Օրվա լրահոսը

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ԵՆ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ԵՆ Նրանք քվեարկելու են «բոլորին դեմ» «Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման առաջիկա 5 տարիների իր ծրագիրը: Այնտեղ խոսել «Հոկտեմբերի 27»-ի մասին, անհասկանալի է: Դա վերհուշ չի»,- հայտարարեց Ռ. Քոչարյանի նախընտրական քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու Քոչարյանի ծրագրում որեւէ անդրադարձ չկա «Հոկտեմբերի 27»-ին եւ առհասարակ ահաբեկչություններին: Փոխարենը, ըստ Վ.

«ԱՐՏԱՇԵՍ ՊԱՊԻԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ»

«ԱՐՏԱՇԵՍ ՊԱՊԻԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ» ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ Վանաձորի «Արցախ» պուրակում փետրվարի 12-ին կայացած բազմամարդ հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին դեռ կես ժամ առաջ։ Բազմության մի հատվածում թեւածում էր «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը ձեզ հետ է, Գեղամյան» կարգախոսը, մյուս ծայրում մի խումբ փոքրիկներ գլխից վերեւ պահում էին «Արտաշես պապիկ,

Չեմ ուզում, բայց ուզում եմ

Չեմ ուզում, բայց ուզում եմ «Եթե այսօր ինձ առաջարկեն նախագահի աթոռը, բայց պարտադրեն, որ առաջնորդվեմ գործող սահմանադրությամբ՝ ես կհրաժարվեմ»,- Մասիսում իր հետ հանդիպման եկածներին հայտարարեց նախագահի թեկնածու Ռուբեն Ավագյանը։ «Միավորված հայեր» կուսակցության առաջադրած թեկնածուի նախընտրական հանդիպումները, որպես կանոն, բազմամարդ չեն, աղուհաց չի մատուցվում, կով ու ոչխար չի մորթվում։ Ռուբեն Ավագյանը դրանից չի նեղվում. «Ամոթ է,

«ՈՎ Է ԱՆՑՆԵԼՈՒ»

«ՈՎ Է ԱՆՑՆԵԼՈՒ» Նախագահի հիմնական թեկնածուների համառոտ բնութագիրը Փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններում իրական թեկնածուները 5-ն են, ոչ թե 9-ը: Անդրադառնանք նրանց հերթականությամբ: Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած հանցագործությունների, անարդարությունների, նրա թույլ տված կոպիտ սխալների մասին մենք բազմիցս գրել ենք եւ, հավանաբար, դեռ 5 տարի հնարավորություն կունենանք անդրադառնալու: Մյուս կողմից, եթե ինչ-որ հրաշքով պրն Քոչարյանը նախագահ

«Մեր ապագա նախագահի կենա՜ցը»

«Մեր ապագա նախագահի կենա՜ցը» Կենացն առաջարկեցին ու խմեցին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Բանն այն է, որ այդ մարզում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի քարոզարշավում ակամա զուգակցվեց հաճելին եւ օգտակարը։ Գյուղում նախագահի թեկնածուի ավտոշարասյունը կանգնեցրին նորապսակներն ու հարսանքավորները՝ հայավարի մի սեղան հանեցին ու առաջ ընկնելով «մեր նախագայի» կենացը խմեցին։ Վազգեն Մանուկյանի ավանդական հարսանեկան բարեմաղթանքներից հետո պարողների խումբը

«ԿԱՄ ԷՇԸ ԿՄԵՌՆԻ, ԿԱՄ ԻՇԱՏԵՐԸ»

«ԿԱՄ ԷՇԸ ԿՄԵՌՆԻ, ԿԱՄ ԻՇԱՏԵՐԸ» Ղարաբաղցոց ասած ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը գնալով հավասարվում է նրա բառապաշարին։ Որքան Ռ. Քոչարյանը վերադառնում է իր արմատներին, այնքան նրա էն իքը՝ ռեյտինգը, ընկնում է։ Երեկ Կոտայքի մարզի Զովունի, Նոր Հաճըն, Աբովյան, Գառնի, Ողջաբերդ, Գեղադիր բնակավայրերում նախագահի թեկնածուն ընտրողների առաջ փայլեց իր բանահյուսական ողջ փայլով։ Աբովյան քաղաքում, օրինակ,

ԱԺ ընտրությունների ժամանակացույցը հաստատվեց

ԱԺ ընտրությունների ժամանակացույցը հաստատվեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարապ մնալու ժամանակ պարզապես չկա: ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստմանը զուգահեռ՝ հանձնաժողովը ստիպված է նաեւ աշխատել մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանն առնչվող խնդիրներով: ԿԸՀ-ն երեկ հաստատեց ԱԺ առաջիկա ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների օրացուցային պլանը: Այս որոշման նախագիծը ԿԸՀ օրակարգում ընդգրկված միակ հարցն էր: Ըստ արդեն հաստատված

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՂԱՎՆԻՆԵՐՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱԶԵՆԵՐԸ

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՂԱՎՆԻՆԵՐՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱԶԵՆԵՐԸ Մինչ գործող նախագահի կողմնակից ջահել «բազե»-ները տնից-տեղից կտրված արդեն մի շաբաթ է՝ շրջում են տարբեր մարզերում ու քարոզում նրան, Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներում մարդիկ շարունակում են ազատություն տալ աղավնիներին: Սակայն խաղաղության խորհրդանիշ այդ թռչունն էլ կարող է ցույց տալ ճանկերը: «Մենք սկսեցինք մեր քարոզարշավը քաղաքակիրթ ձեւով: Մենք երբեք եւ ոչ

ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ

ՄՈՆԻՏՈՐԻՆԳՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը շարունակում է հայաստանյան ԶԼՄ-ների կողմից ՀՀ-ում նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգը: Այս համատեքստում վերջին վերլուծության մեջ ներառված են նախընտրական քարոզչության երրորդ շաբաթվա՝ փետրվարի 3-10-ի ընթացքում եղած հրապարակումներն ու եթեր հեռարձակված նյութերը: Այսպես. ՀՀ ԶԼՄ-ների համար, ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի դիտարկմամբ, շաբաթվա գլխավոր իրադարձությունը փետրվարի 4-ին Արտաշատում տեղի ունեցած միջադեպն էր, «երբ

«Ունեմ համակիրների մեծ բանակ»

«Ունեմ համակիրների մեծ բանակ» Քաղաքական անցուդարձը վերլուծում է Մանուկ Գասպարյանը – Քաղաքական զարգացումների Ձեր գնահատականը։ – Նախընտրական փուլը մտել է ամենավճռական շրջանը. բոլոր թեկնածուները ակտիվ քարոզարշավ են ծավալել եւ օրեցօր նրանցից 4-5-ի ռեյտինգը բարձրանում է՝ ի տարբերություն Ռ. Քոչարյանի։ Եթե սկզբում Ռ. Քոչարյանի ձայները համարում էին 30-35%, ապա այսօր հազիվ 20-25% է։ Այս ամենը տեսնում

ՄԵԿՆԵՑԻՆ ԹԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՎ

ՄԵԿՆԵՑԻՆ ԹԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՎ Երկուշաբթի օրը ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական (օլիմպիական) հավաքականները մեկնեցին Թել-Ավիվ, որտեղ այսօր մեկական ընկերական հանդիպում են ունենալու Իսրայելի հավաքականների հետ։ Մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Ադամյանը, մարզիչներ Ալյոշա Աբրահամյանն ու Արսեն Չիլինգարյանը գլխավոր թիմում ընդգրկել են 18, իսկ օլիմպիականում՝ 14 ֆուտբոլիստների։ Թել-Ավիվի «Ռամաթ Գան» (ազգային հավաքական) եւ «Ուինթերս»

Զինագործին պատգամը

Զինագործին պատգամը Քսան տարի ետք համալսարանը կերեւի կարծես անցյալ դարասկզբի շարժապատկերի մեջ. դասախոսները կը քալեն, կը ժպտին, կը պռստեն հոնքերը, ձեռքերը կը փարտեն, սակայն շարժող շուրթերեն ելլող խոսքերը չեն լսվիր այլեւս: Լեւոն Ներսիսյանի ձայնն է, որ կորոտա՝ նվաճելով տարիներու բացած վիհը: Դասին նյութը «Իլիականի» վավերականությունն է: Սակայն Ներսիսյան, Հոմերոսը մեկդի ձգած, նյութե նյութ կը սավառնի:

«ՏՂԱՄԱՐԴԸ ԵԹԵ ԿԱՆԳՆՈՒՄ Է՝ ՀԱՂԹՈՒՄ Է»

«ՏՂԱՄԱՐԴԸ ԵԹԵ ԿԱՆԳՆՈՒՄ Է՝ ՀԱՂԹՈՒՄ Է» ՀՀ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի երեկվա երթուղին սկսվեց Շիրակի մարզի Ազատավան գյուղից, այնուհետեւ շարունակվեց Ոսկեհասկում, Մարմարաշենում, Ամասիայում եւ ավարտվեց Գյումրիում։ Ազատավանում ներկայացնելով իրենց պաշտպանած թեկնածուին, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց. «Մենք վայրենիների երկիր չենք, որ ով որ զոռբա է, ասենք, թե կդառնա նախագահ։ Ցավոք, մեր ժողովուրդը բավական զիջող է։

Հովվերգություն. 20-րդ դար

Հովվերգություն. 20-րդ դար ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ Հետգրություն տասնհինգ տարի անց Հրանտը… Նույն այն Հրանտն է։ Նրա շնորհիվ ինձ կարող է թվալ, որ այդ տասնհինգ տարին չի էլ անցել, որ մենք պահպանվել ու պահպանել ենք։ Որ չենք մսխել ու չենք կորցրել մեր արժեքը եւ նույնիսկ մեծացրել ու ավելին ենք ձեռք բերել։ Եվ թեպետ այն բաները, որոնց մասին

«ԿԱՂՆԻՆ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ ՈՒ ՄԵՌՆՈՒՄ»

«ԿԱՂՆԻՆ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ ՈՒ ՄԵՌՆՈՒՄ» Հրանտ Մաթեւոսյանը մեր գրական անտառի վեհորեն կեցած լուսասեր կաղնին էր… Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: Տապալվեց հայ գրական անտառի վեհորեն կեցած լուսասեր կաղնին, ու շառաչը տարածվեց աշխարհով մեկ, հասավ երկինք ու դեռ հնչելու է ժամանակն ի վեր։ Չէ՛, ավելի ճիշտ՝ կայծակնահար եղավ, քանզի ինքը՝ Հրանտ Մեծն է գրել վավերագրողի

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ Աուտսայդերներ Նախագահական ընտրարշավը մոտենում է վերջնագծին: Սակայն 100 օր տեւած քաղաքական մարաթոնը որեւէ անակնկալ չմատուցեց: Մրցապայքարը ընթացավ երեք զուգահեռ հարթություններում, ինչը սկզբից եւեթ կանխատեսելի էր: Նախագահական պաշտոնի համար մրցակցում են Դեմիրճյանը եւ Քոչարյանը, երրորդ պատվավոր տեղի համար Գեղամյանը եւ Կարապետյանը, մնացյալները նախասահմանված աուտսայդերներ են: Զրո ամբողջական տոկոս ձայն ունեցող սույն անձինք պայքարում են

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ ՓԻԱՌՈՏ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ ՓԻԱՌՈՏ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Քոչարյանի քարոզարշավը տապալվում է Նախընտրական քարոզարշավի արդեն կեսն անցած օրերին քոչարյանական քարոզիչներն ակնհայտորեն նյարդայնանում են: Նյարդայնանում են Դեմիրճյանի ահռելիորեն աճող ժողովրդականությունից, Վազգենի եղբայր Արամի ազնվությունից, համարձակությունից, շիտակությունից, Գեղամյանի անմիջական բացախոսությունից, Արամ Կարապետյանի երիտասարդականությունից, Վլադիմիր Դարբինյանի անդավաճան ընտրախավից, Րաֆֆի Հովհաննիսյանի անկանխատեսելի «պաձերժկայից»: Նյարդայնանում են իշխանական «ընդդիմադիրներ» Ռուբեն Ավագյանի անհայտնիությունից, Արամ Հարությունյանի անճարակությունից,

Դատավարությո՞ւն, թե՞ կողոպուտ

Դատավարությո՞ւն, թե՞ կողոպուտ Երեւանի Ազատության պողոտայի 25շ. բն. 29-ի բնակչուհի, 3 զավակների մայր Լուսիկ Հրանտի Կարապետյանի նախկին ամուսինը հաջողացրել է 1 օրում ամուսնալուծվել։ Ճիշտ հայտնի ֆիլմի նման եւ հետո վաճառել է ընտանիքին սեփականաշնորհած բնակարանը։ «Չի կարող պատահել»,- կասեն շատերը, այնուհանդերձ, մեր օրերում ամեն ինչ հնարավոր է։ Լ. Կարապետյանը 1982 թվին ամուսնացել է Սեդրակ Մամիկոնի Կարապետյանի

Ինքն է իրեն թույլ տվել

Ինքն է իրեն թույլ տվել Կիեւյան փողոցի թիվ 18 շենքի բակում ընթացող այս շինարարության հեղինակը, պարզվում է, ինքն է իրեն թույլ տվել եւ իր հեղինակած նախագծի համաձայն, բնակիչների հավաստմամբ, կտրել եւ դեռ կտրելու է իր օբյեկտներին խոչընդոտող բակի 25-27 տարեկան մեծ ծառերը։ «Կտրված ծառերի բներին քար են շարել, որպեսզի դրանք չերեւան»,- պատմում են բնակիչները։ Նրանք

ԱԼԱՐԵԼ ԵՆ ԱՆԳԱՄ ԾՐԱԳՐԵՐԸ ԹԱՐՄԱՑՆԵԼ

ԱԼԱՐԵԼ ԵՆ ԱՆԳԱՄ ԾՐԱԳՐԵՐԸ ԹԱՐՄԱՑՆԵԼ ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերի տնտեսական քաղաքականության դրույթներին ծանոթանալիս նկատում ես, որ, չնչին բացառությամբ, դրանք գրվել են վաղուց, մեկ-երկուսն էլ դեռեւս նախանցած նախագահական ընտրություններին պատրաստվելիս։ Հետեւաբար, թեկնածուները հաշվի չեն առել վերջին տարիների զարգացումները կամ տնտեսական բնագավառի շարժն ու փոփոխությունները։ Ուստի, եթե նույնիսկ անտեսենք դրանց թույլ, տնտեսագիտության համար անհասկանալի ու արտառոց որոշ

ԻՐԱՔՆ ՈՒ ՄԵՆՔ

ԻՐԱՔՆ ՈՒ ՄԵՆՔ Անցած շաբաթավերջին Ֆ.Էբերտի հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ սեմինար՝ «Իրաքյան ճգնաժամն ու Հարավային Կովկասը» թեմայով: Սեմինարի աշխատանքները նախագահող «Համաձայնություն» քաղաքագիտական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացման խոսքում նկատեց, որ այս թեմայի շուրջ քննարկումները կարող են ժամանակավրեպ թվալ՝ նկատի ունենալով, որ այս օրերին Հայաստանում նախագահական ընտրություններ են ընթանում:

ՉԿԱՆ ԱՆԱՉԱՌ TV-ՆԵՐ

ՉԿԱՆ ԱՆԱՉԱՌ TV-ՆԵՐ «16»-ի միավորման միասնական շտաբի անդամ, ԵԱՀԿ եւ ՄԱԿ դիտորդական խմբերի հետ տարվող աշխատանքների կոորդինատոր Դուստրիկ Մխիթարյանը երեկ ասուլիսում հրապարակեց «16»-ի շտաբի արձանագրած դիտարկման պատկերն ըստ հեռուստաընկերությունների: Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին 6 օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը, «Շանթը», «Պրոմեթեւսը», «ԱԼՄ»-ն, «Արմենիան» եւ «Կենտրոնը» հիմնական ծրագրերից դուրս՝ միայն Քոչարյանի քարոզարշավին հատկացրել են 4 ժամից փոքր-ինչ

«Իմ նպատակն էն աթոռին նստելը չի»

«Իմ նպատակն էն աթոռին նստելը չի» «Կարապ-խեձգետին-գայլաձուկ» են խաղում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ քարոզարշավը շարունակեց Արագածոտնի եւ Լոռու մարզերում։ Ապարանցիներին նույնպես շատ էր հուզում ընդդիմության՝ մեկ մարդու շուրջ համախմբվելու խնդիրը։ Եվ զայրանում էին, որ «իրար մեջ լեզու չեն գտնում՝ կարապ-խեցգետին-գայլաձուկ են խաղում»։ Նրանք ցանկանում են «սիստեմը փոխել» ու դրա համար կարծում

«ԼԱՎ Է՛ԼԻ, ՄԱ՛Մ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽԱՂԱՄ»

«ԼԱՎ Է՛ԼԻ, ՄԱ՛Մ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽԱՂԱՄ» Նախընտրական քարոզարշավը հետզհետե ավելի ու ավելի անտանելի է դառնում։ Մարաթոնը, որում գտնվում է հանրապետության կաթվածահար եղած կյանքը, երանի ավարտվի շուտ եւ առանց զոհերի։ Առայժմ թեկնածուները շարունակում են չափչփել երկիրը, հանդիպել ընտրողներին եւ ռոբոտի նման ամեն տեղ կրկնել իրենց անգիր արած նախընտրական ելույթները։ Երեկ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը եւ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը՝ Երեւանի մամուլի ակումբի հետ համատեղ, անց է կացնում ընտրությունների լուսաբանման դիտարկում: Ներկայացնում ենք հատվածներ 03.02.2003-10.02.2003 դիտարկման որակական վերլուծության արդյունքներից: Քոչարյանի արշավի լուսաբանումը՝ մի կենտրոնից Նախընտրական արշավների լուսաբանման գլխավոր գործող անձը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում՝ վերը նշված պնդումը ճիշտ է նաեւ ընդդիմադիր մամուլի պարագայում: Քոչարյանի արշավի լուսաբանումը

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐԵՑ

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐԵՑ Փետրվարի 7-ին կայացած ՀՖՖ գործկոմի նիստում քննարկվել է օրակարգային երեք հարց եւ քվեարկությամբ բոլորին միաձայն դրական լուծում է տրվել։ Առաջինը եղել է «2003թ. Հայաստանի առաջնությունների եւ գավաթի խաղարկության կանոնակարգի հաստատման մասին» հարցը։ Ըստ ՀՖՖ-ից ստացված տեղեկատվության, քննարկման ներկայացված փաստաթուղթը նախապես տրամադրված է եղել գործկոմի բոլոր անդամներին, շահագրգիռ կողմերին եւ նիստում

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-3

ԿՈՒՌՔԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ-3 Երկու աշխարհի սահմանագծին Նախորդ հոդվածում ասվեց, թե ընդդիմության այն հայտարարությունները, որ իրենք իշխանափոխության հասնելու են սահմանադրական ճանապարհով, այնքան էլ իրատեսական չէ։ Ավելի քան երկշաբաթյա ընտրարշավը ցույց տվեց, որ նախնական տպավորությունը, թե Քոչարյանը հաղթողի «միակ, այլընտրանք չունեցող թեկնածուն է» առասպելը հօդս ցնդեց, տեղի տալով ընդդիմության օրավուր մեծացող խանդավառությանը, եւ հիմա կախված վիճակ է, ըստ

Մեր «բաեւիկն» ուրիշ է

Մեր «բաեւիկն» ուրիշ է Փետրվարի 8-ից մեծ էկրանին ցուցադրվում է Գոռ Վարդանյանի երրորդ՝ «Չգրված օրենք» մարտաֆիլմը, որը նախորդ երկուսի («Խավարման օրը», «Ընտրություն») անհաջող տարբերակն է։ Այս ֆիլմում եւս չկա կոնկրետ սյուժե, դարձյալ մի խումբ բացասական հերոսներ, ու ֆիլմի վերջում նույն անվեհեր Գոռը, որ միայնակ հաղթում է վերջիններիս ու հաշվեհարդար տեսնում չգրված օրենքներով ապրող, տառապյալ հայաստանցիների

«Միայն թե Սվերդլովի հետ ինձ չկապեն»

«Միայն թե Սվերդլովի հետ ինձ չկապեն» 50-ականների վերջին-60-ականների սկզբին Լենինգրադում՝ դերասանի տանն անցկացվող ներկայացումների պարագլուխը Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Թաթոսովն էր: Այս տարի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը արդեն 78 տարեկան է: Չնայած տարիքին, նա կենսուրախ է, սրամիտ, գիտի արվեստագետների մասին բազմաթիվ հետաքրքիր եւ զվարճալի պատմություններ: Լեոնիդ Ենգիբարովի մասին Լեոնիդի հետ միասին

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՃՏԵՐԻ

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՃՏԵՐԻ «Այսօր կապը դրսի հետ մեծ է, ինֆորմացիան՝ շատ։ Բայց դա չի նշանակում, թե պիտի կորցնել ազգային նկարագիրը։ Ես չեմ հիշում մի ժամանակահատված, այն էլ այսքան տեւական, որ մենք՝ հայերս, հագնվեինք ինկուբատորի ճտերի պես»,- ասում է դիզայներ-մոդելյոր Մովսես Գեւորգյանը։ Նորաձեւությունը նորի դրսեւորումն է, մարդու ստեղծագործական ունակությունների արտահայտությունը աշխատանքում։ Դիզայներ-մոդելյորի տարիների փորձը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031