Օրվա լրահոսը

Ամեն մարդու բան չէ

Դուք համարում եք, որ սեքսը անձնակա՞ն գործ է: Միանշանակ՝ ոչ: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ օրենքներ, որոնք կարգավորում են սեռական հարաբերությունները տարբեր վայրերում եւ իրավիճակներում: Այսպես, ԱՄՆ Մինեսոտայի նահանգում չի կարելի սեքսով զբաղվել, եթե զուգընկերներից որեւէ մեկը բուրում է սոխով կամ սխտորով: Յուտայում արգելվում է սեքսը այն տղամարդու հետ, որին տանում են վերակենդանացման բաժին: Մոնտանայում արեւը

«ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՍՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»

Սովորաբար այդպիսի բառերով են տուժածի ներկայացուցիչները հարձակվում ամբաստանյալի փաստաբանի վրա ՀՀ Սահմանադրության «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլխի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածներով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազատությունները եւ իրավունքները պաշտպանելու համար օրենքով չարգելված բոլոր միջոցներից օգտվելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Ի տարբերություն պետության, որի շահերը պաշտպանելուն կոչված բազմաթիվ պետական կառույցներ

«Բուդկեն» գործարանին վնա՞ս է

Գործարանն էլ է զբաղվում առեւտրով Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի (իրավահաջորդ՝ «Ասատրյանների Սախա-Լենա» ՓԲԸ) սեփականատեր Գարեն Ասատրյանին, չգիտես ինչու, վերջին տարիներին սկսել են անհանգստացնել գործարանի պատի երկայնքով տեղադրված «Լիլիթ» ՍՊԸ-ի առեւտրի սպասարկման կետերը, որտեղ աշխատանք գտած մարդիկ՝ հաշմանդամներ, միայնակ մայրեր, անօթեւանի կարգավիճակով ընտանիքներ, մի կերպ իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Ինչպես է «Լիլիթ» ՍՊԸ-ն հայտնվել գործարանի պատի

ՄԵՂՔԸ ՉԻ ՄՆՈՒՄ ԱՆՊԱՏԻԺ

«Ռեժիմը չի ուղղում մարդկանց, ընդհակառակը՝ մարդիկ են սրբագրում, փոփոխում ռեժիմը»,- ասել է Գարեգին Նժդեհը: Հայաստանի Հանրապետության առջեւ Եվրախորհրդի կողմից առաջադրված պահանջներին մաս են կազմում նաեւ կալանավայրերում տիրող պայմանների բարելավման վերաբերյալ բավական կտրուկ պահանջները։ Հայաստանի կառավարությունը ընդունելով, որ, իսկապես, առաջադրված չափանիշներով ուղղորդվելը ապահովելու է պատժի կիրառման ավելի քաղաքակիրթ, մարդկային ու արդյունավետ համակարգ, այս ուղղությամբ սկիզբ դրեց

Հին թշնամանք՝ տնտեսական հողի վրա՞

Սկսվել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատաքննությունը Անցյալ տարի հունիսի 22-ին Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում օրը ցերեկով ինքնաձիգի կրակահերթից սպանվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը, որը ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի նախագահն էր: Այդ հանցագործությանը զոհ դարձավ նաեւ պատահական մի անցորդ՝ երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Մալաթիայի բնակիչները, ովքեր տեղյակ էին Զատիկյանների եւ Հակոբյանների

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Փորձում է մատուցել իր գրքերում լրագրող Գոհար Քալաշյանը – Անշուշտ, շատերն են կարդացել ձեր «Բանկի գործը» (2002 թ.) եւ «Մանկասպանները» (2005 թ.) գրքերը։ Տիկին Քալաշյան, ի՞նչը դրդեց ձեզ անդրադառնալ այդ աղմկահարույց թեմաներին։ – Երկար տարիներ դատական գործերի լրագրողական հետազոտությամբ զբաղվելով, ոլորտի մարդկանց հետ շփվելով՝ պարզեցի, որ ժամանակին մեծ աղմուկ հանած քրեական գործերը կամաց-կամաց մոռացվում են,

«Մեկ ցենտ էժան էլ չեմ վաճառի»

Իր՝ «Մարգարտյա մանյակով աղջիկը» գեղանկարի մասին ասում է ամերիկահայ երիտասարդ տաղանդավոր նկարիչ Արա Տօնան: 2007թ. ամռանը Գլենդելի «Նոր Հայաստան» օրաթերթը տեղեկացրել էր հայազգի երիտասարդ գեղանկարիչ Արա Տօնայի «Flamingo Dancer» աշխատանքի մասին, ընդամենը նշելով, որ Արան Գլենդելի ավագ դպրոցի շրջանավարտ է, նրա նկարները վաճառվում են տասնյակ հազարավոր դոլարներով: Ըստ պարբերականների՝ «Արան ունի բոլոր տվյալները՝ դառնալու վաղվա

«ՔՐՄՈՒՀԻՆ» «ՕՍԿԱՐԻՑ» ՈՒՇԱՑԱՎ

Ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, մեղավորը մրցանակաբաշխության կազմկոմիտեն է, իսկ Վիգեն Չալդրանյանի համոզմամբ՝ մեր նախարարությունը: Օրերս ԵՊՀ մշակույթի կենտրոնում, երբ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հանդիպեց ուսանողներին, «Առավոտի» հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունը, թե իր «Քրմուհին» չի ընդգրկվել «Օսկարի» ներկայացված ֆիլմերի ցանկում: «Հոկտեմբերի 23-ին ինտերնետում հրապարակվել էր այդ ցանկը, բայց հայկական ֆիլմն այնտեղ չկար: Փաստաթղթերը պիտի

Հերունին դժգոհեց “կառավարությունից

Ակադեմիկոս Հերունին պնդում է, որ պետական այրերը անտարբեր են իր նախագծերի, մեր երկրի գիտական ու մշակութային ներուժի հանդեպ: «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Պարիս Հերունին էր: Նա անդրադարձավ իր՝ արեւի կիսակառույց էլեկտրակայանին, որը տեղակայված է Արագածի լանջին գտնվող Բյուրական գյուղի շրջակայքում: Պ. Հերունին հիշեցրեց, որ արեւի էլեկտրակայանի շինարարությունը ընդհատվել է դեռեւս 10

«ԵՐԿՐԻՑ» ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Լրագրողն իրեն պատշաճ պատասխանող չի համարում Իրենց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ակնհայտ սուտ տեղեկություններ տպագրելու համար հերքումի պահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են դիմել Մանյա Կնյազյանն ու Գոհար Գեւորգյանը: «Երկիր» շաբաթաթերթում սեպտեմբերի 14-ին տպագրվել է լրագրող Նաիրա Պողոսյանի «Դպրոցը ընտանեկան սեփականություն չէ» հոդվածը: Հոդվածագիրն անդրադարձել է Երեւանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի

Ժանտախտից ԼՂՀ-ն էլ տուժեց

Ղարաբաղի խոզերը հազարներով սատկում են Խոզերի աֆրիկյան ժանտախտը հասել է Լեռնային Ղարաբաղ ու քանի որ արցախցիների մեծ մասը հիմնականում խոզաբուծությամբ է զբաղվում, ուստի համաճարակը գյուղացիներին հսկայական վնասներ է հասցրել: Չնայած ընդամենը երկու շաբաթ է, ինչ ժանտախտը Ղարաբաղ է հասել, սակայն արդեն մոտ 4500 գլուխ խոզ հիվանդության պատճառով սատկել եւ ոչնչացվել է: Այս օրերին մի շարք

ՄԱՇՏՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ «ՕՏԱՐՎԵԼՈՒՆ» ՀԱՐՄԱՐՎԵԼ ԵՆ

Նրանք համապատասխան փոխհատուցում ստանալու դեպքում չեն պատրաստվում ոչ արյուն թափել, ոչ ինքնահրկիզվել, ոչ էլ հացադուլ հայտարարել: Մաշտոցի պողոտայի մթերային շուկայի հարակից տարածքը կառավարության որոշմամբ հայտարարվել է իրացման գոտի: Մայրաքաղաքի մյուս իրացման գոտիների բնակիչները սվիններով են սպասում քաղաքապետարանի աշխատակիցներին ու երդվում են, որ իրենց բնակարանները «պետական կարիքների» համար կզիջեն միայն իրենց դիակի վրայով: Որքան էլ զարմանալի

Բարձի տակ դրամ պահեք

Դոլարի կուրսի անկումը ձեռնտու է նույնիսկ ԱՄՆ-ին, ուստի մեր երկրում դոլարով խնայողությունները պահելը խիստ ռիսկային է: Կենտրոնական բանկը, արդեն որքան ժամանակ է՝ Հայաստանում վարում է գնաճի նպատակադրման եւ ազգային դրամի կայունացման քաղաքականություն: Որքան էլ ներկայումս մեր երկրում արգելվում է արտարժույթով առեւտուր անելը, կան ապրանքներ, որոնք մարդիկ, միեւնույն է, շարունակում են գնել դոլարով: Օրինակ, բնակարան կամ

«ԲՋՆԻ» ՈՒ «ՆՈՅ» ՈՉ ԿՍՏԱՆԱՔ, ՈՉ ԿԾԱԽԵՔ

Խոշոր սուպերմարքեթները Սուքիասյանների արտադրանքին բոյկոտ են հայտարարել «Բջնի» հանքային ջրերի գործարանին պատկանող «Բջնի» հանքային եւ «Նոյ» բնական ջրերի վաճառքն այս օրերին մայրաքաղաքի մի շարք սուպերմարքեթներում արգելված է: «Առավոտի» տեղեկություններով՝ Երեւանի շատ սուպերմարքեթների տնօրեններ վերեւից հրահանգ են ստացել, որպեսզի «Բջնի» գործարանի արտադրանքն իրենց խանութներում ընդհանրապես չվաճառեն, ու սառնարաններն էլ ցուցադրությունից հանեն եւ պահեստներում մնացած արտադրանքի հետ

Զ. Բարան. «ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին»

Շարունակվում են վերջին օրերին Վրաստանում ստեղծված ներքաղաքական կացության վերաբերյալ ստացվող միջազգային արձագանքները: «Մեդիամաքսի» փոխանցմամբ, երեկ այս կապակցությամբ հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Նա, մասնավորապես, ասել է. «Ժողովրդավարության եւ տնտեսության համախմբման տեսանկյունից Վրաստանում դեռ շատ անելիք կա: Այնտեղ ժամանակին նախագահ է փոխվել, եւ բոլորին թվում էր, որ այդ

Ընդդիմադիր բեւեռը ձեւավորվել է

Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Երեկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարել է, թե հակված չէ առաջադրել իր թեկնածությունը, որովհետեւ գիտակցում է, որ որեւէ թեկնածու ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում հաղթելու շանս չունի, եթե այդ թեկնածուի նպատակը հաղթելն ու երկրում իրական փոփոխությունների հասնելն է: Նա կարեւորել է ընդդիմադիր դաշտում ուժեղ

ՆԵՏՎԱԾ ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՉԵՆ ՏԱ

Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում վրաց ընդդիմության անունից հավաստիացրեց Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Իվլիան Խաինդրավան: Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է Միխայիլ Սահակաշվիլու հրամանագիրը՝ երկրի ողջ տարածքում 15 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այդ որոշման օգտին քվեարկել են 225 անդամ ունեցող խորհրդարանի՝ նիստին ներկա բոլոր 149 պատգամավորները: Մինչ այդ, հինգշաբթի օրը Վրաստանի նախագահը հայտարարել էր 2008թ. հունվարի

«ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉՄՆԱՑ»

ՀԱԿ-ում դեռ վիճում են, իսկ Տիգրան Ուրիխանյանին արդեն պաշտոն են տալիս «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանն օրերս նշանակվելու է վարչապետի օգնական: Ինքը՝ Տիգրան Ուրիխանյանը, ի պատասխան մեր հարցադրմանն՝ ասաց. «Այս պահին ես ունեմ երկու առաջարկ, երկուսն էլ վերաբերում են գործադիր իշխանությունում աշխատելուն: Երկուսն էլ քննարկման արժանի առաջարկներ են, եւ

ԻՍԿ ՍՏԱՑՎԵՑ ՀԱԿԱՌԱԿԸ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության անդամ Իվլիան Խաինդրավան մեկնաբանելով այդ երկրում ծավալվող իրադարձությունները՝ երեկ ասաց. «Շատ վերլուծաբաններ էին ակնարկում, թե Վրաստանում Սահակաշվիլին այլընտրանք չունի, որ ընդդիմությունը թույլ է, բայց այդ «թույլ» ընդդիմությունը նախաձեռնեց 100 հազարանոց հանրահավաքներ Թբիլիսիում եւ երկրի ռեգիոններում: Այդ ընդդիմությունը, ի տարբերություն իշխանությունների, իրեն պատասխանատու կերպով դրսեւորեց ե՛ւ ճգնաժամային իրավիճակներում, ե՛ւ երկրի

ՎԻԿԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՏՎԵԼ Է

Եվ սպասում է ֆիլիպինցի Զեդ Գորրեսի պատասխանին Արդեն տեղեկացրել ենք, որ IBF-ը դեկտեմբերի սկզբին առաջին թեթեւագույն քաշային կարգում մենամարտ է նշանակել 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ նրանից մեկ աստիճան ցածր գտնվող ֆիլիպինցի Զեդ Գորրեսի միջեւ: Այս մենամարտի հաղթողը կգլխավորի մինչեւ 52,163 կգ քաշայինների ցուցակը եւ կդառնա ներկայումս չեմպիոնի կոչումը կրող ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի

«Դեռ գայթակղողներ ու գայթակղվողներ կան»

Ըստ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի, մեզանում դեռ չի «աշխատի» թեստերի ստուգման լեհական տարբերակը: Գիտելիքների թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը եւ ԳԹԿ կանոնակարգային մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտին» պատմեցին իրենց վերջին՝ լեհաստանյան այցի մասին, որի նպատակը այնտեղի ԳԹԿ-ի երկար տարիների փորձին ծանոթանալն էր: Մ. Մկրտչյանը նշեց, որ հայաստանյան ԳԹԿ-ն ստեղծվել

Երիտասարդ արվեստաբանները զեկուցումներ կարդացին

Երեկ ԳԱԱ պատմության ինստիտուտում մեկնարկեց երիտասարդ արվեստաբանների գիտաժողովը: Թեմաները բազմազան էին: ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ Տիգրան Հարությունյանը զեկույց կարդաց «Ոճի իմաստավորման հարցերը Երեւանի հետխորհրդային շրջանի ճարտարապետության մեջ» թեմայով: «2000 թվականից սկսած, երկրի սոցիալ-քաղաքական, տնտեսական իրավիճակից կախված՝ մեծ թափ է առել նաեւ շինարարությունը: Այսօր Երեւան քաղաքում կառուցվում են նոր ոճով բազմաթիվ շենքեր, որոնք ոչ մի ժառանգականություն

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՐԱՆ ԾՆԵՑ ՈՒ ՍՊԱՆԵՑ»

Հորեղբոր՝ կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի կարճատեւ կյանքի մասին այսպես արտահայտվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված անվանի կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Սաթյանի ծննդյան 100-ամյակին: «Առավոտի» հետաքրքրությանը, թե մշակույթի նախարարությունը ինչ է նախատեսել հոբելյանի առիթով, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը փոխանցեց, որ կկայանա շքեղ

Վիկտոր Բոլոտովը քննադատեց ՌԴ կրթահամակարգը

ՌԴ ԿԳՆ վերահսկողության դաշնային պետը խոստովանեց, որ իր երկրում դժվար ապացուցելի է կաշառատվությունը: «Ռուսաստանում Ֆիզիկատեխնիկական ինստիտուտը արդեն երեք տարի է՝ ինչ իր դիմորդներին ընդունում է միասնական քննական համակարգով, տնտեսագիտության բարձրագույն դպրոցը 6 տարի է աշխատում այդ համակարգով, իսկ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ 3: Մոսկվայի պետական համալսարանն էլ մյուս տարվանից կանցնի միասնական համակարգի»,- ԳԹԿ-ում կայացած մամուլի

«ՔՈՒ ՊՈԵԶԸ ՎԱՂՈՒՑ ԳՆԱՑԵԼ Ա…..»

Վանաձորի քաղաքապետն այսպես է պատասխանել գուսան Զաքարյանի որդուն՝ գուսանին պատկանող նկուղի վաճառքի եւ այդ վաճառքի արդյունքում մշակութային արժեքավոր իրերի անհայտացման առնչությամբ: Վանաձորի Մովսես Խորենացու թիվ 17 շենքի պատին տեղակայված այս ցուցանակը հիշեցնում է, որ այս շենքում երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է հայտնի գուսան Սարգիս Զաքարյանը, որի երգերը լայն ժողովրդականություն ու ճանաչում ունեն: Վանաձորցի շատ

Կեղտաջրերի մեջ են մեծանում

Քանի որ ջրմուղը գործը գլխառադ է անում, երեխաները օրերով կեղտաջրերի հետ են խաղում «Տասը տարի է՝ կոյուղուց հոսող կեղտաջրերը մեր շենքերի մուտքերի առաջ հավաքվում են ու հակահիգիենիկ վիճակ ստեղծում: Բացի այն, որ այդ մասով անցնել հնարավոր չէ, այդ տարածքը երեխաների խաղալու միակ տեղն է»,- օրերս «Առավոտին» դժգոհեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 28 եւ 30 շենքերի բնակիչները:

«ԱՊԱՏԵՂԵԿԱՑՐԵԼ ԵՆ»

Ըստ Գուրգեն Մուշեղյանի, Գետառի կառուցապատումը համալիր փորձաքննություն է անցել «Քաղաքը կենդանի օրգանիզմ է: Եթե մարդու երակները լավ չեն աշխատում, կարո՞ղ են լավ սնվել նրա բոլոր օրգանները: Քաղաքի ճանապարհները արյունատար անոթներ են: Ինչպես տրոմբները, այնպես էլ խցանումները պետք է վերացվեն, որ ճանապարհները բացվեն»,- այսպես է բացատրում Երեւանի գլխավոր հատակագիծը մշակած աշխատանքային խմբի ղեկավար Գուրգեն Մուշեղյանը մայրաքաղաքի

Սոցհարցում՝ «Աքիլլեսի» անվան տակ

Սա այն դեպքում, երբ հարցաթերթիկի բովանդակությունն անգամ այս կազմակերպության ղեկավարին հայտնի չէ: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի անունից մայրաքաղաքում, իսկ գուցե նաեւ հանրապետության տարածքում, սոցհարցումներ են անցկացվում: Երիտասարդներն այցելում են մարդկանց տուն եւ մի քանի էջանոց հարցաթերթիկ են լրացնում՝ հարցվողի սոցիալական վիճակը, կուսակցական պատկանելությունը, հարցվողի գնահատականը ճանապարհների եւ փողոցների շինարարության, քաղաքապետարանի աշխատանքի, քաղաքապետի գործունեությունից գոհ

«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆ Է»

 ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ մայիսի 12-ին ամենաբարձրագույն սոցիոլոգիական հարցումն է անցկացվել եւ ՀՀԿ-ն իր թեկնածուով ստացել է ամենաբարձր քվեն: – Շաբաթ օրը կայանալիք ՀՀԿ համագումարին, մեր տեղեկություններով, բազմաթիվ հյուրեր ունեք եւ նաեւ այդ պատճառով եք ընտրել շատ ավելի մեծ դահլիճ, քան «ավանդական» նիստերի դահլիճը: Ովքե՞ր են ձեր հյուրերը եւ ի՞նչ փուլում են

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

 Եվ անհրաժեշտ է համարում տարածաշրջանում Հայաստանի լիդերության վերականգնումը «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ քաղաքական գործիչն է եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա տասնամյակներում կշարունակի մնալ այդպիսին»,- այս կարծիքին է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը՝ անկախ մեր հասարակության տարբեր շերտերում առկա այլեւայլ մոտեցումներից ու կարծիքներից: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել առաջին նախագահի առաջադրումից: «Մի շատ դրական արդյունք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031