Օրվա լրահոսը

Դատավարությո՞ւն, թե՞ կողոպուտ

Դատավարությո՞ւն, թե՞ կողոպուտ Երեւանի Ազատության պողոտայի 25շ. բն. 29-ի բնակչուհի, 3 զավակների մայր Լուսիկ Հրանտի Կարապետյանի նախկին ամուսինը հաջողացրել է 1 օրում ամուսնալուծվել։ Ճիշտ հայտնի ֆիլմի նման եւ հետո վաճառել է ընտանիքին սեփականաշնորհած բնակարանը։ «Չի կարող պատահել»,- կասեն շատերը, այնուհանդերձ, մեր օրերում ամեն ինչ հնարավոր է։ Լ. Կարապետյանը 1982 թվին ամուսնացել է Սեդրակ Մամիկոնի Կարապետյանի

Ինքն է իրեն թույլ տվել

Ինքն է իրեն թույլ տվել Կիեւյան փողոցի թիվ 18 շենքի բակում ընթացող այս շինարարության հեղինակը, պարզվում է, ինքն է իրեն թույլ տվել եւ իր հեղինակած նախագծի համաձայն, բնակիչների հավաստմամբ, կտրել եւ դեռ կտրելու է իր օբյեկտներին խոչընդոտող բակի 25-27 տարեկան մեծ ծառերը։ «Կտրված ծառերի բներին քար են շարել, որպեսզի դրանք չերեւան»,- պատմում են բնակիչները։ Նրանք

ԱԼԱՐԵԼ ԵՆ ԱՆԳԱՄ ԾՐԱԳՐԵՐԸ ԹԱՐՄԱՑՆԵԼ

ԱԼԱՐԵԼ ԵՆ ԱՆԳԱՄ ԾՐԱԳՐԵՐԸ ԹԱՐՄԱՑՆԵԼ ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերի տնտեսական քաղաքականության դրույթներին ծանոթանալիս նկատում ես, որ, չնչին բացառությամբ, դրանք գրվել են վաղուց, մեկ-երկուսն էլ դեռեւս նախանցած նախագահական ընտրություններին պատրաստվելիս։ Հետեւաբար, թեկնածուները հաշվի չեն առել վերջին տարիների զարգացումները կամ տնտեսական բնագավառի շարժն ու փոփոխությունները։ Ուստի, եթե նույնիսկ անտեսենք դրանց թույլ, տնտեսագիտության համար անհասկանալի ու արտառոց որոշ

ԻՐԱՔՆ ՈՒ ՄԵՆՔ

ԻՐԱՔՆ ՈՒ ՄԵՆՔ Անցած շաբաթավերջին Ֆ.Էբերտի հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ սեմինար՝ «Իրաքյան ճգնաժամն ու Հարավային Կովկասը» թեմայով: Սեմինարի աշխատանքները նախագահող «Համաձայնություն» քաղաքագիտական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացման խոսքում նկատեց, որ այս թեմայի շուրջ քննարկումները կարող են ժամանակավրեպ թվալ՝ նկատի ունենալով, որ այս օրերին Հայաստանում նախագահական ընտրություններ են ընթանում:

ՉԿԱՆ ԱՆԱՉԱՌ TV-ՆԵՐ

ՉԿԱՆ ԱՆԱՉԱՌ TV-ՆԵՐ «16»-ի միավորման միասնական շտաբի անդամ, ԵԱՀԿ եւ ՄԱԿ դիտորդական խմբերի հետ տարվող աշխատանքների կոորդինատոր Դուստրիկ Մխիթարյանը երեկ ասուլիսում հրապարակեց «16»-ի շտաբի արձանագրած դիտարկման պատկերն ըստ հեռուստաընկերությունների: Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին 6 օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը, «Շանթը», «Պրոմեթեւսը», «ԱԼՄ»-ն, «Արմենիան» եւ «Կենտրոնը» հիմնական ծրագրերից դուրս՝ միայն Քոչարյանի քարոզարշավին հատկացրել են 4 ժամից փոքր-ինչ

«Իմ նպատակն էն աթոռին նստելը չի»

«Իմ նպատակն էն աթոռին նստելը չի» «Կարապ-խեձգետին-գայլաձուկ» են խաղում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ քարոզարշավը շարունակեց Արագածոտնի եւ Լոռու մարզերում։ Ապարանցիներին նույնպես շատ էր հուզում ընդդիմության՝ մեկ մարդու շուրջ համախմբվելու խնդիրը։ Եվ զայրանում էին, որ «իրար մեջ լեզու չեն գտնում՝ կարապ-խեցգետին-գայլաձուկ են խաղում»։ Նրանք ցանկանում են «սիստեմը փոխել» ու դրա համար կարծում

«ԼԱՎ Է՛ԼԻ, ՄԱ՛Մ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽԱՂԱՄ»

«ԼԱՎ Է՛ԼԻ, ՄԱ՛Մ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽԱՂԱՄ» Նախընտրական քարոզարշավը հետզհետե ավելի ու ավելի անտանելի է դառնում։ Մարաթոնը, որում գտնվում է հանրապետության կաթվածահար եղած կյանքը, երանի ավարտվի շուտ եւ առանց զոհերի։ Առայժմ թեկնածուները շարունակում են չափչփել երկիրը, հանդիպել ընտրողներին եւ ռոբոտի նման ամեն տեղ կրկնել իրենց անգիր արած նախընտրական ելույթները։ Երեկ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը եւ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը՝ Երեւանի մամուլի ակումբի հետ համատեղ, անց է կացնում ընտրությունների լուսաբանման դիտարկում: Ներկայացնում ենք հատվածներ 03.02.2003-10.02.2003 դիտարկման որակական վերլուծության արդյունքներից: Քոչարյանի արշավի լուսաբանումը՝ մի կենտրոնից Նախընտրական արշավների լուսաբանման գլխավոր գործող անձը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում՝ վերը նշված պնդումը ճիշտ է նաեւ ընդդիմադիր մամուլի պարագայում: Քոչարյանի արշավի լուսաբանումը

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐԵՑ

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐԵՑ Փետրվարի 7-ին կայացած ՀՖՖ գործկոմի նիստում քննարկվել է օրակարգային երեք հարց եւ քվեարկությամբ բոլորին միաձայն դրական լուծում է տրվել։ Առաջինը եղել է «2003թ. Հայաստանի առաջնությունների եւ գավաթի խաղարկության կանոնակարգի հաստատման մասին» հարցը։ Ըստ ՀՖՖ-ից ստացված տեղեկատվության, քննարկման ներկայացված փաստաթուղթը նախապես տրամադրված է եղել գործկոմի բոլոր անդամներին, շահագրգիռ կողմերին եւ նիստում

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-3

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-3 Երկու աշխարհի սահմանագծին Նախորդ հոդվածում ասվեց, թե ընդդիմության այն հայտարարությունները, որ իրենք իշխանափոխության հասնելու են սահմանադրական ճանապարհով, այնքան էլ իրատեսական չէ։ Ավելի քան երկշաբաթյա ընտրարշավը ցույց տվեց, որ նախնական տպավորությունը, թե Քոչարյանը հաղթողի «միակ, այլընտրանք չունեցող թեկնածուն է» առասպելը հօդս ցնդեց, տեղի տալով ընդդիմության օրավուր մեծացող խանդավառությանը, եւ հիմա կախված վիճակ է, ըստ

Մեր «բաեւիկն» ուրիշ է

Մեր «բաեւիկն» ուրիշ է Փետրվարի 8-ից մեծ էկրանին ցուցադրվում է Գոռ Վարդանյանի երրորդ՝ «Չգրված օրենք» մարտաֆիլմը, որը նախորդ երկուսի («Խավարման օրը», «Ընտրություն») անհաջող տարբերակն է։ Այս ֆիլմում եւս չկա կոնկրետ սյուժե, դարձյալ մի խումբ բացասական հերոսներ, ու ֆիլմի վերջում նույն անվեհեր Գոռը, որ միայնակ հաղթում է վերջիններիս ու հաշվեհարդար տեսնում չգրված օրենքներով ապրող, տառապյալ հայաստանցիների

«Միայն թե Սվերդլովի հետ ինձ չկապեն»

«Միայն թե Սվերդլովի հետ ինձ չկապեն» 50-ականների վերջին-60-ականների սկզբին Լենինգրադում՝ դերասանի տանն անցկացվող ներկայացումների պարագլուխը Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Թաթոսովն էր: Այս տարի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը արդեն 78 տարեկան է: Չնայած տարիքին, նա կենսուրախ է, սրամիտ, գիտի արվեստագետների մասին բազմաթիվ հետաքրքիր եւ զվարճալի պատմություններ: Լեոնիդ Ենգիբարովի մասին Լեոնիդի հետ միասին

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՃՏԵՐԻ

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՃՏԵՐԻ «Այսօր կապը դրսի հետ մեծ է, ինֆորմացիան՝ շատ։ Բայց դա չի նշանակում, թե պիտի կորցնել ազգային նկարագիրը։ Ես չեմ հիշում մի ժամանակահատված, այն էլ այսքան տեւական, որ մենք՝ հայերս, հագնվեինք ինկուբատորի ճտերի պես»,- ասում է դիզայներ-մոդելյոր Մովսես Գեւորգյանը։ Նորաձեւությունը նորի դրսեւորումն է, մարդու ստեղծագործական ունակությունների արտահայտությունը աշխատանքում։ Դիզայներ-մոդելյորի տարիների փորձը

«Երկիրը շարժվում է կրիայի արագությամբ»

«Երկիրը շարժվում է կրիայի արագությամբ» Այս կարծիքին է «Միավորված հայեր» կուսակցությունը։ Այդ հանգամանքը համբերությունից հանել է մտավորականության այն հատվածին, որը համախմբվել է մեկ կազմակերպության մեջ ու մտադիր է «գազի ոտնակի» դեր տանել այն նախագահի համար, ում կընտրի ժողովուրդը։ Եթե նույնիսկ առայժմ չհաջողվի «ընտրյալի» կողքին տեղ գրավել, «գոնե ժողովուրդը չի ասի, թե մտավորականությունը ոչինչ չի անում»։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՍՏԱՑՎԵՑ, ԲԱՅՑ…

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՍՏԱՑՎԵՑ, ԲԱՅՑ… «Եթե մեկն ու մեկը երկրորդ փուլ անցնի, բոլորս կհամախմբվենք նրա շուրջ եւ մի արդյունքի կհասնենք»։ Երեկ այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ շարունակելով չկայացած միասնական թեկնածուի գաղափարի շուրջ խոսակցությունները։ Իսկ ընդհանրապես, Վ. Մանուկյանի կարծիքով, պետք է ձեւավորվեն աջ, ձախ եւ կենտրոնամետ հստակ քաղաքական ուժեր, որոնք միավորվելով ոչ թե «կդավաճանեն

Ո՞վ է այն տղամարդը, որը կպատասխանի

Ո՞վ է այն տղամարդը, որը կպատասխանի Երեւան քաղաքի դատախազ Հ. Վ. Բադալյանին Հայտնում եմ Ձեզ, որ 22.07.02թ. դիմել եմ Նուբարաշենի ՆԳ բաժանմունք՝ հայտնելով, որ նախորդ օրը ժամը 0017230-ի սահմաններում իմ ծանոթ Միքայելը եւ իր հորաքրոջ տղան՝ Հակոբը, Նուբարաշեն թաղամասից ինձ առաջարկել են նստել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհին նրանք ինձ սկսեցին հարվածել, իմ հասցեին տալիս էին

Հաղթողների տարելիցը

Հաղթողների տարելիցը 1992թ. նոյեմբերի 27-ին ձեւավորվեց 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադը, որի 10-ամյա տարելիցը նշվեց փետրվարի 8-ին։ Բրիգադը կազմավորվեց Էջմիածնի կամավորականներից եւ հրամանատարն էր այսօր արդեն գեներալ-լեյտենանտ, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը (1-ին հրամանատարը Ռեմիկ Մարդանյանն էր, որը հետմահու պարգեւատրվեց ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով)։ Այս բրիգադի բազկի ուժը թշնամին զգաց Մարտակերտում-Հադրութում։ Փոխնախարարն իրեն անկաշկանդ էր

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածը եւ խոսքի ազատությունը։ Շատ լրագրողներ եւ իրավաբաններ անմեղության կանխավարկածը տարածական մեկնաբանելու հետեւանքով արհեստական հակասություն են ստեղծում սահմանադրական այս երկու դրույթների միջեւ։ Մասնավորապես նշվում է, որ անմեղության կանխավարկածը եւ լրագրողական էթիկան արգելում են քրեական դատավարության ընթացքում մեղադրյալին հանցագործ անվանել։ Անմեղության կանխավարկածը մեկնաբանելիս պետք է հաշվի

Կռեյտինգավորվեն նաեւ հաճախորդները

Կռեյտինգավորվեն նաեւ հաճախորդները «Որոշ բանկեր, ոտնահարելով բանկային գործող օրենսդրությունը, չեն հրապարակում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրենց ֆինանսական հաշվետվությունները՝ հասարակությանը զրկելով տեղեկատվությունից»։ Ինչը ԷՌԷՌՍԻ հետազոտությունների եւ ռեյտինգավորման կենտրոնի տնօրեն Ռուբեն Վալեսյանի խոսքերով, պարտադիր է, որպեսզի բանկերի պոտենցիալ եւ փաստացի հաճախորդները, ավանդատուները կամ վարկառուներն ընտրություն անելու հնարավորություն ունենան։ Սակայն այդ ֆինանսական հաշվետվությունների առկայության դեպքում էլ, Ռ. Վալեսյանի հավաստմամբ,

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՇԱՌ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ

Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի, այս հոդվածի հերքումը կարդացեք Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՇԱՌ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ Հիշեցնեմ, որ 2003թ. հունվարի 23-ին «Առավոտ» թերթում տպագրվել էր մի հոդված, որում ներառված էր բանկային համակարգի նախկին մի պաշտոնյայի հայտարարություն: Ձեզ վերաբերող, կաշառք վերցնելու մասին հայտարարություն պարունակող հոդվածը կոչվում է ոչ թե հերյուրանք կամ

Ընտրաքարոզչություն հայավարի

Ընտրաքարոզչություն հայավարի թե «Ընտանեկան լոտո»-ի թերթիկ գնելիս խաբվում ես, ընտանիքդ է տուժում՝ դրամապանակդ է դատարկվում, իսկ եթե նախագահ ընտրելիս ես խաբվում՝ երկրիդ ապագան ես դարձնում դատարկ։ Եվ, ուրեմն, յուրաքանչյուր ընտրող ընտրաթերթիկն արկղ գցելով՝ կարող է Հայրենիքի դեմ հանցանք գործել, եթե անարժան թեկնածուի է ձայն տալիս, եւ երկրի փրկիչ է դառնում, եթե՝ արժանավոր թեկնածուի։ Անձ-անհատների հարցն

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ Իմամի ծնունդն եւ նրա ներգաղթը դեպի Ղոմ 1902 թ. երկրորդ կեսին Իրանում լույս աշխարհ եկավ մի այնպիսի արարած, որ հետագայում, իրականացնելով մի աստվածային հեղափոխություն, հիմնովին փոխեց Իրանի եւ իսլամական աշխարհի ճակատագիրը, մի հեղափոխություն,որն առաջին իսկ օրվանից բախվեց աշխարհի գերտերությունների եւ, մանավանդ, ազատության ու անկախության ձգտող ազգերի, թշնամիների բուռն դիմադրության: Սակայն,

ԿԸՀ-ն երկակի խաղ է խաղում

ԿԸՀ-ն երկակի խաղ է խաղում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կիրակի օրը կայացած նիստում հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը որոշման նախագիծ էր ներկայացրել, որը ԿԸՀ-ն 7 «դեմ», 2 «կողմով» մերժեց: Ներկայացված նախագծով Պ.Եդիգարյանն իր գործընկերներին առաջարկում էր հավատարիմ մնալ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 30-ին եւ վերանայել ԿԸՀ-ի 1999թ. մայիսի 11-ին կայացրած եւ օրենդրությանը հակասող որոշումը,

Միասնության վերադարձը

Միասնության վերադարձը Կիրակի օրը Ստեփան Դեմիրճյանն այցելեց Հրազդան, Չարենցավան եւ հարակից գյուղերը։ Առաջին կանգառը Չարենցավանում էր։ Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակը լեփ-լեցուն էր, հանդիպման ամբողջ ընթացքում փաթիլ-փաթիլ ձյուն էր գալիս, բայց մարդիկ չէին հեռանում, նրանք հիացմունքով նայում էին Ստեփան Դեմիրճյանին։ Արդեն հասարակությունը տեղյակ էր, որ Արամ Զավենի Սարգսյանը հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ Ստեփան Դեմիրճյանի։ Ստեփան

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԳՅՈՒՄՐԻՆ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԳՅՈՒՄՐԻՆ ՀԺԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անցած շաբաթ օրն այցելեցին Գյումրի, Ախուրյան, Ազատան, նաեւ Աշնակ։ Աշնակը Թալին կատարած այցի ժամանակ շրջանցվել էր, եւ աշնակցիները հատուկ խնդրել էին թեկնածուին՝ անպայման այցելել իրենց գյուղ։ Արդեն ավանդույթ է դարձել, որ Ստեփան Դեմիրճյանին գյուղացիները նախ դիմավորում են ավտոմայրուղու

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ արտգործնախարարի հետ «Օրակարգից դուրս» բանավեճին նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց մասնակցել՝ տեղիք տալով հեգնալից մեկնաբանությունների, որ զգուշանում է չհամաձայնեցված հարցերից եւ անծանոթ թեմաներից, ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Այդ մեկնաբանությունները գնահատում ենք՝ որպես տարրական կուլտուրայի եւ պրոֆեսիոնալիզմի բացակայություն: Հանրային հեռուստաընկերությունն, իհարկե, չի դավաճանում իր ոճին, որ որդեգրել է

Երեւանցիները կարծես թե հակված են քվեարկելու նաեւ 2-րդ փուլում

Երեւանցիները կարծես թե հակված են քվեարկելու նաեւ 2-րդ փուլում ANA գործակալության պատվերով՝ փետրվարի 7-9-ին Քաղաքական տեխնոլոգիաների «Լոգոս» հայկական կենտրոնը Երեւան քաղաքում 600 հարցվողների շրջանում ստրատիֆիկացված բազմաստիճան ընտրանքով եւ ստանդարտացված հարցազրույցի մեթոդով իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներից մի քանի տվյալ ներկայացվում է Ձեր ուշադրությանը։ Դատելով ներկայացված աղյուսակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում դեռեւս չունի ընտրությունների առաջին

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ Այդ են վկայում «Սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» հարցումները: Ըստ այդ ուսումնասիրության՝ ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության թեկնածուն կհաղթի գործող նախագահին: Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը պատմեց. «Հարցումն իրականացրել է «Տանիք» հասարակական կազմակերպության սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտությունների երիտասարդական կենտրոնը, որում ներգրավված են սոցիոլոգ ու նաեւ հոգեբան մասնագետներ: Հաշվի առնելով նախընտրական

«ԴԻՆՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

«ԴԻՆՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ» Անհանգիստ է նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գովքն անող քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերը պարզապես էքստրեմիստներ են եւ իրենց ֆավորիտ թեկնածուի չվերընտրվելու դեպքում իրավիճակն այնպիսի սեւ գույնով են ներկայացնում, որ սարսռում ես՝ մտածելով, թե աշխարհի վերջը գալու է, եւ Ռոբերտ Քոչարյանն անփոխարինելի է։ Երեկ Երեւանի Կենտրոն համայնքի

«ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՇՈՈՒ»

«ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՇՈՈՒ» Այդպես անվանեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրաքյան գեներալ Աս Սահադին։ Դիպուկ անվանում է։ Իսկապես, Փաուելի՝ սլայդներով եւ ձայնագրություններով հագեցած ելույթը չփոխեց խորհրդի անդամ երկրներից ոչ մեկի կարծիքը Իրաքի դեմ պատերազմի վերաբերյալ։ Ինչպես եւ առաջ, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից բացի, պատերազմի կողմնակից են միայն Իսպանիան եւ Բուլղարիան։ Դեմ են Անվտանգության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031