Օրվա լրահոսը
ՈՎՔԵ՞Ր ԵՆ, ՈՐ ԶՈՌՈՎ «ՔՍԻ» ԵՆ ՏԱԼԻՍ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ, ՈՐ ԶՈՌՈՎ «ՔՍԻ» ԵՆ ՏԱԼԻՍ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրերը Հայաստանի համար խիստ անբարենպաստ եղան: Սակայն, ինչպես երեւում է, հայկական պատվիրակությունը անընդունակ է անգամ ադեկվատ ձեւով գնահատել այն իրավիճակի լրջությունը, որում հայտնվել է Հայաստանը եւ որի հետեւանքները հղի են անկանխատեսելի վտանգով: Այդ պայմաններում, մեղմ ասած, տարօրինակ էր, երբ հայկական
Տրամադրությունների մեղմացում
Տրամադրությունների մեղմացում Չնայած հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2001 թվականի աշնանային նստաշրջանում ամենասուր արտահայտություններով հայ-ադրբեջանական հակասությունները դրսեւորվեցին, սակայն այս օրերին Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մի շարք նախաձեռնություններ են ասպարեզ եկել։ Առաջին ձեռնարկն այդ ուղղությամբ կատարեց ԵԽ ԽՎ-ում Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության ղեկավար պրն Վոլֆգանգ Բեհրենդը, սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան ընթրիքի հրավիրելով
Ասում
«Ժողովուրդը իր վզին պարան ունի» Ասում է Էմմա Խուդաբաշյանը ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Էմմա Խուդաբաշյանն այն կարծիքին է, որ 1700-ամյա քրիստոնեական կենսագրություն ունեցող մի ժողովուրդ պարզապես չի կարող երկար հանդուրժել այն, ինչ այսօր կատարվում է հանրապետությունում։ Երկրում տեղի են ունենում քրիստոնյային ոչ վայել գործողություններ եւ առաջին հերթին չի պահպանվում թիվ մեկ՝ «մի՛ սպանիր» պատվիրանը։ «1700-ամյա
Բավականին տեղեկացված մեկն ամիսներ առաջ ինձ վստահեցնում էր, թե քաղաքական որոշում է կայացված փակել ընդ
ՎԵՐՋ ՏՎԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ Բավականին տեղեկացված մեկն ամիսներ առաջ ինձ վստահեցնում էր, թե քաղաքական որոշում է կայացված փակել ընդդիմությանը եթեր տրամադրող հատուկենտ հեռուստաալիքները, թողնել միայն «Ա1+»-ը, որպեսզի ի դերեւ չելնի արտերկրի աչքին ժողովրդավար երեւալու հույսը։ Անկեղծ ասած, ժամանակին այնքան էլ հավատ չընծայեցի այդ հավաստիացումներին ու դրանց մասին հիշեցի միայն այնժամ, երբ իր «5-րդ խոսափող» հաղորդաշարի
Ասում
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ ԵՆ ՍԿՍԵԼ» Ասում է Արամ Սարգսյանը Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն անցած չորեքշաբթի հանդիպեց Դիլիջանի բնակչության հետ։ Որեւէ լրատվամիջոց ներկա չի եղել հանդիպմանը, եւ, փաստորեն, չեն լուսաբանվել մի քանի տհաճ միջադեպեր։ Արամ Սարգսյանի ներկայացմամբ՝ իրենց կուսակցության հանդիպմանը դիլիջանցիների հետ իշխանությունները փորձել են խոչընդոտել։ Հանդիպման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ինչպես կարգն է։ Կուսակցությունը այցելության
ՊԱՊԻ «ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը Քրիստոնեության 1700-ամյակի առթիվ Հայաստանում է:
Ամբաստանյալը կրկնվում է
«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությունը սկսվեց մի քանի փաստաբանների, մասնավորապես, Օլեգ Յունոշեւի, Մարինա Ջանոյանի, Աղասի Աթաբեկյանի բացակայությունն արձանագրելով։ Վերջինիս մասին դատարանն իրազեկված չէր, ինչի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը հայտնեց, թե դիմելու է Փաստաբանների միությանը, որպեսզի վերջինիս «աշխատանքի գալու հարցը կարգավորվի»։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատարան էր ներկայացել տաք վերնաշապիկով,
Նրանց ձեռքերը կեղտոտ են
Նրանց ձեռքերը կեղտոտ են «Այս իշխանությունների հետ որեւէ համագործակցություն՝ նշանակում է հանցակցություն» Այսպես արտահայտվեց «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ չընդունեցիք ՀՀ նախագահի հրավերը՝ մասնակցելու անկախության տասներորդ տարեդարձի եւ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ ընդունելությանը։ – Եթե տարվա 364 օրը այս վարչախումբը սեւացնում է
ՄԻ ՔԻՉ ԻՋԻՐ
ՄԻ ՔԻՉ ԻՋԻՐ Վտանգավոր ու դժվարին է բորտուղեկցուհու (ստյուարդեսայի) աշխատանքը ոչ միայն նրա համար, որ «աշխատավայրը երկնքում է», այլեւ, որ աշխատանքի ընթացքում շփվում են ամեն տեսակ մարդկանց հետ՝ ԱԺ պատգամավորից մինչեւ շարքային քաղաքացիները, այսինքն՝ տարբեր բնավորության, ինտելեկտի, հասկացողության տեր մարդկանց հետ։ Բորտուղեկցորդուհու համար նրանք բոլորն էլ ուղեւորներ են, որոնք տարբերվում են գնած տոմսով՝ «բիզնեսկլաս», որը,
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Երեւանի պոլիկլինիկաների բժիշկները «Առավոտին» հայտնել էին, որ 2000թ. մարտ-դեկտեմբեր եւ ընթացիկ տարվա ապրիլ ամսից հետո ընկած ժամանակահատվածի աշխատավարձը մինչեւ հիմա չեն ստացել՝ «չնայած վարչապետի եւ կառավարության համապատասխան պաշտոնյաների հավաստիացումներին»։ Նրանք գրում են նաեւ, որ Անկախության տոնի կապակցությամբ իրենց խոստացել էին վճարել գոնե մեկ ամսվա աշխատավարձ, բայց այդ խոստումն էլ չկատարեցին։ «Մենք հետաքրքրվել
Երեկ
ՊԱՊԻ «ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Երեկ շարունակվում էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի հայաստանյան այցելությունը։ 81-ամյա ծերունու համար բավական հագեցած ծրագրի համաձայն, Հովհաննես Պողոս Բ-ն առավոտյան քաղաքավարական այցով եղավ ՀՀ նախագահի նստավայրում, որից հետո ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում, իսկ երեկոյան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Գարեգին Բ Սրբազանի հետ էկումենիկ արարողություն կատարեց։ Ծիծեռնակաբերդի համալիրում Պապը
«Կրթության
Անվճարունակ դիմորդների թիվն այս տարի աճել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում հստակ ասվում է. «Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հավատարմագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից՝ քսանօրյա ժամկետում»։ Ընդունելության քննություններն ավարտվել են օգոստոսի 16-ին, այսինքն՝ մեկ ամսից ավելի է, սակայն վճարովի համակարգում դեռ կան չհրամանագրված ուսանողներ։ ԿԳՆ-ն, փաստորեն, հերթական անգամ խախտում է օրենքը եւ հրամանագրում
Եվրախորհրդի
Ամենաանմեղ մասը ԼՂՀ-ին էր վերաբերում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի՝ ԼՂՀ վերաբերյալ հայտարարությունները թե՛ Հայաստանում եւ թե՛ Բաքվում պատահականություն կամ վրիպում անվանել հնարավոր չէ։ Սակայն որքան էլ զարմանալի է, դրանք հենց այդպես էլ ընդունվեցին Հայաստանի քաղաքական գործիչների կողմից։ Ջոնսթոնի հայտարարությունների վերաբերյալ զրուցեցինք ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի հետ։ – Ձեր կարծիքով ի՞նչ էին նշանակում
Ժողովրդական մի բավական կոպիտ արտահայտություն կա՝ մեկի բարեմասնություններով
ԱՌ ՈՒ ՓԱԽԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Ժողովրդական մի բավական կոպիտ արտահայտություն կա՝ մեկի բարեմասնություններով ուրիշին լավություն անելու մասին։ Հոդվածը հենց այդպես արժեր վերնագրել. համեստություններս չներեց, սակայն այս պատմությանը ծանոթանալիս հենց այդ րտահայտությունն ես հիշում։ Երեւանի բնակիչ Սուսաննա Անախաթունյանի վարձակալած տարածքը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ, ի թիվս հարակից այլ տարածքների, դարձյալ վարձակալությամբ տրվել է «Ռենկո» ՓԲԸ-ին։ Ս.
ԻՍԿԱՊԵ՞Ս ԵՆ ՔՆՆԵԼՈՒ
ԻՍԿԱՊԵ՞Ս ԵՆ ՔՆՆԵԼՈՒ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել անվտանգության ծառայության այն աշխատակիցների աշխատանքը, ովքեր ուղեկցել են իրեն «Առագաստ» սրճարանում: Ինչպես հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանձնարարությունը հաջորդել է Վրաստանի 43-ամյա բնակիչ Պողոս Պողոսյանի սպանությանը նախագահի թիկնապահների մեղսակցության մասին մամուլում հայտնված հաղորդումներին: Երեկ կայացած խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ներքին գործերի նախարարին եւ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է Սեպտեմբերի 28-ին Մատենադարանի տարածքում «Հանրապետություն» կուսակցությունը հանրահավաք է նախաձեռնել: Միջոցառումն արտոնված է, եւ պետք է հուսալ, որ իշխանություններն այս անգամ ձեռնպահ կմնան դրա կազմակերպիչների ու մասնակիցների դեմ սադրանքներ կազմակերպելուց: Միաժամանակ, տարակուսանք է հարուցում այն, որ հիշյալ հանրահավաքը հրավիրել է ոչ թե ընդդիմադիր դաշտում միասնաբար հանդես եկող՝ «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցություններ եւ
«Սամասուդը» հայաստանյան իշխանությունների ու նրանց հարող շրջապատի համար կենսակերպ է դառնում, եւ դա ար
Ինքնադատաստանը՝ իբրեւ արդարադատության նոր մեթոդ «Սամասուդը» հայաստանյան իշխանությունների ու նրանց հարող շրջապատի համար կենսակերպ է դառնում, եւ դա արդեն վտանգավոր է: Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Պապլավոկի» տարածքում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանությունը, թերեւս, հենց այդ շարքից է: Ու մինչ տեղի ունեցած քաշքշուկի ու քստմնելի սպանության մասին տեղյակ մարդիկ շարունակում են լռել, դրա մասին համարձակվում
Խիստ
ՎԵՐՆԱԽԱՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽՎԵ՞Ց Խիստ հետաքրքիր է, թե ինչպես են այժմ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ նախաքննության ավարտը կասեցրեց սեպտեմբերի 24-ի գիշերը «Առագաստ» սրճարանում գտնված իր թիկնապահների ծառայությունը՝ վարվելու այն մարդիկ, ովքեր մինչեւ երեկ պնդում էին, թե Պողոս Պողոսյանի սիրտն ուրախությունից կանգնել էր՝ տեսնելով նախագահին։ Իսկ առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանն էլ, թերեւս, վերանայի իր այն վկայությունը,
«Դեմոկրատիան վտանգված է տեռորիզմով»։ Այս թեմայով սեպտեմբերի 25-ի երկրորդ կեսից Ստրասբուրգում սկսված
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ «Դեմոկրատիան վտանգված է տեռորիզմով»։ Այս թեմայով սեպտեմբերի 25-ի երկրորդ կեսից Ստրասբուրգում սկսված քննարկումներն, անշուշտ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգի ամենաառանցքային հարցադրումներն են բովանդակում։ ԱՄՆ-ի հետ համերաշխ լինելով հանդերձ, եվրոպացիներից ոմանք նաեւ ԱՄՆ-ին էին կոչ անում, որպեսզի այդ երկիրը վերատեսության ենթարկի իր մոտեցումներն աշխարհի որոշ հատվածների նկատմամբ։ Բնականաբար, տվյալ դեպքում խոսք չէր կարող
Հռոմի պապը ուխտի է եկել
Հովհաննես Պողոս Բ պապը Հայաստան այցելել է որպես Վատիկանի ղեկավար։ Սա հովվապետական այց չէ։ Հռոմի պապը մեր հովվապետը չէ։ Մեր հոտն ուրիշ է։ Մեր հովիվն ուրիշ է։ Պապը հարեւան հոտի հովիվն է։ Բայց քանի որ մենք շատ հյուրընկալ եւ շատ քրիստոնյա ժողովուրդ ենք ու, քանի որ հազիվ մեր հողը Հռոմի պապի ոտքերը զգալու պատիվն ունեցավ,
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանին է հայցադիմումով դիմել ՆԳՆ ՔՊԻ վարչության թիվ 15 ՈՒԱՀ դատապարտյալ Սերյոժա Պարգեւի Պողոսյանը։ Վերջինս պահանջում է չեղյալ համարել ՔՊԻ վարչության պետի 2001 թ. փետրվարի 8-ի հրամանը։ Ըստ այդ հրամանի, բոլոր կալանավայրերում, այդ թվում նաեւ թիվ 15 ՈՒԱՀ-ում, արգելվել է չեփած մթերքների, մակարոնեղենի, ձավարեղենի, կարտոֆիլի, վերմիշելի ընդունումը։
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ Իշխանության որոշ օղակներում հայտնաբերվող առանձին բացահայտումներ (կաշառակերությանը, կոռուպցիային եւ պաշտոնեական դիրքի չարաշահմանը վերաբերող) տեղիք են տալիս հետեւյալ եզրակացության. այդ հանցագործության կատարողները կամ մենակ են «ուտում», չեն «կիսվում», կամ քաղաքական այն թիմից են, որն այդ բացահայտումներով զբաղվողների «դուրը չի գալիս», ուստի գործի է գցվում «քցումի» տարբերակը։ Անշուշտ, հանցագործությունների բացահայտումը դրական նշանակություն ունի
Կամ մաֆիան անմահ է
ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ՍԵՂԱՆԻԿԸ Կամ մաֆիան անմահ է Արդեն պատրաստվում էինք գրիչ վերցնել եւ ուրախությամբ արձանագրել, որ վերեւներում, մասնավորապես քաղաքապետարանում եւ կապի ու տրանսպորտի նախարարությունում, համենայնդեպս, շաբաթը մեկ թերթ կարդում են ու «Առավոտի» նույն թեմային վերաբերող երկրորդ՝ «Ոչինչ չի փոխվել» վերնագրով հրապարակմանը գործով արձագանքել են, եւ Հանրապետության հրապարակում, կապի եւ տրանսպորտի նախարարության հարեւանությամբ գտնվող կամարի տակ մշտապես
Քաղաքացիները «հաշվի մեջ» են միայն մարդահամարի՞ ժամանակ
Մարդահամա՞ր, թե՞ սոցիոլոգիական հարցում Քաղաքացիները «հաշվի մեջ» են միայն մարդահամարի՞ ժամանակ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական մամուլից, մարդահամարի ընթացքում բնակչությունը պարտավոր է, իբրեւ հարցվող, լրացնել 47 կետ պարունակող մի հարցաթերթիկ, որտեղ լինելու են սեռատարիքային, կրթության, զբաղվածության, եկամուտների, բնակարանով ապահովվածության վերաբերյալ հարցեր։ Սա նշանակում է, որ բնակչությունը նույնպես մարդահամարի ընթացքում ակամա ներգրավվելու է որոշակի աշխատանքների մեջ, սակայն
Օրերս ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնում կայացած հանդբոլի հանրա
ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՇՏԿԵԼ ՄԵՋՔԸ Օրերս ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնում կայացած հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսում մարզական այս կազմակերպության նոր նախագահ ընտրվեց նույն ամբիոնի վարիչ, դոցենտ Հարություն Մելքոնյանը։ Կոնֆերանսում խոսվեց վերջին հինգ տարում ֆեդերացիայի կատարած աշխատանքի մասին, նշվեց ֆեդերացիայի ֆինանսական ծանր կացության մասին, որի հետեւանքով մեզանում բավականաչափ ավանդույթներ ունեցող մարզաձեւը տարեցտարի
Ինձ
Խրիմյան Հայրիկ Ինձ համար, որին բախտ է վիճակվել սովորել Խրիմյան Հայրիկի հիմնադրած Վարագա վանքի ժառանգավորաց դպրոցում, այսօր էլ տարիների հեռվից Վարագա վանքն ու դպրոցի հիմնադրի փառահեղ դիմանկարը, որ կախված էր սերտարանի պատին, ասես մշուշի միջից պատկերվում է հայացքիս առաջ։ Ահա Վարագա վանքի մեր յոթնագմբեթ եկեղեցիների շարքը, որից կանգուն էին միայն չորսը՝ ս. Նշան, ս. Հովհաննես,
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՖԻԼՄ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լյուդմիլա Սահակյանցը արդեն ավարտել է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի վերնագիրն է «Շեմին», որի աշխատանքներն այժմ ավարտման փուլում են։ Ռեժիսորը սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ – Ինչպե՞ս մուտք գործեցիք կինոաշխարհ։ – Կինոյում էր ամուսինս՝ Ռոբերտ Սահակյանցը, որը, անտարակույս, ի ծնե օժտված էր մուլտիպլիկատոր դառնալու։ Այդ աշխարհ մուտք գործեցի նաեւ ես։ Աշխատում
Ավանդաբար
Ուսուցչի օրը կդառնա՞ լեգիտիմ Ավանդաբար հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ուսուցչի օր, սակայն որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որով դա ամրագրվում է, երբեւէ չի եղել։ Ու թեեւ վերջինս ամենեւին էլ երաշխիք չէ, թե պետությունը պարտավորություն կզգա այդ օրն ըստ արժանվույն նշելու, այնուամենայնիվ ՀՀ կառավարությանը այդ օրը պետականորեն ամրագրելու առաջարկ է ներկայացվել։ Առաջարկի հեղինակը ՀՀ վարչապետին կից
Երեւանի
ՆՇԱՆԱԿՈՎԻՆ ԸՆՏՐՈՎԻՆ ՉԷ Երեւանի խաղաղ առավոտներից մեկն է։ Աշխատանքային հիմնարկներն արթնանում են։ Այդ նույն պահին լուր է տարածվում, թե «Բազմարդկոոպմիություն» հիմնարկությունը մեռել է։ Հիմնարկներն իրար են պլշած նայում, մի հիմնարկ հիշում է, թե նախորդ օրը ինչպես են «Բազմարդկոոպմիության» հետ սեղանի նստել, մեկը հիշում է, որ նրա տրամադրությունը բարձր էր։ Կատակում էր անգամ… մեքենագրուհու հետ։ Հանգուցյալ
Կոմունիստ
«Իրոք խնդիրներ կային եւ մենք զբաղվեցինք դրանցով» Կոմունիստ Վանյա Մխիթարյանը փոխնախարարի պաշտոնից զրկվեց, քանի որ համարձակվել էր կոնկրետ խախտումների շուրջ խոսել եւ թվեր հրապարակել։ Դրանից անմիջապես հետո նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, հանձնարարական տվեց արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանին զբաղվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշ հարցերով։ Պրն Զադոյանին խնդրեցինք ներկայացնել աշխատանքի արդյունքների այն հատվածը, որի մասին մինչ