Օրվա լրահոսը
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրում, որ կայացավ շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, առաջատար «Փյուն
«ՓՅՈՒՆԻԿԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրում, որ կայացավ շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, առաջատար «Փյունիկը» Աբովյանում պետք է հանդիպեր «Արարատի» հետ։ Ֆուտբոլասերները գիտեն, որ մնացած հանդիպումներում Սամվել Դարբինյանի սաներին բավական էր վաստակել ընդամենը մեկ միավոր, որպեսզի մրցակիցների համար անհասանելի դառնային։ Սակայն դաշտի տերերը չներկայացան օրացուցային պլանով նախատեսված խաղին եւ, առաջնության անցկացման կանոնակարգի համաձայն,
Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների որակի՝ բացթողումների եւ հայեցի ոչ լիարժեք հնչո
Պե՛տք է վերականգնել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների որակի՝ բացթողումների եւ հայեցի ոչ լիարժեք հնչող խոսքի մասին շատ է խոսվել, բայց արդյո՞ք այսօրվա բազմաթիվ հեռուստաընկերությունների ծնունդ տված նահապետ Հանրայինը չունի կամ չուներ ուսուցողական եւ բարձրարժեք հնչեղությամբ հաղորդումներ։ Ուներ, եւ դրանք եթեր էին սփռվում ոչ վաղ անցյալում։ Հեռուստատեսային «Երեւան» ստուդիայի հետ համագործակցելով, Հանրային հեռուստատեսությունը ստեղծել էր մեկ
Երգչուհի
ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Է ԲԱՑԵԼ Երգչուհի Նունե Եսայանին հանդիպեցինք վերջերս իր հիմնադրած «NN» գեղեցկության սրահում… – Նախ, ինչպես ասվում է. «Մեր ոտքը խերով լինի…»։ Ձեր այս զուսպ զգեստը կարելի՞ է կապել նոր աշխատանքի (ֆիրմայի տնօրենի) հետ։ – Ոչ, իմ ամենօրյա հագուկապը կախված է նրանից, թե ինչ տրամադրությամբ եմ արթնանում, այսինքն՝ ինչ տրամադրություն կունենամ այդ առավոտյան։ Հագնվում
Բնակարանների սեփականաշնորհումից հետո «ԺԷԿ» գաղափարն արժեզրկվեց վերջնականապես. եթե տան տերն այլեւս պե
Այ, թե երբ են օգտվում համատիրությունները Բնակարանների սեփականաշնորհումից հետո «ԺԷԿ» գաղափարն արժեզրկվեց վերջնականապես. եթե տան տերն այլեւս պետությունը չէր, այլ անհատ քաղաքացին, ապա վերջինս էլ պիտի մտածեր իր սեփականության մասին։ Բնակարաններից բացի, սակայն, կան նաեւ ընդհանուր տարածքներ՝ միջանցքներ, նկուղներ, տանիքներ, վերելակի, ջեռուցման եւ այլ պրոբլեմներ, որոնց լուծումը, բնականաբար, պիտի լիներ ընդհանուր։ Ըստ էության, հենց սա
«Առավոտին»
«ՕՐԵՆՔՈՎ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԷԻՆ «Առավոտին» տված իր հարցազրույցի ժամանակ ԱՆ զագսերի վարչության նախկին պետ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական, գեներալ-մայոր, նախկինում դատապարտված Վաղինակ Ղազարյանը ասել է, որ դիմել է հանրապետության նախագահին՝ հանիրավի դատապարտվելու եւ արդարացվելու խնդրով։ Երեկ մենք դիմեցինք արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար պրն Իշխան Նազարյանին, թե արդյոք Վ. Ղազարյանի նամակ-դիմումը տե՞ղ է հասել։ Նա պատասխանեց, որ
Երեւանցիներն ամենից շատ «թերանում» են ջրամատակարարման պարտքերը մարելու հարցում, ինչի համար սեփական ա
Ջրմուղային փիլիսոփայություն Երեւանցիներն ամենից շատ «թերանում» են ջրամատակարարման պարտքերը մարելու հարցում, ինչի համար սեփական արդարացումն ունեն: Քաղաքացիները ցանկանում են կոմունալ ծառայությունների դիմաց վճարել միայն այն չափով, որքանով դրանք մատուցվել են իրենց։ Ինչ վերաբերում է ջրի կենարար «շնորհին», ապա այն ոչ միշտ եւ ոչ բոլորին է տրվում։ «Առավոտին» դիմած Վարդաշեն թաղամասի 70-ամյա բնակիչը այն քչերից էր,
Այսպես
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այսպես է բնորոշում ԱՄՆ առողջապահական համակարգը ազատ լրագրող Լիա Քոլենբերգը։ Ըստ նրա, դրա մեղավորը հիմնականում բժշկական ապահովագրությունն է, որն օրեցօր թանկանում է։ Այդ ապահովագրության զարգացման կոպիտ սխեման հետեւյալն է։ Ամենասկզբում բուժսպասարկումը եղել է «Հիվանդ ես՝ վճարիր» սկզբունքով, այսինքն՝ մարդը վճարել է այն ժամանակ, երբ հիվանդացել է։ Հետո մասնավոր կառույցները, հաշվի առնելով
ԱՌԱՅԺՄ՝ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
ԱՌԱՅԺՄ՝ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ «Տեղական ինքնակառավարման մասին» օրինագծի լսումներին ներկա էին հանրապետության գրեթե բոլոր մարզերի, համայնքների ներկայացուցիչները։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի տեղեկացմամբ, իրենք՝ օրինագծի հեղինակները, երեք կարեւոր խնդիր են դրել. 1) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեծացում, 2) մեծացնել նաեւ այս մարմինների ֆինանսական հնարավորությունները, 3) ապակենտրոնացման ապահովում եւ միջհամայնքային միավորումների ձեւավորում։ Այսօր 901
Եվ շատ շտապ
Պահանջվում են երաշխիքներ Եվ շատ շտապ Երեկ ԼԴԿ գրասենյակում բուռն քննարկումներ էին անցկացվում «Փարիզյան սկզբունքներ» թեմայով, բնականաբար, տեղյակ չլինելով, թե ներկա իշխանությունների, ավելի ստույգ՝ Ռ. Քոչարյանի եւ Վ. Օսկանյանի համար որոնք են այդ սկզբունքները։ Արա Սահակյանն իր ելույթում կարեւորեց ԼՂՀ հիմնախնդիրը այլեւս «գաղտնի փուլից» հասարակական քննարկման առարկա դարձնելու հանգամանքը։ «Այն պետք է խառնարան դառնա», այլապես
Հայ փաստաբանների միջազգային միության հրավիրած կլոր սեղանի մասնակից
ԿԳ նախկին նախարարը խարդա՞խ է Հայ փաստաբանների միջազգային միության հրավիրած կլոր սեղանի մասնակից փաստաբան Աղասի Խուդոյանը առաջարկեց «իրերն իրենց անուններով կոչել» եւ «խարդախություն» որակեց ԿԳՆ-ի պատասխանատուների արածը, որի պատճառով առաջացել է ասպիրանտներին բանակ զորակոչելու հետ կապված խառնաշփոթը։ Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ անցած երեկվա հանդիպումը, սակայն, այդպես էլ խնդիրը չհստակեցրեց՝ լուծումը թողնելով հինգշաբթի կայանալիք ՀՀ կառավարության
Մարդու
«ԶՈՌՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՉԿԱ՛» Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդն իր առաջին նիստը երեկ պիտի նշանավորեր Ազատ Արշակյանի գործի քննարկմամբ։ Նախաձեռնողները, խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանի պնդմամբ, հիմնավորապես էին նախապատրաստվել այս քննարկմանը՝ ուսումնասիրել Ազատ Արշակյանի գործը, առանձնացրել փաստական տվյալներ, որոնք կարող էին խորհրդում ներկայացված կազմակերպություններին հնարավորություն ընձեռել ամենայն հիմնավորվածությամբ արտահայտել իրենց վերաբերմունքն այս գործի նկատմամբ։
Հայաստանի
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՁԵԶ ՉԻ ՄՈՌԱՆԱ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողներն ու իրականացնողները կոմպլեմենտարիզմին տուրք տալուն զուգահեռ պարզապես պարտավոր են նաեւ «ատամ ցույց տալ», եթե պահանջում է Հայաստանի շահը։ Թերեւս, նման մի թեթեւ փորձ արվեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից, երբ 907 բանաձեւի, փաստորեն, վերացումից հետո, անդրադառնալով խնդրին, ասաց. «Մենք հույս ունենք, որ լրացուցիչ որոշ ապահովագրական կետեր կարելի
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԲԱԴ-ՎԻՍՈՒՄ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԲԱԴ-ՎԻՍՈՒՄ Գերմանիայի Բադ-Վիս քաղաքում անցկացված շախմատի ավանդական 5-րդ միջազգային մրցաշարն ավարտվեց Հայաստանի միակ պատվիրակ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի հաղթանակով։ Ճիշտ է, եզրափակիչ տուրից հետո միանգամից չորս մասնակից վաստակեց 7,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը շնորհվեց Վ. Հակոբյանին։ Հետաքրքիր է, որ շվեյցարական մրցակարգով անցկացվող այս ներկայացուցչական մրցաշարը լուսաբանող «KC»-ի թղթակիցը նշում է,
Տոմսի արժեքը՝ լոբիով
Տոմսի արժեքը՝ լոբիով Արցախյան ազատամարտի տարիների տեւական հրետակոծություններից Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի մշակույթի պալատի շենքը «Աստծո կամոք» չտուժեց, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ պատուհաններին «նմուշի» համար անգամ ապակի չմնաց։ Հետագա տարիներին, քանի որ գյուղապետարանը միջոց չգտավ ապակեպատելու, ուստի դրանք կոլեկտիվի ուժերով կիսատ-պռատ թաղանթապատվեցին։ Պատերազմի տարիներին հրետակոծությունն անգամ չկարողացավ լռեցնել այստեղ հնչող երգն ու
Ճանաչված իրավաբանի հիշատակին
Ճանաչված իրավաբանի հիշատակին Կյանքից անժամանակ հեռացավ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ջեմմա Ռաֆայելի Մաժինյանը։ Այս օրերին լրանում է նրա ծննդյան 50-ամյակը եւ մահվան 10-ամյակը։ Ջեմմա Մաժինյանին շատերն էին ճանաչում։ Սիրելի եւ հարազատ անուն, որի համար մասնագիտությունը հոգու եւ ներքին լույսի դրոշմն էր, արտացոլման այն հայելին, որով նա քայլում էր այս երկրի
Դժվար եւ բարդ պրոցես
Դժվար եւ բարդ պրոցես Ի պատասխան 03.11.2001թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված «Հրավեր Սմբատի մոտ» հոդվածի, տեղեկացնում ենք, որ այն քննարկվել է մեզ մոտ, որի առնչությամբ հայտնում ենք մեր շնորհակալությունը այս կարեւորագույն եւ հիրավի բարդ ոլորտի հանդեպ Ձեր ոչ անտարբեր վերաբերմունքի համար։ Հիրավի, Կենտրոն սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ՄԱԿ-ի տրամադրած թիվ 45 եւ թիվ 46 ՄՕԱ
Նոյեմբերի 11-ին Ազգային օպերայի դահլիճում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնն» արվեստասեր հասարակայ
«Ազնավուրյան ակնթարթներ» Նոյեմբերի 11-ին Ազգային օպերայի դահլիճում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնն» արվեստասեր հասարակայնության դատին հանձնեց «Ազնավուրյան ակնթարթներ» հրաշալի ներկայացումը, որի բեմադրության հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը սիրված պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեւոյանն էր։ Ներկայացումը կազմված էր երկու մասից, որի առաջին մասում «Պարի եւ հոգու թատրոնը» ներկաներին նվիրեց հրաշալի պարերի մի ողջ շարք։ Առաջին
Նոյեմբերի
«Ազնավուրյան ակնթարթներ» Նոյեմբերի 11-ին Ազգային օպերայի դահլիճում Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնն» արվեստասեր հասարակայնության դատին հանձնեց «Ազնավուրյան ակնթարթներ» հրաշալի ներկայացումը, որի բեմադրության հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը սիրված պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեւոյանն էր։ Ներկայացումը կազմված էր երկու մասից, որի առաջին մասում «Պարի եւ հոգու թատրոնը» ներկաներին նվիրեց հրաշալի պարերի մի ողջ շարք։ Առաջին
Ըստ Ժենյա Խաչատրյանի «Ջավախքի հայ ժողովրդական պարերը» գրքի, հայտնի է, որ 1830 թվականի վերաբնակեցման
«ՊԱՐԸ ՊԵՏՔ Է ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼ» Ըստ Ժենյա Խաչատրյանի «Ջավախքի հայ ժողովրդական պարերը» գրքի, հայտնի է, որ 1830 թվականի վերաբնակեցման հետեւանքով էրզրումցիների մի ստվար հատվածը հաստատվել է Ախալցխայում եւ Ջավախքում, որտեղ այժմ չնչին ձեւափոխումներով պահպանվել են Էրզրումի պարարվեստի լավագույն նմուշները։ Ծնունդով ախալցխացի, արմատներով էրզրումցի, «Կարին» եւ «Ծովակ» ազգագրական համույթների գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր փորձ է
Ինչպես
«Այսպես էլ ապրում եմ» Ինչպես հայտնի է՝ ուսանողները վերջին կուրսում պրակտիկայի են գնում՝ անցած տարիների սովորածը իրագործելու համար: Օրինակ, մենք՝ ռուս բանասերներս, դպրոցներ էինք գնացել՝ ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդելու: Սակայն երբ դպրոց եկանք ու տեսանք, թե ինչ նյութեր ենք դասավանդելու, մեզանից շատերը գնահատեցին ծնողների ժամանակին տված խորհուրդները՝ «Նստի մի-երկու գիրք կարդա, բալես (կամ՝ «այ,
ՀՀ
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հրաչ Կաղինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մեկ ամսից ավելի է, ինչ քրգործ է հարուցվել Արտեմ Պողոսյանի նկատմամբ՝ քրօրի 89 հոդվածի 4-րդ մասով։ – 1999թ. հոկտեմբերին վաճառեցի Մալաթիա թաղամասում գտնվող իմ հայրական երկհարկանի սեփական տունը եւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աճուրդի կենտրոնից ցանկացա գնել Երեւանի Կորյունի փողոցի 6
Ռուսական ձեթի «մաֆիան»՝ ընդդեմ իրանականի
Տնտեսական աճին հաջորդեց գների աճը Ռուսական ձեթի «մաֆիան»՝ ընդդեմ իրանականի Վանաձորում (գուցե նաեւ՝ հանրապետության այլ վայրերում) նոյեմբեր ամսվա սկիզբը նշանավորվեց մթերքների գների աճով, ինչն առաջին հերթին իր ազդեցությունն է թողել իրանական արտադրության մթերքների վրա: Ի դեպ, իրանական բուսական յուղի գինը «մանրից» բարձրացվեց դեռեւս սեպտեմբերին, սակայն իր՝ վերջին 1 տարում չարձանագրված առավելագույն բարձրությանը հասավ նոյեմբերին: Այնքան
Ի
ԲԻԶՆԵՍՈՎ ՉԶԲԱՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ Ի մի բերելով մեծ տոնակատարությունների «օգուտները», արդեն կարելի է արձանագրել, որ եկեղեցին ու բիզնեսը մեր հինավուրց երկրում հնարավորինս սերտացան։ Ընդհուպ մինչեւ այն աստիճանի, որ հնարավոր չէ տարանջատել մեկի սահմանը մյուսից։ Պրոկտոլոգիայի ինստիտուտը մասնավորեցնելուց հետո աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ մեր Վեհափառ հայրապետը ցուցադրեց բիզնեսի ասպարեզում իր հմտությունները։ Իսկ խոսելով «մայր գումարից», «դրա տոկոսներից»,
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԻՑ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԻՑ Հայաստանի պետական եւ քաղաքական շրջանակներում գերիշխող է այն կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան ոչ մի նոր մանրամասն չավելացրեց Ղարաբաղի շուրջը կատարվող գործընթացներին: Կարծում եմ, դա այդպես չէ: Ինչ խոսք, այցը որոշ իմաստով ճանաչողական էր: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ վերջին կես տարում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք
Հավանաբար ոգեւորված քոլեջների ուսանողների հաջողությամբ՝ երեկ ՀՀ կառավարության առջեւ ցույցի էին դուրս
Ով ում է բլեֆ անում Հավանաբար ոգեւորված քոլեջների ուսանողների հաջողությամբ՝ երեկ ՀՀ կառավարության առջեւ ցույցի էին դուրս եկել մի քանի տասնյակ ասպիրանտներ, ովքեր նույնպես բողոքում էին, որ թեեւ տարկետման օրինական իրավունքին, իրենց բանակ են զորակոչում։ Զինապարտության մասին ՀՀ օրենքը միանշանակ երաշխավորում է, որ ասպիրանտուրայում սովորողները տարկետման իրավունք ունեն եւ դա տարածվում է թե՛ վճարովի, թե՛
ՍԻՄ-ը
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԻՄ-ը իր 14-րդ համագումարում գնահատական տալով իշխանություններին եւ ընդդիմությանը, զուգահեռաբար նկատեց, որ «քաղաքական ուժերը մեկուսացվեցին երկրում ընթացող գործընթացներից, ավելին, իշխանությունների կողմից նպատակաուղղված քաղաքականություն վարվեց քաղաքական ուժերի կազմալուծման առումով», արդյունքում՝ թուլացավ եւ աղքատացավ երկրի քաղաքական դաշտը։ Ըստ ՍԻՄ-ի՝ իշխանությունները գնացին ծեծված ճանապարհով, որդեգրելով «Մեր դեմ խաղ չկա» եւ՝ «Ով մեզ հետ չէ, մեզ
Այսօր
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՀԱՇՎԵԿՇՌԻ Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի 55-ամյակը Ասում են, 1998-ի փետրվարի սկզբին, երբ ավարտվում էին իշխանությունը հանձնելու-ընդունելու բանակցությունները, Տեր-Պետրոսյանը ոչ այն է խնդրեց (նա չի սիրում դա անել), այլ պարզապես հարցրեց իշխանություն վերցնողներին՝ ի՞նչ է, պատրաստվում եք Վանոյին հետապնդե՞լ: Եվ պուտչիստները, ասում են, դեմքների հատուկ անմեղ արտահայտություններով, պատասխանեցին՝ ոչ, ի՞նչ եք ասում:
ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽՇՈՒՆ ԲԱՋԻՆ՝ «ELLE»-ՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽՇՈՒՆ ԲԱՋԻՆ՝ «ELLE»-ՈՒՄ «ELLE» կանանց եւ նորաձեւության հայտնի ամսագրի ռուսալեզու տարբերակի հին համարներից մեկում կարդում ենք. «Ոչ ոքի կողմից չճանաչված երկրի արտաքին գործերի նախարար։ Լեռնային Ղարաբաղի հանրաճանաչ քաղաքական գործիչ, կին-դիվանագետ, որ պրոֆեսիոնալ հաջողությունների է հասել մի ռեգիոնում, ուր ավանդաբար ղեկավարում են տղամարդիկ։ Այս ամենը նրա մասին է»։ Եթե մինչ հոդվածին անդրադառնալը միայն լուսանկարում պատկերված
Հոկտեմբերի
Ում ավելով մաքրվեց քաղաքը Հոկտեմբերի վերջին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշումով այսուհետ Երեւանում մինչեւ 20 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու համար հողամասերի վարձակալությամբ տրամադրումը իրականացնելու են ոչ թե համայնքների ղեկավարները, այլ քաղաքապետը։ Այսինքն 20 քմ տարածքի համար էլ պետք է քաղաքապետը թույլատրի կամ հակառակը։ Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանի կարծիքով, «Հողային օրենսգրքում» որոշակի
Քրիստոնեության
ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔԻՉԻ ՊԱՐՏՔԵՐԸ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումներից անմիջապես հետո արդեն հավաստի լուրեր են պտտվում «Քրիստոնյա Հայաստան-1700» ֆոնդի՝ համերգներում ընդգրկված մշակույթի գործիչներին եւ համերգասրահներին պարտք գումարների մասին։ Մի քանիսը, որոնք չէին հերքում ֆոնդի՝ իրենց ունեցած պարտքերը, նաեւ չէին ցանկանում այդ մասին բարձրաձայն ասել։ Անհանգստությունն ակնհայտ է եւ հասկանալի. մարդիկ այդքան ծառայություններ են մատուցել, աշխատանք թափել