Օրվա լրահոսը
«ՊԱՏՎԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄ»
«ՊԱՏՎԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄ» Թեեւ դիտորդները շարունակում են պնդել, որ ՀՀ իշխանությունը չպիտի կիրառի վարչական կալանք՝ Դատարանների նախագահների խորհուրդն օրինական համարեց ընդդիմության ակտիվիստներին վարչական պատասխանատվության ենթարկելը: Այդ որոշման մասին զրուցեցինք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ: -Դատարանների նախագահների խորհուրդն ապրիլի 25-ի որոշմամբ անհիմն համարեց այն տեսակետը, թե «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 1801 հոդվածը՝ «Ժողովների, միտինգների, փողոցային
«ՖՌՌԱՑՆԵԼԸ» ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ
«ՖՌՌԱՑՆԵԼԸ» ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԿԸՀ-ն Բարրիին չէր համոզել ՀՀ ԱԺ ընտրությունները դիտարկելու նպատակով Երեւան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ ի դեմս իր ղեկավար Ռոբերտ Բարրիի, ըստ ամենայնի, արդեն որոշակի տեղեկատվություն եւ կարծիք ունի մեր երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների առկա մակարդակի եւ ընտրական ձեւավորված ավանդույթների մասին: Ու, թերեւս, այդ հանգամանքով ու նաեւ ՀՀ նախագահական ընտրություններից հետո
ՈՒԺԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
ՈՒԺԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Եվրոպայում ֆուտբոլի ազգային հավաքականների մակարդակով տեղի ունեցող ամեն մի իրադարձություն հետաքրքրում է հայ ֆուտբոլասերներին, հատկապես, եթե դա առնչվում է «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի 6-րդ խմբում մեր մրցակիցներին։ Ապրիլի 30-ը ՈՒԵՖԱ-ի օրացույցով հավաքական թիմերի ընկերական հանդիպումների օր էր եւ Հին աշխարհամասի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերին հավակնող ընտրանիներն իրենց հնարավորությունները ստուգելու եւս մի առիթ ունեցան։
ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ
ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ Չարիքի հոգեվարք Հիշեցնեմ, որ ՀՀ Կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պատասխանատուն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ավետում էր 8230 /երանելի/ ներգաղթի մասին՝ փորձելով չեղած նոր ձեռքբերում ավելացնել վերընտրության հավակնորդի «արժանիքներին» /միայն պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի նախորդի համեմատ 3 հազարով նվազել էր արտագաղթողների թիվը, այս տարի՝ միանգամից 60 հազարով «նվազեցվել» էր նույն ցուցանիշը/: Փետրվարի
ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Մայիսի 3-4-ը «Կ. Դեմիրճյան մարզամշակութային կենտրոնում» անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։ Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, նշելով, որ սա ըստ էության անկախացումից հետո Հայաստանում անցկացվող եզակի պաշտոնական խոշոր միջոցառումներից մեկն է, ավելացրեց, որ Եվրոպայի առաջնության անցկացումը համընկնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հիմնադրման
Այվազովսկին՝ Երեւանում
Այվազովսկին՝ Երեւանում Ծովանկարչի արձանն առայժմ դժգոհություն չի առաջացրել Երեկ Կամերային երաժշտության տան հարեւանությամբ բացվեց քանդակագործ Յուրի Պետրոսյանի եւ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի համատեղ կերտած Հովհաննես Այվազովսկու բրոնզաձույլ արձանը։ Երեքուկես մետրանոց քանդակի ստեղծմանը աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գեւորգյանը։ Ի դեպ, 1987թ. անցկացված մրցույթում լավագույնն է ճանաչվել Յուրի Պետրոսյանի աշխատանքը։ Եվ ահա այսօր այն տեղադրված է մայրաքաղաքում։
ԿԻՆՈՆ ՆԱԽԱՄԱՐԴՆ Է ՍՏԵՂԾԵԼ
ԿԻՆՈՆ ՆԱԽԱՄԱՐԴՆ Է ՍՏԵՂԾԵԼ Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հավաստիացնում է, որ իր «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմը նկարահանված է այնպիսի որակյալ տեխնիկական միջոցներով, ինչպիսին Հայաստանում երբեւէ չի եղել։ Վերջերս Բոլոնիայում կազմակերպված հայ կինոյի ցուցադրման օրերին Հայաստանից տարված 12 ֆիլմերի թվում է եղել նաեւ «Սուրբ ծեսերի երկիրը»։ Ֆիլմի նկարահանման վայրերը տարբեր են՝ Հայաստան, Թուրքիա, Իրան, Երուսաղեմ, Հռոմ, Վենետիկ։
Դպրոցն ի՞նչ ենք անում
Դպրոցն ի՞նչ ենք անում Խմբագրություն այցելած թիվ 71 դպրոցի ուսուցիչները բողոքում էին, որ ինչ-ինչ ուժեր ցանկանում են իրենց ձեռքից վերցնել դպրոցի շենքը։ Մանրամասները ճշտելու համար գնացինք Երեւանի թիվ 71 դպրոց, որի մուտքի մոտ մեզ դիմավորեցին ծնողների եւ ուսուցիչների բազմամարդ խմբեր, որոնք պատրաստվում էին բողոքի ցույցեր կազմակերպել իշխանական ատյանների մոտ։ Դպրոցի տնօրեն Գ. Դեմիրյանի ջանքերը՝ զսպել
ՀԶՈ՜Ր ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԶՈ՜Ր ԷԼԻՏԱ
ՀԶՈ՜Ր ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԶՈ՜Ր ԷԼԻՏԱ «Հզոր Հայրենիք» կուսակցությունը համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Ցուցակում նրա՝ «կուսակցական պատկանելություն» տողի դիմաց գրված է. «չի աշխատում»։ -Մեր կուսակցությունից, ըստ էության, միայն ես եմ ներկայացված «Հզոր Հայրենիքում»։ Եթե վերցնենք ցանկը գլխավորողին՝ Երեւանի քաղաքապետին, ապա նա ընդհանրապես կուսակցական չէ։ Քննարկումների արդյունքում մեզ
Այքեր, Ջոնսթոն, go home!
Այքեր, Ջոնսթոն, go home! Ժուռնալիստի տանը երեկ սկսվեց ընտրություններին մասնակից կուսակցությունների հետ կլոր սեղանների «շքերթը»։ Այն բացելու հնարավորությունը տրված էր Հայաստանի նորացված կոմկուսի (ՀՆԿԿ) առաջնորդ Յուրի Մանուկյանին։ Նորացված կոմունիստը կլոր սեղանին ներկայացել էր, իր ասելով՝ «հին ու կարկառուն» կոմունիստներ Յուրի Մելիք-Օհանջանյանի եւ Վլադիմիր Հայրապետյանի հետ։ Թեպետ բանախոսեց ու հարցերին պատասխանեց մեն-մենակ։ Պրն Մանուկյանի խոսքի հիմնական
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Դեմ-ձեռնպահ չկա, անցավ միաձայն Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) աշխատավորության համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ շքերթ ու հանրահավաք էր կազմակերպել։ Լավագույն ավանդույթները պահպանված են. եկել էին հանրապետության տարբեր շրջաններից, դպրոցականները՝ վզկապներով, վետերանները՝ շքանշաններով, բոլորը՝ կարմիր դրոշներով ու պաստառներով, երեխաները՝ փուչիկներով։ Պահանջում էին սոցիալիզմ եւ գոչում էին «ուռա՜»։ Տարեց կոմունիստների հաշվարկներով, երթին մասնակցում
ԻՆՉ ՏՈԿՈՍՆԵՐ ԵՆ ՆԿԱՐՎԵԼՈՒ
ԻՆՉ ՏՈԿՈՍՆԵՐ ԵՆ ՆԿԱՐՎԵԼՈՒ Մայիսի 25-ից հետո ԿԸՀ-ն կհրապարակի մոտավորապես հետեւյալ տոկոսները /թվերը կլորացրած են մինչեւ 5-ը/. «Հանրապետական» 172 35% ՀՅԴ 172 25% «Ազգային միաբանություն» 172 15% «Արդարություն» 172 10% «Օրինաց երկիր» 172 5% ՀՌԱԿ 172 5% «Հզոր Հայրենիք» 172 5% Բնականաբար, այդ պատկերը բավականին հեռու կլինի ընտրողների կամքի իրական արտահայտությունից: «Հանրապետականի» համար կլցոնեն ու
Ջազում միայն տղաներն են
Ջազում միայն տղաներն են Տվեք մուժիկին մի զույգ կոշիկ Սովորաբար նախընտրական քարոզարշավներին քաղաքական ուժերը մարզերում հանդիպումներ կազմակերպելու համար համապատասխան գրաֆիկ են սահմանում եւ իրենց հանդիպումները տեղավորում են հենց այդ շրջանակներում: Սակայն «Ազատական դաշինքի» հիմնադիր ԱԻՄ կուսակցությունը, պարզվում է, նոր ձեւ է սահմանել, եւ այն անվանում է «իմպրովիզային»: «Ազատական դաշինքի» շտաբի ղեկավար Հակոբ Յումուշադյանը մեզ տեղեկացրեց,
Կեցցե՛ հայ աշխատավորը
Երեկ Մարզահամերգային համալիրում Գրանդ Հոլդինգի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվել է աշխատավորների օրը՝ Մայիսի 1-ը: Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը նորանկախ Հայաստանում պետական մակարդակով վերականգվել է 2000 թվականից՝ հայրենական խոշոր արտադրողներից՝ Գրանդ Հոլդինգի հիմնադիր Հրանտ Վարդանյանի շնորհիվ: 2000 թվականից ի վեր, ամեն տարի հայ աշխատավորի տոնը Գրանդ Հոլդինգի 7 հազար աշխատողները նշում են միասին Մարզահամերգային համալիրի մեծ
ՍԱՀՄԱՆ ԳԾԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ
ՍԱՀՄԱՆ ԳԾԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Ռոբերտ Քոչարյանը մի առիթով «Գերմանական ալիք» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իր իշխանության օրոք ընդդիմադիր ոչ մի լրագրողի թանին թթու ասող չի եղել, թե նրանցից որեւէ մեկի նկատմամբ ոտնձգություն չի եղել: Չգիտես՝ «ՉԻ» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանի դեմ ապրիլի 29-ին կատարված բռնարարքը հետին թվով «սխալների ուղղո՞ւմ»
ՀՀԿ-Ն ԳԵՂԵՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ ՉԻ ՀՆՉԵՑՆՈՒՄ
ՀՀԿ-Ն ԳԵՂԵՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ ՉԻ ՀՆՉԵՑՆՈՒՄ Երեկ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ-ի՝ քարոզարշավի ընթացքում որդեգրած սկզբունքին հավատարիմ, ներկայացրեց հանձնաժողովի ապագա իրատեսական ծրագրերը՝ միաժամանակ հիշեցնելով անցյալի բեղմնավոր աշխատանքը: «Հանձնաժողովը սերտ համագործակցելով համապատասխան նախարարությունների եւ վարչապետի հետ անմիջականորեն, իր որոշակի ներդրումն ունի այն տնտեսական աճի մեջ, որ առկա
«ՀԱՅԸ ԵՍ ՉԵՄ, ԴՈՒ ԵՍ»
«ՀԱՅԸ ԵՍ ՉԵՄ, ԴՈՒ ԵՍ» Եթե ուզում ես հասցնել մահացու վիրավորանք, պետք է հակառակորդիդ հայ անվանես: Դատելով Ադրբեջանում պարբերաբար ահագնացող ներքաղաքական պայքարի ոճից, այս երկրի տարբեր ուժեր որպես կոմպրոմատ սկսում են հայկական արմատներ փնտրել իրենց ոխերիմ թշնամիների գենետիկայի մեջ: Մեկ շաբաթ է, ինչ տարածված այս զբաղմունքի զոհն են դարձել նաեւ ադրբեջանցի իրավապաշտպանները՝ Խաղաղության եւ ժողովրդավարության
Հին սխալները հարյուրապատկվեցին
Հին սխալները հարյուրապատկվեցին «Այնպիսի քաղաքական ուժը, ինչպիսին Հայոց համազգային շարժումն է, իրավունք ունի, ավելին, պարտավորված է, նաեւ՝ հնարավորություն ունի Հայաստանը վերադարձնել այն ուղուն, ինչին հասել էինք 90-ականների կեսերին, երբ մեր երկիրը ժողովրդավարության կղզյակ էր համարվում»,- մեզ հետ զրույցում ընդգծեց ՀՀՇ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Մանուկյանը։ Ըստ վերջինիս, «Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական դաշտը եւ
ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՁԱՅՆ Է
ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՁԱՅՆ Է Ֆուտբոլասերներն արդեն տեղյակ են, որ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպումից հետո, երբ դաշտի տերերը հաղթեցին 4։3 հաշվով, բայց երկու խաղերի արդյունքով դուրս մնացին հետագա պայքարից, անգլիացիների լեգենդար կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն իր գործակալին հանձնարարել է բանակցություններ սկսել «Ռեալի» ղեկավարության հետ, իր՝ արքայական ակումբ տեղափոխվելու համար։ Արտասահմանյան լրատվամիջոցները,
Շփոթ՝ նույնանունությունից
Շփոթ՝ նույնանունությունից «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը որոշել է ակտիվ քարոզարշավ սկսել եկող շաբաթվանից։ Կազմակերպությունը կայցելի Գյումրի, Սյունիք։ Նախատեսված են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ղեկավարների, պատերազմի վետերանների ու գիտնականների հետ։ Իսկ մինչ այդ, «Արդարությունը» նախնական հանդիպումներ է ունեցել Գյումրիի ու Եղվարդի մտավորականության հետ, հասցրել է նաեւ հովանավորել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Գյումրու առաջնությունը։ Ընտրազանգվածի հետ նախնական շփումների արդյունքում
Օլիգարխ եւ ֆյուրեր չունեն
Օլիգարխ եւ ֆյուրեր չունեն «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը մինչ շրջայցեր կատարելը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Քաղաքական թիմը ներկայացնում էին խորհրդի համակարգող, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանն ու ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Ասլանյանը։ «Որո՞նք են քաղաքական այս ուժի առանձնահատկությունները» հարցով էլ սկսվեց հանդիպումը։ Ա. Դարբինյանի ներկայացմամբ, դաշինքը հայ մտավորականության ներկայացուցիչն
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ Հանրապետականները՝ Կոտայքի մարզում Պարզվում է՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստ. Դեմիրճյանը միակը չէ, ով գիտե, թե ինչ է անելու, ինչպես է անելու եւ ումով է անելու: «Մենք գիտենք՝ ինչպես ենք անում, գիտենք՝ փողը որտեղից է գալու եւ պատասխանատուներին էլ գիտենք՝ ով է անելու»,- երեկ Առինջ գյուղում հայտարարեց ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ խոստանալով
Ելակետը սպառողն է
Ելակետը սպառողն է «Տնտեսությունը մեխանիզմ է հանրության համար բարեկեցիկ կյանք ապահովելու»,- ասում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը։ Ըստ այդմ էլ, վերջինիս կարծիքով, տնտեսական քաղաքականությունը պետք է ծառայի մարդուն, ոչ թե հակառակը։ Իսկ պետության խնդիրը ՔԴՄ նախագահը տեսնում է ոչ թե տնտեսական կյանքին ուղղակի միջամտությամբ, այլ «ազատ մրցակցությունը եւ առաջարկի ու պահանջարկի վրա խարսխված գնագոյացումը
ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՉԼՈԻԾՈՒԿ», ՊԱՇԱՐՆԵՐԸ՝ «ՊՐԾՈՒԿ»
ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՉԼՈԻԾՈՒԿ», ՊԱՇԱՐՆԵՐԸ՝ «ՊՐԾՈՒԿ» Սեւանի շրջանի գյուղերում գարունն ուշացել է մեկ ամսով Սեւանի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր եւ մի քանի այլ գյուղեր, բացի Գեղարքունիքի ցանկացած գյուղին բնորոշ մյուս բոլոր պրոբլեմներից, ունեն մի ընդհանուր խնդիր՝ «ծով» չունեն։ Այդ պատճառով այդ գյուղերի բնակիչները չեն կարողանում օգտվել, իրենց բնորոշմամբ՝ «ծովի» բարիքներից։ Ծաղկունքում գյուղացիները պատմում էին, որ վերջերս
ՆՈՐ ԱԼՅԱՆՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ԱԼՅԱՆՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ «Պետք է փորձենք տարածաշրջանային նոր համակարգ ստեղծելով ուժեղացնենք տարածաշրջանային վստահության մթնոլորտը»,- երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Քամալ Խարազին։ Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական տարածաշրջանային նոր ալյանս ստեղծելու հավակնությունը, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը օրերն են հաշվում այդ կառույցին
ՀՅԴ-Ի ՊԱՏՎԵ՞ՐՆ Է
ՀՅԴ-Ի ՊԱՏՎԵ՞ՐՆ Է Երեկ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության եւ խորհրդի համատեղ նիստերում քննարկվել է «ՀՀ Սահմանադրություն. փոփոխություններով» հանրաքվեի դրված փաստաթուղթը, եւ հանգել են այն եզրակացության, որ այն «իրականում ոչ թե փոփոխություններ, այլ գործող Սահմանադրության նենգափոխումն է»։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀՇ առաջին դեմքերը՝ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, լրագրողներին ներկայացրին կուսակցության տեսակետները՝ հայտարարության տեսքով։ Վերջինում մասնավորապես
ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ
ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ քրգործ հարուցելու մասին մեր պարզ հարցը երեկ այդպես էլ պատասխան չգտավ իրավասու մարմիններում։ Տեղեկատվության «մատչելիության» այս վառ օրինակը բաղկացած էր չորս դրվագից։ 1. Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Գուրգեն Ամբարյան. «Դիմեք Կենտրոնի դատախազություն։ Այնտեղի ոստիկանությունն է զբաղվում»։ 2. Կենտրոն համայնքի դատախազ Վահրամ
Նորից ամպեր են կուտակվել
Նորից ամպեր են կուտակվել ՀԿԿ-ն դատի է տվել «Չորրորդ իշխանությանը» Կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ պահանջում է «անհապաղ պարտավորեցնել հերքել 04.03.03թ. «Ծտի խելքով կուսակցությունը» եւ 25.03.03թ. «Սերժի ցուցակն ու Վալոդի մարտի 8-ը» հոդվածներում հրապարակված եւ դատաքննության առարկա հանդիսացող ՀԿԿ եւ իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող բոլոր
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ Սուրեն Սուրենյանցը բանավիճում է «Ազգային միաբանության» գաղափարախոսի հետ «Ազգային միաբանության» գաղափարախոս Հմայակ Հովհաննիսյանը, որին որպես այդպիսին ամենայն լրջությամբ ընդունում է նաեւ Արտաշես Գեղամյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին եւ ընդդիմությանը մի շարք մեղադրանքներ էր հասցեագրել՝ վկայակոչելով Ա. Բազեյանի՝ մեր թերթին տված հարցազրույցը: Վերլուծելով Ա. Բազեյանի հայտարարությունը, թե՝ նախագահական ընտրությունների ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ
ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ՈՉԻՆՉ
ԱՌԱՋԻՆ ՕՐԸ՝ ՈՉԻՆՉ Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ իրենց վերջնական զեկույցը կհրապարակվի այսօր՝ ինտերնետային պաշտոնական էջում: Իսկ խորհրդարանական ընտրարշավի առնչությամբ Ռոբերտ Բերրին հույս հայտնեց, թե հնարավորություն կունենան եզրակացնել, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին ու ՀՀ օրենքներին: Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղի՞ց