Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ

ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ Միայն թե խոստումը չմնա նախընտրական քարոզարշավի ոգեւորության շրջանակներում Չինական իմաստնությամբ, եթե մարդն ուզում է մեկ տարի ապրել, պետք է բրինձ ցանի, հարյուր տարվա համար՝ ծառ տնկի, իսկ դարերի համար՝ դպրոց կառուցի։ Գուցե սերունդների գիտակցության մեջ արմատավորվելու այդ միտումն էր դրդել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին՝ նախաձեռնելու հերթական ծրագիրը։ Կոտայքի մարզի Պռոշյան

Ընտրենք արդար, դիտեք արդար

Ընտրենք արդար, դիտեք արդար 2003թ. խիստ կարեւոր է Հարավային Կովկասի պետությունների համար. Հայաստանում պետք է տեղի ունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, Ադրբեջանում՝ նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական։ Ակնհայտ է, որ այս ընտրություններն են նախանշելու այն ուղին, որով այս երկրները եւ տարածաշրջանն ընդհանրապես ընթանալու են։ Այս պետությունների քաղաքացիների համար բազմակուսակցական ընտրությունները վաղուց փորձված բան են. 12 տարում

ՆԱԽ ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ԿԱՄԵՆԱՄ, ՀԵՏՈ ԴԻՄՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ

ՆԱԽ ԱՆՈՒՄ ԵՄ՝ ԻՆՉ ԿԱՄԵՆԱՄ, ՀԵՏՈ ԴԻՄՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ ԵՊՀ ղեկավարության խոսքն ու գործը հակասում են միմյանց։ Եթե տեսականորեն նրանք ուսանողներին օրենք են սովորեցնում ու պրոպագանդում են գործել դրա սահմաններում, ապա գործնականում՝ անօրինական գործարք են կնքում։ Պարզվում է, ԵՊՀ-ի տարածքում կատարվող շինարարության շուրջ բարձրացված աղմուկն իր նախապատմությունն ուներ։ Դեռեւս անցյալ տարի ԵՊՀ տնօրինությանը Կենտրոն թաղապետարանից զգուշացրել

«Դրոշն օրինակ ծառայեց»

«Դրոշն օրինակ ծառայեց» Երեկ դարձյալ քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստ չկայացավ: Սակայն երբ Արմեն Խաչատրյանը գրանցվելու համար ներկա 10 պատգամավորներին կոչ արեց գրանցվել, ԱԺ դահլիճում տեղադրված եռագույն դրոշն ընկավ: Բարեբախտաբար, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը բացակայում էր, այլապես դժվար է ասել, թե դրոշն ինչ հետեւանքներ կթողներ նրա վրա: Բանն այն է, որ դրոշն ընկել է ուղիղ

Թարմ ահազանգ

Թարմ ահազանգ Արդեն երեկ երեկոյան ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբները ստացան ընտրախախտումների առաջին ահազանգերը: Ահազանգ ստացվեց «Հանրապետություն» կուսակցության գրասենյակից: Այն, ինչ մենք տեսանք այստեղ, սպասվող ընտրակեղծիքների միայն առաջին ծաղիկներն էին: Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկի ներկայացուցիչը, որի անունն առայժմ չենք հրապարակի, բերել ու հանձնել է սահմանված նմուշի մաքուր քվեաթերթիկների մի փաթեթ՝ թվով 500 հատ:

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ Եթե քարոզչության դրույթները խախտելու համար որեւէ մեկը չենթարկվեց օրենքով նախատեսված պատասխանատվության Ընտրական օրենսգրքի 139 հոդվածը կոչվում է՝ «Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար»: Թռուցիկ ընթերցանությունն անգամ վկայում է, որ անցած քարոզարշավում տեղ գտան երեւույթներ, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով հանգեցնեին պատասխանատվության: Եվ այսպես՝ արգելվում է քվեարկությանը նախորդող 7 օրվա ընթացքում

«ՄՈՌԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

«ՄՈՌԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» «27»-ի գործով վկա Տիգրան Նազարյանի երեկվա հեռախոսային ասուլիսից պարզ դարձավ, որ այս խորհուրդն էին նրան տվել ԱԱՆ աշխատակիցները: Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, սպանությունից 8 օր առաջ «Առավոտում» հրապարակված հարցազրույցում մեկնաբանելով Տիգրան Նազարյանի հայտարարությանը, թե Հայաստանից մեկնել է, որովհետեւ իրեն այստեղ ճնշել են, ասել էր. «Ճիշտն ասած, ես խիստ կասկածում եմ,

Թեքահարթակներ՝ Երեւանի փողոցներում

Թեքահարթակներ՝ Երեւանի փողոցներում «Ես դժվար եմ անցնում փողոցի բարձր բորդյուրների վրայով: Ամեն անգամ մենակ քայլելիս փորձում եմ գտնել հարմար տեղ, որպեսզի հաղթահարեմ դժվարությունը: Հատկապես նեղվում եմ աստիճաններից, որոնց կողքին չկան թեքահարթակներ»,- ասում է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ Արուսյակը: «Լինսի» շինարարություն իրականացնող գործակալության տվյալների համաձայն` Երեւանի կենտրոնական` Աբովյան, Մաշտոցի, Բաղրամյան, Վ. Սարգսյան, Նալբանդյան, Խանջյան եւ Կորյունի

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՊԻՏԻ ՋՈՒՐԸ ՊՂՏՈՐՎԻ

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՊԻՏԻ ՋՈՒՐԸ ՊՂՏՈՐՎԻ Ասես տխուր ավանդույթ է դարձել, որ ամեն տարի Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանն սկսվելուց առաջ, դրա ընթացքում կամ ավարտին անպայման պետք է տհաճ ու անցանկալի իրադարձություններ տեղի ունենան, որոնք վերածվում են սկանդալի, իսկ հետո դրանք հարթելու համար հսկայական լրացուցիչ ջանքեր, ժամանակի վատնում ու նյարդերի քայքայում են պահանջում։ Ու ամենավատն այն է, որ

ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԱՅԼՆ Է ԿԵՐԵԼ

ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԱՅԼՆ Է ԿԵՐԵԼ Կամ «Բանակում պետք է ծառայեն միայն առողջները» Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի հայտնի լոզունգը լոկ լոզունգ է։ Խմբագրությանն է դիմել Շիրակի մարզի Լեռնագյուղի բնակիչ, 2-րդ համաշխարհայինի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ, 79-ամյա Մնացական պապը։ – Ապրում եմ միակողմանի ծնողազուրկ թոռանս եւ զառամյալ կնոջս (75 տարեկան) հետ։ Մեր տան ողջ

Երեւանցիները չեն համախմբվում

Երեւանցիները չեն համախմբվում «Կյանքը կարճատեւ է, արվեստը՝ հավերժական» կարգախոսը մեզանում գործել է գրեթե միշտ, սակայն 90-ականներին հայ արվեստի ու արվեստագետների մասին ոչ ոք չէր հիշում։ 1997-ին արվեստագետների «մեռած կյանքը» վերակենդանացնելու, ինչ-որ չափով էլ երեւանցիներին օգնելու նպատակով ստեղծվեց «Երեւանցիների համաշխարհային ակումբը», որի հետ այսօր համագործակցում են ինչպես հին, այնպես էլ նոր երեւանցիները, սակայն ակումբի պաշտոնապես գրանցված

ԻՆՔՆԱԳՈՀԱՑՈՒՄԸ ԱՐՎԵՍՏԻ ԹՇՆԱՄԻՆ Է

ԻՆՔՆԱԳՈՀԱՑՈՒՄԸ ԱՐՎԵՍՏԻ ԹՇՆԱՄԻՆ Է «Բեմում չեմ երեւում, բայց տանն էլ նստած չեմ»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Գայանե Գրիգորյանը։ Երեւանի օպերային թատրոնի բեմում իր քիչ երեւալը երգչուհին բացատրում է, կամ, ավելի ճիշտ, արդարացնում կոլորատուրային սոպրանոյի համար համապատասխան դերերգերի բացակայությամբ։ 91 թվականից օպերային թատրոնի մեներգչուհին հանդես է եկել ընդամենը Դոնիցետտիի «Պողիկտոսում»՝

«Իրենք ԲՏՌ-ի մեջ չեն»

«Իրենք ԲՏՌ-ի մեջ չեն» «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 95-րդ խցում է գտնվում «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանը։ Երեկ մենք այցելեցինք Մնջոյանին։ Նա ասաց մեզ, որ ընտրություններից հետո (որպեսզի քաղաքական շահարկումներից զերծ լինի) ինքը դիմելու է հացադուլի։ Նա պահանջում է, որ իր գործն ուղարկվի հետաքննության։ Դատապարտվածը գտնում էր նաեւ, որ, ըստ էության, քրեական հանցագործություն չի կատարվել

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ՆԱՄԱԿՆԵՐԸ «Ինչո՞ւ է նախագահն արդարադատության երաշխավոր կամ ի՞նչ մեխանիզմներով է այն իրագործվում, երբ ցանկացած ատյան բողոքելիս, այդ թվում նաեւ գործող նախագահին, ստանում ես «դատարանն անկախ է» անհեթեթ պատասխանը, ակնհայտ անմեղ մարդն արդեն մեկուկես տարի կալանքի տակ է, եւ պաշտպանել նրան անհնար է»,- հարց է բարձրացնում փաստաբանների միջազգային միության անդամ Վաչագան Քոսյանը:

Ո՞վ է խաբում իրականում

Ո՞վ է խաբում իրականում Այսօր արդեն արգելված է անվանապես խոսել որեւէ թեկնածուի մասին, քանի որ այն կարող է դիտվել իբրեւ քարոզչություն կամ հակաքարոզչություն, ուստի ընթերցողներն այս անգամ պետք է գուշակեն, թե հատկապես որ թեկնածուի կամ որ նախընտրական շտաբի ղեկավարի ու գործունեության մասին է մեր կողմից արծարծվող թեման: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը «Առավոտին» խորհուրդ էր տվել

ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ

ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ Էռնեկյանի խմբի ղեկավար Անա Կրիստինա Շիրինյանը, ասում են, չի խոսում։ Նա միայն գոռում է։ Նրա ղեկավարությամբ աշխատածներն ու նրա հետ առնչություն ունեցողները վկայում են, որ սա ոչինչ է՝ համեմատած տիկին գործադիր տնօրենի մյուս «քմահաճույքների» հետ։ Պատմում են, որ «Զվարթնոցի» (այժմ՝ «Արմենիա») կառավարման խմբի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ տպագրության ոչ ենթակա հայերեն

ԻՐԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մարտունի քաղաքում փետրվարի 14-ի հանդիպման ժամանակ որոշ հարցեր ուղղվեցին «Հանրապետություն» կուսակցության ղեկավարին, որոնք, կարծում ենք, չեն առնչվում ներկա քարոզարշավին: Այսպես, բնակիչներին հետաքրքրում էր, թե ինչ կապ կա նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի պատասխանն էր. «Սիրելի ժողովուրդ, բոլոր նորմալ երկրներում նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ պարտադիր եւ կարեւոր է,

Քոռ գրոշ

Քոռ գրոշ Այդքան արժե՞ն արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հավաստիացումները: Քարոզարշավի վերջին օրը նշանավորվեց մի բացահայտմամբ, որը հաստատեց, թե ճիշտ էին հոռետեսները, որոնք հայտարարում էին, թե այս անգամ էլ են ընտրությունների ընթացքում լինելու խոշորամասշտաբ կեղծիքներ: «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամազդ Զաքարյանը երեկ քաղաքական գովազդի ընթացքում ցուցադրեց մի առարկա, որը որեւէ մեկի ձեռքին չպիտի հայտնվեր մինչեւ փետրվարի 19-ը

ԻՄԱՆԱՆՔ, ՈՐ ԿԱՆԽԵՆՔ

ԻՄԱՆԱՆՔ, ՈՐ ԿԱՆԽԵՆՔ Դեռ անցյալ շաբաթ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերին ներկայացվեցին չորեքշաբթի սպասվող ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումների մի քանի տարատեսակներ: Կարծում ենք, վաղը կայանալիք ընտրություններում ընտրակեղծիքները հնարավորինս բացառելու համար՝ հարկ է, որ դրանց մեխանիզմներին ծանոթ լինեն ոչ միայն հայերիս «հնարամտությունը» չունեցող միջազգային դիտորդները, այլեւ ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովների անդամները:

ՈՎ Է ՆԱ, ՈՎ Է ՆԱ

ՈՎ Է ՆԱ, ՈՎ Է ՆԱ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը փետրվարի 12-ին ընդունել է իր 4-րդ միջանկյալ զեկույցը: «Առավոտն» առայժմ չի մեջբերի, թե նախագահի որ թեկնածուի թիմին են վերաբերում նշված խախտումները, միայն նկատենք, որ զեկույցում հիմնականում մեջբերված են այն փաստերը, որոնք դիտորդներին ներկայացրել էին ընդդիմադիրները: Միջանկյալ զեկույցի համառոտ ամփոփագրում նշված են խախտումների հետեւյալ երեք խմբերը. 1.

Տեսարան Բաքվի շուկայից

Տեսարան Բաքվի շուկայից Ֆոտոռեպորտաժը պատմում է Բաքվի փոքր բիզնեսի մասին: Լուսանկարներն արվել են 2002թ. նոյեմբերին՝ Ֆարիդ Խայրուլինի կողմից: Թերթավաճառները վաղ առավոտյան խմբագրություններից մեծաքանակ թերթեր են գնում, որոնց վաճառքից օրական 200-250 մանաթ օգուտ են ունենում, որը համարժեք է մոտ 50 սենթի: Ամսվա կտրվածքով այդ թերթավաճառների եկամուտը կազմում է մոտ 60 ԱՄՆ դոլար, որն Ադրբեջանի համար փոքր

ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ

ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ «Մշակույթն այն մեծ ոլորտն է, որի մեջ տեղավորվում է այն ամենը, ինչը կոչվում է պետություն,- կարծում է ճանաչված դերասան Աշոտ Ադամյանը,- եւ այն, թե ինչու է պետության վերաբերմունքը թերի արվեստի նկատմամբ, խնդիր է, որի լուծումը գտնելու համար շատ շատերը պիտի մատները դնեն ճակատներին ու մտածեն»։ Մի քանի տասնյակ դերեր խաղացած դերասանը

ՍՈՒՐԲՆ ԸՆԴԴԵՄ ՍՐԲԻ

ՍՈՒՐԲՆ ԸՆԴԴԵՄ ՍՐԲԻ Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, որը Գարեգին վեհափառը հռչակել է որպես երիտասարդների օրհնության օր։ Ու չնայած Սուրբ Վալենտինի օր հայերը երբեւէ չեն ունեցել, սակայն երիտասարդները համառորեն շարունակում են այն տոնել։ Օրը սկսում են եկեղեցի գնալով, թեկուզ Սուրբ Սարգսի նկարի առաջ Սուրբ Վալենտինի պատվին մոմ վառելով։ Երեկ ժամը

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Երեկ ՀՀՇ վարչությունը եւ Հանրապետական խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ներկա նախագահական ընտրությունները հնարավորություն են ընձեռել առանց քաղաքական ցնցումների, Սահմանադրությանը համապատասխան ազատվել հեղաշրջման միջոցով Հայաստանի իշխանությունը բռնազավթած վարչախմբից։ Ընտրություններում որպես առաջնահերթ խնդիր Հայոց համազգային շարժումը տեսնում է Հայաստանում իշխանության օրինականության հաստատումը։ Նախընտրական պայքարը ցուցադրում է հեղաշրջման եւ բռնազավթման

Կանայք լռում են, որ հետո խոսեն

Կանայք լռում են, որ հետո խոսեն Նախագահի թեկնածուների առաջադրման առաջին իսկ շաբաթվանից «Առավոտը» հարցազրույցների շարք սկսեց նրանց կանանց հետ: Թվում էր, թե կանայք ոչ միայն չեն խուսափի մեր զրույցներից, այլ իրենք անձամբ խոսելու ցանկություն կունենան: Չէ՞ որ իրենք պետք է պատմեին իրենց ընտանիքի մասին, ներկայացնեին իրենց ամուսնուն որպես ընտանիքի ղեկավար, ամուսին ու հայր: Մանավանդ, մեր

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-4

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-4 Տասներորդ պարունակ Քաղաքական վերլուծություններում նախապես տիրապետող էր այն մտայնությունը, թե 2003-նախագահական ընտրություններն ընթանալու են այնպես, ինչպես 96-ինը. ընդդիմությունը պետք է հայտարարեր միասնական թեկնածու եւ պայքարն ընթանար միասնական թեկնածուի եւ վերընտրվել ցանկացող գործող նախագահի միջեւ։ Բայց պարզվեց, ինչպես ժամանակին դիպուկ նկատել է Նիցշեն՝ կուռքերն ավելի շատ են, քան իրողությունները։ Եվ, բնականաբար, չէր կարող հակառակը

Հիմա էլ Լալա Ալեգրովան

Հիմա էլ Լալա Ալեգրովան Այս օրերին Երեւանում է գտնվում ռուսական էստրադայի հանրահայտ աստղ Իրինա Ալեգրովայի դուստրը՝ Լալա Ալեգրովան, որը բացառության կարգով միայն «Առավոտին» հարցազրույց տվեց։ Վերջինս այստեղ է գտնվում իր նկարահանող խմբի հետ, քանզի նկարահանում է «Անօրինական ամուսինը» գեղարվեստական ֆիլմը։ – Թեեւ ես դեռ չեմ ավարտել իմ ուսումը, բայց արդեն սկսել եմ լիովին զբաղվել ռեժիսուրայով։

«ԲՐԵՅՔԸ» ՃԻՇՏ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ

«ԲՐԵՅՔԸ» ՃԻՇՏ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ «Այն առողջ ապրելակերպ է եւ ոչ թե թմրամոլների ու հանցագործների պար»,- ասում են երեւանցի բրեյքերները։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր պարային լեզուն, շարժումների հաստատուն ֆոնդը, պլաստիկան, շարժման միջոցներն ու դրանց փոխհարաբերությունները, որոնք շաղկապելով ազգային ինքնատիպ երաժշտությամբ, կատարվել են համապատասխան ռիթմով ու տեմպով։ Անցյալ դարի 60-ական թվականներից մեր իրականություն է ներմուծվել տարբեր

Ստալինի երկրպագուն

Ստալինի երկրպագուն Այս անսովոր թանգարանի ցուցանմուշները Ու. Դավիթաշվիլին սկսել է հավաքել դեռ 1956 թվից: Թանգարանի էքսպոզիցիան գտնվում է Դավիթաշվիլու տան բակում: Դրանք 40 պաստառներ են եւ 15 քանդակներ, ինչպես նաեւ Գորիում Ստալինի տուն-թանգարանի մակետը, որի պատրաստման վրա Դավիթաշվիլին մոտ երկու տարի է աշխատել: Թանգարանը մեծ հեղինակություն է վայելում, թվով 18 գիրք լի է այցելուների մաղթանքներով:

ԲԺԻՇԿԸ ՑՈՒՑԱՆԱԿՈ՞Վ Է ՄՐՑԱԿՑՈՒՄ

ԲԺԻՇԿԸ ՑՈՒՑԱՆԱԿՈ՞Վ Է ՄՐՑԱԿՑՈՒՄ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի եւ Հանրապետական հիվանդանոցի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի մուտքերի առջեւ ուրույն մարտ է ծավալել Հանրապետական հիվանդանոցի /«Արմենիա» բժշկական կենտրոնի/ տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: Պատմում են, որ Գ. Գրիգորյանին դեռ վաղուց դուր չէր գալիս «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի բուռն գործունեությունը եւ հաճախորդների մեծ հոսքը: Այս երկու բուժկենտրոնների միջեւ ընկած կարճ ճամփաբաժանի վրա հետաքրքիր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031