Օրվա լրահոսը
ԲՏԱՆ ռազմավարական նախաձեռնությունը՝ ԱԲ վիրտուալ ինստիտուտն արդեն իրականություն է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության և Եվրոպայում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի առաջատար Mistral AI ընկերության հետ ընդլայնված համագործակցության շրջանակում հերթական խոշոր ծրագիրն է մեկնարկում։ Կյանքի է կոչվում ԲՏԱՆ ռազմավարական նախաձեռնությունը՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը բաց հարթակ է նորարարության համար՝ նախատեսված միավորելու արհեստական բանականության ոլորտի նորարարներին,
Ինչու է քրեական «պանյատներով» «արդարադատություն» հաստատվում. Աղասի Թադեւոսյանն ու Արտակ Կիրակոսյանը քննարկում են քրեական ենթամշակույթը
Արտակ Կիրակոսյանի ձեւակերպմամբ, ներկայումս արդարադատության համակարգն ամբողջովին չի աշխատում. «Երբ ստեղծվում է անվտանգության պակասի մթնոլորտ, ձեւավորվում են արխայիկ տիպի կառույցներ, որտեղ դերերը շատ ավելի կարծր են: Ըստ էության, հիմա էլ նույն խնդիրն է, անապահովության զգացումից է գալիս…Պրոբլեմ կա նաեւ Սահմանադրության հետ կապված, որովհետեւ այն շատ արխայիկ բաներ ունի՝ վարչապետը եւ կառավարություն է, եւ իրեն Սահմանադրությամբ ազգային լիդերի պես մի բանի դեր է տրված: Կառավարիչի դերից շատ մեծ դեր է իրեն վերապահում վարչապետը՝ ընդհուպ ազգին կրթողի: Եվ դա միայն իր անձնական խնդիրը չէ, դա համակարգային խնդիր է…»:
Երևանի Խամաճիկների թատրոնը ոսկե մեդալի է արժանացել «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն ցուցադրվել է հիմնական ծրագրի շրջանակում Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին,
«Հրազդան ցեմենտ» գործարանի փակումով անուղղակի մենաշնորհային միջավայր է ստեղծվում «Արարատցեմենտ»-ի համար. Լիլիթ Ստեփանյան
Էդգար Զաքարյանը Լիլիթ Ստեփանյանի խնդրանքով ներկայացրել է Իրան-Իսրայել հակամարտության հետեւանքով ցեմենտի ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրները:
ՔՊ-ն հավանություն տվեց Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն
Կողմ քվեարկեց ՔՊ-ական 62 պատգամավոր։
ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
Սույն թվականի հուլիսի 8-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ մերժվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։ ՀԷՑ-ը դիմել էր հաստատման՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագիրը փոփոխելու համար, մասնավորապես 2025 թվականի մասով, առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամից մինչև 53.98 միլիարդ դրամ։ Ներկայացված
Հայաստանում երրորդ տարին անընդմեջ «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով արձանագրվում է նահանջ. «Լույս» հիմնադրամ
«Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսով Հայաստանը գերազանցում է միայն Ադրբեջանին:
Բնապահպանության խնդիրներն Ադրբեջանում․ ջրային ավազանների աղտոտումը
«Գեղարդ» հիմնադրամ. Խելամիտ և պատասխանատու ջրօգտագործումն այսօր համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջնահերթություններից է՝ պայմանավորված բնապահպանական սրացող ճգնաժամով։ Խնդիրն առավել ցայտուն է այն երկրներում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունն ու նավթի արդյունահանումը։ Ադրբեջանում, որտեղ նավթարդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից է, բնապահպանական մարտահրավերներն օր օրի ավելի են խորանում։ Օրհասական ու չափազանց մտահոգիչ է քաղցրահամ ջրերի՝ գետերի և լճերի աղտոտման աճող
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հավելել է, որ ՄՔԴ իրավասության և գործունեության զարգացման ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի Հռոմի կանոնադրության հիմնարար սկզբունքներով և համատեղ հանձնառությամբ՝ կանխելու միջազգային հանրությանը մտահոգող ամենալուրջ հանցագործությունները:
Արարատ Միրզոյանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիճան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։
Արթուր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ կարող է պնդել, որ ներխուժումը Էջմիածնի տարածք առաջիկայում լինելու է
«Թե ում են ձերբակալելու, ինչ են անելու, որ սրբազանին են կալանավորելու, չգիտեմ, բայց դա արվելու է»:
Փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ նախաքննական մարմինը չի ապահովում տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ. ՄԻՊ-ը իրավասու մարմինների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակին
2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման
«Մշտապես պատրաստ եմ եղել երաժշտական մարտահրավերների` ունենալով լայն երաժշտացանկ Բեթհովենից մինչև Ստրավինսկի». մաեստրո Ֆիլիպ Հերևեգե
Զրույցի ընթացքում մաեստրոն գովեստի խոսքեր շռայլեց օպերային թատրոնի երգչախմբի հասցեին, վերջինիս խմբավարին էլ որակելով տաղանդավոր դիրիժոր և հատուկ շեշտեց` եվրոպական նվագախմբում անցյալ տարվանից ընդգրկված եվրոպաբնակ հայազգի հիանալի երաժիշտներ` ջութակահար Սոֆյա Վարդանյանի և թավջութակահար Հայկ Սուքիասյանի անունները:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին
Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի
«Ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կարող է չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրել»․ Աննա Վարդապետյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Արթուր Սարգսյանի կալանավորման հիմքերը։
Փաշինյանը և Կոկսալը անդրադարձել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան
Ճի՞շտ են արդյոք պնդումները, թե Անիի Մայր տաճարը մզկիթի է վերածվելու. պատգամավորը հարցում է ուղարկել Թուրքիայի տուրիզիմի նախարարություն
Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության ասորի պատգամավոր Ջորջ Արսլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։ Հարցումը վերաբերում է Անիի Մայր տաճարին, թե արդյո՞ք վերանորոգումից հետո վերջինս այցելուների առաջ բացվելու է որպես մզկիթ։ Պատգամավորի հարցման տեքստում Անին բնորոշվում է որպես հայերի պատմական նշանավոր կենտրոն։ Հիշեցնենք, որ Թուրքիայի
Ձեզ դատարանի վճիռ անհրաժեշտ չէ՞ վերջնական պնդումներ անելու համար ահաբեկչության և ահաբեկիչների մասին․ հարց Վահագն Ալեքսանյանին
Հարցին՝ ՔՊ-ականների հարցադրումները գլխավոր դատախազին, թե չեն պատրաստվո՞ւմ գնալ Գառնիկ Դանիելյանի, Իշխան Զաքարյանի հետևից, ուղիղ ցուցում չէ՞, պատգամավորն այսպես պատասխանեց․ «Ցանկացած բանական մարդ, որն այդ 77 էջը կարդացել է, կտեսնի, որ այնտեղ այդ անունները կան։ Դա հարց է, որն ունի իրավունք գոյություն ունենալ»:
Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի հաջորդ մրցակիցները հայտնի են
Բաթումում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի որոշ պարտիաներ դեռ չեն ավարտվել: Այսօր կայանալու են թայ- բրեքի մի քանի հանդիպումներ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գրիգոր Լուսավորչի և Իսահակյան փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ՔՊ-ն կողմ քվեարկեց դատախազի միջնորդությանը
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է նաեւ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն հավանություն տալու մասին դատախազի միջնորդությունը։
ՀԷՑ աշխատակիցներից Արա Ավագյանը ձերբակալվել է, երկուսին էլ անօրինական կերպով պահում են քննչական մարմնում․ Տիգրան Հայրապետյան
Փաստաբանները միջանցքում են եւ դեռ հնարավորություն չեն ունեցել իրենց պաշտպանյալի հետ խոսել
Փաշինյանը կոշտ կենցաղային թափոնների կառավարման դասեր է տվել
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը
4 հոդվածներով գլխավոր դատախազությունը պարտավոր է գործ հարուցել. «Հայաքվեի» լիազոր ներկայացուցիչ
Ավետիք Չալաբյանն էլ հավելեց. «Շատ կարեւոր է, որ մեր երկրում չհամակերպվենք ապօրինությունների հետ, որպեսզի չմտածենք՝ եթե այս մարդիկ զավթել են իշխանությունը, իրենց ամեն ինչ կարելի է: Ո՛չ, իրենց ամեն ինչ չի կարելի, իշխանությունը մեր երկրում ժողովրդինն է, եւ որպես ժողովուրդ՝ մենք եկել ենք հաշիվ պահանջելու այս երկրի իշխանավորներից»:
«Էներգետիկ անկախության, էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտներն էկոնոմիկայի նախարարության գործառույթների շրջանակում չեն»
Հետևաբար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չի կարող լինել փոխնախարար, որը պատասխանատու կլինի այնպիսի ոլորտի համար, որը նախարարության լիազորությունների շրջանակում չէ
Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակով մարմնական վնասվածքներ են պատճառել ճանապարհին իրենց միացած օտարերկրացուն և հափշտակել դրամապանակը
2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Կողմ ենք քվեարկելու եւ թույլ ենք տալու քրեական հետապնդում հարուցել Արթուր Սարգսյանի վերաբերյալ»․ Ռուբեն Ռուբինյան
«Մենք նախ կքվեարկենք սա, ապա կվերադառնանք եւ կքվեարկենք արդեն Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն հավանություն տալու մասին դատախազի միջնորդագիրը»։
Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթներ կիրականացվեն շաբաթը 3 անգամ
Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության չվերթը Քուվեյթից
«Կալանավորումից չեմ վախենում։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել»․ Նարեկ Կարապետյան
Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս քո կամքը ու գնաս ալիքին դեմ, որպեսզի հետո գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից ոչ ոք չի վախենում»,- ասաց նա։
Մայիսի 26-ից Գավառի մանկատան երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում
Մայիսի 26-ից «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում: