Օրվա լրահոսը
ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
Երեկ ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանի լիազորություններն ավելացել են եւս մեկով, եւ այժմ ՀՀ գլխավոր դատախազին առաջին անգամ նշանակելու է ԱԺ-ն՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով: Մինչ երեկ ԱԺ նիստը սկսվելը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում հանդիպեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, որը
«ՊՐԱՐԱԲ» ՀԱՄՈ՞Ն
Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցի Կարաբալայի արձանի դիմաց, «բնակելի-առեւտրահասարակական համալիր» կառուցվող «էլիտար» համարվող այս շենքի շինարարության թեժ պահին երեկ պատահաբար հանդիպեցինք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանին: Վերջինս, ըստ ամենայնի, սովորական անցորդ չէր այս շինհրապարակում, որովհետեւ շինարար բանվորներին տիրոջ իրավունքով վերեւից հրահանգներ էր տալիս՝ «շուտ արեք, հավաքվեք հեռու, հեսա ցեմենտավազը գալիս ա, տեղը բացեք,
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
(շարունակություն) Անվստահելի «թրասթը» Այո, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր, «Հայփոստում» գործերի վիճակը լուրջ է: Այնքան լուրջ, որ անցյալ շաբաթավերջին այդ վիճակով հետաքրքրվեց նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ նախագահական ընտրությունների գնացող ցանկացած վարչապետի չի կարող չմտահոգել հավանական դժգոհության որեւէ խոշոր օջախ: Իսկ տվյալ պարագայում իրավիճակը հենց այդպիսին է. ե՛ւ «Հայփոստն» է խոշոր՝ իր 3800 աշխատակիցներով, ե՛ւ
Հին ու նոր Բաբկենների «արանքում»
Մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի հետ խաղացած Վարդուհի Վարդերեսյանը հրաժարվել է երիտասարդ խաղընկեր Բաբկենից: Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 14-ին խաղաշրջանը կբացի իսպանացի դրամատուրգ-փիլիսոփա Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացմամբ: Այն 2004 թ. բեմադրել է ամերիկաբնակ ռեժիսոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը շուրջ 15 տարի ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելեսում: «Առավոտը» ժամանակին անդրադարձել
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Ալավերդու հիվանդանոց ՓԲԸ-ն երկար տարիներ կանգնած էր փակուղու առջեւ, ինչի պատճառը ընկերության կուտակած՝ աշխատավարձերի, կենսաթոշակային հիմնադրամին ունեցած եւ պետական տարաբնույթ պարտքերն էին, որոնք ընդհանուր թվով կազմում էին 36 մլն 640 հազար դրամ: Արդյունքում հիվանդանոցը հայտնվել էր ճգնաժամի մեջ: Այս ամենը բացասական էր ազդում թե կոլեկտիվի ներքին մթնոլորտի եւ թե բժիշկների ու հիվանդների փոխհարաբերության վրա: Այս
Ասպիրանտների «գլխատում»
Ընդունելության համար արտասահմանյան ծրագրերով անցկացված օտար լեզվի քննության պատճառով բուհերը ասպիրանտական շատ տեղեր կորցրին: Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների արդյունքում ԵՊՀ-ն այս տարի վեց ասպիրանտական տեղ է կորցրել: Մայր բուհի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նոր ասպիրանտներ չեն ունեցել քիմիայի ֆակուլտետում՝ «ֆիզիկական քիմիա», «կատալիզ» մասնագիտությունների գծով, պատմության ֆակուլտետում՝ «հայոց պատմության» գծով, բանասիրականում՝ «ընդհանուր եւ կիրառական լեզվաբանության», «հայոց լեզվի»,
ՎՈԼՖՍՈՆԸ ԱՄՈԹԱՆՔ ՏՎԵՑ ՀԱՅԵՐԵՆ
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001-ի դեկտեմբերին կազմակերպված մահափորձի գործի դատաքննությունը: Երկու վերջին դատական նիստերին պաշտոնական ճառով հանդես է եկել ամբաստանյալ, ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի պաշտպանը՝ Անժելա Կարապետյանը: Հիշեցնենք, որ գործը դատարանում է անցյալ տարվա ապրիլից: Մեղադրող Ժաննա Կոտիկյանը միջնորդել էր Յուրի
Զոլաքարին «LEXU՞S»-ն էր պակասում
Գյուղի հազարավոր խնդիրները թողած՝ գյուղապետարանն ուզում է շքեղ մեքենաներ գնել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Գնումների պաշտոնական տեղեկագրի» այս տարվա օգոստոսի 18-ի համարում մի հայտարարություն է տպագրվել, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի գյուղապետարանին, իր կարիքների համար, անհրաժեշտ են «Ջիփ» «LEXUS LX 300» եւ «TOYOTA PRADO» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ձեռքբերման համար գյուղապետարանը հայտարարել է բաց
«ՋՐԱՇԽԱՐՀՈՒՄ» ԿՈՇԻԿՆԵՐՈՎ ԼՈՂԱՑԵ՛Ք
Հակառակ դեպքում ստիպված կլինեք տուն գնալ ոտաբոբիկ. ամսական մոտ 300 միլիոն դրամ շրջանառություն ունեցող «Ջրաշխարհը» իր տարածքում կորած իրերի համար փոխհատուցում չի տալիս: «Մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել»,- ներողություն խնդրելու փոխարեն այսպես պատասխանեց Պողոս Պողոսյան ներկայացած փոխտնօրենը, երբ մոտեցա նրան եւ հայտնեցի, որ լողավազանի եզրին դրված հողաթափերս գողացել են: Ինչպես հետո պարզվեց, «Պողոս Պողոսյանը»,
ՆՈՐ ԱԺ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ հայտարարություններ անելու հնարավորությունից օգտվեցին գերազանցապես «Ժառանգության», ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները: Վերջիններս մասնավորապես «ցավ ու հիասթափություն» արտահայտեցին, որ մեծ օրակարգից նախօրեին քվեարկությամբ դուրս մնաց «Թիկնազորային ծառայության մասին» օրինագիծը, որը նախորդ խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Հրայր Կարապետյանն ու Վահան Հովհաննիսյանը հայտարարեցին, որ այս օրինագիծը դարձյալ են դնելու շրջանառության մեջ։ ԱԺ փոխնախագահն ասաց, թե այս խնդիրը
«Անիրազեկության հետեւանք»
Այսպես է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը մեկնաբանում ԿԸՀ-ում իրենց ներկայացուցչի որոշ հայտարարությունները: Սեպտեմբերի 10-ին «Ժառանգություն» խմբակցության նիստի ընթացքում քննարկվել է ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի հարցը: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ավելի վաղ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը մեզ հայտնել էր, թե քննարկման ընթացքում «կոռեկցիայի կբերվեն գոյություն ունեցող հարաբերությունները: ԿԸՀ-ում մեր ներկայացուցչին
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԿԵՂԾ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔԸ»
«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը չի թաքցնում, որ իրենց կուսակցությունը պատրաստ է «իշխանության հենարան կուսակցությունների հետ» վերցնել իր բաժին պատասխանատվությունը: – Վերջին շրջանում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարները իրենց ասուլիսներում ու հրապարակումներում արտահայտեցին մտքեր, որոնք տարբեր քննարկումների տեղիք տվեցին: Մասնավորապես, հնչեց մեկնաբանություն այն մասին, որ «Ազգային միաբանություն» կուսակցության սպասողական դիրքորոշումը տեղավորվում է «ով ավելի»-ի սակարկության
«ԻՄ ԴՌՆԵՐԸ ԲՈԼՈՐԻԴ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԵՆ»
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ պատասխանեց մի քանի լրատվամիջոցների հարցերին – Արդյոք ձեր կուսակցությունը եւ դուք անձամբ կպաշտպանե՞ք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նաեւ խոսակցություններ են գնում, որ դուք ոչ ֆորմալ պաշտպանում եք Լեւոն Տեր-Պետրոսյանին: – (Բարձր եւ երկար ծիծաղ) Մեկ-մեկ այնպիսի հարցեր են տալիս, որ ես ինձ վատ եմ զգում, որովհետեւ Ծառուկյանը իր ապրած կյանքում
ՀԴԿ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն
2008-ի նախագահական ընտրություններում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հնարավոր է պաշտպանի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, դա կլինի այն դեպքում, եթե Ս. Սարգսյանը նախաձեռնի գործողություններ, որոնք կերաշխավորեն կլանային համակարգի վերացումը, ազգային անվտանգության ապահովումը եւ ազգային արժեքային համակարգի վերականգնումը: Ըստ Ա. Սարգսյանի, Հայաստանին անհրաժեշտ են համակարգային
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
Անվստահելի «թրասթը» Սկիզբը՝ նախորդ համարում Եթե Օստապ Իբրահիմովիչն իր գործունեությունը շարունակեր մեր օրերում ու մեր երկրում եւ, հանգամանքների բերումով, մոտիկից շփվեր «Հայփոստի» հետ, ամենայն հավանականությամբ կասեր. «Ծանոթանալով ձեր պատմությանը, ես կորցրեցի հավատս Հայաստանի Հանրապետության լուսավոր ապագայի նկատմամբ: Մի՞թե լուսավոր ապագայի կորուսյալ հավատը 1,2 միլիոն եվրո չարժե…»: Բայց վախենամ, Իլֆի ու Պետրովի հանրահայտ հերոսը հաներ գլխարկը՝
Հիշեցին Ֆրանսիան, մոռացան Պավարոտիին
Միջմշակութային համագործակցությունը՝ ըստ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի: Երեկ ՀՀ նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար Վիգեն Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Նրանք խոսեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով կազմակերպված «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցահանդեսների շարքի մասին եւ ներկայացրին այսօր Հայաստանի պատմության թանգարանում անցկացվելիք
«Խայտառակ պատկեր»՝ դպրոցներում
ԳԹԿ-ն խոստանում է ջրի երես հանել տնօրենների եւ կրթության վարչությունների «մութ» գործերը PR ասոցիացիան եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սեպտեմբերի 8-9-ին Ծաղկաձորում կազմակերպել էին սեմինար՝ «Կրթական բարեփոխումները Հայաստանում» թեմայով: ԿԳ նախարարության փորձագետները շատ վերացական ու մշուշոտ ներկայացրին կրթության զարգացման տեսլականը, անդրադարձան հանրակրթական, հատուկ դպրոցների, բուհական համակարգի բարեփոխումներին եւ այլնին: Ի տարբերություն մյուս բանախոսների, Գնահատման ու թեստավորման
ԵՐԿՈՒ ՏԱՐԻ՝ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դատարանը «սպանեց» նկարչին Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցում 2005թ. հոկտեմբերի 1-ին ծննդաբերելիս մահացավ Կարինե Աթոյանը: Բժիշկները չկարողացան փրկել նաեւ նրա 8,5 ամսական ձեւավորված պտուղը: Քրեական գործ հարուցվեց բժիշկների՝ Յուրա Նասիբյանի, Գագիկ Մելիքյանի, Գրետա Մաճկալյանի նկատմամբ: Քրեական գործը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան ուղարկվելուց հետո պարզվեց, որ Յու. Նասիբյանին ինչ-ինչ եղանակով կարողացել են ազատել պատասխանատվությունից, իսկ մնացածին
Ջրմուղը միայն գումարի՞ տերն է
«Հայջրմուղկոյուղին» բնակիչներին ամիսներով ջուր չի տալիս, բայց պարտաճանաչ հավաքում է փողերը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում կառուցված մոտ 100 բնակարանով նոր թաղամասում ջուրը, գազն ու էլեկտրաէներգիան բնակիչներն իրենց միջոցներով են անցկացրել: Չնայած այդ հսկայական ծախսերին, նոր թաղամասի բնակիչներն ամիսներով ոռոգման եւ խմելու ջուր չեն ունենում: Բնակիչների ներկայացմամբ՝ ապրիլ ամսից մինչեւ խոր աշուն ձորում ապրող մի քանի
ՔԱՂԱՔԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԵՆ ՇԵՆԱՑՆՈՒՄ
Չնայած տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, մեր հանրապետությունում կայուն հասարակարգ է ձեւավորվում: Մեծ ֆինանսական միջոցներ են մուտք գործում Հայաստան, լուրջ ներդրումներ են կատարվում: Բավականին մեծ ծավալների է հասնում շինարարությունը, հատկապես՝ մասնավոր: Ուստի միանգամայն բնական է, որ օգտվելով ստեղծված, այսպես կոչված՝ շինարարական վիճակից, զուգահեռ լուծվեն մայրաքաղաքի համար մեծ կարեւորություն ունեցող քաղաքաշինական խնդիրներ: Քաղաքային իշխանությունները նպատակ են դրել
ՀՀԿ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Նորընտիր Ազգային ժողովի 4-րդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը: Սա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Փոփոխված Սահմանադրությամբ գլխավոր դատախազը նշանակվում է ոչ թե հանրապետության նախագահի, ինչպես մինչ այդ էր, այլ Ազգային ժողովի կողմից՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով, ընդ որում՝ միեւնույն անձը չի կարող
Շահը մանդատը չէր
Վստահեցնում է «Վիրահայերի միասնություն» կազմակերպության համանախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: – Կարծես թե վիրահայության, մասնավորապես՝ Ջավախքի խնդիրներով ավելի ակտիվ աշխատանք է կատարում Դաշնակցությունը, ի՞նչն է պատճառը, որ դուք կողմնորոշվեցիք դեպի Հանրապետական կուսակցություն: – Ես չեմ կարող այդ կարծիքը կիսել, որ առավել Դաշնակցությունն է զբաղվում, պարզապես մեր գաղափարները, մեր մոտեցումները Հանրապետական կուսակցության հետ ավելի համընկնելի են,
Խորհրդարանը «կզարգացնի տնտեսությունը»
Երեկ իր աշխատանքը սկսեց ԱԺ 4-րդ գումարման 2-րդ նստաշրջանը ԱԺ դահլիճում պատգամավորներից շատերի անփորձությունը նկատելի էր, քանի որ օրակարգի ձեւավորման հարցերի քննարկումներին նրանցից ոչ ոք չհամարձակվեց մասնակցել: Ինչպես միշտ, «հնաբնակներն» էին ակտիվ, իսկ նորեկները խելոք լսում էին: Երեկ ավանդույթը չխախտեց նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ նստաշրջանից առաջ մամուլի ասուլիս հրավիրեց՝ հատուկ նշելով, որ այս
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՎԿԱՆԵՐԻՆ ԾԵԾՈՒՄ ԵՆ
Իրավապահները Լոռու մարզի դատախազի սպանությունը բացահայտելու համար դա երեւի պարտադիր պայման են համարում: Վանաձորում շարունակվում է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի (վանաձորցիները նրան ճանաչում են նաեւ «Թարախ Աբո» մականունով) սպանության նախաքննությունը: Բայց Վանաձորում այդ քրգործի նախաքննությանն առնչվող զարգացումները վկայում են ոչ թե իրավապահների կողմից սպանության իրական բացահայտման, որքան՝ դրա իմիտացիա ստեղծելու մասին, առավել եւս, որ
«ԻՄ ԲԱՐԻ ԱՆՈՒՆԸ ԵՍ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵՄ»
Երեկ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանը, որի խափանման միջոցը փոխվեց սեպտեմբերի 6-ին: «Որեւէ բան չի փոխվել: Ընդամենը եթե սեպտեմբերի 6-ին ես քաղբանտարկյալի կարգավիճակում էի՝ այսօր ես քաղաքական հալածյալի կարգավիճակում եմ: Այդ անհեթեթ, շինծու մեղադրանքը հանված չէ»,- երեկ «Պրեսսինգ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: Նաեւ նշեց, թե որեւէ
ՕՐԻՆԱԿ ԿԾԱՌԱՅԻ՞
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը ուրբաթ օրը ԱԺ-ում բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ հորդորում էր չվնասել տեղական խոզարտադրությանը, չվախենալ խոզի ժանտախտից եւ ակտիվորեն սպառել խոզի միսը, քանի որ նախարարի հավաստմամբ` հայաստանյան խոզերը միանգամայն ուտելու կենդանիներ են: Հավանաբար ճիշտ կլինի, որ նախարարն ինքն անի առաջին քայլը եւ հրապարակավ՝ տեսախցիկների առաջ, ուտի մի քանի կտոր խոզի չալաղաջ:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնհինգերորդ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԻ – Որ էդ պարետին չեն հանելու, էլ իզուր տեղը խի՞ ենք իրա դեմ հոդված գրում,- հարցրի ես: – Պրոֆիլակտիկայի համար,- ժպտաց Աշոտը:- Ուզում ենք ցույց տանք, որ մենք էլ ենք մարդ: Ավելի ճիշտ, Դարբինյանն ուզում ա ցույց տա, որ ինքը ոչ մեկից չի վախենում: – Բայց վախենում
ԿՄԵԿՆԵՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐՈՎ
Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները ստահոդ լուրեր էին տարածում, իբր թե Հայաստանը Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ չի ներկայացրել: Դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մարզասերներին ապակողմնորոշելու անհաջող փորձեր: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան սահմանված ժամկետներում հայտերն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիա (ՖԻԼԱ) ու մեկնում է Բաքու: Սեպտեմբերի 6-ին ստացվել է
Եվ Բանն մարմին եղեւ Դ
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ Մատենադարանը սրբություն սրբոց է ամեն հայի համար, որը հոգին չի վաճառել: Այնտեղ է անթեղված մեր ոսկեղենիկ հայերենի՝ գրաբարի մոտավորապես հազարամյա մշակույթի փրկված մասը: Մեր լուսահոգի նախնիները թարգմանել են օտարներին՝ հարստացնելով մեր մշակույթի գանձարանը, եւ մատուցելով դպրոցներում՝ կրթել են ժողովրդին: Ակնհայտ է, որ լեզու սովորելը շնորհք է, եւ անկախ
ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
Անվստահելի «թրասթ» «Հայփոստում» խիստ ուշագրավ բաներ են կատարվել: Եվ կատարվում: Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի անունն այս օրերին հոլովվում է մեծածավալ չարաշահումների մասին մեկը մյուսին հաջորդող հայտարարություններում: Ընդամենը 7 օրում «Հայփոստի» տարածած պաշտոնական 4 հայտարարության մեջ հիշատակված չարաշահումներով ընկերությանը պատճառված վնասների ընդհանուր չափը հասնում է 2 միլիարդ 488 միլիոն դրամի (ընթացիկ փոխարժեքով դա համարժեք է

















































