Օրվա լրահոսը
Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ երկու քաղաքացի «Բրիտանական ավիաուղիների» Երեւան-Լոնդոն չվերթով, անօրինական
Եվս երկուսը թռան Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ երկու քաղաքացի «Բրիտանական ավիաուղիների» Երեւան-Լոնդոն չվերթով, անօրինական ճանապարհով, հեռացել են Հայաստանի Հանրապետությունից։ Մինչեւ օրվա վերջ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը, «Բրիտանական ավիաուղիների» երեւանյան ղեկավարությունը, նաեւ ԱԱ նախարարությունը տեղեկությունը ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում։ Օրվա վերջում ստացվեց ԱԳ նախարարության հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում է. «Ս/թ հունիսի 14-ի «Բրիթիշ Էյըրվեյզ» ավիաընկերության
ԱԺ խումբ-խմբակցություններին է հանձնված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանի գրավոր հաղորդումը՝ ԱԺ-ի Էներգ
«ՄԱԶՈՒԹԻ ԳՈՐԾԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱԺ խումբ-խմբակցություններին է հանձնված ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանի գրավոր հաղորդումը՝ ԱԺ-ի Էներգետիկ ժամանակավոր հանձնաժողովի հայտնաբերած փաստերի հիման վրա դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ։ 1992-96 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էներգիայի ծավալների օգտագործման, նաեւ՝ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն իր հաշվետվությունը դատախազություն էր ուղարկել 2000 թ. հունիսի 21-ին, իսկ
Պարզվեց, որ ոչ միայն ֆիզիկոսները կարող են զբաղվել իրավաբանությամբ, այլ նաեւ իրավաբանները՝ ֆիզիկայով։
Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել Պարզվեց, որ ոչ միայն ֆիզիկոսները կարող են զբաղվել իրավաբանությամբ, այլ նաեւ իրավաբանները՝ ֆիզիկայով։ Այսպիսի մի արտառոց դեպքի հանդիպեցինք վերջերս։ Ընդ որում՝ հանկարծակի։ «Այսօր փոքր-ինչ յուրահատուկ օր է»,- ասաց հունիսի 13-ին՝ գարնանային նստաշրջանի վերջին օրն ԱԺ նիստը նախագահող Տիգրան Թորոսյանը՝ սկիզբ դնելով մի սյուրռեալիստական բանավեճի, որի գագաթնակետն Արշակ Սադոյանի գոռոցն
Մուշեղ Սաղաթելյանը 1991-92-ին ՆԳՆ թիվ 1 մեկուսարանի պետն էր։ 1994-ի հոկտեմբերից մինչեւ 2000 թ. ապրիլ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ Մուշեղ Սաղաթելյանը 1991-92-ին ՆԳՆ թիվ 1 մեկուսարանի պետն էր։ 1994-ի հոկտեմբերից մինչեւ 2000 թ. ապրիլը գլխավորել է ՆԳՆ ՈՒԱՀ-ների վրա հսկողություն իրականացնող կամ, ժողովրդական անվանումով՝ գաղութների վարչությունը։ -Ինչպե՞ս եք գնահատում այն իրողությունը, որ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը փաստորեն խոստովանեց, թե իր ենթակայության Նուբարաշենի քննչական մեկուսարանում կարգուկանոն ապահովելը բարդ խնդիր է։ –
Դեռեւս 1997 թվականին ռուս փորձագետ Մ.Մարկովն իր «Ահաբեկչությունն իբրեւ գլոբալ վտանգ եւ համաշխարհային
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵ՞Ր Դեռեւս 1997 թվականին ռուս փորձագետ Մ.Մարկովն իր «Ահաբեկչությունն իբրեւ գլոբալ վտանգ եւ համաշխարհային քաղաքականության գործիք» աշխատության մեջ շեշտել է, թե քաղաքակրթությանը սպառնացող ահաբեկչությունը արդի տեխնոլոգիական զարգացման պայմաններում էական համալրում է ունեցել՝ մասնավորապես, ի դեմս ԶԼՄ-ների։ Մ.Մարկովի համոզմամբ, առանձին ԶԼՄ-ները՝ կատարված ահաբեկչության նկատմամբ իրենց վերաբերմունքով եւ մեկնաբանություններով, ոչ այլ ինչ են, քան ահաբեկչության ուղեկից
Շախմատի Եվրոպայի 2-րդ անհատական առաջնության նախավերջին՝ 12-րդ տուրում առաջատարները հանդիպեցին միմյան
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ Շախմատի Եվրոպայի 2-րդ անհատական առաջնության նախավերջին՝ 12-րդ տուրում առաջատարները հանդիպեցին միմյանց հետ։ Լյուկ վան Վելլին ու Յուդիթ Պոլգարը, Ռաֆայել Վահանյանն ու Աշոտ Անաստասյանը, Սերգեյ Տիվյակովն ու Գեորգի Տիմոշենկոն բաժանեցին միավորը։ Իսկ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովն ու իսրայելցի Էմիլ Սուտովսկին պարտության մատնեցին համապատասխանաբար Վադիմ Միլովին եւ Կոնստանտին Սակաեւին ու, վաստակելով 9-ական միավոր, միասին
Այսօր ԳՄ-ում կայացավ 6 երիտասարդ գրողների նոր գրքերի շնորհանդեսը։
ԱՌԱՋՆԵԿ ԳՐՔԵՐ Այսօր ԳՄ-ում կայացավ 6 երիտասարդ գրողների նոր գրքերի շնորհանդեսը։ Արա Նազարեթյանի, Հարութ Կբեյանի, Արփի Ոսկանյանի, Ազնիվ Սահակյանի, Գայանե Բաբայանի ու Նարինե Ավետյանի գրական տաղանդը գնահատելով, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ միության անդամների 40-50%-ը կենսաթոշակային տարիքի ստեղծագործողներ են եւ «թարմ արյուն, թարմ ուժեր ներարկելու խնդիր կա»։ Լ. Անանյանը կարեւորեց, որ գրքերը հրատարակվել են
Անկախ պետականություն ընդունած մյուս երկրների պես Հայաստանն էլ իր ստեղծման առաջին տարիներին ձեւավորեց
Գանձերի դարան Անկախ պետականություն ընդունած մյուս երկրների պես Հայաստանն էլ իր ստեղծման առաջին տարիներին ձեւավորեց թանկարժեք մետաղների ու քարերի պետական գանձարան, ուր մինչեւ այժմ էլ կենտրոնացվում է տարբեր ճանապարհներով ձեռք բերվող պետական հարստությունը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող թանկարժեք մետաղների ու քարերի գանձարանը համալրվում է պետական գնումների, իրազուրկ ճանաչված կամ ժառանգության կարգով պետությանն անցած,
Երեկ երեկոյան արտասովոր աշխույժ ու մարդաշատ էր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը։
ՀԱՆՃԱՐԵՂ ԴԱ ՎԻՆՉԻՆ` ՏԻԿՆԻԿԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ Երեկ երեկոյան արտասովոր աշխույժ ու մարդաշատ էր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, ու շատերն այդպես էլ մնացին կանգնած։ Սակայն ոչ ոտքի վրա ներկայացում դիտելու անհարմարությունը, ոչ 2-2,5 տարեկան մի պստլիկի չդադարող լացը չխանգարեցին ներկաներին՝ ըմբոշխնելու Լեոնարդո դա Վինչիի փոքրիկ հեքիաթների խորն ու զուլալ էությունը։
«Ասողիկ» հրատարակչությունը 1000 օրինակ տպաքանակով լույս է ընծայել «Նորբայազետցիներ» ծավալուն ժողոված
Տեղեկատո՞ւ, թե՞ բողոքի գիրք «Ասողիկ» հրատարակչությունը 1000 օրինակ տպաքանակով լույս է ընծայել «Նորբայազետցիներ» ծավալուն ժողովածուն, ուր ամփոփված են 455 նշանավոր եւ արժանավոր զավակներին նվիրված տվյալներ։ Խմբագրական-հրատարակչական բազմամարդ խումբը, անշուշտ, մեծ աշխատանք է կատարել, բայց, նկատի ունենալով գրքի վերահրատարակման անհրաժեշտությունը, ներկայացնում ենք միայն մեր դիտողություններն ու առաջարկությունները։ Գրքում աչքի զարնողը գործիչների լուսանկարների եւ կենսագրությունների արանքում տեղ
Համաձայն ՀՀ քրդատի, խափանման միջոցների շարքին է դասվում գրավը, որը ի մասնավորի կիրառվում է ոչ մեծ եւ
Կալանք եւ գրավ Համաձայն ՀՀ քրդատի, խափանման միջոցների շարքին է դասվում գրավը, որը ի մասնավորի կիրառվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում՝ դրամի կամ այլ արժեքների դատարանի դեպոզիտ ներդրմամբ: Գրավի ինստիտուտը սակայն Հայաստանում իսպառ մոռացության է մատնված, չի կիրառվում՝ տեղիք տալով տարաբնույթ մեկնաբանությունների, քանի որ գործող քրեական օրենսգիրքը չի որոշակիացնում ու հստակորեն չի
Ինչո՞ւ սկսեց խոսել ՊԱԿ-ի հետ իր շփումների մասին
«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությունը, իմ կարծիքով, ամենածանրն էր բոլոր մնացած դատաքննություններից, որ սկսվել է այս տարվա փետրվարի 15-ից։ Այն սկսվեց հոգեբան Ս. Ամիրյանի խնդրանքով։ Հոգեբանը տեղեկացրեց, որ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունն է նշանակվել երեկ եւ խնդրեց բացակայել։ Փաստաբան Մարինա Ջանոյանը հիմնավոր համարեց հոգեբանի խնդրանքը եւ միջնորդեց հարգել այն։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շարունակեց հարցեր տալ ամբաստանյալ
Երեկ տեղի ունեցավ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության թողարկած «Ներդրումները Հայաստանում. տնտեսակ
«ԵԹԵ ԲԱՐԵՀԱՃԵՆ ԿԱՐԴԱԼ» Երեկ տեղի ունեցավ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության թողարկած «Ներդրումները Հայաստանում. տնտեսական աճի գրավական» գրքի շնորհանդեսը։ «Գիրքը ներդրումային բնագավառների ոլորտում մեր կատարած վերլուծությունների արդյունքների ամփոփումն է։ Մենք փորձել ենք վերլուծել, թե 10 տարիների ընթացքում ինչ է կատարվել ներդրումային շուկայում եւ գրքում փնտրվում են ուղիներ, թե ինչպես անել, որ ներդրումները ծառայեն Հայաստանի տնտեսական աճին»,-
Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ համաժողով «Եվրասիական տնտեսական համագործակցություն
Բյուջեն չպետք է «հումքով» լցնել Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ համաժողով «Եվրասիական տնտեսական համագործակցություն. իրավիճակը եւ հեռանկարը (Հայաստանը, որպես կամուրջ ԱՊՀ, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ ապրանքների ծառայությունների եւ հաղորդակցման ուղիների տարանցման գործում)» թեմայով։ Համաժողովին մասնակցում էին Ապրանքարտադրողների միջազգային միության, ՀՀ կառավարության եւ Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության ներկայացուցիչներ։ Համաժողովի գլխավոր հյուրը ՌԴ
Կամ մի զարկով՝ 2 նապաստակ
«ԿԵՍՍԱՐԻՆԸ՝ ԿԵՍԱՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ» Կամ մի զարկով՝ 2 նապաստակ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ խնայողական ավանդների խնդրի լուծման ամենալավ առիթն արդեն բաց ենք թողել։ Իսկ առիթը, ըստ նախարարի, սեփականաշնորհումն էր։ Պարզվում է, սակայն, որ ըստ անկախ տնտեսագետների, այդ առիթն ամենեւին էլ բաց թողնված չէ եւ դեռեւս հնարավորություն կա
Երեկ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը եւ Ճապոնիայի դեսպանատան տնտեսագիտական բաժնի պետ-նախարար Կենտիտի Ս
ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ… ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ Երեկ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը եւ Ճապոնիայի դեսպանատան տնտեսագիտական բաժնի պետ-նախարար Կենտիտի Սուգանուման ստորագրեցին 400 մլն իենի պայմանագիր (մոտավորապես 3,5 մլն դոլար)։ Զավեն Գեւորգյանն ասաց, որ Հայաստան է ուղարկվելու ոչ թե գումարը, այլ այդ գումարի սահմաններում գնվելու են պարարտանյութեր, տրակտորներ եւ ուղարկվելու Հայաստան։ Պրն Գեւորգյանն ասաց նաեւ, որ իրենց խնդրանքով ուղարկվելիք
Իսկ ո՞վ է պաշտպանելու ՆԳՆ մեկուսարանում պահվող մյուս ամբաստանյալների շահերն ու անվտանգությունը
Օրենսդիրներին մտահոգում է Նաիրիի անվտանգությունը Իսկ ո՞վ է պաշտպանելու ՆԳՆ մեկուսարանում պահվող մյուս ամբաստանյալների շահերն ու անվտանգությունը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պահպանությունն իրականացնող իրավապահների գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վերջին մի քանի նիստերի քննարկման առարկան գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ քննչական մեկուսարան տեղափոխելն է։ Այդ բուռն քննարկումները երբեմն զավեշտի են
«Սեփականաշնորհված» հարցազրույց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
«ԶԱՊԻ» ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ «ՄԵՐՍԵԴԵՍ» ՉԻ ՆՈՐՈԳՎԻ «Սեփականաշնորհված» հարցազրույց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երկրի նախագահը երեկ վարում էր կառավարության նիստը։ Դահլիճից դուրս գալուն պես լրագրողները շրջապատեցին նախագահին։ Նրան ուղղված առաջին հարցը թերեւս անորոշ եւ կցկտուր հնչեց՝ ինչ-որ մեկն ուզում էր իմանալ նախագահի կարծիքը «Միասնություն» դաշինքի մասին։ Նախագահն ուզում էր խոսել միայն կառավարության նիստի մասին. «Ուշադրությունս բեւեռացված է
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնվել է հերթական ընդդիմադիր շրջափ
ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ԴԱՐՁՅԱԼ ՓՈԽՎԵՑ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնվել է հերթական ընդդիմադիր շրջափուլում։ Երեկ խորհրդարանական վերջին ճեպազրույցներում նա լրագրողներին ազդարարեց, թե շուրջ 45 հազար աշխատատեղ ենք կորցրել։ Գարնանը 40 հազար աշխատատեղ բացելու նախագահի խոստմանը տրամագծորեն հակառակ այս պնդումը պրն Գեղամյանը հիմնավորեց այսպես. «Վերջին կես տարում շուրջ 7500 փոքր եւ միջին ՍՊԸ-ներ են դադարեցրել իրենց
Իրեն կալանավորելու առնչությամբ ԱԺ ամբիոնից մենախոսելուց հետո առաջին անգամ երեկ «Հոկտեմբերի 27»-ի գոր
«ԱՅ, ՍԵՆՑ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԽՈՍԵՄ՝ ԵՐԲ ՈՐ ՉԵՔ ՍՊԱՍԻ» Իրեն կալանավորելու առնչությամբ ԱԺ ամբիոնից մենախոսելուց հետո առաջին անգամ երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը հրապարակավ ելույթ ունեցավ։ Քանի որ Մուշեղ Մովսիսյանն ինքը ե՛ւ ԱԱՆ-ի, ե՛ւ Նուբարաշենի մեկուսարաններում էր պահվել, «Առավոտը» խնդրեց նրան, այսպես ասած, պատմահամեմատական վերլուծությամբ, բանիմացորեն կշռել այդ երկու հաստատությունների թեր
Երեկ Ազգային համաձայնության ճակատի արտոնված հանրահավաքում
Վիճակը շտկելու միակ միջոցը Երեկ Ազգային համաձայնության ճակատի արտոնված հանրահավաքում բոլոր բանախոսների ելույթի ամփոփումը նախագահի հրաժարականի պահանջն էր։ Հռետորներից մեկը դիմեց Ռ.Քոչարյանին՝ հետեւել իր նախորդի օրինակին՝ քաջություն ու խոհեմություն դրսեւորել եւ հրաժարական տալ։ Նաեւ կոչ արվեց օրենսդիրներին՝ նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսել։ Հանրահավաքն ամփոփեց Աշոտ Մանուչարյանը: Նա խոսեց ե՛ւ ԼՂՀ հիմնահարցի լուծման իշխանությունների տարբերակի վտանգավորության, ե՛ւ
ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ
ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԵՐԳ Վերջերս Առնո Բաբաջանյանի անունը կրող երաժշտական մանկավարժական ուսումնարանում հանդիսավորությամբ նշվեց տաղանդավոր կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակը։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանն էր եւ ուսումնարանի տնօրինությունը։ Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ուսումնարանի տնօրեն Աթանես Առաքելյանը՝ ողջունելով մասնակիցներին ու հյուրերին։ Ներկաները հիշարժան դրվագներ պատմեցին Առնո Բաբաջանյան կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Ելույթ ունեցան երիտասարդ
Բումերանգի էֆեկտ
Բումերանգի էֆեկտ Ռուսաստանում հունիսի 12- ին նշում էին Ինքնիշխանության (սուվերենության) մասին հռչակագրի ընդունման օրը։ Այդ առթիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինը Կրեմլում ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ ստորագրել է որոշում՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին կարգի շքանշանով պարգեւատրելու մասին։ Հայաստանում այս սցենարը պատկերացնելն անգամ դժվար
ՔՆՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ
ՔՆՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ Հայտնի է, որ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը փակ մարդ է եւ շատ հարցերում, մանավանդ բուհերի ընդունելության քննություններին առնչվող, միակամ է որոշումներ ընդունում։ Դեռեւս չեն շրջանառվում այն անունները, ում Է. Ղազարյանը պատրաստվում է առարկայական հանձնաժողովների նախագահներ նշանակել։ Թեկնածուներ նախարարը իր մտքում հաստատ ունի ու չի բացառվում, որ նախորդ տարվա սցենարը կրկնվի։ Եթե հիշում եք,
ՀԱՑԸ՝ ԱՂԲԱՏԱՐԻ ԲԱԺԻՆ
ՀԱՑԸ՝ ԱՂԲԱՏԱՐԻ ԲԱԺԻՆ Այսօր հայաստանաբնակ մարդկանց համար առաջնահերթը հացի խնդիրն է։ Շատ ընտանիքներ օրնիբուն աշխատում են (դա կլինի մուրացկանություն, առեւտուր կամ աշխատանքի այլ միջոցներ) միայն օրվա հաց վաստակելու համար։ Ոմանք էլ շատ ունենալուց այնպիսի անխնա վերաբերմունք են դրսեւորում հացի հանդեպ, որ զարմանում ես։ Բոլորովին վերջերս ականատես եղա մի տեսարանի։ Առավոտյան շենքի բակում հանդիպեցի մի ջահել
«ԻՆՉՂ ՕՐ ԿՐԻՄԻՆԱԼ ԴԵՄՔ ԷՂՆԻՆՔ»
«ԻՆՉՂ ՕՐ ԿՐԻՄԻՆԱԼ ԴԵՄՔ ԷՂՆԻՆՔ» Գյումրեցիները ամեն ինչում յուրահատուկ են, նույնիսկ լոտո խաղալիս ու շահելիս։ Եթե մայրաքաղաքում խոշոր գումարներ շահողները հեռուստացույցով հանգիստ, բացեիբաց հայտարարում են իրենց շահումի մասին, ապա Գյումրիում դա արվում է այլ կերպ։ Միջին եւ խոշոր (50 հազարից -1 մլն դրամ) գումարներ շահողներին հեռուստացույցով ցույց են տալիս՝ ինչպես հանցագործ անձի (անմեղության կանխավարկածը չխախտելու
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ ՈՐՈՇ ՆԱՄԱԿՆԵՐ
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ ՈՐՈՇ ՆԱՄԱԿՆԵՐ Ըստ վիճակագրական տվյալների, 2001թ. հունվարից մինչեւ 2001թ. հունիսը քաղաքապետարանի նամակների բաժնում ստացվել է մոտավորապես 3130 նամակ։ Դրանց գերակշռող մասը օգնության, ապօրինի շինարարության, աշխատանքի, վթարային շենքերի, ընտանեկան նպաստի խնդիրների վերաբերյալ է։ Քաղաքացիները «Առավոտին» բողոքում են, որ քաղաքապետարանի նամակների բաժինը լավ չի կատարում իր աշխատանքը, որ իրենց ուղարկած նամակները անպատասխան են մնում։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնի հայ երգի բաժնի դասախոս, երգչ
Հայ երգին հատուկ չէ արդուզարդը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնի հայ երգի բաժնի դասախոս, երգչուհի Մարգարիտ Շահինյանը մեկնել էր ԱՄՆ ու գործունեություն ծավալել… Վերադարձից հետո հանդիպեցի երգչուհուն։ – Ո՞րն էր ԱՄՆ այցելության պատճառը։ – Կարոտը… Հարազատներս հրավիրեցին ու Հայաստանի ձմեռային «անշունչ» օրերը փոխարինեցի կենսունակ ու գործունյա ժամանակահատվածով։ Իհարկե, հանգամանքների բերումով ելույթներ ունեցա տեղի
Հունիսի սկզբին «Ամերիկյան եկեղեցու» հրավերով Հայաստանից եւ Արցախից շուրջ 30 մարդ Փարիզում մասնակցեց
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ»՝ ՓԱՐԻԶՈՒՄ Հունիսի սկզբին «Ամերիկյան եկեղեցու» հրավերով Հայաստանից եւ Արցախից շուրջ 30 մարդ Փարիզում մասնակցեց «Ամերիկյան եկեղեցու» նախաձեռնած «Հայաստանի օր» վերտառությամբ կոնֆերանսին։ Հայկական պատվիրակության կազմում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազան արքեպիսկոպոսը, Գանձասարի քահանա տեր Հովհաննեսը, Արցախում 1999թ. հիմնված Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը, Արցախում բարոնուհի Ք. Քոքսի ներկայացուցիչ Արտեմիս Գրիգորյանը, ԼՂՀ նախագահի օգնական
Այս բառերը Նոյեմբերյանի շրջանի դատավոր Ա. Խաչիկյանի լեզվամտածողության արդյունքն են, որով նա դիմեց տո
-Չէ, ապեր… Այս բառերը Նոյեմբերյանի շրջանի դատավոր Ա. Խաչիկյանի լեզվամտածողության արդյունքն են, որով նա դիմեց տողերիս հեղինակին։ Մայիսի 30-ին, տողերիս հեղինակը մասնակցեց Նոյեմբերյանում տեղի ունեցած մի դատաքննության։ 1999թ. մայիսի 26-ին սահմանամերձ գոտում, մարտական հերթապահության ժամանակ հրազենային կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Հովհաննես Հովհաննիսյանը։ Այստեղ մեր նպատակը չէ դատական հետաքննություն անցկացնել, սակայն այն, ինչին ականատես եղանք