատմությամբ: Վերջերս Հայաստան ժամանած ՌԴ ԿԳ նախարարության վերահսկողության դաշնային պետ Վիկտոր Բոլոտովը դրական արտահայտվեց Երեւանի «Բյուրակն» կրթահամալիրի մասին, այն որակելով առանձնահատուկ: Վ. Բոլոտովն ասաց, որ այդ դպրոցի փորձը օգտակար կլինի Ռուսաստանում կիրառելը: «Բյուրակն» կրթահամալիրում (Վահրամ Ղազարյան) աշակերտներն աշխատում են՝ սովորեցրու,
Հատուկ կարիքներով` առանց պայմանների
Որոշ հանրակրթական դպրոցներում ներառական կրթության համար ստեղծված պայմաններ դեռ չկան: Թիվ 150 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արտակը դպրոց է գնում սայլակով, թիվ 20 դպրոցի սաներ՝ 2-րդ դասարանցի Լիլիթը, 5-րդ դասարանցի Ռուզաննան ունեն նյարդային համակարգի խանգարման եւ լսողության հետ կապված խնդիրներ: Նրանք, եւ էլի շատերը, որոշ հանրակրթական դպրոցներում սովորում են առողջական որեւէ խնդիր չունեցող երեխաների հետ
ՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
Մարտունեցի երիտասարդների տխուր առօրյան «Ամեն առավոտ ժամը ութին արթնանում եմ, տունը հավաքում, նախաճաշ պատրաստում: Հետո նորից եմ տունը մաքրում, հեռուստացույց դիտում: Էդ սերիալները փրկություն են, թե չէ՝ պարապությունից կխելագարվեի»,- այսպիսին է ոչ միայն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 22-ամյա բնակչուհի Հռիփսիմե Սամվելյանի առօրյան, այլեւ շատերինը: Մարտունիում չկան ժամանցի վայրեր: Գոյություն ունեցող մի քանի սրճարաններում տղաներն են
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ալպիական մանուշակից» ու Չարենցից մինչեւ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն «Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքական գործիչների գրական-ստեղծագործական նախասիրություններն ու հնարավորությունները: Ստացանք ինքնատիպ պատասխաններ: Ազատ Արշակյան, ՔԴՄ նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ. «Իմ ամենատպավորիչ շարադրությունը Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակն» էր… Դա գրեցի մի տարիքում, երբ նոր էի որոշ իմաստով հասունացել: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է
«Իրար դեմ չենք»
Ասում են հարեւան գյուղերի դպրոցի տնօրենները, բայց իրենց գործողությունները հակառակն են ապացուցում ակն են«Առավոտը» անդրադարձել էր Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ գյուղերի դպրոցների «սառը պատերազմին», որի մեջ մեղքի բաժին ունի նաեւ Արմավիրի մարզպետարանը: Հիշեցնենք, որ Հովտամեջ գյուղը տարիներ շարունակ դպրոց չի ունեցել, եւ գյուղի աշակերտները հաճախել են հարեւան Ծիածան գյուղի դպրոց: Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի պաշտոնավարության
ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՈՒ ԿԱՏԱԿԵՑԻՆ
Ռուսաստանցի արվեստագետները ԵՊՀ-ում պատմեցին իրենց «հայկական» հուշերը Երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպեցին ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պյատրովսկին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան Իգոր Կոստոլեւսկին, ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը եւ այլք: Հանդիպումը վարում
Վաղարշակին հեռացրել են
«Ազգային վերածնունդում» ՀՌԱԿ դառնալու համար ջանքեր չեն խնայում «Ազգային վերածնունդ» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպությունը նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին կուսակցությունից հեռացնելու մասին: Որոշման մասին հայտնի դարձավ երեկ, երբ Վ. Հարությունյանը հայտարարեց, թե կուսակցության քաղխորհրդի նիստ չի եղել, ուստի դեկտեմբերի 5-ին կայանալիք համագումարը անօրինական է: «Առավոտի» հետ զրույցում Ալբերտ Բազեյանը պարզաբանեց,
«ՈՒԴԻՆ» ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹՈՇԱԿ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ
45 տարվա «ստաժ ունեցող» նախկին դատապարտյալ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի գրառումներից Կոմունիստական «պայծառ» գաղափարի համաձայն, եթե նախկինում դատապարտված ես եղել, ուրեմն, թեկուզ չնչին զանցանքի դեպքում, անպայման կհայտնվես բանտում: Այդ գաղափարի «տարածմանը» արժանացա ես: Դատեցին, տարան կայարան ու 1905թ. ներքին գործերի նախարարի հնարած ու հենց իր անունով կոչված Ստոլիպինի վագոնով տեղափոխեցին Ղափան (Կապան), որտեղից էլ Օխչի գյուղ՝ «Վորոնոկով»,
«Շները մարդկանցից շատ են»
Կենտրոն համայնքում շներն արդեն ոհմակներով են շրջում Շուրջ երկու տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը թափառող շների դեմ լուրջ պայքար է սկսել: Չնայած քաղաքապետարանի ենթակայությամբ այժմ գործում է մրցույթով անցած շուն հավաքող երկու կազմակերպություն՝ «Դամի-Արգ» եւ «Յունի գրաֆ», այնուամենայնիվ, մայրաքաղաքից թափառող շները չեն պակասում: Օրերս «Առավոտին» էին դիմել Տերյան 25 հասցեի եւ նորակառույց Հյուսիսային պողոտայի մի խումբ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ԳԱԼԱՅԻՆ» ՎՌՆԴՈՒՄ Է
Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ակտիվ աշխատում է Գյումրիի «Գալա» անկախ հեռուստաալիքը փակելու ուղղությամբ: ՀՀ իշխանությունները, պարզվում է, գտել են «Գալա» հեռուստաալիքը փակելու «օպտիմալ» տարբերակը: Ինչը ծրագրել են իրականացնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «թեթեւ ձեռքով»: Քաղաքապետն էլ իշխանություններին իր հավատարմությունն ապացուցելու համար, մեծ հաճույքով համաձայնել է: Վ. Ղուկասյանն օրերս դատի է տվել «Գալայի» սեփականատեր «ՉԱՊ»
ՁԻԱՀ-ի 99 նոր դեպք
Մեր երկրում գրանցված վարակակիրների թիվը պակասելու փոխարեն տարեցտարի ավելանում է Այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ պայքարում են դարի հիվանդության դեմ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում: Միայն այս տարի Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՞
Հայաստանում հարկերից խուսափելու ամենահեշտ ու տարածված ձեւը աշխատողներին թաքցնելն է Սոցիալական ապահովագրության վճարներից խուսափելը Հայաստանում շատ ընդունված ու արդեն արմատացած երեւույթ է: Որպես կանոն, աշխատողներին չեն թաքցնում միայն պետական կազմակերպությունները՝ բուժհիմնարկները, գիտական կառույցներն ու ուսումնական հաստատությունները: Ըստ Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր ապահովադիրների ցանկի, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ առողջապահության նախարարության Հոգեբուժական բժշկական կենտրոնը,
ԵԱՀԿ ՄԽ. «Վերջին տարաձայնությունները հաղթահարելու ժամանակը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել ղարաբաղյան դիմակայության երկու կողմերին ուղղված նոր կոչով՝ հորդորելով «անմիջապես դադարեցնել այնպիսի հայտարարությունների տարածումը, որոնք ենթադրում են, որ պատերազմը կարող է հակամարտության լուծման միջոց դառնալ»: Ըստ «Մեդիամաքսի», դրանում նշվում է, որ նախարարական հանդիպումից առաջ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաեւ
«Բավականաչափ ուրախալի առիթներ ունեցա»
Երեկ ասաց Սերժ Սարգսյանը՝ իր մրցակիցների մասին հարցերին ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե սպասո՞ւմ էր ՀՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ից նման քննադատություն՝ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր ելույթները լսում են ոչ թե դահլիճում եղած 300-500 մարդիկ, այլ նաեւ մեր հասարակությունը, եւ ինչպես թեկնածուներից մեկն ասաց՝ դատավորը ժողովուրդն է (Սա Վահան
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, որը երեկ ընտրվեց ՀՅԴ թեկնածու նախագահական ընտրություններում Դաշնակցությունը խորհրդարանական կուսակցություն դառնալուց հետո աստիճանաբար հրաժեշտ է տալիս հեղափոխական գործելակերպին: Փոփոխությունները հանգեցրին նրան, որ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը երեկ անցկացրեց ամբողջովին բաց Գերագույն ժողով: Ճիշտ է, այս ժողովի օրակարգում միայն մեկ հարց էր՝ նախագահի թեկնածուի ընտրությունը, սակայն այնուամենայնիվ հետաքրքիր էր լսելը, թե դաշնակցականներն իրենց ժողովներում
«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Ասում է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը – Արդյոք Ժիրայր Սեֆիլյանի՝ մեր թերթում հրապարակած բաց նամակը նախկին ԱԳ նախարար Ա. Արզումանյանին նախապես համաձայնեցվա՞ծ է եղել ձեր կազմակերպության այլ անդամների հետ, թե՞ դա նրա անձնական դիրքորոշումն է: Բացի այդ, կասկածներ կան, որ ձեռագիրը իրենը չէ: – Անկասկած է, որ բաց նամակի հեղինակը Ժիրայր Սեֆիլյանն
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ
Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու փոխնախագահ Գալուստ Սահակյանը ոտքի չկանգնեցին, երբ կառավարության նիստերի ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՝ ողջունելով ինքնաբացարկ հայտարարելու նրա քայլը: Սակայն վարչապետը մեկ այլ դեպքում շատ բացահայտ դրսեւորեց իր վերաբերմունքը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթը մինչ օրս չի գործում,
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք գտնել նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Դա անհրաժեշտ է գործի համար։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է անելիքները պլանավորելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նպաստավոր ազդեցություն կունենա ձեր ողջ մտավոր գործունեության համար։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝ կոմերցիոն ինչ-որ հաջողություն եւ եկամուտ ունենաք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Գործընկերների հետ ֆինանսական քննարկումներ պետք
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Լեւոնն ու Վլադիմիրը շարքում են Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկության ամեն մի տուրի ավարտից հետո մասնակիցների թիվը հիսուն տոկոսով կրճատվում է: Ասպարեզում մնում են միայն ուժեղները, թեեւ համեմատաբար անփորձներից ոմանք արդեն իսկ անակնկալներ են մատուցել: Մասնավորապես, երկրորդ տուրից հետո ճամպրուկները ստիպված եղավ կապել առաջատարների շարքը դասվող ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը: Բարեբախտաբար, Հայաստանի երկու լավագույն
«Թուրքերը չեն ընկալում»
Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ թուրքերը կփոխեն իրենց քաղաքականությունը, եթե մենք էլ դիմենք այդ քայլին: «Թուրքերը չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն եւ գերմանացիների հետ դասվել այնպիսի պետությունների շարքում, որոնք ցեղասպանություն են իրականացրել: Այս հարցում ամենաէականը թուրքական ազգային անհատականությունն է, իսկ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարցը կախված է քաղաքական որոշումներից: Թուրքը չի ընկալում, որ ինքը երբեւէ կարող
ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ԱԺ
Պատգամավորները դժգոհ են հայ բեմի ներկայացուցիչներից, իսկ «աստղերը» ոմանց մոտ սրտխառնուք են առաջացնում Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե ինչ նախասիրություններ ունեն մեր ժողովրդի ընտրյալները: Արդյունքները մտահոգիչ էին: Անահիտ Բախշյան, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցություն. «Մշակութային նախասիրությունների թվում ինձ համար առաջին տեղում դասական երաժշտությունն է: Եթե ազատ ժամանակս թույլատրում է, ապա այն տրամադրում եմ հիմնականում Թոփչյանի


















































