Օրվա լրահոսը
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՎԻ
Աշխարհի կատարողական արվեստների հոլիվուդյան ամենամյա առաջնությանը կմեկնեն ոչ միայն հայաստանցի, այլեւ արցախցի արվեստագետներ:«Առավոտը» ժամանակին տեղեկացրել է Աշխարհի կատարողական արվեստների հոլիվուդյան ամենամյա առաջնությունում հայ արվեստագետների հաջողությունների մասին: Առաջնությանը ամեն տարի մասնակցում է շուրջ 50 երկիր: Հիշեցնենք, որ Հայաստանը առաջին անգամ 2000թ. մասնակցեց 9-րդ առաջնությանը, որտեղ թոփ մոդել Արտակ Բաղդասարյանը շահեց գրան պրի եւ ոսկե մեդալ (նա
Երբեմն բանտում լինելն ազատությունից ապահով է
Խոսքը, մասնավորապես, հանցագործ աշխարհի ներկայացուցիչների մասին է Փետրվարի 15-ին «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Այս սպանության առնչությամբ նախօրեին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը, որից պարզ էր դառնում, որ սպանության մեջ մեղադրվող եւ այսօր հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Վարդան Զավենի Գեւորգյանը՝ ծն. 1973թ.,
ՋԱԶԱՅԻՆ-ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՔՈԼԵՋԸ «SOS» Է ՀՆՉԵՑՆՈՒՄ
2005-ի օգոստոսից Երեւանի ջազային-էստրադային պետական քոլեջի շենքը հոսանքազրկված է Քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի հավաստմամբ՝ հոսանք ունենում են միայն այն օրերին, երբ իրենց դահլիճում անցկացվում է «Ընտանեկան լոտոյի» հերթական խաղարկությունը: Փաստորեն, եթե մշակույթի նախարարությունը քոլեջի դահլիճը վարձակալությամբ չտար լոտոյի գրասենյակին, մինչեւ այսօր այս կրթօջախում լույսի երես չէին էլ տեսնի: «Չնայած հոսանքի բացակայությանը՝ դասերը չենք դադարեցրել, բայց
«Ասպարեզը»՝ ընդդեմ գյուղապետերի
Շիրակի մարզի գյուղապետերից շատերը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից անտեղյակ էին Շիրակի մարզի մի շարք գյուղապետեր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին չէին տրամադրել 2005-2006-ի ավագանու որոշումներն ու 2005-ի հաստատված բյուջեի մասին տեղեկատվությունը: Գյուղապետերի գերակշռող մասը հարկ չէր համարել տալ այդ տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «մենք էդքան պարապ չենք, որ անլուրջ գործերի հետեւից ընկնենք»: Գործի լրջությունը
ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՋԱՐԴԸ ՍԿՍՎԵԼ Է
Այգիների բնակիչներից ոմանք արդեն տեղահան են եղել, մնացածն էլ որոշել է պայքարել, ընդհուպ՝ ինքնահրկիզվել: Արդեն 5 օր է՝ Դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակիցները (ԴԱՀԿ) սկսել են անխնա ոչնչացնել «Նոյ» թաղամասում գտնվող Դալմայի այգիները: Երեկ մեր այցելության պահին էլ տրակտորները եւ ԴԱՀԿ-ի վարձած բանվորները հողին էին հավասարեցնում այգիների պտղատու ծառերն ու տնկիները: Եվ որքան էլ այգու
ԱԺ-Ն ԻՐ ԵԹԵՐՆ Է ՈՒԶՈՒՄ
Երեկ Ազգային ժողովի նախագահի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին չէին մասնակցում միայն «Ժողպատգամավոր» եւ «Գործարար» խմբերի, նաեւ ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Շուրջ կես ժամ տեւած քննարկումից հետո «Առավոտի» խնդրանքով ներկայացնելով, թե ինչ պայմանավորվածության են հանգել Սահմանադրական դատարանի փետրվարի 16-ի որոշման կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց. «ՍԴ որոշումը բացարձակապե՛ս չի խոչընդոտում ԱԺ ղեկավարության, խմբակցությունների եւ Հանրային
Շտայնմայերն օրիգինալ չէր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ Երեւանում ավարտեց իր տարածաշրջանային այցն ու դրա արդյունքներով ասուլիս տվեց: Մինչ այդ Շտայնմայերը եղել էր Թբիլիսիում եւ Բաքվում, ուստի սպասվում էր, որ նրա հարավկովկասյան ուղեւորության երեւանյան ամփոփումը քիչ թե շատ հետաքրքիր կլինի: Սակայն Գերմանիայի արտգործնախարարը կարծես թե չարդարացրեց ասուլիսին անսովոր առատ թվով ներկա լրագրողների հույսերը՝ հնչեցնելով միանգամայն կանխատեսելի դիրքորոշումներ եւ
Առնետավազք. արար երկրորդ
Գագիկ Մխեյանը նո՞ւյնպես երգելու է՝ «ադամանդ» դառնալու հեռանկարով Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի անդամ եղած ժամանակ ԱԺ սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը «Առավոտին» պաշտոնապես տեղեկացրեց, որ ինքը հեռացել է ՕԵԿ-ից: Պրն Մխեյանը այլ մանրամասներ չհավելեց, եւ մեր հարցերին՝ ինչո՞ւ է հեռացել, ի՞նչ տարաձայնություններ կային իր եւ
«ՇԱՏ ՀԶՈՐ ԱԿՑԻԱ»
Նախօրեին Հայկ Բաբուխանյանի խոստացած «շատ հզոր ակցիան» փաստորեն ՍԻՄ կենտրոնական գրասենյակից հեռանալն էր, որ ԴԱՀԿ-ն ստիպված լինի կոտրել դատարկ մնացած տարածքի դռան փականները: ՍԻՄ քաղաքական հանձնախմբի ղեկավար եւ «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը երեկ հաստատեց մեր այս ենթադրությունը. «Այո, հենց դա էր: Խմբագրակազմը եւ կուսակցության աշխատակազմը դիմել են գործադուլի»: «Իրավունքին» դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ՝ ներկայացնենք,
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ» ԲԱՑԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՍԵԶՈՆԸ
Երեկվա հանրահավաքն անցավ «Տեր լինենք մեր երկրին» կարգախոսով Երեկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական միավորումը «Ազատության» հրապարակում հանրահավաք էր հրավիրել՝ հայտարարելու, որ խորհրդանշական այդ օրվանից՝ 1988 թ. Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից ի վեր հայ ժողովրդի համար տակավին անհասանելի են մնում այն բարձրագույն արժեքները, որոնցով նա առաջնորդվել էր ազատ ու անկախ Հայաստան ստեղծելու, արցախահայության համար ամուր հենարան դառնալու ճանապարհին: «19
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ» ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԻՐԱՐ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՑԵԼ
Երեկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին տարբեր կուսակցություններ նաեւ «Այլընտրանք» նախաձեռնության շրջանակներից դուրս՝ «Նոր ժամանակները», «Հանրապետությունը», ավարտվեց երթով դեպի Ռադիոտուն, որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Երթի մասնակիցները պահանջում էին ապահովել խոսքի ազատություն ոչ միայն իշխանամետ ուժերի, այլեւ ընդդիմության եւ մասնավորապես` «Այլընտրանքի» համար եւ մտադիր էին նույն պահանջով նամակ փոխանցել Հանրային հեռուստառադիոընկերության
ԽՈՅ 21.03-20.04: Օրը պիտանի է ցանկացած գործնական ակտիվության համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Առկա տարաձայնությունները կարգավորեք խաղաղությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հոգեւոր առումով օրը բավականին լարված կանցնի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ուշադիր ուսումնասիրեք ձեր հավանական գործընկերների վարքագիծը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ձեր առջեւ նոր հեռանկարներ կարող են բացվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ֆինանսական խնդիրները հեշտ կլուծվեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Այսօր կարող եք լուրջ ազդեցություն ունենալ
ՀՍԿԱՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ՝ ՄՈՐԵԼԻԱՅՈՒՄ
Մեքսիկայի Մորելիա քաղաքում՝ շախմատային աշխարհի ամենամյա խոշորագույն մրցաշարերից մեկում՝ «Լինարեսի մրցաշարում», իրենց հարաբերություններն են որոշում ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները՝ հայաստանցի Լեւոն Արոնյանը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, հունգարացի Պետեր Լեկոն, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, նորվեգացի Մագնուս Կարլսենը: «Լինարեսի մրցաշարը», որը թվով 26-րդն է, կազմակերպիչների մտահղացմամբ 2-րդ անգամ
Հաջողակ գիրք՝ «չարագուշակ» մթնոլորտի մասին
Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը՝ ֆրանսերեն, միաժամանակ լույս է տեսել Ֆրանսիայում եւ Կանադայում: Գրքի թարգմանիչն է Դենի Դոնիկյանը: Հեղինակի ձեւակերպմամբ, հայաստանցի գրողի հաջողությունը այս իմաստով արկած է եւ ավելի շատ կախված թարգմանչի անձնազոհությունից, որովհետեւ Հայաստանը պատուհան չունի դեպի Եվրոպա՝ չկան գրախոսներ, որպեսզի կարդան ու ներկայացնեն եղած գրականությունը, թարգմանիչներին վճարեն ու համագործակցեն դրսի հրատարակչությունների հետ: «Ինչ վերաբերում
«ՌՈՒՍԱՄԵՏ ՆԱԽԱԳԻԾԸ» ՏԱՊԱԼՎԵՑ
Արա Աբրահամյանը կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ Մեզանում սովորաբար նախընտրական դաշինք կազմելու հակված են լինում հիմնականում քաղաքական, ֆինանսական եւ այլ տեսակի ռեսուրսների սակավություն ունեցող կուսակցությունները: Ավելի հզորները չնայած, որպես կանոն, չեն բացառում դաշինքով հանդես գալու հնարավորությունը, բայց առանձնապես ոգեւորված չլինելով այդ գաղափարով, ի վերջո, ինչպես ցույց է տալիս փորձը, միայնակ են գնում ընտրությունների: Թեեւ խորհրդարանական
ԵՊՀ նորակառույց մասնաշենքը քանդվում է
Ձնհալից վերջինիս «եվրոպական» տանիքը վնասվել է ԵՊՀ նոր մասնաշենքը, որը նույն բուհի տնտեսագիտական ֆակուլտետի մոտակայքում է, դեռ մեկ տարի է շահագործվում, սակայն արդեն նորոգման կարիք ունի: Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ ԵՊՀ բանասիրական եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետներում սովորող ուսանողներից՝ այն մասին, որ ձնհալի օրերին տանիքից հոսող ջուրը շենքի երրորդ հարկի մի շարք լսարանների առաստաղները ապականել
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐ
Ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը – Ձեր կազմակերպությունը շփվում է այն մարդկանց հետ, որոնց իրավունքները ոտնահարվում են: Եվ այդ շփումների շրջանակները դուրս են գալիս թե Վանաձորի եւ թե մարզի սահմանագծից: Համակարծի՞ք եք այն մտքին, թե մարզերում մարդու իրավունքներն ավելի շատ են ոտնահարվում, քան մայրաքաղաքում: – Ոչ, համամիտ չեմ: Այդ առումով
«Վագրերի» հաշվետվությունը
Հայաստանի տնտեսական բլոկի պատասխանատուներն արտասահմանյան իրենց գործընկերների ու բիզնեսմենների մոտ ահագին գլուխ գովեցին: Փետրվարի 16-19-ը հայաստանյան գործարարների նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Կամուրջ 2007» 4-րդ միջազգային ֆորումը: Ֆորումի թեման էր՝ «Տնտեսական ինտեգրացիան գլոբալիզացման պայմաններում»: Փաստորեն, տարածաշրջանի մյուս երկրների նավթամուղների ու երկաթգծերի կառուցման եւ նախագծման ակտիվ եւ գործնական քայլերի ֆոնին հայաստանցի պաշտոնյաներն ու գործարարներն առայժմ հակադրելու մի կոնկրետ
ԿՄՆԱՆ ԱՆՕԹԵՎԱ՞Ն
Տարիներով սպասված շենքի վերանորոգումը բնակիչներին խուճապի մեջ է գցել Մոտ մեկ ամիս է՝ Շենգավիթ համայնքում գտնվող Չեխովի փողոցի թիվ 24 շենքի բնակիչները տագնապի մեջ են: Նրանք մտավախություն ունեն, որ կմնան անօթեւան: Բանն այն է, որ հունվարի վերջին տասնօրյակի ցրտաշունչ մի օր երկու շինարարներ եկել են, ուսումնասիրել շենքի ու բնակարանների վիճակն ու տեղեկացրել, որ «պետք է
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է
Մայիսի 12-ին ՀՀ-ում անցկացվելիք ԱԺ ընտրությունները երկրում ժողովրդավարական առաջընթացի կարեւոր ցուցիչ են լինելու: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցում, որում ամփոփված են հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 2-ը կազմակերպության իրականացրած Կարիքների գնահատման առաքելության արդյունքները: Կազմակերպությունը ընդգծում է, որ 2003 թ. ՀՀ-ում անցկացված նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղ գտած
ՍԻՄ-ի 18-րդ համագումարն էլ չեղյալ համարեցին
Ի նշան բողոքի եւ հաշվի առնելով հնչած սպառնալիքները՝ այսօր լույս չի տեսնելու «Իրավունք» թերթը: Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը Դատական ակտերի հարկադիր ծառայության խնդրանքով երեկ պարզաբանել է իր վճիռը՝ 17-րդ համաժողովի արդյունքները չեղյալ հայտարարելու մասին: Ըստ այդմ՝ վճիռն ի կատար ածելու համար նախ պիտի վերականգնվեր մինչեւ 17-րդ համաժողովը գործող ՍԻՄ նախագահությունը: Հայկ Բաբուխանյանը երեկ հրավիրած
ՍԴ-Ն ՊԵՏՔ Է ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵՐ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը թերի է համարում ՍԴ-ի փետրվարի 16-ի որոշումը, որով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվեցին ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնք վերաբերում են խորհրդարանի նիստերի հեռարձակմանն ու «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարին: – Քաղաքական պայմանավորվածություն կար, թե մինչ այս գումարման խորհրդարանի գործունեության ավարտը՝ չպիտի անդրադառնային լուսաբանմանն առնչվող այդ դրույթներին: ԱԺ-ի հետ համաձայնեցվա՞ծ էր այն, որ այս
«ՄԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Շաբաթ օրը կայացած ՀԺԿ համագումարում այս տրամադրությունն էր տիրում Կուսակցության 6-րդ համագումարում, ինչպես «Հոկտեմբերի 27-ից» հետո բոլոր նախորդ համագումարների ժամանակ, նախագահության գլխավերեւում տեղադրված էր Կարեն Դեմիրճյանի մեծադիր լուսանկարը: ՀԺԿ-ն իր համագումարին չէր հրավիրել ոչ ընդդիմադիր գործընկերների, ոչ էլ իշխող կուսակցությունների: Միակ «օտարները» Երեւանի կենտրոնի տուժածներն էին, ովքեր եկել էին ողջունելու համագումարը, քանի որ, իրենց ասելով,
ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԿՏԱՆ
Հայկ Բաբուխանյանի ղեկավարությամբ գործող ՍԻՄ մարմինները եւ 40-ից ավելի տարածքային կառույցները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով ՀՀ վերաքննիչ դատարանի վճռի փետրվարի 19-ի պարզաբանումը գնահատել են իբրեւ բազմակուսակցության սկզբունքի վերջ. «Կատարվածը ոչ այլ ինչ է, քան բազմակուսակցականության եւ խոսքի ազատության սկզբունքների իսպառ ոչնչացման ու տոտալիտար կառավարմանն անցնելու միջոց: Կատարվածն այլեւս բացառում է օրինական խորհրդարանական ընտրությունների
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ ութերորդ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ – Ի՞նչ ընդունելության քննություն, ա՛յ Արմո,- զարմացավ Ռոլանդը.- կարող ա՞ դու էլ ես էդ ամեն ինչը լուրջ ընդունել: – Այսինքն, էսքան վախտ էդ մարդկանց ձեռ էի՞նք առնում,- ասացի ես: – Ես ձեռ չեմ առել,- ասաց Լեոնիդը.- ես ինչ որ ասել եմ՝ միանգամայն լուրջ
ՄԻՆԱՍՅԱՆՆ ՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» ավանդական միջազգային վեցերորդ մրցաշարը: Երկրորդ տուրում ուժեղագույնների «A1» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստերներից կրկին գերազանց հանդես եկավ Արտաշես Մինասյանը: Նա սպիտակներով հաղթեց Վիորել Բոլոգանին եւ 2,0 միավորով (100 տոկոսանոց արդյունք) Ալեքսանդր Արեշչենկոյի (Ուկրաինա), Բորկի Պրեդոեւիչի (Բոսնիա եւ Հերցեգովինա), Սուրիա Շեհար Գանգուլիի (Հնդկաստան), Ստանիսլավ Նովիկովի, Եվգենի Տոմաշեւսկու
ՀՆԴԿԱՍՏԱՆ: ՈՍՏՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
Անհրաժեշտ ներածություն Հնդկաստան ճանապարհվելու ցանկությունը նույնքան հին է, ինչքան վաղեմի է այդ երկրի անունը: Մղումները տարբեր են եղել՝ երկիրը «հայտնագործելու» փառասիրությունից ու նրա համեմունքներով հարստանալու «պարզ» շահամոլությունից մինչեւ քսաներորդ դարի երկրորդ կեսին եվրոպացիներին գրավող հիմնական «ապրանքանիշը», «բրենդը»՝ աշխարհի հինդուական ու բուդդայական ընկալումը, որի քարոզիչների շարքը գլխավորեց «Բիթլզը»: Ժամանակի ընթացքում հետաքրքրությունների նյութը փոխվում է, բայց հազիվ
Ապօրինի կառույց՝ հարեւանի հաշվին
ԴԱՀԿ-ն վերաքննիչի վճիռը չի կատարում Օրերս մեծ դժվարությամբ Իջեւանից «Առավոտի» խմբագրություն էր եկել 82-ամյա Վլադիմիր Գուլակյանը: Նրա պատմելով, արդեն քանի տարի է՝ ինքն իր տնից «գլուխն առած» փախել է եւ ապրում է վարձով: Բանն այն է, որ Հայրենական պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Վլադիմիր Գուլակյանի նախկին հարեւան Գրիշա Բեգլարյանը բաղնիք-զուգարան կառուցելու համար ապօրինի զավթել է
ԱՌԵՎՏՐԱԿԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ
Գյումրիի շուկայի փակումը սպառնում է 250-300 ընտանիքի սոված թողնել Չորս օր առաջ Գյումրիի կենտրոնական շուկայի Սուսաննա անունով առեւտրականներից մեկը փորձել է բենզինը լցնել իր վրա ու վառել: Նա 3 անչափահաս երեխա ունի եւ շուկայի մյուս վաճառականների պատմելով՝ «պարտքերի մեջ թաղված է»: Այդ օրը Դատական ակտերի հարկադիր կատարողները պետք է գնային շուկա ու բոլոր առեւտրականներին վտարեին:
Սուրճի շուկան «մաֆիայի» ձեռքում է
Այդ է պատճառը, որ Հայաստանում սուրճի գները բարձրացել են Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանյան շուկայում սուրճի գները մոտ 30%-ով բարձրացել են: Սա «Առավոտին» հաստատեցին նաեւ սուրճի մանրածախ վաճառակետերում: «Եթե առաջ ես «Ռոբուստա» տեսակի սուրճի 1 կգ-ն գնում էի 1500 դրամով, վաճառում 2000-ով, ինձ մնում էր 500 դրամ, ինչը բավարար էր, հիմա նույն սուրճն առնում եմ


















































